ԻՆՉ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳՐՈՂԸ` ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ / ­Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

«­Ցա­վը սևով է ներ­կել եր­կին­քը». երբ բա­նաս­տեղ­ծու­հին իր բա­նաս­տեղ­ծա­կան մտա­ծո­ղութ­յան մեջ չկենտ­րո­նա­ցավ խա­ղա­ղութ­յուն եր­ևույ­թի վրա, այլ հա­մո­զեց ինքն ի­րեն՝ չշո­շա­փել այդ բա­ռը: Չ­գի­տեմ՝ հի­մա ի՞նչ է այդ խա­ղա­ղութ­յու­նը, ո­րով­հետև…
Ժամն ու ժա­մա­նա­կը//­Պայ­մա­նա­կան են,/­Պայ­մա­նա­կան են//­Տա­րածքն ու տա­րա­ծութ­յու­նը:
Միան­շա­նակ, այս ա­մե­նից զատ հի­մա պայ­մա­նա­կան է նաև խա­ղա­ղութ­յու­նը:
Ա­լի­սա Բաղ­դա­սար­յա­նի նոր՝ «­Պա­տե­րազ­մից հե­տո» գիր­քը չկա­րո­ղա­ցա ա­ռա­ջին է­ջից կար­դալ, այլ իմ սո­վո­րութ­յան հա­մա­ձայն՝ բա­ցե­ցի վեր­ջից ու սկսե­ցի կար­դալ այս տո­ղե­րից՝ «­Ցա­վը ծնկա­չոք լի­զում է ապ­րող­նե­րի ար­յու­նը»:
Իսկ ին­չո՞ւ այդ­պես… Հե­ղի­նակն ան­կեղծ է ըն­թեր­ցո­ղի հետ, ո­րով­հետև ան­կեղծ չլի­նել՝ կնշա­նա­կի դա­վա­ճա­նել կյան­քիդ ու սկզբունք­նե­րիդ: Բայց ես տո­ղե­րում նկա­տե­ցի զգու­շա­վո­րութ­յուն, ո­րը շատ ան­գամ ցույց է տա­լիս հե­ղի­նա­կը՝ ա­ռաջ կամ ետ չնա­յե­լով ու ա­մեն ան­գամ ինչ-որ մի աս­տի­ճա­նի բարձ­րաց­նե­լով այդ զգու­շա­վո­րութ­յու­նը: Այդ ա­մե­նի մեջ նաև կա­րե­լի է ընդգ­ծել բա­ռա­գոր­ծա­ծութ­յան է­թի­կան, ո­րը նույն­պես խտաց­ված է ու կար­ծես շա­րու­նակ­վում է ա­նընդ­հատ և­ ըն­տե­լա­նում իր ընտ­րած տո­ղի խո­րութ­յանն ու զգաց­մուն­քայ­նութ­յա­նը:
Տար ինձ//Աշ­խար­հից հե­ռու,//Այն­տեղ կպատﬔս//­Մատ­նե­րիդ ե­րազ­նե­րը,//­Շուր­թե­րովդ կնկա­րես//­Քո` ինձ նվի­րած ար­ևը,//­Բա­ռե­րը օ­դում կճախ­րեն,//Իսկ ﬔնք//­Փակ աչ­քե­րով կոր­սանք//Ն­րանց ճախ­րան­քը//Եվ ﬔր թ­ռիչ­քը`//Ա­նեզր, ան­սահ­ման…
Մենք նախ­ևա­ռաջ ո­րոշ օբ­յեկ­տիվ պատ­կեր­ներ ենք տես­նում, ո­րոնք հա­մա­չա­փութ­յուն չեն սի­րում, և­ ո­րոնց ա­զա­տութ­յամբ է օժ­տել հե­ղի­նա­կը: Թ­ռի­չը եր­բեք չի կա­րող ընդ­հատ­վել, ե­թե ա­զատ է հե­ղի­նա­կի ներ­սը։ Իսկ այս դեպ­քում «հրա­ման­ներ» տվո­ղը հե­ղի­նակն է:
Ա­լի­սա Բաղ­դա­սար­յանն այն­պի­սի հա­մե­մա­տութ­յուն­ներ է ա­րել, ո­րոնք ան­գամ չգի­տես՝ գու­նա­վո՞ր են, թե՞ ան­գույն, ո­րով­հետև հե­ղի­նա­կը թո­ղել է ըն­թեր­ցո­ղի ընտ­րութ­յա­նը:
Տո­ղե­րի բազ­մա­զա­նութ­յան մեջ թեք­վում է պա­տե­րազ­մը, ո­րով­հետև «մահ­վան գի­տակ­ցու­մը վտան­գից հե­տո է հաս­նում մեր գի­տակ­ցութ­յա­նը»: Կար­ծես հո­գին է թարգ­մա­նում ցա­վը, ապ­րու­մը, սպա­սումն ու կա­րո­տը, ո­րոնք ինչ­քան էլ մե­կը մյու­սի շա­րու­նա­կութ­յունն են, միև­նույն է՝ ի­րա­րից տար­բեր են:
Պա­տե­րազ­մից հե­տո պա­տե­րազ­մի մա­սին գրե­լը թվում է հեշտ է, բայց պա­թե­տիկ ձևա­կեր­պում­նե­րից զատ պետք է պա­հել ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի ռիթ­մը: Հե­ղի­նա­կը ճի­չը ներ­կա­յաց­նում է իր ձևա­կեր­պում­նե­րով, տո­ղա­տա­կե­րում թող­նե­լով այն ա­մե­նը, ին­չը եր­բեմն հանդգ­նում է խան­գա­րել մեր կյան­քի բնա­կա­նոն ըն­թաց­քին:
Ժա­մա­նա­կը,//հա­վա­քե­լով//Իր մարﬓի ծան­րութ­յու­նը,//կուչ է ե­կել//ա­նո­րո­շութ­յան դռան ա­րան­քում, //­Վախն աչ­քե­րը փա­կած՝//Շն­չա­հատ,//թաքց­նում է ի­րեն//մո­տա­կա ա­խոռ­նե­րում,//Որ­տեղ //­Ձիե­րի փո­խա­րեն//Ար­դեն ա­վա­նակ­ներ են ո­րո­ճում:
Պատ­կեր­նե­րի տե­սանկ­յու­նից խո­սե­լու ժա­մա­նակ պետք է ան­պայ­մա­նո­րեն ընդգ­ծել հե­ղի­նա­կի ժա­մա­նա­կա­կից ձևա­կեր­պում­նե­րը, ո­րոնք, կար­ծում եմ, ա­վե­լի նոր ըն­թացք են տա­լիս կյան­քին ու այլ պատ­կե­րա­ցում­նե­րի ծնունդ հան­դի­սա­նում:
Ա­լի­սան ինչ­քան իր ցավն ու­զում է զսպել տո­ղում, նույն­քան ա­ղա­ղա­կում է պա­տե­րազ­մը՝ մեր ներ­սի ու դրսի մղձա­վան­ջը:
Ա­ղաﬖի­նե­րը կարﬕր­ են://­Խա­ղա­ղութ­յու­նը//Թնդա­նո­թի զար­կի նման//ա­վար­տում է աﬔն բան.//Կ­յանքն ու մա­հը//գրկել են ի­րար:
Եվ այդ գրկի մեջ մայրն իր որ­դուն է տես­նում, որ ժա­մե­րով ար­նա­քամ լի­նե­լուց հե­տո դառ­նում է ի­րեն ծնած ու սնած հայ­րե­նի­քի­նը: Հա­վերժ հայ­րե­նի­քի­նը:
Ռմ­բա­կոծ­ված հայ­րե­նիք,//Ու­զում են//­Քա­րից հաց սար­քող ազ­գիդ//­Թող­նել ան­տուն:
Բա­նաս­տեղ­ծու­հին խո­սում է հայ­րե­նի­քի հետ, ա­սում, որ «հա­յը քա­րու­քանդ­ված պա­տիդ ներ­սում էլ հո­գի է առ­նում», իսկ մար­դիկ ապ­րե­լով ու ա­րա­րե­լով ցույց են տա­լիս ի­րենց հայ­րե­նա­սի­րութ­յու­նը:
«­Պա­տե­րազմ պա­տե­րազ­մից հե­տո» շար­քը բա­նաս­տեղ­ծու­հին սկսում է այս­պես.
Պա­տե­րազմն//ինձ­նից խլում է քեզ.//­Ժա­մա­նակ ու տա­րա­ծութ­յուն//մո­լոր­վել են ա­նո­րո­շութ­յան մեջ…
Պա­տե­րազ­մի պատ­կե­րը Ա­լի­սա Բաղ­դա­սար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում ամ­փո­փում են ե­ղածն ու շա­րու­նակ­վո­ղը, մղձա­վանջն ու վեր­քե­րի մշտար­թուն ցա­վը, որ նոր բարձ­րա­կե­տե­րի է հաս­նում՝ ա­մեն քա­մու հետ փար­վե­լով ար­յու­նոտ ար­շա­լույս­նե­րին ու մեզ բա­ժին հա­սած ցա­վոտ մայ­րա­մուտ­նե­րին:
Եր­կի­րը ոչ պա­տե­րազմ,//Ոչ խա­ղա­ղութ­յուն//կար­գա­վի­ճա­կում՝//Աﬔն­ օր, //տասն­յակ զո­հե­րի//ա­նուն­ներ է գրան­ցում://­Քա­ղա­քա­կան դաշ­տում //ան­հաս­կա­նա­լի ու//վտան­գա­վոր//խա­ղեր են խա­ղում`//մա­հա­ցու կրա­կա­հեր­թե­րով,//Ա­նո­րոշ կար­գա­վի­ճա­կում /գտնվող երկ­րի քա­ղա­քա­ցին//ան­ճա­րա­կութ­յու­նից//կորց­նում է//իր հույ­սի վեր­ջին կա­թի­լը.//­Ցա­վի ծան­րութ­յու­նից //Ամ­րա­կուռ հո­ղը//ճա­քեր է տա­լիս:
Այս­տեղ ա­նո­րոշ կար­գա­վի­ճակ ստա­ցած երկ­րի քա­ղա­քա­ցու մտո­րում­ներն ու ներ­քին պա­տե­րազմն է, որ հա­զար ան­գամ գրո­ղի նե­րաշ­խար­հում բախ­վում է՝ իբրև ի­րա­կա­նութ­յա­նը չպատ­կա­նող էա­կի: Հո­ղը ճա­քեր է տա­լիս, այն հո­ղը, որ ծան­րա­ցել ու ար­տաս­վում է, բայց միա­ժա­մա­նակ մեզ հետ ամ­րա­նա­լով, չնա­յած նա ա­նո­րոշ է է­լի, բայց մեզ հա­մար բա­ցար­ձակ հայ­րե­նիք է, սուրբ հայ­րե­նիք, որն էլ ա­վե­լի են ի­մաս­տա­վո­րել մեր զին­վոր­նե­րը:
Խոս­քերն ա­վե­լորդ են,//Ո՞ւմ են պետք բա­ռա­խա­ղե­րը.//Որ­դուն զոհ տված մո՞­րը,//­Հայր կորց­րած զա­վա­կի՞ն,//Ով աﬔն պա­հի ﬔջ//­Սեղմ­վում է ցա­վից՝//Զ­գա­լով եր­կինք համ­բառ­նած //­Շունչն ըն­կե­րոջ://­Թե՞ հաշ­ման­դաﬕն,//Ով հի­շո­ղութ­յամբ է//Գր­կում կնո­ջը։
Կր­կին ի­րա­կա­նութ­յունն է Ա­լի­սա­յի տո­ղե­րում՝ ի­րար շա­րու­նա­կող, բայց և չ­վեր­ջա­ցող մտքե­րով: Ցա­վը խեղ­դում է նաև տա­ռե­րի ա­զա­տութ­յա­նը, սա­կայն, ինչ ա­րած, ա­մեն ինչ ու ա­մենքս մի օր հի­շո­ղութ­յուն ենք դառ­նա­լու: Հե­ղի­նա­կը, սա­կայն, չի ու­զում, որ հայ­րե­նի­քը հի­շո­ղութ­յուն դառ­նա և­ ա­նընդ­հատ ա­սում է, որ չի կա­րող ա­ռանց հայ­րե­նի­քի, իսկ պատ­ճառ­ներն էլ հա­մես­տո­րեն ներ­կա­յաց­նում է.
Հայ­րե­նի՛ք,//Ե­թե ես չեմ կա­րող ա­ռանց քեզ,//Ու­րեﬓ դու իﬓ ես ա­վե­լի,//­Քան տեր­ևը ծա­ռի­նը,//­Ծա­ռը` հո­ղի­նը,//­Հո­ղը` ջրի­նը://Ե­թե ես չեմ կա­րող//ա­ռանց քեզ,//Ու­րեﬓ ես քոնն եմ ա­վե­լի,//­Քան աստ­ղե­րը՝ երկն­քի­նը,//Եր­կին­քը` երկ­րի­նը,//Եր­կի­րը` բո­լո­րի­նը:
Հե­տաքր­քիր էր կար­դալ սի­րո ու պա­տե­րազ­մի մա­սին Ա­լի­սա Բաղ­դա­սար­յա­նի պոե­զիան, ո­րը ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան մեջ նոր բա­ցա­հայ­տում­ներ է ա­նում և ձևա­վո­րում պատ­կե­րա­վոր էջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։