ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ՉԻՆԱՐԵՆ

202102116
«­Հայ նշա­նա­վոր գոր­ծե­րի թարգ­մա­նութ­յուն­ներ» մա­տե­նա­շա­րով Չի­նաս­տա­նում լույս է տե­սել  Հեն­րիկ Է­դո­յա­նի «Արևմտ­յան գրա­կա­նութ­յան փի­լի­սո­փա­յա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն»  աշ­խա­տութ­յու­նը, որ­տեղ մշա­կույ­թի, կրո­նի և գ­րա­կա­նութ­յան միջև ներ­քին օր­գա­նա­կան փոխ­կա­պակ­ցութ­յուն­ներն է վեր­լուծ­ված պատ­մա­կան տե­սանկ­յու­նից: Գ­րա­կա­նա­գետ, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր Հ. Է­դո­յա­նի հա­մոզ­մամբ՝ քրիս­տո­նեութ­յու­նը արևմտ­յան մշա­կույ­թի հոգ­ևոր-ի­մա­ցա­բա­նա­կան հիմքն է, միա­ժա­մա­նակ մշա­կույ­թը ծա­ռա­յում է որ­պես այդ հիմ­քում ըն­կած կազ­մութ­յուն, ո­րը ո­րո­շար­կում է գրա­կա­նութ­յան կա­ռուց­վածքն ու էութ­յու­նը և ն­րա կա­ռուց­ված­քա­յին ու փի­լի­սո­փա­յա­կան կողմ­նո­րո­շու­մը: Արևմտ­յան աշ­խար­հում ի հայտ ե­կած զա­նա­զան գրա­կան շար­ժում­նե­րը (­Վե­րած­նունդ, կլա­սի­ցիզմ, ռո­ման­տիզմ, ար­դի գրա­կա­նութ­յուն) քննված են այդ տե­սանկ­յու­նից:
Գիր­քը թարգ­մա­նել է Պին­ջոո­ւի ինս­տի­տու­տի հու­մա­նի­տար բաժ­նի դա­սա­խոս, նույն ինս­տի­տու­տի Հա­րա­վա­յին Կով­կա­սի հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ցի Փեյ­չը­նը, որն զբաղ­վում է հա­մաշ­խար­հա­յին հին պատ­մութ­յան և­ ար­դի աշ­խար­հի պատ­մութ­յան ու­սուց­մամբ ու հե­տա­զոտ­մամբ: Նա Չի­նաս­տա­նում գոր­ծող «­Հայ քա­ղա­քակր­թութ­յան պատ­մութ­յան ու­սում­նա­սի­րութ­յուն» ազ­գա­յին հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի հիմ­նադ­րա­մի հա­տուկ հե­տա­զո­տա­կան ծրագ­րի նա­խա­գահն է:

Արծ­վի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։