Եղիշե ՉԱՐԵՆՑԻ «ԾԻԱԾԱՆ» ՇԱՐՔԸ / ­Նո­րայր ՂԱԶԱՐՅԱՆ

­Նո­րայր ՂԱԶԱՐՅԱՆ
­Բան. գիտ. թեկ­նա­ծու

Ֆ. ­Նից­շեն «Ող­բեր­գութ­յան ծնուն­դը ե­րաժշ­տութ­յան ո­գուց» աշ­խա­տութ­յան մեջ ա­ռանձ­նաց­նում է հել­լե­նա­կան ո­գին ձևա­վո­րող եր­կու հիմ­նա­կան սկիզբ՝ ա­պոլ­լո­նա­կա­նութ­յուն և ­դիո­նի­սա­կա­նութ­յուն: Ըստ ­Նից­շեի՝ ա­պոլ­լո­նա­կա­նութ­յու­նը բնո­րոշ­վում է որ­պես ե­րա­զա­տե­սութ­յուն և ­պատ­րան­քայ­նութ­յուն, ո­րոնք միա­սին բաց են ա­նում երկ­րորդ՝ գե­ղե­ցիկ ի­րա­կա­նութ­յու­նը:
­Չա­րեն­ցը «­Պոեմ ան­վեր­նա­գիր»-ում (ստեղ­ծա­գոր­ծա­կան վեր­ջին շրջան) դժգո­հում էր, որ ին­քը չի գրել ա­պոլ­լոն­յան ոչ մի գիր:
– Ա­վա՜ղ, ա­պոլ­լոն­յան ոչ թե վճիտ ի­մաստ
­Տախ­տակ­նե­րիդ վրա, այլև չնչին ­Հել­լե­նա­կան – չ­կար մի գիր:
­Չա­րեն­ցը, են­թարկ­վե­լով ե­րես­նա­կան­նե­րի ծանր ճնշում­նե­րին, ող­բեր­գա­կա­նութ­յու­նը տա­րա­ծում է իր նա­խորդ ստեղ­ծա­գոր­ծա­կան շրջան­նե­րի վրա: ­Սա­կայն ճշմար­տութ­յունն այն է, որ հե­ղի­նա­կի խորհր­դա­պաշ­տա­կան շար­քե­րը (հատ­կա­պես «­Ծիա­ծան»-ը) ու­նեն ա­պոլ­լոն­յան սկսվածք, ո­րին բնո­րոշ են ե­րա­զա­տե­սութ­յու­նը և­ այդ հիմ­քով` մա­քուր գե­ղա­գի­տութ­յու­նը: «­Ծիա­ծան»-ը ու­նի բա­ցա­ռիկ ինք­նա­տիպ պատ­կե­րա­յին հա­մա­կարգ: ­Շար­քի վեր­նա­գի­րը խորհր­դան­շում է խորհր­դա­պաշ­տութ­յա­նը բնո­րոշ գաղտ­նիք՝ ի­րա­կան ու գերբ­նա­կան կամ միկ­րո և ­մակ­րո աշ­խարհ­նե­րի կա­պը:
­Պա­տա­հա­կան չէ, որ «­Ծիա­ծան» շար­քի սկզբում զե­տեղ­ված է «­Հո­գին չի մեռ­նում…» տո­ղով սկսվող քա­ռա­տո­ղը: Ն­րա­նում խոս­վում է հո­գու անց­նե­լիք ճա­նա­պար­հի մա­սին. «­Թա­փա­ռում է նա ­Տիե­զե­րա­կան ­Լա­բի­րին­թո­սում»՝ վերջ­նա­հանգր­վան ու­նե­նա­լով «­Մայ­րա­մու­տա­յին ե­զեր­քը կա­պույտ»՝ Աստ­ծո ե­զեր­քը:
­Հան­ձին «­Լա­բի­րին­թո­սի»՝ բա­նաս­տեղ­ծը նկա­տի է ու­նե­ցել գաղտ­նին և ­հա­նե­լու­կա­յի­նը, մա­հից վե­րածնն­դին ան­ցումն ու ի­մա­ցութ­յան ան­մատ­չե­լիութ­յու­նը:
­Վերս­տին անդ­րա­դառ­նա­լով բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի վեր­նագ­րին՝ նշենք, որ ծիա­ծա­նը ի­րա­կան ու գերբ­նա­կան աշ­խարհ­նե­րի կա­պը խորհր­դան­շե­լուց զատ, պա­րու­նա­կում է ջրհե­ղե­ղից հե­տո երկ­րա­յին կյան­քի հետ Աստ­ծո հաշ­տութ­յան գաղտ­նի­մաս­տը:
­Շար­քի ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ («­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ…») ծիա­ծա­նը ե­րեք­գույն է.
– Ես ի՞նչ ա­նեմ, որ մնա ծիա­ծա­նը ե­րեք­գույն…
«­Սիմ­վոլ­նե­րի բա­ռա­րան»-ում ե­ռա­գիծ (ե­ռա­գույն) ծիա­ծա­նը Աստ­վա­ծա­մոր և ­կամ ­Սուրբ Եր­րոր­դութ­յան խորհր­դա­նիշն է: Եվ, ու­րեմն, սոսկ գե­ղեց­կութ­յուն հատ­կան­շե­լու հա­մար չէ «լու­սամ­փո­փի պես» աղջ­կան վե­րագր­վում «աստ­վա­ծա­մոր աչ­քե­րով» մակ­դի­րը: Սր­բա­պատ­կե­րի մա­սին մի գրքում գրվում է, որ երկ­նա­յին ծիա­ծա­նի գույ­նե­րի խոր­քում փայ­լում է ­Սուրբ Եր­րոր­դութ­յան լույ­սը:
«­Ծիա­ծան» շար­քը բաղ­կա­ցած է ե­րեք բա­ժին­նե­րից: ­Պահ­պան­ված է գու­նա­յին եր­րոր­դութ­յու­նը՝ «­Կա­պույ­տը», «Ոս­կին», «­Մա­նու­շա­կա­գույն»: ­Գու­նա­յին սիմ­վո­լի­կան ակ­նա­ռու դրսևո­րում ու­նի Ա. Բ­լո­կի, Ա. ­Բե­լու, Ս. ­Սո­լով­յո­վի պոե­զիա­յում: ­Հա­րուստ է Մ. ­Վո­լո­շի­նի բա­նաս­տեղ­ծա­կան գու­նա­յին ներ­կապ­նա­կը: ­Բո­լոր դեպ­քե­րում գույ­նը միս­տիկ հա­ղոր­դա­կա­նութ­յան կրողն է: ­Սիմ­վո­լիզ­մի ա­ռանց­քը միս­տի­կան է: ­Դեռևս նորպ­լա­տո­նա­կան­ներն են նշել, որ սիմ­վոլ­նե­րը պայ­մա­նա­կան նշան­ներ չեն: Դ­րանք էա­կա­նո­րեն մաս­նա­կից են վե­րին ռեա­լութ­յա­նը: ­Պատ­կե­րա­վոր աս­ված է, որ սիմ­վո­լը դե­պի գաղտ­նի­քը բաց­ված պա­տու­հան է: Ա. Բ­լո­կի քնա­րա­կան ե­սը նախ և­ ա­ռաջ շրջապ­տույտ է կա­տա­րում անդ­րաշ­խար­հա­յին ո­լոր­տում:
­Չա­րեն­ցի «­Ծիա­ծան» շար­քում ա­ռա­ջին հեր­թին գույնն է միս­տի­կա­կան փո­խա­կեր­պում­նե­րի լե­զուն: ­Գույնն այն սիմ­վոլն է, ո­րով ­Չա­րեն­ցը փոր­ձում է բա­ցա­հայ­տել մար­դու ծա­ծուկ, խոր­քա­յին էութ­յու­նը, ան­սահ­մա­նա­փակ կե­ցութ­յու­նը:
­Գույ­նե­րի մի­ջո­ցով բա­նաս­տեղ­ծը ի­մաս­տա­յին հա­մա­պար­փակ աբստ­րակ­ցիա­նե­րի հա­մա­կարգ է ստեղ­ծում: ­Գույ­նի, սիմ­վո­լի մի­ջո­ցով փոր­ձե­լով մո­տե­նալ թաք­նի­մաստ­նե­րին՝ ­Չա­րեն­ցը, սա­կայն, հա­վա­տա­րիմ է մնում խոր­քա­յին կե­ցութ­յա­նը: ­Նա ե­րեք գույ­նե­րի կա­ռույ­ցում է տե­ղա­վո­րում Այս և Այն աշ­խարհ­նե­րի կա­պը, նրանց միաս­նութ­յունն ու ամ­բող­ջութ­յու­նը:
­Բայլ­մոն­տին բնո­րոշ է հա­մար­վում գույ­նե­րի ծիա­ծա­նը: ­Սա­կայն ­Չա­րեն­ցի «­Ծիա­ծան»-ը բա­նաս­տեղ­ծա­կան ա­ռանձ­նա­հա­տուկ, իր ի­մաս­տա­յին և ­կա­ռուց­ված­քա­յին դաշ­տե­րով ե­զա­կի է հա­մաշ­խար­հա­յին պոե­զիա­յում: Ն­րա­նում բա­նաս­տեղ­ծը միահ­յու­սում է թե՛ այ­սաշ­խար­հա­յին և ­թե՛ բա­ցար­ձակ (ժա­մա­նա­կի և­ ան­ժա­մա­նա­կա­յին) կե­ցութ­յու­նը: ­Չա­րեն­ցը թա­փան­ցում է կյան­քի և ­կե­ցութ­յան գաղտ­նիք­նե­րի խոր­քե­րը՝ ստեղ­ծե­լով դրանց բա­ցա­հայտ­ման գե­ղար­վես­տա­կան անկրկ­նե­լի հա­մա­կարգ:
Չ­մո­ռա­նանք, որ գույ­նը սիմ­վո­լի ա­ռա­վել հա­մա­պար­փակ տի­պե­րից մեկն է: ­Սիմ­վո­լիստ­ներն ըն­դու­նում են, որ յոթ գույ­նե­րը հո­գու յոթ ձիր­քե­րի հա­ման­մա­նութ­յունն են: ­Չա­րենցն ա­ռանձ­նաց­նում է ե­րեք ձիր­քե­րը: Իր հեր­թին Անդ­րեյ ­Բե­լին է ոս­կին և ­լա­զու­րը հա­մա­տե­ղել (նրա մի ժո­ղո­վա­ծուն այս­պես է ան­վան­վել՝ «Золото в лазури»): ­Չա­րենցն ա­վե­լաց­րել է մա­նու­շա­կա­գույ­նը՝ բա­նաս­տեղ­ծա­կան փի­լի­սո­փա­յութ­յու­նը տա­նե­լով ա­վար­տուն հա­մա­կար­գի: ­Գույ­նե­րը դիտ­վել են նաև որ­պես միջ­մո­լո­րա­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ: ­Չա­րեն­ցը ե­րեք գույ­նի մեջ է զե­տե­ղում տիե­զեր­քի պատ­կե­րը՝ իր ամ­բող­ջա­կան ներ­դաշ­նա­կութ­յամբ: Եվ, ի­հար­կե, տիե­զեր­քի կենտ­րո­նում քնա­րա­կան հե­րոսն է՝ երկ­րա­յին ապ­րում­նե­րի ծիա­ծան­ված ե­րանգ­նե­րով:
Ապ­րում­նե­րի ջեր­մութ­յամբ, գույ­նի մեջ աշ­խար­հը և ­մար­դուն հա­յե­լա­յին ար­տա­ցոլ­ման օ­րեն­քով դի­տար­կե­լիս, պատ­կեր­նե­րի ա­ռար­կա­յա­կան սահ­ման­նե­րը հաղ­թա­հա­րե­լով, եր­ևա­կե­լով միայն ա­ռար­կա­յի, եր­ևույ­թի, ապ­րու­մի (ընդ­հան­րա­պես՝ հո­գու) խոր­քը՝ ­Չա­րեն­ցը, ինչ­պես մենք ենք փոր­ձում տես­նել, խոս­քար­վեստ է բե­րում Սր­բա­պատ­կե­րի շատ սկզբունք­ներ: Այս ա­ռու­մով ­Չա­րեն­ցը ե­զա­կի է հա­մաշ­խար­հա­յին պոե­զիա­յում: ­Նա աշ­խար­հը և ­մար­դուն պատ­կե­րե­լիս մնում է հո­գու սահ­ման­նե­րում: ­Շար­քի ա­ռանց­քում ­Հո­գին է՝ ե­ռա­գույն «մե­նա­խո­սութ­յամբ»: ­Բա­նաս­տեղ­ծը հե­ռա­նում է ա­ռար­կա­յա­կան թա­ղան­թից: ­Գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­նե­րը շրջան­ցում են մա­կե­րե­սը՝ ի հայտ բե­րե­լով միայն խոր­քը: Ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծի նպա­տակն է ար­տա­ցո­լել ի­դեա­լա­կան կե­ցութ­յու­նը (ին­չը Սր­բա­պատ­կե­րի ար­վես­տում է): Այդ կե­ցութ­յու­նը պատ­կա­նում է հե­ռա­վո­րի աշ­խար­հին:
­Շար­քում ներ­կա ի­րա­կա­նութ­յու­նը միա­ձույլ է բարձ­րա­գույն ռեա­լութ­յան հետ: Սր­բա­պատ­կե­րի նյու­թը հենց այս ռեա­լութ­յունն է, որ­տեղ «ես»-ը աստ­վա­ծա­յի­նի հետ է առնչ­վում:
Սր­բա­պատ­կե­րա­յին ռեա­լութ­յու­նը «­Ծիա­ծան» շար­քի հոգ­ևոր կենտ­րոնն է: Այդ կենտ­րո­նի ա­ռանց­քը ­Հո­գին է՝ ե­րեք գույ­նի հա­յե­լա­յին անդ­րա­դար­ձու­մով:
Գ­րա­կա­նա­գետ­նե­րը նշում են, որ «­Ծիա­ծան» շար­քը զերծ է հա­կա­սութ­յուն­նե­րից, ին­չը, ըստ իս, սրբա­պատ­կե­րա­յին մտա­ծո­ղութ­յան հետ­ևանք է: Սրբա­պատ­կե­րը չու­նի մա­կե­րե­սի և ­խոր­քի հա­կադ­րութ­յուն (մա­կե­րե­սը բա­ցա­կա­յում է):
­Շարքն, այս­պի­սով, ոչ թե հա­կադ­րութ­յուն­նե­րի, այլ հա­մադ­րութ­յուն­նե­րի, գու­նա­յին տար­բեր դաշ­տե­րի լծոր­դում­նե­րի, ի­րա­կա­նութ­յու­նից դե­պի այ­լա­կե­ցութ­յուն միս­տիկ ան­ցում­նե­րի շարք է: Այս ա­մե­նով հան­դերձ պահ­պան­վում է զգաց­մունք­նե­րի կեն­սա­կա­նութ­յու­նը՝ երկ­տա­րա­ծա­կան և­ երկ­ժա­մա­նա­կա­յին հա­մա­կար­գու­մով: ­Բա­նաս­տեղ­ծը մշտա­պես դի­մում է երկ­րա­յին ապ­րում­նե­րի տիե­զե­րա­կան զու­գոր­դում­նե­րին.
– Երբ տիե­զեր­քը ա­ղոթք է կար­ծես՝
­Հո­գու մեջ հան­գած:
Իր հեր­թին՝ հո­գե­վի­ճա­կի և տ­րա­մադ­րութ­յան պա­հը մշտա­պես զու­գորդ­վում է հա­վեր­ժի զգա­ցո­ղութ­յան հետ:
Այժմ անդ­րա­դառ­նանք «­Ծիա­ծան»-ի ե­րեք գույ­նե­րին:
­Կա­պույ­տը աստ­վա­ծա­յի­նի հատ­կա­նիշն է, ար­տա­ցո­լում է միս­տի­կա­կա­նը, նվի­րումն ու ան­մե­ղութ­յու­նը, խորհր­դան­շում է բար­ձունք և խորք:
­Կա­պույ­տի սիմ­վո­լիկ ի­մաստ­ներն էլ ա­վե­լի լայն են՝ լույս, թա­փան­ցի­կութ­յուն, հա­վեր­ժութ­յուն, ան­սահ­մա­նութ­յուն, ան­վեր­ջութ­յուն, հա­վա­տար­մութ­յուն, տխրութ­յուն, թա­խիծ, բա­րեսր­տութ­յուն, նվիր­վա­ծութ­յուն, հա­վատ, մաք­րութ­յուն, ե­րա­զանք, ճշմար­տութ­յուն, խո­հա­կա­նութ­յուն: Այս ի­մաս­տա­յին բո­լոր հատ­կա­նիշ­ներն առ­կա են «­Ծիա­ծան», «­Գա­զել­ներ», «Ող­ջա­կիզ­վող կրակ» շար­քե­րում (1916-1918թթ.):
­Կա­պույ­տի ի­մաս­տա­յին բա­ցա­հայ­տում­նե­րի մի շղթա է «­Կա­պույ­տը» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը (կա­պույ­տը ա­ղո­թանք է, թա­խիծ, կա­րոտ, «քրոջ աչ­քե­րի» «ա­ռա­վոտն է թաց», զան­գի ղո­ղանջն է, ար­ցունք ու ցող է, «կույս տրտմութ­յուն է», հի­վանդ աղջ­կա ե­րազ է, «­Կա­պույտ, երկ­նա­գույն համ­բույ­րը նրա»):
­Դեռ ա­վե­լին, «­Գա­զել­ներ»-ում կա­պույ­տը հե­քիաթ է և կա­րոտ.
– ­Կա­պույտ բա­ժա­կը հո­գե­թով, դու խմի՛ր,//­Սիրտդ լցվի թող հե­քիա­թով, դու խմի՛ր://­Նա տրտմու­նակ մի կա­րոտ, նրա ա­նու­նը սա­կայն//Ոչ դու գի­տես, քույր, ոչ ես – ­կա­պույ­տը ո՞ւր կտա­նի:
­Բա­նաս­տեղ­ծը մեջ­բեր­ված վեր­ջին տո­ղում՝ «…նրա ա­նու­նը… Ոչ դու գի­տես ու ոչ ես…», փի­լի­սո­փա­յո­րեն մատ­նան­շում է կա­պույ­տի ան­վեր­ծա­նե­լի խոր­հուր­դը:
­Կա­պույ­տը լույս է. «­Լու­սամ­փո­փի պես կախ­վել է եր­կին­քը բիլ»: Այն Աստ­ծո ե­զեր­քի խորհր­դա­նիշն է.
– ­Մայ­րա­մու­տա­յին Ե­զեր­քը ­Կա­պույտ,-
լույս ե­զեր­քը քո…
Ըստ Շ­պենգ­լե­րի՝ կա­պույ­տը հոգ­ևոր ար­ժեք­նե­րի ար­տա­հայ­տութ­յուն է: ­Չա­րեն­ցը կա­պույտն այս ի­մաս­տով հա­ճա­խա­կի է օգ­տա­գոր­ծում.
– ­Կա­պույ­տը հո­գու ա­ղո­թանքն է, քույր…
– ­Կա­պույ­տը ծե­գին ա­ղոթ­քի կան­չող
­Ղո­ղանջն է զան­գի…
– ­Հո­գիս – ­Կա­պույ­տի լա­բի­րին­թո­սում
Սր­բա­ցած կնիք: («­Կա­պույ­տը»)
­Կա­պույ­տը Ք­րիս­տո­սի և Աստ­վա­ծա­մոր հա­գուս­տի գույնն է՝ կա­նո­նաց­ված սրբա­պատ­կե­րի ար­վես­տում: ­Նաև հայտ­նի է, որ սկզբնա­պես, որ­պես լրա­ցու­ցիչ ֆո­նա­յին գույն, սիմ­վո­լիկ և սր­բա­պատ­կե­րա­յին նշա­նա­կութ­յամբ ծա­ռա­յել է միայն կա­պույ­տը:
­Կա­պույ­տը զու­գորդ­վում է երկ­նա­յի­նի, ան­սահ­մա­նի, երկն­քի խո­րութ­յան հետ:
Գ­յո­թեի «Ուս­մունք գույ­նե­րի մա­սին» գրքում կա­պույ­տը բնո­րոշ­վում է որ­պես բա­վա­կա­նին ըն­դար­ձակ և ­հե­ռա­ցող գույն:
«­Ծիա­ծան» շար­քում հո­գե­վի­ճակ­նե­րը պատ­կեր­վում են ոչ ա­ռար­կա­յա­կան, անն­յու­թա­կան տես­լա­գծե­րով.
– ­Քույր, իմ հո­գին, աստ­ղա­յին, որ­պես նին­ջը քո –
­Կա­պույ­տում մնաց: («­Կա­պույ­տը»)
Ոչ ա­ռար­կա­յա­կան, անն­յու­թա­կան պատ­կե­րա­կազ­մով «­Ծիա­ծան»-ը ա­ռանձ­նա­նում է խորհր­դա­պաշ­տա­կան ողջ պոե­զիա­յում:
­Գույ­նը դառ­նում է ան­կախ միա­վոր: Ըստ «­Սիմ­վո­լիզ­մի ո­գին» գրքի (Մ., 2012 թ.)՝ գույ­նե­րը հա­մար­վում են «ինչ-որ սուբս­տանց»՝ ընդ­հա­նուր, վե­րա­ցա­կան, հաս­տա­տուն ա­ռաջ­նա­հիմք, Աստ­ծո բնա­կա­տե­ղի («…իմ հո­գին… ­Կա­պույ­տում մնաց»):
­Չա­րենցն ա­ռան­ձին բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ կա­ռու­ցում է սիմ­վոլ­նե­րի շար­քե­րով, ո­րոնք հան­գեց­նում են նո­րա­բո­վան­դակ զու­գոր­դում­նե­րի:
«­Ծիա­ծան»-ում անձ­նա­վոր­վում է հո­գին.
– ­Բայց ե՞րբ կհաս­նի հո­գիս, որ­պես սեգ, սրբա­ցած մի զոհ,-
­Մայ­րա­մու­տա­յին Ե­զեր­քը ­Կա­պույտ, լույս ե­զեր­քը ­Քո…
– Որ լու­սե հո­գին քնած աղջ­կա
­Մո­տիկ է այն­պես…
– ­Կա­պույ­տում հո­գին մի հին ի­րի­կուն
Ան­զոր հեծկլ­տաց:
– Խ­մում է հո­գին բա­ժա­կը ե­րազ
Այդ կույս տրտմութ­յան:
– Երբ դեռ ոչ մի ձայն չի ընկ­նում հո­գու
­Բա­ժա­կի մեջ լուռ…
– Ժպ­տում է հո­գիս ան­դորր տրտմութ­յան
­Գու­նատ կա­պույ­տում:
– Եվ չկա­յիր կար­ծես դու՝ դղյա­կում հո­գու
Անշ­շուկ քնած:
– Այն­քան տրտում է հո­գիս, բայց միշտ ժպտում է հո­գուդ…
­Հո­գին և ­կա­պույ­տը բաժ­նի պատ­կե­րա­հա­մա­կար­գա­յին ա­ռանցքն են:
­Կա­պույ­տը հա­մար­վում է տո­տալ (հա­մընդ­հա­նուր) թա­փան­ցիկ գույն: ­Չա­րեն­ցի հա­մար գո­յութ­յուն ու­նեն տե­սա­նե­լի թա­փան­ցիկ աշ­խարհ­ներ:
– Ու նա­յում էի թա­փան­ցիկ հե­ռուն… («­Հայ­րե­նի­քում»)
– ­Թա­փան­ցիկ են այն գույ­նե­րը քո երկ­րում… («­Կա­պույ­տը»)
­Ռուս բա­նաս­տեղծ Վ­յա­չես­լավ Ի­վա­նո­վը ա­սել է. «Ո­գու բա­նաս­տեղծ­ներն աշ­խար­հը թա­փան­ցիկ են տես­նում»:
­Խորհր­դա­պաշտ ­Չա­րեն­ցը ո­գու բա­նաս­տեղծ է:
­Տա­րա­ծութ­յու­նը թա­փան­ցիկ է նաև «­Ծիա­ծան» շար­քի «Ոս­կին» բաժ­նում, քան­զի ոս­կին ա­սո­ցաց­վում է ար­ևի, երկ­նա­յին լույ­սի հետ, ո­րոնց պայ­ման­նե­րում ա­մեն ինչ տե­սա­նե­լի է ու թա­փան­ցիկ: ­Թա­փան­ցի­կը հոգ­ևոր լու­սա­վոր­ման աղբ­յուր է:
«­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ…» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը թա­փան­ցիկ պատ­կեր­նե­րի ամ­բող­ջա­կան հա­մադ­րութ­յուն է, ո­րը ժա­ռան­գել է Գ­րի­գոր ­Նա­րե­կա­ցու «­Մե­ղե­դի ծննդեան» տա­ղի լույ­սի ու թա­փան­ցի­կութ­յան անս­պառ է­ներ­գիան:
– Աչքն ծով ի ծով ծի­ծա­ղա­խիտ//­Ծա­ւա­լա­նայր յա­ռա­ւո­տուն՝//Եր­կու փայ­լակ­նա­ձեւ ա­րե­գա­կան նման,//­Շողն ի ժմին ի­ջեալ յա­ռա­ւո­տէ լոյս:
­Նա­րե­կա­ցու տա­ղում Աստ­վա­ծա­մայ­րը լույ­սի մեջ է, թա­փան­ցիկ շղար­շում.
– ­Ծոցն լու­սա­փայլ կար­միր վար­դով լցեալ…//Ծ­ղիքն ծի­րա­նի՝ մա­նու­շա­կի հոյլք,//Խն­կեալ ի կնդրկէ բու­րո­ւառ՝//Հ­րով աս­տո­ւա­ծայ­նով լցեալ.//­Գե­ղե­ցիկ պատ­մու­ճա­նաւն զար­դա­րեալ//Ի կա­պու­տոյ, ի ծի­րա­նոյ, ի բե­հե­զոյ, ի յոր­դա­նէ,//­Գաւ­տին՝ ար­ծա­թա­փայլ, ոս­կետ­տուն, կա­մա­րա­կապ յա­կանց…//Ան­ձինն ի շար­ժել մար­գար­տա­փայլ գե­ղով…//Ո­տիցն ի գնալ՝ շողն ի կա­թիլ առ­նոյր:
«­Մե­ղե­դի ծննդեան»-ում, ինչ­պես տես­նում ենք, ա­ռանձ­նա­հա­տուկ կի­րա­ռութ­յուն ու­նեն գույն ցույց տվող բա­ռե­րը՝ «ի կա­պու­տոյ», «ի ծի­րա­նոյ», «ի յոր­դա­նէ», «ար­ծա­թա­փայլ», «ոս­կետ­տուն»:
­Չա­րեն­ցի «­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ…» հա­մե­մա­տութ­յամբ սկսվող բա­նաս­տեղ­ծութ­յունն ա­ռանձ­նա­նում է նրա­նով, որ յու­րա­քանչ­յուր բառ սիմ­վո­լա­յին հա­մա­կար­գի մեկ միա­վոր է.
– ­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ՝ աստ­վա­ծա­մոր աչ­քե­րով,//­Թո­քախ­տա­վոր, թա­փան­ցիկ, մարմ­նի պես ե­րա­զի,//­Կա­պույտ աղ­ջիկ, ա­կա­թի ու կա­թի պես հո­գե­թով,//­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ:
«Աստ­վա­ծա­մոր աչ­քե­րով»-ը հու­շում է «ա­ռա­վոտ­յան ծո­վի վրա ծի­ծա­ղա­խիտ ծա­վալ­վող ծո­վի» մա­սին:
Աղ­ջի­կը հա­մե­մատ­վում է լու­սամ­փո­փի հետ. լույ­սը հա­մակ սրբութ­յան և ­գե­ղեց­կութ­յան խորհր­դա­նիշ է: Սր­բա­պատ­կե­րի մեջ օգ­տա­գործ­վել են վառ լու­սա­կիր գույ­ներ:
«­Կա­պույտ աղ­ջիկ» կա­պակ­ցութ­յու­նը հա­ճախ է հան­դի­պում ­Չա­րեն­ցի նաև այլ խորհր­դա­պաշ­տա­կան շար­քե­րում՝ տար­բեր ի­մաս­տա­յին ե­րանգ­նե­րով (երկ­նա­յին, սուրբ, մա­քուր, ան­բիծ և­ այլն):
– ­Կա­պո՜ւյտ աղ­ջիկ, ա­կա­թի ու կա­թի պես հո­գե­թով…
– Ու բաց­վում է, կա­պո՜ւյտ աղ­ջիկ, քո հե­ռուն…
– ­Կա­պույտ աղ­ջիկ, քույր իմ հեզ, դու հետ չես գա­լու…
– Ք­նի՜ր, քնի՜ր, կա­պույտ աղ­ջիկ, չզարթ­նես ծե­գին…
– ­Զար­թի՜ր, զար­թի՜ր, կա­պո՜ւյտ աղ­ջիկ, ու նա­յի՜ր խա­չին…
– Ինչ տրտում է, կա­պույտ աղ­ջիկ, հրա­ժեշ­տի ե­րե­կոն…
­Կա­պույտ է «լու­սա­վոր քրոջ» համ­բույ­րը, «հա­րա­զատ ու հեզ» էութ­յու­նը, «աստ­ղա­յին հո­գին»:
«­Լու­սամ­փո­փի պես» աղջ­կան բնու­թագ­րող հեր­թա­կան մակ­դիր­ներն են՝ «թո­քախ­տա­վոր», «թա­փան­ցիկ»: ­Հարկ է ի­մա­նալ, որ սիմ­վո­լիզ­մի մեջ հի­վան­դութ­յան և ­գե­ղեց­կութ­յան հատ­կա­նիշ­ներն ի­րար փո­խա­րի­նում են: Վլ. ­Սո­լով­յովն այս­պես է գրում. «Ոսկ­յա լու­սին, ջա­հել, հրա­շա­լի և ­մա­հա­ցու հի­վանդ»:
Սկ­սած «Ե­րեք երգ տխրա­դա­լուկ աղջ­կան» շար­քից՝ ­Չա­րեն­ցը գե­ղեց­կութ­յան և ­հի­վան­դութ­յան միջև սիմ­վո­լիզ­մի հա­վա­սա­րութ­յան նշանն է դնում.
– ­Թո­քախ­տա­վոր կի­նը տխուր հեծկլ­տաց… («Ե­րեք երգ…»)
– ­Հո­գուս մեջ ի­ջել ու փռվել էր մի//­Հի­վան­դոտ, հի­վանդ տխրութ­յան հան­դես… («­Տե­սի­լա­ժա­մեր»)
– ­Հի­վանդ աղջ­կա ե­րազ է կար­ծես… («­Ծիա­ծան»)
– ­Թո­քախ­տա­վոր, թա­փան­ցիկ, մարմ­նի պես ե­րա­զի… («­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ…»)
– Ես – ­հաշ­ման­դամ ու խե­լա­գար… («­Տաղ անձ­նա­կան»)
– ­Գի­շե­րը ամ­բողջ հի­վանդ, խե­լա­գար//Ես ե­րա­զե­ցի ար­ևի մա­սին… («­Գի­շե­րը ամ­բողջ…»)
«­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ…» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ «թո­քախ­տա­վոր»-ին հա­ջոր­դում է «թա­փան­ցիկ» մակ­դի­րը:
­Թա­փան­ցի­կութ­յու­նը նույ­նաց­վում է սիմ­վո­լա­կա­նութ­յան հետ՝ որ­պես գաղտ­նի­քին մեր­ձե­նա­լու մի­ջոց, քան­զի առնչ­վում է լույ­սին:
Սր­բա­պատ­կե­րի աշ­խար­հը թա­փան­ցիկ է:
«­Թա­փան­ցի­կութ­յուն». Վ­յա­չես­լավ Ի­վա­նո­վի բա­նաս­տեղ­ծա­կան երկ­րորդ ժո­ղո­վա­ծո­ւի վեր­նա­գիրն է (1904 թ.): ­Նույն վեր­նա­գիրն ու­նի նրա­նում զե­տեղ­ված մեկ բա­նաս­տեղ­ծութ­յուն.
– ­Թա­փան­ցի­կութ­յուն՝ եր­կա­կի գաղտ­նի­քով,//­Թա­փան­ցի­կութ­յուն՝ աստ­վա­ծա­յին թա­խի­ծով…
­Բա­նաս­տեղ­ծը թա­փան­ցի­կութ­յուն է տես­նում ­Ջո­կոն­դա­յի ժպի­տում:
­Չա­րեն­ցը թա­փան­ցիկ է հա­մա­րում բո­լոր գույ­նե­րը.
– ­Թա­փան­ցիկ են այն գույ­նե­րը քո երկ­րում –//­Քո հո­գում: («­Ծիա­ծա­նը»)
«­Թա­փան­ցիկ» մակ­դի­րին հա­ջոր­դում է «մարմ­նի օ­պես ե­րա­զի» հա­մե­մա­տութ­յու­նը, ին­չը նշա­նա­կում է ան­մարմ­նա­կա­նութ­յուն:
­Հա­ջորդ հա­մե­մա­տութ­յու­նը՝ «ա­կա­թի ու կա­թի պես հո­գե­թով», գույ­նե­րի հա­մադ­րութ­յանն ա­վե­լաց­նում է սպի­տակն ու ա­կա­թի կի­սա­թա­փան­ցի­կութ­յու­նը: Ս­պի­տա­կը մաք­րութ­յան, ան­մե­ղութ­յան, սրբութ­յան, հոգ­ևո­րի, զո­հա­բե­րու­մի, հա­ջո­ղութ­յան, սի­րո հաղ­թա­նա­կի խորհր­դա­նիշն է:
«­Կա­թը» աղջ­կա դի­մագ­ծին ա­վե­լաց­նում է բա­րութ­յան, հո­գա­տա­րութ­յան, կա­րեկ­ցան­քի հատ­կա­նիշ­ներ:
­Բա­նաս­տեղ­ծութ­յան երկ­րորդ տու­նը սիմ­վո­լիզ­մին բնո­րոշ եր­կա­կի, դրա­մա­տիկ ապ­րում­նե­րի ար­տա­հայ­տութ­յուն է: ­Սի­րո լու­սա­վոր և ­սուրբ ապ­րում­նե­րը հա­րատև պահ­պա­նե­լու միս­տիկ տեն­չը ծնում է տագ­նապ ու մոր­մոք.
– Ես ի՞նչ ա­նեմ, ի՞նչ ա­նեմ, որ չմեռ­նի իմ հո­գին,//Որ չմա­րի իմ հո­գին քո ա­կա­թե աչ­քե­րում.//Ես ի՞նչ ա­նեմ, որ մնա ծիա­ծա­նը ե­րեք­գույն, //Որ չցնդի, չմա­րի՛ իմ հո­գու հե­ռուն…
­Վա­լե­րի Բր­յու­սո­վը գրե լ­ է, թե գե­ղեց­կութ­յու­նը և ­մա­հը նույ­նա­կան են, և­ որ մա­հը սի­րո մեջ է:
­Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծութ­յան երկ­րորդ քա­ռա­տո­ղը այս նույն մտքե­րի մարմ­նա­ցումն է, ո­րով և պայ­մա­նա­վոր­ված է նրա­նում ապ­րում­նե­րի խոր դրա­մա­տիզ­մը:
«Որ չմեռ­նի իմ հո­գին». բա­նաս­տեղ­ծին երկ­վութ­յան և ­մոր­մո­քի է մղում սի­րո և ­մահ­վան միջև բա­ժա­նա­րար գծի բա­ցա­կա­յութ­յու­նը:
­Տե­ղին կլի­նի ակն­թար­թի և ­հա­վեր­ժի վե­րա­բեր­յալ մեջ բե­րել «­Ռու­սա­կան սիմ­վո­լիզմ» գրքում տեղ գտած հետև­յալ միտ­քը. «­Հա­վեր­ժութ­յունն ա­ճում է ակն­թար­թի սեր­մե­րից, և դ­րա հետ մեկ­տեղ առ­կա է շրջա­նաձև կա­ռուց­վածք. այն նո­րից վե­րա­դառ­նում է ակն­թար­թին»1:
Ինչ­պես նշել ենք, սիմ­վո­լիզ­մը ձգտում է դե­պի ի­ռա­ցիո­նալն ու անդ­րան­ցա­կա­նը:
– Որ չցնդի, չմա­րի իմ հո­գու հե­ռուն…
Ա­հա և «իմ հո­գու հե­ռուն» կա­պակ­ցութ­յու­նը մատ­նան­շում է բա­նաս­տեղ­ծի փայ­փա­յած անդ­րան­ցա­կա­նը, ո­րին բախ­վում է վայրկ­յա­նի ան­ցո­ղի­կութ­յան ցա­վից ծնունդ առ­նող տագ­նա­պի զգա­ցու­մը: ­Հա­վեր­ժա­կան սե­րը բա­նաս­տեղ­ծը տես­նում է «հո­գու հեռ­վում»՝ անդ­րան­ցա­կա­նի շղթա­յում:
Ս­խալ­ված չենք լի­նի, ե­թե պատ­կե­րամ­տա­ծո­ղութ­յան տե­սանկ­յու­նից ո­րո­շա­կի առն­չութ­յուն տես­նենք ­Չա­րեն­ցի «­Լու­սամ­փո­փի պես աղ­ջիկ…» և Վլ. ­Սո­լով­յո­վի «ան­սո­վոր լու­սա­վո­րութ­յան մեջ» գտնվող գե­ղեց­կու­հուն նվիր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի միջև: Եր­կուս­տեք ու­ղե­նիշ է աստ­վա­ծա­յին լույ­սը, ո­րը հա­մար­ժեք է աստ­վա­ծա­յին գե­ղեց­կութ­յուն կա­պակ­ցութ­յա­նը:
«­Ծիա­ծան»-ի երկ­րորդ բաժ­նի վեր­նա­գիրն է «Ոս­կին»: Ոս­կին լույ­սի մե­տա­ֆորն է, ա­սո­ցաց­վում է արևի հետ:
­Հա­մա­ձայն սիմ­վոլ­նե­րի բա­ռա­րա­նի՝ ոս­կին կրակն է, փառ­քը, աստ­վա­ծութ­յու­նը, երկն­քի և ճշմար­տութ­յան լույ­սը, հոգ­ևոր լու­սա­վո­րու­մը, մաք­րութ­յու­նը, ներ­դաշ­նա­կութ­յու­նը, ի­մաս­տութ­յու­նը, ի­մա­ցութ­յու­նը, հա­վեր­ժութ­յու­նը:
Այն նաև կեն­սա­կան ու­ժի, է­ներ­գիա­յի, զգաց­մուն­քի, սի­րո խորհր­դա­նիշն է: Ոս­կին ստեղ­ծում է լու­սա­յին խորք: Այն ան­ժա­մա­նա­կայ­նութ­յունն է և­ ան­տա­րա­ծա­կա­նութ­յու­նը:
­Նոր Կ­տա­կա­րա­նում ոս­կին փոր­ձութ­յան տա­ռա­պան­քով մաքր­վե­լու խորհր­դա­նիշն է:
«­Ծիա­ծան»-ի «Ոս­կին» բաժ­նում բաց­վում են արևոտ հե­ռաս­տան­ներ, հե­ռուն ոս­կե­բաց է, հո­գու մեջ ոս­կու շշուկ է, աչ­քե­րի մեջ՝ ոս­կու փայլ, ոս­կու ճա­ճանչ:
– ­Վառ­վել է ա­հա մի ոս­կե շղթա
Ք­րոջ աչ­քե­րում…
«Ոս­կե շղթան» նշա­նակ է լու­սա­յին խոր­քի, մաք­րութ­յան, կրա­կի, կեն­սա­կան է­ներ­գիա­յի, սրբութ­յան: ­Վեր­ջի­նիս հաս­տա­տումն է այս քա­ռա­տո­ղը.
Եվ թող սո՛ւրբ թվա, որ­պես կույս հե­ռուն//­Կա­պույտ մե­նութ­յան -//Ար­ևա­ծա­գին քրոջ աչ­քե­րում//Բռնկ­ված շղթան…
«Ոս­կե­ծուփ կա­պույ­տից», «կա­պույ­տում ար­ևի ոս­կին» կա­պակ­ցութ­յուն­ներն ինք­նա­տիպ ար­ձա­գանք են Անդ­րեյ ­Բե­լու «Золото в лазури» գրքի վեր­նագրին, ո­րը կրկնա­կի մաք­րութ­յան, գույ­նե­րի ան­խառն գե­րա­կա­յե­լու, երկ­կենտ­րոն նույ­նա­կա­նութ­յուն­նե­րի խորհր­դա­նիշ է:
«Ոս­կին լա­զու­րի մեջ»-ը սրբա­պատ­կե­րա­յին գու­նա­յին դաշտ է:
«­Ծիա­ծան»-ի վեր­ջին բա­ժի­նը «­Մա­նու­շա­կա­գույն»-ն­ է: Գ­րա­կա­նա­գի­տութ­յան մեջ «­Մա­նու­շա­կա­գույն» բաժ­նին է վե­րա­պահ­վել միս­տի­կա­կա­նութ­յու­նը, մինչ­դեռ, ինչ­պես տե­սանք, այն բնո­րոշ է նաև նա­խորդ եր­կու բա­ժին­նե­րին: ­Մի­գու­ցե վեր­ջին բաժ­նում միս­տի­կա­կա­նութ­յան չա­փա­բա­ժինն ա­վե­լին է՝ կապ­ված կյան­քի վերջ­նա­փու­լի բա­նաս­տեղ­ծա­կան ի­մաս­տա­վո­րում­նե­րի հետ:
­Ռու­սա­կան պոե­զիա­յում մա­նու­շա­կա­գույնն օգ­տա­գոր­ծում են Կ. ­Բայլ­մոն­տը, Ա. Բ­լո­կը, Մ. ­Վո­լո­շի­նը: «­Բայց ես ա­ղո­թում եմ մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րին, որ թա­փան­ցում են հա­վեր­ժա­կան վար­դե­րի սրտե­րը» (Մ. ­Վո­լո­շին): Կ. ­Բայլ­մոն­տի «­Մա­նու­շա­կա­գույն» բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ ե­րա­զում տե­սած մա­նու­շակ­նե­րին ոչ մի կանչ չի հու­զում, գի­շե­րը նրանց մղում է ա­ղոթ­քի: ­Մա­նու­շակ­նե­րի աչ­քերն ան­հա­տակ են, հի­շա­տակ­վում է մո­ռա­ցութ­յան թա­սը (ան­հա­ղոր­դութ­յուն, ա­ղոթք, խորք, հի­շո­ղութ­յուն):
Ա. Բ­լո­կի «­Գի­շե­րա­յին մա­նու­շակ» ե­րազ-պոե­մում ծա­ղիկն ան­վան­վում է մո­ռաց­ված երկ­րի թա­գու­հի: ­Մա­նու­շա­կը լույս է տա­լիս և օ­դը լցնում իր ծաղ­կու­մով: ­Մա­նու­շա­կա­գույ­նը խորհր­դան­շում է զսպվա­ծութ­յուն, համ­բե­րութ­յուն, հոգ­ևորն ու ին­տե­լեկ­տո­ւա­լը, ծած­կամ­տութ­յու­նը, հաշ­տութ­յու­նը, հի­շո­ղութ­յու­նը, զղջու­մը, ա­պա­շա­վան­քը, հե­զութ­յու­նը, խո­նար­հու­մը, հա­մես­տութ­յու­նը:
Ք­րիս­տո­սի տա­ռա­պան­քի ո­րոշ նկար­նե­րում ­Հի­սու­սը և ­Տի­րա­մայ­րը մա­նու­շա­կա­գույն հա­գուս­տով են: ­Չա­րեն­ցի շար­քում կա­պույ­տի և­ ոս­կու հետ մեկ­տեղ մա­նու­շա­կա­գույ­նը մտնում է խոս­քով ստեղծ­վող սրբա­պատ­կե­րա­յին դաշտ, հո­գու մա­քուր ապ­րում­նե­րի ներ­կապ­նակ:
­Կա­պույ­տից հե­տո և­ ոս­կուց հե­տո,//­Քո՛ւյր, փռվեց ա­հա իմ տրտմած հո­գում,//Որ­պես ե­րա­զում ապ­րած ե­րե­կո -//­Մի խամ­րած մշուշ մա­նու­շա­կա­գույն…
­Մա­նու­շա­կա­գույնն ար­դեն ապր­վածն է. Այն հա­ջոր­դում է կա­պույ­տին և­ ոս­կուն (ե­րա­զան­քին և կեն­սա­կան բուռն է­ներ­գիա­յին):
­Մա­նու­շա­կա­գույ­նը մթնած, խամ­րած կա­պույտն է, ին­չը բնո­րոշ է Ա. Բ­լո­կի պոե­զիա­յին:
­Մա­նու­շա­կա­գույ­նը հու­շի գու­նա­պատ­կերն է («­Մայ­րա­մու­տի մի ե­րազ»):
Ի­րիկ­նա­յին ճա­ռա­գայթ­նե­րը հեզ ու ջինջ են, հո­գե­վա­րում են ու մա­րում:
– Բռն­կում­նե­րը բո­լոր
Ն­վա­ղե­ցին ու հան­գան…
– ­Քույր, ե­րազ­ներն այր­վե­ցին ու ան­ցան…
– Ոս­կի վար­դեր, որ բաց­վե­ցին ու չկան…
– Եվ լույ­սե­րը, որ ճախ­րե­ցին ու ան­ցան
Ի­րիկ­նա­յին ժպի­տի մեջ այն վեր­ջին…
­Բեր­ված տո­ղե­րում մա­նու­շա­կա­գույ­նը կի­րառ­վում է անց­ման, ա­վար­տի, ներ­ման, հու­շի մե­լան­խո­լիկ ի­մաստ­նե­րով:
– Ու հի­շում եմ, որ քեզ կան­չեց մի կա­րապ,//Երբ արթ­նա­ցար արև­ծա­գի դղյա­կում… («­Մա­նու­շա­կա­գույն»)
«­Կա­րա­պը» «­Մա­նու­շա­կա­գույն»-ում նույն­պես ա­վար­տի խորհր­դա­նիշ է (կա­րա­պը մահ­վան պա­հին եր­գում է: Այն նաև կա­տար­յալ մաք­րութ­յան, ինչ­պես նաև դե­պի այլ աշ­խարհ միս­տիկ ճա­նա­պար­հոր­դութ­յան խորհր­դա­նիշ է):
Այս­պի­սով, ­Չա­րեն­ցը ե­րեք գույ­նե­րի սիմ­վո­լի­կա­յով ռիթ­մա­վո­րել է երկ­րա­յին և­ անդ­րան­ցա­կան կեն­սա­բա­բա­խում­նե­րը, կե­ցութ­յան ան­հա­տա­կան շեր­տե­րը դուրս բե­րել հա­վեր­ժութ­յան դաշտ: Ան­սահ­մա­նը բա­նաս­տեղ­ծը դարձ­նում է սահ­մա­նա­վոր, գու­նա­յին լեզ­վով՝ նաև կոնկ­րետ ու երկ­րա­յին:
«­Ծիա­ծան» շար­քում ան­հա­տա­կան ապ­րում­նե­րի տիե­զե­րա­կան «գոր­ծի­քա­վո­րումն» ենք տես­նում: ­Մենք գործ ու­նենք ա­պոլ­լոն­յան ե­րա­զա­տե­սա­կան և ­պատ­րան­քա­յին բա­նաս­տեղ­ծա­կան հա­մա­կար­գի հետ:

1. «Русский символизм. Система поэтических мотивов». Санкт-Петербург, 2003 г., стр. 67.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.