ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ՍԵՐԺ
ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

­Հան­դի­պում մեծն
Հով­հան­նես Շի­րա­զի հետ
Հե­ռա­վոր 1975-ի սեպ­տեմ­բեր­յան մի խա­ղա­ղա­վետ ե­րե­կո հա­մալ­սա­րա­նի ժուռ­նա­լիս­տի­կա­յի ամ­բիո­նի դա­սա­խոս Սմ­բատ Ա­վագ­յա­նը ինձ ու հա­մա­կուր­սե­ցուս` Կա­րի­նե Ա­րամ­յա­նին «Ար­մե­նիա» հյու­րա­նոց տա­րավ՝ հան­դի­պե­լու Մոսկ­վա­յից ժա­մա­նած հայտ­նի գրա­կա­նա­գետ, պրո­ֆե­սոր Ար­շա­վիր Ար­շա­րու­նուն: Մոտ եր­կու ժամ տևած զրույցն ա­սես մեր հա­մալ­սա­րա­նա­կան դա­սի շա­րու­նա­կութ­յու­նը լի­ներ` ա­կա­դե­միա­կան կո­կիկ խոս­քով ու ո­ճով, և, ան­կեղծ ա­սած, այ­սօր այդ հան­դի­պու­մից սրտումս էա­կան բան չի մնա­ցել: Այ, ու­րի՜շ էր քիչ անց Ա­միր­յան փո­ղո­ցում Հով­հան­նես Շի­րա­զի հետ մեր` թե­կուզև շատ կար­ճատև, «ոտ­քի վրա» պա­տա­հա­կան հան­դի­պու­մը: Հա­խուռն, բնա­կան, մարդ­կա­յին ջեր­մութ­յամբ առ­լե­ցուն այդ քաղցր հուշ-պա­տա­ռի­կը հի­մա էլ վառ է իմ սրտում…
…­Մաշ­տո­ցի պո­ղո­տան ո­ղո­ղած լույ­սե­րի մի­ջով դե­պի մեզ է գա­լիս ժո­ղովր­դի պաշ­տե­լի բա­նաս­տեղ­ծը` առ­յու­ծա­բաշ ճա­կա­տը վե­հո­րեն աջ ու ահ­յակ թե­քե­լով, մարդ­կանց սրտա­զեղ ող­ջույն­նե­րին պա­տաս­խա­նե­լով:
Մեր դա­սա­խո­սը, ձեռ­քե­րը լայն տա­րա­ծած, մո­տե­ցավ Շի­րա­զին, ող­ջա­գուր­վեց ու հան­դի­սա­ձայն ա­սաց.
– Ջեր­մա­գին ող­ջո՛ւյն ար­դի հայ պոե­զիա­յի Առ­յու­ծին:
Պոե­տա­կան ինք­նա­սի­րութ­յու­նից փոքր-ինչ շոյ­ված` Շի­րա­զը ու­սե­րը թեթև ցնցեց, լայն ժպտաց ու.
– Գի­տեք, ո­մանք ին­ձի Առ­յուծ կան­վա­նեն, որ ես ի­րենց աղ­վես չը­սեմ… Դու է­դոն­ցից չես, չէ՞, Սմ­բա՛տ:
Թն­դաց բո­լո­րիս ա­ռողջ ծի­ծա­ղը:
– Սե՛րժ, հի­մա մեր ա­նուն­նե­րը կհարց­նի ու քո ոչ հայ­կա­կան ա­նու­նը «պայթ­յուն» կա­ռա­ջաց­նի, ճարդ տես,- ա­կան­ջիս տագ­նապ հնչեց­րեց Կա­րի­նեն:
Մենք, ի­հար­կե, ծա­նոթ էինք Շի­րա­զի նաև այն բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րին, ո­րոն­ցում հայ­րե­նա­պաշտ պոե­տը եր­գի­ծել է ոչ հա­յե­ցի անձ­նա­նուն­նե­րը, խա­րա­զա­նել մեր բնա­կա­վայ­րե­րի խորթ, օ­տա­րա­շունչ ան­վա­նում­նե­րը:
Ով խու­ժել է` մի բան տի­րել,
Իր ա­նունն է վրան դրել…
– Սմ­բա՛տ, էս սի­րուն ջա­հել­նե­րը ու­սա­նող­ներդ ե՞ն,- հարց­րեց մեր դա­սա­խո­սին, ա­պա դար­ձավ մեզ:
– Ձեր ա­նուն­նե­րը ին­ձի կբաշ­խե՞ք:
Լ­սեց Կա­րի­նե ա­նու­նը, և աչ­քե­րը նկա­տե­լիո­րեն ժպտա­ցին:
Հար­ցա­կան հա­յաց­քը հի­մա էլ ինձ վրա հա­ռեց.
– Սեր,- ա­սա­ցի` ան­վանս «աղմ­կա­հա­րույց» վեր­ջին տա­ռը ուղ­ղա­կի «կուլ տա­լով»:
– Սե­րո` չէ, Սե­րոբ էլ` չէ, ճի՞շտ լսե­ցի, հենց Սե՞ր:
Ես հաս­տա­տե­ցի: Եվ նա շի­րա­զա­վա­յել ընդ­հան­րա­ցու­մով եզ­րա­փա­կեց «նոր» ան­վանս հետ կապ­ված «խնդի­րը»` ա­սե­լով.
– Սե՛ր: Լա՜վ է: Էս աշ­խար­հում ա­մեն լավ բան սի­րուց կծնվե…
…Ճշ­մա­րիտ է, «պայթ­յու­նը» չկա­յա­ցավ, սա­կայն մինչև օրս հո­գուս խոր­քում կռիվ ու վեճ կա` ին­չո՞ւ ստե­ցի մեծն Շի­րա­զին: Սա­կայն նույն պա­հին ներ­սումս հա­կընդ­դեմ մի ու­րիշ ձայն էլ է հնչում` իսկ ին­չո՞ւ վիշտ ու զայ­րույթ պատ­ճա­ռեի սի­րե­լի պոե­տին…

 

***

ԴԵՊԻ ՎԵՐ՝
ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍԸ ՈՐՈՆԵԼՈՎ

Ով նոր է ծա­նո­թա­նում Սերժ Մա­նուկ­յան մար­դու, քա­ղա­քա­ցու, բնա­պաշ­տի հետ, նույն ակն­թար­թում կու­զե­նա ըն­թեր­ցել նրա գողտ­րիկ պատմ­վածք­նե­րը, գե­ղար­վես­տա­կան սքան­չե­լի ակ­նարկ­ներն ու էս­սե­նե­րը. կարճ ա­սած՝ Սերժ Մա­նուկ­յա­նի՝ մինչև օրս ստեղ­ծած գրա­կան բո­լոր գոր­ծե­րը: Ես չեմ թաքց­նում, այդ­պես ե­ղել է ինձ հետ, դրա հա­մար էլ այս տո­ղե­րը հա­մոզ­մուն­քով եմ գրում, վստահ եմ գրում:
Մոտ ե­րեք տաս­նամ­յակ ա­ռաջ Աշ­տա­րա­կի տա­րեց­նե­րից Ռա­ֆիկ Մով­սիս­յա­նը մո­տե­ցավ ինձ ու հարց­րեց.
– Ա­զա՞տ եք, ժա­մա­նակ ու­նե՞ք մի տեղ գնանք միա­սին, հե­տաքր­քիր բա­նի ա­կա­նա­տես կլի­նեք:
– Ա­զատ եմ թե ոչ, կապ չու­նի, ի­հար­կե կգամ,- ժպի­տով պա­տաս­խա­նե­ցի ան­ծա­նո­թին, և եր­կու­սով գնա­ցինք դե­պի նրա մե­քե­նան:
– Գ­նում ենք Աշ­տա­րա­կի գե­րեզ­մա­նոց,- ա­սաց, երբ ար­դեն տե­ղա­վոր­վել էինք նրա մե­քե­նա­յում:
Գե­րեզ­մա­նո­ցի կենտ­րո­նա­կան մա­սե­րում, որ­տե­ղից եր­ևում էին քա­ղա­քը, Ա­րա­րատ­յան դաշ­տը, փոս ըն­կած մի տե­ղում՝ խո­տե­րի մեջ, վար­դա­գույն տու­ֆից գե­ղե­ցիկ ու մեծ տա­պա­նա­քար կար: Տա­պա­նա­գի­րը այն­պես էր ըն­թեռ­նե­լի, որ թվում էր՝ այն օ­րեր ա­ռաջ էին տե­ղադ­րել: Դ­րո­յի թիկ­նա­պահն էր՝ 26-ամ­յա Հով­հան­նես Եր­կան­յա­նը Շա­պին­գա­րա­հի­սա­րից: Զոհ­վել էր Ա­պա­րա­նի ճա­կա­տա­մար­տում 1918 թ. մա­յի­սի 18-ին և Դ­րո­յի հրա­մա­նով ամ­փոփ­վել աշ­տա­րակ­յան այդ բար­ձուն­քում:
Հե­տա­գա­յում այդ տա­պա­նա­քա­րի տե­ղը կորց­րի, իսկ Ռա­ֆիկ Մով­սիս­յա­նը մա­հա­ցել էր: Շատ ո­րո­նե­ցի, ու հեր­թա­կան ո­րո­նում­նե­րից մե­կի ժա­մա­նակ մի հա­մեստ տա­պա­նա­քար հան­դի­պեց՝ Միհ­րան Զա­քար­յան, Անդ­րա­նի­կի զին­վոր: Ու զար­մա­նա­լիո­րեն այդ տա­պա­նա­քա­րից ե­րեք քայլ այն կողմ Հով­հան­նես Եր­կան­յա­նի տա­պա­նա­քարն էր:
Անդ­րա­նի­կին զին­վոր Միհ­րա­նի մա­սին ես կար­դա­ցել էի Սերժ Մա­նուկ­յա­նի ստո­րագ­րութ­յամբ, երբ ի­րեն դեռ չէի ճա­նա­չում: Եվ ա­հա հայ­դու­կի տա­պա­նա­քա­րը, նրա մա­սին գրված ակ­նար­կը ա­ռիթ ե­ղավ, որ փնտրեմ, գտնեմ հե­ղի­նա­կին ու շուրջ ե­րե­սուն տա­րի նրա հետ ըն­կե­րութ­յուն ա­նեմ:
Լի­նե­լով մար­զա­յին «­Կան­թեղ», «­Դարձ» թեր­թե­րի, այժմ «­Ծի­րա­նա­վոր» գրա­կան-մշա­կու­թա­յին պար­բե­րա­կա­նի խմբա­գիր` այդ թեր­թե­րի լույ­սըն­ծա­յու­մը չեմ պատ­կե­րաց­րել ու պատ­կե­րաց­նում ա­ռանց Սերժ Մա­նուկ­յա­նի ստո­րագ­րութ­յան: Նա այն­քան է ձուլ­ված հայ­րե­նի բնաշ­խար­հին, այն­քան կապ­ված հայ մար­դուն, նրա տա­ռա­պանք­նե­րին ու հույ­զե­րին: Ծ­նուն­դով գյու­ղից՝ նրա պատմ­վածք­նե­րը, ակ­նարկ­նե­րը հայ շի­նա­կա­նի, նրա ապ­րում­նե­րի, ե­րա­զանք­նե­րի մա­սին են այն­քան, որ նրա հե­րոս­նե­րը դառ­նում են հա­րա­զատ մար­դիկ, ինքդ էլ ապ­րում ես նույն հույ­զե­րով ու ե­րա­զանք­նե­րով, և­ այդ­տեղ է, որ նրանց կեր­պա­րով հառ­նում է ի­րա­կան հայ­րե­նի­քը, այն հայ­րե­նի­քը, ո­րի բո­լոր ե­րա­զանք­նե­րի խտա­ցում­նե­րի, նրա սկզբի, գո­յութ­յան շա­րու­նա­կա­կա­նութ­յան, հոգ­ևոր ար­ժեք­նե­րի է­պի­կենտ­րո­նը կար­ծես սկսվում է իր ծննդա­վայ­րով, ո­րից ըն­դա­մե­նը մի քա­նի տասն­յակ ոտ­նա­չափ էն կողմ Սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցի աճ­յունն է, մի քիչ ա­վե­լի հե­ռու՝ հոգ­ևոր կենտ­րոն Էջ­միա­ծի­նը, Սար­դա­րա­պա­տը, Է­րե­բու­նին… Եվ այս ա­մե­նի «մե­ղա­վո­րը», ինչ­պես հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նշում է Ս. Մա­նուկ­յա­նը, իր նախ­նի­նե­րի ծննդա­վայր Խոյ-­Սալ­մաստն է, Մա­կուն, իր ծննդա­վայր Ոս­կե­վա­զը, իր ման­կա­վարժ-գյու­ղատն­տես հայ­րը, մի խոս­քով, այն ա­մենն, ինչ իր շրջա­պա­տում է, ո­րոնք օժտ­ված են դրա­կան ու հա­վեր­ժա­կան է­ներ­գե­տի­կա­յով, ինչ­պես հո­ղը, ինչ­պես ջու­րը, ինչ­պես հայ­րե­նի ե­զեր­քի եր­կին­քը:
Սերժ Մա­նուկ­յա­նի որ­սոր­դա­կան պատմ­վածք­նե­րը բնութ­յու­նը խորհր­դան­շե­լուց, տո­ղա­տա­կե­րով բնա­պահ­պա­նա­կան խնդիր­ներ ար­ծար­ծե­լուց բա­ցի, մի հե­տաքր­քիր խորհր­դով են ա­ռանձ­նա­նում. նրա չոր­քո­տա­նի կամ եր­կո­տա­նի կեն­դա­նի­ներն ու թռչուն­նե­րը կար­ծես օժտ­ված են նաև մարդ­կա­յին բնա­վո­րութ­յան լավ ու վատ գծե­րով: «Աղ­վե­սի շնոր­հա­կա­լութ­յու­նը» պատմ­ված­քում աղ­վե­սը ե­րախ­տա­մոռ մար­դու բնույ­թով է օժտ­ված, և հե­ղի­նա­կին հա­ջող­վել է նուրբ ու բնո­րոշ գծե­րով վեր հա­նել աղ­վե­սի կեր­պա­րը, ո­րը հա­մո­զիչ է, քան­զի հե­ղի­նա­կը վար­պե­տութ­յան պա­կաս չու­նի, հիմ­նո­վին ճա­նա­չում է մայր բնութ­յու­նը, գի­տե կեն­դա­նի­նե­րի, թռչուն­նե­րի հո­գե­բա­նութ­յու­նը: Եվ նյու­թը, բա­ցի լրջա­գույն փաս­տե­րից, ներ­կա­յաց­նում է ճոխ, բնա­կան ու ոչ սար­քո­վի լեզ­վով, իսկ մի­ջա­վայրն այն է, ին­չը կա­րող է տես­նել միայն որ­սորդ-բնա­պաշտ գրո­ղի աչ­քը, և մա­տու­ցել այն­պես` գե­ղա­գի­տա­կան հա­ճույք ստա­նա­լուց զատ նաև ճա­նա­չես մայր բնութ­յու­նը, կեն­դա­նի­նե­րին, թռչուն­նե­րին, և­ ա­մե­նա­կար­ևո­րը՝ այն բնա­պահ­պա­նա­կան յու­րօ­րի­նակ դաս է:
Ժա­մա­նա­կին Սերժ Մա­նուկ­յա­նը ար­ժա­նա­ցել է մեր ա­մե­նաբ­նա­պաշտ գրո­ղի՝ Վախ­թանգ Ա­նան­յա­նի դրվա­տան­քի խոս­քին և ն­րա հրա­տա­րա­կած «­Հա­յաս­տա­նի կեն­դա­նա­կան աշ­խար­հը» կո­թո­ղա­յին հա­տոր­նե­րում զե­տեղ­վել են Ս. Մա­նուկ­յա­նի մի շարք հոդ­ված­նե­րը: Դ­րանք գի­տա­կան, գե­ղար­վես­տա­կան ընդգր­կուն, յու­րօ­րի­նակ աշ­խա­տութ­յուն­ներ են, ո­րոնք հրա­տա­րա­կել է ՀՀ Գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միան:
Այդ հոդ­ված­նե­րից մե­կի ա­ռի­թով նա հե­տա­քրքիր մի հուշ ու­նի Վախ­թանգ Ա­նան­յա­նից և Մու­շեղ Գալ­շո­յա­նից. «­Վախ­թանգ Ա­նան­յա­նը հանձ­նա­րա­րեց գրել Քա­սախ գե­տի ձկնե­րի և ջ­րի ո­րա­կի մա­սին: Գ­րե­ցի, շատ հա­վա­նեց՝ ա­ռա­ջար­կե­լով, որ նախ այն տպագր­վի «Ա­վան­գարդ» թեր­թում: Տա­րա բաժ­նի վա­րիչ Մու­շեղ Գալ­շո­յա­նի մոտ: Օ­րեր անց, կար­դա­լուց հետ ա­սաց՝ շատ լավ է գրված, փո­փո­խութ­յուն չեմ ա­րել, միայն մեկ բա­ռի տակ եմ ընդգ­ծել՝ բար­բա­րո­սութ­յուն. արդ­յոք խիստ չէ՞ աս­ված: Երբ ա­սա­ցի՝ իսկ ի՞նչ ա­նուն տանք ձկնաշխար­հի նման ոչն­չաց­մա­նը, Գալ­շո­յանն ա­սաց՝ բար­բա­րո­սութ­յուն: Ն­յու­թը տպագրվեց ա­ռանց բա­ռի փո­փո­խութ­յան: Այս հոդ­վա­ծը ևս զե­տեղ­վեց «­Հա­յաս­տա­նի կեն­դա­նա­կան աշ­խար­հը» գրքի չոր­րորդ հա­տո­րում»:
Այս­պես եմ ես տե­սել ու ճա­նա­չել վաս­տա­կա­շատ լրագ­րող, բնա­կան գի­տութ­յուն­նե­րի Եվ­րո­պա­կան մի­ջազ­գա­յին ա­կա­դե­միա­յի իս­կա­կան ան­դամ, բնութ­յան և հա­սա­րա­կութ­յան մա­սին մի­ջազ­գա­յին ա­կա­դե­միա­յի պատ­վա­վոր դոկ­տոր Սերժ Մա­նուկ­յա­նին, ա­վագ ըն­կե­րոջս, ով նույն ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նով շա­րու­նա­կում է զար­մաց­նել իր սքան­չե­լի պատմ­վածք­նե­րով ու հոդ­ված­նե­րով, իր որ­սոր­դա­կան ուղ­ևո­րութ­յուն­նե­րով, բնութ­յան հետ մեր­ձե­նա­լու, ներ­դաշ­նա­կութ­յան վեր­ջին սահ­մա­նագ­ծին հաս­նե­լու իր զար­մա­նա­լի կա­րո­ղութ­յամբ: Կու­զեի այս հրա­պա­րա­կումն ա­վար­տել իր և Վախ­թանգ Ա­նան­յա­նի մի հե­տաքր­քիր զրույ­ցի մեջ­բեր­մամբ. «­Վախ­թանգ Ա­նան­յա­նը Լու­սա­կեր­տի իր ա­մա­ռա­նո­ցում ցույց տվեց խա­ղո­ղի մի վազ, ո­րը ա­ճել էր շեն­քի բա­զալ­տե հիմ­քի մեջ: «­Նա­յե՛ք, թե որ­տե­ղից է դուրս ե­կել, ես իմ սփյուռ­քա­հայ բա­րե­կամ­նե­րին բե­րել եմ այս վա­զի մոտ ու ա­սել՝ սա նման է աշ­խար­հասփ­յուռ մեր հայ­րե­նա­կից­նե­րին, ով­քեր ա­պա­ռա­ժից են քա­մում ի­րենց կեն­սահ­յու­թը և ձգտում դե­պի վեր՝ ար­ևի լույ­սը ո­րո­նե­լու»:

Նո­րայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։