«Եռակողմ» ձևաչափում հանդիպումները, փաստաթղթերի մասին տեղեկությունները սովորաբար պարուրված են լինում խորհրդավորության ու անորոշության քողով, կամ ամեն ինչ արվում է գաղտագողի, երբեմն էլ՝ գողեգող։ Այդպես է՝ սկսած 2020-ի նոյեմբերի 9-ից թե 10-ից, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։ Դրա բացատրությունը շատ պարզ է՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական հերթական ոճրագործությունը չունի ոչ միայն միջազգային, այլև «տեղային» լեգիտիմություն:
Lragir.am 08.11.21թ.
Ընդմիշտ գիտցեք, որ թուրքը՝ լինի դա Ալիև թե Էրդողան, նույն ծրագիրն է, և նրանց միակ նպատակը Հայաստանը պետականազրկելն է, ուժահատելն ու անեքսիայի ենթարկելը, ինչպես միշտ: Թուրքը որքան դաժան է հայի նկատմամբ, այնքան մեծ է նրա վախը հայի հզորության հանդեպ, որովհետև իրական հայն անզիջում է ու միշտ հաղթող: Սակայն, ի տարբերություն հայերի, թուրքն իր միջոցները կխնայի ու իր վախը թաքցնելու համար զենք կգնի և երկրորդ՝ սողոսկելով հայ հանրության մեջ, կգտնի իր արյունը կրող նույն «հայ» թուրքին, որի գեների մեջ նստած է Հայաստանը դարեր ի վեր ասպատակած թուրքի սերմը և նրան կաշառելով՝ կջարդի հայի միաբանության հզոր զենքը, վկան՝ բոլոր ժամանակների և վերջին՝ 44-օրյա պատերազմի դավաճանները՝ ճիշտ թուրքի մնացորդներ…
Ժամանակը պետք է վստահի մեր հայրենասիրությանը՝ նա մեզ 450 հազար քառակուսի կիլոմետր տարածք էր տվել, և մենք աշխարհի հզորների հետ էինք քայլում: Սակայն փառասեր ու գահակործան մեր արքաների ու իշխանների անմիաբան լինելու պատճառով (ինչը, ցավոք սրտի, այսօր էլ է կրկնվում), թշնամին բաժան-բաժան արեց արքաներին իրենց տարածքներով և նրանց հերթով պարտության մատնելով` տիրացավ Մեծ և հզոր Հայաստանի տարածքներին, նրա փառավոր պատմությունը թողնելով հունահռոմեական պատմիչների քինախնդրությանը: Դեռ երկար պիտի խոնարհվենք Մովսես Խորենացու հիշատակի առաջ, նրա ծնրադիր աշխատանքի՝ «Հայոց պատմության» իրական էջերը մեզ ջանադրորեն հասցնելու համար: Ինչևէ, այսօր մնացել ենք ընդամենը 29 հազար քառ. կմ-ի վրա… Եվ այդ մասին կարծես թե ոչ ոք չի ուզում հիշել, եթե հիշողության ափսոսանք լիներ, ապա Արցախի ու Հայաստանի՝ գրեթե «հայկական լավաշի» չափ մնացած տարածքները այսպես աններելի բզկտման չէին ենթարկվի գիշատիչների կողմից:
Այսօր մենք կանգնած ենք վերջին 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որը կորցնելու ցանկություն ունեցողներին անհրաժեշտ է վտարել Հայաստանից: Ճանաչելով թուրքին, մենք՝ զտված ու զուլալված հայերս, պետք է դառնանք Աստծո ձեռքի ԱՅՆ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԸ, ՈՐԸ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՏՔԻ ՀԱՆԵՑ ԱՆՀՈՒՍՈՒԹՅՈՒՆԻՑ:
Թուրքի միակ նպատակը իրավական պետության միջոցով Նախիջևանն ու Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելն է և Ղարսի պայմանագրից հրաժարվելը, որով ոչ թե ամեն ինչ կավարտվի, այլ նոր հաղթական ճանապարհներ կբացվեն թուրքի համար՝ պանթուրքիզմի ծրագիրն իրականացնելու ճանապարհին, քանզի նախորդ պայմանագրերի կնքումը վավերացված չէ, որովհետև ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ռուսաստանը միջազգայնորեն իրավական պետություններ չէին:
Բաց արեք ձեր աչքերն ու սրտերը, բարեկամնե՛ր, գտեք, զուլալեք ձեր տեսակը, նրանք անչափ շատ են, ուժ և իմաստնություն փոխանցեք իրար, վճռական պահերին եղեք միասնական և դուք կհաղթեք, ինչպես վճռականորեն փոքրաթիվ զորքով Աշոտ Երկաթը հաղթեց և ազատագրեց մեր Հայրենիքը արաբներից: Մենք այս սուրբ հողակտորից ոչինչ չունենք որևէ մեկին տալու, ամեն հայ պիտի դիվանագետ ու ռազմագետ դառնա, որպեսզի մենք էլ չկորչենք դարերի փոշու տակ, ինչպես բազմաթիվ այլ ազգեր, որպեսզի վերադարձնենք այն, ինչ մեզ է պատկանում… Ամեն բան չէ, որ պատերազմների միջոցով է լուծվում, մենք ունենք աստվածատուր հզոր բանականություն, գործի դնենք այդ աննվաճ զենքը աշխարհի հայերով և հավատանք, որ այս դժվար փակուղուց ելքի ճանապարհ կգտնենք, անպայմա՛ն կգտնենք…