«ԵՍ ՓԱ՜ՌՔ ԱՅՆ ԱՐԾՎԻՆ ԱՍԵՄ…» / Սեյ­րան ԳՐԻԳՈՐՅԱՆ

2022 թվա­կա­նին լրա­նում է բա­նաս­տեղծ Վա­հագն Դավթ­յա­նի ծննդյան 100-ամ­յա­կը: Հո­բել­յա­նին ըն­դա­ռաջ «Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յու­նը շու­տով լույս կըն­ծա­յի Սեյ­րան Գ­րի­գոր­յա­նի «­Վա­հագն Դավթ­յա­նի պոեմ­նե­րը» մե­նագրութ­յու­նը: Ներ­կա­յաց­նում ենք մի հատ­ված այդ գրքից։

 
Վա­հագն Դավթ­յա­նի «­Թոնդ­րա­կե­ցի­ներ» պոե­մի ժան­րա­յին ո­ճա­վո­րու­մը ա­մե­նից հա­ճախ հեն­վում է հայ ժո­ղովր­դա­կան բա­նահ­յու­սութ­յան ժան­րե­րի վրա: Պոեմ-ո­ճա­վոր­ման բարձ­րա­կե­տը գու­սա­նի եր­գա­շարն է, ո­րի ա­կունք­նե­րը հայ միջ­նա­դա­րի եր­գա­յին բա­նահ­յու­սութ­յան մեջ են: «­Թոնդ­րա­կե­ցի­նե­րում» գու­սա­նը ներ­կա­յաց­նում է եր­գա­յին չորս դրվագ՝ Փրկ­չի հայտ­նութ­յան և­ ա­վե­տի­սի տա­ղը («-­Դե, լսե՛ք, մանկ­տիք, ա­սեմ»), արծ­վի տա­ղը, «-Ես թնդուն Թոնդ­րա­կեն ա­սեմ» ռազ­մեր­գը և «-Ա՜յ իմ կա­նաչ, կար­միր ու վառ» սի­րեր­գը:
Ա­ռա­ջին տա­ղը Մա­նազ­կեր­տի շու­կա­յում եր­գե­լուց ան­մի­ջա­պես հե­տո մի սևա­հան­դերձ վա­նա­կան մտրա­կում է գու­սա­նի դեմ­քը։ Բայց նա շա­րու­նա­կում է մա­քա­ռու­մով ապ­րեց­նել իր ար­վես­տը: Երկ­րորդ՝ արծ­վի նո­րոգ­ման տա­ղը գու­սա­նը հնչեց­նում է ար­դեն Թոնդ­րա­կում: Կեր­պա­րը շարժ­ման մեջ է դրվում և՛ սյու­ժե­տա­յին ա­ռու­մով, և՛ գա­ղա­փա­րա­կան: Պոե­մի չոր­րորդ գլխում թա­փա­ռա­կան գու­սա­նը բազ­մա­թիվ շի­նա­կան­նե­րի հետ հեռ­վից գա­լիս է Թոնդ­րակ: Շի­նա­կան­նե­րը նկա­տում են մտրա­կի հետ­քը նրա դեմ­քին և հարց­նում. «-­Ծե­ծե՞լ են, գու­սան»: Խորհր­դան­շա­կան պա­տաս­խա­նից հե­տո, թե ի­րեն չէ, իր տաղն են ծե­ծել, գու­սանն անց­նում է իր բուն գոր­ծին: Հե­ղի­նա­կը շատ ար­տա­հայ­տիչ է նկա­րագ­րում տա­ղեր­գե­լու պատ­րաստ­վող գու­սա­նի կեց­ված­քը.
Եվ նա փան­դի­ռը վար ա­ռավ դան­դաղ,//Ու Թոնդ­րակն ի վեր, բամբ ո­րո­տա­լով,//­Գա­լար­վեց, ե­լավ//­Շա­ռա­չուն մի տաղ…
Այս տա­ղը, որ աս­վում է շարժ­ման վե­րել­քի պա­հին, ար­տա­հայ­տում է թոնդ­րակ­յան խռո­վութ­յան հիմ­քում դրված կյան­քի հա­վեր­ժա­կան թար­մաց­ման, նո­րոգ­ման ու վե­րած­նութ­յան հա­մա­մարդ­կա­յին գա­ղա­փա­րը: Տա­ղի է­պի­կա­կան հե­րո­սը եր­բեմ­նի հզոր, բայց ար­դեն ծե­րա­ցած ար­ծիվն է, ո­րի կեն­սա­կան սխրանքն ու կյան­քի լա­վաց­ման ե­րա­զան­քը ներք­նա­պես շա­րու­նա­կում են ա­ռա­ջին տա­ղում հռչակ­ված փրկչա­կան վար­քը: Ծեր ար­ծի­վը ի­րեն նե­տում է ար­ևի մեջ, հե­տո լվաց­վում աղբ­յու­րի ջրով, հնա­ցած փե­տուր­նե­րը թափ­վում են, ու նո­րերն են հայտն­վում: Ջա­հե­լա­ցած ար­ծի­վը դարձ­յալ սլա­նում է վերև: Այս լե­գեն­դը մարմ­նա­վո­րում է կյան­քի նո­րո­գութ­յան, վե­րած­նութ­յան ո­գին, որ ներ­դաշ­նա­կում է թոնդ­րա­կե­ցի­նե­րի պայ­քա­րին ու հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յա­նը.
– Ես փա՜ռք այն արծ­վին ա­սեմ,//Ես փա՜ռք այն արծ­վին ա­սեմ,//Որ երբ ծե­րա­նա ար­ծիվն,//­Հե՜յ վախ, ծե­րա­նա,//­Նոր­մե­կեն թևե­րը բա­նա,//Իր ծանդ­րիկ թևե­րը բա­նա,//Եր­կինք վե­րա­նա։//­Բարձ­րա­նա հավ­քե­րի ար­քան,//­Մեր­ձե­նա ար­ևին ար­դար,//Լ­վաց­վի հրով//Եվ ա­պա շա­ռա­չով գա վար//Ու լե­ռան աղբ­յու­րի մեջ պաղ//Մկրտ­վի ջրով։
Ու մե­կիկ-մե­կիկ թո­թա­փին,//Աղբ­յու­րի ջրի մեջ թա­փին//­Փե­տուրքն հնաց­յալ,//Եվ նա ման­կա­նա նո­րեն,//Ս­լա­նա ամ­պե­րի վե­րեն,//­Շա­ռա­չի դարձ­յալ:
Այս տա­ղի ժան­րա­յին նա­խա­տի­պը ստույգ հայտ­նի է: Դա ար­ձակ շա­րադ­րան­քով ա­ռակ է, ո­րը տեղ է գտել «Աղ­վե­սա­գիրք» ժո­ղո­վա­ծուի մեջ. «Ար­ծո­ւին յոր­ժամ ծե­րա­նայ՝ բարձ­րա­նայ մին­չեւ ՚ի տապ ա­րե­գա­կանն, եւ ջեր­մա­նայ եւ գայ ՚ի վե­րուստ մեծ լռու­թեամբ: Եւ ի­ջեալ ՚ի սառն աղ­բիւր մկրտի, եւ ե­լեալ թա­ւա­լի. եւ թա­փի ՚ի նմա­նէ հնա­ցեալ փե­տուրն նո­րա. եւ նա ման­կա­նայ եւ նո­րո­գի ա­մե­նե­ւին» (Ա­ղո­ւե­սա­գիրք. ա­րա­րեալ յԵ­րե­միա վար­դա­պե­տէ Ա­րե­ւելց­ւոյ, Կ. Պո­լիս, 1827, էջ 60):
Միջ­նա­դա­րի մեր հոգ­ևո­րա­կան­նե­րը ժո­ղովր­դի մեջ պատմ­վող այս փոք­րիկ պա­տու­մին տա­լիս են քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­խո­սութ­յան բնույթ՝ ա­ռա­կին կցե­լով մի եզ­րա­կա­ցութ­յուն, ըստ ո­րի՝ այն ցու­ցա­նում է ծե­րա­ցած և հո­գե­պես ա­պա­կան­ված մար­դու՝ ար­ցունք­նե­րով ինքն ի­րեն լվա­նա­լու, դարձ­յալ ման­կա­նա­լու և այդ­պես մաք­րա­գործ­վե­լով Հի­սուս Ք­րիս­տո­սի մոտ բարձ­րա­նա­լու ճա­նա­պար­հը: Ն­ման մի մեկ­նա­բա­նութ­յամբ ա­ռա­կի մեկ այլ տար­բե­րակ միջ­նա­դա­րում զե­տեղ­վել է «­Բա­րո­յա­խոս» («­Ֆի­զիո­լոգ») ժո­ղո­վա­ծո­ւի մեջ: Վար­դան Այ­գեկ­ցու ա­ռակ­նե­րին նվիր­ված ու­սում­նա­սի­րութ­յան եր­րորդ հա­տո­րում այն, կից բա­րո­յա­խո­սա­կան եզ­րա­կա­ցութ­յամբ հան­դերձ, մեջ­բե­րել է Նի­կո­ղա­յոս Մա­ռը: Ա­ռա­կը վեր­նագր­ված է «­Վասն արծ­ւոյ». «­Դար­ձեալ ա­սէ Դա­ւիթ, թէ նո­րո­գես­ցի, որ­պէս արծ­ւոյ, ման­կու­թիւն քո:
Բար­ւա­խօսն ա­սէ վասն արծ­ւոյ, թէ յոր­ժամ ծե­րա­նայ, նա ծան­րա­նան թևքն, և շ­լա­նան աչքն, և խնդ­րէ աղ­բիւր ջրոյ, և շր­ջի դէպ աղ­բեր ջրոյ, յե­թերն ի բարձ­րա­ւան­դակ ա­րե­գա­կանն, և խոր­տա­կի թևքն­ ի ջեր­մու­թե­նէ ա­րե­գա­կանն, և­ ա­չացն շլու­թիւն լու­սա­ւո­րէ, ի­ջա­նէ աղ­բերն, մկրտի ե­րիցս ան­գամ և ման­կա­նայ» (Сборники притч Вардана: Материалы для истории средневековой армянской литературы, Н. Марр, ч.3, Санкт-Петербург: Тип. Имп. Акад. наук, 1894, с. 144):
Արծ­վի ա­ռա­կի մի տար­բե­րակն էլ՝ «­Թէ որ­պէս նո­րո­գի ար­ծիւն» վեր­նագ­րով, տպագր­վել է հայ միջ­նա­դար­յան ար­ձա­կի այն ժո­ղո­վա­ծո­ւում, ո­րը լույս է տե­սել «­Թոնդ­րա­կե­ցի­ներ» պոե­մի ա­ռա­ջին տար­բե­րա­կի հղաց­ման կամ գրութ­յանն ան­միջակա­նո­րեն նա­խոր­դած շրջա­նում՝ 1957 թ.: Ժա­մա­նա­կագ­րա­կան այդ գոր­ծո­նը, բնագ­րե­րի ակն­հայտ հա­րա­զա­տութ­յու­նը, ինչ­պես նաև այն, որ Վա­հագն Դավթ­յա­նը մա­մու­լում գրա­խո­սել է Մ. Ավ­դալ­բեկ­յա­նի, Մ. Մկրտչ­յա­նի և Ա. Ս­րապ­յա­նի պատ­րաս­տած այդ ժո­ղո­վա­ծուն, դրդում են մտա­ծե­լու, որ բա­նաս­տեղ­ծը որ­պես արծ­վի նո­րոգ­ման տա­ղի սկզբնաղբ­յուր օգ­տա­գոր­ծել է հենց այդ բնա­գի­րը: Այն մեջ­բե­րում ենք ամ­բող­ջութ­յամբ. «­Յոր­ժամ ծե­րա­նայ ար­ծիւն, բարձ­րա­նայ մերձ ի շող ա­րե­գա­կանն և դի­մեալ գայ ի վե­րուստ շա­ռա­չե­լով՝ մկրտեալ լո­ւա­նայ զանձն իւր ի սառն աղ­բեւր և­ ե­լեալ թօ­թա­փին հնա­ցեալ փե­տուրք նո­րա, և նա ման­կա­ցեալ վե­րա­նայ յեր­կին» (Է­ջեր հայ միջ­նա­դար­յան գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կից, Եր., Հայ­կա­կան ՍՍՌ ԳԱ հրատ., 1957, էջ 12):
Դավթ­յա­նը փաս­տա­ցի կա­տա­րել է ար­ձակ զրույ­ցի չա­փա­ծո «թարգ­մա­նութ­յու­նը» և տե­ղադ­րել գու­սա­նի տա­ղում: Տեքս­տա­բա­նո­րեն նման ո­ճա­վո­րու­մը կա­րե­լի է բնո­րո­շել նաև որ­պես փո­խադ­րութ­յուն: Իսկ ժան­րա­յին ա­ռու­մով այն միջ­նա­դար­յան ան­հե­ղի­նակ, այ­սինքն՝ բա­նահ­յու­սա­կան եր­կի գրա­կան մշա­կում է, ո­րի մեջ, պոե­մի խնդիր­նե­րին հա­մա­պա­տաս­խան, դիտ­վում է ժան­րի վե­րա­փո­խում ար­ձակ ա­ռա­կից դե­պի գու­սա­նա­կան չա­փա­ծո տա­ղը՝ պա­տու­մա­յին, ո­ճա­կան և տա­ղա­չա­փա­կան մի քա­նի հա­վե­լում­նե­րով:
Ա­մեն պա­րա­գա­յում Դավթ­յա­նի ո­ճա­վո­րու­մը ան­թա­քույց և գե­ղա­գի­տո­րեն միան­գա­մայն գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յուն է: Բ­նու­թագ­րա­կան է, որ բա­նաս­տեղ­ծը թե՛ պոե­մից ա­ռաջ, թե՛ հե­տա­գա­յում հիաց­մուն­քով խո­սել է ծե­րա­ցած արծ­վին փա­ռա­բա­նող գրա­կան հու­շար­ձա­նի մա­սին: 1958 թ., երբ հա­վա­նա­բար ար­դեն սկսել էր գրել «­Թոնդ­րա­կե­ցի­նե­րի» ա­ռա­ջին տար­բե­րա­կը, Վ. Դավթ­յա­նը գրա­խո­սել է «Է­ջեր հայ միջ­նա­դար­յան գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կից» ժո­ղո­վա­ծուն: Գ­րա­խո­սութ­յան մեջ նա մեջ­բե­րում է արծ­վի սխրան­քը պատ­մող գոր­ծը և­ այն մեկ­նա­բա­նում որ­պես վե­րած­նութ­յան ո­գու ար­տա­հայ­տութ­յուն. «­Վե­րած­նութ­յան գա­ղա­փար­նե­րը, կյան­քի վե­րածնութ­յան ի­մաս­տը շատ հա­կիրճ ու շատ պատ­կե­րա­վոր է ար­տա­հայտ­ված հետև­յալ ման­րա­պա­տու­մի մեջ, որ լե­գեն­դա­յին բնույթ ու­նի» («Գ­րա­կան թերթ», 1958, թիվ 14, ապ­րի­լի 6): Հե­տաքր­քիր է, որ բա­նա­սի­րա­կան հմուտ պատ­րաստ­վա­ծութ­յուն ու­նե­ցող տե­սա­բան բա­նաս­տեղ­ծը չի օգ­տա­գոր­ծում «ա­ռակ» բա­ռը: Առ­հա­սա­րակ հայ հին գրա­կա­նութ­յան մաս­նա­գետ­նե­րը ա­ռակ­նե­րի մա­սին խո­սե­լիս հա­ճախ են օգ­տա­գոր­ծում հա­րա­կից եզ­րույթ­ներ՝ «զրույց», «ման­րա­պա­տում», ան­գամ «նո­վել» և «պրիտ­չա»: Իսկ ա­հա Դավթ­յա­նի խոս­քում օգ­տա­գործ­ված «լե­գեն­դա­յին բնույթ» ար­տա­հայ­տութ­յու­նը հետ­ևանք է այն ի­րո­ղութ­յան, որ արծ­վին վե­րա­բե­րող եր­կը տի­պա­բա­նո­րեն պատ­կա­նում է ա­ռաս­պե­լա­կան ա­ռա­կի ժան­րա­յին տա­րա­տե­սա­կին:
Ի­մի­ջիայ­լոց, «Աղ­վե­սագր­քի» ա­ռա­կի ո­ճա­վո­րու­մով ստեղծ­ված տա­ղը «­Թոնդ­րա­կե­ցի­նե­րի» գու­սա­նի եր­գա­շա­րի միակ երգն է, որ կար ար­դեն պոե­մի ա­ռա­ջին՝ 1961 թվա­կա­նի հրա­տա­րա­կութ­յան մեջ: Գե­ղար­վես­տո­րեն հա­ջող­ված, պոե­մի ո­գուն, փի­լի­սո­փա­յութ­յա­նը և ժան­րա­յին մտա­ծո­ղութ­յա­նը ներ­դաշ­նակ այդ տա­ղը հե­ղի­նա­կին ներշն­չել է վե­րամ­շա­կե­լիս զար­գաց­նել և խո­րաց­նել այդ գի­ծը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։