ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ – 75

Լևոն-Անանյան-2…ՈՒ  ԱՆՑՅԱԼԴ  ԱՅՆՔԱՆ  ՆԵՐԿԱ  Է

 

Շատ  թախ­ծա­լի է, երբ մար­դու ծննդյան օ­րը չես կա­րող սեղ­մել ձեռ­քը, սրտա­բուխ խոս­քեր ա­սել կամ գո­նե զան­գա­հա­րել, լսել  քեզ հա­րա­զատ ու մտե­րիմ ձայ­նը  ու  հա­վա­տալ, որ  պար­տա­դիր չէ վա­ղը, բայց  մի քա­նի օր կամ ո­րոշ ժա­մա­նակ հե­տո ան­պայ­ման  կտեսն­վեք ու նախ­կին հան­դիպ­ման կի­սատ զրույ­ցը կշա­րու­նա­կեք, կամ մի  ինչ-որ խոս­քից մի նոր «փիքր» սկիզբ կառ­նի: Չէ՛, չի լի­նի, անհ­նար է ու, ա­վա՜ղ, դա ոչ այն պատ­ճա­ռով, որ նա ազ­գիդ կե­սի հետ  ա­մե­րի­կա­ներ  կամ չգի­տեմ, թե ուր է գնա­ցել, թե որ հե­ռու երկ­րում է, այլ ո­րով­հետև նրա ծննդյան օր­վա  ա­միս-ամ­սաթ­վի հետ այլ, մի ու­րիշ ա­միս ու ամ­սա­թիվ է  խառն­վում և… սառ­չում-պա­ղում է ե­րե­սիդ շնոր­հա­վո­րանք ժպի­տը, իսկ հե­ռա­խո­սին պար­զած ձեռքդ քա­րա­նում է  օ­դում…  ու բա­ռե­րը ճմլվում են լեզ­վիդ վրա, ու զվար­թա­ձայ­նե­լու փո­խա­րեն, շշնջում  ես  պար­զա­պես, «Շ­նոր­հա­վոր, Լ­ևո՛ն… Շ­նոր­հա­վոր, Լ­ևո՛ն Զա­քա­րի, շնոր­հա­վոր, Լ­ևո՛ն կող­բե­ցի… շի­տակ հա­յոր­դի, զու­լալ մտա­վո­րա­կան, ան­մո­ռաց ըն­կեր, մշտա­հո­գա­տար հա­րա­զատ-բա­րե­կամ:

Այս կամ այն մար­դու հաս­ցեին հա­զար ան­գամ աս­ված խոս­քեր են. «Ափ­սոս, որ անց­յա­լով ենք խո­սում», ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ  դեպ­քում էլ. հա­զար ափ­սոս, ափ­սո­սանքն  ափ­սո­սանք, բայց նրա ծննդյան օր­վան հա­մա­պա­տաս­խան խին­դով է լցվում հո­գիդ, քան­զի այդ «անց­յալ» կոչ­վա­ծում միայն նրա ցա­վա­լիո­րեն ծանր բա­ցա­կան չէ, այլև ապ­րած մի հրա­շա­լի ու  բեղմ­նա­վոր կյանք, որ  չիք է  դարձ­նում բա­ցա­կան, ու շա­րու­նա­կում ես  տես­նել նրա հետ, ապ­րել նրա հետ ու ա­սել, որ որ­քան էլ դպրոցն ա­վար­տե­լուց հե­տո քա­ղաք  գնաց, բայց եր­բեք «քա­ղա­քա­ցի», ա­ռա­վել ևս քաղ­քե­նի չդար­ձավ:  Չէր լի­նի, չէր ստաց­վի, հո­գում միշտ հա­րա­զատ  ծննդա­վայր  Կող­բի ծմակ­նե­րի սո­սափն էր, ա­կանջ­նե­րում՝ կող­բա­մերձ  Մշ­կա­վան­քի զան­գե­րի  ծլնգո­ցը,  ոչ  մարմ­նեղ  ի­րա­նում՝  սուրբ  Զի­կա­տա­րի  լան­ջի կաղ­նի­նե­րի  ու­ժը…

Ու­ժեղ էր մարմ­նով, մտքով, այդ­պի­սին չլի­ներ՝ դեռ հա­մալ­սա­րա­նա­կան տա­րի­նե­րին կող­բե­ցի, բա­ղա­նիս­ցի, նո­յեմ­բեր­յան­ցի, իջ­ևան­ցի ու է­լի շատ տե­ղա­ցի ու­սա­նող­նե­րի մտքի ու գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, զրույց­նե­րի է­պի­կենտ­րո­նը չէր լի­նի ու  նրանց ան­կեղծ սի­րուն ու ան­վե­րա­պահ վստա­հութ­յա­նը չէր  ար­ժա­նա­նա: Ու­ժեղ չլի­ներ՝ մութ ու  ցուրտ  տա­րի­նե­րին իր սառ­ցա­րան  սեն­յա­կում ճգնա­վո­րի տքնան­քով ու նվի­րու­մով  «Ա­պո­լոն»  հրա­տա­րակ­չութ­յուն չէր  հիմ­նի  ու  չէր  կա­րո­ղա­նա  ա­պա­հո­վել  «­Գա­րու­նի»  շա­րու­նա­կե­լի  լի­նե­լիութ­յու­նը…

Միայն ՈՒԺԵՂԸ  պի­տի հա­մա­ձայ­ներ գալ ու լի­նել այդ տա­րի­նե­րին բա­րո­յա­կան ու կազ­մա­կերպ­չա­կան  ցա­քուց­րի­վութ­յան  մեջ  տա­րու­բեր­վող  ՀԳՄ  նա­խա­գա­հը: Ե­կավ, ե­ղավ ու՝ ո՛չ սե­ղա­նին թա­փով իջ­նող բռունցք, ո՛չ վար­չա­րա­րա­կան ֆո­կուս­ներ, ո՛չ էլ  որ­ևէ  մե­կին աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու կամ պատ­ժե­լու սպառ­նա­լիք: Պար­զա­պես ա­սաց. «­Հի­մա էլ միա­սին ենք լի­նե­լու ու այս­պես ենք  աշ­խա­տե­լու»: Գ­րող­նե­րի միութ­յան պա­տիվն ու հե­ղի­նա­կութ­յունն  ի­րենն  էր հա­մա­րում, ուս­տի՝ եր­բեք չխա­թա­րեց ու չա­պա­կա­նեց այն, ա­վե­լին,  ճա­նա­չե­լի,  ըն­դու­նե­լի  ու  հար­գե­լի  դարձ­րեց  հա­մայ­նի  կող­մից:

Ա­յո՛, անց­յա­լում միայն Լ­ևոն Ա­նան­յա­նի բա­ցա­կան չէ, այլ հա­րուստ ու բո­վան­դա­կա­լից մի կյանք, ո­րի ար­մատ­ներն ու շյու­ղե­րը այ­սօր էլ հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յան, հայ­րե­նա­սի­րութ­յան, բա­րո­յա­կո­չութ­յան, գրա­կա­նութ­յան, թատ­րո­նի ու հրա­պա­րա­կա­խո­սութ­յան  ո­լորտ­նե­րում  են,  ու  կար­ևո­րը,  թարմ ու ար­դիա­կան, դեռ ա­վե­լին՝ գա­լի­քին  ու  ա­պա­գա­յին  միտ­ված:

Չեմ խո­սի  նրա կո­չում­նե­րի, պաշ­տո­նա­վա­րութ­յան  ու այլ  «ի­միջ­նե­րի» մա­սին, չէ՛, դա թող նրա  կեն­սա­գիր­ներն ա­նեն: Ես ծմա­կի խա­շա­մա­շուրթ աղբ­յու­րի ա­կից բռով ջուր խմո­ղին պի­տի հի­շեմ,  «փե­շե­րը հա­վա­քող ան­տա­ռի» ծա­ռե­րի նոս­րութ­յան ար­ևա­շող­քից շշկլված  ան­տա­ռա­մեջ կա­ծան­նե­րով, հատ­ված ծա­ռե­րի  հա­ռա­չան­քը հո­գում, մո­լոր ու տխուր  քայ­լո­ղին պի­տի հի­շեմ ու նաև  ծմա­կից մտքով իր հայ­րա­կան տուն պի­տի դառ­նամ, նստեմ նրա Զա­քար հոր կող­քին ու «բլոտ» կամ «դու­ռակ»  խա­ղա­լիս (­Զա­քարն ու ես էինք զույգ լի­նում, Լ­ևոնն ու եղ­բայր Լավ­րեն­տը) Լ­ևո­նի սրտանց, ան­զի­ջում «կռիվ տա­լը» նաև հի­շեմ, որ Լ­ևո­նի  «ռե­ժի­սո­րութ­յամբ» գրե­թե  իր  ճա­նա­չած Բ­րեխ­տի թատ­րո­նի ներ­կա­յա­ցում էր դառ­նում… Իսկ երբ  հաղ­թում էր  թղթա­խա­ղում (իբր ե՞րբ էր պարտ­վում որ) և­ ո­րո­շում էր Սի­րան մայ­րի­կի  հրաշք ա­րա­ղով նշել հաղ­թա­նա­կը, ա­պա քե­ֆը  տնգո­զա­նա­լուց հե­տո ար­դեն հա­զար թե մի­լիո­նե­րորդ ան­գամ իր սերն ու հա­վա­տար­մութ­յունն էր «ա­պա­ցու­ցում» տի­կին Ա­ղավ­նուն: Ա­պա դաս­տիա­րակ­չութ­յան  ժամն էր հա­ջոր­դում: Ա­րամ, Դա­վիթ, Աստ­ղիկ զա­վակ­նե­րը հան­կարծ ու հայ­րե­նա­սեր, հո­ղա­պաշտ, գեր­դաս­տա­նա­խո­նարհ ու ծնո­ղա­սեր չլի­նեին… Այս մա­սին հուզ­ված, մո­լուց­քով ու մի քիչ էլ վե­րամ­բարձ էր ա­սում: Է՜, իսկ բո­լոր  դժգո­հութ­յուն­նե­րի մե­ղա­վորն ու քա­վութ­յան նո­խա­զը, ի­հար­կե, ես էի. էլ ո՞վ, որ սա­նի­կի հնա­զան­դութ­յամբ  քա­վո­րիս  քա­րոզ-խրատ­ներն  էի  լսում  մինչև  կես­գի­շեր  կամ  լու­սա­դեմ…

Լ­ևո­նը ծննդյան օ­րե­րը հիմ­նա­կա­նում ծննդա­վայ­րում, հայ­րե­նի Կող­բում էր նշում, բնութ­յան գրկում: Ա­մե­նա­քիչն իր մա­սին էինք խո­սում… Ա­սած­ներս գրա­կա­նութ­յան մա­սին էր, ե­րաժշ­տութ­յան, նկար­չութ­յան, Աստ­ծո մա­սին էր, հայ­րե­նի­քի, գե­ղեց­կութ­յան ու, ի­հար­կե, կա­նանց:  Մի քիչ աղ­մուկ էր լի­նում, մի քիչ վեճ, քան­զի Բա­քո­սը միշտ նստած էր լի­նում կողք­նե­րիս՝ մեջ­քը  հե­նած  մի  հաս­տա­բուն ծա­ռի: Հե­տո մենք էլ էինք նույ­նա­կերպ հեն­վում կամ  պառ­կում, ու Լ­ևո­նը,  երկ­նա­ձիգ  ծա­ռի  սա­ղարթ­նե­րի  մի­ջով  երկն­քին  հառ­ված, չգի­տես իր թե բո­լո­րիս հա­մար,  շշնջում էր. «­Մի հնար լի­ներ, ու էլ քա­ղաք չգնա­յի… ախր ես՝ ով, քա­ղաքն՝  ով»:

Ու եր­ևի չէր մտա­ծում կամ չգի­տեր, որ իր քա­ղա­քում չլի­նե­լով, այն­տեղ ան­պայ­մա­նո­րեն պետք է պա­կա­սեր միտ­քը, ստեղ­ծա­գործ վե­ճը, խիղ­ճը, բա­րութ­յունն ու ժպի­տը… Ու նա այդ­քան  էլ  գյու­ղինն  էր  ու  իր  ծննդա­վայ­րի­նը:

…2013-ին, հա­վեր­ժութ­յուն ճա­նա­պարհ­վե­լու տա­րում, օ­գոս­տո­սի վեր­ջե­րին ե­կավ: Է­լի քեֆ-ու­րա­խութ­յուն,  իսկ  Եր­ևան  վե­րա­դառ­նա­լու  նա­խորդ ե­րե­կո­յան, քե­ֆը մի քիչ «տնգոզ», զան­գա­հա­րեց, «քա­վո­րա­կան» խրատ­ներ տվեց. «Չլ­սեմ, չի­մա­նամ, թե հար­սի­կին (կնոջս) նե­ղաց­րել ես»:  Ա­պա՝ «Ա­րի  մեր  տուն,  խո­սե­լու  բան  կա, թե ու­զում ես ինձ տես­նես, ա­րի, մեկ  էլ  տե­սար…»:

…Եվ  ըն­դա­մե­նը  մի  քա­նի  օր  հե­տո…

…­Նա­յում  էի  գոց­ված  աչ­քե­րին  ու  փոր­ձում  գու­շա­կել,  հաս­կա­նալ,  թե  ինչ  պետք է  ա­սեր:

Ա­մուր  կա­պե­րով, ան­սահ­մա­նո­րեն պինդ կապ­ված էր ծննդա­վայ­րի, հայ­րա­կան տան, ծնող­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի հետ: Մայրն ու հայ­րը ինձ ի­րենց հա­րա­զատն էին հա­մա­րում՝ չտար­բե­րե­լով  Լ­ևո­նից,  ու  Լ­ևոնն  էլ  եր­ևի  թե  պի­տի  ա­սեր.

– Իմ գնա­լուց հե­տո…

…Այլևս ինչ, Լ­ևո՛ն, հայ­րա­կան տանդ դար­պա­սը ժան­գոտ­ված  է, բազ­րի­քը՝ գու­նա­թափ…  թթե­նին  ծե­րա­ցել,  ճյու­ղա­կո­տոր  է  ե­ղել,  չգի­տես  ին­չու,  պատշ­գամ­բի  դուռն  էլ  կի­սա­բաց  էր  և  ճոճ­վում,  ճռռում  էր  քա­մու  հան­գույն.

– Շ­նոր­հա­վոր ծնունդդ, 75-ամ­յակդ, Լ­ևո՛ն…

Է­լի նույն  գու­նա­զարդ ա­շունն  է, նույն հոկ­տեմ­բե­րը, բայց ին­չո՞ւ է այս­քան տխուր… եր­ևի նրա­նից, որ ծննդյանդ ամս­վա ու օր­վա հետ ու­րիշ ա­միս ու ամ­սա­թիվ են  միա­ցել…  շատ  տխուր  թվեր,  ու  անց­յալդ  այն­քա՛ն  ներ­կա  է:

 

Սամ­վել  ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

 

Լ­ևոն  ԱՆԱՆՅԱՆ

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

   21-րդ դա­րի սկզբին մեր ժո­ղո­վուր­դը հայտն­վել է ևս մի մար­տահ­րա­վե­րի առջև, կապ­ված ըն­թեր­ցա­նութ­յան խոր ճգնա­ժա­մի հետ, ին­չը չի կա­րող հա­սա­րա­կա­կան տագ­նա­պի նոր ա­լիք չհա­րու­ցել: Փաս­տո­րեն, տևա­կա­նո­րեն ձգվող  անց­ման  այս փու­լում հոգ­ևոր ա­վան­դա­կան  ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րի  ո­լոր­տում ա­նաղ­մուկ ու անն­կատ տե­ղի ու­նե­ցավ ա­նար­յուն հե­ղա­փո­խութ­յուն,  ան­վե­րահս­կե­լի տա­րու­բե­րում­ներ՝ մեզ վե­րա­դարձ­նե­լով հայ մար­դու նոր,  ան­կախ  կեն­սա­կեր­պի  գլո­բա­լաց­ված  պատ­կե­րը:

Ե­թե մեր գերզ­բաղ հո­գե­բան­ներն ու սո­ցիո­լոգ­նե­րը վեր­ջա­պես ժա­մա­նակ գտնեն պար­զե­լու, թե ին­չու ըն­թեր­ցա­սի­րութ­յան ռե­կորդ­ներ սահ­մա­նող հայ ժո­ղո­վուրդն  ըն­դա­մե­նը մի տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում ե­րես թե­քեց գրքից, պի­տի  ար­ձա­նագ­րեն այդ կտրուկ շրջա­դար­ձի մի  քա­նի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րը:

Ըն­թեր­ցող­նե­րի մի մա­սը չի կար­դում,  ո­րով­հետև հա­զիվ է հայ­թայ­թում հա­ցը հա­նա­պա­զօր­յա,  ուր մնաց՝  հոգ­ևոր  հա­ցը,  որ  թանկ  հա­ճույք  է:

Մ­յուս մա­սը չի կար­դում,  ո­րով­հետև օր­վա գործ ու հոգ­սից խոն­ջա­ցած՝ գե­րա­դա­սում է հե­ռուս­տա­ցույ­ցի  լից­քա­թա­փող  ժա­մա­նա­ցին:

Եր­րորդ խում­բը, հատ­կա­պես՝  ե­րի­տա­սար­դութ­յու­նը,  ե­թե գրքին դի­մում էլ է, ա­պա զուտ կի­րա­ռա­կան նկա­տա­ռում­նե­րով՝ տե­ղե­կատ­վա­կան մեր դա­րաշր­ջա­նում գե­րա­դա­սե­լով կա­պի  է­լեկտ­րա­կան  մի­ջոց­նե­րը:

Ըն­թեր­ցող­նե­րի մի  ստվար զանգ­ված էլ պար­զա­պես քա­մահ­րում է հայ գիր­քը, քա­նի որ  ան­կա­խութ­յան հռչա­կու­մից ի վեր իշ­խա­նութ­յան ղե­կի մոտ հայտն­ված մտա­վո­րա­կան ա­ռաջ­նորդ­նե­րը թա­թար-մոն­ղո­լա­կան  ար­շավ ձեռ­նար­կե­ցին  ազ­գա­յին մշա­կույ­թի դեմ՝ ջլա­տե­լով, այ­պա­նե­լով,  սևաց­նե­լով նրա եր­ևե­լի ու­ժե­րին, և  այժմ վա­յե­լում ենք  այդ  ա­պազ­գա­յին,  հա­կամ­շա­կու­թա­յին  քա­ղա­քա­կա­նութ­յան  դա­ռը  պտուղ­նե­րը:

Արդ­յուն­քում ու­նենք այն, ինչ  այ­սօր ու­նենք։ Արդ­յուն­քում հա­սել ենք գրքատ­յա­ցութ­յան փա­կու­ղուն, և դա հա­մար­վում է բնա­կան ու տրա­մա­բա­նա­կան, քան­զի, ինչ­պես  ան­դադ­րում ճա­մար­տա­կում են նո­րօր­յա կար­գա­խոս­նե­րը, մերն  ու­րիշ է: Եվ երբ փոր­ձում ես փորփ­րել ըն­թեր­ցա­սի­րութ­յան կորս­տի ար­մատ­նե­րը, հա­մոզ­վում ես,  որ  ոչ միայն մերն է ու­րիշ,  այլև օ­րըս­տօ­րե  մենք  ենք  ու­րիշ  դառ­նում:

Մեր գրահ­րա­տա­րակ­չութ­յու­նը խճճվել է ա­նո­րո­շութ­յան և­ օ­րենսդ­րա­կան ան­կա­տա­րութ­յուն­նե­րի ո­րո­գայ­թում, լիո­վին կորս­վել է գրող-հրա­տա­րա­կիչ-գրա­վա­ճառ-ըն­թեր­ցող կա­պը: Գր­քի  ա­ռա­ջար­կի ու պա­հան­ջար­կի ու­սում­նա­սի­րու­մը, մար­քե­թին­քը, ինչ­պես և հ­րա­տա­րակ­չա­կան գոր­ծի կա­ռա­վա­րու­մը՝ մե­նեջ­մեն­թը,  հայ  ի­րա­կա­նութ­յան  մեջ տա­կա­վին պատ­կա­նում են գի­տա­կան ֆան­տաս­տի­կա­յի  ժան­րին:

Մեր  գոր­ծա­րար­նե­րը  գրքի  առևտ­րի  ո­լոր­տը  դի­տում  են  որ­պես  ներդ­րում­նե­րի փո­շիաց­ման և­ ան­խու­սա­փե­լի սնան­կաց­ման գո­տի: Մեր  երկ­րում գիր­քը հա­մա­ռո­րեն  ապ­րանք  չի  դառ­նում:

Մեր մա­մու­լում ա­ռա­տո­րեն ծաղ­կում է գրա­մո­լութ­յան ո­րո­մը՝ կա­մա-ա­կա­մա փչաց­նե­լով ըն­թեր­ցո­ղի ճա­շա­կը  ճշմա­րիտ  գրա­կա­նութ­յան  և  լավ  գրքի  հան­դեպ:

Մեր հե­ռուս­տաա­լիք­նե­րի տնօ­րեն­նե­րը բա­ռա­ցիո­րեն խոր­շում են գրքի քա­րոզ­չութ­յու­նից, ինչ­պես  եր­ևի ժան­տախ­տի ման­րէից: Փո­խա­րե­նը մեր էկ­րան­նե­րին իշ­խում է շոու­նե­րի ու վի­ճա­կա­խա­ղե­րի  ձեռ­նա­ծութ­յու­նը:

Մեր  գո­վազդ­նե­րը   զօ­րու­գի­շեր մարդ­կանց ու­ղեղ­նե­րը թմրաց­նում են մա­զե­րի թե­փի, ա­տա­մի քսու­քի, կնոջ և տ­ղա­մար­դու ամ­լաց­ման մի­ջոց­նե­րի հո­գե­ցունց հա­շի­շով, իսկ պե­տա­կան կա­ռույց­նե­րը չեն էլ հի­շում հոգ­ևոր-մշա­կու­թա­յին գո­վազ­դի  սո­ցիա­լա­կան պատ­վե­րի մա­սին:

Մեր  ման­կա­վարժ­նե­րը  գո­հա­նում  են 1988 թ. մշա­կում­նե­րով, ո­րով­հետև 14 տա­րի շա­րու­նակ  ան­հա­ղորդ են գրա­կան նո­րույթ­նե­րին, և մենք 14 տա­րով ետ ենք գլո­րում մա­տաղ սերն­դի  քա­ղա­քա­ցիա­կան,  հոգ­ևոր,  բա­րո­յա­կան,  է­մո­ցիո­նալ  զար­գա­ցու­մը:

Մեր մրցու­թա­յին դա­սագր­քերն ա­վե­լի շատ վա­նում, քան ձգում են, ո­րով­հետև խրթին են, ա­շա­կեր­տի  ան­հա­տա­կա­նութ­յու­նը խթա­նե­լու փո­խա­րեն, նրա վրա վե­րաձ­ևում են գրա­կա­նա­գի­տա­կան  պատ­րաս­տի  տրակ­տատ­նե­րի տա­րազ­նե­րը: Էլ չա­սած կրկնու­սու­ցութ­յան  հա­մազ­գա­յին  ծա­վա­լի  մա­սին,  որ  չգրված  օ­րեն­քի  ուժ  է ստա­ցել՝ ի հա­շիվ  հա­յոց  դպրո­ցի հա­րուստ կու­տա­կում­նե­րի և թու­թա­կա­յին գրա­գի­տութ­յուն սեր­մա­նե­լով՝  իր  մահ­կա­նա­ցուն  է  կնքում  քննա­կան  ան­ցո­ղիկ  նի­շի  ցու­ցակ­նե­րում:

Մեր  գրա­դա­րան­նե­րը  հի­շեց­նում են ան­ցած դա­րից  պեղ­ված դամ­բա­րան­ներ՝ սառ­նա­շունչ ու անբ­նա­կիչ, ո­րով­հետև գրքա­ֆոն­դի հա­մալր­ման բա­րի ցան­կութ­յու­նը ոչ մի կերպ չի հա­մա­տեղ­վում  երկ­րի  աղ­քատ  բյու­ջեի  ծակ  գրպա­նի  հետ:

Մեր  իշ­խա­նութ­յուն­նե­րը  սիրտ չու­նեն ան­գամ մատ­նե­րի ա­րան­քից նա­յե­լու գրքին ու  գրո­ղին, և  նրանց  դժվար է կշտամ­բել, քա­նի որ տա­րին 12 ա­միս  զբաղ­ված են նա­խընտ­րա­կան  խա­ղե­րով,  քա­ղա­քա­կան  խար­դա­վանք­նե­րով,  կու­սակ­ցա­կան  գզվռտո­ցով:

Ա­մե­նաար­տա­ռոցն  այն է, որ այս ար­տա­ռոց կա­ցութ­յան հետ հաշտ ու հա­մե­րաշխ ապ­րում են մեր ծնող­նե­րը՝ ձեռ­քե­րը հու­սա­հա­տո­րեն թափ տա­լով,  ո­րով­հետև ե­րե­խան դպրո­ցում այլ կուռ­քեր  է  դա­վա­նում,  իսկ  փո­ղո­ցում  տի­րում  են  բո­լո­րո­վին  այլ  բար­քեր:

Հաշտ ու հա­մե­րաշխ ապ­րում են մեր ման­կա­վարժ­նե­րը, ով­քեր, թվում է, վեր­ջին խրա­մատն են թափ առ­նող նյու­թա­պաշ­տութ­յան  դեմ  պարտ­վո­ղա­կան  պա­տե­րազ­մում:  Ա­վե­լին, նրան­ցից ո­մանք ոչ միայն ար­դա­րաց­նում, այլև գոր­ծում են հա­կա­ման­կա­վար­ժա­կան մե­թոդ­նե­րով՝  դպրո­ցը  տա­նե­լով  դե­պի  լիկ­կա­յան:  Միայն մի օ­րի­նակ, Կող­բի թիվ 1 դպրո­ցում,  որն  իմ  հա­րա­զատ  կրթօ­ջախն  է՝  անց­յա­լի փայ­լուն ա­վան­դույթ­նե­րով, տնօ­րենն ու դա­սա­տու­նե­րը ինձ՝ ան­տեղ­յա­կիս հա­մո­զում էին, որ կի­սագ­րա­գի­տութ­յու­նը  կյան­քի նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի  օ­րի­նա­չափ  թե­լադ­րանքն է, և մա­նա­վանդ, ինչ պար­տա­դիր է ստի­պել ա­պա­գա նկար­չին, ճար­տա­րա­գե­տին, հո­ղա­գոր­ծին լի­նել գրա­գետ, նրանք հո բա­նա­սեր չե՞ն: Փառք  Աստ­ծո, որ  ա­մեն օ­րենք ու­նի իր բա­ցա­ռութ­յու­նը, և բա­նա­սի­րութ­յու­նը դեռևս կապ­վում  է գրա­գի­տութ­յան հետ: Այս վեր­ջինն էլ մեծ վե­րա­պա­հու­մով, ե­թե հի­շենք, որ ա­պա­գա  լեզ­վա­բա­նը սոս­կա­ծան­ցա­վոր բա­ռը  ստու­գա­բա­նում է որ­պես սոս­կա­լի ա­ծանց: Ն­ման փաս­տե­րը ե­զա­կի չեն, այլ հա­մընդ­հա­նուր մտայ­նութ­յան  դրսևո­րուն: Սփ­յուռ­քի և Հա­յաս­տա­նի  ու­սու­ցիչ­նե­րը  հան­դի­պում­նե­րի  ժա­մա­նակ խնդրում, հոր­դո­րում, պա­հան­ջում են ստեղ­ծել ու­սում­նա­կան ծրագ­րե­րում ընդգրկ­ված մեր պատ­մա­վե­պե­րի հա­մա­ռոտ, վե­րա­շա­րադր­ված  տար­բե­րակ­նե­րը,  քա­նի  որ,  միև­նույն  է,  ա­շա­կերտ­նե­րը  չեն  կար­դում:

Ա­հա  թե  ուր է հասց­նում հոգ­ևոր  դի­մադ­րութ­յան  թույլ  ի­մու­նի­տե­տը,  և  թերևս մի գե­ղե­ցիկ օր էլ մեր  հու­սակ­տուր  ու­սու­ցիչ­նե­րը  ա­ռա­ջար­կեն  դա­սագր­քե­րից  իս­պառ  հա­նել հայ գրա­կա­նութ­յու­նը, ո­րով­հետև ա­շա­կերտ­նե­րը… տա­ռա­ճա­նաչ  չեն  լի­նի:  Այս միտ­քը բնավ էլ սար­կազ­մի հա­մար չի աս­ված, մաս­նա­վոր բու­հի ու­սա­նող եմ ճա­նա­չում, ո­րը չի գրա­ռում դա­սա­խո­սութ­յուն­նե­րը,  քա­նի  որ  այ­բու­բե­նը  գի­տի  մա­սամբ:

Ա­հա թե ուր ենք գլոր­վում մեր ան­փու­թութ­յան, ան­տար­բե­րութ­յան, ան­հո­գութ­յան հետ­ևան­քով,  ա­հա  թե  ինչ­պես է  ձևա­վոր­վուն  գա­լի­քի  հո­գե­զուրկ  սե­րուն­դը:

Այ­սօր եր­ևա­կա­յութ­յան մեծ թռիչք է պետք՝ պատ­կե­րաց­նե­լու այն վեր­ջին խեն­թին, որ եր­թու­ղա­յին ավ­տո­բու­սում գիրք է կար­դում, կամ այն ա­նուղ­ղե­լի ռո­ման­տի­կին, որ ծննդյան օ­րը  նվեր  է  ստա­ցել  սիր­ված  բա­նաս­տեղ­ծի  հա­տո­րը:

Այ­սօր բևե­ռա­ցու­մը հետզ­հե­տե խո­րա­նում է ոչ այն­քան սո­ցիա­լա­կան խմբե­րի, որ­քան մայ­րա­քա­ղա­քի և գ­յու­ղե­րի միջև: Գ­յու­ղը, որ ա­վան­դա­բար սնել է մեր մտա­վոր  նե­րու­ժը, այժմ խար­խա­փում է տգի­տութ­յան խա­վա­րում: Մի տե­ղե­կութ­յուն խորհր­դա­ծութ­յան հա­մար. այս տա­րի  բու­հա­կան  ըն­դու­նե­լութ­յան  քննութ­յուն­նե­րին գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րից դի­մորդ­նե­րը  կազ­մում  էին  ըն­դա­մե­նը  15  տո­կոս:

Իսկ գու­ցե իս­կա­պե՞ս գիրն ու գրա­կա­նութ­յու­նը պետք չեն մեր հա­սա­րա­կութ­յա­նը, և­ ա­ռաս­պել է մեր ժո­ղովր­դի գրա­սի­րութ­յու­նը: Գու­ցե չե՞ն էլ ե­ղել այն ժա­մա­նակ­նե­րը, երբ գի­շեր­ներ  էինք լու­սաց­նում գրա­խա­նութ­նե­րի  ա­ռաջ, երբ  գիր­քը  <<տա­կից>> էին վա­ճա­ռում, կամ գու­ցե դա սոսկ քաղ­քե­նու ցու­ցա­մո­լութ­յան դրսևո­րո՞ւմ  էր՝  շքեղ հա­տոր­նե­րով զար­դա­րել ար­տա­սահ­ման­յան  շքեղ կա­հույք­նե­րի դա­տարկ  դա­րակ­նե­րը: Մի բան ան­վի­ճե­լի է, մենք նոր սերն­դին կտա­կե­ցինք ըն­տա­նե­կան գրա­դա­րան­նե­րի հարս­տութ­յու­նը,  բայց  ա­ռանց  ո­գու,  ա­ռանց  ըն­թեր­ցա­սի­րութ­յան   ա­վան­դույ­թի:

Մի՞­թե հայ ժո­ղո­վուր­դը չէ, որ դա­րե­րով սրբաց­րել է իր գրո­ղին, թարգ­ման­չին, հա­վա­տա­ցել գրքի  բու­ժիչ  մո­գութ­յա­նը  և <<­Նա­րեկն>>  է  դրել  հի­վան­դի  բար­ձի  տակ:  Իսկ  հի­մա  գիր­քը ին­քը  կա­րիք  ու­նի  վի­րա­բու­ժա­կան  մի­ջամ­տութ­յան:

Մեր հոգ­ևոր նա­հան­ջը նախ և­ ա­ռաջ հա­սա­րա­կա­կան ան­տար­բե­րութ­յան զա­վակն է: Այ­դու­հան­դերձ, այս ա­հա­զան­գը  կմնա ա­նար­ձա­գանք, ե­թե իր  ար­տա­ցո­լու­մը չգտնի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: Ցա­վոք, այ­սօր հա­սա­րա­կութ­յան պա­հան­ջար­կի և­ իշ­խա­նութ­յան  ա­ռա­ջար­կի  միջև տա­րան­ջատ­վա­ծութ­յան ան­թա­փանց պատ է բարձ­րա­ցել, թեև ու­զած իշ­խա­նութ­յուն իր գո­յութ­յան ի­րա­վուն­քը ստա­նում է նույն այդ հա­սա­րա­կութ­յու­նից:

Ու­րեմն, պե­տութ­յունն ու հա­սա­րա­կութ­յու­նը միա­սին ու միաս­նա­բար պի­տի ճշտեն, թե ինչ ու­ղի է ընտ­րում Հա­յաս­տա­նը՝  հոգ­ևոր  Հա­յաս­տա­նի  ու­ղի՞ն,  թե՞ վայ­րի շու­կա­յի քմա­հա­ճույ­քին  հանձն­վե­լով,  ու­զում  ենք  կցկցել  փա­լաս-փու­լու­սա­յին  բա­րե­կե­ցութ­յուն,  ո­րի տակ պի­տի թաքց­նենք մեր հո­գու սնան­կութ­յու­նը՝ դառ­նա­լով եր­րորդ աշ­խար­հի եր­կիր նաև մշա­կույ­թով: Իսկ մեր պե­տութ­յունն այս ո­լոր­տում որ­դեգ­րել է մի կոշտ սկզբունք, քա­նի որ թևա­կո­խել ենք զար­գաց­ման կա­պի­տա­լիս­տա­կան փուլ, ու­րեմն՝ ոչ միայն տնտե­սա­կան գոր­ծու­նեութ­յան  մեջ  են իշ­խում շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ի­հար­կե, այս ըն­դուն­ված ճշնար­տութ­յան հետ բա­րեխղ­ճո­րեն մո­ռաց­վում են մեր ի­րա­կա­նութ­յան խո­ցե­լի պայ­ման­նե­րը,  որ­տեղ ոչ թե  շու­կա  է, այլ  <<բա­զար>>,  ոչ  թե  բիզ­նես  է,  այլ   ստվեր,  ոչ  թե օ­րենք  է,  այլ  սո­ղանցք  օ­րի­նա­խախ­տում­նե­րի  հա­մար:

Ի վեր­ջո, մա­թե­մա­տի­կա­յի լեզ­վով ա­սած, ե­թե տնտե­սա­կան կո­րուստ­նե­րը ժո­ղովր­դի վրա ազ­դում են թվա­բա­նա­կան պրոգ­րե­սիա­յի չա­փով, ա­պա հոգ­ևոր կյան­քում գոր­ծում է երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յի օ­րեն­քը, ա­մեն դեպ­քում ընդ­հա­նուր հայ­տա­րա­րը նույնն է՝ ո­գեզր­կութ­յու­նը:

Այս  ի­րո­ղութ­յու­նը  գի­տակ­ցում  և  դրա  հետ  հաշ­վի  են նստում ան­գամ գեր­տե­րութ­յուն­նե­րը:

Ռուս­ներն այ­սօր հա­մազ­գա­յին աղ­մուկ են բարձ­րաց­րել՝ գիր­քը, ըն­թեր­ցա­նութ­յան ա­վան­դույ­թի վե­րա­կանգ­նու­մը դա­սե­լով Ռու­սաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան շա­հե­րի բաղ­կա­ցու­ցիչ­նե­րի շար­քը: Ու­շադ­րութ­յուն  դարձ­րեք,  այն Ռու­սաս­տա­նը, որ­տեղ տա­րե­կան տպագր­վում  է  50  հա­զար  ա­նուն  գիրք՝  շուրջ  կես  մի­լիարդ  ընդ­հա­նուր  տպա­քա­նա­կով:

Ա­մե­րի­կա­ցի­ներն  ա­վե­լի կա­նուխ են արթ­նա­ցել՝ մշա­կե­լով և­ ի­րա­կա­նաց­նե­լով գրքի տա­րած­ման պե­տա­կան ծրա­գիր: Գեր­մա­նիան, Մեծ Բ­րի­տա­նիան և, մաս­նա­վո­րա­պես, Ֆ­րան­սիան թե՛ կա­ռա­վա­րա­կան նե­րար­կում­նե­րով, թե՛ բազ­մա­զան հիմ­նադ­րամ­նե­րով խրա­խու­սում  են  գրքին  ու  գրո­ղին:

Իսկ մենք  եր­ջա­նիկ նիր­հի մեջ ենք: Վա­ղուց ժա­մա­նակն է արթ­նա­նալ ու սթափ­վել: Արթ­նա­նալ,  քան­զի գիր­քը  այ­լընտ­րանք չու­նի մեր հա­սա­րա­կութ­յան կյան­քում, գիր­քը ազ­գա­յին  հարս­տութ­յուն  է,  անց­յա­լի  հա­յե­լին  և­ ա­պա­գա­յի այ­ցե­քար­տը: Ս­թափ­վել, քա­նի  դեռ  մո­խիր­նե­րի  տակ  ան­թեղ­ված  շեղջ  կա,  ո­րը  կա­րող  է  բոր­բո­քել  գրա­սի­րութ­յան  կրա­կը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։