ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Լևոն ԱԴՅԱՆԿ­յան­քից հե­ռա­ցել է ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, թարգ­մա­նիչ և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Լևոն Ադ­յա­նը:
Լ­ևոն Ադ­յա­նը ծնվել է 1940 թ. օ­գոս­տո­սի 3-ին, Ար­ցա­խի Մար­տա­կեր­տի շրջա­նի Չլդ­րան գյու­ղում։ Եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է որ­պես «Գ­րա­կան Ադր­բե­ջան» հան­դե­սի ար­ձա­կի բաժ­նի վա­րիչ, այ­նու­հետև՝ բա­ժին­նե­րի վա­րիչ, ի տեղ գլխա­վոր խմբագ­րի։ Ե­ղել է Ադր. ԽՍՀ ԳՄ հայ­կա­կան բա­ժան­մուն­քի նա­խա­գա­հի տե­ղա­կալ և մա­մու­լի պե­տա­կան կո­մի­տեի խմբագ­րա­կան խորհր­դի ան­դամ, Հ­յու­սի­սա­յին Կով­կա­սի «Արմ­յանս­կի վեստ­նիկ-­Հա­յոց լրա­բեր» տա­րա­ծաշր­ջա­նա­յին թեր­թի գլխա­վոր խմբա­գիր։ Հե­ղի­նակ է սե­փա­կան և թարգ­մա­նա­կան ա­վե­լի քան քա­ռա­սուն ար­ձակ գրքե­րի՝ «Կ­յան­քի ճա­նա­պար­հին», «­Հե­ռու լեռ­նե­րում», «Իմ երկ­րի մար­դիկ», «­Կորս­ված բար­դի­ներ», «­Տու­նը գյու­ղի ծայ­րին», «Աշ­նա­նա­յին ցրտեր», «­Ձո­րում աղմկում է գե­տը», «­Մո­ռաց­ված երգ», «­Դարձ ի շրջանս յուր», «­Հե­ռա­ցող ե­զերք», «Ի­րիկ­նա­յին աղ­ջա­մուղջ» և­ այլն։ Ն­րա մի շարք գրքեր թարգ­մա­նա­բար լույս են տե­սել նաև այլ լե­զու­նե­րով։ Բաք­վի հայտ­նի դեպ­քե­րից հե­տո են­թարկ­վել է բռնա­գաղ­թի, ապ­րել Լե­նինգ­րա­դում, Պ­յա­տի­գորս­կում, Սո­չիում, վեր­ջին տա­րի­նե­րին՝ Սանկտ Պե­տեր­բուր­գում։ 1970 թ.-ից ԽՍՀՄ գրող­նե­րի միութ­յան ան­դամ էր։ Ան­դամ էր Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ռու­սաս­տա­նի գրող­նե­րի միութ­յուն­նե­րի, ԱՄՆ հայ գրող­նե­րի միութ­յան։ 2020 թ. օ­գոս­տո­սին ԱՀ Նա­խա­գա­հի հրա­մա­նագրով՝ գրա­կա­նութ­յան աս­պա­րե­զում ներդ­րած ա­վան­դի հա­մար և ծննդ­յան 80-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ, պարգ­ևատրվել է «­Վա­չա­գան Բա­րե­պաշտ» մե­դա­լով։ Ար­ժա­նա­ցել է ԱՀ «­Մայ­րութ­յուն» ՀԿ «­Մայ­րա­կան ե­րախ­տա­գի­տութ­յուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին» հու­շա­մե­դա­լի։
ՀԳՄ վար­չութ­յու­նը խո­րա­պես ցա­վակ­ցում է Լ­ևոն Ադ­յա­նի հա­րա­զատ­նե­րին և գր­չըն­կեր­նե­րին:

***

Հոկ­տեմ­բե­րի 6-ին Գ­րող­նե­րի միութ­յուն այ­ցե­լած պե­տեր­բուրգ­ցի եր­կու գիտ­նա­կան գու­ժե­ցին, որ հոկ­տեմ­բե­րի 5-ին, 81 տա­րե­կան հա­սա­կում, Պե­տեր­բուր­գում մա­հա­ցել է ար­ձա­կա­գիր Լ­ևոն Ադ­յա­նը: Ցա­վա­լի էր ինձ հա­մար, ո­րով­հետև նրան ճա­նա­չել եմ 70-ա­կան­նե­րի վեր­ջից, երբ հայ գրող­նե­րի պատ­վի­րա­կութ­յան՝ Լ­յուդ­վիգ Դուր­յա­նի, Ա­րա­մա­յիս Սա­հակ­յա­նի, Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նի հետ գնա­ցել էինք վրա­ցա­կան և­ ադր­բե­ջա­նա­կան մի գրո­ղա­կան հան­դիպ­ման՝ հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղորդ­ման ձևա­չա­փով: Մենք այդ օ­րե­րը օգ­տա­գոր­ծե­ցինք հան­դի­պե­լու Ադր­բե­ջա­նի, Բաք­վի մեր հայ գրող­նե­րի հետ: Եվ այդ ժա­մա­նակ ճա­նա­չե­ցի Լ­ևո­նին, կար­դա­ցի նրա պատմ­վածք­նե­րից, տե­ղե­կա­ցա, որ մի քա­նի գրքի հե­ղի­նակ է և հարգ­ված դեմք Բաք­վի, Ադր­բե­ջա­նի հա­յութ­յան կող­մից:
Հե­տո՝ սում­գա­յիթ­յան ող­բեր­գա­կան, ա­պա նաև Բաք­վի դա­ժան օ­րե­րը… Լ­ևո­նի ու մյուս գրող­նե­րի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը մտա­հո­գում էր ինձ: Ն­րանց մի մա­սը ե­կան Հա­յաս­տան, մի մա­սը այլ ուղ­ղութ­յուն­նե­րով գնա­ցին: Ու­րա­խա­ցա, երբ ի­մա­ցա, որ Լ­ևո­նը Պե­տեր­բուր­գում է և այն­տեղ է փոր­ձում հիմ­նա­վոր­վել: Չեմ կա­րող բա­ցատ­րել, թե ին­չու Հա­յաս­տան չե­կավ, բայց որ մա­զա­պուրծ դուրս էր ե­կել Բաք­վից, ար­դեն ու­րա­խա­լի էր:
Ան­ցան տա­րի­ներ, մի օր նա զան­գա­հա­րեց ու ա­սաց, որ վեպ է գրել Բաք­վի օր­հա­սա­կան դեպ­քե­րի մա­սին և­ ու­ղար­կել Հա­յաս­տան՝ տպագ­րե­լու ա­ռա­ջար­կով: Կար­դա­ցի, և վե­պը հրա­տա­րակ­վեց ռու­սե­րեն: Լ­ևո­նը վե­պում շատ ման­րա­մասն, որ­պես ա­կա­նա­տես, ներ­կա­յաց­նում էր ան­մարդ­կա­յին ա­րարք­նե­րը, որ տե­ղի էին ու­նե­ցել Բաք­վում, և թե ինչ­պես են տու­նը, ա­մեն ին­չը թո­ղած՝ մա­զա­պուրծ հե­ռա­ցել: Հե­տա­գա տա­րի­նե­րին Լ. Ադ­յա­նը մի շարք գրքեր գրեց: Պե­տեր­բուր­գի հա­յե­րի կյան­քում շատ հար­գի և կար­ևոր դեմք էր իր գոր­ծու­նեութ­յամբ: Պե­տեր­բուր­գի հայ հա­մայն­քից ում հան­դի­պել եմ, նրա մա­սին միշտ շատ լավ են ար­տա­հայտ­վել՝ որ­պես մար­դու, գրո­ղի:
Ցա­վոք, մեր հայ ըն­թեր­ցող­նե­րը խո­րա­գույնս չեն ճա­նա­չել նրան, բայց կար­ծում եմ, գո­նե այն գրքե­րը, որ­տեղ ի­րա­կան պատ­կերն է՝ ինչ է ե­ղել Բաք­վում, պի­տի ան­պայ­ման մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մի­ջո­ցով կա­րո­ղա­նանք տա­րա­ծել, քան­զի հի­մա խնդիրն ա­վե­լի ար­դիա­կան է դար­ձել: Ա­լի­ևը հո­խոր­տում է, թե ադր­բե­ջան­ցի­նե­րը կվե­րա­դառ­նան Հա­յաս­տան՝ ի­րենց ապ­րած տե­ղե­րը, իսկ Լ­ևո­նի գոր­ծե­րը կար­դա­ցո­ղը չի՞ հարց­նի՝ իսկ հա­յե­րը ինչ­պե՞ս են վե­րա­դառ­նա­լու Սում­գա­յիթ, Կի­րո­վա­բադ, Բա­քու, Հադ­րութ, Շու­շի: Ն­րանց ան­մարդ­կա­յին ա­րար­քը ծած­կել չի կա­րե­լի: Ո՛չ մեր հի­շո­ղութ­յան վրա կա­րող են սա­վան քա­շել, ո՛չ մարդ­կութ­յան: Իսկ մարդ­կութ­յու­նը, որ­քան էլ ան­տար­բեր թվա, մենք պի­տի պար­տադ­րո­ղը լի­նենք, որ հի­շեն, ճա­նա­չեն, ի­մա­նան՝ ինչ օր­հա­սա­կան, ծանր, մղձա­վան­ջա­յին վի­ճակ­նե­րի մեջ են ե­ղել հա­յե­րը վե­րը թվարկ­ված քա­ղաք­նե­րում:
Լ­ևոն Ադ­յա­նի գրո­ղա­կան ա­րար­քը բարձր է ու հի­շա­տա­կե­լի, և մեր հո­գում կմնա պայ­ծառ մի մարդ, որ ա­կա­նա­տեսն էր մեծ ար­հա­վիր­քի: Ն­րա գոր­ծը մեր Միութ­յան մեջ միշտ պետք է կեն­դա­նի տրո­փի՝ հայ գրո­ղի, ծանր կյանք ապ­րա­ծի և ճշ­մա­րիտ պատ­կեր­նե­րը մարդ­կութ­յա­նը հա­սու դարձ­նե­լու ի­մաս­տով:

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

***
Լ­ևոն Ադ­յանն ար­դի հայ գրա­կա­նութ­յան ան­վա­նի դեմ­քե­րից էր։ Ն­րա գոր­ծե­րը (վե­պեր, վի­պակ­ներ, պատմ­վածք­ներ, ման­րա­քան­դակ­ներ), լի­նե­լով հայ ժա­մա­նա­կա­կից ար­ձա­կի ակ­նա­ռու ձեռք­բե­րում­ներ, ի­րա­վամբ, սե­ղա­նի գրքեր են, և­ ո­րոնց թե­մա­տի­կան բա­ցա­ռա­պես հայ­րե­նի բնաշ­խարհն է՝ Ար­ցախն ու նրա ժո­ղո­վուր­դը։ Ադ­յա­նը  վա­ղուց ի վեր սիր­ված և ս­պաս­վող հե­ղի­նակ է Ար­ցա­խում, և­ ոչ միայն Ար­ցա­խում։  Այդ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով,  սկսած անց­յալ դա­րի վաթ­սու­նա­կան­նե­րի սկզբից, սե­րունդ­ներ են ա­ճել ու դաս­տիա­րակ­վել։
…­Հան­գա­մանք­նե­րի պար­տադ­րան­քով բնակ­վե­լով օ­տար ա­փե­րում ու մշտա­պես ապ­րե­լով հայ­րե­նի ե­զեր­քի հոգ­սե­րով ու խնդիր­նե­րով` նա ջան­քեր չէր խնա­յում նպաս­տե­լու դրանց լուծ­մա­նը։ Ա­մեն տա­րի պար­բե­րա­բար այ­ցե­լում էր Ար­ցախ՝ փոր­ձե­լով թե­կուզ փոքր-ինչ մա­րել ման­կութ ա­րա­հետ­նե­րի, սար ու ձո­րե­րի իր ան­շեջ կա­րո­տը։

Մի­քա­յել ՀԱՋԻՅԱՆ
Ար­ցա­խի «­Պա­տիվ ու­նեմ» թեր­թի գլխա­վոր խմբա­գիր

***
Ճշ­մար­տութ­յան ա­ռաջ թզա­չափ ան­գամ մե­ղան­չած չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ Լ­ևոն Ադ­յա­նը ևս մեր ժո­ղովր­դի սեր­մա­ցու զա­վակ­նե­րից մեկն էր՝ իր գրա­կան վաս­տա­կով, մարդ­կա­յին ան­բա­սիր նկա­րագ­րով: Նա ան­հեր­քե­լի ազ­գա­յին ար­ժեք էր՝ ար­ժա­նի մե­ծա­րում­նե­րի: Նա մեր ա­վագ ըն­կերն էր ու գրա­կան ըն­տա­նի­քի ան­դա­մը: Ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Սա­րին­յա­նի գրա­կա­նա­գի­տա­կան վեր­ջին հոդ­ված­նե­րից մե­կը Լ. Ադ­յա­նի «­Հե­ռա­ցող ե­զերք» վե­պին էր նվիր­ված, որ­տեղ արժևոր­վում են վեպն ու գրո­ղը որ­պես ար­դի հայ գրա­կա­նութ­յան ինք­նա­տիպ ար­տա­հայ­տութ­յուն­ներ:
Մշ­տա­պես կեն­սու­նակ է այն աղբյու­րը, որ­տե­ղից սնվել  էր  Լ. Ադ­յա­նը: Դա մեր ժո­ղովր­դի կյանքն է՝ իր լու­սա­վոր և ստվե­րոտ կող­մե­րով, իր բազ­մա­շեր­տութ­յամբ, հայ­րե­նի բնութ­յունն է, ո­րի ձայ­նե­րի անկրկ­նե­լի թարգ­մա­նիչն է գրո­ղը, ծննդա­վայրն է և սուրբ հի­շա­տակ­նե­րը, ո­րոնք ա­նընդ­հատ գրո­ղի հի­շո­ղութ­յան մեջ են: Այդ չլռող հի­շա­տակ­ներն են, որ հե­ռու­նե­րից գրո­ղին տուն են կան­չում ու բե­րում են նախ­նի­նե­րի գե­րեզ­ման­նե­րին այ­ցի:

Ժան­նա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բա­նաս­տեղ­ծու­հի, բ.գ.թ.

***
Լ­ևոն Ադ­յա­նի հե­ղի­նա­կա­յին և թարգ­ման­չա­կան ա­վե­լի քան 30 գրքե­րը մեծ ժո­ղովր­դա­կա­նութ­յուն են վա­յե­լել՝ ըն­թեր­ցո­ղին գրա­վե­լով ի­րենց գա­ղա­փա­րա­կան բո­վան­դա­կութ­յամբ, ա­սե­լի­քի խո­րութ­յամբ ու այժ­մեա­կա­նութ­յամբ: Ն­րա լի­րի­կա­կան վի­պակ­նե­րը, պատմ­վածք­նե­րը, ակ­նարկ­նե­րը, էս­սե­նե­րը, ման­րա­քան­դակ­նե­րը, վեպ-ռեք­վիեմ­ներն ու­րույն գրա­կան կո­թող­ներ են՝ ազ­գա­յին խնդիր­նե­րի ար­ծարծ­մամբ ու ադ­յա­նա­կան ինք­նա­տիպ լու­ծում­նե­րով: Նա հայ գրա­կա­նութ­յան մեջ կեր­տեց իր հաս­տա­տուն դի­մա­գի­ծը:

Սոֆ­յա ՍԱՐԳՍՅԱՆ
Ար­ձա­կա­գիր, «Ս­տե­փա­նա­կերտ» թեր­թի խմբա­գիր

***
Իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից հառ­նող հայ­րե­նի գյու­ղի անն­ման հու­շե­րին, ցա­վոք, ա­վե­լա­ցել են նաև ա­վե­րի ու բռնութ­յան, տան ու օ­ջա­խի, հա­րա­զատ­նե­րի կորս­տի ա­նանց ցա­վը, Բաք­վում, Սում­գա­յի­թում, Ադր­բե­ջա­նի հա­յա­շատ այլ վայ­րե­րում ա­զե­րու կազ­մա­կեր­պած նախ­ճի­րին զոհ գնա­ցած ըն­կեր­նե­րի հի­շա­տա­կի առջև ու­նե­ցած կսկի­ծը, ո­րի հա­մար անց­նող օ­րը մխի­թա­րանք չու­նի…
Իբրև անն­կուն ո­գի, ի հե­ճուկս ի­րեն պա­տու­հա­սած բո­լոր ող­բեր­գութ­յուն­նե­րի, գրո­ղը մի նոր ներշն­չան­քով է հրա­պա­րակ հա­նել նոր գոր­ծեր, ո­րոնք թարգ­ման­վել են ռու­սե­րեն, անգ­լե­րեն, ա­րա­բե­րեն: Այդ ա­մե­նի ա­ռանց­քը վերս­տին իր պաշ­տե­լի հայ­րե­նիքն էր՝ իր ա­պաս­տանն ու հոգևոր նե­ցու­կը: Դ­րա­նով ին­քը ան­պարտ էր, ան­խո­ցե­լի, և­ իր ծննդա­վայ­րի՝ սի­րե­լի­նե­րով բնա­կեց­ված աշ­խար­հից էր սկսվում ա­մեն օ­րը: Եվ հենց հա­վեր­ժող հայ­րե­նի­քի հա­վա­տով էր իր վեր­ջին նա­մակ­նե­րում փոր­ձում մեր հո­գի­նե­րում հույ­սի լույս վա­ռել՝ հաղ­թա­հա­րե­լու 44-օր­յա պա­տե­րազ­մի մղձա­վան­ջը:

Ն­վարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ար­ձա­կա­գիր, լրագ­րող

***
Աշ­խար­հից ա­մեն օր պա­կա­սում է հեր­թա­կան ե­զա­կի գույ­նը՝ դա­տարկ թող­նե­լով կյան­քի ներ­կապ­նա­կը:
21-րդ դա­րի մարդն ապ­րում է  կո­լապ­սի ու ա­հար­կու քաո­սի մեջ՝ շատ հա­ճախ չհասց­նե­լով մար­սել լույ­սի ա­րա­գութ­յամբ ի­րար հա­ջոր­դող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, մե­նա­նալ ցա­վի հետ, վեր­լու­ծել ապ­րում­նե­րը, նույ­նիսկ մի կար­գին սգալ իր վիշտն ու կո­րուստ­նե­րը. զար­գա­ցում­նե­րը խե­լա­հեղ են, մարդ­կա­յին հո­գին՝ ու­նայ­նութ­յուն ու­նայ­նութ­յան…
Լ­ևոն Ադ­յա­նի կո­րուս­տը՝ իբրև մեծ մտա­վո­րա­կա­նի, բա­ցա­ռիկ ար­ձա­կագ­րի, զտար­յուն հա­յի՝ անմ­խի­թար է, թե­պետ անգ­նա­հա­տե­լի է այն գրա­կան ժա­ռան­գութ­յու­նը, ո­րը նա թո­ղեց մեզ՝ իբրև սպե­ղա­նի, բայց  նման մար­դիկ այս օ­րե­րում մեզ պետք են որ­պես կեն­դա­նի օ­րի­նակ, կեն­դա­նի վկա­յում, իբրև կեն­դա­նի մշա­կույ­թի տրո­փող զար­կե­րակ:

Մար­գա­րետ ԱՍԼԱՆՅԱՆ
Գ­րող, թարգ­մա­նիչ, «Եր­ևան­յան էսքիզ» հրա­տա­րակ­չութ­յան հիմ­նա­դիր

Է­ջը պատ­րաս­տեց
Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։