Ա­րա Գ­ԵՎորգ­յան-70

Արա Գևորգյան

Լ­րա­ցավ շի­րակ­ցի շնոր­հա­շատ բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ, դրա­մա­տուրգ, ՀԳՄ և Ռու­սաս­տա­նի ժուռ­նա­լիստ­նե­րի միութ­յան ան­դամ Ա­րա Գ­ևորգ­յա­նի ծննդյան 70-ամ­յա­կը: Շուրջ կես դար է, ինչ Ա­րա Գ­ևորգ­յա­նը ստեղ­ծա­գոր­ծում է: Ն­րա չա­փա­ծո, ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, թարգ­մա­նութ­յուն­նե­րը զե­տեղ­ված են հա­յե­րեն և ռու­սե­րեն հրա­տա­րակ­ված 35 գրքե­րում: Ար­մատ­նե­րով մշե­ցի Ա­րա Գ­ևորգ­յա­նը ծնվել և մե­ծա­ցել է Շի­րա­կի մար­զի Ա­խու­րիկ գյու­ղում, ման­կա­վար­ժի ըն­տա­նի­քում: Ա­վար­տե­լով Լե­նի­նա­կա­նի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը՝ Ա­րան ռու­սաց լեզ­վի և գ­րա­կա­նութ­յան ու­սու­ցիչ է աշ­խա­տել Հո­ռո­մի, Ոս­կե­հաս­կի, Ա­խուր­յա­նի և Լե­նի­նա­կա­նի մի քա­նի դպրոց­նե­րում, այ­նու­հետև՝ քա­ղա­քի ու­սու­ցիչ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման ինս­տի­տու­տում: Ն­րա կյան­քում բե­կում­նա­յին էր 1988 թվա­կա­նը: Ա­հա­վոր երկ­րա­շար­ժին կորց­րեց իր 7 տա­րե­կան դստե­րը՝ Ա­նու­շի­կին: Դս­տեր հի­շա­տա­կին նա նվի­րեց «­Հար­յուր ար­ցուն­քա­թել Ա­նու­շի­կիս» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի գողտ­րիկ շար­քը: Ա­ղե­տից հե­տո բա­նաս­տեղ­ծը բնա­կութ­յուն հաս­տա­տեց Դո­նի Ռոս­տով քա­ղա­քում, որ­տեղ ծա­վա­լել է գրա­կան-մշա­կու­թա­յին բեղմ­նա­վոր գոր­ծու­նեութ­յուն: 2005 թ. ռու­սե­րեն հրա­տա­րակ­վեց նրա «­Տիգ­րան Մեծ» դրա­ման, ո­րը հա­ջո­ղութ­յամբ բե­մադր­վեց Դո­նի Ռոս­տո­վի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Ա­մեն տա­րի, ամ­ռան և­ աշ­նան ա­միս­նե­րին Ա­րան վե­րա­դառ­նում է Գ­յում­րի, հայ­րա­կան տա­նը զբաղ­վում թարգ­մա­նութ­յամբ. այ­սօր չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի՝ հա­յե­րե­նից ռու­սե­րե­նի լա­վա­գույն թարգ­մա­նիչ­նե­րից է Հա­յաս­տա­նում: 2015-ին Ա­րա Գ­ևորգ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ ռու­սե­րեն հրա­տա­րակ­վե­ցին «­Շի­րա­կի քնարեր­գութ­յու­նը» և «­Շի­րա­կի ար­ձա­կը» գրքե­րը, հե­տա­գա տա­րի­նե­րին՝ «­Հայ սի­րա­յին քնա­րեր­գութ­յուն» հինգ և «Իմ Հա­յաս­տան» եր­կու հա­տոր­նե­րը հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից շուրջ 150 բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով: Ա­րա Գ­ևորգ­յա­նը լի է ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նով, ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ռան­դով: Նա պատ­վախնդ­րութ­յան զգա­ցու­մով է շա­րու­նա­կում վե­րել­քի իր դժվա­րին, հե­տաքր­քիր ճա­նա­պար­հը:
Գ­յում­րու ե­րի­տա­սար­դա­կան պա­լա­տում և Ռու­սա­կան տա­նը նշվե­ցին Ա­րա Գ­ևորգ­յան բա­նաս­տեղ­ծի, թարգ­ման­չի և դ­րա­մա­տուր­գի 70 և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեութ­յան 50-ամ­յակ­նե­րը: Մի խումբ շնոր­հա­լի ա­շա­կերտ­ներ և­ ու­սա­նող­ներ աս­մուն­քե­ցին Ա­րա Գ­ևորգ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից: Ցու­ցադր­վեց վա­վե­րագ­րա­կան ֆիլմ գրո­ղի մա­սին: Ն­րան ող­ջու­նե­ցին և շնոր­հա­վո­րե­ցին ե­րի­տա­սար­դա­կան պա­լա­տի տնօ­րեն Լի­լիթ Մա­կար­յա­նը, Ռու­սա­կան տան տնօ­րեն Ան­տոն Բեր­յան­ևը, ար­վես­տա­գետ Ա­նա­հիտ Ալ­բեր­տով­նան, բա­նաս­տեղծ Սամ­վել Մար­գար­յա­նը, մի խումբ հայ և ռուս ըն­թեր­ցող­ներ:

Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։