ՍՈՎԵՏԻ ԱՆԻԾՅԱԼ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԳՐԻՉԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

­Յոթ գյու­ղեր՝ ­Կո­ճոռ, ­Ներ­քին Ախ­տա, Աղբ­յու­րակ, ­Մաք­րա­վան, Ա­թար­բեկ­յան, Ջ­րա­ռատ, ­Կա­քա­վա­ձոր, գի­շե­րը քնե­ցին, ա­ռա­վոտ­յան արթ­նա­ցան, ա­նա­սուն­ներն ու­ղար­կե­ցին ա­րոտ: ­Նախ­րագ­նա­յում գյու­ղա­ցի­ներն ա­մեն­քից մո­ռաց­ված, բայց հե­տաքրք­րութ­յամբ փիքր ա­րե­ցին օ­րե­րի ան­ցու­դար­ձից, ա­պա կա­մաց-կա­մաց քաշ­վե­ցին ի­րենց բան ու գոր­ծին։ Ն­րանք չգի­տեին, որ այլևս գյու­ղա­ցի­ներ չեն, այլ՝ Հ­րազ­դան քա­ղա­քի բնա­կիչ­ներ, այ­սինքն՝ քա­ղա­քա­ցի­ներ, քա­նի որ ­Սո­վե­տի ա­մե­նա­կա­րող ա­նիծ­յալ գրչի շար­ժը յոթ գյու­ղեր ի­րար խառ­նել, գուն­դուկ­ծիկ էր դարձ­րել` կազ­մա­վո­րե­լով Հ­րազ­դան քա­ղա­քը։ Եվ ե­ղավ Հ­րազ­դան քա­ղա­քը յոթ մո­գաթ­վի խորհր­դով։ ­Յո­թը եր­ջա­նիկ թիվ է, ու ինչ­քան էլ ա­թեիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն էր իշ­խում ­Խորհր­դա­յին ­Միութ­յու­նում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ մար­դիկ զուրկ չէին նա­խա­պա­շա­րում­նե­րից և ­կան­խազ­գա­լու հույ­սից, ո­րով­հետև բա­ներ կան, որ մարդ­կա­յին գե­նե­րով են գա­լիս ու հու­շում՝ վեր­ջը լավ է լի­նե­լու, իսկ սո­վետ­նե­րի երկ­րում այդ լա­վը կո­մու­նիզմն էր, ո­րին հաս­նե­լու հա­մար քա­ղա­քին զարդ ու շար­ժիչ ուժ էր պետք՝ բան­վոր դա­սա­կարգ, հետ­ևա­պես՝ արդ­յու­նա­բե­րութ­յուն, այն էլ, ի­հար­կե, խո­շոր։ ­Սո­վե­տի ա­մե­նա­կա­րող գրիչն այդ շարժն էլ ա­րեց, ու ա­ռա­ջին մեծ արդ­յու­նա­բե­րա­կան կա­ռույ­ցը Հ­րազ­դա­նում ե­ղավ ­Լեռ­նա­քի­միա­կան կոմ­բի­նա­տը, ո­րի շի­նա­րա­րութ­յա­նը զու­գա­հեռ «Ռնդա­մա­լա քյալմ­նոց­նե­րի» տե­ղում վեր բարձ­րա­ցան չորս­հար­կա­նի շեն­քեր: Ծն­վեց ­Միկ­րոշր­ջա­նը, որ պի­տի փո­խեր մի ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակն ու դառ­նար քա­ղա­քի մի­ջու­կը։ ­Ժո­ղո­վուր­դը կարճ ու հստակ նրան կնքեց ՄԻԿՐՈ ա­նու­նով։ ­Հայտն­վե­ցին ա­ռա­ջին հան­րա­կա­ցա­րան­նե­րը, ո­րոնք լցվե­ցին հյու­սի­սից ե­կած շեկ­լիկ աղ­ջիկ­նե­րով, ու գյու­ղա­կան թա­ղա­մա­սե­րին փչեց ա­վան­դույթ­ներ քան­դող նոր կեն­ցա­ղա­վա­րութ­յան, ա­զա­տա­խոհ բար­քե­րի ա­ռա­ջին քա­մին։ ­Բա­զում «թո­րիկ­նե­րին» ա­վան­դա­պահ բնա­կիչ­նե­րը «միկ­րոիստ» պի­տա­կե­ցին՝ որ­պես պար­սա­վանք։ ­Սա­կայն օր օ­րի, ի հե­ճուկս եր­կա­րա­փեշ, լան­ջա­փակ կա­նանց ա­նեծք­նե­րին, ­Միկ­րոն մե­ծա­ցավ, ըն­դար­ձակ­վեց ու ողջ Հ­րազ­դա­նին դարձ­րեց «միկ­րոիստ»։ Գ­յու­ղա­կան մի­ջա­վայ­րում ըն­թա­ցող ա­լար­կոտ ժա­մա­նակն աշ­խու­ժա­ցավ ու սկսեց ա­րագ շարժ­վել՝ խա­թա­րե­լով տա­րի­նե­րով ձևա­վոր­ված մար­դու և բ­նութ­յան ներ­դաշ­նակ կա­պը։ ­Հո­ղա­թա­թախ գյու­ղա­ցին հիմ­նար­կի բան­վո­րա­կան ճա­շա­րա­նում գոր­ծա­րա­նի կաթ սկսեց խմել՝ մտքում կար­դա­լով պա­պե­նա­կան տան «տա­մազ­լըղ» կո­վի կա­բա­լեն, միա­ժա­մա­նակ աչ­քե­րով շո­ռե­լով «ռսի կնա­նոց»։ Հ­րազ­դան­յան գոր­ծա­րան­նե­րը գնա­լով ա­վե­լա­նում էին, աշ­խա­տա­տե­ղե­րը` շա­տա­նում, իսկ աշ­խա­տուժն աշ­խար­հի տար­բեր կող­մե­րից գա­լիս ու լցվում էր ­Միկ­րոն։ ­Միկ­րոն դար­ձավ մարդ­կա­յին տա­րա­տե­սակ բնա­վո­րութ­յուն­նե­րի, հո­գե­բա­նութ­յուն­նե­րի, կեն­ցա­ղա­վա­րութ­յան ու մշա­կույ­թի ժո­ղովր­դա­յին խառ­նա­րան՝ մի նոր բա­բե­լո­նա­շունչ հա­վա­քա­տե­ղի, որն ար­հես­տա­կա­նո­րեն փչվող փու­չի­կի պես մե­ծա­նում էր, ­Լե­նին պա­պի­կի պարգ­ևած թղթա­փե­տուր եր­ջան­կութ­յամբ խաբ­ված բնա­կիչ­ներն էլ հե­տը։ «­Լե­նի՛ն, ­Լե­նի՛ն,- ինչ­պես կա­սեր միկ­րո­յե­ցի դար­ձած ­Ծո­վո տա­տին,- չա­կոռ­վես դու, հա՜»։ Ի­րա­կա­նում ճիշտ հա­կա­ռակն էր նրա ցան­կութ­յու­նը: Է՛հ, ինչ բան է կյան­քը, ո՞վ գլուխ կհա­նի, թե երբ է մարդ հա­րա­զատդ, երբ է ու­րիշ ու օ­տար: Այդ թուր­քի եղ­բոր` քա­չալ շան պատ­կե­րով հոկ­տեմ­բե­րի­կի, հե­տո էլ կո­մե­րի­տա­կա­նի կրծքան­շան եմ կրծքիս կպցրել ու Հ­րազ­դա­նում «հպար­տա­ցել», որ ինձ­նից ճա­ռա­գում է ­Լե­նի­նի լույ­սը։ Ա­մե­նուր էր ­Լե­նի­նի լույ­սը, ժո­ղովր­դին մտցրել էր մի թու­նել, որ­տեղ ան­հայտ խա­վա­րում սպա­սում էր փուչ կո­մու­նիզ­մը (ինչ­քան խեղճ է եր­բեմն լի­նում հայ մար­դը ու զար­մա­նա­լի, թե­կուզ հա­վա­տա­ցած եմ, որ նրա մտքի շող­քը տիե­զե­րա­կան է, բարձ­րան­վաճ)։ Այդ տա­րի­նե­րին գլո­բա­լի­զա­ցիա­յի մա­սին խոսք չկար, և ­Բա­բե­լոն-­Միկ­րո­յում հա­վաք­ված էին ախ­պարն ու տե­ղա­ցին, կի­րո­վա­բադ­ցին ու ղա­րա­բաղ­ցին, ա­խալ­քա­լաք­ցին ու չգի­տեմ որ­տե­ղա­ցին, ինչ­պես նաև ռու­սը, թուր­քը, եզ­դին, ուկ­րաի­նա­ցին, ո՞ր մե­կը թվար­կեմ: ­Կո­մու­նիզ­մի ուր­վա­կա­նը բո­լո­րին ­Միկ­րո­յի կաթ­սա­յում խառ­նել էր ի­րար ու էթ­նի­կա­կան, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը դարձ­րել շի­լաշփոթ։ ­Ճիշտ է՝ Հ­րազ­դա­նը մե­ծա­նում էր, կա­յա­նում իբրև քա­ղաք, բայց, ցա­վոք, ­Հայ­րեն­յաց, հիմ­նա­կա­նում ­Ջա­վախ­քի, Ար­ցա­խի, ­Գարդ­ման աշ­խարհ­նե­րի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի հա­յա­թափ­ման հաշ­վին:
ՀԽՍՀ-ն ­նոր արդ­յու­նա­բե­րա­կան քա­ղաք էր ստեղ­ծում՝ հա­նուն հա­մայ­նա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի։ ­Գեղ­ջու­կը, հո­ղից կտրված, հայտն­վում էր քա­ղա­քում «ո՛չ ձուկ, ո՛չ միս» կար­գա­վի­ճա­կով, հիմ­նա­կա­նում ան­հայ­րե­նիք մար­դու զգա­ցո­ղութ­յամբ, ու դա որ­քան էլ խորթ, բայց ցա­վա­լի բնա­կան էր, քա­նի որ սո­վե­տա­կանն ինչ էլ որ լի­նի, ի վեր­ջո` ի՞նչ հայ­րե­նիք: ­Չէ որ «ձևով՝ ազ­գա­յին, բո­վան­դա­կութ­յամբ՝ սո­ցիա­լիս­տա­կան» կար­գա­խո­սը ժա­մե­ժամ էր մար­դուն հե­ռաց­նում իր ազ­գա­յին ա­կունք­նե­րից` ա­ռա­ջա­ցած դա­տար­կութ­յու­նը լցնե­լով հո­րի­նո­վի ու կեղծ պա­տե­հա­պաշ­տութ­յամբ։ ­Փառք Աստ­ծո, որ հայ ազ­գի մեջ ա­ռողջ է և­ աշ­խա­տում է բնազ­դա­յին ինք­նա­պաշտ­պա­նա­կան գե­նը, ո­րի շնոր­հիվ ­Միկ­րո-բա­բե­լոն­յան կո­րի­զով քա­ղա­քը, իր մեջ նե­րա­ռած ­Քոռ ախ­տեն ու Ախ­պա­րան, ­Քար­վան­սա­րան ու Ռն­դա­մա­լը, ­Ֆա­ռուղն ու ­Մաք­րա­վա­նը, վե­րած­վեց նոր քա­ղա­քի` Հ­րազ­դան։ Ես հա­սա­կա­կից եմ և ­հա­սակ եմ ա­ռել նրա կա­յաց­ման հետ ու մե՛կ վստահ, մե՛կ խար­խա­փե­լով, ընկ­նե­լով ու վեր կե­նա­լով, հիաս­թափ­վե­լով ու ոգ­ևոր­վե­լով, բայց միշտ լա­վին հա­վա­տա­լով գտել եմ ես-իս ճա­նա­պար­հը։
Հ­րազ­դան քա­ղա­քի է­վոլ­յու­ցիան զար­գա­նում է գյու­ղա­կան յոթ հա­մայնք­նե­րի և ­Միկ­րո­յի ոչ հարթ սեր­տա­ճու­մով, բարդ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում: Հ­րազ­դան քա­ղա­քի տա­րա­ծա­քար­տե­զա­յին բնու­թագ­րիչ բա­նաձ­ևը սկզբնա­կան շրջա­նում խորհր­դան­շո­րեն կա­րե­լի է ներ­կա­յաց­նել որ­պես պարզ թվա­բա­նութ­յուն՝ «7 + 1» (յոթ գյու­ղա­կան թա­ղա­մա­սեր, գու­մա­րած ­Միկ­րո), այ­նու­հետև, տա­րի­նե­րի հետ այն վե­րա­փոխ­վեց «7 + 1 + 1» (ա­վե­լա­ցած 1-ը ­Ռայ­կոմն է), իսկ ժո­ղովր­դագ­րա­կան կտրված­քով՝ «1 + 3 + 1» բա­նաձ­ևով: Ա­ռա­ջին մե­կը տե­ղա­ցի­ներն են` «քոռ ախ­տե­ցի­ներ» ընդ­հան­րա­կան ան­վա­նու­մով, ե­րե­քը ե­կած­նե­րը` կի­րո­վա­բադ­ցի­ներ, ա­խալ­քա­լաք­ցի­ներ, ախ­պար­ներ, երկ­րորդ մե­կը՝ հա­զար ու մի տե­ղից ե­կած «ռուս­կի խա­խոլ­ներն» էին, ո­րոնք ­Հա­յաս­տա­նի ան­կա­խա­ցու­մից հե­տո անն­կա­տե­լիո­րեն նվա­զե­ցին, ու անն­շան դար­ձավ նրանց դե­րա­կա­տա­րութ­յու­նը քա­ղա­քի կյան­քում: ­Փաս­տո­րեն, Հ­րազ­դան քա­ղա­քը հայ­կա­կան ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քի մո­դել է իր վարք ու բար­քով, իր ա­նո­րոշ ու հա­կադ­րա­կան, այդ­պես էլ չհստա­կեց­ված կո­լո­րի­տով, իր թանձր ու թա­փան­ցիկ մարդ­կա­յին խմբե­րի բա­ժա­նա­րար գծե­րով, ո­րոնք հան­գուց­վում են հար­սա­նիք­նե­րի ու հու­ղար­կա­վո­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ, ո­րով­հետև հո­ղը բո­լո­րին առ­նում է իր գիր­կը, իսկ այն­տեղ նա­զու­տու­զի տեղ չի, ու Հ­րազ­դա­նի քա­ղա­քա­յին գե­րեզ­մա­նո­ցը, որ գտնվում է «­Կո­ճո­ռի բարձ­րա­վան­դա­կում», խառ­նում է բո­լոր թվա­բա­նա­կան բա­նաձ­ևե­րը, այն­տեղ ա­մենքն ու ա­մեն ինչ 1 է, ո­րից ան­պա­կաս է հի­շո­ղութ­յու­նը՝ հի­շա­տա­կի զե­րո­նե­րով, որ­պես ապր­ված կյան­քի տաս­նա­պա­տիկ, հար­յու­րա­պա­տիկ, հա­զա­րա­պա­տիկ, չգի­տեմ ին­չա­պա­տիկ ազ­դակ­ներ` ա­պա­գա­յի ճա­նա­պարհ­նե­րը լու­սա­վո­րող ու ՈՉԻՆՉԸ ի­մաս­տա­վո­րող:
Հ­րազ­դա­նի էութ­յու­նը մեկ­նե­լու հա­մար պետք է ըն­դու­նենք այն ի­րո­ղութ­յու­նը, որ քա­ղա­քը բա­ժան­վում է նաև եր­կու սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան կե­ցութ­յամբ, որն ար­տա­հայտ­վում է, ա­ռա­ջին՝ տուն ու­նե­ցող­նե­րի, և­ երկ­րորդ՝ բնա­կա­րան ու­նե­ցող­նե­րի փաս­տով: Ա­ռա­ջի­նի դեպ­քում կե­ցութ­յան խնդի­րը կա­յա­ցել է (տե­ղա­ցի­ներ՝ են­թա­գի­տակ­ցութ­յամբ գաղ­թա­կան­ներ), իսկ բնա­կա­րան­ներ ու­նե­ցող­նե­րի դեպ­քում կե­ցութ­յու­նը կա­յա­նա­լու ըն­թաց­քում է (ե­կած­ներ, գի­տակ­ցութ­յամբ՝ գաղ­թա­կան­ներ): ­Տուն ու­նե­ցող­ներն ան­մի­ջա­պես խրված են հո­ղի մեջ, իսկ բնա­կա­րան ու­նե­ցող­նե­րը (այս կամ այն կերպ բնա­կա­րան ձեռք բե­րած­նե­րը) դեռ պի­տի շեն­քի ո­րե­րորդ հար­կից հաս­նեն հո­ղին, որ ար­մատ գցեն: Այս հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կի շնոր­հիվ է, որ ­Միկ­րոն, տա­րած­քով և բ­նակ­չութ­յան քա­նա­կով լի­նե­լով մեծ, թերևս ա­մեն ին­չով գե­րա­զան­ցում է քա­ղա­քի մյուս յոթ հա­մայնք-թա­ղա­մա­սե­րին: ­Լի­նե­լով քա­ղա­քա­յին կյան­քը շար­ժող, միև­նույն է, զար­մա­նա­լիո­րեն միշտ հան­դես է ե­կել քա­ղա­քա­կա­նա­պես դի­մա­զուրկ (տի­պիկ հայ­կա­կան դրսևո­րում, որն ան­հար­գի ծա­ռա­յամ­տութ­յուն է, հա­յին հա­տուկ պա­րա­դոք­սա­յին աբ­սուրդ, մի կտոր հա­ցի հետևն ըն­կած), ինչն էլ հան­գեց­նում է կեղծ կուռ­քեր, կեղծ հայ­րե­նիք պաշ­տե­լուն: ­Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում տուն և բ­նա­կա­րան ու­նե­ցող­նե­րի հո­գե­բա­նութ­յան ազ­դե­ցութ­յամբ էլ զար­գա­նում են քա­ղա­քի սո­ցիալ-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Այս բա­ժան­ման գո­յութ­յու­նը ցայ­տուն եր­ևա­ցել է ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին տե­ղի ու­նե­ցող ընտ­րար­շավ­նե­րի ըն­թաց­քում, երբ ձևա­վոր­վել են տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը, ընտր­վել պատ­գա­մա­վոր­ներ: Ան­տա­րա­կույս, Հ­րազ­դա­նը ժա­մա­նա­կի մեջ ծա­վալ­վել է գյուղ-քա­ղաք հա­կադ­րութ­յու­նում, սա­կայն յու­րա­հա­տուկ հա­մա­կե­ցութ­յամբ, ինչ­պես մի ըն­տա­նիք, ո­րում ա­մու­սին­ներն ի­րար հետ գժտված են, սա­կայն ի­րար հեգ­նե­լով` շա­րու­նա­կում են կա­տա­րել ըն­տա­նե­կան պար­տա­վո­րութ­յուն­նե­րը` փո­շի փչե­լով աշ­խար­հի ե­րե­սին: ­Թերևս այս է պատ­ճա­ռը, որ հրազ­դան­ցին իր մեջ թե­րար­ժե­քութ­յան զգա­ցում է ձևա­վո­րել, ա­ռանձ­նա­կի պատ­կա­ռանք մայ­րա­քա­ղա­քից (կամ վերև­նե­րից) ե­կած ցան­կա­ցած ան­ձի նկատ­մամբ: ­Նա սիրտն ու օ­ջա­խի ե­ղա­ծը փռում է նրանց հեգ­նա­լի կեց­ված­քի ու ժպի­տի առջև` թե­րագ­նա­հա­տե­լով ի­րեն: Հ­րազ­դան­յան ա­սե­կո­սե­նե­րում պահ­պան­վել է մի զա­վեշտ. վաթ­սու­նա­կան­նե­րին Հ­րազ­դա­նի ա­ռա­ջին հան­րա­խա­նու­թի՝ ու­նի­վեր­մա­գի շի­նա­րութ­յան ժա­մա­նակ պատ­շա­րի օգ­նա­կա­նը, տես­նե­լով, թե ինչ­պես ի­րեն ժշխե­լով, շինհ­րա­պա­րա­կի կող­քով հո­վա­նո­ցը գլխին պա­հած` անց­նում է մի «դաչ­նիկ», հիա­ցած իր վար­պե­տին ա­սում է. «Մ­կա մենք էլ ա­սենք կնիկ ու­նենք ու ծոցն ենք մտնում, էս դե­լի մարդն է՞լ»:- Ուս­տան բար­կա­նում է. «Գ­յա՛, տա­լա­շը տուր, մենք մեր խոր քյալ­լեն ա …­ ենք»:
­Հե­տաքր­քիրն այն է, որ մայ­րա­քա­ղա­քից ե­կած «դաչ­նիկ­նե­րը», «կա­ման­դի­րով­չիկ­նե­րը», եր­բեմն էլ «հո­վեկ­նե­րը» հա­ճախ տար­բեր գյու­ղե­րից ինչ-որ ժա­մա­նակ քա­ղաք գնա­ցած ու զար­գա­ցած, քաղ­քե­նու վարքն ու բար­քը սեր­տած գեղ­ջուկ­ներ էին լի­նում:
­Քա­ղա­քով կտրում-անց­նում է Ս­ևա­նից ե­կող Հ­րազ­դան գե­տը, որ նախ­կի­նում ­Զան­գու է կոչ­վել: Ն­րան է խառն­վում ­Հան­քա­վա­նի ձո­րով հո­սող ­Մար­մա­րիկ (­Միս­խա­նա) փոք­րիկ գե­տը: Հ­րազ­դան գե­տի վրա կա­ռուց­ված եր­կաթ­բե­տոն­յա կա­մուրջ­նե­րի քա­նա­կը՝ դարձ­յալ հե­տաքր­քիր զու­գա­դի­պութ­յամբ, յոթն է: ­Գետն ամ­բար­տա­կով ար­գե­լա­փակ­վել է, արդ­յուն­քում ստաց­վել է ար­հես­տա­կան լիճ, ո­րը «­Ծո­վի­նար» կոչ­վող ջրա­յին ա­վա­զանն է՝ գե­ղե­ցիկ մի լճակ` շրջա­պատ­ված լեռ­նե­րով ու բլուր­նե­րով: ­Ծո­վի­նա­րը հա­ճա­խա­կի ցա­մա­քում ու լցվում է` կախ­ված տար­վա ե­ղա­նա­կից ու ո­ռոգ­ման ջրի օգ­տա­գոր­ծու­մից: Լ­ճա­կի տա­րած­քում նկա­րա­հան­վել է արևմ­տա­հայ մշա­կույ­թի գե­ղար­վես­տա­կան բարձր ար­ժե­քը կրող «­Կա­րի­նե» օ­պե­րե­տը, ո­րի հրազ­դան­յան ցու­ցադ­րութ­յան ժա­մա­նակ, 1967 թվա­կա­նին, ­Միկ­րո­յի կի­նո­դահ­լի­ճում ըն­դա­մե­նը մեկ տասն­յա­կի չափ հայ­րե­նա­դարձ հա­յեր էին` ախ­պար­ներ: Հ­րազ­դա­նում մեծ էր խզումն արևմ­տա­հայ և­ ար­ևե­լա­հայ մշա­կույթ­նե­րի, ո­րոնց հա­մա­կե­ցութ­յունն ու ի­րար հան­դուր­ժե­լը հաս­նում էր անհ­նա­րի­նութ­յան, թերևս պատ­ճառ­նե­րից մեկն էլ դա էր, որ ախ­պար­նե­րը ոնց հայ­րե­նիք սի­րե­լով ե­կան, այդ­պես էլ հայ­րե­նիք սի­րե­լով գնա­ցին, չհար­մար­վե­լով կեն­ցա­ղին ու ա­նաստ­վա­ծութ­յա­նը, լուն ուղտ դարձ­նե­լով, զո­րօ­րի­նակ. «­Ծո՛, աս մար­դիկ ա­վե­լը դուր­սի դու­ռի ներ­սի կող­մը կդնեն: ­Կըմտ­նաս տու­ներ­նին, փո­շոտ ա­վե­լը ոտ­քիդ տակ կի­նա»: Այդ տա­րի­նե­րին ­Տիգ­րան ­Չու­խաջ­յա­նի ե­րաժշ­տութ­յու­նը չէր հու­զում հրազ­դան­ցուն, նրան ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ էին հնդկա­կան երգն ու կի­նոն:
Հ­րազ­դան ու ­Մար­մա­րիկ գե­տե­րի եր­բեմ­նի հե­ղե­ղոտ ու ձկնա­ռատ փառ­քից բան չի մնա­ցել, պատ­մում են, որ երբ սայ­լը գե­տով ան­ցել է, ջու­րը կարմ­րել է ա­նիվ­նե­րի տակ մնա­ցած ձկնե­րի ար­յու­նից: Այս գե­տե­րի հատ­ման կե­տում կա­մուրջ կա, ո­րի տակ ման­կութ­յան տա­րի­նե­րին լո­ղում էինք, բայց քա­նի որ այն­տեղ ե­րե­խա էր խեղդ­վել, մե­րոնք ինձ ար­գե­լել էին գնալ: ­Մի օր ա­սա­ցի, որ գնում եմ ձուկ բռնե­լու: ­Մայրս կտրուկ մեր­ժեց: Խնդ­րե­ցի, լա­ցե­ցի, բայց նա անդրդ­վե­լի էր: Երբ դուրս ե­կա տնից ու տե­սա ձկնոր­սութ­յան գնա­ցող տղա­նե­րին, գայ­թակղ­վե­ցի: ­Ձու­կը մերկ ձեռ­քե­րով էինք բռնում, քա­րե­րի տա­կից: ­Համ­բե­րա­տար ու տան­ջա­լի գործ էր: ­Ձեռ­քերդ քա­րի եր­կու կող­մից մտցնե­լով` կու­րո­րեն ձուկ ես փնտրում, և­ ինչ ձեռքդ է ընկ­նում, բռնում ես, ու­րախ-ու­րախ ափ նե­տում: ­Չեմ հի­շում, վեց թե յոթ ձուկ բռնե­ցի: Որսս տուն բե­րե­ցի վաս­տա­կած աշ­խա­տա­վո­րի պես: ­Մայրս հարց­րեց. «Աս ի՞նչ ձուկ են»:- Ես էլ հպար­տա­ցա, որ գե­տից եմ բռնել: ­Նա միան­գա­մից շա­ռա­գու­նեց ու անսպա­սե­լի ապ­տա­կեց ինձ, ա­պա ձեռ­քիցս խլե­լով ձկնե­րը, տա­րավ լցրեց զու­գա­րա­նա­կոն­քի մեջ: 2-3 ժամ­վա չար­չա­րանքս գնաց լցվեց Հ­րազ­դա­նի կո­յու­ղին, ինձ մնա­ցին մատ­նե­րիս քերծ­վածք­նե­րը: ­Ցավ զգա­ցի, դեռ չգի­տեի, որ Հ­րազ­դա­նի (ոչ միայն) կեղ­տաջ­րե­րը քրտինքս դեռ շատ են ի­րենց մեջ առ­նե­լու, չնա­յած որ քրտնքիս աղն Աստ­ծո շնորհն է, իսկ Ա­բով­յա­նում ապ­րող բախ­տա­գու­շակ Հ­րան­տը կա­րեկ­ցե­լով ինձ ա­սել էր. «Ինչ էլ ա­նես, միև­նույն է, հա­ցիդ մեջ աղ չկա»:
Ա­հա կյան­քի աբ­սուր­դը, երբ քեզ թվում է` ի­րա­կան ես ու ի­րա­տես, մինչ­դեռ այդ օ­րը ես շեղ­վե­ցի ի վե­րուստ տրված բա­րութ­յամբ ապ­րե­լու պատ­վի­րա­նից և ­չա­փա­զանց բար­կաց­րի մորս: Ն­րան այդ­պի­սին չէի տե­սել: Ար­տաս­վե­լով ա­սում էր, թե ինչ­քան փոր­ձանք­ներ կան ա­մե­նուր. «Տ­ղա՛ս, վախ­ցիր մե­ջիդ առ­յու­ծեն չվախ­ցո­ղեն, ա­սի իմ խոս­քը չէ, քո չնքուշ­ցի պա­պե­րու ա­սաց­վածքն է»,- չէր հանգս­տա­նում. «Աստ­ված չը­ներ քե­զի բան մը ըլ­լար, ես ինչ պի­տի ը­նեի, հորդ ինչ պի­տի ը­սեի»:
­Ժա­մա­նակ անց երբ մայրս խա­ղաղ­վել էր, կա­տա­կե­ցի, թե կա­րող է իմ բռնած ձկնե­րի մեջ ոս­կե ձկնիկ կար… ­Մայրս էլ թե` ու­շա­դիր է նա­յել, մեջ­նե­րը ոս­կե ձկնիկ չի ե­ղել. «Տ­ղա՛ս, ձու­կը ը­սած է՝ ով ին­ձի ու­տե, չը­պի­տի կշտա­նա: Ա­տոր հա­մար քե­զի կը­սեմ ա­տանկ պա­րապ բա­նե­րու ետ­ևեն ի­նա­լու տե­ղը գիրք կար­դա, մարդ դար­ձիր, այն­ժամ ոչ միայն ձուկ կու­տես, այլև ա­մե­նա­սուղ­նոց ձկնկիթն ալ»:
­Հե­տա­գա­յում այդ դեպ­քը հի­շե­լիս լավ բան ա­րա­ծի բա­վա­րար­վա­ծութ­յամբ ա­սում էր. «Ե­թե այդ ձու­կե­րը ան օ­րը թա­փած չըլ­լա­յի, ան­շուշտ դուն փո­ղո­ցեն տուն չպի­տի գա­յիր, է՛, տղա՛ս, ջու­րին կու­ժը ջու­րին ճամ­փան կը կոտ­րի»:
Ե­րիցս ճիշտ էր մայրս, ե­թե այդ օրն ինձ դաս չտար, գու­ցե այս­չափ չսի­րեի մեր տու­նը, շեն­քը, ­Միկ­րոն, Հ­րազ­դա­նը, Չն­քու­շը, ­Հա­յաս­տան աշ­խար­հը… ­Հար­կավ, Եր­ևա­նում էլ ինձ հրազ­դան­ցի չպի­տի ա­սեին, եր­բեմն էլ` քոռ ախ­տե­ցի, Հ­րազ­դա­նում՝ ախ­պար, ախ­պար­ներն էլ՝ չնքուշ­ցի գա­սապ ­Հա­րու­թի տղա, իսկ ռու­սաս­տան­նե­րում էլ` եր­ևան­ցի, բայց ոչ եր­բեք քաղ­քի կամ գե­ղի տղա: Ես ­Հա­յաս­տա­նում ո՛չ մե­կը ե­ղա, ո՛չ էլ մյու­սը: Ինչ­քան էլ ճա­նա­պարհս ­Սո­վե­տի գրչի զար­կից բեկ­բե­կուն էր, գե­ներս մա­քուր, ու­ժեղ դուրս ե­կան. ըն­դաս­տե­ղոք ինձ բա­ժին ըն­կավ հա­յի ճա­կա­տա­գի­րը, ինչ­պես ­Նա­րե­կա­ցու ա­ղոթքն առ ­Տիե­զերք` հա­մայնն է քո մեջ ու դու հա­մայ­նի: ­Տա­րի­նե­րի հետ հա­սա­կա­կից Հ­րազ­դանս ինձ­նից մե­ծա­ցավ ու մե­ծա­ցավ, և­ եղ­բայ­րա­կան, ըն­կե­րա­կան զգաց­մունք­ներս փո­խա­րին­վե­ցին որ­դիա­կա­նի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։