ԺԱՄԱՆԱԿԻ ՊՈԵԶԻԱ՝ ԱՊԱԳԱՅԻ ԹԵՎԵՐՈՎ / Սոկ­րատ ԽԱՆՅԱՆ

ՄիլիտոնյանՍոկ­րատ ԽԱՆՅԱՆ
­Բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր

Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը, որ բա­նաս­տեղ­ծա­կան ա­նակն­կալ­նե­րի բազ­մա­փորձ վար­պետ է, իր հեր­թա­կան՝ 81-րդ ­գիր­քը ան­վա­նել է «Ժամանակի գիր»: ­Ժո­ղո­վա­ծո­ւի այս ան­սո­վոր վեր­նա­գի­րը մեզ մտո­վի տա­րավ դե­պի ­Մեծն ­Չա­րեն­ցի աստ­վա­ծա­լե­զու եր­գե­րի աշ­խար­հը, որ­տեղ նրա մար­գա­րեա­կան խոր­հուրդ­նե­րից մե­կը հնչում է որ­պես հա­վեր­ժա­կան պատ­գամ` ուղղ­ված գա­լիք եր­գա­սան­նե­րին. «­Թե ուզում ես երգդ լսեն` ժա­մա­նա­կի շուն­չը դար­ձիր»:
­Դա­րաշր­ջա­նի բնու­թագ­րա­կան եր­ևույթ­նե­րի և­ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի էութ­յու­նը գրքում հստա­կո­րեն բա­ցա­հայտ­վում է մար­դու նե­րաշ­խար­հի նկա­րա­գրութ­յամբ: ­Պա­տա­հա­կան չէ, որ շարքն ան­վան­ված է «­Մարդ­կանց ցու­ցա­հան­դես», ո­րը վկա­յում է բա­նաս­տեղ­ծի աշ­խար­հըն­կալ­ման փի­լի­սո­փա­յա­կան խոր­քը, կյան­քի տա­րաբ­նույթ հան­գա­մանք­ներն ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, մարդ­կա­յին հո­գե­կան տե­ղա­շար­ժե­րը, կրքե­րի ու պատ­կե­րա­ցում­նե­րի ա­լե­կո­ծում­ներն ու փո­փո­խութ­յուն­նե­րը հմտո­րեն պատ­կե­րե­լու կա­րո­ղութ­յու­նը:
Գր­քի ա­ռա­ջին շար­քի ա­ռա­ջին է­ջին ­Մի­լի­տոն­յան-նկար­չի ստեղ­ծած մարդ­կա­յին եր­ևա­կա­յութ­յան դի­ման­կար­ներն են` ար­ևա­դեմ, ինք­նավս­տահ, զար­մա­ցած, քո­ղարկ­ված, կեն­սա­ծա­րավ, ման­կաժ­պիտ հա­յացք­նե­րով, ո­րոնց շար­քի ա­վար­տա­մա­սում` դա­գա­ղի մեջ հա­վեր­ժա­կան իր քու­նը գտած ա­դա­մոր­դին է:
Ու­շագ­րավն այն է, որ նկա­րիչ-բա­նաս­տեղծն իր ստեղ­ծած եր­ևա­կա­յա­կան կեր­պար­նե­րի նե­րաշ­խար­հը հմտո­րեն բա­ցա­հայ­տել է պոե­տա­կան խոս­քար­վես­տով: ­Հի­րա­վի, շար­քե­րի մեջ հստակ եր­ևում են դա­րաշր­ջա­նի մա­տու­ցած այն ակն­կալ­վող ա­նակն­կալ­նե­րը, ո­րոնց ըն­տե­լա­ցան մար­դիկ` դառ­նա­լով դա­րաշր­ջա­նի հա­մո­զիչ պատ­կեր:
էդ. ­Մի­լի­տոն­յա­նը հո­գե­բան գրող է: ­Նա ճա­նա­չում է մար­դուն:
­Մի­լի­տոն­յան-գե­ղա­գե­տը չի մե­ղան­չում ճշմար­տութ­յան ա­ռաջ, քա­րոզ­ներ չի հնչեց­նում: Ն­րա բա­րո­յախ­րա­տա­կան չա­փա­տո­ղե­րը ծիա­ծան­վում են որ­պես ժո­ղովր­դա­կան թևա­վոր ա­ռած-ա­սաց­վածք­ներ: ­Բե­րենք օ­րի­նակ­ներ. «­Մարդ ե­թե չի տագ­նա­պում կյան­քից, չի տագ­նա­պի և ­մա­հից», «Կ­յանքն ու մա­հը` մար­դու ա­ռանց­քի կող­քե­րին եր­կու հա­վա­սար նժար», «­Մար­դը կյանք ու մա­հից գնդած մի ­Զատ­կի կղզու ար­ձան», «­Մարդ երբ ծի­ծա­ղում է, չի թաքց­նում իր ա­տամ­նե­րը, որ չվա­խե­նան թշնա­մի­ներն ու բա­րե­կամ­նե­րը»: Ն­ման թևա­վոր մտքե­րի շար­քը կա­րե­լի է ա­վե­լաց­նել շար­քի մյուս բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րով: Ընդ­հան­րութ­յան մեջ «­Մարդ­կանց ցու­ցա­հան­դես» շար­քը մար­դեր­գութ­յան գրա­կան նոր տե­սակ է ար­դի հայ պոե­զիա­յում, որ­տեղ հա­մար­ձա­կո­րեն ներ­կա­յաց­ված է ­Մար­դը և՛ իր աստ­վա­ծա­հա­ճո բա­րութ­յամբ, և՛ սա­տա­նա­յա­կան չա­րութ­յամբ: Այ­լա­պես չէին լի­նի մարդ­կանց նե­րաշ­խար­հը ներ­կա­յաց­նող այս­պի­սի դի­տար­կում­ներ. «­Մար­դիկ եր­բեմն ու­զում են խաբ­ված լի­նել», «­Մար­դիկ եր­բեմն ա­տում են ճշմար­տութ­յու­նը», «­Մար­դիկ եր­բեմն խաղ են ա­նում մահ­վան հետ», «­Մար­դիկ եր­բեմն ապ­րում են մե­ռած», «­Մար­դիկ եր­բեմն ե­րա­զում են կոր­ծա­նել աշ­խար­հը…», «­Մար­դիկ վրեժ են փոր­ձում լու­ծել կյան­քից ու մա­հից, Աստ­ծուց ու սա­տա­նա­յից» (Էդ. ­Մի­լի­տոն­յան, «­Ժա­մա­նա­կի գիր», «­Ծի­ծեռ­նակ» հրատ., Ե., 2021, էջ 11-12):
Այս­պես շա­րու­նա­կե­լով իր դի­տար­կում­նե­րը` բա­նաս­տեղ­ծը սևակ­յան ա­վան­դույ­թով ա­փա­մեջ է բե­րում 21-րդ ­դա­րի մար­դուն, ո­րը «…Եր­բեմն խնդում է Աստ­ծո վրա, եր­բեմն հպար­տա­նում է ցի­նիզ­մով… Եր­բեմն փա­ռա­բա­նում է մեղ­քը իր և­ ու­րի­շի, բայց ձաղ­կում է միայն ու­րի­շի­նը» (էջ 12):
­Մե­ծա­նուն ­Չա­րեն­ցը, որ­պես ժո­ղովր­դի հան­ճա­րի խորհր­դա­նիշ, որ­պես նրա տա­ռա­պան­քի ցա­վա­կիր, վեր­ջա­պես որ­պես ա­պա­գա­յի դես­պան, ներ­կա­յաց­ված է ետ­չա­րենց­յան ժա­մա­նա­կաշր­ջա­նի գրող­նե­րի եր­կե­րում: ­Կա­րող ենք ա­սել` առ այ­սօր ստեղծ­վել է չա­րենց­յան պատ­կե­րաս­րահ գրա­կա­նութ­յան, գե­ղան­կար­չութ­յան, քան­դա­կա­գոր­ծութ­յան, թա­տե­րար­վես­տի և այլ բնա­գա­վառ­նե­րում:
Էդ. ­Մի­լի­տոն­յանն իր մաս­նակ­ցութ­յունն է բե­րել այդ սրբա­զան գոր­ծում: Եվ հա­ջող­վել է նրան: «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւի երկ­րորդ շար­քը` «­Չա­րենց» խո­րագ­րով, մի­լի­տոն­յա­նա­կան նոր ներդ­րում է մեր պոե­զիա­յում և ն­կար­չա­կան ար­վես­տում: ­Շար­քը բաց­վում է «­Չա­րեն­ցի վեր­ջին ա­շու­նը» խո­րա­գի­րը կրող գծան­կա­րով, ո­րի հե­ղի­նա­կը ­Մի­լի­տոն­յան-պոետն է: Է­ջի կենտ­րո­նում ­Չա­րեն­ցի դի­ման­կարն է` գանգ­րա­հեր գլու­խը զար­դար­ված ա­ջից` դափ­նեպ­սա­կով, ձա­խից` փշե պսա­կով. մտահ­ղա­ցումն ու ա­րա­րու­մը ստեղ­ծա­գոր­ծա­կան լուրջ հա­ջո­ղութ­յուն կա­րե­լի է հա­մա­րել: ­Դի­ման­կա­րի ձախ կող­մում բան­տախ­ցի պատ­կերն է, ներք­ևի մա­սում` ­Կար­սի այն ե­կե­ղե­ցին, որ­տեղ կնքվել է ա­պա­գա բա­նաս­տեղ­ծը: ­Դե­պի ե­կե­ղե­ցու մուտ­քը սևա­շոր կնոջ պատ­կերն է, իսկ գմբե­թի խա­չի մոտ` թևա­տա­րած ա­ղավ­նին: ­Մի խոս­քով, նկար­նե­րի մի հա­մա­հա­վաք, որ­տեղ բա­նաս­տեղծ-գե­ղան­կա­րի­չը պատ­կե­րել է պատ­մա­կան դա­րաշր­ջա­նի դա­ժա­նութ­յու­նը հան­ճար­նե­րի հան­դեպ և, ի հե­ճուկս ստա­լին­յան բթա­ցած գլուխ­նե­րի, ժո­ղովր­դի հա­վերժ­ված սե­րը իր ար­ժա­նա­պա­տիվ զա­վակ­նե­րի հան­դեպ:
­Շար­քի «­Չա­րեն­ցի վեր­ջին ա­շու­նը» են­թա­վեր­նագ­րի տակ ­Մի­լի­տոն­յա­նը բե­րում է բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի մտահ­ղաց­ման հետև­յալ աղբ­յու­րը. «­Սոց­ցան­ցա­յին մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի նմա­նա­կութ­յուն­ներ` մեջ­բե­րած ե­րես­նա­կան թվա­կան­նե­րի մատ­նա­­գրե­րից, բա­նաս­տեղ­ծի մա­սին կար­ծիք­նե­րից և­ աս­ված-չաս­ված խոս­քե­րից» (էջ 26):
Անց­նե­լով ­Չա­րեն­ցի կյան­քի է­ջե­րի, նրա տա­ղան­դի ա­նեզր սահ­ման­նե­րի, բնա­վո­րութ­յան երկ­րա­յին ու երկ­նա­յին բա­րե­մաս­նութ­յուն­նե­րի, ժա­մա­նա­կի շուն­չը դառ­նա­լու կա­րո­ղութ­յան նկա­րագ­րութ­յա­նը, ­Մի­լի­տոն­յա­նը հյու­սել է մեծ գե­ղա­գե­տի բազ­մա­շերտ նե­րաշ­խար­հի պատ­կե­րը, նրա­նում հստակ ծիա­ծան­ված են ­Չա­րեն­ցի աշ­խարհ­ըն­կա­լու­մը, կեն­սա­սի­րութ­յան ինք­նա­բուխ դրսևո­րում­նե­րը, ճա­կա­տագ­րի ող­բեր­գա­կան ու հե­րո­սա­կան է­ջե­րը` ­Մի­լի­տոն­յան-բա­նաս­տեղ­ծի լեզ­վաո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի վի­պա­կան մասշ­տա­բայ­նութ­յան, խո­հե­րի ու զե­ղում­նե­րի քնա­րա­կան տա­րեր­քի, պատ­մա­կեն­սագ­րա­կան սկզբունք­նե­րի պահ­պան­ման, եր­գի­ծան­քի մտրա­կող ու­ժի շնոր­հիվ:
­Գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­նե­րի ինք­նա­տիպ մի վառ հա­մա­կարգ են շար­քի եր­գե­րը և ­տո­ղա­տակ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը: ­Բա­նաս­տեղ­ծը հա­մար­ձա­կո­րեն, տե­ղին բա­ցում է փա­կագ­ծե­րը, նշում մատ­նիչ­նե­րի և՛ կոնկ­րետ ա­նուն­նե­րը, և՛ կեղ­ծա­նուն­նե­րը:
­Թեր­թում ենք գրքի եր­րորդ բա­ժի­նը` «Ա­կա­մա բաց­ված շուր­թերն աղջ­կա» վեր­տա­ռութ­յամբ, ըմ­բոշխ­նում մարդ­կա­յին աստ­վա­ծան­վեր սի­րո էութ­յու­նը շեշ­տող պատ­կեր­ներ­րը ու հա­մոզ­վում բա­նաս­տեղ­ծի ան­մի­ջա­կան, ճշմա­րիտ խոր­հուրդ­նե­րի մեջ, ո­րոնք հնչում են ա­սես ըն­թեր­ցո­ղի սրտից. «­Սե­րը վայ­րի թռչուն է», «­Սե­րը հա­ցի դա­նա­կի պես սուր կտրում է ժա­մա­նակ ու տա­րա­ծութ­յուն», «­Սե­րը դրախ­տից մեզ մնա­ցած նշխար է», «­Սե­րը լուս­նի հա­կա­ռակ կող­մում էլ թե լի­նի, լույս կտա գի­շեր­նե­րը», «­Սե­րը հո­գին թրծող կրակ է», «­Սե­րը նման է օր­վա բո­լոր ժա­մե­րին» և­ այլն, և­ այլն: ­Սա­կայն այս քաղցր խոս­տո­վա­նութ­յուն­նե­րի կող­քին ­Մի­լի­տոն­յա­նը չի մո­ռա­նում, որ «սա­տա­նան ևս ­սեր է քա­րո­զում, բայց նրա սե­րը ա­տե­լութ­յուն է», որ նաև`
­Խառ­նա­ծին սե­րե­րից ծնվում են//­Պա­տե­րազմ­ներ,//­Մեռ­նող-հառ­նող­նե­րը ծնում են//­Նոր պա­տե­րազմ­ներ՝//­Հա­նուն նա­խաս­տեղծ սի­րո:.//Ին­չո՞ւ են ի­րար այս­քան նման//­Սերն ու պա­տե­րազ­մը: (էջ 64)
Այս ճշմա­րիտ, ցա­վա­լի դի­տար­կու­մից հե­տո սի­րեր­գակ բա­նաս­տեղ­ծը հո­լո­վում է սի­րո համ­բույ­րի համն ու բույ­րը («­Համ­բույր»), գե­ղան­կա­րում «Ա­կա­մա բաց­վող շուր­թերն աղջ­կա», քայ­լում սի­րա­կա­րոտ դաշ­տում («­Դաշ­տում»), ի­րիկ­նա­յին նա­մակ հղում սի­րած էա­կին, ա­կա­նա­տես լի­նում համ­բույ­րի թռիչ­քին…
­Բա­նաս­տեղծ-նկա­րիչ Էդ. ­Մի­լի­տոն­յա­նը գրքի հեր­թա­կան շար­քի մուտ­քը զար­դա­րել է դրո­շը պար­զած նավ, փո­րագ­րել «­Ծո­վեր» բա­ռը, իսկ ներքևում՝ ծո­վի մեջ լո­ղա­ցող ձկներ, ջրա­հարս, ո­րի հա­յաց­քում, աչ­քե­րի խոր­քում ու շուր­թե­րին` ծո­վա­ծուփ կյանք: Ա­պա բաց­վում է եր­կե­րի շար­քը` «­Ծո­վեր» խո­րագ­րով: Ե­ռա­տող, քա­ռա­տող ու հնգա­տող եր­գե­րի շար­քում ծփում է ծո­վը ու ծո­վա­ծուփ ի­մաս­տա­սի­րութ­յուն­նե­րը թևա­վոր տո­ղե­րով: Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի «­Ծո­վեր» շար­քը ա­վան­դույ­թի սո­վո­րա­կան շա­րու­նա­կութ­յուն չէ, այլ՝ միան­գա­մայն նոր ծփանք փի­լի­սո­փա­յա­կան քնա­րեր­գութ­յան խաչ­մե­րուկ­նե­րում:
Գ­րա­խո­սութ­յան մեջ ա­մե­նից դժվա­րը դի­պուկ օ­րի­նակ­ներ ընտ­րելն է: ­Բայց գո­հու­նա­կութ­յամբ շեշ­տենք, որ ­Մի­լի­տոն­յա­նի «­Ծո­վեր» շար­քը, ի­րոք, և՛ խոր­քով է ծով, և՛ լայն­քով, և՛ սրտեր թա­փան­ցող ի­մաս­տութ­յամբ: ­Շարքն սկսվում է նրբան­կատ ար­վես­տա­գե­տի բառ-պատ­կեր­նե­րով.
­Ծո­վը նման է հա­րա­փո­փոխ կնոջ://Ն­րա մա­զե­րը ծա­ծան­վում են//­Կա­խար­դան­քով կա­լել-կա­պե­լու//Երկ­նա­յին ու երկ­րա­յին հմայ­ված­նե­րի://Ինչ փույթ, եր­բեմն խեղ­դում է նրանց: (էջ 75)
«­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծուն ժո­ղովր­դի կյան­քի ա­մե­նաբ­նու­թագ­րա­կան հիմ­նախն­դիր­նե­րի գե­ղար­վես­տա­կան պատ­կերն է: Ու բնա­կան է գրքի «­Դա­տա­վա­րութ­յուն» շար­քը` ­Մի­լի­տոն­յան-նկար­չի գծան­կար­նե­րի մուտ­քով:
­Սո­վո­րա­կան պոե­տա­կան խոս­քա­շար չէ շար­քը: ­Դա խղճի, ար­դա­րամ­տութ­յան, ազն­վութ­յան, ժո­ղովր­դի հան­դեպ պա­տաս­խա­նատ­վութ­յան, ար­ժա­նա­պատ­վութ­յան և­ այլ բա­րե­մաս­նութ­յուն­նե­րի բա­նաս­տեղ­ծա­կան օ­րենսդ­րութ­յուն է, ո­րի կա­րիքն այ­սօր ևս զ­գաց­վում է, ինչ­պես հա­զա­րամ­յակ­ներ շա­րու­նակ:
Ընդ­հան­րութ­յան մեջ Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի պոե­զիա­յի ա­ռանց­քը ­Մարդն է` մեր օ­րե­րի հոգ­սե­րով ծան­րա­բեռն­ված, բնա­վո­րութ­յան ա­ռինք­նող ու վա­նող դրսևո­րում­նե­րով: ­Մի­լի­տոն­յա­նա­կան պոե­զիա­յում անձ­նա­վոր­ված են բնութ­յու­նը, բնութ­յան ա­ռար­կա­նե­րը, տիե­զե­րա­կան մար­մին­նե­րը: Դ­րա փայ­լուն վկա­յութ­յուն­է «­Մո­մի կյանք» շար­քը, ո­րի մուտ­քը իսկ և­ իսկ ­Մար­դու և ­Մո­մի պայ­մա­նա­կան զու­գա­պատ­կերն է:
Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի պոե­զիա­յի քնա­րա­կան հե­րո­սը վառ­վող մո­մի ջեր­մութ­յամբ վերց­նում է գետ­նին ըն­կած հա­ցը, հպում ճա­կա­տին ու դնում բարձր մի տեղ: Ա­սել է թե` ­Մարդ մար­դե­ղա­նում է ինք­նայ­րու­մի հրով հաց վաս­տա­կե­լու ճա­նա­պար­հին: ­Բա­նաս­տեղ­ծը պատ­կե­րում է հո­գե­բա­նա­կան մի վի­ճակ, ո­րը մար­դուն տա­նում է դե­պի հա­յաբ­նույթ ա­րար­ման դաշտ, այդ­տե­ղից` դե­պի հա­վեր­ժութ­յան աստ­ղաժ­պիտ ու­ղի: ­Դա է քա­ղա­քա­ցու հոգ­ևոր շարժ­ման սկիզբն ու լու­սա­վոր բար­ձունք տա­նող ճամ­փան: Ազ­գա­յին ճա­կա­տագ­րի բա­նաս­տեղ­ծա­կա­նաց­ման ճշմա­րիտ հայտ­նութ­յուն է «­Հայն ու հա­ցը» եր­գը: Որ­տեղ էլ լի­նի, «Այս հին ազ­գութ­յան մար­դը մշտա­պես նեղ­վում է քիչ հա­ցից»: Այս գյու­տը հո­գե­բա­նա­կան լույ­սի շո­ղե­րով գտնված փի­լի­սո­փա­յութ­յուն է, ո­րի փա­կագ­ծե­րը բա­ցե­լուց դեմդ հառ­նում է աստ­վա­ծա­պատ­կեր մի ան­հատ, ո­րի «­Հա­ցի փշրանք­նե­րը Աստ­ղեր են սե­ղա­նին պսպղա­ցող»: Այս պատ­կե­րը աստ­վա­ծաշնչ­յան «Ոչ միայն հա­ցիվ» խորհր­դի և՛ ըն­կա­լումն է ազ­դա­րա­րում, և՛ դրա ի­րա­կա­նաց­ման հմայ­քը հայ մար­դու խղճով ու ճի­գով: Այս հա­յաբ­նույթ զգա­ցո­ղութ­յու­նը բա­նաս­տեղ­ծին տա­նում է դե­պի 2020-ի հա­մա­վա­րա­կի օ­րե­րը, ուր «­Բո­լորն ի­րար հետ խո­սե­լու մի լե­զու ու­նեն», և «­Դա խոսք չէ, Լ­ռակ­յաց տո­չոր սեր է», և­ որ­տեղ «­Պի­ղա­տո­սը գոր­ծը ա­րած հա­մա­րեց», «­Հան­կարծ ճա­շի գո­լոր­շու հետ ­Ջեր­մութ­յուն զգաց»: ­Նա մտա­ծեց, որ կանց­նի այդ ջեր­մութ­յու­նը, սա­կայն «­Չան­ցավ, ­Տես­տա­վո­րե­ցին, դրա­կան արդ­յունք, ­Կո­րո­նա­վի­րուս-19»:
Ըմ­բոշխ­նե­լով Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը` դրանց մա­սին գրա­կա­նա­գի­տա­կան տե­սա­կան-հեր­թա­պահ-հնչեց­ված տեր­մին­նե­րին ու ընդ­հան­րա­ցում­նե­րին դի­մելն ա­վե­լորդ է: ­Պար­զա­պես հո­գու աչ­քե­րով պետք է տես­նել եր­գե­րի են­թաբնագ­րա­յին խոր­քերն ու սրտի շուր­թե­րով կար­դալ այն խո­րի­մաստ մտո­րում­նե­րը, որ մտքի մե­տաք­սա­թե­լե­րով հյու­սում է նա: Եվ որ ա­մե­նից գլխա­վորն է, մի կողմ թող­նել բա­նաս­տեղ­ծա­կան հին ու նոր ձևե­րի քննար­կու­մը և ­հա­մոզ­վել, որ իս­կա­կան պոե­զիան ա­րար­ման հաս­տատ­ված սահ­ման­ներ չի ըն­դու­նում, ճա­նա­չում է բա­նաս­տեղ­ծի` դա­րաշր­ջա­նի ձայ­նը դառ­նա­լու կա­րո­ղութ­յու­նը, նրա էութ­յու­նը ծան­րու­թեթև ա­նե­լու ու­ժը, դիր­քա­վոր­վե­լու վճռա­կա­նութ­յունն ու մարտն­չե­լու կամ­քը, ա­ռանձ­նա­պես հայ­րե­նի­քը պաշտ­պա­նող զին­վո­րի հա­մար։
­Հա­յաս­տա­նի և ն­րա հինգ­հա­զա­րամ­յա դուռն ու դար­պա­սը հան­դի­սա­ցող Ար­ցա­խի նո­րօր­յա ճա­կա­տա­գի­րը ներ­թա­փանց­վում է քնա­րա­կան հե­րո­սի հո­գու խոր­քը, դառ­նում զին­վո­րագր­վե­լու կոչ:
Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յանն իր ե­րախ­տա­գետ ու հպարտ ժո­ղովր­դի ա­նու­նից դի­մում է հայ­րե­նի­քի փրկութ­յան, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան հա­մար նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րին, փա­ռա­բա­նում նրանց` որ­պես ան­մահ ա­զա­տա­մար­տիկ­ներ` ընդ­հան­րաց­նե­լով ժա­մա­նա­կի հա­րաթև խոս­քը.
Ու նո­րից հե­րոս, նո­րից պայ­ծառ զոհ,//Ար­յուն, որ եր­բեք չի լեր­դա­նա­լու,//Գ­նում է ըն­դոստ, որ­պես կուռք մի խոյ,//Իր եղջ­յուր­նե­րով սե­պագ­րե­լու`//­Կարծր քա­րա­փին հա­վի­տե­նութ­յան//­Մեր օ­րենքն հո­ղե, մեր դրոշ­մը լեռ://Եվ դաշտն այս, իբրև հին ու նոր մատ­յան,//­Ձեզ կար­տա­ցո­լի Ա­րա­րիչ ու ­Նեռ: (էջ 129)
­Կար­դա­լով Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւի բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը` հա­մոզ­վում ես, որ բա­նաս­տեղծն ու ժա­մա­նակն ապ­րում են ի­րար մեջ: Ա­հա թե ին­չու նրա եր­գե­րում կյան­քը շո­ղար­ձակ­վում է իր բո­լոր շեր­տե­րով: Դ­րա լա­վա­գույն վկա­յութ­յու­նը ոչ միայն սույն ժո­ղո­վա­ծուն է, այլև «­Մի բուռ խոսք», «­Քար­կապ», «Ք­թաշ­խար­հի հե­րոս Ա­րա­րը» և մ­յուս գրքե­րը:
Այդ ժո­ղո­վա­ծու­նե­րում զե­տեղ­ված հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի նոր շա­փա­ղու­մը խտաց­ված եր­ևում է «­Ժա­մա­նա­կի գիր» ժո­ղո­վա­ծո­ւում: ­Միայն «­Քա­րեր» շար­քը կա­րող է հաս­տա­տել մեր այս կար­ծի­քը: ­Շար­քի ա­ռա­ջին` «Զմ­րուխտ» վեր­տա­ռութ­յամբ եր­գը բա­նաս­տեղ­ծի հո­գու վե­րել­քի ծփանքն է, ո­րից հե­տո ­Լեռ­նաս­տան երկ­րի քա­րե­րի ծիա­ծան­ված գան­ձա­րանն է, ուր ի­րենց փայ­լե­րով մրցում են ­Շափ­յու­ղա, ­Մե­ղե­սիկ, ­Տուֆ, Գ­րա­նիտ, ­Մար­մար և­ այլ քա­րեր: ­Սա­կայն զուտ քա­րեր չեն դրանք, դրանք հայ մար­դու հա­րուստ նե­րաշ­խար­հի զու­գա­կից­ներ են. ­Շափ­յու­ղան նրա սրտի մեջ է շո­ղում, ­Սիր­տը ի­րիկ­վա դեմ ­Մե­ղե­սիկ մի քար է, ­Տու­ֆը` ­Հաց և ­Քար կե­րած ջա­հե­լութ­յունն է, Գ­րա­նի­տը ծանր տա­պա­նա­քար` վրան գիր ա­վե­լի ծանր.
­Տա­պա­նա­քա­րը մի ան­գին քար է,//Ո­րի տակ մար­դիկ միշտ հա­վա­սար են:// ­Հա­սա­րակ մի քար, ա­նուն-ազ­գա­նուն,//Ինչ-որ թվեր, և ­քարն է զնգզնգում:// ­Մեռ­յալ­ներն ան­շուշտ լսում են նրան,//­Թե չէ ի՞նչ ի­մաստ, քնել հա­վիտ­յան:// ­Տա­պա­նա­քա­րը մարդն է, ա­հա,// ­Նա, որ ապ­րում էր և կ­լի­նի հար: (էջ 135)
Դժ­վար չէ եզ­րա­կաց­նել, որ ­Մի­լի­տոն­յա­նը «­Քա­րեր» շար­քում ստեղ­ծել է ­Հա­յաս­տա­նի և ­հայ մար­դու գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը: Եվ նրա հայտ­նա­բե­րած ­Հա­յաս­տա­նի գու­նաշ­խարհն իր տեղն ու­նի ար­դի հայ բնա­պաշ­տա­կան քնա­րեր­գութ­յան մեջ: Ն­րա բնա­պատ­կե­րա­յին հա­մա­կարգն իր հա­յաշ­խար­հիկ բո­վան­դա­կութ­յունն ու­նի:
­Հա­մո ­Սահ­յա­նը ժա­մա­նա­կի զգա­ցո­ղութ­յու­նը հա­մա­րել է բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծե­լու նա­խա­պայ­մա­նը: Այս ա­ռու­մով ի­րենց դերն են կա­տա­րում նաև հու­շե­րը: ­Մի­լի­տոն­յա­նի այս պա­տու­մը աչ­քի է ընկ­նում հայ մար­դու ա­րա­րող ո­գու և­ աշ­խար­հը ա­րա­րու­մով զար­դա­րե­լու ե­րա­զան­քի ան­մի­ջա­կան նկա­րագրութ­յամբ:
­Կար­դա­լով Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի «­Գիր և ­ճա­կա­տա­գիր» ծա­վա­լուն շար­քը՝ կա­րող ես հաս­տա­տել, որ ­Մի­լի­տոն­յանն ա­րա­րում է մար­դուն ազն­վաց­նող պոե­զիա: ­Մարդ­կանց հո­գու գե­ղեց­կութ­յան, նրանց ազն­վութ­յան պոե­տա­կան նախ­շեր են «2020 թվին ­Սաս­նո ­Գոմք գյու­ղի մար­դիկ», «­Պոե­զիան», «­Բա­նաս­տեղ­ծի սիր­տը», «Դռ­ներ ու բա­ռեր», «Գ­րի­չը», «­Հան­դի­պում­ներ», «­Հան­գա­վո­րում», «Գր­ված­քը», «­Լե­զուն», մի խոս­քով, շար­քի բո­լոր եր­գե­րը: 21-րդ ­դա­րի հայ պոե­զիա­յի լա­վա­գույն օ­րի­նակ­նե­րից է այս շար­քը, որն ա­րար­վել է սրտի թե­լադ­րան­քով, հո­գու ջեր­մութ­յամբ, մտքի թռիչ­քով` ա­պա­ցու­ցե­լով, որ իս­կա­կան պոե­զիան գե­ղա­գի­տա­կան հա­վա­տամ­քի և­ ի­դեա­լի, աշ­խար­հի ներ­դաշ­նա­կութ­յան, մար­դու ազնվաց­ման փի­լի­սո­փա­յութ­յուն է: ­Հենց այս գա­ղա­փա­րա­հու­զա­կան շեր­տե­րի շնոր­հիվ են ամ­բող­ջա­նում ­Մի­լի­տոն­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան նկա­րա­գի­րը և ­հա­սուն-կեն­սա­հաս­տատ գո­յա­փի­լի­սո­փա­յութ­յու­նը: ­Ժա­մա­նա­կի և ն­յու­թի խոր­քա­յին ըն­կալ­ման, ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­րո­ղութ­յան, կյան­քի հնո­ցում ո­գու թրծման ար­գա­սիք են ­Մի­լի­տոն­յա­նի այս ժո­ղո­վա­ծո­ւի նաև «­Տիգ­րան ­Ման­սուր­յան», «­Զար­կե­րակ» շար­քե­րը: Չ­մո­ռա­նանք ընդգ­ծել նաև գրքի «Սև հու­մոր» շար­քը` ­Մի­լի­տոն­յա­նի կեն­սա­ծին ու սուր հու­մո­րի ծիա­ծա­նը:
­Հա­վա­տում ենք, որ Էդ. ­Մի­լի­տոն­յա­նի «­Ժա­մա­նա­կի գիր» բարձ­րար­վեստ ժո­ղո­վա­ծուն գնա­հատ­վե­լու է որ­պես թարմ ներդ­րում ար­դի հայ պոե­զիա­յի հա­րուստ գան­ձա­րա­նում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։