ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բակուր ԿարապետյանՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր, հրապարակախոս
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

***

­Կան մարդ­կա­յին ճա­կա­տագ­րեր, ո­րոնք ի վե­րուստ են կան­խո­րոշ­ված: ­Բա­կու­րը աս­վա­ծի լա­վա­գույն վկա­յութ­յունն է՝ Ար­ցա­խը նրա ապ­րե­լու բա­նաձևն է, նրա գրա­կան հա­վա­տամ­քը, հրա­պա­րա­կա­խո­սի ա­ռա­քե­լութ­յու­նը: Ն­րա կեն­սա­ռիթ­մը ար­ցախ­յան հո­ղի և­ ար­ցախ­ցու կեն­սա­ռիթմն է և ­հա­կա­ռա­կը: Ս­տեղ­ծած գրա­կան հա­րուստ բեր­քով, վա­վե­րագ­րո­ղի հա­վա­քած ան­գին ի­րե­ղեն ա­պա­ցույց-փաս­տագ­րում­նե­րով նա ի­րա­վամբ դար­ձել է Ար­ցա­խի մե­րօր­յա պատ­մա­գի­րը: Այդ ա­ռա­քե­լութ­յու­նը նրան ո­գու ա­րիութ­յուն տվեց ­Սում­գա­յիթ գնալ ա­զե­րի­նե­րի ի­րա­կա­նաց­րած նախ­ճի­րից հե­տո և ­հա­վա­տա­րիմ հրա­պա­րա­կա­խոս-գրո­ղի կոչ­մա­նը՝ պատ­մութ­յան փաստ դարձ­նել կա­տար­վա­ծը:
­Բա­կուրն իր ապ­րած կյան­քով է ա­պա­ցու­ցել, որ իս­կա­կան ար­ցախ­ցի է, և­ ինձ մնում է միայն ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րել նրան 80-ամ­յա­կի առ­թիվ՝ մաղ­թե­լով ապ­րե­լու և ս­տեղ­ծա­գոր­ծե­լու ար­ցախ­յան եր­կա­րա­կե­ցութ­յուն:

Զորի ԲԱԼԱՅԱՆ

ՄԵՐ ԲԱԿՈՒՐԸ

­Բա­կուր ­Կա­րա­պետ­յա­նի մա­սին խոսք ա­սե­լը և՛ հեշտ է, և՛ դժվար։ ­Հեշտ է այն ա­ռու­մով, որ և՛ մենք` գրչըն­կեր­ներս, և՛ մեր ժո­ղո­վուր­դը ա­մեն մի պա­հի զգա­ցել ենք նրա ներ­կա­յութ­յու­նը մե­րօր­յա բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի խաչ­մե­րուկ­նե­րում։ Դժ­վար է, ո­րով­հետև ­Բա­կուրն իր աշ­խար­հասփ­յուռ ժո­ղովր­դի բազ­մաշ­նորհ, խի­զախ որ­դի­նե­րից է, վկան` նրա դրսևո­րած մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղութ­յուն­ներն իր գի­տակ­ցա­կան կյան­քի բո­լոր տա­րի­նե­րին։
­Տա­սը տա­րի ա­ռաջ, ­Բա­կու­րի ծննդյան 70-ամ­յա­կի առ­թիվ Լ­ևոն Ա­նան­յա­նը` մեր եր­ջան­կա­հի­շա­տակ Լ­ևո­նը նկա­տել է, որ ­Բա­կուր ­Կա­րա­պետ­յա­նը «­Յոթ կյան­քի» աս­պետ է` ներ­կա­յաց­նե­լով նրա տա­ղան­դի 7 դրսևո­րում­նե­րը` որ­պես գե­ղան­կա­րիչ, ման­կա­վարժ, հե­ռուս­տալ­րագ­րող, հրա­պա­րա­կա­խոս, ար­ցախ­յան թեժ կե­տե­րի վա­վե­րագ­րող, մա­տե­նա­շար կազ­մող և ար­ձա­կա­գիր։
Ա­կա­նա­վոր գրող­նե­րը սո­վո­րա­բար ի­րենց գե­ղար­վես­տա­կան խոս­քի կու­տա­կում­նե­րի կա­պակ­ցութ­յամբ կտա­կում են. «­Գիրս մնա հի­շա­տա­կող»։ ­Բա­կու­րի բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեութ­յունն այն­քա՜ն շո­շա­փե­լի և­ ազ­գա­շահ է, որ նա կա­րող է ձեռ­քը հան­գիստ խղճով դնել կրծքին և­ ա­սել . «Կ­յանքս մնա հի­շա­տա­կող»։
­Բա­կուր ­Կա­րա­պետ­յա­նը սո­վո­րա­կան խի­զախ­նե­րից չէ. նա հե­քիա­թա­յին քա­ջա­կո­րով­նե­րից է` ան­վախ, ժո­ղովր­դան­վեր, անձ­նու­րաց։ ­Բա­վա­կան է հի­շել 1988 թվա­կա­նի սում­գա­յիթ­յան հա­կա­հայ­կա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը և­ այդ դա­ժան օ­րե­րին ­Բա­կու­րի այ­ցը ­Սում­գա­յիթ` մայր ժո­ղովր­դի պաշտ­պա­նութ­յան մի­տու­մով, ու նրա նկա­րա­հա­նում­նե­րը` ա­զե­րի-թուրք ամ­բո­խի վայ­րա­գութ­յուն­նե­րը աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու հա­մար, ու կրկին հա­մոզ­վել, որ ի­րոք, ­Բա­կու­րը ոչ միայն բազ­մաշ­նորհ մտա­վո­րա­կան է, այլև ազ­գա­պաշտ­պան զին­վոր­յալ։
­Բա­կուրն Աստ­ծո հա­մար­ձակ քար­տու­ղար­նե­րից է։ Ն­րա ժո­ղո­վա­ծու­նե­րը, ո­րոնց թի­վը հաս­նում է եր­կու տասն­յա­կի, կա­րե­լի է հա­մա­րել բու­րում­նա­վետ մի ծաղ­կե­փունջ` բա­կուր­յան հո­գու ջեր­մութ­յամբ և սր­տի թրթիռ­նե­րով, հա­մա­հայ­կա­կան ե­րա­զան­քի ծիա­ծան­ված ե­րանգ­նե­րով։ ­Բա­վա­կան է կար­դալ նրա «­Շու­շի բեր­դա­քա­ղա­քը», «­Շու­շե­ցու հի­շա­տա­կա­րա­նը», «Գ­յու­լիս­տան­նա­մե», ­Րաֆ­ֆուն նվի­րած «­Հար­յուր տար­վա երկ­խո­սութ­յուն» երկ­հա­տոր եր­կե­րը և­ ա­պա ամ­բող­ջա­կան մե­րօր­յա կյան­քը պատ­կե­րող վի­պակ­ներն ու պատմ­վածք­նե­րը, ան­պայ­մա­նո­րեն քո առջև կհառ­նի ­Բա­կուրն իր ամ­բողջ հա­սա­կով` մեր ժո­ղովր­դի պատ­մա­կան անց­յա­լի ծի­րա­նին ու­սե­րին ու ներ­կա օ­րե­րի ջրդեղ­ված ­Սաս­նա թու­րը ձեռ­քին։
Ե՛վ հիա­նում, և՛ զար­մա­նում ես, թե բազ­մազ­բաղ մի ան­հա­տը ինչ­պես է հասց­նում հայ­րե­նի մշա­կույ­թին ըն­ծա­յել այդ­քան բարձ­րար­ժեք եր­կեր։
­Բա­կուր ­Կա­րա­պետ­յան ա­սե­լով՝ մենք` Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներս, հո­գու աչ­քե­րով տես­նում ենք ջրա­բերդ­յան նրա ծննդա­վայ­րը, որ­տե­ղից նա քայ­լե­լով դե­պի աշ­խար­հասփ­յուռ հա­յութ­յան սիր­տը` Եր­ևան, ե­ղավ երկ­րագն­դի չորս ծայ­րե­րում` լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տը ու­սին, ա­րա­րող գրի­չը ձեռ­քին, շուր­թե­րին սրտա­բուխ խոս­քը. «Իմ հա՛յ ժո­ղո­վուրդ, ­Քո որ­դին եմ ես… Իմ կյան­քի ութ­սուն տա­րի­նե­րը ­Դու ես պարգ­ևել… Ես միշտ ձգտել եմ ­Քո նվի­րած գա­րուն­ներն ա­վե­լի ծաղ­կուն ու բու­րա­վետ դարձ­նել։ Ու թե ինչ-որ բան չեմ հասց­րել, նե­րիր ինձ ծնո­ղա­կան սի­րով»։
Իսկ մենք` ­Բա­կու­րի գրչըն­կեր­ներս, աստ­վա­ծա­հա­ճո զգա­ցում­նե­րով ա­սում ենք. «­Բա­կո՛ւր ախ­պեր, հպարտ և­ ու­րախ ենք, որ դու կաս, ու վստահ ենք, որ ա­ռա­ջի­կա քո եր­կա­րակ­յաց կյան­քով հարս­տաց­նե­լու ես ոչ միայն մեր գրա­կա­նութ­յու­նը, այլև հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք ու­նե­ցող ընդ­հա­նուր մշա­կույ­թը։
Ըն­դու­նիր Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յան ող­ջույ­նը ու սպա­սիր մեր կա­րո­տա­լից հրա­վե­րին ­Հայկ­յան Ա­ռան նա­հա­պե­տի կող­մից մեզ կտա­կած Ար­ցա­խում` ­Գան­ձա­սա­րի հա­յա­պատ­կեր հո­վա­նու ներ­քո։

­Սոկ­րատ ԽԱՆՅԱՆ
­Բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր

ԱՐՅՈՒՆՈՏ ՀՐԱՊԱՐԱԿ*

­Բա­կուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ամ­բո­խը հա­վաք­վել է ­Տիզ­բո­նի Ս­պի­տակ պա­լա­տի հրա­պա­րա­կում՝ Կ­րա­կի տա­ճա­րի դի­մաց: Աս­տի­ճան­նե­րով մի քա­նի քայլ ա­ռաջ ե­կավ կար­միր հա­գած լայ­նա­ճա­կատ մո­գը, սկսեց խո­սել քաո­սի, լույս ու ստվե­րի միա­խառն­ման, չա­րի ու բա­րու բախ­ման մա­սին, ա­վար­տեց խոս­քը, մի պահ լռեց: Ամ­բո­խը ևս լ­ռեց, ա­սես միա­սին սկսե­ցին խոր­հել: Այդ պա­հին ամ­բոխն ու մո­գը մի մար­մին էին, ան­տե­սա­նե­լի թե­լե­րով կապ­ված էին ի­րար: Ամ­բո­խը ա­ռան­ձին մար­մին էր, ո­րի ու­ղե­ղը կար­միր հա­գած քուրմն էր: Ամ­բո­խի հա­յաց­քում նա աստ­վա­ծա­յին ու­նա­կութ­յուն­նե­րով օժտ­ված գեր­մարդ էր, ո­րը ճեղ­քե­լով բազ­մութ­յու­նը, գնաց դե­պի Ս­պի­տակ պա­լատ, բարձ­րա­ցավ աս­տի­ճան­նե­րով, կո­րավ շքե­ղա­զարդ դռնե­րի ետ­ևում:
Ար­քա­յա­կան խորհր­դի են հա­վաք­վել Ար­թեշ­թա­րա­նի ան­դամ­նե­րը: Հս­կա­յա­կան մուգ կար­միր գոր­գին շար­ված են տար­բեր գույ­նի բար­ձեր: Ար­քա­յա­կան խորհր­դի յու­րա­քանչ­յուր ան­դամ գի­տե նստե­լու հա­մար ի­րեն հատ­կաց­ված բար­ձը:
Հն­չե­ցին փո­ղե­րը: ­Կար­միր հա­գած քուր­մը ե­կավ, նստեց ար­քա­յա­կան գա­հի քո­ղին ա­մե­նա­մոտ բար­ձին: Ն­րան հետ­ևե­ցին պար­սից հինգ ա­մե­նագլ­խա­վոր մո­բեդ­նե­րը՝ կրա­կի քուր­մե­րը:
­Նո­րից հնչե­ցին փո­ղե­րը, ո­րոնց ա­կանջ ծա­կող ձայ­նը նա­խան­շում էր կայս­րութ­յան կա­ռա­վա­րիչ­նե­րի և ­պա­տե­րազ­մող­նե­րի դա­սի գա­լուս­տը: Ա­ռա­ջի­նը նստեց ար­թեշ­թա­րան­սա­լա­րը՝ զո­րահ­րա­մա­նա­տա­րը: Ն­րա մոտ տե­ղա­վոր­վեց վա­զիրգ ­Շա­պու­հը և­ է­րանս­պահ­պետ ­Զար­միհ­րը: Ա­պա տե­ղա­վոր­վե­ցին սատ­րապ­նե­րը, քա­ղաք­նե­րի և ­մար­զե­րի շահր­դար­նե­րը, մարզ­պան­նե­րը:
Եր­րորդ ան­գամ հնչե­ցին փո­ղե­րը: Անշ­տապ քայ­լե­րով ե­կավ, բար­ձին տե­ղա­վոր­վեց թա­գա­վո­րա­կան հո­ղա­գործ­նե­րի, ար­հես­տա­վոր­նե­րի և­ առևտ­րա­կան­նե­րի գլխա­վոր վասթ­րիօ­շան­սա­լա­րը: Ն­րան հետ­ևե­ցին գեղջ­կա­կան սպի­տակ հա­գուս­տով հինգ ծե­րու­նի­ներ:
­Նո­րից հնչե­ցին փո­ղե­րը: Այս ան­գամ՝ ա­վե­լի եր­կար:
­Վա­րա­գույ­րը շարժ­վեց: ­Բո­լո­րը ի­ջեց­րին գլուխ­նե­րը, ա­սես քո­ղի ետ­ևում արևն է ու կայ­րի աչ­քե­րը: ­Ձեռ­քե­րը թաքց­րին թևքե­րի մեջ: Ար­քա­յից ար­քա ­Կա­վա­տի գա­հի հար­ևա­նութ­յամբ՝ բազ­կա­թո­ռին, նստել էր պա­տա­նի ար­քա­յազ­նը՝ 16-ամ­յա ­Ջա­մաս­պը:
­Ձեռ­քի ա­փե­րը դնե­լով կռնա­տա­կե­րին՝ խո­սեց երկ­րի կա­ռա­վա­րիչ ­Զար­միհ­րը:
– ­Կապ­կո­հում ­Վախ­թանգն ու ­Վա­չա­կա­նը ապս­տամ­բել են: ­Պայ­մա­նա­վոր­վել են հոն-սա­վիր­նե­րի հետ միաց­նել զոր­քերն ու ար­շա­վել Ի­րա­նի վրա: ­Խո­սել եմ ­Վա­չա­կա­նի հետ: Ու­զում են միա­նալ ­Հայ­քի հետ, վե­րա­կանգ­նել ­Հա­յոց թա­գա­վո­րութ­յու­նը: Ա­սում է, որ դա ձեռն­տու է Ի­րա­նին:
­Տե­ղից բարձ­րա­ցավ ­Ջա­մաս­պը: ­Բո­լո­րը լռե­ցին:
– ­Պետք է հաշ­վի նստել հա­յե­րի հետ,- ա­սաց նա,- ե­թե դա չա­նենք, ա­պա ա­նընդ­հատ պա­տե­րազմ­նե­րի մեջ ենք լի­նե­լու: ­Փո­խա­նակ օ­գուտ քա­ղենք, պա­տե­րազ­մե­լով, հպա­տակ պա­հե­լով՝ քանդ­վում ենք: Աղ­վան­քի ե­րեք նա­հանգ­նե­րը ու ­Մեծ ­Հայ­քը նույն եր­կիրն է: ­Բա­ժա­նե­ցինք, որ հեշտ տի­րենք: ­Ռո­մեյ­նե­րը ի­րենց հեր­թին տի­րա­ցան ­Հայ­քի մյուս կե­սին ու միաց­րին ի­րենց կայս­րութ­յա­նը: Ե­կեք հա­յե­րին միաց­նենք, թա­գադ­րենք, պայ­ման կա­պենք: Խն­դի­րը մեզ հա­մար ձեռն­տու այլ լու­ծում չու­նի:
­Տե­ղից վեր ցատ­կեց ­Զար­միհ­րը:
– Ես դեմ եմ նման ա­ռա­ջար­կին,- զայ­րաց­կոտ ձայ­նով ա­սաց նա,- ե­թե զի­ջենք, ա­պա կկորց­նենք ­Կապ­կո­հի ել­քե­րի նկատ­մամբ հսկո­ղութ­յու­նը:
– ­Դա կա­նեն հա­յե­րը,- գո­չեց ար­քա­յազ­նը,- չէ՞ որ հնում ի­րենք էին այդ անց­քե­րը պա­հում: Ու մեր մեծ նախ­նի­նե­րը այդ հար­ցում հոգ­սեր չու­նեին:
­Զար­միհ­րը շրջվեց, դի­մեց կար­միր գոր­գին բազ­մած մարդ­կանց.
– Ար­քա­յազ­նը խո­սում է իր հա­յու­հի մոր ա­նու­նից, ե­կեք նե­րո­ղա­միտ լի­նենք նրա նկատ­մամբ:
­Սա անս­պա­սե­լի հար­ված էր, ո­րին պատ­րաստ չէր ­Ջա­մաս­պը:
Ար­քա­յից ար­քան բարձ­րաց­րեց ձեռ­քը:
Լ­ռութ­յուն տի­րեց:
– ­Վի­րա­վո­րա­կան են ­Զար­միհ­րի խոս­քե­րը: Ինչ որ ա­սեմ, ու­րեմն մա՞յրս է ինձ հու­շել:- ­Զար­միհ­րը փոր­ձեց հա­կա­ճա­ռել, սա­կայն ար­քա­յից ար­քան նո­րից բարձ­րաց­րեց ձեռ­քը,- վե­զիր, ար­քա­յից ար­քան է խո­սում,- ­Կա­վա­տի խոս­քե­րում ար­քա­յա­կան խորհր­դի ան­դամ­նե­րը սպառ­նա­լիք կար­դա­ցին: Ն­ման բան մինչ այդ չէր ե­ղել:- Ինչ վե­րա­բե­րում է ­Հա­յաս­տա­նին, ա­պա նման հար­ցե­րը լուրջ քննար­կում են պա­հան­ջում: Եղ­բայրս դեռ պա­տա­նի է, նե­րենք նրա ան­փոր­ձութ­յա­նը: Ես եղ­բորս հետ ա­ռան­ձին կքննար­կեմ, կո­րո­շեմ ինչ ա­նել: ­Կար­ևո­րը կայս­րութ­յան շահն է:
– Է­րա­նի և Ա­նէ­րա­նի արև, քո կամքն օ­րենք է,- զի­ջող տո­նով ա­սաց վե­զի­րը,- ճիշտ կլի­նի, որ ես հան­գա­մա­նա­լից քննեմ և ­տամ իմ նկա­տա­ռում­նե­րը պե­տա­կան այդ կար­ևոր խնդրին:
– Ա­յո՛, վե­զիր ­Զար­միհր, եր­կու օ­րից սպա­սում եմ քո նկա­տա­ռում­նե­րին,- ա­սաց ­Կա­վա­տը:
­Սա­կայն այս ան­գամ ­Զար­միհ­րը ուղ­ղա­կի ար­հա­մար­հան­քի ե­րանգ­ներ որ­սաց ար­քա­յից ար­քա­յի խոս­քե­րում: Իսկ դա նշա­նա­կում է, որ պա­տա­նի ար­քա­յից ար­քան դուրս է գա­լիս իր ազ­դե­ցութ­յու­նից: Ան­շուշտ, ար­քա­յից ար­քա­յի հե­նա­րա­նը ­Մազ­դակն է: ­Խո­սեց գլխա­վոր քուր­մը:
– Ողջ Ատ­րա­վա­նը՝ մո­բեդ­ներն ու հերբ­պատ­նե­րը գնան ­Պարս՝ ի­րենց Գլ­խա­վոր կրա­կի մոտ: Ար­տեշ­տա­րա­նի գլխա­վոր­նե­րը՝ թա­գա­վոր­նե­րը, ռազ­միկ­նե­րը գնան դի­մեն ­Շի­րա­զի Կ­րա­կին, ­Վասթ­րիօ­շա­նի ա­վագ­նե­րը գնան ­Խո­րա­սան, ի­րենց Կ­րա­կին ա­ղո­թե­լու: ­Սուրբ կրա­կը կմաք­րի և կլու­սա­վո­րի ձեր մտքե­րը:
­Կա­պույտ բար­ձե­րին բազ­մած շահ­րա­դար­նե­րը հեր­թով պատ­մե­ցին սո­վա­հար ամ­բո­խի հար­ձա­կում­նե­րի մա­սին:
– Ն­րանք թա­լա­նում են հա­րուստ­նե­րի ու­նեց­ված­քը, սպա­նում ի­րենց տե­րե­րին, ի­րար մեջ բա­ժա­նում նրանց կա­նանց, դուստ­րե­րին: Ար­դեն այր­վում են ­Տիզ­բո­նի ար­վար­ձան­նե­րի դաս­տա­կերտ­նե­րը: ­Հա­զա­րա­վոր սով­յալ­ներ են կու­տակ­վել ­Տիզ­բո­նի, ­Գուն­դի­շա­պու­հի, Իս­թա­հա­րի, ­Նի­հա­վեն­դի փո­ղոց­նե­րում:
– Փ­ղե­րը, միայն փղե­րը կա­րող են փրկել Ի­րա­նը,- գո­չեց վե­զիր ­Զար­միհ­րը,- ե­րեք շար­քե­րով մեր ռազ­մա­կան փղե­րը կքշեն ա­նօ­րեն­նե­րին, իսկ փղե­րին կհետ­ևեն հա­զա­րա­վոր նի­զա­կա­վոր­նե­րը:
­Մազ­դա­կը վեր թռավ տե­ղից ու գո­չեց.
– Ա­խու­րա ­Մազ­դան տվել է ա­մե­նի ե­րեք սկիզ­բը՝ ­Հո­ղը, ­Ջու­րը, Կ­րա­կը: Այն հա­վա­սար է բա­ժան­վել բո­լո­րին, ­Մազ­դա­յի ե­րեք միաս­նութ­յուն­նե­րը՝ ­Բա­րի ­Միտ­քը, ­Բա­րի ­Խոս­քը, ­Բա­րի ­Գոր­ծը, դե­պի լույ­սը՝ մեր միտքն է, հնգյա­կի հիմ­նը՝ խոս­քը: Իսկ ո՞ւր է գոր­ծը: ­Մար­դիկ մեռ­նում են սո­վից, երբ ամ­բար­նե­րը լցված են ցո­րե­նով: ­Հա­րեմ­նե­րը լցված են ծույլ ու ան­բան կա­նան­ցով: ­Միայն մի հա­վա­տաց­յա­լի ենք կե­րակ­րում, այդ գեր­հա­գե­ցա­ծին էլ գի­շեր­վա հա­մար կին ենք մա­տա­կա­րա­րում: Ու ար­յու­նը խու­նա­նում է շատ կշտա­նա­լիս, ինչ­պես և ­սո­վա­ծութ­յու­նից: Ին­չի՞ են պետք կրակ­նե­րը տա­ճար­նե­րում, երբ մութ է հո­գի­նե­րում,- ա­պա ­Մազ­դա­կը դար­ձավ դե­պի ար­քա­յից ար­քան,- ամ­բար­նե­րից ոչ թե հին­գե­րորդ մա­սը պետք է բա­ժա­նել աղ­քատ­նե­րին, ո­րով­հետև մաս տա­լը ո­ղոր­մութ­յուն է, ո­րով­հետև ո­ղոր­մութ­յու­նից ա­մե­նազզ­վե­լին տվո­ղի և ­վերց­նո­ղի կեղ­ծի­քի մեջ թաղ­վելն է: ­Թո­ղեք, որ բաց­վեն բո­լոր դար­պաս­ներն ու փա­կե­րը, այդ ժա­մա­նակ էլ կճա­ռա­գի ­Մազ­դա­յի նա­խաս­տեղծ լույ­սը:
Ե­րե­կո­յան ­Կար­միր տա­ճա­րի շուր­ջը հսկա­յա­կան ամ­բոխ էր հա­վաք­վել: Երբ տա­ճա­րից դուրս ե­կավ ­Մազ­դա­կը, նույ­նիսկ սո­վից թու­լա­ցած մար­դիկ վեր կա­ցան, գնա­ցին դե­պի ա­ռաջ­նոր­դը:
– Ա­հա չորս ու­ժե­րը,- եր­կար ձեռ­քե­րը վեր տա­րա­ծե­լով գո­չեց ­Մազ­դա­կը:- ­Հա­կա­սութ­յուն­նե­րի տար­բե­րակ­ման Ու­նա­կութ­յու­նը, ժա­մա­նա­կը հնա­զան­դեց­նող ­Հի­շո­ղութ­յու­նը, հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը պա­հող Ի­մաս­տութ­յու­նը և ­վեր­ջա­պես, բա­վա­կա­նութ­յան Ու­րա­խութ­յու­նը, ո­րին ձգտում է ա­մեն կեն­դա­նի ա­րա­րած: Այս չորս հաս­կա­ցութ­յուն­նե­րը ի­րենց յոթ էութ­յուն­նե­րով կա­ռա­վա­րում են աշ­խար­հը։ Ա­հա դրանք. Իշ­խա­նութ­յուն, ­Կա­ռա­վա­րում, ­Պա­հես­տա­վո­րում, ­Կա­տա­րում, Ըմբռ­նում, ­Դա­տո­ղութ­յուն, ­Ծա­ռա­յութ­յուն: Իսկ այս յո­թը հա­վեր­ժո­րեն պտտվում են տաս­ներ­կու գոր­ծո­ղութ­յուն­նե­րով. Ար­տա­հայ­տել, ­Տալ, ­Վերց­նել, ­Տա­նել, Սնվել, ­Շարժ­վել, Ա­րա­ծեց­նել, ­Ցա­նել, ­Հար­վա­ծել, ­Գալ, Գ­նալ, Ա­մուր լի­նել: ­Չորս ու­ժե­րի միաս­նութ­յու­նը ­Յո­թի, ու նրանց մի­ջո­ցով ­Տաս­ներ­կու­սի հետ հենց ճշմար­տութ­յան լույսն է: Այն մեր աշ­խարհ է թա­փան­ցում նեղ ճեղ­քով, ի­հար­կե, խեղ­ված, խե­ղաթ­յուր­ված վի­ճա­կում: ­Սա­կայն լույ­սի օ­րենք­նե­րը ա­մուր են ու հա­վերժ, այն դեպ­քում, երբ մու­թի ժա­մա­նա­կը պա­տա­հա­կան է և­ ան­պայ­ման պարտ­վե­լու է: Այդ մա­սին չգի­տեր հույն Պ­լա­տո­նը: ­Մեզ տրված է՝ լու­սա­վո­րել քա­րան­ձա­վի բո­լոր անկ­յուն­նե­րը: ­Սա է մեր ճշմար­տութ­յու­նը. «­Չորս», «­Յոթ» և «­Տաս­ներ­կու»:
­Կա­վա­տի թա­գա­վո­րութ­յան եր­րորդ տա­րում ար­քա­յա­կան պա­լա­տի ճո­խութ­յան, հան­դի­սա­վոր ըն­դու­նե­լութ­յուն­նե­րի ու ազն­վա­կան­նե­րի պա­ճու­ճա­գե­ղութ­յան ետ­ևում թաքն­ված է ի­րան­յան խո­րը ճգնա­ժա­մը: Ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ Ի­րա­նում տի­րութ­յուն է ա­նում սո­վը: ­Տիզ­բո­նի փո­ղոց­նե­րում ա­մե­նուր ըն­կած են դիակ­ներն ու մա­հա­ցող­նե­րը: Էֆ­թա­լիտ­նե­րը ­Կա­րա­կու­մի ա­նա­պա­տում ­Պե­րո­զի նկատ­մամբ ջախ­ջա­խիչ հաղ­թա­նա­կից հե­տո ռազ­մա­տուր­քի տակ էին դրել կայս­րութ­յա­նը: ­Կապ­կո­հում բույն դրած հո­ներն ի­րենց հեր­թին ­Ճո­րա ­Պա­հի ու ­Դար­յա­լի անց­քե­րով մտնում են Այսր­կով­կաս ու թա­լա­նում, գե­րե­վա­րում մարդ­կանց: Օ­րե­ցօր բո­լո­րի աչ­քի ա­ռաջ ընկ­նում է ե­րի­տա­սարդ ար­քա­յից ար­քա ­Կա­վա­տի հե­ղի­նա­կութ­յու­նը: ­Հենց նրա ա­մե­նա­թո­ղութ­յամբ մոգ ­Մազ­դա­կը հրա­պա­րա­կա­յին իր ե­լույթ­նե­րում մեր­կաց­նում է իշ­խա­նա­վոր­նե­րի ա­գա­հութ­յունն ու ե­րես­պաշ­տութ­յու­նը և ­կոչ ա­նում ու­նևոր­նե­րի ողջ հարս­տութ­յու­նը հա­վա­սար բա­ժա­նել ժո­ղովր­դին:
­Մազ­դա­կը դուրս է գա­լիս հրա­պա­րակ, որ­տեղ սով­յալ ամ­բոխն է կու­տակ­վել, հայ­տա­րա­րում է.
– Ար­քա­յից ար­քան թույլ է տա­լիս. բա­ցեք ամ­բար­նե­րը, պա­հեստ­նե­րը, ա­մե­նը բա­ժա­նեք կա­րի­քա­վոր մարդ­կանց:
Ողջ Ի­րա­նով մեկ սկսվում են ջար­դերն ու թա­լա­նը: Ար­քա­յից ար­քա­յին զե­կու­ցում են ա­նօ­րի­նութ­յուն­նե­րի մա­սին: ­Կա­վա­տը կա­տա­ղում է, կան­չում ­Մազ­դա­կին.
– Այս ի՞նչ ես ա­նում, ի՞նչ ի­րա­վուն­քով:
­Մազ­դա­կը հան­գիստ պա­տաս­խա­նում է.
– Ար­քա­յից ար­քա, Ի­րա­նը դա­տարկ ստա­մոքս­նե­րի և ­լի­քը ամ­բար­նե­րի եր­կիր է, երկ­րոր­դը ա­ռա­ջի­նի պատ­ճառն է:
Ե­րե­կո­յան բո­լոր կող­մե­րից, ա­սես ինչ-որ մե­կի հրա­հան­գով, ջա­հե­րով ­Տիզ­բոն են հոր­դում սո­վա­հար­նե­րը: ­Մազ­դա­կը տա­ճա­րի ­Սուրբ կրա­կից կպցնում է իր ջա­հը, կրա­կը փո­խան­ցում ջա­հա­կիր­նե­րին: Ն­րանք հո­սում են դե­պի պա­լա­տա­կան հրա­պա­րա­կը, որ­տեղ նրանց ող­ջու­նում է ար­քա­յից ար­քա ­Կա­վա­տը: ­Զար­միհրն այլևս չի զսպում ի­րեն և ­նա­խա­պես մո­տեց­րած փղե­րով զո­րա­ջո­կա­տը բաց է թող­նում ամ­բո­խի վրա: ­Սա­կայն հաղ­թող են դուրս գա­լիս մազ­դակ­յան­նե­րը: Փ­ղե­րը հե­ռա­նում են: Սև բաճ­կոն­նե­րով մար­դիկ, հան­ցա­գործ­ներ, գո­ղեր, գնում են փո­ղոց­նե­րով, մտնում են տնե­րը, սրա­խող­խող են ա­նում մարդ­կանց, թա­լա­նում, բռնա­նում:
­Ջա­հա­կիր­նե­րից շա­տե­րի ու­ժը մինչև ­Տիզ­բո­նի Հ­յու­սի­սա­յին դար­պաս­ներն էր հե­րի­քում, ու մեռ­նում էին: ­Տիզ­բո­նի եր­կաթ­յա դար­պաս­նե­րը փակ էին: ­Դիակ­նե­րը թափ­ված էին ճա­նա­պար­հին: ­Հա­տուկ մար­դիկ կեռ­ման­նե­րով քա­շում էին դիակ­նե­րը, դուրս տա­նում քա­ղա­քի սահ­ման­նե­րից: Իսկ օ­դում շա­րու­նա­կում էին հար­յու­րա­վոր անգղ­ներ պտտվել: ­Հա­զա­րա­վոր տա­րի­ներ այդ­պես է ե­ղել: ­Հար­յուր տա­րին մեկ ա­ղետ է պա­տա­հում. հա­մա­ճա­րակ, ե­րաշտ, երկ­րա­շարժ, փո­թո­րիկ, ու ա­սես ի­րար ձայ­նե­լով հա­վաք­վում են աշ­խար­հի գի­շա­կեր անգղ­նե­րը, ա­մե­նա­թեթև հո­տը (թե դա նրանց հա­մար բուր­մունք է), ո­րը քա­մին տա­նում է հա­յու­րա­վոր փար­սախ հե­ռու երկր­ներ, հասց­նում նրանց: Անգ­ղը պե­տութ­յուն, սահ­ման չի ճա­նա­չում, ար­դեն գու­շա­կում է, թե ինչ է պա­տա­հել մարդ­կանց և ինչ խրախ­ճանք է սպա­սում իր ցե­ղա­կից­նե­րին: Ն­րանք ճա­նա­չում են մարդ­կանց պա­տե­րազմ­նե­րը կամ հա­մա­ճա­րակ­նե­րը, մյուս ա­ղե­տա­լի դեպ­քե­րը: ­Հենց զին­ված մարդ­կանց բա­նակ­նե­րի շարժ են նկա­տում, ար­դեն գի­տեն, որ ա­ռատ կեր է լի­նե­լու: Ա­հա հոտ-բուր­մուն­քը հա­սավ նրանց ռուն­գե­րին, հա­վաք­վում են, սա­կայն այս ան­գամ ստիպ­ված չեն լի­նի պայ­քա­րել բո­րե­նի­նե­րի կամ առ­յուծ­նե­րի դեմ կամ սպա­սել, թե ինչ է մնում նրան­ցից հե­տո, քա­նի որ կերն ան­հա­մար շատ է, ու չեն էլ հասց­նում ամ­բողջն ըմ­բոշխ­նել: Ու նրանց հա­մար միև­նույն է, թե որ­տեղ պետք է մարդ­կա­յին մար­մին կտցա­հա­րեն, լռութ­յան աշ­տա­րակ­նե­րո՞ւմ, թե՞ ­Տիզ­բո­նի պա­րիսպ­նե­րի տակ:
Հս­կա կայս­րութ­յան ու­ղե­ղը ա­սես ե­ռում է: ­Մի մա­սում սով է, ար­յուն չի մտնում, մյու­սը պայ­թում է ճո­խութ­յու­նից: Ա­նընդ­հատ սո­վա­հար­նե­րի, հեծ­յալ ա­զատ­նե­րի խմբեր էին մտնում ­Տիզ­բոն: Կ­րա­կի ան­հա­մար տա­ճար­նե­րը, փո­ղոց­նե­րը, տնե­րը կար­մի­րով են պատ­վել:
­Կար­միր տա­ճա­րի մոտ շի­կա­ցած զնդան էր ըն­կած: ­Դար­բի­նը զգու­շաց­նում է. չմո­տե­նալ: ­Վաղ ա­ռա­վոտ­յան, երբ մո­գե­րը դեռ չէին հասց­րել դի­մա­վո­րել ճրա­գա­լույսն ու ­Միհ­րին գովք-ա­ղոթք եր­գել, բյու­րա­վոր ջա­հե­րը, ա­սես եր­կինքն է ան­հա­մար աստ­ղե­րով ցած ի­ջել ու հո­սում է դե­պի ­Տիզ­բոն: Ան­հա­մար կրակ­նե­րը հո­սում են գե­տե­րի պես դե­պի մայ­րա­քա­ղաք: Աստղ-ջա­հե­րը լցվում են Կ­րա­կի գլխա­վոր տա­ճա­րի հրա­պա­րա­կը, ո­րը ստանձ­նել էր կրակ­նե­րի ծո­վի դե­րը:
­Տա­ճա­րի մուտ­քից դուրս ե­կավ կար­միր հա­գած լայ­նա­ճա­կատ քուր­մը: Ն­րա վեր պար­զած ձեռ­քում տա­ճա­րի ջահն է, ո­րը պո­կել է տա­ճա­րի պա­տից: Ամ­բո­խը մի պահ պա­պանձ­վեց, ա­սես քա­րա­ցավ: ­Մո­գը ցած նե­տեց ­Սուրբ Կ­րա­կը, այր­վող յու­ղը տա­րած­վեց քա­րե­րին:
Հ­րա­պա­րա­կով մեկ թնդաց քուրմ ­Մազ­դա­կի ձայ­նը.
– ­Հացն ու կի­նը՝ ա­հա աշ­խար­հի միակ ճշմար­տութ­յու­նը:
Խ­լեց մոտ կանգ­նած մար­դու ջա­հը, մո­տեց­րեց սա­լա­հա­տա­կին այր­վող կրա­կին: ­Ջա­հը բոցկլ­տաց: Ու մար­դիկ նետ­վե­ցին դե­պի գետ­նի այր­վող յու­ղը, տա­ճա­րի ­Սուրբ Կ­րա­կից կպցրին ի­րենց ջա­հե­րը: ­Մի պահ Ս­պի­տակ տա­ճա­րի հար­թա­կը կեն­դա­նա­ցավ: Այն­տեղ հայտն­վեց ար­քա­յից ար­քա­յի գա­հը: ­Մազ­դա­կը գա­հին ըն­դա­ռաջ գնաց: ­Քո­ղը ետ շարժ­վեց: ­Մարդ­կանց առջև շող­շո­ղում էր Է­րա­նի և Ա­նէ­րա­նի ար­քա­յից ար­քա­յի հրա­շա­փայլ և­ ոս­կե­զօծ գա­հը: ­Մար­դիկ ա­ռա­ջին ան­գամ են ի­րենց աչ­քե­րով տես­նում Ի­րա­նի ար­քա­յա­կան գա­հը: Ար­քա­յից ար­քա ­Կա­վա­տը դուրս էր ե­կել ող­ջու­նե­լու սով­յալ­նե­րին: ­Մազ­դա­կը ջա­հը վեր պար­զած քայ­լեց դե­պի ­Կա­վա­տը: ­Կար­միր հա­գած մո­գե­րի ջա­հա­կիր խում­բը ­Մազ­դա­կին ըն­դա­ռաջ շարժ­վեց: ­Մազ­դա­կը կանգ ա­ռավ գա­հի մոտ: Ար­քա­յից ար­քան՝ աստ­ված­նե­րի ու Ի­րա­նի տե­րե­րի ժա­ռան­գոր­դը, ցած ի­ջավ գա­հից, ձեռ­քի շար­ժու­մով ող­ջու­նեց ջա­հա­կիր ցու­ցա­րար­նե­րին: Հ­րա­պա­րա­կը թնդաց խե­լա­հեղ ամ­բո­խի ա­ղա­ղա­կից:
Այդ պա­հին էլ եր­կա­թե դար­պաս­նե­րը ետ սա­հե­ցին, ու հսկա­յա­կան աշ­տա­րակ-փղե­րը երկ­րորդ ան­գամ շարք կազ­մած շարժ­վե­ցին դե­պի ամ­բո­խը: ­Ջա­հա­կիր­նե­րը ընկր­կե­ցին, ետ գնա­ցին՝ աս­պա­րե­զը զի­ջե­լով ռազ­մա­կան փղե­րին: ­Միայն ­Մազ­դա­կը ջա­հը վեր պար­զած կանգ­նել էր փղե­րին դեմ հան­դի­ման: Իսկ ար­քա­յից ար­քան շփո­թա­հար ու գլու­խը կորց­րած կանգ­նել էր իր գա­հի մոտ:
­Մազ­դա­կը կար­միր փղի աշ­տա­րա­կից ղե­կա­վա­րում է մարդ­կա­յին հոս­քե­րը, ո­րոնք ուղղ­վում են դե­պի դաս­տա­կերտ­նե­րի բաց ամ­բար­նե­րը: ­Սով­յալ­նե­րը պառ­կում էին ցո­րե­նի կույ­տի վրա, հենց հում վի­ճա­կում ցո­րեն ու­տում: ­Շա­տե­րը չեն դի­մա­նում ու մնում են ցո­րե­նի մեջ թաղ­ված: ­Մազ­դա­կը բա­ցատրեց, որ կշտա­նա­լուց հե­տո պետք է բո­լո­րին բա­ժա­նել ամ­բար­նե­րի ցո­րե­նը: Իսկ մար­դիկ մեռ­նում էին միան­գա­մից ան­չափ կուշտ ու­տե­լուց: Ամ­բար­նե­րից սայ­լե­րով տա­նում էին ցո­րենն ու մթեր­քը՝ բա­ժա­նե­լու կա­րի­քա­վոր­նե­րին:
Բ­յու­զան­դա­կան ­Հա­յաս­տա­նից ե­կել էին կար­միր թա­սա­կով մար­դիկ, գոտ­կին փա­թա­թած փո­կե­րով, գոտ­կա­տե­ղից կա­խել էին կարճ դա­նակն ու սրե­լու սև ­քա­րը, խառն­վել էին ամ­բո­խին: ­Մարդ­կանց յու­ղի մեջ տա­պա­կած սպի­տակ ալ­յուր էին բա­ժա­նում: ­Պան­րի կտոր­նե­րը կտրտում էին ու բա­ժա­նում ա­ռանց կշռե­լու: ­Մի քա­նի ցուլ կտրտե­ցին քսա­նա­կան մա­սե­րի ու բա­ժա­նե­ցին մարդ­կանց: ­Չո­րե­ղեն մթեր­քը լցնում էին ա­ռաջ պար­զած գլխարկ­նե­րը:
«Ար­յու­նոտ գի­շե­րից» հե­տո ար­քա­յա­կան պա­լա­տի աս­տի­ճա­նա­վոր­նե­րին ու­ղար­կում են բա­ցե­լու ունևոր­նե­րի ամ­բար­նե­րը, միև­նույն ժա­մա­նակ բա­ժա­նում հա­րեմ­նե­րի կա­նանց: Ար­քա­յից ար­քա ­Կա­վա­տը բա­ցել տվեց ար­քա­յա­կան հա­րե­մը, ո­րը մնա­ցել էր ­Պե­րո­զի ու ­Վա­ղար­շի ժա­մա­նակ­նե­րից, ա­զատ ար­ձա­կեց ա­նօգ­նա­կան, աշ­խար­հից կտրված կա­նանց: ­Կա­վա­տը տե­սավ, թե ինչ­պես էր ամ­բո­խը խլխլում գե­ղեց­կու­հի­նե­րին: Ա­վե­լի ա­նօգ­նա­կան էին դե­ռա­տի հար­ճե­րը, ար­քու­նի­քում որ­պես նվեր պահ­վող, աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր անկ­յուն­նե­րից գե­րե­վար­ված, փախց­րած ու ար­քա­յից ար­քա­յին նվեր բե­րած գե­ղեց­կու­հի աղջ­նակ­նե­րը: Ար­քա­յից ար­քան այդ աղջ­նակ­նե­րին ըն­ծա­յում էր ի­րեն նվիր­վա­ծութ­յամբ աչ­քի ըն­կած զին­վո­րա­կան­նե­րին ու Ար­քա­յա­կան խորհր­դի ան­դամ­նե­րին:
Կ­րա­կի տա­ճա­րից դուրս ե­կավ քուրմ ­Մազ­դակն ու հայ­տա­րա­րեց.
– ­Ժո­ղո­վո՛ւրդ, այն, ինչ որ տե­ղի է ու­նե­ցել՝ ամ­բար­նե­րի, հա­րուստ­նե­րի ու­նեց­ված­քի բա­ժա­նու­մը աղ­քատ­նե­րին, կա­տար­վել է ար­քա­յից ար­քա ­Կա­վա­տի թույլտ­վութ­յամբ:- Լ­ռեց, սպա­սեց, թե ամ­բո­խը ինչ­պես կդի­մա­վո­րի այս խոս­քե­րը: Իսկ մար­դիկ գո­չում էին. «­Կեց­ցե՛ ­Կա­վա­տը»: Ա­պա քուր­մը շա­րու­նա­կեց:- ­Սա­կայն ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, ա­պա կքանդ­վեն պե­տութ­յան հիմ­քե­րը: ­Մեզ անհ­րա­ժեշտ է գալ հա­մընդ­հա­նուր հա­մա­ձայ­նութ­յան: Այլևս պետք է դա­դա­րեց­նել ազն­վա­կան­նե­րի ու­նեց­ված­քի թա­լա­նը:
Այս-այն կող­մից բղա­վում էին.
– Ո՜չ, ոչ մի դեպ­քո՜ւմ, պետք է թա­լա­նենք հա­րուստ­նե­րին…
– ­Թող կոր­չի ­Մազ­դա­կը…
– ­Դա­վա­ճա՜ն, ­Կա­վա­տի շո՜ւն…
­Մազ­դա­կը նման պա­տաս­խան չէր սպա­սում: Ին­քը ամ­բո­խի ան­բա­ժա­նե­լի մասն է, ե­թե իր խոս­քե­րը ամ­բո­խի մտքե­րին չեն հա­մա­պա­տաս­խա­նում, ա­պա ին­քը դուրս է մնում ամ­բո­խից: Ե­թե մինչ այդ ի­րե­նից բո­ղո­քում էին ազն­վա­կան­նե­րը, Ար­քա­յա­կան խորհր­դի ազ­դե­ցիկ այ­րե­րը, ա­պա իր դեմ են ար­տա­հայտ­վում աղ­քատ ու սո­վա­հար մար­դիկ, ո­րոնց հա­մար հնա­րա­վո­րութ­յուն է ստեղ­ծել ոչ միայն փրկվել սո­վից, այլև ու­նեց­ված­քի, կնոջ տեր դառ­նալ: ­Սա­կայն այս կամ այն տե­ղից լսվում է.
– ­Կոր­չի ­Մազ­դա­կը, կոր­չի ­Կա­վա­տը, մեզ նման ար­քա պետք չէ…

*­Հատ­ված «­Ջա­մասպ և ­Կա­վատ
­Սա­սան­յան­ներ» պատ­մա­վե­պից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։