ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

ԱլբերտՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
գրականագետ, թարգմանիչ
ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ
ծննդյան 90-ամյակի առթիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

 

ԼԱՊՏԵՐԸ
Կույրի համար արև ու լույս եղած-չեղած մի հաշիվ է:
Աշուղ Ջիվանի
Մթին գիշերին նեղլիկ մի ճամփով
Մի կույր էր անցնում՝ ձեռքին լույս-լապտեր.
Երկինքը մռայլ պատած էր ամպով.
«Իր ինչի՞ն է պետք այս լույսը, օ՜, Տեր»:

«Խոսում ես պարապ էն աշուղի պես՝
Լուսավորում եմ քո ճամփան, հիմա՛ր,
Որ ինձ չդիպնես, կաթըս չթափես-
Տանում եմ հիվանդ Ջիվանու համար»:
2013 թ.

ԹՌՉԵԼՈՒ ՑԱՎԸ
Երբ մեծ Բրուտը շունչ փչեց կավին
Եվ իր պատկերով արարեց մարդուն,
Այն ժամանակից ահա տակավին
Մարդկային հոգին, միշտ քուն թե արթուն,
Թռչում է, թևում, ճախրում, սավառնում.
Հոգին ձգտում է իր ստեղծողին,
Թևեր է առնում ու վեր է հառնում,
Մարմինը, սակայն, կառչում է հողին:
Նա, որին Աստված հունցեց հում կավից,
Արդ՝ տառապում է թռչելու ցավից.
Ո՜վ գիտե, գուցե երկիրն ատելուց
Խելքը տվել է վերին եզերքին,
Կամ էլ, պարզապես, շատ կուտ ուտելուց,
Սուտ ու խաբեբա տերերի ձեռքին,
Միշտ կուտ ուտելով մարդիկ տիրացան
Թռչունի նման թռչելու ցավին
Ու երազանքով երկինք վերացան:
Այնպես սիրեցինք երկինքը ծավի
Ու տառապեցինք երկնքի ցավից,
Որ պոետները հիմա և հնում
Տիեզերական վիշտ են անվանում:
Մեր դարը շատ է քիթը վեր ցցում,
Երբեմն նույնիսկ չափից առավել-
Առաջ պառավը հեծնում էր ձձում,
Հիմի հեծնում է թռչող ցախավել:
Այսպես, երկնքի Աստծուն խնդրելով
Եվ իրենց հոգում աստված փնտրելով,
Ոչ թե սերունդներ միայն ծերացան,
Այլ դարերն անգամ ալեհեր դարձան,
Դարձան հնադար՝
Հայացքը երկնին հառած անդադար,
Փախչո՜ւմ են անհույս մեղավոր, արդար,
Այս համատարած մահվան խուճապից,
Այս մահատարած հողի սարսափից,
Որ սերունդները իր տակն է առնում,
Իր խնամողին գերեզման դառնում:
Մարդը առել է աստղային թևեր,
Ձգտում է սուրալ աստղերից էլ վեր,
Զզվել է արդեն այս մթնոլորտից,
Այս խավարչըտին, մթին ոլորտից:
Մարդը աստղային թևեր է առել
Ու երազում է պարապ թափառել.
Նրա մեջ վայրի կիրքն է խլրտում`
Ձգտում է ճախրել վերին ոլորտում,
Վերին ոլորտում անբան սավառնել,
Ուր աստղիկներն են պչրում, նազկըտում.
Եվ աստղից աստղ վազ տալ, բույր առնել,
Ինչպես ծաղկունքն են դաշտում հոտոտում.
Աստղի թփի տակ համբույր տալ-առնել,
Մեկ-մեկ էլ աստղիկ պոկոտել թփից,
Մենակ թե բոցը ձեռքերը չայրի,-
Մարդու բնությունն ունի գեշ մի բիծ՝
Պոկել-գջլելու մոլուցքը վայրի:
Չէ՛ մի, ձգտում է դեպի տիեզերք,-
Հին երգ է սա լոկ, հնամաշ մի երգ.
Այդ տիեզերքը անդունդն է որ կա,
Աստվածաշունչը խոսքիս է վկա՝
«Շրջում էր Հոգին անդունդի վրա»,-
Սա՛ է տիեզերքն, ավա՜ղ, մեր գիտցած՝
Մարդը տենչում է անհունը նրա,
Գահավիժում է գլխով դեպի ցած
Ու կարծում է, թե վերև է սուրում.
Իբր ճախրում է երկնի լազուրում,
Այնինչ լողում է խորխորատի մեջ,
Քանզի ասված է՝ «Ել, այսինքն՝ էջ»:
Կա՜ ճշմարտություն սակայն մի վերին՝
Ով գլխիվայր է նայում իրերին,
Անկումը նրան թռիչք է թվում.
Եվ այս է միակ պատճառը ուստի,
Որ այդ անդունդը, վիհը կորըստի
Վեհ տիեզերք է աչքին երևում, –
Մարդ զգում է միշտ իրեն վերևում,
Բայց չի հասկանում, որ իր ներքևում
Մեկն էլ իրեն է նայում վերևից.
Այնինչ չգիտե, որ իր ներքևում
Կամ հենց իր ներսում`
Դատարկություն է և անդունդ է խոր.
Հա՜, տիեզերքը անդունդ է դա խոր-
Մարդ սավառնում է այս անդնդախոր
Տիեզերք կոչված ահռելի փոսում,
Որ հին հայերըս՝ արհամարհելով,
Փոս-մոս ենք ասել վաղ ժամանակից,
Եվ իրենց լեզվին այն հարմարելով,
Կոսմոս են կոչել հույները դրկից:
Չէ՛ մի, ձգտում է դեպի տիեզերք,-
Հին երգ է սա լոկ, հնամաշ մի երգ.
Ո՜վ, մարդ արարած,
Օ,՜ բարդ արարած,
Այդ ո՞ւմ ես խաբում,
Թե՞ ձև ես թափում,
Իբր երազանք ու լույս ես պաշտում.
Դու նյութ ես պաշտում, նյութ համատարած,
Դու երկրի վրա գանձ ես մթերում,
Ո՞նց ես ապրելու աննյութ եթերում
Առանց քո սիրած շահի ու փողի,
Առանց գռփելու, առանց գռփողի.
Քո ինչի՞ն են պետք լուսե տորթիկներ,
Երբ որ պաշտում ես մսե խորտիկներ.
Դու ինձ չես խաբի, դու քեզ կխաբես-
Քո շահն է միայն քեզ ղեկավարում.
Դու լույսի մեջ էլ պիտի խարխափես
Քո իսկ սեփական մտքի խավարում.
Դու՝ հողե զանգված, հին երգ ես երգում՝
Ի՞նչ պիտի անես դու տիեզերքում:

 

***

Սու­րեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ալ­բերտ Մու­շեղ­յա­նի ֆե­նո­մե­նը

Դժ­վար է կռա­հել այն­պի­սի մե­ծա­նուն մեր գրա­կա­նա­գի­տութ­յան մեջ, որ քայ­լում է մեր կող­քին՝ հայ­րե­նի հո­ղը ան­ձայն շո­շա­փե­լով, զան­գում է և խո­սում եր­կար, հրճվան­քով գի­տա­կան իր հայտ­նա­գոր­ծում­նե­րի մա­սին, ա­սես այր­վում է ա­րա­ծի ներ­քին կրա­կով, ում խոսքն, ան­շուշտ, ոչ թե աչ­քի տե­սա­ծի, այլ հո­գուն տրված լույ­սի շնոր­հով է աշ­խարհ ե­կել: Նա՛ է, ա­հա, բա­նա­սի­րութ­յան դոկ­տոր Ալ­բերտ Մու­շեղ­յա­նը, որ ի­նը տաս­նամ­յակն է ար­դեն բո­լո­րել, հա­յա­գի­տութ­յան մե­րօր­յա նա­հա­պետն է այ­սօր, որ, կու­տա­կած ժա­ռան­գութ­յամբ, զար­մաց­րել ու զար­մաց­նում է քա­նի տաս­նամ­յակ: Ա­վե­լին, նույն ո­րո­նողն է, ինքն ի­րե­նից դժգո­հը, չհա­մա­կերպ­վո­ղը շուր­ջը կա­տար­վող ա­մեն ին­չի հան­դեպ, և գ­րի­չը ձեռ­քից ցած չի իջ­նում եր­բեք… Ուս­տի նրան բնու­թագ­րե­լիս բա­ռերն ան­գամ կորց­նում են ի­րենց ի­մաս­տը և կ­շի­ռը, հա­սա­րա­կա­նում… Բայց, թերևս, պետք է աս­վի, որ Ա. Մու­շեղ­յա­նի գի­տա­կան վաս­տա­կը մեծ է հա­յա­գի­տութ­յան այն­պի­սի ո­լորտ­նե­րում, ինչ­պի­սիք բա­նա­սի­րութ­յունն է, պատ­մա­գի­տութ­յու­նը, գրա­կա­նա­գի­տութ­յու­նը: Լայն է, ան­շուշտ, Մու­շեղ­յա­նի հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ո­լոր­տը և ժա­մա­նա­կա­գրութ­յու­նը: Դեռևս չորս տաս­նամ­յակ ա­ռաջ Ա. Մու­շեղ­յա­նի գրա­կան մուտ­քը նշա­նա­վոր­վեց Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի վաղ տա­րի­նե­րի (1887-1898) ստեղ­ծա­գոր­ծութ­յան քննութ­յամբ, որ, միա­ժա­մա­նակ, տա­րեգ­րութ­յուն էր և հիմք էր ստեղ­ծում Ի­սա­հակ­յա­նի գի­տա­կան կեն­սագ­րութ­յան ստեղծ­ման, գրո­ղի աշ­խար­հա­յե­ցութ­յան հա­սու­նաց­ման նկա­րագ­րութ­յան և հե­տա­զո­տութ­յան հա­մար: Մու­շեղ­յա­նի մե­նագ­րութ­յան (1983) աղբ­յու­րը Ի­սա­հակ­յա­նի վա­վե­րա­գ­րերն էին, ար­խի­վա­յին նյու­թեր, ո­րոնք ի­սա­հակ­յա­նա­գի­տութ­յան հա­մար կար­ևոր նյութ է ար­դեն վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րին մեր գրա­կա­նա­գի­տութ­յան հա­մար՝ մեկ­նա­բա­նե­լու Ի­սա­հակ­յա­նի ու­սում­նա­ռութ­յան տա­րի­նե­րի, գրա­կան նա­խա­սի­րութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման, եվ­րո­պա­կան փի­լի­սո­փա­յութ­յան փոր­ձա­ռութ­յան, մաս­նա­վո­րա­պես՝ Նից­շեի ուս­մուն­քի հետ առն­չութ­յուն­նե­րը, խնդիր­նե­րը:
Ինչ խոսք, ե­թե Ի­սա­հակ­յա­նի մա­սին մե­նագ­րութ­յու­նը նա­խա­կա­րա­պետն էր Մու­շեղ­յա­նի ո­ճի ու հե­տա­զո­տութ­յան յու­րա­հատ­կութ­յան, ա­պա հե­տա­գա տաս­նամ­յակ­նե­րում այն հարս­տա­ցավ նո­րա­նոր գծե­րով, ո­րոնք առնչ­վում են ար­դեն 5-րդ դա­րի հայ մա­տե­նագ­րութ­յան խնդիր­նե­րին, ո­րի կենտ­րո­նը Մով­սես Խո­րե­նա­ցուն նվիր­ված մե­նագ­րութ­յունն է (2007), ո­րին նա­խոր­դում էր «5-րդ դա­րի հայ մա­տե­նագ­րութ­յան ժա­մա­նա­կագ­րա­կան խնդիր­ներ» աշ­խա­տութ­յու­նը: Եր­կու այս աշ­խա­տութ­յուն­նե­րը շաղ­կապ­ված են միմ­յանց հար­ցադ­րում­նե­րի ընդ­հան­րութ­յամբ, փաս­տե­րը հա­մադ­րե­լու և վեր­լու­ծե­լու հիմ­նա­վոր­վա­ծութ­յամբ: Ա. Մու­շեղ­յա­նի քննող միտ­քը ճշգրտում է հա­յա­գի­տութ­յան հիմ­նա­րար հար­ցեր, ինչ­պի­սիք հայ գրա­վոր մշա­կույ­թի սկզբնա­վոր­ման և Ա­գա­թան­գե­ղո­սի Պատ­մութ­յան գրութ­յան ժա­մա­նակն է, որ ա­վան­դա­կան ըն­դուն­ված ըմբռ­նու­մից (460-ա­կան թթ.) Մու­շեղ­յա­նը ա­ռաջ է բե­րում մինչև 410-ա­կան թվա­կան­նե­րը՝ հիմ­նա­վո­րե­լով Ա­գա­թան­գե­ղո­սի և Կոր­յու­նի եր­կե­րի հա­մե­մա­տա­կան քննութ­յան մի­ջո­ցով: Ըստ այդմ, Ա­գա­թան­գե­ղո­սի Պատ­մութ­յու­նը գրված է Կոր­յու­նի եր­կից ա­ռաջ, ո­րը հա­մընկ­նում է գրե­րի գյու­տի, Մաշ­տո­ցի և Պարթ­ևի գոր­ծու­նեութ­յան շրջա­նի հետ: Ա­կա­մա հարց է ա­ռա­ջա­նում, ի վեր­ջո, երբ Մաշ­տո­ցը և Պարթ­ևը հիմ­նում էին հայ դպրո­ցը, ի՞նչ էին ու­սու­ցա­նում դպրո­ցում, ե­թե ոչ Գ. Լու­սա­վոր­չի վար­քը և ք­րիս­տո­նեութ­յան հիմ­նու­մը Հա­յաս­տա­նում: Մի՞­թե միայն թարգ­մա­նութ­յուն­նե­րով հնա­րա­վոր էր պահ­պա­նել և զար­գաց­նել դպրո­ցը, ե­թե նրա հիմ­քում չլի­ներ ազ­գա­յի­նի գա­ղա­փարն ու նրա պատ­մութ­յու­նը: Մու­շեղ­յա­նը, ան­շուշտ, հար­ցադ­րու­մը ըն­կա­լում է լայն՝ դա­րի, ժա­մա­նա­կի տե­սանկ­յու­նից, հիմ­նա­վո­րում հար­ցը մշա­կու­թա­յին տե­սա­դաշ­տում, և ե­թե ան­գամ հե­ղի­նա­կի (Ա­գա­թան­գե­ղո­սի) հար­ցը մնում է դեռևս բա­նա­վե­ճի ա­ռար­կա, ա­պա հար­ցի նո­րութ­յու­նը դրա­նից չի տու­ժում:
Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գլխա­վո­րը, որ պա­կա­սում է թերևս մեր պատ­մա­բա­նա­սի­րա­կան մտքին, բնագ­րի վրա չհիմն­վող ըն­թեր­ցումն է: Մու­շեղ­յա­նը գրա­բա­րի խո­րը ի­մա­ցութ­յամբ հաղ­թա­հա­րում է այդ հար­ցը: Ն­րա վստա­հե­լի սկզբնաղբ­յու­րը գի­տաքն­նա­կան բնա­գիրն է, պատ­միչ­նե­րի հետ կապ­ված վի­ճե­լի հար­ցե­րը քննա­խույզ հա­յաց­քով վեր­լու­ծե­լը: Վճ­ռա­կան է այս հար­ցում «­Չորս Հայ­քե­րի ա­ռեղծ­վա­ծը» ու­սում­նա­սի­րութ­յու­նը, որ թե՛ «­Մով­սես Խո­րե­նա­ցու դա­րը», թե՛ «5-րդ դա­րի հայ մա­տե­նագ­րութ­յան ժա­մա­նա­կա­գրա­կան խնդիր­ներ» աշ­խա­տութ­յուն­նե­րի ե­լա­կետն է: Չոր­րորդ Հայք ան­վա­նու­մը Ա­նա­նիա Շի­րա­կա­ցու (7-րդ դար) «Աշ­խար­հա­ցույ­ցի» վկա­յութ­յունն է, ո­րով Խո­րե­նա­ցու ժա­մա­նա­կը հա­յա­գետ­նե­րի կող­մից տե­ղա­փոխ­վում է 5-րդ դա­րից ետ՝ մինչև 6-7, մինչև 9-րդ դա­րը: Մինչ­դեռ Մու­շեղ­յա­նը, ձե­ռա­գրա­գի­տա­կան նյու­թե­րի հի­ման վրա, հե­տա­զո­տե­լով Խո­րե­նա­ցու ժա­մա­նա­կի հար­ցը, եզ­րա­կաց­նում է. «Աշ­խար­հա­ցույ­ցի և Խո­րե­նա­ցու պատ­մութ­յան հե­ղի­նակ­նե­րը միև­նույն անձն են» (էջ 61): Այս ի­րա­դար­ձութ­յան հիմ­քում պար­սիկ­նե­րի Բ­յու­թա­նիա կա­տա­րած ար­շա­վանքն է 608 թ.-ին: Մուշեղյանը 4-րդ դա­րի լա­տին պատ­մա­գիր Ամ­միա­նոս Մար­կե­լի­նո­սի «Հ­ռո­մեա­կան պատ­մութ­յան» մեջ հայտ­նա­բե­րում է, որ պար­սիկ­նե­րը ա­ռա­ջին ան­գամ Բ­յու­թա­նիան գրա­վել են 330-ա­կան թթ. վեր­ջին, 4-րդ դա­րում, և հ­մուտ պատ­մա­բա­նի ու բա­նա­սե­րի փաս­տար­կով հեր­քում հա­յա­գետ­նե­րի վե­րը նշված վար­կա­ծը, ա­պա­ցու­ցում Խո­րե­նա­ցու Պատ­մութ­յան հա­վաս­տիութ­յու­նը:
Ան­հեր­քե­լի փաստ է, որ երբ Խո­րե­նա­ցուն տե­ղա­շար­ժում են 5-րդ դա­րից, փշրվում է հա­յոց պատ­մութ­յան ող­նա­շա­րը: Ա. Մու­շեղ­յա­նը գի­տա­կան փաս­տարկ­նե­րով հե­տա­մուտ է հեր­քե­լու ի հայտ ե­կած այն կեղծ թե­զե­րը, ո­րոնք հայտ­նի են սկսած Լակ­րո­զից (18-րդ դար) մինչև Գուդշ­միդտ, Օ. Կա­րիեր, Գ. Խա­լաթ­յանց, ո­րոնք Խո­րե­նա­ցուն տա­նում են մինչև 6-7-րդ դա­րե­րը: Նույն կար­ծիքն են պաշտ­պա­նում Յո. Մարկ­վար­տը, Հ. Հ­յուբշ­մա­նը, Ն. Ա­դոն­ցը: Բա­նա­վե­ճը շա­րու­նակ­վում է մինչև մեր օ­րե­րը, մինչև Կ. Թու­մա­նո­վի և Ռ. Թոմ­սո­նի դրույթ­նե­րը, նույն շնչով նրանց ար­ձա­գան­քում է Ռ. Հով­հան­նիս­յա­նը: Ա. Մու­շեղ­յա­նը իր աշ­խա­տութ­յուն­նե­րում, հեր­քե­լով այս տրա­մա­բա­նա­կան շղթան, կտրում է այդ գորդ­յան հան­գույ­ցը, Խո­րե­նա­ցուն զեղ­ծա­րար ու խա­բե­բա հա­մա­րող­նե­րին պար­տադ­րում հիմ­նա­վոր գի­տա­կան պա­տաս­խան­ներ: Օ­րի­նակ­նե­րը բազ­մա­թիվ են, բայց հան­գու­ցա­յի­նը Վաս­պու­րա­կան, սե­պուհ և մարդ­պետ բա­ռե­րի բա­ցատ­րութ­յունն է: Մու­շեղ­յա­նի մեկ­նա­բա­նութ­յամբ Վաս­պու­րա­կա­նը 7-րդ դա­րում հի­շա­տակ­ված նա­հան­գա­նու­նը չէ, այլ, ըստ 3-րդ դա­րի Սա­սան­յան վի­մա­գիր ար­ձա­նա­գ­րութ­յան, թա­գա­ժա­ռանգ տոհ­մի նա­խա­րար­նե­րի պարթ­ևա­կան ան­վա­նու­մը, որ Ար­շա­կու­նի­նե­րի Հա­յաս­տա­նում «պա­տո­ւա­կա­նա­գոյն» տիտ­ղոս է «որ­պէս ա­ռա­ւել թա­գա­ւո­րազն», «զարմս թա­գա­ւո­րաց», ո­րոնք հո­ղա­յին ժա­ռան­գութ­յուն էին ստա­նում թա­գա­վո­րա­կան ոս­տա­նից ար­քու­նա­կան կալ­վածք­նե­րի հաշ­վին, ա­ռանձ­նաց­ված գա­վառ­նե­րում, բա­ժին ստա­նում ար­քու­նա­կան գան­ձա­րա­նից: Վաս­պու­րա­կա­նը Մու­շեղ­յա­նի մեկ­նա­բա­նութ­յամբ պահ­լա­վա­կան ծա­գում ու­նի, ո­րի ա­կան վեր­ջա­ծան­ցը գրա­բա­րին բնո­րոշ հոգ­նա­կիա­կերտ է և ն­շա­նա­կում է տան որ­դի: Եվ, ինչ­պես սե­պուհ բա­ռից ա­ռա­ջա­ցել է սե­փա­կան, այն­պես էլ վաս­պուհ­րից՝ վաս­պու­րա­կան: Իսկ մարդ­պետ տեր­մի­նը մարզ­պե­տի ա­ղա­վաղ­ված ձևն է, ո­րի ու­ղիղ ձևը վկայ­ված է Ե­ղի­շեի մոտ:
Ալ­բերտ Մու­շեղ­յա­նի հա­յա­գի­տա­կան ներդ­րու­մը, ի­հար­կե, մեծ է մա­նա­վանդ մեր օ­րե­րում: Ն­րա հե­տա­զո­տութ­յան նյու­թը ոչ միայն հին­գե­րորդ դարն է՝ Ա­գա­թան­գե­ղո­սը, Կոր­յու­նը, Խո­րե­նա­ցին, Ե­ղի­շեն, այլև նա­խա­մաշ­տոց­յան շրջա­նը՝ Ա­րա­րատ­յան (Ու­րար­տու) թա­գա­վո­րութ­յան, Տիգ­րան Եր­վադ­յա­նի, Տիգ­րան Մե­ծի և Ա­րա­մի կեր­պար­նե­րը, Վա­նի թա­գա­վո­րութ­յան ա­ռեղծ­վա­ծը, հայ ժո­ղովր­դի ծա­գում­նա­բա­նութ­յան, պե­տութ­յուն հիմ­նե­լու և դ­րա­նով իր պատ­մութ­յան, գո­յութ­յան ի­րա­վուն­քը հաս­տա­տե­լու մեջ է, ո­րի գա­ղա­փա­րին լծված է Ա. Մու­շեղ­յա­նը մինչև օրս: Ու­րեմն, ոտ­քի ել­նենք՝ պա­տիվ ա­նե­լու հա­յա­գի­տութ­յան վաս­տա­կած նա­հա­պե­տին:

 

***

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

20-21-րդ դա­րի ֆե­նո­մեն… 

Ալ­բերտ Մու­շեղ­յան… Մի եր­ևույթ, որ ոչ թե Գի­նե­սի գրքում, այլ մեր պատ­մութ­յան մատ­յա­նում կա­րե­լի է գրել: 90-ամ­յա այս ե­րի­տա­սար­դը ոչ միայն հե­ռու է խամ­րող հի­շո­ղութ­յան զիգ­զա­գում­նե­րից, այլև կար­ծես նրա հու­շե­րը ա­վե­լի ու ա­վե­լի են պայ­ծա­ռա­նում ու շո­ղար­ձա­կե­լու են դեռ: Նա պայ­ծա­ռա­տես է… Վաղ ման­կութ­յու­նից զրկված լի­նե­լով տե­սո­ղութ­յու­նից, ներ­կա­յի մեջ հա­ճախ ա­մեն ինչ տես­նում է ա­վե­լի ճշգրիտ, քան տես­նող­նե­րից շատ շա­տերս, տես­նում է ա­պա­գան… իսկ անց­յա­լը իր հո­գու աչ­քե­րով դի­տար­կում է այն­քան վառ, որ թվում է, թե ապ­րել է վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րում, ա­կա­նա­տեսն ու վկան է մի մեծ շարք կար­ևոր դրվագ­նե­րի, որ պատ­մութ­յու­նը փոր­ձել է թաքց­նել մարդ­կութ­յան հա­յաց­քից:
Սո­վո­րա­կան մարդ­կա­յին մեր հաս­կա­ցո­ղութ­յամբ, ըմբռ­նում­նե­րով դժվար է հաս­կա­նալ, թե ինչ­պես է չտես­նող մար­դը տես­նում այն ա­մե­նը, ինչ շրջա­պա­տում է մեզ, և­ ո­րոնց կող­քով մենք հա­ճախ ան­հա­ղորդ անց ենք կե­նում:
Երբ հե­տա­մուտ ես լի­նում նրա կյան­քի պատ­մութ­յա­նը, պատ­կերն այն­պի­սին է, թե նա մի պահ ան­գամ զուր չի ապ­րել այս աշ­խար­հում: Նաև բարձր պաշ­տոն­ներ է վա­րել: 1956 թ. կազ­մա­կեր­պել է չտես­նող­նե­րի հա­մար գրքե­րի, դա­սագր­քե­րի բրայլ­յան տպա­րան: 1962 թ. ՀԽՍՀ Մի­նիստր­նե­րի խորհր­դի ո­րոշ­մամբ կազ­մա­կեր­պել է տպա­գիր և «խո­սող գրքե­րի» հրա­տա­րակ­չութ­յուն՝ ձայ­նագր­ման ստու­դիա­յով. նշա­նակ­վել հրա­տա­րակ­չութ­յան պետ: Ն­րա շնոր­հիվ ու ջան­քե­րով միա­վոր­ման ար­տադ­րութ­յան ար­մա­տա­կան վե­րա­կա­ռուց­մամբ և­ է­լեկտ­րա­պա­րա­գա­նե­րի թո­ղարկ­մամբ ոչ միայն բա­րե­լավ­վե­ցին չտես­նող աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը, այլև ստա­ցած ե­կա­մուտ­նե­րի խնա­յո­ղութ­յան հաշ­վին Եր­ևա­նում և Հա­յաս­տա­նի մյուս քա­ղաք­նե­րում (Գ­յում­րի, Վա­նա­ձոր, Էջ­միա­ծին, Աշ­տա­րակ, Ար­մա­վիր, Ս­ևան, Արզ­նի) կա­ռուց­վե­ցին ա­վե­լի քան 48 բնա­կե­լի, ար­տադ­րա­կան և մ­շա­կու­թա­յին շեն­քեր և­ ա­ռող­ջա­պա­հա­կան հիմ­նարկ­ներ, այդ թվում՝ Մա­լա­յա­նի ան­վան ակ­նա­բու­ժա­կան հան­րա­պե­տա­կան կենտ­րո­նը: Կա­ռա­վա­րութ­յու­նից ա­ռա­ջարկ ստա­ցավ՝ «Ե­ռաբ­լու­րում» բնա­կե­լի շեն­քեր կա­ռու­ցել Մեր­ձա­վոր Ար­ևել­քից Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լու ցան­կութ­յուն հայտ­նած 10.000 չտես­նող­նե­րի հա­մար:
Ե­թե ու­զում ես նրա կյան­քի վեպն ըն­թեր­ցել, նստի՛ր կող­քին ու լսի՛ր աու­դիո­պա­տումն այն մա­սին, թե ինչ­պես պետք է ապ­րի մարդ ա­րա­րա­ծը… դժվար թե բա­ցի ի­րե­նից մի ու­րի­շը այն­քան տա­րե­թիվ ու ամ­սա­թիվ, այն­քան ա­նուն ու ազ­գա­նուն, այն­քան վեր­ծան­ված ձե­ռա­գիր ու թարգ­ման­ված (նաև՝ եր­կա­րա­շունչ) պոեմ­ներ ու բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ հի­շի՝ բնագ­րով և­ իր թարգ­մա­նութ­յամբ: Ն­րա կա­տա­րած գոր­ծե­րի և­ իր գոր­ծա­ծած պատ­մա­կան փաս­տե­րի մեծ մասն ար­դեն դար­ձել են գի­տա­կան հազ­վագ­յուտ աշ­խա­տութ­յուն­ներ, բայց դեռ մի մեծ ցանկ էլ նրա գլխում է… Դ­րան­ցից ոչ մի փշուր չկորց­նե­լու հա­մար հենց հի­մա է պետք բա­նի­մաց ու նվիր­յալ հե­տա­զո­տող­նե­րի խումբ ստեղ­ծել: Բայց էդ ե՞րբ ենք կա­րո­ղա­նում լուրջ գոր­ծեր կա­տա­րե­լու վրա ժա­մա­նակ ու դրամ ծախ­սել: Հե­տաձ­գում ենք… Մինչև ու­շա­նում ենք հույժ կար­ևոր գնացք­նե­րից, ո­րոնց թան­կար­ժեք տոմ­սը մեր ձեռ­քին է:
Հի­մա նա օ­րա­կան … ժամ աշ­խա­տում է «­Խո­րե­նա­ցու դա­րը» աշ­խա­տութ­յան երկ­րորդ հա­տո­րի վրա: Իր ա­սե­լով՝ քնե­լու ժա­մե­րից հա­նում է վեց ժամ, գու­մա­րում այն ժա­մե­րին, երբ սո­վո­րա­կան մար­դիկ ար­թուն են լի­նում:
Յու­րա­քանչ­յուր դար ու դա­րաշր­ջան մեր Պատ­մա­հոր ժա­ռան­գութ­յան մե­ծութ­յունն ու ան­վեր­ջութ­յու­նը յու­րո­վի է արժ­ևո­րում: Ալ­բերտ Մու­շեղ­յա­նը ոչ միայն դի­տար­կել ու հայտ­նա­բե­րել է փաս­տեր, որ հայ և­ օ­տա­րազ­գի ու­սում­նա­սի­րող­նե­րի աչ­քից վրի­պել են, այլ նաև տեղ-տեղ շտկել է Խո­րե­նա­ցու թույլ տված վրի­պում­նե­րը: Այս­պես, նա ոչ ա­ռանց հպար­տութ­յան ար­ձա­նագ­րում է, որ չորս նոր հայ թա­գա­վոր է հայտ­նա­բե­րել: «­Խո­րե­նա­ցու դա­րը» ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռա­ջին հա­տո­րում ա­մե­նա­թարմ հա­յաց­քով նա տես­նում է, ա­յո՛, տես­նում է կամ տե­սա­նում է մի նոր Խո­րե­նա­ցի, ո­րի ժա­ռան­գութ­յանն այ­սօր ոչ ոք այն­պես չի տի­րա­պե­տում, ինչ­պես Ալ­բերտ Մու­շեղ­յա­նը: Ն­րա բո­լոր դի­տար­կում­նե­րը հա­վաս­տի են, և­ ոչ մի կաս­կած չի հա­րու­ցում, որ Խո­րե­նա­ցին ու Ղա­զար Փար­պե­ցին շփվել են միմ­յանց հետ: Ե­թե Մու­շեղ­յանն ա­սում է, որ Բագ­րա­տու­նի­նե­րը ոչ թե հրեա­կան, այլ զուտ հայ­կա­կան ծա­գում ու­նեն, ու սրա­նով հա­կադր­վում է Խո­րե­նա­ցուն, ու­րեմն կա­րող ենք հան­գիստ հղում կա­տա­րել նրա բե­րած փաս­տարկ­նե­րից: Մու­շեղ­յա­նը, հեն­վե­լով «Աշ­խար­հա­ցույ­ցի» վրա, մի շարք ճշգրտում­ներ է ա­նում Մեծ Հայ­քի տե­ղի ու սահ­ման­նե­րի վե­րա­բեր­յալ: Բա­ռա­յին միան­մա­նութ­յան և բազ­մի­մաս­տութ­յան սկզբուն­քով պատ­մա­կան ճշգրտում­ներ է կա­տա­րել. օ­րի­նակ՝ լա­տի­նե­րեն aestas բա­ռը նշա­նա­կում է և՛ «շոգ ե­ղա­նակ», և՛ «ար­շա­վանք»… Մինչև Մու­շեղ­յա­նի ուղ­ղու­մը, ու­րեմն, ոչ ոք հի­նա­վուրց, եվ­րո­պա­կան ու հայ գիտ­նա­կան­նե­րից չի նկա­տել այս «ման­րու­քը», որ պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մի ամ­բողջ շղթա է պա­րու­նա­կում:
Մե­ռած լե­զու­նե­րի (աք­քա­դե­րեն, բա­բե­լո­նե­րեն, ա­սու­րե­րեն, ու­րար­տա­կան ար­ձա­նագ­րութ­յուն­ներ) տի­րա­պե­տող Մու­շեղ­յա­նի հա­յե­րե­նը կեն­դա­նի է ու ոս­կե­ղե­նիկ, ինչ­պես գի­տա­կան աշ­խա­տութ­յուն­նե­րում, այդ­պես էլ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում ու ա­ռակ­նե­րում:

Եվ չի թող­նում բա­նա­սե­րը,
Որ ես դառ­նամ սի­րեր­գու…

Մու­շեղ­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան հան­գը անբռ­նա­զբոս է, ոչ մի բռնութ­յուն չի հան­դուր­ժում, հո­սում է ա­սես ա­զատ, սա­րից իջ­նող առ­վի նման, ո­րին ոչ ոք չի կաշ­կան­դում, ընդ­հա­կա­ռա­կը՝ ճամ­փա են տա­լիս բո­լոր գլա­քա­րերն ու ջրի­մուռ­նե­րը, մի բան էլ՝ հա­ջո­ղութ­յուն են մաղ­թում ի­րենց բնա­տուր, ինք­նագ­յուտ կեր­պե­րով… Ն­րան շրջա­պա­տող ա­մեն ինչ կար­ծես կա­րող է վե­րած­վել բա­նաս­տեղ­ծութ­յան: Ա­լի­տե­րա­ցիա­յի ու ա­սո­նան­սի հիա­նա­լի նմուշ­ներ են «­Շո­գե­քարշ», «­Լու­սայգ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, ո­րոն­ցում կրկնվող ու նման հայ­կա­կան բա­ղա­ձայն­ներն ու ձայ­նա­վոր­նե­րը թռչկո­տում, մե­ղե­դա­յին ու տրա­մա­բա­նա­կան խա­ղեր են կա­պում միմ­յանց հետ: Մու­շեղ­յա­նի մի շարք բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ ու ա­ռակ­ներ հա­նի­րա­վի մինչև այժմ չեն զե­տեղ­վել դպրո­ցա­կան դա­սագր­քե­րում՝ ներ­քին հան­գա­վո­րում, ռիթմ ու մե­ղե­դի չու­նե­ցող այլ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի փո­խա­րեն, երբ այն­քան հեշտ ըն­կալ­վող ու հիշ­վող են ա­ռա­ջին­նե­րը: Ն­րա պատ­կեր­նե­րը պարզ են հաս­կա­նա­լու, բարդ են ըմբռ­նե­լու հա­մար, բայց ա­մեն պայ­ման առ­կա է, որ ա­ռա­ջին իսկ տո­ղե­րից սի­րով ա­ռաջ մղվես, որ տես­նես, թե ուր է տա­նում քեզ մե­ղե­դին, միտ­քը…
Մե­րօր­յա այս բա­նաս­տեղ­ծը նաև փի­լի­սո­փա է, գի­տի՝ մեր մո­լո­րա­կի որ անկ­յու­նում ինչ է կա­տար­վում, էլ չա­սենք մեր երկ­րի բո­լոր ան­ցու­դար­ձե­րի մա­սին: Ան­գիր գի­տի Աստ­վա­ծա­շուն­չը, ինչ­պես շատ ու շատ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ ու պոեմ­ներ՝ հա­յե­րեն, գեր­մա­նե­րեն, ռու­սե­րեն…
Եվ ոչ մի տրտունջ իր բախ­տի հա­մար, եր­բեք, հա­կա­ռա­կը՝ ան­սահ­ման կեն­սա­սի­րութ­յուն և սե­փա­կան աշ­խար­հաս­տեղ­ծութ­յուն: Մի քա­նի օր ա­ռաջ ծնվեց նրա եր­րորդ ծոռ­նի­կը, ո­րի գե­ղեց­կութ­յու­նը այն­պես էր ներ­կա­յաց­նում հե­ռա­խո­սով, կար­ծես նրա ծննդյան պա­հին ներ­կա է ե­ղել: Ձայ­նի ել­ևէջ­նե­րից հոր­դում էր իր շա­ռավ­ղի աշ­խարհ գա­լու մարդ­կա­յին եր­ջան­կութ­յու­նը:
Թե ինչ­պես է այս ա­մե­նը հա­մա­տեղ­վել մի մար­դու մեջ, որ աշ­խարհ գա­լուց հե­տո միայն վեց տա­րի ժա­մա­նակ է ու­նե­ցել տես­նե­լու լույս աշ­խար­հը, այ­նու­հետև սուզ­վել է ու լույս ո­րո­նել, գտել իր ներ­սում… Ինչ­պե՞ս է ե­ղել, ո՞նց է լի­նում այս ա­մե­նը հար­ցին Ալ­բերտ Մու­շեղ­յանն իր հան­դարտ, պա­տա­նե­կան ձայ­նով պա­տաս­խա­նում է. «­Մարդ պետք է ին­տո­ւի­ցիա ու­նե­նա… կռա­հե­լու ու­նա­կութ­յուն: Ա­ռանց դրա մար­դը բա­նի պետք չէ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։