Սամ­վել ԿՈՍՅԱՆ / ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՍԱՀՄԱՆ Է

Ա­մեն օր լու­րեր են շրջա­նառ­վում Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան վե­րահսկո­ղութ­յան տակ ան­ցած Ար­ցա­խի տա­րածք­նե­րում գտնվող պատ­մամշա­կու­թա­յին և կ­րո­նա­կան հու­շար­ձան­նե­րի ոչն­չաց­ման մա­սին: Ար­դեն իսկ ա­նարգ­վել ու ոչն­չաց­վել են Մե­խա­կա­վա­նի Սուրբ Մա­րիամ ե­կե­ղե­ցին, Շու­շիի Կա­նաչ ժա­մը, Մա­տա­ղի­սում վան­դա­լիզ­մի են­թարկ­ված Սուրբ Ե­ղի­շեն: Ոչն­չաց­վում են այլ հու­շար­ձան­ներ ու ե­կե­ղե­ցի­ներ և դա­տե­լով ա­զե­րի­նե­րի հռե­տո­րա­բա­նութ­յու­նից՝ վան­դա­լիզմն ու մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նութ­յու­նը քաղց­կե­ղի մե­տաս­տազ­նե­րի պես շա­րու­նա­կե­լու են տա­րած­վել: Ադր­բե­ջա­նի ճար­տա­րա­պետ­նե­րի միութ­յան տնօ­րե­նը հույս է հայտ­նել, որ «Ար­ցա­խի բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րը կա­վեր­վե­ն», իսկ նա­խա­գահ Ա­լի­ևը կոչ է ա­րել ե­կե­ղե­ցի­նե­րից հե­ռաց­նել հայ­կա­կան ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը, խե­ղաթ­յու­րե­լով պատ­մութ­յունն ու հայ­տա­րա­րե­լով, թե դրանք Կով­կա­սի ալ­բա­նա­ցի­նե­րի շեն­քեր են: Որ ա­զե­րի­նե­րը, ինք­նա­հաս­տատ­ման այլ աղբ­յուր­ներ չու­նե­նա­լու պա­րա­գա­յում, ու­րի­շի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան հա­մա­կարգ­ված ոչն­չա­ցու­մը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան են վե­րա­ծել, ար­դեն իսկ վկա­յութ­յունն է այդ երկ­րի ա­հա­բեկ­չա­կան նկրտում­նե­րի, ո­րի պա­րա­գա­յում ան­գամ մի­ջազ­գա­յին ի­րա­վունք­ներն այլ բան չեն, քան ա­վա­զին գրված անպ­տուղ հայ­տա­րա­րութ­յուն­ներ: Ա­զե­րի­նե­րը վա­ղուց են ի­րենք ի­րենց հա­մո­զել, որ տա­րածք­ներն ա­ռանց մշա­կու­թա­յին վկա­յութ­յուն­նե­րի ան­դեմ են, և­ այդ պայ­ման­նե­րում է միայն հնա­րա­վոր ի­րենց սե­փա­կան պատ­մութ­յու­նը ստեղ­ծել, թե­կուզ հո­րին­ված ու կեղծ: Թ­քա՛ծ, որ հո­ղը, ա­ռա­վել ևս­ այդ հո­ղի վրա ապ­րած ժո­ղո­վուրդ­նե­րը հի­շո­ղութ­յուն ու­նեն և­ ան­գամ ե­թե ժո­ղո­վուրդ­նե­րը չկան, հի­շո­ղութ­յու­նը շա­րու­նակ­վում է, մշտա­պես հու­շե­լով, թե ով­քեր են տա­րած­քի բնիկ­նե­րը ե­ղել: Ա­մե­րի­կաբ­նակ մի թուրք պատ­մա­բան գրա­ռել է, նշե­լով, որ ա­զե­րի­նե­րը վա­ղուց են հա­յե­րին պարտ­վել, պարտ­վել են Ա­րամ Խա­չատր­յա­նին, Վիկ­տոր Համ­բար­ձում­յա­նին, Մար­տի­րոս Սար­յա­նին, Տիգ­րան Պետ­րոս­յա­նին: Թերևս հա­վեր­ժո­րեն պարտ­ված լի­նե­լու հո­գե­բա­նութ­յունն էլ ա­զե­րի­նե­րի ներ­սում մշտա­պես լից­քա­վո­րում է ոչն­չաց­նե­լու, կեղ­ծե­լու, ա­ղա­վա­ղե­լու և սադ­րե­լու ջի­ղը՝ ար­յան փո­խա­րեն նրանց ե­րակ­նե­րում շրջա­նա­ռե­լով թշնա­մութ­յունն ու ա­տե­լութ­յու­նը, ան­լիար­ժե­քութ­յան բար­դույ­թից ա­զատ­վե­լու միակ ել­քը ձևա­վո­րե­լով բռի ու­ժի մեջ: Ս­րա­նով պի­տի պայ­մա­նա­վո­րել, որ ա­զե­րի­նե­րի ու թուր­քե­րի քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը խարսխ­ված է ոչ միայն էթ­նիկ զտման, այլև մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան ոչն­չաց­ման հեն­քի վրա: Ցա­վա­լի է, բայց անքն­նե­լի, որ նման վար­քա­գի­ծը ոչ թե ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րանք է, այլ՝ ազ­գա­յին կեն­սա­կերպ, որն ա­ռաջ­նորդ­վում է մեկ հա­վեր­ժա­կան կար­գա­խո­սով՝ մինչև վեր­ջին հայն ու վեր­ջին հու­շար­ձա­նը, ին­չի փաս­տա­ցի վկա­յութ­յու­նը Նա­խիջ­ևա­նի հա­րուստ հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան՝ շուրջ 28 000 հու­շար­ձան­նե­րի ոչն­չա­ցումն էր: Ձե­ռա­գի­րը նույնն է, ինչ Իս­լա­մա­կան պե­տութ­յան ա­հա­բե­կիչ­նե­րի­նը: Սա­կայն, երբ ԻՊ-ի գրո­հա­յին­նե­րը հա­տուկ տեխ­նի­կա­յի մի­ջո­ցով հո­ղին էին հա­վա­սա­րեց­նում Քա­լախ (բիբ­լիա­կան ան­վա­նու­մը՝ Նեմ­րութ) հի­նա­վուրց քա­ղա­քի ա­վե­րակ­նե­րը, Ի­րա­քի հյու­սի­սում ոչն­չաց­նում էին հա­զա­րամ­յակ­նե­րի վա­ղե­մութ­յան ար­ձան­նե­րի ու քան­դակ­նե­րի հա­վա­քա­ծուն և­ այլ ար­ժե­քա­վոր հու­շար­ձան­ներ, ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը շտա­պե­ցին հայ­տա­րա­րել, որ ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը «ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն են և հար­ձա­կում ողջ մարդ­կութ­յան դեմ», մինչ­դեռ չա­րի­քին ընդ­դի­մա­նա­լու այդ ոգ­ևո­րութ­յու­նը մա­րած էր, երբ ա­հա­բե­կիչ­նե­րը գնդա­կո­ծե­ցին Հա­լե­պի Ալ Թի­լալ թա­ղա­մա­սում գտնվող Սուրբ Ռի­տա­յի հայ կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցին, ոչն­չաց­րին Դեր Զո­րի Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կին նվիր­ված հու­շա­հա­մա­լի­րը, պղծե­ցին Ռաք­քա­յի կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցին, տու­ժեց Քե­սա­բի հայ­կա­կան ե­կե­ղե­ցին և հա­յե­րի մշա­կու­թա­յին այլ օ­ջախ­ներ: Նույն անկ­րակ բո­ղոքն է ա­զե­րի ա­հա­բե­կիչ­նե­րի՝ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ներ­կա­յիս ագ­րե­սիա­յի պա­րա­գա­յում՝ փա­թե­թա­վոր­ված վտիտ ու դժգույն և գործ­նա­կան քայ­լե­րից հե­ռու հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով: Հատ­կան­շա­կան է, որ իս­լա­միստ­ներն ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­ներն ար­դա­րաց­նում էին նրա­նով, իբր «­Մար­գա­րեն պատ­գա­մել է ձեր­բա­զատ­վել քան­դակ­նե­րից ու հու­շար­ձան­նե­րի­ց»: Հա­վա­նա­բար Ա­լիևն էլ ի­րեն է մար­գա­րե հռչա­կել՝ պատ­գա­մե­լով ոչն­չաց­նել ա­մեն հայ­կա­կա­նը, ե­րա­զե­լով մարդ­կութ­յա­նը միջ­նա­դար տե­ղա­փո­խել: Ե­թե մարդ­կութ­յու­նը, ինչ-ինչ շա­հե­րով պայ­մա­նա­վոր­ված, իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րը չխմբագ­րի, ա­ռա­վել սթափ չգնա­հա­տի առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը, պայ­ծա­ռա­տես պետք չէ լի­նել՝ պատ­կե­րաց­նե­լու, որ հենց միջ­նա­դար­յան ի­րա­կա­նութ­յանն էլ ձգտում է ար­մա­տա­կան իս­լա­մը, ո­րի ա­ռա­ջա­մար­տի­կի դե­րը փոր­ձում են ստանձ­նել Թուր­քիան և ն­րա խա­մա­ճիկ Ադր­բե­ջա­նը: Ի­րենց հա­վակ­նութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման օ­ջախ­նե­րից մե­կը հա­մա­րե­լով Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը՝ ոգ­ևոր­ված նրանց նկատ­մամբ ի­րենց ան­փա­ռու­նակ հաղ­թա­նա­կով, ա­զե­րի­ներն ու թուր­քե­րը, կորց­նե­լով ի­րա­կա­նութ­յան զգա­ցո­ղութ­յու­նը և­ ոգևոր­ված աշ­խար­հի ժա­մա­նա­կա­վոր լռութ­յու­նից, չեն էլ փոր­ձում քո­ղար­կել ի­րենց ա­հա­բեկ­չա­կան էութ­յու­նը, մո­ռա­նա­լով, որ ի­րենց վան­դա­լիզ­մի արդ­յուն­քում կոր­ծան­ված հու­շար­ձան­նե­րը, ո­րոնք տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դի գո­յութ­յան ի­րե­ղեն ա­պա­ցույցն են, անգ­նա­հա­տե­լի ար­ժեք են նաև հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին գան­ձա­րա­նում, և­ որ մի օր պա­տաս­խա­նատ­վութ­յան են են­թարկ­վե­լու ոչ միայն հա­յե­րի, այլև հա­մաշ­խար­հա­յին հան­րութ­յան կող­մից: Սա­կայն ա­ռայժմ, ինչ­պես նշում է Եվ­րա­խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Լո­ւա­զոն. «Այս ի­րա­վի­ճա­կում մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը, փո­խա­նակ ա­նի ա­ռա­վե­լա­գույ­նը մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան պահ­պան­ման հա­մար, ան­տար­բե­րութ­յուն է դրսևո­րում: Մինչ­դեռ ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան վրա հար­ձա­կու­մը էթ­նիկ զտման մաս է», ա­պա հա­վե­լե­լով, որ «Այս տա­րած­քի ճա­կա­տա­գի­րը չի կա­րե­լի թող­նել Ադր­բե­ջա­նի, Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի ձեռ­քե­րում, ո­րը վեր­ջին հա­կա­մար­տութ­յու­նում ցույց տվեց, որ կողմ­նա­կից չէ խնդրի հա­վա­սա­րակշռ­ված ու խա­ղաղ կար­գա­վոր­ման: Ան­շուշտ, այս ա­մե­նի կար­գա­վո­րու­մը ժա­մա­նակ կխլի, սա­կայն Ար­ցա­խի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան հար­ցը չի կա­րող սպա­սե­լ»: Ար­ցա­խի գրավ­յալ տա­րածք­նե­րից ե­կող տե­ղե­կատ­վութ­յու­նը հու­շում է, որ զուր չեն Եվ­րա­խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վո­րի մտա­հո­գութ­յուն­ներն ու ան­հանգս­տութ­յու­նը: Աշ­խարհն աշ­խար­հով, սա­կայն ա­ռա­ջի­նը մեր պար­տա­վո­րութ­յունն է ա­մեն ժամ ու ա­մեն պա­հի տագ­նա­պի ազ­դան­շան­ներ հա­ղոր­դել աշ­խար­հի կա­րող ու ի­մաս­տուն ու­ժե­րին, քան­զի յու­րա­քանչ­յուր հա­պա­ղում և­ ու­շա­ցում գույժ է մի նոր հու­շար­ձա­նի կոր­ծան­ման: Կար­ևո­րե­լով մեր սահ­մա­նա­յին անվ­տան­գութ­յու­նը՝ չպի­տի մո­ռա­նանք, որ մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յու­նը նույն­քան սահ­ման է, մեր հոգ­ևոր սահ­մա­նը, ո­րի անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վու­մը գո­յութ­յան պայ­քա­րի գինն ու­նի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։