ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ / Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

էդվարդ միլիտոնյան

Օ­րեր ա­ռաջ Ե­ղի­շե Չա­րեն­ցի տուն-թան­գա­րա­նում նշե­ցինք մեծ բա­նաս­տեղ­ծի «Եր­կիր Նաի­րի» պոե­ման­ման վե­պի 100-ամ­յա­կը: Բա­նա­խոս­նե­րից ո­մանք գրքի բո­վան­դա­կած ժա­մա­նա­կը, գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, Կար­սի ան­կու­մը զու­գա­հե­ռե­ցին մեր ժա­մա­նա­կի, 44-օր­յա պա­տե­րազ­մի, Շու­շիի անկ­ման հետ։ Ով չի կար­դա­ցել, թող կար­դա վեպն ու հա­մե­մա­տի (թե­պետ աս­վում է՝ ա­մեն հա­մե­մա­տութ­յուն կա­ղում է), նաև իր մեջ գտնի եր­կիր Նաի­րիի ա­ռեղծ­վա­ծի բա­նա­լին՝ բուժ­վե­լու սրտի հի­վան­դութ­յու­նից և մշտա­պես ան­հան­գիստ ու­ղե­ղա­յին մոր­մո­քից։
Գանք մեր օ­րե­րը։
Կու­սակ­ցութ­յուն­նե­րի մի մա­սը Արև­մուտքն է դի­տում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բա­րե­կամ ու հո­վա­նա­վոր, թե ի՞նչ հիմ­քե­րով, նրանց ծրագ­րե­րում փնտրեք ու հա­մոզ­վեք, որ ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան բա­րե­կա­մութ­յունն ու ռազ­մա­կան բա­զան երկ­րից քշե­լուց հե­տո քա­ղա­քա­կիրթ երկր­նե­րի (Ֆ­րան­սիա, ԱՄն) զին­վոր­ներն են հայտն­վե­լու մեր սահ­ման­նե­րին։ Հա­կա­ռակ թևից էլ հարց է հնչում՝ նրանք ո՞ւր էին 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և հե­տո, բա­ցի կո­չե­րից ու հոր­դոր­նե­րից՝ ո­չինչ։ Եվ այլն…
Արևմ­տա­կան­ներն էլ սրանց են բշտում՝ ո՞ւր էին ռուս­նե­րը կռվի ժա­մա­նակ, որ ու­զեին, կռիվ չէր լի­նի և այլն…
Զար­մա­նում ես, որ­քան թեթև, աճ­պա­րա­րի հմտութ­յամբ վեր ու վար են նե­տում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր­ներն ու ծրագ­րե­րը, հա­ճախ ա­ռանց որ­ևէ հիմ­քի, ցան­կութ­յուն­նե­րի տի­րույ­թում ձևա­վոր­ված, և պա­տա­հա­կան չէ, որ վեր ու վար նե­տած խնդիր-գնդակ­նե­րը ժո­ղովր­դի գլխին են ընկ­նում, ինչ­պես վեր­ջին պա­տե­րազ­մում, ռում­բե­րի տես­քով։ Նախ­կին նա­խա­գահ­ներ և­ ո­րոշ վար­չա­պետ­ներ ինչ­քան էլ ի­րար դա­տա­փե­տեն, ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան ըն­կե­րոջ հան­դեպ միաս­նա­կան են, հիմն­վում են, թույլ տվեք ոչ քա­ղա­քա­գի­տա­կան կա­տե­գո­րիա հի­շել՝ փոր­ձած թա­նի և­ ան­փորձ մա­ծու­նի ա­ռա­կին։ Հու­մո­րով ա­սենք՝ կա­րող է այդ թանն էլ ան­փորձ մա­ծու­նից են գլուխ բե­րել։
Սա էլ ըն­դու­նենք նրանց հա­կա­ռա­կորդ­նե­րի կող­մից պա­տաս­խան հար­ված։ Այս ժխո­րում չէր խան­գա­րի բա­րի հու­մո­րը։ Կա՞ այս միտ­քը կի­սող թեկ­նա­ծու կու­սակ­ցութ­յուն կամ դա­շինք։ Չ­կա՞։ Ու­րեմն մեր գրա­կա­նութ­յունն ու գրող­նե՞րն են մե­ղա­վոր՝ քիչ են գրել կա­տա­կեր­գա­կան ժան­րի գոր­ծեր։ Դժ­վար պա­հին ժպտա­լը ուժ է։
Ես չեմ ու­զում հա­վա­տալ, որ դե­պի ընտ­րութ­յուն­ներն ըն­թա­ցող մեր մաս­նատ­ված, միմ­յանց հի­շոց­նե­րով, սար­սափ­նե­րով, հա­լա­ծանք­նե­րով, վրե­ժով սպառ­նա­ցող քա­ղա­քա­կան ու­ժերն ու ընտ­րա­զանգ­վա­ծը կա­րող են կանգ­նել մի նոր «մար­տի 1-ի» առջև։
Ես հա­վա­տա՞մ, թե՞ չհա­վա­տամ, վտանգն ար­դեն շո­շա­փե­լի է։
Ես չեմ ու­զում հա­վա­տալ, որ այս թշնա­մա­կան կեց­վածք­նե­րը (ա­ռա­վել, քան թշնա­մու հան­դեպ) սեր­ման­վել են դրսի ու­ժեր կոչ­ված­նե­րի կող­մից, ո­րոնց ցան­կութ­յունն է տրո­հել, քաո­սի վե­րա­ծել, ջլա­տել մեր եր­կի­րը և, բնա­կա­նա­բար, հար­մար վի­ճա­կում ի­րա­գոր­ծել ի­րենց նպա­տակ­նե­րը։ Չեմ հա­վա­տում, որ մեր ներ­սում ու­ժեր կան, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վում, ուղ­ղորդ­վում են դրսից, կաս­կա­ծե­լի գոր­ծա­կա­լութ­յուն­նե­րի նա­խագ­ծե­րով։
Հա­վա­տա՞մ, թե՞ չհա­վա­տամ, այս վտան­գը շո­շա­փե­լի է, և­ եր­բեմն եր­ևում են նրանց ա­կանջ­նե­րը։
Հի­մա ե­թե բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րին ու ընտ­րող­նե­րին դի­մեմ աստ­վա­ծաշնչ­յան հոր­դո­րով՝ սի­րե­ցե՛ք միմ­յանց, հա­վա­տա­ցած եմ, ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում կհայտն­վեմ, նույ­նիսկ ո­մանք վրե­ժով և ցաս­մամբ կլցվեն նվաս­տիս հան­դեպ, թե՝ ժա­մա­նակ գտար հաշ­տա­րար քա­րո­զի։
Հա­վա­տամ թե չհա­վա­տամ՝ մարդ­կանց մեծ մա­սը այլևս չի հա­վա­տում բա­րի հե­քիաթ­նե­րի, սի­րո և երկն­քից ընկ­նող խնձոր­նե­րի։
Սի­րե­լի՛ ժո­ղո­վուրդ, դու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին սթա­փեց­րու, քո դա­րա­վոր ի­մաստ­նութ­յամբ ցույց տուր միաս­նա­կան կամ­քով գտնե­լու ճշմա­րիտ ու­ղին, մի՛ վե­րած­վիր ան­դեմ ընտ­րա­զանգ­վա­ծի, ո­րից ա­մեն ինչ կա­րե­լի է պատ­րաս­տել, ո­րի գլխին ա­մեն ինչ կա­րե­լի է բե­րել։
Սի­րե­լի՛ ժո­ղո­վուրդ, վեր­ջա­պես քո քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին մղիր Թու­ման­յան, Ի­սա­հակ­յան, Տեր­յան, Չա­րենց, Շահ­նուր, Լեռ Կամ­սար, Օտ­յան, Դե­միրճ­յան, Մա­հա­րի կար­դա­լու։ Գու­ցե խու­սա­փեն նրանց կա­տա­կաող­բեր­գա­կան հե­րոս­նե­րի վարքն ու ճա­կա­տա­գի­րը կրկնե­լուց, մեր մե­ծե­րի խո­րի­մաստ մտքե­րը, պատ­մա­կան և­ ի­րենց ժա­մա­նա­կի ճշմա­րիտ վեր­լու­ծութ­յուն­նե­րը որ­ևէ ճա­կա­տագ­րա­կան անկ­ման մեղ­քը նաև մեր մեջ փնտրե­լու կամ­քը ըմբռ­նե­լու, թրծե­լու և տե­սա­նե­լու մեր պատ­մութ­յան հա­վեր­ժա­կան Գիրք ճա­նա­պար­հի­ն։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։