­Ման­վել ՄԻԿՈՅԱՆ / Ա­ռաջ­նա­յի­նը երկ­րի անվ­տան­գութ­յունն է

Ար­դեն մեկ տա­րի է ան­ցել Ար­ցախ­յան 44-օր­յա պա­տե­րազ­մից: Ողջ հա­յութ­յունն սպա­սում է կոնկ­րետ քայ­լե­րի, սպա­սում է ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րի 10-ից: Մեր երկ­րում այն­պի­սի տրա­մադ­րութ­յուն է, որ կար­ծես ան­վերջ սպա­սե­լու ենք:
Կորց­րել ենք Ար­ցա­խի 75 տո­կո­սը, թշնա­մին ներ­խու­ժել և­ իր դրոշն է ծա­ծա­նում ան­կախ Հա­յաս­տա­նի տա­րած­քի մի քա­նի հատ­վա­ծում: Աշ­խար­հը լռում է, լռում է նաև մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր Ռու­սաս­տա­նը, լռում է ՀԱՊԿ-ը՝ չհիմ­նա­վոր­ված ու հո­րին­ված պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով: Մեր պար­տութ­յու­նը նաև ան­ցած 26 տա­րի­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան պար­տութ­յունն էր: Այդ տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նը ողջ աշ­խար­հին հա­մո­զում, «ա­պա­ցու­ցում» էր, որ Ար­ցա­խի 7 շրջան­ներն օ­կու­պաց­ված տա­րածք­ներ են, հի­մա էլ ար­դա­րա­նում է, որ հա­յե­րը խա­ղաղ ճա­նա­պար­հով ի­րենց հո­ղե­րը չհանձ­նե­ցին, ինքն էլ հար­ցը լու­ծեց պա­տե­րազ­մով:
Հա­յաս­տա­նի տա­րածք ներ­խու­ժե­լուց և­ ան­պա­տիժ մնա­լուց հե­տո Ադր­բե­ջա­նը նոր հա­վակ­նութ­յուն­նե­րի մա­սին խո­սում է բաց տեքս­տով:
Գո­րիս-­Սի­սիան ճա­նա­պար­հի 21 կի­լո­մետր հատ­վա­ծը հանձ­նել ենք թշնա­մուն, որն ար­դեն լկտիութ­յան նո­րա­նոր դրսևո­րում­նե­րի ա­ռիթ է տա­լիս:
Ի­րան գնա­ցող բեռ­նա­տար­նե­րի վա­րորդ­նե­րին են ձեր­բա­կա­լում, մաք­սա­տուրք են պա­հան­ջում այն դեպ­քում, երբ որ­ևէ փաս­տաթղ­թով ամ­րագր­ված չէ ճա­նա­պար­հա­հատ­վածն ի­րեն­ցը լի­նե­լու փաս­տը:
Այս տար­վա հու­նի­սի 20-ի ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո, երբ իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը հաղ­թա­նակ տա­րավ, սպա­սե­լիք­նե­րը շատ էին, սա­կայն եր­բեմն թվում է, թե այս ա­մե­նը մեր երկ­րի հետ չի կա­տար­վել:
Դեռ ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րին իմ գրա­վոր և բա­նա­վոր հար­ցազ­րույց­նե­րի ժա­մա­նակ բազ­միցս կրկնել եմ, որ մեր երկ­րում պետք է հե­տաձգ­վեն բո­լոր ծրագ­րե­րը և կարճ ժամ­կետ­նե­րում Հա­յաս­տա­նի և հայ­կա­կան սփյուռ­քի ողջ նե­րու­ժը պետք է ներդր­վի տնտե­սութ­յան ա­րագ զար­գաց­ման և մեր ռազ­մա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու, ա­վե­լի հզո­րաց­նե­լու հա­մար, մա­նա­վանդ Ս­յու­նի­քի հատ­վա­ծում:
Իլ­համ Ա­լիևն ար­դեն բարձր ատ­յան­նե­րում հայ­տա­րա­րում է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նա­հարց այլևս գո­յութ­յուն չու­նի, սպառ­նում է ու հոր­դո­րում, որ Մեղ­րիի մի­ջանց­քի հար­ցը Հա­յաս­տա­նը լու­ծի խա­ղաղ ճա­նա­պար­հով: Հա­յաս­տանն ու Ռու­սաս­տա­նը բարձր մա­կար­դա­կով պնդում են, որ այդ­պի­սի հարց օ­րա­կար­գում չկա, միայն հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­նե­րի հարց կա 2020 թ. նո­յեմ­բե­րի հա­մա­ձայ­նագ­րում: Ի­րա­նը մե­ծա­ծա­վալ ան­նա­խա­դեպ զո­րա­վար­ժութ­յուն­ներ է սկսել Ադր­բե­ջա­նի, այդ թվում՝ գրավ­յալ տա­րածք­նե­րի ողջ եր­կայն­քով: Պետք է ամ­րագ­րենք, որ որ­ևէ պե­տութ­յուն չի օգ­նի մեզ, ե­թե հա­մոզ­ված չլի­նի, որ մենք ինք­ներս ենք քայ­լեր ա­նում այդ ուղ­ղութ­յամբ: Վ­տանգ­ված է Ի­րա­նի հետ մեր երկ­րի ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յու­նը, ո­րի շա­հե­րը պատ­մա­կան այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­մընկ­նում են Հա­յաս­տա­նի հետ: Կ­կա­րո­ղա­նա՞նք ա­ռա­վե­լա­գույնս ի շահ մեր պե­տութ­յան օգ­տա­գոր­ծել այս հան­գա­ման­քը: Հար­ցե­րը բազ­մա­թիվ են, լու­ծում­նե­րի ժամ­կետ­ներն՝ ա­նո­րոշ: Մա­նա­վանդ, որ Թուր­քիան նույն­պես ստո­րա­ցու­ցիչ նա­խա­պայ­ման­ներ է ա­ռաջ քա­շում Հա­յաս­տա­նի հետ երկ­խո­սութ­յուն սկսե­լու հա­մար: Այդ­պես է ե­ղել նաև ան­ցած եր­կու տաս­նամ­յա­կում: Նո­րից եմ կրկնում՝ ան­ցած մեկ տա­րին մեր երկ­րի անվտան­գութ­յունն ա­պա­հո­վե­լուն ուղղ­ված քայ­լե­րը բա­վա­րար արդ­յու­նա­վետ չեն ե­ղել: Մ­յուս բո­լոր հար­ցերն ա­ծանց­վում են այս ա­մե­նա­կար­ևո­րին, ո­րի հա­մար պետք է ներդր­վեն բո­լոր մի­ջոց­նե­րը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։