­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏ՝ ԱՆՁՆՎԻՐՈՒՄ

ՀԱԿՈԲ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՏա­ռա­պան­քին ա­ռօր­յա զա­վակն եմ
ալ ըն­տա­նի,
­Ձեռ­քըս ձեռ­քին մեջ, Ան զիս ա­մեն
բախ­տի կը տա­նի…
­Մի­սաք Մա­նուշ­յան

Այ­սօր, ա­ռա­վել քան երբ­ևէ, ու­ղե­ղումս պտտվում են Մի­սաք Մե­ծա­րեն­ցի տո­ղե­րը. «­Տո՜ւր ին­ծի, Տէ՜ր, ու­րա­խու­թիւնն ա­նանձ­նա­կան.//Զան­գակ­նե­րո՜ւ պէս զայն կա­խեմ ա­մէն դը­րան`//Ու զերթ նա­րօտ ա­մէն դը­րան զայն պը­սա­կեմ», սա­կայն Տի­րոջ բա­րե­հա­ճութ­յան պարգևն ա­նանձ­նա­կան տխրութ­յունն է՝ որ­պես վեր­ջին փամ­փուշտ՝ ժա­մա­նա­կի թո­հու­բո­հում ա­մոր­ֆութ­յան քուն­քին ուղղ­ված: Տե՛ր, ես էլ եմ կրկնում, տո՛ւր Հա­յաս­տա­նիս ա­նանձ­նա­կան ու­րա­խութ­յուն, ա­նանձ­նա­կան սեր, ա­նանձ­նա­կան կյանք, ա­նանձ­նա­կան ինչ ա­սես, քան­զի ա­նանձ­նա­կա­նութ­յունն է պա­տե­րազ­միկ­նե­րի ո­գե­ղե­նութ­յան կրե­դոն, որն ա­ռաջ­նոր­դում է ընդ­հան­րա­կան ի­րազ­գա­ցո­ղութ­յա­նը, ինչն ու­նակ է ոչ միայն արժ­ևո­րե­լու, այլև նպաս­տե­լու հո­գու խա­ղա­ղութ­յան ան­խա­թա­րութ­յա­նը: Ա­վա՜ղ, Հա­յաս­տա­նը կորց­րել է հո­գու խա­ղա­ղութ­յու­նը… Ով ինչ ու­զում է ա­սի, խո­սի, բա­ցատ­րի, զուր ջուր­ծե­ծո­ցի է. խա­ղա­ղութ­յուն չկա. Հա­յաս­տա­նում պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել, շա­րու­նակ­վում է… ի՞նչ քա­ռա­սուն­չորս օր, ի՞նչ մեկ տա­րի… ոչ էլ ե­րե­սուն կամ հար­յուր, այլ տասն­յակ դա­րեր: Սա չտես­նո­ղը «լո-լո զրից» ա­նող է, քա­մու բե­րանն ըն­կած մարդ, որ ձև է, դա­տարկ ձև: Ոչ սթափ մտա­ծո­ղութ­յամբ՝ Հա­յաս­տա­նում ով էլ ու­զում է լի­նի, ինչ­պե՞ս կա­րող է պա­տե­րազ­մել կամ խա­ղա­ղութ­յուն բե­րել և հա­մա­րել մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներն ու ան­դոր­րութ­յունն ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան մար­տա­վա­րութ­յուն, կամ ինչ­պե՞ս կա­րող է զու­գակ­ցել ե­րի­տա­սար­դութ­յան ե­ռանդն ու անձ­նու­րա­ցութ­յու­նը հա­սուն ան­հա­տի ի­մաս­տութ­յա­նը և սերն­դա­փո­խութ­յու­նը տես­նել կյան­քի տրա­մա­բան­ված շա­րու­նա­կութ­յու­նում: Պապս «­Հա­յաս­տան ը­սե­լով մե­ռավ» (հայրս էր ա­սում), բայց ա­րի ու տես՝ անդ­րա­նիկ թոռ­նու­հու ան­վա­նա­կո­չե­լուն չխառն­վեց, զա­վակ­նե­րը ժա­մա­նա­կա­կից ա­նու­նով էին ու­զում կնքել նրան, ու պապս չընդ­դի­մա­ցավ: Ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան բարձր զգա­ցո­ղութ­յուն ու­նե­ցող կա­մա­վո­րա­կան զին­վո­րը լուռ հա­մա­ձայ­նեց թոռ­նու­հու օ­տար ան­վա­նը. «Ա­նու­նը հեչ. ան աշ­խար­հեն փո­փոխ­վող ժա­մա­նա­կի անդ­րա­դարձն է, կար­ևո­րը տունդ օ­ջախ ըլ­լա, ուր­տեղ հայ ո­գին կիշ­խե»: Այդ­պես էլ պապս ոչ մի թո­ռան կամ թոռ­նու­հու չան­վա­նա­կո­չեց՝ հան­դուր­ժե­լով նոր սերնդի ճա­շա­կը, իբրև ա­ռաջ շարժ­վե­լու դյու­րա­մարս պայ­ման, բայց և չ­խու­սա­նա­վեց նրանց ճա­կա­տագրե­րի հան­դեպ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից:
Ս­տանձ­նած պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը չկա­տա­րե­լը մե­ղա­վո­րութ­յուն է են­թա­դ­րում, բայց Հա­յաս­տա­նում աբ­սուր­դա­յին ի­րո­ղութ­յուն է ստեղծ­վել, պաշ­տոն­յա­նե­րը փա­ռա­հե­ղո­րեն կամ խուն­ջիկ-մուն­ջիկ լի­նե­լով ըն­դու­նում են հանձ­նա­րար­ված գոր­ծում ի­րենց պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը, իսկ ձա­խող­ման դեպ­քում չեն ըն­դու­նում մե­ղա­վո­րութ­յուն: Այդ­պես էլ անհս­տակ ու ա­նո­րոշ է մեր ի­րա­կա­նութ­յան մեջ (ա­ռա­ջին հեր­թին ինք­ներս մեզ հա­մար) թվաց­յա­լի կամ ստի նպա­տա­կա­յին խա­ղը, և մ­նում է հար­ցա­կան, թե այն ինչ­քա­նով է ճշմա­րիտ ներ­կա­յաց­ված կամ ըն­կալ­ված: Այս երկ­բա­յութ­յան մեջ, չգի­տեմ` ինչ­պես, բայց կար­ևոր է հաս­կա­նալ, որ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նա­խա­պայ­մա­նը հա­յոց պե­տա­կա­նութ­յան ինք­նա­պաշտ­պան­վա­ծութ­յունն է՝ դաս­տիա­րակ­ված պատ­մա­կան հի­շո­ղութ­յամբ, ո­րի կրո­ղը զին­վորն է՝ վտան­գը շան­թար­գե­լող ու­ժը, պե­տութ­յան կե­նաց ծա­ռի ա­վի­շը պա­հող ար­մա­տը, և­ ա­մեն­ևին կապ չու­նի՝ ձեռ­քի­նը գրիչ է, բահ թե զենք, նա միշտ մար­տա­դաշ­տում է, ա­մե­նա­ծանր կե­տում, աշ­խար­հի բե­ռը ու­սած, ծո­ցագր­պա­նում ար­դա­րութ­յան, ի­րա­վուն­քի և վրե­ժի փամ­փուշ­տը…
Բա­նաս­տեղ­ծու­հի Ռո­զա Հով­հան­նիս­յա­նը ֆեյս­բուք­յան հա­ղոր­դագ­րութ­յամբ ինձ պա­տա­ռիկ էր ու­ղար­կել վեր­ջին պա­տե­րազ­մում ան­մա­հա­ցած 18-ամ­յա Շանթ Նա­վո­յա­նի օ­րագ­րից. «­Փամ­փուշտ­նե­րը հա­նե­ցի գրպա­նիցս ու տղեր­քին 1-1 հա­տով բա­ժա­նե­ցի՝ որ­պես ե­րաշ­խիք հայ­րե­նի հո­ղում հան­գիստ քուն մտնե­լու հա­մար…»: Ա­կա­մա­յից հի­շե­ցի կնոջս սար­սռեց­նող, ա­հոտ աչ­քե­րը պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձած տղա­յիս վեր­ջին փամ­փուշ­տը ծո­ցագր­պա­նից գտնե­լու պա­հին, երբ պատ­րաստ­վում էր պա­տե­րազ­մի փո­շուց լվա­նալ հա­մազ­գես­տը… Միան­գա­մից ուն­կե­րումս զնգաց ըն­կե­րոջս՝ Մես­րո­պի հետ զրույ­ցը. պատ­մում էր պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած ու տուն վե­րա­դար­ձած որ­դու մա­սին, ո­րին ապսպ­րել է. «Ինքդ քեզ խփի՛ր, երբ որ զգում ես՝ այլ ելք չկա. գե­րի պի­տի ընկ­նես»: Ն­րան չհարց­րի, թե ինչ էր զգում այդ ա­սե­լիս, ո­րով­հետև ապ­րել եմ զին­վո­րի հոր վե­հութ­յունն ու խեղ­ճութ­յու­նը մեր օ­րե­րի չգրված օ­րեն­քով տղա­յիս կույր գնդակ­նե­րի դաշտ ծա­փե­րով ճամ­փե­լիս և չեմ ա­մա­չել աչ­քե­րիս թա­ցից: Մես­րոպ Մես­րոպ­յա­նի (­Կո­տայ­քի նախ­կին մարզ­պետ) միակ որ­դին՝ Տա­րո­նը, հե­տը մեկ փամ­փուշտ էր բե­րել ու հոր զար­ման­քին հան­գիստ պա­տաս­խա­նել.
– Սա «վեր­ջին փամ­փուշտ» է, հայ­րի՛կ, որ միշտ ինձ մոտ է ե­ղել ու կմնա… պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել,- ա­պա ա­վե­լաց­րել է,- հետ­դար­ձի ճամ­փա­նե­րը մեր թա­փած ար­յամբ ենք նշագ­րել:
Պատ­մել է նաև դիր­քե­րի Քու­չո­յի՝ սրտի ցավ դար­ձած տխուր հա­յաց­քի մա­սին. «Ոչ ոք չէր հի­շում՝ ինչ­պես է շու­նը հայտն­վել դիր­քե­րում. բո­լո­րին թվում էր՝ նա դիր­քե­րի հետ է ծնվել ու ան­բա­ժա­նե­լի մասն է: Քու­չոն բա­րի շուն էր, գերզ­գա­յուն՝ թշնա­մու ար­ձա­կած ար­կե­րի նկատ­մամբ ու դրանց՝ դե­պի մեր դիր­քեր սու­րա­լը զգում էր, ան­մի­ջա­պես վա­զում թաքս­տոց՝ կար­ծես ա­հա­զան­գե­լով վե­րա­հաս վտան­գը: Մենք հետ­ևում էինք նրան, պատս­պար­վում… Դա­ժան է պա­տե­րազ­մը, ա­նո­ղոք… Երբ նա­հան­ջի հրա­ման ստա­ցանք ու ստիպ­ված դիր­քե­րը լքե­ցինք, Քու­չոն չե­կավ մեզ հետ: Ետ նա­յե­ցի, միայ­նակ նստած էր խրա­մի եզ­րին ու տխուր հա­յաց­քով մեր հե­ռա­նալն էր դի­տում: Այդ­քան ծանր ու ցա­վոտ օդ երբ­ևի­ցե չեմ շնչել: Հե­տո հաս­կա­ցա. այդ օդն այն ա­մոթն է, որ ու­ղեկ­ցում է ինձ Քու­չո­յի՝ հա­վա­տար­մութ­յու­նից պոկ­ված վշտոտ հա­յաց­քով»:
Ան­հա­վա­տա­լի է հայ­րե­նի­քին նվիր­յալ նման հե­րո­սա­կան սե­րունդ ու­նե­նալ և պարտ­վել պա­տե­րազ­մում: Բայց որ­քան էլ ան­հա­վա­տա­լի, փաստ է… ո՞վ է մե­ղա­վոր, ցայ­սօր այս հարցն օ­դից կախ­ված է մնում… Թերևս Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան զգա­լի մաս կազ­մող հին­գե­րորդ շա­րաս­յունն իր «բա­րե­խիղճ» ծա­խու աշ­խա­տան­քի հա­մար լրա­ցու­ցիչ դրա­մաշ­նորհ ստա­ցած լի­նի, չէ՞ որ պա­տե­րազ­մը նրանց ոչ թե պար­տութ­յունն էր, այլ շահ-հաղ­թա­նա­կը: Ցա­վով պի­տի նշեմ. Հա­յաս­տա­նը լեփ-լե­ցուն է ան­հայ­րե­նիք հա­յե­րով, ո­րոնք թքած ու­նեն «Ուր որ կեր­թաս՝ պո­ռա Հա­յաս­տան» Սա­րո­յա­նի հոր­դո­րի վրա։ Ն­րանց ա­ռաջ­նոր­դո­ղը «Որ­տեղ հաց, այն­տեղ կաց» նշա­նա­բանն է: Ն­րանք Հա­յաս­տա­նում հա­մե­մա­տա­բար բար­վոք վի­ճա­կի են և տ­նով-տե­ղով, պե­տա­կան բյու­ջեով վար­ձատր­վող պոր­տա­բույ­ծին «վա­յել» աշ­խա­տանք ու­նեն, բնա­կա­նա­բար, քա­ղա­քա­կան գոր­ծե­րում էլ՝ լպրծուն վար­քա­գիծ: Սա­կայն, փառք Աստծո, հա­յի գե­նը գրպա­նում «վեր­ջին փամ­փուշտ» ու­նի ու կանգ­նած է մա­հա­պար­տի պես: Տես­նես ո՞ր քա­ղա­քա­կան գործ­չի կամ չի­նով­նի­կի գրպա­նում կգտնվի վեր­ջին փամ­փուշտ, արդ­յոք քա­նի՞սն են նրան­ցից հին­գե­րորդ շա­րաս­յան խո­նարհ ծա­ռա­ներ, ո­րոնք շա­րու­նա­կում են գոր­ծել ի շահ ի­րենց մի կտոր հա­ցի՝ թշնա­մու թքով շա­ղախ­ված, և­ ի­րենց գորշ մու­ժով որ­քան էլ ծած­կեն Հա­յաս­տա­նը, միշտ կգտնվի մեկ հայ զին­վոր՝ ծո­ցում նռնակ, որ պայ­թեց­նե­լով այն, կցրի գաղջ մուժն ու հա­յոց ար­ևին ճա­նա­պարհ կբա­ցի: Ու աշ­խար­հը վերս­տին կհաս­կա­նա, որ հայն ու­նի ար­ժա­նա­պատ­վութ­յուն և Եր­կիր մո­լո­րա­կի իր հո­ղում ապ­րե­լու ի­րա­վունք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։