­Նա­մակ-պատ­գամ­ներ` ուղղ­ված ա­պա­գա­յին

Ար­դեն եր­կու տաս­նամ­յակ է, ՀՀ ԳԱԱ-ի նա­խա­գա­հութ­յան ո­րոշ­մամբ, Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի ան­վա­նի գրա­կա­նա­գետ­նե­րի մի խումբ աշ­խա­տում է Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի Եր­կե­րի լիա­կա­տար ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յան ուղ­ղութ­յամբ, ո­րի նպա­տա­կը հայ մեծ գրո­ղի գրա­կան ժա­ռան­գութ­յու­նը լիար­ժեք և­ ամ­բող­ջա­կան ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նելն է: ­Վար­պե­տի եր­կե­րի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յու­նը վա­ղուց էր հա­սու­նա­ցել, կա­րե­լի է ա­սել՝ ժա­մա­նա­կի պա­հանջն էր, քա­նի որ խո­րա­պես ազ­գա­յին բա­նաս­տեղ­ծը թե՛ իր գրա­կան ժա­ռան­գութ­յամբ, թե´ իր ազ­գան­վեր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յամբ հաս­տա­տա­պես ա­պա­ցու­ցել է, որ միշտ իր ժո­ղովր­դի կող­քին է և­ ար­դա­րա­ցիո­րեն հա­մար­վում է ա­մե­նաար­դիա­կան գրող­նե­րից մե­կը: ­Բայց չնա­յած Ի­սա­հակ­յա­նի մեծ ժո­ղովր­դա­կա­նութ­յա­նը՝ նրա գրա­կան ժա­ռան­գութ­յան մի ստվար հատ­ված, ցա­վոք, մինչ օրս հայտ­նի չէ ըն­թեր­ցո­ղին: ­Հարկ է նշել նաև, որ ­Վար­պե­տի եր­կերն ի­րենց բազ­մա­թիվ տար­բե­րակ­նե­րի, բնագ­րե­րի տար­բե­րութ­յուն­նե­րի, հե­ղի­նա­կա­յին վեր­ջին խմբա­գրում­նե­րի հա­մախմ­բու­մով, պատ­շաճ գի­տա­կան ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րով եր­բեք չեն հրա­տա­րակ­վել, ուս­տի և­ ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յու­նը կարևո­րա­գույն ար­ժեք է ստա­նում:
Ի­սա­հակ­յա­նի գրա­կան ժա­ռան­գութ­յան մեջ շատ են նաև ան­տիպ եր­կե­րը, ո­րոնց բնագ­րե­րի գե­րա­կշ­ռող մա­սը պահ­վում է ԳԱԹ-ի Ի­սա­հակ­յա­նի ֆոն­դում, մի մա­սը` նրա եր­ևան­յան տուն-թան­գա­րա­նում, բա­նաս­տեղ­ծի ըն­տա­նե­կան ար­խի­վում, ինչ­պես նաև Սփ­յուռ­քի հա­յա­գի­տա­կան կենտ­րոն­նե­րում: Եվ ա­հա, Եր­կե­րի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յան ա­ռաջ­նա­յին աշ­խա­տանքն է դրանք մեկ­տե­ղել, ի մի բե­րել և ­գի­տա­կան պատ­շաճ մա­կար­դա­կով հրա­տա­րա­կել: Ա­կա­դե­միա­կա­նի եզ­րա­փա­կիչ` XIII և XIV հա­տոր­նե­րը ընդգր­կում են Ի­սա­հակ­յա­նի նա­մա­կագ­րա­կան ժա­ռան­գութ­յու­նը` 1889-1957 թթ. գրած շուրջ 869 նա­մակ: ­Մինչ այժմ Ի­սա­հակ­յա­նի եր­կե­րի ա­մե­նա­ծա­վա­լուն ժո­ղո­վա­ծուն կազ­մել է 6 հա­տոր, որ­տեղ տպագր­վել է ըն­դա­մե­նը 333 նա­մակ: Դժ­վար չէ նկա­տել ինչ քա­նա­կութ­յան նոր, նախ­կի­նում չհրա­տա­րակ­ված նա­մակ­ներ են ընդգր­կում շնոր­հան­դե­սին ներ­կա­յաց­ված` Ի­սա­հակ­յա­նի Ա­կա­դե­միա­կա­նի XIII և XIV հա­տոր­նե­րը: ­Հիշ­յալ գրքե­րի շնոր­հան­դե­սը տե­ղի ու­նե­ցավ հու­լի­սի 16-ին Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի տուն-թան­գա­րա­նում:
­Ներ­կա­նե­րին ող­ջու­նեց և ­բաց­ման խոս­քով հան­դես ե­կավ թան­գա­րա­նի տնօ­րեն Ան­ժե­լա ­Խո­րեն­յա­նը։
ՀՀ ԳԱԱ հա­յա­գի­տութ­յան և ­հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի բա­ժան­մուն­քի ա­կա­դե­մի­կոս-քար­տու­ղար ­Յու­րի ­Սու­վար­յա­նը իր խոս­քում շեշ­տեց, որ նա­մակ­ներն ամ­փո­փող հա­տոր­նե­րը շատ ար­ժե­քա­վոր են, քա­նի որ ներ­կա­յաց­նում են Ի­սա­հակ­յա­նի կյան­քի կար­ևո­րա­գույն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ման­րա­մաս­նե­րը՝ բա­ցա­հայ­տե­լով նրա հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում­նե­րը, իր ժո­ղովր­դին ու հայ­րե­նի­քին վե­րա­բե­րող մտա­հո­գութ­յուն­ներն ու ապ­րում­նե­րը:
Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն, բան. գիտ. դոկ­տոր ­Վար­դան Դևրիկ­յա­նը, ով նաև հիշ­յալ հա­տոր­նե­րի խմբա­գիրն է, տե­ղե­կաց­րեց, որ աշ­խա­տանք­նե­րը եր­կար են տևում, քա­նի որ կա­տար­վում է հսկա­յա­ծա­վալ գործ և սի­րով ներ­կա­յաց­րեց նաև աշ­խա­տան­քա­յին խմբին՝ նշե­լով, որ բնագ­րե­րը հա­վա­քագ­րել և ­վեր­ջա­բա­նը գրել է Ա­վիկ Ի­սա­հակ­յա­նը: Բ­նագ­րե­րը հրա­տա­րա­կութ­յան է պատ­րաս­տել, ծա­նո­թագ­րել և ­ցան­կե­րը կազ­մել է ­Լաու­րա ­Վի­րաբ­յա­նը։ ­Հա­տո­րի խմբա­գիր­ներն են ­Վար­դան Դև­րիկ­յա­նը և Ա­վիկ Ի­սա­հակ­յա­նը: ­Հա­մա­կարգ­չա­յին է­ջադ­րու­մը կա­տա­րել է ­Գուր­գեն ­Գաս­պար­յա­նը: ­Նա տե­ղե­կաց­րեց, որ ըն­թաց­քում են նաև մյուս եզ­րա­փա­կիչ հա­տոր­նե­րի հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րը, և ­հու­սով են, որ ա­ռա­ջի­կա եր­կու տա­րում ա­վար­տին կհասց­վեն, և ­մեր ըն­թեր­ցողն իր սե­ղա­նին կու­նե­նա ի­րոք բարձ­րար­ժեք ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յուն:
Իր ե­լույ­թում ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յանն շեշտեց, որ Ի­սա­հակ­յա­նի նա­մակ­նե­րը բա­ցա­հայ­տում են գրո­ղի կյանքն ու նե­րաշ­խարհն ամ­բող­ջութ­յամբ` անձ­նա­կա­նից մինչև հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան, գրա­կան գոր­ծու­նեութ­յու­նը: Ինչ­պես ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, այն­պես էլ նա­մակ­նե­րը կա­րող են հայ­րե­նա­սի­րութ­յան փայ­լուն դա­սեր հան­դի­սա­նալ և­ ոչ միայն հայ ժո­ղովրր­դի հա­մար:
Եկույթ ունեցան նաև ան­վա­նի բժիշկ, Ի­սա­հակ­յա­նի գրա­կան ժա­ռան­գութ­յան մեծ երկր­պա­գու, ա­կա­դե­մի­կոս ­Վի­լեն ­Պա­րույ­րի ­Հա­կոբ­յանը, Հր. Ա­ճառ­յա­նի ան­վան լեզ­վի ինս­տի­տու­տի տնօ­րեն, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր ­Վիկ­տոր ­Կատ­վալ­յանը, ­Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի գլխա­վոր խմբա­գիր ­Հով­հան­նես Այ­վազ­յա­նը, ՀՀ ­Պե­տա­կան և ՀՀ ­Նա­խա­գա­հի մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր ­Հեն­րիկ Է­դո­յանը, լեզ­վա­բան, բան. գիտ. դոկ­տոր ­Վազ­գեն ­Համ­բար­ձում­յա­նը փոր­ձել էր բա­ցա­հայ­տել Ի­սա­հակ­յա­նի լեզ­վա­կան աշ­խար­հը` բա­ռաշ­խար­հի պատ­կե­րայ­նութ­յու­նը, բա­ռի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը` ո­ճի տե­սանկ­յու­նից: ­Հան­դիպ­ման վեր­ջում ե­լույթ ու­նե­ցավ ի­սա­հակ­յա­նա­գետ, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա­վիկ Ի­սա­հակ­յա­նը, ո­րի վաս­տա­կը այս ազ­գան­վեր գոր­ծում անգ­նա­հա­տե­լի է: Ա­վիկ Ի­սա­հակ­յանն իր ե­լույ­թում հա­մա­ռոտ անդ­րա­դար­ձավ ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կութ­յան պատ­մութ­յա­նը` շեշ­տե­լով նրա դերն ու նշա­նա­կութ­յու­նը: ­Նա նշեց, որ մեծ ջանք և­ աշ­խա­տանք է տար­վել հատ­կա­պես հա­յա­գի­տա­կան տար­բեր գաղ­թօ­ջախ­նե­րում ե­ղած նա­մակ­նե­րը հա­վա­քե­լու, մեկ­տե­ղե­լու հա­մար, թեև հա­մոզ­ված չէ, որ դրանք ամ­բող­ջո­վին հա­վաք­ված են, քա­նի որ հայ­րե­նի­քից հե­ռու, օ­տար ա­փե­րում եր­կար տա­րի­նե­րի կյան­քը և բ­նա­կութ­յան վայ­րի հար­կադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն չեն տվել բա­նաս­տեղ­ծին ու­նե­նալ ամ­բող­ջա­կան ար­խիվ, և­ այ­սօր էլ պետք է շա­րու­նա­կել ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներն այս ուղ­ղութ­յամբ: Ա. Ի­սա­հակ­յանն ա­ռանձ­նաց­րեց մի կար­ևոր հան­գա­մանք` ազ­գա­յին զար­թոն­քի այս փու­լում կա­րո­ղա­նում ենք տպագ­րել գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի, ծո­ցա­տետ­րե­րի, հի­շա­տա­կա­րան­նե­րի, ա­ֆո­րիզմ­նե­րի և ­նա­մակ­նե­րի ա­մեն մի տո­ղը` ան­կախ գա­ղա­փա­րա­կան և ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րից: ­Մինչ­դեռ ժա­մա­նա­կին Ի­սա­հակ­յա­նի բազ­մա­թիվ եր­կեր և ­հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան շատ կար­ևոր դրվագ­ներ եր­կար ժա­մա­նակ լռութ­յան են մատն­վել: Իր ե­լույ­թը Ա­վիկ Ի­սա­հակ­յանն ա­վար­տեց շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նե­լով գի­տա­կան մեծ խմբի ան­դամ­նե­րից յու­րա­քանչ­յու­րին, ով­քեր տքնա­ջան աշ­խա­տել են այս հա­տոր­նե­րի ստեղծ­ման հա­մար, այս ազ­գան­վեր գոր­ծը ի­րո­ղութ­յուն դարձ­նե­լու հա­մար: ­Միա­ժա­մա­նակ անդ­րա­դար­ձավ հա­տոր­նե­րի գե­ղար­վես­տա­կան հե­տաքր­քիր ձևա­վոր­մա­նը` նկա­րա­զարդ­ված մեծ նկա­րիչ ­Մար­տի­րոս ­Սար­յա­նի աշ­խա­տանք­նե­րով և ­բա­նաս­տեղ­ծի նա­մակ­նե­րի մի շարք հաս­ցեա­տե­րե­րի լու­սան­կար­նե­րով: Հ­րա­տա­րակ­չա­կան այս կար­ևոր գոր­ծը մեծ նվի­րու­մով և տ­պագ­րա­կան բարձր ո­րա­կով կա­տա­րել է «Է­դիթ Պ­րինտ» հրա­տա­րակ­չութ­յու­նը (տնօ­րեն՝ Մկր­տիչ ­Կա­րա­պետ­յան): Ազ­գան­վեր այս գոր­ծը ի­րա­կա­նութ­յուն են դարձ­նում ազ­գա­յին բա­րե­րար­ներ ­Մի­քա­յել և ­Կա­րեն ­Վար­դան­յան­նե­րը: Ե­լույթ­ներն ընդ­միջ­վե­ցին Եր­ևա­նի կա­մե­րա­յին թատ­րո­նի ե­րի­տա­սարդ դե­րա­սան­ներ ­Դա­վիթ Աբ­րա­համ­յա­նի և ­Սար­գիս ­Շո­ղուն­ցի ըն­թեր­ցում­նե­րով: Ն­րանք կար­դա­ցին ­Վար­պե­տի նա­մակ­նե­րը` ուղղ­ված ­Վա­վա ­Խա­չատր­յա­նին, Ար­շա­լույս Գ­րի­գոր­յա­նին, ­Սե­դա ­Թու­ման­յա­նին, Ք­րիս­տա­փոր ­Մի­քա­յել­յա­նին, Ար­շակ ­Չո­պան­յա­նին և ­Վա­հան ­Նա­վա­սարդ­յա­նին: Ի­սա­հակ­յա­նա­կան հո­գե­թով եր­գե­րի կա­տա­րու­մով հան­դես ե­կան երգ­չու­հի­ներ ­Դիա­նա ­Հա­րութ­յուն­յա­նը և ­Նա­րի­նե Ա­նա­նիկ­յա­նը: Ն­վա­գակ­ցում էր Եր­ևա­նի պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի պրո­ֆե­սոր ­Մար­գա­րի­տա ­Սարգս­յա­նը:
­Հան­դի­պումն ա­վարտ­վել էր, սա­կայն ներ­կա­նե­րը չէին շտա­պում հե­ռա­նալ, ո­րով­հետև Ի­սա­հակ­յա­նի հե­տաքր­քիր, հու­զիչ և­ ի­մաս­տուն նա­մակ­նե­րը պա­րու­րել էին բո­լո­րին: ­Նա­մակ­ներ, որ գրված էին անց­յա­լում, բայց ի­րենց ի­մաս­տուն պատ­գամ­նե­րով ուղղ­ված էին ա­պա­գա­յին:

­Ռու­զան­նա ՄԵՍՐՈՊՅԱՆ
Ավ. Ի­սա­հակ­յա­նի տուն-թան­գա­րա­նի
հան­րահռ­չակ­ման բաժ­նի վա­րիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։