ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ Ար­ցախ 2020-2021 / Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ***
Ա­մե­նա­սո­վո­րա­կան զգա­ցո­ղութ­յուն­նե­րը հպար­տութ­յամբ են լցվում, ե­թե կանգ­նած ես զին­վո­րի կող­քին։ Կանգ­նած սպա­սում ես նրա հեր­թա­կան խոս­քին, շարժ­մա­նը, ար­ձա­գան­քին, աչ­քե­րին, ժպի­տին… Իսկ երբ հարց­նում է զին­վո­րը, թե ին­չո՞ւ են իր մա­սին գրում, ա­պա պա­տաս­խա­նը մեկն է լի­նում. իսկ հե­րոս­նե­րի մա­սին չե՞ն գրում։ Ու այդ­տեղ հաս­կա­նում ես նրա հա­մես­տութ­յան ու հայ­րե­նան­վի­րու­մի չա­փը, այն ա­մե­նը, ին­չը կա, ա­յո՛, ի­րա­կան է, ոչ թե այլ աշ­խար­հից:

***
Պա­տե­րազ­մա­կան օ­րեր էին։ Հեռ­վում ծուխն այն­քան էր տա­րած­վել, որ մտա­ծում էի՝ մի քա­նի րո­պե հե­տո մի պայթ­յուն էլ իմ կող­քին կլի­նի, ու ես էլ չեմ լի­նի։ Ա­րագ էի քայ­լում։ Այն­քան զար­մա­նա­լի էր, որ ճա­նա­պարհ­նե­րին մարդ չկար։ Այս ի՞նչ ժա­մա­նակ­ներ են։ Ան­գամ Ապ­րիլ­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մար­դիկ ի­րենց դար­պաս­նե­րի մոտ նստում էին, մի եր­կու րո­պե զրու­ցում։ Կ­յանք կար։ Այս պա­տե­րազ­մը շատ տար­բեր­վեց։

***
Դիր­քեր այ­ցե­լե­լու ժա­մա­նակ զին­վոր­նե­րից մե­կին հարց­րի, թե կա­րո­տե՞լ է տնե­ցի­նե­րին։ Ա­սաց, որ այդ 2 տա­րին կա­րո­տը Հայ­րե­նի­քի հան­դեպ սի­րո մի­ջով է անց­նում, և մի այլ տե­սակ զգա­ցում է այս պա­րա­գա­յում։
Հի­մա կա­րո­տում եմ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րին։ Ես զգա­ցել ու տե­սել եմ նրանց ան­պարտ կեց­ված­քը, պայ­քա­րող ո­գին ու հաղ­թե­լու ու­ժը։ Ն­րանք եր­բեք չեն պարտ­վել ու չեն պարտ­վե­լու…

***
Այս մո­լո­րակն իմն է։ Ա­նու­նը՝ Ար­ցախ, որ ոչ մի բա­նի հետ չեմ փո­խի։ Նա իմ ա­մե­նամ­տե­րիմն է։ Այս­տեղ ար­ծիվ­նե­րը չեն քնում… Ար­ծիվ­նե­րը կեն­սագ­րութ­յունն են հաս­տա­տուն պա­հում։  Իսկ ես կա­րո՞ղ եմ հե­ռու երկ­րում թող­նել բո­լոր գույ­նե­րը։ Չէ՛, այդ­պես չի կա­րող լի­նել։ Ա­սում են՝ ու­րիշ պա­տի հա­մար նա­խա­տես­ված գույ­նը մեկ այլ պա­տի տգեղ է եր­ևում։ Դ­րա հա­մար ամ­բողջ գույ­նե­րը Ար­ցա­խի հա­մար ենք պա­հում։ Է՜հ, այս­տեղ կար­միրն է շատ… ա­մե­նա­շատն է։

***
…­Պա­տե­րազ­մը եր­բեք չի ու­շա­նում։ Եր­ևի կյան­քում ա­մե­նաան­դա­վա­ճան հի­մարն է պա­տե­րազ­մը, որ մեզ շատ է սի­րում, ու դա փո­խա­դարձ չէ։

***
Այս­տեղ ցա­վը մի քա­նի ժամ  կա­րո­տի մա­սին է պատ­մում։ Ժա­մե­րը շատ ա­րագ փլվում են կես­գի­շե­րին, ու խե­լա­գար­վում են ցե­րեկն ու մու­թը՝ ի­րենց ան­սո­վոր հա­յացք­նե­րով։  Ա­մեն բաց­վող լույս  մի նոր ցավ է կի­սում՝ հո­րի­զո­նի շուր­թե­րին նա­յե­լով։
***
44 օր. ցա­վի հա­մա­ռոտ ար­տա­ցո­լանք և սպա­սու­մի ան­թա­փանց հա­յե­լի։
Այդ օ­րե­րից ա­վե­լի է, որ հո­ղը ջուր է ու­զում ապ­րե­լու հա­մար։ Տար­վա ե­ղա­նակ չմնաց։ Չա­րա­գույժ ա­շու­նը մի գուլ­պա է գոր­ծում ու ա­սում է՝ սա էլ է հե­րիք։ Չմր­սեք։ Պա­տե­րազ­մը մեր ներ­սում է։

***
Եր­կին­քը կար­ծես մի ան­տա­ղանդ նկար­չի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն լի­նի։ Ինձ կնե­րեք այս խոս­քե­րի հա­մար։ Հի­մա ես, ինչ­պես բո­լոր ծա­ռե­րը՝ նույն ձև տխուր ենք։ Կար­ծես կյան­քը կա, բայց ապ­րել չգի­տենք։ Ապ­րե­լը ու­րիշ­նե­րի հա­մար էր։

***
Մատ­ներս գի­շեր­վա և ցե­րեկ­վա տար­բե­րութ­յու­նը չեն զգում։ Այս­պես դեռ չէր ե­ղել, ան­սո­վոր է։  Ան­սո­վոր է նաև հո­ղը, որ ա­նընդ­հատ քա­ջութ­յուն է ու­զում, որ իր վրա­յով թող­նի քայ­լես։ Իսկ այդ քայ­լե­րը… ինչ­քա՜ն պա­տե­րազմ­նե­րի մի­ջով են ան­ցել, որ ար­դեն խեղ­դում են ցա­վը։
***
Լե­ռը քա­ռա­սուն խոս­տում է տվել բո­լո­րին։ Լե­ռը ա­մա­չում է գլու­խը բարձ­րաց­նել։

***
Պա­տու­հա­նիս նա­յող լույ­սը ցա­վից մեռ­նում է։ Դի­մա­նալ չկա։ Հա­յե­լու մեջ մենք ենք՝ չդի­մա­ցող­ներս, չնա­յած համ­բե­րում ենք ու հան­դուր­ժում։ Մեկս մյու­սի շա­րու­նա­կութ­յունն ենք, մեկս մյու­սի կտրված մա­սը։

***
Մա­ռա­խու­ղը չի դա­դա­րում ծած­կել մեզ։ Ինչ­քան դժվար լի­նի՝ դի­մա­նում ենք, չնա­յած մա­ռա­խու­ղի մեջ էլ կա պա­տե­րազ­մի հո­տը։

***
Ծանր ե­ղա­նակ է և՛ դրսում, և՛ ներ­սում։ Ե­ղա­նա­կի մի­ջից ստվեր է դուրս գա­լիս ու կյանք է առ­նում։ Նա շա­րու­նա­կում է քայ­լել մի ա­րա­հե­տով, որն ար­դեն մե­րը չէ, բայց մերն է ե­ղել։ Անձր­ևը թա­քուն ջրում է այդ ա­րա­հե­տը։
***
Մի տե­սակ ան­շո­շա­փե­լի են  ա­շու­նը, ձմե­ռը։ Ան­շուք օ­րե­րի շքե­ղութ­յան մեջ ե՞րբ է մո­լո­րա­կը (կամ կյան­քը) թույլ տա­լու, որ հաղ­թա­նա­կի հա­մար ար­յուն չթափ­վի։
***
Ու­զում եմ խո­սել, բայց օ­դը խեղ­դում  է թշնա­մու նման։ Թշ­նա­մին այս պա­րա­գա­յում չգի­տեմ ով է։ Ե­ղա­նա­կը կա­պում եմ շար­ֆիցս, ու  նո­րից գուլ­պա է գոր­ծում մու­թը։
Անձրև, անձրև, անձրև… Մի քա­նի ժա­մից էլ ոչ մի բան չեմ հի­շի այս պա­հից, ո­րով­հետև հի­մա իմ գյուղն ա­վե­լի շուտ է քնում՝ այլ ձայ­նե­րի ներ­քո։
Ա­ռաջ այս­պես չէր։ Էլ աք­լո­րը չի կան­չում, եր­ևի շա­տե­րից ա­վե­լին է հաս­կա­նում։
Լու­սա­բա­ցը կեղծ բառ է։ Լու­սա­բաց չկա։ Մեզ հա­մար միայն մայ­րա­մուտ­ներն են ստեղծ­վել։  Ու­րիշ երկն­քից լու­սա­բաց մի՛ գո­ղա­ցեք։ Ա­նօ­գուտ է։ Ինչ կա՝ այս­տեղ է։ Ա­րի, տես, զգա, որ հե­տո չա­սես՝ չի ե­ղել ու չի լի­նի։ Մի օր էլ մայ­րա­մու­տը կգո­ղա­նան ու ու­րիշ եր­կինք­նե­րից կու­զեն քշել ու բե­րել այս­տեղ։
Ես ու­րիշ եր­կինք­նե­րի սո­վոր չեմ…

***
Երբ ձեռ­քերս փոր­ձում եմ մո­տեց­նել պա­տե­րազ­մից մնա­ցած փամ­փուշտ­նե­րին, մու­թը նստում է ու­սե­րիս, ու հայ­րե­նիքն է եր­գում հզոր տղա­նե­րի հաղ­թութ­յան հա­մար։ Այդ եր­գը դառ­նում է նա­րեկ­յան ա­ղոթք, խաչ…
***
Այս ինչ­քան է հա­պա­ղում ար­ևը։ Ն­րա շո­ղե­րը պա­կա­սել են։ Տ­ղերքն էին… մե՛ր տղեր­քը՝ սի­րուն նայ­ված­քով, փոքր մարմ­նով ու մեծ հո­գով։ Ի­րենց ստեղ­ծած ու պա­հած լու­սաթև հե­քիա­թում մնա­ցինք միայն մենք՝ թա­փա­ռող ու հա­վերժ հո­ղը գրկած։ Ի­րենք այն­քան են սի­րել, որ գրկել են անմ­նա­ցորդ ու ա­ռանց հա­պա­ղե­լու…
Իսկ ար­ևը, չէ՛… մեր տղա­նե­րը շո­ղեր դար­ձան։

***
Եր­բեմն ա­կանջ­նե­րիս մեջ եղ­բորս ձայնն է լի­նում։ Նա գույ­ներ շատ էր սի­րում, բայց ես ինձ մե­ղա­վոր եմ զգում, որ հի­մա այդ գույ­նե­րը չկան։ Ինքն իր հետ տա­րել է, իսկ մեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ միայն ժպտում է…

***
Պա­տե­րազմ­ներ կան, ո­րոնք այդ­պես էլ չեն վեր­ջա­նում…

***
Մեկ-մեկ մտա­ծում եմ՝ պա­տե­րազ­մը միայն մե՞զ հա­մար է ստեղծ­վել։ Եվ ա­մեն ան­գամ պա­տաս­խան չեմ ստա­նում։ Այն­քան շատ եմ ու­զում, որ պա­տե­րազ­մը միայն մի հո­գի լի­նի, ո­րի դեմ կպա­տե­րազ­մեմ մե­նակ ես։ Ա­սում են, որ ե­թե մի բա­նի մա­սին շատ ես ե­րա­զում՝ ան­պայ­ման հաս­նում ես. ու ես մտա­ծում եմ՝ մի՞­թե մի թշնա­մու ե­րա­զանք իմ ե­րա­զան­քից հզոր է։ Ո՛չ։ Ես դրան չեմ հա­վա­տում։ Իմ ե­րա­զան­քը մեր հե­րոս զին­վոր­ներն են փայ­փա­յել ու փայ­փա­յում։ Իմ ե­րա­զան­քի հայ­րե­նի­քը ոչ ոք չի կա­րող գո­ղա­նալ՝ ինչ­քան էլ պա­տե­րազ­մը հա­մա­ռի։

***
Մեկ-մեկ թվում է, թե պա­տե­րազ­մի տանն ենք ապ­րում, մինչ­դեռ պա­տե­րազ­մը տուն չու­նի. թա­փա­ռում է՝ ա­մե­նաան­տաշ քայլ­ված­քով ու պահ­ված­քով։ Պա­տե­րազ­մը նույ­նիսկ աչ­քեր չու­նի։ Նա ընտր­յալ ժո­ղո­վուրդ­նե­րի հետ է բախ­վում միայն։

***
Ցա­վը բազ­մա­պատկ­վել է, մեր երկ­րի ճա­կա­տա­գի­րը՝ ող­բով խմբագր­վել։

***
Ար­ցա՛խ ջան, բա­զում կյան­քեր քեզ կյանք են տվել, շնչիր, շնչիր, իմ հա­վեր­ժա­ցա՜ծ սեր…

***
Ցա­վը ցա­վի վրա. հա­մա­չափ դա­սա­վո­րութ­յամբ, բայց ան­հա­մա­չափ բաշխ­ված մարդ­կանց մեջ։ Իսկ եր­կի­րը ար­յունն է ծած­կել, մա՛մ, մեր եր­կի­րը ցա­վից լուռ գո­ռում է, չենք լսում, տես­նում ենք ու նո­րից շա­րու­նա­կում ապ­րել, ապ­րել՝ ա­մեն ան­գամ մի քիչ մեռ­նե­լով…

***
Ն­րանք այն­տեղ են: Ու ես ու­զում եմ թևերս բա­ցել, գո­ռալ կամ էլ ցածր ձայ­նով կան­չել մե­կին: Կան­չեմ խա­ղա­ղութ­յա­նը, որն այդ­պես էլ ե­րե­սը թե­քել ու վախ­կո­տի նման թաքն­վում է պա­տե­րի հետ­ևում: Այդ պա­տը պա­տե­րազմն է, որ միշտ գա­լիս է մի քա­նի օ­րով կամ ամ­սով, բայց նրան եր­կար ենք հի­շում: Հի­շում ենք ա­մեն տեղ, ա­մեն պահ ու րո­պե, ո­րով­հետև այդ­պես է կյան­քը: Կր­կին լուռ ակն­թարթ: Հույ­սը բար­ևում է լռութ­յա­նը: Ա­մեն ինչ ան­սո­վոր է թվում: Պա­տե­րազմն էլ ան­սո­վոր­նե­րի լռութ­յունն է:

***
Խա­ղա­ղութ­յան ա­ռաջ հրեշ­տակ­նե­րը ա­ղավ­նի­ներ են բաց թո­ղել, բայց ճախ­րել չգի­տեն. մեր երկ­րում օ­դը խեղ­դում է նրան­ց։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։