ԵՌԱՏՈՆ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐԱՐՄԱՆ ԾԱՓԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ / ­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Լի­նել ե­րեք հա­րութ­յամբ

«­Վան Ար­յան» հրա­տա­րակ­չութ­յու­նը լույս է ըն­ծա­յել Վարդ Ար­ծա­փէի «­Լի­նել ե­րեք հա­րութ­յամբ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Այն բազ­մա­պի­սի հրա­տա­րա­կութ­յուն­նե­րի ներ­կա խառ­նա­րա­նում աչ­քի է ընկ­նում զգա­յա­կան աշ­խարհ ձգող գողտր տես­քով: Գր­քի շա­պի­կը զգա­յա­շե­մը հու­շող մուտք է, ո­րով անց­նե­լիս կան­խազ­գում ես, որ հայտն­վե­լու ես մի հոգ­ևոր տի­րույ­թում, որ­տեղ թռիչքն ու ճախ­րը ներ­դաշ­նակ են ծաղ­կա­բույ­րով: «­Լի­նել ե­րեք հա­րութ­յամբ» գրքի վեր­նա­գի­րը և հե­ղի­նա­կի ա­նու­նը՝ Վարդ Ար­ծա­փէ, ար­դեն իսկ նա­խան­շում են, որ Ա­րար­չի ծա­փը բա­նաս­տեղ­ծու­հու ծա­ղիկ էութ­յունն է, ո­րը գո­յում է ոչ թե միմ­յանց հա­ջոր­դող հա­րութ­յուն­նե­րով, այլ ամ­բող­ջութ­յուն կազ­մող ե­րեք հա­րութ­յամբ, ու ցան­կութ­յուն է ա­ռա­ջա­նում մեկ­նել հա­րութ­յուն­նե­րի խոր­հուր­դը, ո­րոնց մեջ կյան­քի շա­րու­նա­կա­կա­նութ­յան բա­րե­խո­սի խա­ղա­ղութ­յունն ես ակն­կա­լում: Գիրքն ու­նի չորս բա­ժին: Ե­րեք բա­ժին­նե­րում` «­Լու­սան­ցում», «Իմ տու­նը քո գիրկն է», «Չլ­ռող մրմունջ», Վարդ Ար­ծա­փէի ա­ռան­ձին-ա­ռան­ձին հա­րութ­յուն­ներն են, ո­րոնք խաչ­վում են մեկ ամ­բող­ջութ­յան մեջ՝ «­Ճա­կա­տագ­րի ճա­քե­րում» (չոր­րորդ բա­ժին):
Ա հա­րութ­յուն:
Վարդ Ար­ծա­փէն գրում է. «Ե­րազս սա­հեց երկ­րա­յին մե­գում,//ով ա­սես ե­կավ, ան­ցավ իմ կող­քով,//ան­միտ հա­յե­լով թռչկո­տեց կրծքիս,//հռհռաց չար­քեր, որ ա­նանձ դառ­նամ…//բայց ես խմել եմ արև սի­րա­բախ.//ան­պարտ է ո­գիս…//մնում եմ թռչուն, //մա­րի եմ, մա­րի՜…»:
Այս­պես բա­նաս­տեղ­ծու­հին քնքշութ­յամբ տո­կում է, ո­րից հա­րութ­յուն է առ­նում որ­պես մե­նութ­յուն` լույ­սի նա­ժիշտ. «հրեշ­տակ չեմ ես,//բայց հա­սել եմ նրա խա­չին,//պտույ­տում եմ ան­ժա­մա­նակ…», նաև զգում է. «կա Մե­կը, ով ինձ նա­յում է ան­վերջ…»:
Վարդ Ար­ծա­փէի հա­մար հա­րութ­յու­նը կյան­քի ժա­մադ­րա­վայր տա­նող ճա­նա­պարհ է, որ­տեղ նրա երևա­կա­յութ­յան «հե­քիաթն է բռնում հո­գու վա­խե­րը», ուս­տի և բա­ռը դառ­նում է զնգուն, ա­զատ, ան­կեղծ, ու նա խոս­տո­վա­նում է. «Ո­րով­հետև ա­մեն ի­րի­կուն//Ք­րիս­տոս է անց­նում//ջրե­րիս վրա­յով»: Պա­տա­հա­կան չէ, որ բա­նաս­տեղ­ծու­հին թո­թա­փում է ինք­նա­պաշտ­պան կու­րութ­յու­նը. «կրկին մնա­լով//աշ­խար­հը խմող կույր պա­տու­հա­նի //լայ­նա­բաց աչ­քը,//որ տես­նում է նուրբ ձայ­նահնչ­յու­նով»: Հառ­նե­լով մե­նութ­յան մեջ՝ բա­նաս­տեղ­ծու­հու ի­մաս­տութ­յու­նը դառ­նում է ոչ թե կլա­նող, այլ ա­մո­քող Վար­դա­լեզ «ճամ­փա­բա­ժա­նին քուն ու արթ­նութ­յան», և ն­րա հա­մար մահ­վան ճա­նա­չումն իր իսկ մա­հը մեր­ժող ծի­ծա­ղե­լի տա­պա­նա­քարն է՝ լե­ցուն կյան­քի տա­րաշ­խար­հիկ հմայք­նե­րով, ուս­տի՝ մեռ­նե­լը «ըն­ծա է ապ­րե­լու հա­մար»: Նա լավ է հաս­կա­նում, որ ինքն օր­վա ան­մեղն է, թե­կուզ նե­րում է խնդրում՝ միշտ լաց լի­նե­լով Աստ­ծո ոտ­քե­րի ա­ռաջ: Հա­րութ­յան ու ժա­մա­նա­կի մեջ բա­նաս­տեղ­ծու­հին հա­սու­նա­նում է, և­ իր ես-ին կպած ես-ը դառ­նում է մեր­ձընդ­հան­րա­կան. «Ա­մեն օր//ներ­սումս կա­խար­դու­հի է մեռ­նում,//տե­ղը//հարսն­յակ//ծնում.//թի­թեռ­նիկ­ներս// շա­տա­ցել են…», նա ցնծում է. «ես` հո­սա­նուտս,//խե­լա­թափ­վում եմ մի նոր եր­կուն­քով`// որ­պես մերժ­ված ցավ…», ու այդ ա­մե­նում խորհր­դա­նշա­կան քա­մու կամ­քը կա, քան­զի նա «քա­մի աղ­ջիկ» է՝ սու­րա­լու հա­մար ծնված:
Բ հա­րութ­յուն:
Խ­ևա­ծուփ բա­նաս­տեղ­ծու­հու Բ հա­րութ­յու­նը ճեր­մակ քո­ղով ե­րա­զի ամ­պա­թիռ կա­մուրջ է, որ­տեղ շո­րո­րա­ցող շիկ­նան­քով ու շո­յող հի­րի­կա­լեզ­վով ճախ­րա­պա­րում է նրա սի­րո հայտ­նութ­յու­նը, թե­կուզ նա հա­մես­տո­րեն ա­լե­կո­ծում է. «Փր­կութ­յունս թևող պատ­րան­քի//մի կում է քեզ­նից…», սա­կայն այդ կու­մը Վարդ Ար­ծա­փէի հա­մար այն­քան ան­սահ­ման է. «­Հի­մա թռիչքս ա­ռանց ան­կար­գել է,//թևերս` ա­սեղ­նա­գործ,//իսկ ես նույ­նը` փախ­չող եմ,//ու գրկիցդ փախ­չում եմ… գրկիդ մեջ»: Վարդ Ար­ծա­փէն գի­տակ­ցում է
«…որ ոչ ոք չգի­տի//սի­րո նվի­րումն այն­պես,//ինչ­պես ար­ցուն­քը…», բայց նրա հա­մար սե­րը երկն­քի չափ մեծ է ու ա­նանձ­նա­կան, ուս­տի և՝ բա­րի ու մե­ծա­հո­գի. «­Լաց չեմ լի­նում,//որ աչ­քե­րիս մեջ բաց­ված ծա­ղիկ­նե­րը//չխեղդ­վեն հան­կարծ…»: Սի­րո հայտ­նութ­յու­նը բա­նաս­տեղ­ծու­հու պոե­զիան օժ­տել է աղջ­կա­կան ան­մի­ջա­կա­նութ­յամբ ու պար­զութ­յամբ, երբ գե­րա­դա­սե­լին ի­րա­կան է ըն­կալ­վում մի խա­ղում, ո­րի ա­ռանց­քում ան­կեղ­ծութ­յան էքսպ­րոմ­տա­յին զգա­ցո­ղութ­յուն­ներն են, ու ո­րոնք այն­քան սո­վո­րա­կան են ու վեհ.
«­Դան­դաղ եմ շնչում,//որ եր­կա­րի ժա­մա­նակս,//դառ­նամ գի­շեր­վա ծաղ­կած պար­տեզ`//գա­րուն թևե­րով,//բայց եր­կա­րի այն­պես,//որ ա­ռա­վո­տը քնով ընկ­նի//ու մեզ թող­նի//գի­շեր­վա պա­րող լույ­սե­րի մեջ…»:
Վարդ Ար­ծա­փէի սի­րով լե­ցուն միտ­քը ծա­վալ­վող եր­ևա­կա­յութ­յուն է՝ շար­ժուն ու խա­ղար­կուն, և տ­րա­մա­բա­նա­կան է, որ նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը պատ­կե­րա­շար­ժա­յին հենք ու­նեն, որ­տեղ դա­դար­ներն էլ շարժ­ման բաղ­կա­ցու­ցիչ մա­սեր են.
«Ես դեռ չծնված խրխինջ­ներ ու­նեմ.//մի առ­կայ­ծու­մում կթռչեն ինձ­նից//ցայ­գա­թի­թե­ռի թևե­րի թափ­քով,//դե սան­ձի՛ր նրանց,//ես գա­լար­վել եմ ծո­ցա­բող­բո­ջում ա­մա­նակ­նե­րի,//ո՜նց ես տա­նե­լու խևա­մա­տա­կիս//թևե­րիդ վրա,//աստ­ղե­րի մի­ջով էն Յոթ սա­նա­մոր,//որ ամ­բող­ջիցս ո­չինչ չքանդ­վի,//ու ա­վե­րեմ քեզ,//որ մեզ չոռ­նամ…»:
Բա­նաս­տեղ­ծու­հու հա­մար սե­րը ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յուն է. «ցավ-կո­րուստ­նե­րի ամ­բողջ կյա՞նք էր պետք,//որ ի­մա­նա­յի քեզ­նից իմ մա­սին»: Վարդ Ար­ծա­փէի քնա­րա­կան պոե­զիան սե­րը փնտրում է նաև բնութ­յան տե­սիլք­նե­րում, որ­տեղ բնա­կան պատ­կեր­ներն ա­սո­ցաց­վում են ո­րո­շա­կի զգա­ցո­ղութ­յուն­նե­րի հետ՝ դառ­նա­լով գաղտ­նագր­ված խոսք, սի­րո խորհր­դա­վո­րութ­յու­նը վկա­յող պեյ­զաժ-նե­րաշ­խարհ.
«­Սառ­ցա­կապ ջրհո­րում//տեր­ևը` ոս­կե ձկնիկ,//ձմռան մեջ ա­շուն է.//թափ­վել են աչ­քերս սա­ռույ­ցին…//տեր­ևը ջրա­մույն,//որ մի օր դուրս սա­հեց//քո ան­փույթ մատ­նե­րից//հե­քիա­թի ձկան պես,//կո­րել էր ան­հայ­տի խռով­յալ ջրե­րում,//արդ` տե­սիլք,//ջղե­րին` ա­մառ­վա դե­ղի­նը,//խա­ղում է գա­րունք­վա հույ­սե­րով…»:
Կամ մի սեղմ աշ­խարհ այս տո­ղը. «գլուխս ու­սիդ մի ան­վերջ ծաղ­կունք»: Սի­րո հայտ­նութ­յամբ բա­նաս­տեղ­ծու­հու եր­ևա­կա­յութ­յամբ ապ­րե­լու ա­զա­տութ­յունն ան­պա­րա­գիծ է, որ­տեղ պահն ընդ­միշտ է, ընդ­միշ­տը՝ պահ.
«Ապ­րե­լու բաղ­ձանք է նո­րից.//ու­սե­րիցս թափ եմ տա­լիս ցա­վը,//տրվում լույ­սիդ,//թռչում ինձ­նից վեր…//
– Ո՞ւր ես թևում, ո՞ւր,- ձայ­նում է//ա­զա­տութ­յու­նը,-//չէ՞ որ գտնված պահն է ընդ­միշ­տը…»:
Գ հա­րութ­յուն:
Վարդ Ար­ծա­փէի հա­վա­տը գե­նե­տիկ հա­րութ­յունն է. «Այն, ինչ որ քոնն է, վե­րա­դարձ ու­նի»: Բա­նաս­տեղ­ծու­հին «ծոց­վոր­վում է իր ա­կուն­քի մեջ» և վե­հանձն հա­յու­հու օ­ջա­խա­վառ թոն­րա­բույ­րով գրում.
«­Հա­յիս ար­մա­տը հյուս­ված է Աստ­ծո//կե­նաց մատ­նե­րին,//Ար­ծա­փիս ջու­րը ծնվում է Էրգ­րում//ու Էրգ­րում մնում. հե­ռա­նալ չկա.//ես հա­վա­տում եմ շրջապ­տույ­տիս…»:
Վարդ Ար­ծա­փէի նե­րա­հա­յաց պոե­զիան նաև հա­րութ­յուն է իր տա­տի կեր­պա­րա­գույ­նով, որ թևե­րը կռթնած տո­ղե­րին, տե­սիլ­վում է վանք և սր­բա­նում գե­նե­զի­սով. «­Լու­սա­ցել եմ հո­ղի ծնկին,//ու տե­սա­նող իմ բի­բե­րում//քլթքլթում է եռքս ար­յան,//ես տե­սել եմ ժա­մա­նա­կը//վե­րա­դար­ձում», իսկ ֆոս­ֆո­րե գե­նե­տիկ հա­րութ­յունն ան­հաղթ է. «Երկ­րա­գուն­դը//ծամծ­մում է ոս­կոր­ներս,//բայց ան­զոր է խմել վար­գող//ար­յունս գետ»: Բա­նաս­տեղ­ծու­հին հա­մոզ­ված է, որ ա­նար­մատ­նե­րի հա­մար հո­ղը նույնն է, նրանց ձեռ­քե­րում միշտ ճամպ­րուկ­ներ են՝ լցված ան­միա­բան դա­տար­կութ­յամբ: Պոե­տի հո­ղը ար­մա­տա­պահն է, ո­րին «կա­թիլ Աստ­ված է խառն­ված ու կաթ­նա­համ է», ուս­տի և նա յուր չա­փով կե­նա­րար օդն է ծան­րա­ցած երկ­րի. «­Կապկ­պել են շունչդ, եր­կի՛ր,//ես քեզ կա­թիլ թթվա­ծին եմ…»:
Վարդ Ար­ծա­փէն գե­նե­տիկ հա­րութ­յան հա­յաց­քով է նա­յում Հա­յոց աշ­խար­հին ու նրան պա­տու­հա­սած ար­հա­վիր­քին՝ 44-օր­յա հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մին. նրա հո­գու մի թևը Ար­ծափն է (Էր­գիր), մյու­սը՝ Շու­շին (եր­կիր), և ն­րանք բա­նաս­տեղ­ծու­հու մեջ ամ­բող­ջութ­յուն են ու մնում են կա­րե­վեր.
«Եր­կար մնա­ցիր//վի­րա­հա­տա­կան սե­ղա­նին,//նշտա­րը` սրտիդ մեջ,//տրո­փի՛ր,//էլ ուշ է,//դո՛ւրս բեր քեզ անզ­գա­յա­ցու­մից,//պո­կի՛ր թևե­րիցդ ա­սեղ­ներն ու//ար­յունդ «մաք­րող»//խո­ղո­վակ­նե­րը բո­լոր,//վե՛ր կաց, Գող­գո­թա­յից լույս է գա­լիս//դե­պի քեզ,//գրկի՛ր հա­վա­տով…//բա­բա­խի՜ր…//­Միակն ես,//ում ա­մեն ան­գամ//ա­ռա­ջին ան­գամ­վա պես եմ ա­սում.//-Ես քեզ սի­րում եմ, հայ­րե­նի՛ք…»:
44-օր­յա պա­տե­րազ­մի հար­վա­ծից Վարդ Ար­ծա­փէի հա­մար եր­կի­րը «փոք­րա­ցավ թռչնաբ­նի չափ,//տձև բան է ան­փե­տուր ապ­րե­լը», բայց միև­նույնն է. «բարձր է լի­նել հայ», որ կեն­սա­սեր է ան­գամ մոր­մո­քի մեջ, և բա­նաս­տեղ­ծու­հին ա­սում է. «Ա­վե­րակ­ված տանս հա­տա­կին//ինձ եմ փնտրում», ու «­Ցավն է սարս­ռա­լի,//և հա­մո­զող մայ­րը,//թե. «Աստ­ված ո­ղոր­մած է.//զա­վակս գե­րեզ­ման ու­նի»: Պա­տե­րազմ տե­սած մոր ցավն է բա­նաս­տեղ­ծու­հու վիշ­տը.
«Ըն­դար­ձա­կութ­յանս մեջ//փոք­րիկ բան է մա­հը,//այլևս չեմ խոր­շում նրա­նից,//սեղմ­վել է ծպտունս,//համ­րա­ցել ար­ցունքս.//աղմ­կում եմ ինձ,//սոս­կան­քը` կա­խա­պա­րան,//ճոճ­վում է երկն­քից,//վշտի փլա­տակ­նե­րի տակ//ապ­րե­լու փնտրտուք է,//ցա­վում եմ, հայ­րե­նի՛ք://­Դա­տարկ­ված գրկիս մեջ//հաս­կա­ցա որ­բութ­յունս`//խաղ-աղ-ութ-յուն»:
Ա­հա Վարդ Ար­ծա­փէի հայ­րե­նա­կան պոե­զիա­յի գե­նե­տիկ հա­րութ­յան բառ-բա­նա­լի­նե­րը՝ ցավ, որբ, խաղ, աղ, ութ (հա­վեր­ժութ­յուն):
Վեր­ջա­բան:
Վարդ Ար­ծա­փէի «­Լի­նել ե­րեք հա­րութ­յամբ» գիր­քը փորձ է մեկ­նե­լու հա­րութ­յուն գա­ղա­փա­րա­կան սուբս­տան­ցով ինք­նաո­րոն­ման գո­յա­բա­նութ­յու­նը ի­րա­կա­նի և գե­րի­րա­կա­նի հա­մա­գո­յութ­յու­նում, որ­տեղ նրանք փոխ­կա­պակց­ված են կյան­քի հե­քիա­թով, ա­սել է թե՝ պոե­զիա­յի մի­ֆով ամ­բող­ջա­ցող վեկ­տոր­յալ կա­րոտ­նե­րով: Ան­շուշտ, այս սեղ­մա­խոսքն ըն­դա­մե­նը գրքի ա­սե­լի­քի ուր­վա­պատ­կերն է: Վարդ Ար­ծա­փէի «­Լի­նել ե­րեք հա­րութ­յամբ» գիր­քը հա­ջող­ված է, և­ ար­ժե նրան անդ­րա­դառ­նալ ա­վե­լի խո­րը և գ­րա­կա­նա­գի­տո­րեն մեկ­նա­բան­ված:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։