ՍՈՒՐՃ-ՍԷՐ-ԹԱՆԳԱՐԱՆ

­Մ եր մշա­կու­թա­յին կյան­քը հարս­տա­ցավ ևս մեկ ինք­նա­տիպ եր­ևույ­թով. մի քա­նի ա­միս, ա­մեն ուր­բաթ ե­րե­կո Հովհ. Թու­ման­յա­նի թան­գա­րա­նը դառ­նում էր և՛ լսա­րան, և՛ ջերմ մթնո­լորտ ա­պա­հո­վող հանգր­վան՝ սուր­ճի բույ­րով հա­մեմ­ված: Ու մեր դժվա­րին ու դժնդակ կյանքն ապ­րող ար­վես­տա­սեր ու սրճա­սեր մար­դիկ մի ա­ռանձ­նա­կի սի­րով ու ան­համ­բե­րութ­յամբ էին շտա­պում թան­գա­րան՝ հեր­թա­կան «սրճա­յին պատ­մութ­յան» բա­ցա­հայտ­մա­նը մաս­նա­կից դառ­նա­լու հա­մար: Ա­սել եմ ու է­լի կա­սեմ՝ ա­մե­նա­մեծ մշա­կույ­թը մարդ­կա­յին շփումն է, իսկ երբ նրանց միա­վո­րում է սե­փա­կան մշա­կույթն ա­վե­լի բազ­մա­կող­մա­նի ճա­նա­չե­լու ձգտու­մը՝ արդ­յունքն ի սկզբա­նե կան­խա­տե­սե­լի է: Ա­միս­ներ շա­րու­նակ մեր քա­ղա­քի ա­մե­նա­հե­տաքր­քիր մար­դիկ ներ­կա­յաց­նում էին ի­րենց պատ­մութ­յուն­նե­րը, ո­րոնք լուրջ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի ար­գա­սիք էին: Բա­նա­խոս­նե­րից յու­րա­քանչ­յու­րը իր բա­ժին հե­տա­զո­տութ­յամբ լրաց­նում էր այն հա­մա­պատ­կե­րը, որ «­Սուրճ-­սէր-թան­գա­րան» խո­րա­գիրն ու­ներ:
Ի­րոք, ան­նա­խա­դեպ նա­խա­գիծ էր սա, և­ ա­մեն հան­դի­պու­մից հե­տո ա­ռա­վել ի­րա­տե­սա­կան էր դառ­նում միտ­քը, որ շա­րու­նա­կութ­յուն լի­նե­լու է: Ան­պայ­մա՛ն լի­նե­լու է, ո­րով­հետև այն ի­րա­կա­նաց­նող­նե­րը ի­րենց գոր­ծի նվիր­յալ­ներ են՝ նա­խագ­ծի հե­ղի­նա­կից մինչև թան­գա­րա­նի աշ­խա­տա­կի­ցը, ո­րոնց ջան­քե­րի շնոր­հիվ մեր քա­ղաքն ու­նի մշա­կու­թա­յին ևս մեկ պատ­մութ­յուն:
Կա­րի­նե ԽՈԴԻԿՅԱՆ

 

AniԱ­նի Ե­ղիա­զար­յան

ԳԹ – Հու­նի­սի 4-ից հոկ­տեմ­բե­րի 8-ը, ա­մեն ուր­բաթ (բա­ցի օ­գոս­տոս ամ­սից) ե­րե­կո Հով­հաննես Թու­ման­յա­նի թան­գա­րա­նի հյու­րըն­կալ դռնե­րը բաց­վում էին «­Սուր­ճի մշա­կույ­թի հայ­կա­կան հե­տագ­ծի» հեր­թա­կան բա­ցա­հայտ­ման հա­մար: Ինչ­պե՞ս կա­յա­ցավ Ձեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը նա­խագ­ծի հե­ղի­նակ Տաթև Սա­րո­յա­նի հետ:
Ա­նի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ – Սուր­ճի և սրճաշ­խար­հի մշա­կու­թա­յին այդ յու­րա­հա­տուկ մի­ջա­վայ­րի հայ­կա­կան հե­տագ­ծի ո­րո­նում­նե­րի մա­սին Տաթևի հե­տաքրք­րութ­յա­նը ծա­նո­թա­ցա այն շրջա­նում, երբ բա­վա­կան մեծ հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք էր ար­ված և Նա­րի­նե Թու­խիկ­յա­նի հետ նպա­տա­կադր­վել էին ցու­ցա­հան­դես կազ­մա­կեր­պե­լու։ Բայց հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով այն հե­տաձգ­վել էր։
Մեր օ­րե­րում թան­գա­րան­նե­րի գոր­ծա­ռույ­թը, ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում, բա­վա­կան փոխ­վել է։ Թան­գա­րան­նե­րը դա­դա­րել են զուտ մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման տա­րածք­ներ լի­նել։ Այ­սօր դրանք նաև կրթա­կան մեծ գոր­ծա­ռույթ ի­րա­կա­նաց­նող կենտ­րոն­ներ են։ Ան­շուշտ, հենց այս ե­լա­կե­տից էլ ող­ջուն­վեց գա­ղա­փա­րը։ Ա­վե­լին՝ ծրա­գիրն իր հե­տա­զո­տա­կան տե­սանկ­յու­նից ճիշտ նույն եզրն ու­նի, ինչ այ­սօր թան­գա­րանն իր գոր­ծու­նեութ­յան մի շեր­տում ի­րա­կա­նաց­նում է՝ նուրբ, եր­բեմն շատ փոքր թվա­ցող դե­տալ­նե­րի, ման­րա­մաս­նե­րի ու­սում­նա­սիր­մամբ բա­ցա­հայ­տել ու խո­րա­մուխ լի­նել Թու­ման­յան մար­դու կյան­քի քիչ կամ ոչ լիար­ժեք քննված է­ջե­րի։ Եվ ա­հա Ն­վարդ Թու­ման­յա­նի հու­շե­րում գրառ­ված մի զուսպ հի­շա­տա­կութ­յուն, որ կապ­ված է որ­բախ­նամ ա­ռա­քե­լութ­յան շրջա­նում Թու­ման­յա­նի՝ Էջ­միած­նում ծա­վա­լած գոր­ծու­նեութ­յան, նրա ա­ռօր­յա­յի, կեն­սա­կեր­պի կցկտուր դրվագ­նե­րի հետ, հան­կարծ ա­ռանձ­նաց­վում է մի վկա­յութ­յուն. բա­նաս­տեղ­ծը ծանր ապ­րում­նե­րի ու հոգ­սե­րի մեջ օր­վա ըն­թաց­քում հասց­նում էր ըմ­պել միայն սուրճ, այն էլ՝ կոն­յա­կով: Ինչ­պե՞ս, որ­տե­ղի՞ց և­ ին­չո՞ւ… այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը մշա­կու­թա­յին մի ամ­բողջ շեր­տի հե­տա­զոտ­ման ա­ռիթ է դառ­նում: Կեն­սա­գրա­կան հե­տա­գա փու­լե­րում էլ բա­նաս­տեղ­ծի կյան­քում սուր­ճը զու­գադր­վում է Ար­ևել­քի նկատ­մամբ նրա բա­ցա­ռիկ հե­տաքրք­րութ­յա­նը՝ որ­պես այդ աշ­խար­հի սիմ­վոլ­նե­րից մե­կը… Այս­պես մեկ­նար­կեց այս ինք­նա­տիպ ու հե­տաքր­քիր ծրա­գի­րը:

ԳԹ – Ուր­բաթ ե­րե­կո­ներն ար­դեն դար­ձել են ա­վան­դա­կան և մեր քա­ղա­քի մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձութ­յուն: Պարզ է, որ դա թան­գա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ջան­քե­րի շնոր­հիվ էր նաև: Բա­ցենք ձեր խո­հա­նո­ցը՝ ուղ­ղա­կի (սրճա­յին հյու­րա­սի­րութ­յուն­նե­րը) և­ ա­նուղ­ղա­կի (հյու­րըն­կա­լե­լը) ի­մաստ­նե­րով: Այդ անկրկ­նե­լի մթնո­լոր­տը դյու­րին չէր ստեղ­ծե­լը…
Ա. Ե. – Ան­շուշտ, ի­րա­վա­ցի եք: Հատ­կա­պես մի շրջա­նում, երբ դեռ 44-օր­յա պա­տե­րազ­մի հետ­ևան­քով ա­ռա­ջա­ցած ցա­վոտ վեր­քը սպիա­ցած չէր, իսկ հա­մա­վա­րա­կը կար­ծես ոչ մի կերպ չէր նա­հան­ջում: Ո­րո­շում կա­յաց­նե­լը դյու­րին չէր: Բայց մի գաղտ­նիք պի­տի բա­ցա­հայ­տեմ. բա­զում գա­ղա­փար-ծրագ­րե­րից կյան­քի են կոչ­վում նրանք, ո­րոնք թերևս բխում են թու­ման­յա­նա­կան մտա­ծո­ղութ­յու­նից: Ո­րով­հետև մա­տուց­ման ձևը, հան­դի­պում­նե­րի պար­բե­րա­կա­նութ­յու­նը, մի­ջա­վայ­րի ստեղծ­ման ո­րոշ գաղտ­նիք­ներ, հյու­րըն­կալ­ման ա­րա­րո­ղութ­յու­նը, զրույ­ցի մթնո­լոր­տի ա­պա­հով­ման նրբութ­յուն­նե­րը նոր գյու­տեր չեն. այս­տեղ մեկ հիմ­նա­կան խորհր­դա­տու կա. Թու­ման­յա­նը: Զ­րույ­ցը գի­տե­լի­քի փո­խանց­ման ա­մե­նա­փորձ­ված տար­բե­րակն է թերևս, պարզ, բայց կիրթ ու ին­տե­լեկ­տո­ւալ զրույ­ցը՝ հա­մեմ­ված ա­նու­շա­բույր ըմ­պե­լի­քի խորհր­դա­վոր ու զգլխիչ տա­րա­տե­սակ հա­մե­րով:

ԳԹ – Այս նա­խա­գի­ծը ի՞նչ նոր մտահ­ղա­ցում­ներ ու գա­ղա­փար­ներ տվեց թան­գա­րա­նին:
Ա. Ե. – Ծ­րա­գի­րը թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի նոր փոր­ձա­ռութ­յան լա­վա­գույն հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից է: Այն նաև թան­գա­րա­նի նկատ­մամբ հան­րա­յին ըն­կա­լում­նե­րի ընդ­լայն­ման նուրբ մի­ջոց է, որն այն­քան էլ միան­շա­նակ չի ըն­դուն­վել: Բայց քա­նի որ Թու­ման­յանն ին­քը մշտա­պես բա­ցա­ռիկ նա­խա­ձեռ­նող է ե­ղել հայ կյան­քի տար­բեր ո­լորտ­նե­րում նոր է­ջեր բա­ցե­լու հար­ցում, ուս­տի՝ Հով­հան­նես Թու­ման­յա­նի թան­գա­րանն էլ չի վա­րա­նի թան­գա­րա­նա­յին ո­լոր­տում դեռևս չփորձ­ված նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ կյան­քի կո­չե­լու և գու­ցե նաև ո­լոր­տի զար­գաց­ման օ­րի­նակ ծա­ռա­յե­լու: Այն նաև միջ­թան­գա­րա­նա­յին լայն հա­մա­գոր­ծակ­ցութ­յան փոր­ձա­ռութ­յուն է, որ հա­ջո­ղե­լու դեպ­քում պի­տի նա­խա­դեպ դառ­նա շա­տե­րի հա­մար՝ նո­րա­նոր ծրագ­րեր կյան­քի կո­չե­լու: Եվ, ի վեր­ջո, ծրա­գիրն իր տե­սա­կի մեջ մե­ծա­հա­սակ­նե­րի ոչ ֆոր­մալ կրթութ­յան ա­պա­հով­ման մեր հեր­թա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րից է, ո­րի կա­րի­քը խիստ զգա­լի է:

ԳԹ – Ի՞նչ է ան­ձամբ Ձեզ հա­մար այս նա­խա­գի­ծը:
Ա. Ե. – Նա­խագ­ծի նկատ­մամբ իմ հե­տաքրք­րութ­յուն­նե­րը նախ և­ ա­ռաջ հե­տա­զո­տո­ղի հա­յաց­քով դի­տար­կելն է: Ի վեր­ջո գործ ու­նենք հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին մի հա­րուստ շեր­տում հայ­կա­կան հե­տագ­ծի հստա­կեց­ման և­ ամ­րագր­ման, փաս­տագր­ման հետ, ին­չի հան­րա­գու­մա­րը պետք է դառ­նա բազ­մա­լե­զու պատ­կե­րագր­քի հրա­տա­րա­կու­մը: Հա­յը, հա­յա­գի­տութ­յու­նը և հայ­կա­կա­նութ­յու­նը ա­մե­նա­տար­բեր եզ­րե­րով ե­ղել են Թու­ման­յա­նի հե­տա­զոտ­ման դաշ­տում՝ սկսած հայ­կա­կան է­պո­սը աշ­խար­հի ոչ մեծ թվով ժո­ղո­վուրդ­նե­րի է­պոս­նե­րի հետ հա­մե­մա­տութ­յամբ, մինչև հա­յի դերն ու տե­ղը մարդ­կութ­յան պատ­մութ­յան մեջ: Չա­փա­զանց ու­րախ եմ, որ Տաթև Սա­րո­յա­նի հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներն ար­դեն գի­տա­կան հեն­քի վրա են դրված՝ որ­պես հայ­ցոր­դութ­յան թե­մա հաս­տա­տում ստա­նա­լով ԳԱԱ Հ­նա­գի­տութ­յան և ազ­գագ­րութ­յան ինս­տի­տու­տում:
Մ­յուս կող­մից, որ­պես թան­գա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, ան­շուշտ կար­ևոր է ա­պա­հո­վել ճիշտ փոխ­գոր­ծակ­ցութ­յուն հան­րութ­յան մի քա­նի շեր­տե­րի միջև՝ մշա­կու­թա­յի­նից մինչև գոր­ծա­րար՝ ա­մուր կա­մուրջ­ներ ստեղ­ծե­լով թան­գա­րա­նի հետ և թան­գա­րա­նի հա­մար:

 

tatev­Տաթև Սա­րո­յան

ԳԹ – Հու­նիսի 4-ը Ձեզ հա­մար շրջա­դար­ձա­յին կա­րե­լի է հա­մա­րել. այդ օ­րը Հով­հան­նես Թու­ման­յա­նի թան­գա­րա­նում մեկ­նար­կեց «­Սուր­ճի մշա­կույ­թի հայ­կա­կան հե­տա­գի­ծը» նա­խա­գի­ծը: Ինչ­պե՞ս ծնվեց այդ հրա­շա­լի գա­ղա­փա­րը:
Տաթև ՍԱՐՈՅԱՆ – Մաս­նա­գի­տութ­յամբ թան­գա­րա­նա­գետ եմ։ Շուրջ 14 տա­րի աշ­խա­տել և­ աշ­խա­տում եմ Հա­յաս­տա­նի տար­բեր թան­գա­րան­նե­րում։ Աշ­խա­տան­քա­յին ա­ռա­ջին քայ­լերս սկսվե­ցին Եր­ևան քա­ղա­քի պատ­մութ­յան թան­գա­րա­նում։ 2012 թ.­-ին, աշ­խա­տան­քա­յին մի օր հեր­թա­կան ան­գամ թան­գա­րա­նի պղնձե ի­րե­րի ֆոն­դա­պա­հո­ցում էի. թան­գա­րա­նա­յին պա­հոց­նե­րում միշտ զգա­ցել եմ հրաշ­քի կամ ա­ռանձ­նա­հա­տուկ ի­րեր տես­նե­լու խորհր­դա­վո­րութ­յու­նը, դրանց մա­սին լսել հե­տաքրք­րա­շարժ պատ­մութ­յուն­ներ։ Այս ֆոն­դա­պա­հոցն էլ այն­քան կո­կիկ էր դա­սա­վոր­ված, որ կար­ծես ինք­նին ցու­ցադ­րութ­յուն լի­ներ, իսկ ա­ռար­կա­նե­րը լուռ զրու­ցում են, երբ եր­կար նա­յում ես նրանց։ Նաև կար այն հան­գա­ման­քը, որ ազ­գագ­րա­կան մտքի անս­պառ հար­թակ էր՝ տես­նել ու պատ­կե­րաց­նել՝ հար­յու­րամ­յակ­ներ ա­ռաջ հա­յերն ինչ կեն­ցաղ են վա­րել, ինչ­պի­սի կա­տա­րե­լութ­յամբ են հայ վար­պետ­նե­րը պատ­րաս­տել ա­մե­նօր­յա կի­րա­ռութ­յան ի­րե­րը, ինչ հե­տաքր­քիր գաղտ­նագ­րեր են մեզ թո­ղել զար­դա­նախ­շե­րի ու կապգ­րե­րի մի­ջո­ցով։ Ն­ման մի այ­ցի ժա­մա­նակ ինձ հետ եր­կար զրույ­ցի բռնվե­ցին սուր­ճի պա­րա­գա­նե­րը։ Հարց ա­ռա­ջա­ցավ, թե ե՞րբ են հա­յե­րը սուրճ խմել, ի՞նչն է դար­ձել այն շար­ժա­ռի­թը, որ այս մշա­կույ­թը ներ­թա­փան­ցել է Հա­յաս­տան և դար­ձել մեր կեն­ցա­ղի ան­բա­ժան մաս­նիկ։ Այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը գտնե­լու հա­մար հե­տա­զո­տո­ղի լա­վա­գույն հար­թակ­նե­րից մե­կը թան­գա­րա­նա­յին ֆոն­դե­րում աշ­խա­տելն է, բա­ցել դա­րե­րի խոր­քից ե­կող նմուշ­նե­րի ան­հա­տա­կան պատ­մութ­յուն­նե­րը։

ԳԹ – Թու­ման­յա­նի թան­գա­րա­նի ընտ­րութ­յու­նը որ­պես նա­խագ­ծի հար­թակ, ես կա­սեի՝ հյու­րըն­կալ տուն, ի՞նչ չա­փա­նիշ­նե­րով կա­տար­վեց:
Տ. Ս. – Հե­տա­զո­տութ­յանս մեկ­նար­կը տրված էր, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ այ­ցե­լում էի թան­գա­րան­ներ, հան­դի­պում տնօ­րեն­նե­րի, աշ­խա­տա­կից­նե­րի հետ, զրու­ցում սուր­ճից, և պարզ­վում էր, որ ֆոն­դե­րում, եր­բեմն էլ ցու­ցադ­րութ­յուն­նե­րում կան հե­տաքր­քիր հի­շա­տա­կութ­յուն­ներ սուր­ճի մա­սին՝ այն էլ հայ մե­ծե­րի հետ կապ­ված։ Այս ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը, բնա­կա­նա­բար, պետք է բե­րեին Հով­հան­նես Թու­ման­յա­նի թան­գա­րան։ 2017 թ. փետր­վա­րին այ­ցե­լե­ցի թան­գա­րան, զրու­ցե­ցի տնօ­րեն Նա­րի­նե Թու­խիկ­յա­նի հետ։ Ի սկզբա­նե հար­ցերս կազ­մել էի Նա­րի­նե Թու­խիկ­յա­նի հայ­րի­կի՝ Լ­ևոն Թու­խիկ­յա­նի մա­սին, քա­նի որ վեր­ջինս քա­ղա­քի սրճա­րան­նե­րից իր ե­րի­տա­սար­դա­կան հու­շե­րից փո­խան­ցած կլի­ներ դստե­րը։ Խո­սակ­ցութ­յան ըն­թաց­քում նա հարց­րեց, թե ին­չո՞ւ Թու­ման­յա­նի՝ սուր­ճի նկատ­մամբ հե­տաքրք­րութ­յուն­նե­րից չեմ հարց­նում, մեծ սի­րով պատ­մեց ու ցույց տվեց բո­լոր նմուշ­նե­րը և պատ­րաս­տա­կա­մութ­յամբ ա­ռա­ջար­կեց հե­տա­զո­տութ­յու­նը ցու­ցա­հան­դե­սի վե­րա­ծել ու մեր մտա­վո­րա­կան­նե­րին հա­վա­քել Թու­ման­յա­նի հար­կի ներ­քո՝ հաշ­վի առ­նե­լով Թու­ման­յա­նի հետ կապ­ված սուր­ճի հե­տաքր­քիր պատ­մութ­յուն­նե­րը և թան­գա­րա­նի մեծ սրա­հը, ո­րը հար­մար է լայ­նա­ծա­վալ ցու­ցա­հան­դես կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Մի քա­նի ա­միս անց ար­դեն ու­նեի բա­վա­կա­նին տե­ղե­կութ­յուն­ներ հայ մե­ծե­րի սրճախ­մութ­յու­նից, ցու­ցան­մուշ­նե­րի մեծ հա­վա­քա­ծու և բա­ցա­ռիկ լու­սան­կար­ներ սուր­ճի սե­ղա­նի շուրջ։ Սա­կայն ա­մեն գործ ու­նի ի­րա­կա­նաց­ման իր ժա­մա­նա­կը, ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով այն հե­տաձգ­վեց, և­ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կե­ցինք թան­գա­րա­նի նոր տնօ­րեն, ծրագ­րի հա­մա­հե­ղի­նակ Ա­նի Ե­ղիա­զար­յա­նի հետ։ Ո­րոշ­վեց, որ նա­խա­գի­ծը պետք է նե­րա­ռի նաև պատ­կե­րա­գիրք, և­ ի­րա­կա­նաց­ման տա­րի սահ­մա­նե­ցինք 2020 թվա­կա­նը, սա­կայն բո­լո­րիս հայտ­նի պատ­ճառ­նե­րով հե­տաձգ­վեց։ 2021 թ. փետր­վա­րին ո­րո­շե­ցինք, որ այս­քան հե­տա­զոտ­ված և նա­խագ­ծի ա­մեն քայլ հաշ­վար­կած գոր­ծո­ղութ­յուն­նե­րին պետք է ըն­թացք տալ, չնա­յած վա­խեր ու­նեինք, որ մեր երկ­րի դժվա­րին վի­ճա­կից ել­նե­լով՝ հան­րութ­յու­նը չի կա­րող պատ­կե­րաց­նել այն, ինչ նպա­տակադր­վել էինք։ Այդ իսկ պատ­ճա­ռով ո­րո­շե­ցինք հան­րութ­յա­նը ե­րե­կո­նե­րի բա­նա­խո­սութ­յուն­նե­րի մի­ջո­ցով քայլ առ քայլ ի­րա­զե­կել մեր նպա­տակ­նե­րի ու գա­ղա­փար­նե­րի մա­սին։ Մի­ջո­ցառ­ման ի­րա­կա­նաց­ման վայր ընտ­րե­ցինք Թու­ման­յա­նի թան­գա­րա­նի ա­մա­ռա­յին այ­գին, ո­րը կա­մե­րա­յին մի­ջա­վայր էր ա­պա­հո­վում և բա­ցօթ­յա սրճա­րա­նի մթնո­լորտ։ Այ­գու տա­րած­քը ձևա­վոր­վեց 60-70-ա­կան թվա­կան­նե­րին բնո­րոշ կա­հույ­քով և փոքր ցու­ցադ­րութ­յամբ։

ԳԹ – Ի՞նչ սկզբուն­քով էին ընտր­վում բա­նա­խոս­նե­րը:
Տ. Ս. – Բա­նա­խո­սութ­յան թե­մա­նե­րը ընտ­րում էինք՝ ել­նե­լով հե­տա­զո­տութ­յան նյու­թե­րից, իսկ հրա­վիր­ված բա­նա­խոս­նե­րը տվյալ թե­մա­յի շուրջ հե­տա­զո­տութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­րած մաս­նա­գետ­ներ են։

ԳԹ – Ար­դեն հայտ­նի է, որ նա­խա­գի­ծը շա­րու­նակ­վե­լու է: Ի՞նչ ձևա­չա­փով և­ ե՞րբ կլի­նի հա­ջորդ մեկ­նար­կը:
Տ. Ս. – Սուր­ճի ուր­բաթ ե­րե­կո­նե­րին հա­ջոր­դե­լու է լայ­նա­ծա­վալ ցու­ցա­հան­դես, ո­րը նա­խա­տե­սել ենք 2022 թ. գար­նա­նը։ Ցու­ցա­հան­դե­սին մաս­նակ­ցե­լու են 20-ից ա­վե­լի թան­գա­րան­ներ՝ ներ­կա­յաց­նե­լով ի­րենց սրճա­յին նմուշ­նե­րը։ Ն­ման միջ­թան­գա­րա­նա­յին հա­մա­գոր­ծութ­յամբ բաց­վող ցու­ցա­հան­դես թերևս ա­ռա­ջին ան­գամ է հա­յաս­տան­յան թան­գա­րան­նե­րի հա­մար, որ­տեղ նման մեծ թվով կա­ռույց­ներ մեկ­տեղ­վում են մեկ հար­կի ներ­քո։ Ցու­ցա­հան­դե­սին զու­գա­հեռ պատ­րաս­տում ենք գի­տա­հան­րա­մատ­չե­լի պատ­կե­րա­գիրք։ Ա­ռա­ջին ան­գամ հան­րութ­յա­նը կներ­կայաց­վի ամ­փոփ տպա­գիր նյութ հա­յե­րի սուր­ճի հե­տագ­ծի մա­սին։ Աշ­խա­տութ­յու­նը լի­նե­լու է երկ­լե­զու՝ հա­յե­րեն-անգ­լե­րեն։ Նաև միտք ու­նենք հե­տա­գա­յում թարգ­մա­նել ռու­սե­րեն, ֆրան­սե­րեն, իս­պա­նե­րեն, գեր­մա­նե­րեն։ Ցու­ցա­հան­դե­սին զու­գա­հեռ շա­րու­նակ­վե­լու են նաև ուր­բաթ ե­րե­կո­նե­րի բա­նա­խո­սութ­յուն­նե­րը։

ԳԹ – Որ­քա­նո՞վ ար­դա­րա­ցան Ձեր սպա­սում­նե­րը:
Տ. Ս. – Պետք է նշեմ, որ նա­խագ­ծի մեկ­նար­կը մեր սպաս­վա­ծից ա­վե­լի մեծ ար­ձա­գանք գտավ։ Ի­րա­կա­նաց­վե­ցին 14 ե­րե­կո­ներ, և­ ե­թե յու­րա­քանչ­յուր հան­դիպ­ման հրա­վիր­յալ­նե­րի թի­վը չպետք է գե­րա­զան­ցեր 30-ը, բայց ի ու­րա­խութ­յուն մեզ՝ յու­րա­քանչ­յուր ե­րե­կո գե­րա­զան­ցում էր նա­խոր­դին, և­ ի վեր­ջո կրկնա­պատկ­վեց սահ­ման­ված թի­վը։ Այ­սինքն՝ 14 ե­րե­կո­յի ըն­թաց­քում ընդ­հա­նուր թվով հյու­րըն­կա­լե­ցինք մոտ 700 մաս­նակ­ցի։ Մ­յուս հե­տաքրքր­վող­նե­րին ան­մասն չթո­ղե­ցինք։ Նա­խա­գծի հա­մար բաց­ված Սուրճ-սէր-թան­գա­րան ֆեյս­բուք­յան է­ջով կազ­մա­կեր­պե­ցինք կեն­դա­նի հե­ռար­ձա­կում, ո­րի դի­տում­նե­րը բա­վա­կա­նին բարձր ցու­ցա­նիշ գրան­ցեց։ Մա­մու­լը շատ լավ լու­սա­բա­նեց այս ար­տա­ռոց ու հե­տաքր­քիր ծրա­գի­րը։ Ֆեյս­բուք­յան է­ջի ակ­տի­վութ­յու­նը հա­վաս­տում էր, որ մեր սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­ցել են։ Այ­սինքն՝ մեր հան­րութ­յու­նը մեծ սպա­սու­մով պատ­րաստ է այ­ցե­լել ցու­ցա­հան­դե­սը դի­տե­լու և հա­ղոր­դակց­վե­լու մեր ա­ռօր­յա կյան­քի կար­ևոր մաս­նի­կի՝ սուր­ճի պատ­մութ­յա­նը։
Նա­խագ­ծի հա­ջո­ղութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է Հով­հան­նես Թու­ման­յա­նի թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի, կա­մա­վոր­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ։ Նա­խագ­ծի հա­մա­հե­ղի­նակ, Ակ­տո­ւալ ար­վեստ հրա­տա­րակ­չութ­յան տնօ­րեն Մկր­տիչ Մաթ­ևոս­յա­նի շնոր­հիվ ձևա­վոր­վեց ե­րե­կո­նե­րի մի­ջա­վայ­րը, նա շա­րու­նա­կում է ցու­ցա­հան­դե­սի հա­յե­ցա­կար­գի կա­ռուց­ման ողջ աշ­խա­տանք­նե­րը։

ԳԹ – Նա­խագ­ծի գոր­ծըն­կեր­նե­րի ընտ­րութ­յու­նը ի՞նչ սկզբուն­քով էիք կա­տա­րում:
Տ. Ս. – Բ­նա­կա­նա­բար, խո­սե­լով սուր­ճից, բա­նա­խո­սութ­յուն­նե­րը պետք է ու­ղեկց­վեին հա­մեղ ըմ­պե­լի­քով։ Թու­ման­յա­նի թան­գա­րա­նի տնօ­րե­նի հետ ո­րո­շե­ցինք, որ պետք է հա­մա­գոր­ծակ­ցենք Հա­յաս­տա­նում և Հա­յաս­տա­նից դուրս գտնվող այն­պի­սի սուր­ճի տնե­րի ու սրճա­րան­նե­րի հետ, ո­րոնք մա­տու­ցում են բարձ­րո­րակ սուրճ։ Բա­նա­խո­սութ­յա­նը հա­ջոր­դում էր սուր­ճի կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը ըմ­պե­լի­քի մա­սին։ Մաս­նա­գետ­նե­րը պատ­մում էին՝ ինչ­պես ճիշտ սուրճ պատ­րաս­տել, ինչ բով­ման ու պատ­րաստ­ման ե­ղա­նակ­ներ կան և­ այլն։ 14 հան­դի­պում­նե­րի հա­մար ու­նե­ցել ենք շուրջ 10 գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պութ­յուն­ներ։ Ի ու­րա­խութ­յուն մեզ, նա­խագ­ծին միա­ցել է նաև Սան Ֆ­րան­ցիս­կո­յում գոր­ծող հայ­կա­կան սուր­ճի տու­նը։ Այս պա­հին բա­նակ­ցութ­յուն­ներ ենք վա­րում այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում հա­յե­րի կող­մից բաց­ված սուր­ճի տնե­րի ու սրճա­րան­նե­րի հետ։ Ն­շեմ, որ գոր­ծըն­կեր­նե­րի հար­ցում նույն­պես գոր­ծում է հա­մա­հայ­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, ան­գամ օվ­կիա­նո­սից այն կողմ գոր­ծող հայ ըն­տա­նիք­ներ, ո­րոնք մեծ ա­վանդ ու­նեն հայ­կա­կան սուր­ճի հան­րայնաց­ման հար­ցում, ներգ­րավ­վել են ծրագ­րին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։