­Սամ­վել ԿՈՍՅԱՆ / ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՈԳԻ ՄԻ՛ ՓՆՏՐԻՐ

 

ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յու­նը մտա­դիր է Պե­տա­կան կա­մե­րա­յին  ե­րաժշ­տա­կան  թատ­րո­նը  միաց­նել Հ. Պա­րոն­յա­նի  ան­վան ե­րաժշ­տա­կան կո­մե­դիա­յի թատ­րո­նին: Հեր­թա­կան  օպ­տի­մա­լաց­ման  փորձն ար­դեն մշա­կույ­թի ո­լոր­տում, թեև  այս  ո­լորտն ար­դեն  օպ­տի­մա­լաց­վել է,  երբ  ո­րո­շում ըն­դուն­վեց մշա­կույ­թի նա­խա­րա­րութ­յու­նը  ներգ­րա­վել կրթութ­յան, սպոր­տի և ե­րի­տա­սար­դութ­յան  հար­ցե­րով նա­խա­րա­րութ­յան կա­ռուց­ված­քում: Յու­րա­քանչ­յուր ո­րո­շում որ­ևէ նպա­տակ է  հե­տապն­դում, և հաս­կա­նա­լի չէ՝  ի՞նչ նպա­տակ էր հե­տապն­դում մշա­կույ­թի  նա­խա­րա­րութ­յան կրճա­տու­մը: Թ­վում է՝ թավշ­յա հե­ղա­փո­խութ­յու­նից հե­տո մշա­կույթն  ա­ռա­վել պի­տի կար­ևոր­վեր,  հաշ­վի առ­նե­լով, որ նաև մշա­կույ­թով է պայ­մա­նա­վոր­ված կյան­քի ո­րա­կը, մարդ­կա­յին  հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վստա­հութ­յան և հա­մե­րաշ­խութ­յան ձևա­վո­րու­մը և ա­մե­նա­կար­ևո­րը՝ ազ­գա­յին ո­գու  վե­րել­քը: Սա­կայն որ­քան  էլ զար­մա­նա­լի, ե­ղավ հա­կա­ռա­կը, և մ­շա­կույ­թը  ոչ միայն զի­ջեց դիր­քե­րը, այլև լու­սանց­քում հայտն­վե­լով՝ հա­սա­րա­կա­կան գոր­ծըն­թաց­նե­րում  հա­մար­յա կորց­րել է իր վա­ղե­մի նշա­նա­կութ­յու­նը: Միայն փաս­տը, որ  Ազ­գա­յին ժո­ղո­վի  ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րում, 26 մաս­նա­կից­նե­րից ըն­դա­մե­նը մի քա­նի­սի նա­խընտ­րա­կան  ծրագ­րում  էր,  այն էլ  հպան­ցիկ,  հի­շա­տակ­վում  մշա­կույ­թը, ար­դեն իսկ բնու­թագ­րում է  նրա նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը: Ցա­վա­լին այն է, որ  նման  բաց­թո­ղու­մը  ոչ թե փնթիութ­յան կամ ա­նու­շադ­րութ­յան  արդ­յունք է, այլ՝  ան­հե­ռա­տես  գոր­ծե­լաոճ: Բանն այն­տեղ է հա­սել, որ  մե­զա­նում քա­ղա­քա­կա­նութ­յուն  կոչ­վա­ծը փո­խա­կերպ­վել է մինչ  այժմ մարդ­կութ­յանն  ան­ծա­նոթ ան­հա­գուրդ հրե­շի՝ պատ­րաստ  խժռե­լու այն  ա­մենն, ին­չը կոչ­ված է պահ­պա­նե­լու  և  զար­գաց­նե­լու  երկ­րի ու ժո­ղովր­դի  հոգևոր  ար­ժեք­նե­րը, ա­ռանց  ո­րոնց հա­սա­րա­կութ­յու­նը  դա­տա­պարտ­ված է  վե­րած­վե­լու  սպա­ռող­նե­րի համ­քա­րութ­յան,  ո­րոնց հա­մար էա­կան չէ  եր­կիրն ու պե­տութ­յու­նը, միայն լա­փա­մա­նը լի­քը լի­նի: Այս տրա­մա­բա­նութ­յան մեջ  պի­տի նե­րա­ռել պետ­պատ­վե­րով կամ  ա­ջակ­ցութ­յամբ գրքե­րի հրա­տա­րակ­ման  կա­սե­ցու­մը, հար­յու­րամ­յա  ե­րեք ման­կա­կան «­Կանչ», «­Ծի­ծեռ­նակ», «­Պիո­ներ»   պար­բե­րա­կան­նե­րին  ֆի­նան­սա­վո­րու­մից զրկե­լը: Ա­ռա­վել խղճուկ է գրա­կան մա­մու­լի վի­ճա­կը:  Պե­տա­ջակ­ցութ­յան  մի­ջոց­նե­րը նույ­նիսկ տպագ­րութ­յան ծախ­սե­րին  չեն հե­րի­քում:  Ո­մանք բնա­կան  են հա­մա­րում  վի­ճա­կը,  պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ,  որ ե­թե մա­մուլն ի զո­րու չէ ինք­նու­րույն   գո­յատ­ևե­լու,  պետք է լու­ծար­վի՝ մո­ռա­նա­լով փոքր  երկ­րի գրա­շու­կա­յի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը:  Նույն կերպ  ոչ  ինք­նա­բավ  երկր­նե­րին պի­տի ջնջել աշ­խար­հի  քար­տեզ­նե­րի վրա­յից, սա­կայն  հա­մար­յա  բո­լոր երկր­ներն ի­րենց գո­յութ­յունն  ա­պա­հո­վագ­րում  են մի­լիարդ­նե­րի հաս­նող վար­կա­յին մի­ջոց­նե­րով  ու պարտ­քե­րով: Ա­վա՜ղ, գրա­կան  մա­մու­լը  զրկված է նման մե­նաշ­նոր­հից:
Սա­կայն վե­րա­դառ­նանք  Կա­մե­րա­յին ե­րաժշ­տա­կան թատ­րո­նի խնդրին: Թատ­րո­նը  Հ. Պա­րոն­յա­նի  ան­վան ե­րաժշ­տա­կան կո­մե­դիա­յի թատ­րո­նին միա­վո­րե­լու նպա­տա­կը Հա­յաս­տա­նի  ե­րի­տա­սար­դա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բին տա­րածք հատ­կաց­նելն է, պար­զա­բա­նութ­յամբ, որ  թատ­րո­նի կո­լեկ­տի­վի օգ­տա­կար գոր­ծո­ղութ­յան գոր­ծա­կի­ցը՝ հա­մե­մա­տած սիմ­ֆո­նիկ  նվա­գախմ­բի հետ, շատ  թույլ է: Թե ինչ չա­փա­նիշ­նե­րով է  ԿԳՄՍ-ն  եր­կու տար­բեր ո­լորտ­նե­րը հա­մե­մա­տե­լով  ո­րո­շել դրանց օգ­տա­կար   գոր­ծա­կի­ցը  և  այս պա­րա­գա­յում  օգ­տա­կար գոր­ծա­կից ա­սե­լով ի՛նչ պետք է  հաս­կա­նալ՝ են­թադ­րութ­յուն­նե­րի ժան­րից է:  Ե­թե օգ­տա­կա­րութ­յան գոր­ծոնն է  պատ­ճա­ռը, նույն  տրա­մա­բա­նութ­յամբ կա­րե­լի է տիկ­նի­կա­յին  թատ­րո­նը միաց­նել խա­մա­ճիկ­նե­րի թատ­րո­նին,  Հեն­րիկ Մալ­յա­նի, Մ­հեր  Մկրտչ­յա­նի  թատ­րոն­նե­րը՝ Հա­մազ­գա­յի­նին,  Հր. Ղափ­լան­յա­նի  թատ­րո­նը՝ Գ. Սուն­դուկ­յա­նին և  այս­պես շա­րու­նակ, մո­ռա­նա­լով, որ թատ­րոն­նե­րը նույն­քան կեն­դա­նի  օր­գա­նիզմ­ներ  են, և­ ինչ­պես  հա­ճախ  է լի­նում, բնութ­յան օ­րեն­քով փոխ­պատ­վաս­տու­մը  եր­կուս­տեք  կա­րող է  ան­հա­մա­տե­ղե­լի լի­նել: Հաշ­վի չառ­նել  այս հան­գա­ման­քը, նշա­նա­կում է եր­կու­սին էլ կոր­ծան­ման  դա­տա­պար­տել, թեև  ԿԳՄՍ-ն­ ար­դեն  եզ­րա­կաց­րել է, որ ե­րաժշ­տա­կա­նը մեռ­նող կամ մե­ռած թատ­րոն է, և  սա  այն  դեպ­քում, երբ ըստ թատ­րո­նի  գե­ղար­վես­տա­կան  ղե­կա­վար Սամ­սոն Ս­տե­փան­յա­նի, ի­րենք ամ­սա­կան 20-25 ներ­կա­յա­ցում   են խա­ղում և  ամ­սա­կան 2500-3000 հան­դի­սա­տես  ըն­դու­նում:  Պայ­ծա­ռա­տես պետք չէ լի­նել, հա­կա­նա­լու, որ  առնչ­վում   ենք ևս մի  թատ­րո­նի ան­հե­տաց­ման հետ: Չ­կա  տա­րածք, չկա բեմ՝ նշա­նա­կում է  թատ­րոն  չկա: Օ­րի­նա­կը Փո­սի թատ­րո­նի պատ­մութ­յունն է: Արդ­յո՞ք  եր­կու  թատ­րոն­նե­րի կո­լեկ­տիվ­նե­րը հա­մա­ձայն  են միաց­մա­նը, և  արդ­յո՞ք  սիմ­ֆո­նի­կին հար­մար կգա այդ շեն­քը: Սա­կայն  այս հար­ցը կար­ծես  այն­քան էլ էա­կան չէ: Մի տե­սակ  գոր­ծե­լաո­ճի է վե­րած­վել,  որ ինչ-որ բան ձեռ­նար­կե­լիս  ան­տե­սեն կո­լեկ­տիվ­նե­րի  կար­ծի­քը,  հա­վա­նա­բար հա­մա­րե­լով, որ դե­րա­սանն ո՞վ է,  որ դեռ կար­ծիք էլ  ու­նե­նա:  Իս­կա­պես  էլ, դե­րա­սանն ո՞վ է, գրողն  ո՞վ է, նկա­րիչն  ո՞վ է, կոմ­պո­զի­տորն ո՞վ է… Ընդ­հան­րա­պես, էս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում ո՞վ  են դրանք: Այն  տպա­վո­րութ­յունն է, որ ո­րոշ­նե­րի ա­կանջ­նե­րը ոչ  թե լսե­լու, այլ խե­լա­ցի  ա­ռա­ջարկ­նե­րը չլսե­լու հա­մար  են: Իս­կա­պես էլ ժա­մա­նակ­նե­րը խառն  են,  եր­կի­րը գնդա­կի պես մի պա­տե­րազ­մից մյուսն են գլո­րում,  և հայտ­նի չէ՝ երբ է միայն  հա­յե­րի  դար­պա­սի ուղ­ղութ­յամբ սկսված խաղն  ա­վարտ­վե­լու:  Հա­յաս­տանն այժմ  էլ սպառ­նա­լիք­նե­րի սար­դոս­տայ­նի մեջ նոր  պա­տե­րազ­մի  նա­խա­շե­մին է: Այժմ  էլ, ինչ­պես  Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ,  սպառ­նա­լիք­նե­րին դի­մագրա­վե­լու մեր ա­մե­նահ­զոր  ու  միակ զեն­քը  ե­ղել և մ­նում է հա­յի հզոր  ո­գին, ո­գի, որ ըն­դու­նակ է հրաշք­նե­րի:  Մինչ­դեռ ա­նի­մաստ է մշա­կույ­թի  թի­կուն­քում  ո­գի փնտրե­լը, ին­չը նշա­նա­կում է, որ եր­կի­րը պետք է վե­րա­նա­յի իր մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ե­թե ձգտում է ա­ռա­ջըն­թաց ու հաղ­թա­նակ­ներ ար­ձա­նագ­րել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։