ԿՈՉ՝ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ / ­Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

Ռուզան Ասատրյան

­Հայ­րե­նի­քը հնա­րա­վոր չէ ու­րա­նալ, ե­թե հանձ­նում են՝ ու­րա­նում են… նշա­նա­կում է, ու­րա­ցո­ղը նախ ու­րա­ցել է ի­րեն: ­Հայ­րե­նի­քի տերն է նրան զո­րա­վոր դարձ­նում, ե­թե տե­րը զո­րա­վոր է: Ե­թե ազ­գե­րին կեն­սա­տա­րածք է տրվում, նրան տրվում է նաև կեն­սա­կան ուժ՝ այդ տա­րած­քը ան­խո­ցե­լի պա­հե­լու հա­մար: ­Շու­շիի ա­զա­տագ­րու­մը շտկեց մեր ազ­գա­յին բա­րո­յա­կա­նութ­յան ող­նա­շա­րը, մեզ տրված ու­ժը մենք ճիշտ օգ­տա­գոր­ծե­ցինք՝ 1992 թ. մա­յի­սի 8-ի լույս 9-ի գի­շե­րը։ ­Շու­շիի ան­կու­մը ինձ հա­մար լոկ քա­ղա­քի հանձ­նում չէր. Ա­նիի, ­Տիգ­րա­նա­կեր­տի, ­Վա­նի, ­Ղար­սի… մյուս­նե­րի նման, ­Հայ­րե­նիք կեն­սա­տա­րած­քի հոգ­ևոր կո­րուստ էր, ո­րի պատ­ճա­ռով կրկին խա­թար­վեց Ազգ օր­գա­նիզ­մի շնչա­ռութ­յու­նը, ու մենք հի­մա պայ­քա­րում ենք նրա ե­րակ­նե­րի զոն­դա­վոր­ման հա­մար… ­Վեր­ջին ճի­գե­րով պետք է փրկել կեն­սա­տա­րած­քի անշտ­կե­լի կո­րուստ­նե­րը՝ նրա հե­տա­գա վե­րածնն­դի հույ­սով։ ­Հայ­րե­նի­քը կեն­ցաղ չէ: Ես զար­մա­ցած եմ օր­վա դա­տարկ խո­սակ­ցութ­յուն­նե­րի վրա, երբ ադր­բե­ջա­նա­կան զնդան­նե­րում հայ գե­րի­ներ են տնքում։ ­Ձեր ուժն այն­տեղ է, որ­տեղ ­Հայ­րե­նիքն ան­խո­ցե­լի է, հոգ­նեք այս ան­հան­դուր­ժե­լի ե­սա­կենտ­րո­նութ­յու­նից, ան­կեղ­ծո­րեն նա­յեք ձեր շուր­ջը, սթափ­վեք հա­յի, մար­դու, որ­դու, երկ­րի տի­րոջ պա­տաս­խա­նատ­վութ­յան շուրջ։ Ե­րեկ ­Զին­վո­րի տան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նում էի (այս մա­սին ա­վե­լի ման­րա­մասն հե­տո կգրեմ). 20 տա­րե­կան, պա­տա­նե­կան շղար­շը դեմք­նե­րին բա­զում հաշ­ման­դամ­ներ, ինձ թվաց՝ հաշ­ման­դամ ­Հայ­րե­նիքն էր այն­տեղ… Ա­յո՛, ­Հա­յաս­տանն այս­տեղ էր, այս վի­ճա­կում, և­ այս վի­ճա­կից դուրս գա­լու ել­քը ազ­գա­յին սթա­փութ­յունն է՝ ա­ռանց ա­վե­լորդ ճա­ռե­րի ու հո­խոր­տանք­նե­րի, անհ­նա­րի­նը հնա­րա­վոր դարձ­նե­լու վճռա­կա­նութ­յամբ, ազ­գո­վի: Խ­ռովք է հո­գուս մեջ՝ չգի­տակց­ված օ­րե­րի ան­հոգ ապ­րող­նե­րի ե­սա­կենտ­րո­նութ­յուն­նե­րից: ­Վա­ղը նոր լու­սա­բաց է գա­լու, լույ­սով նա­յեք գա­լիք օ­րե­րին, մեր ծննդատ­նե­րում թեև քիչ, բայց մա­նուկ­ներ են ծնվում՝ մի՛ զլա­ցեք գի­տա­կից ապ­րել…
Ազգ և ­պե­տա­կա­նութ­յուն հաս­կա­ցո­ղութ­յու­նը մենք ա­մեն ին­չից վեր պետք է դա­սեինք, ո­րով­հետև նա մեր գո­յութ­յան խա­րիսխն է: ­Մինչ­դեռ այ­սօր ազ­գը բա­ժան­ված է 120 կու­սակ­ցութ­յուն­նե­րի, այն է՝ 120 մա­սի, իսկ պե­տութ­յու­նը, նոր ոտ­քի ել­նող ման­կան նման, ե­րե­րուն է դար­ձել ­Հա­յաս­տա­նի դեմ կազ­մա­կերպ­ված ա­նեք­սիա­յից հե­տո… ­Խո­նարհ­վե­լը քիչ է ըն­կած­նե­րի հի­շա­տա­կի ա­ռաջ. ե­թե նրանց ո­գով չպայ­քա­րենք, ե­թե մեր ձեռ­քը պե­տութ­յան թի­կուն­քին չպա­հենք, նա ար­յու­նա­շա­ղախ կլի­նի, ին­չի մեջ որ ապ­րում ենք այ­սօր: ­Սա՞ էր մեր ե­րա­զան­քի ­Հա­յաս­տա­նը, ո՛չ, հա­զար ան­գամ ո՛չ, ուս­տի՝ երկ­րի ղեկն ստանձ­նող ան­հա­տա­կա­նութ­յու­նը ­Հա­յաս­տա­նը ոչ թե ա­վե­րի ու թա­լա­նի, ոչ թե հաշ­վե­հար­դար­նե­րի ու ե­սա­կենտ­րո­նութ­յան, ոչ տգի­տութ­յան ու բան­սար­քութ­յուն­նե­րի մի­ջա­վայր պետք է ձևա­վո­րի, այլ՝ իր գե­նի միակ շա­ռա­վի­ղը հա­մա­րե­լով, ա­մեն գնով նրան պա­հե­լու՝ դար­մա­նե­լու, հզո­րաց­նե­լու ել­քեր պետք է ո­րո­նի: ­Մենք այլևս կո­րուստ­նե­րի տեղ չու­նենք, հա­յոց հո­ղը տնքում է իր թանկ մե­ռել­նե­րի ծան­րութ­յու­նից: Ս­թափ­վենք, ան­պա­տիվ մա­հը մեռ­նել չէ, և­ ոչ էլ ոսկ­յա բռնակ­նե­րով դռնե­րի ետ­ևում ննջե­լը՝ ա­պա­հո­վութ­յուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։