ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

­Թա­տե­րա­կա­նաց­ված
ըն­թեր­ցում­ներ

ԱՐՄՄՈՆՈ 21-ի շրջա­նակ­նե­րում ա­ռա­վել խորհր­դան­շա­կանն ու ակն­կա­լե­լին, թերևս, ա­ռա­ջին թե­ման՝ «­Պատ­մութ­յուն­ներ պա­տե­րազ­մի մա­սին» ծրա­գիրն էր, նպա­տա­կը՝ հնա­րա­վո­րինս ի­րա­տե­սո­րեն ներ­կա­յաց­նել ու փաս­տագ­րել 44-օր­յա պա­տե­րազ­մում մեր հայ զին­վոր­նե­րի, սպա­յի, բժշկի, կա­մա­վոր­նե­րի հե­րո­սա­կան պատ­մութ­յուն­ներն ու դրվագ­նե­րը, նրանց ո­գու ուժն ու հաս­տա­տա­կա­մութ­յու­նը: ­Մա­յի­սի 31-ին, ­Հա­յաս­տա­նի թա­տե­րա­կան գոր­ծիչ­նե­րի միութ­յան դահ­լի­ճում, տե­ղի ու­նե­ցան վեց դրա­մա­տուրգ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի թա­տե­րա­կան ըն­թեր­ցում­նե­րը, նույն թե­մա­յով վեց տար­բեր պատ­մութ­յուն, վեց հո­գե­վի­ճակ, կյան­քի ու մահ­վան միջև պայ­քա­րի վեց ի­րո­ղութ­յուն, երբ գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան կեր­պար­նե­րը պայ­քա­րի բո­վով ան­ցած, մա­հը տե­սած և հ­րաշ­քով փրկված մեր մար­տիկ­ներն են, ո­րոն­ցից մի քա­նի­սը ներ­կա էին մի­ջո­ցառ­մա­նը և ­վե­րապ­րե­ցին այն ի­րա­վի­ճակ­նե­րը, երբ ա­մեն ինչ թվում էր ա­նի­րա­կան, բայց ի­րա­կան էր, ի­րա­կան էին ի­րենց զոհ­ված ըն­կեր­նե­րը, թշնա­մու հրթիռ­նե­րից ու ա­նօ­դա­չու­նե­րից ա­վե­րակ­նե­րի վե­րած­վող շե­նե­րը, և հո­ղը, որ այր­վում էր ու բզկտվում տան­կե­րի թրթուր­նե­րի տակ, այն հո­ղը, ո­րը թշնա­մու հա­մար ըն­դա­մե­նը տա­րածք է, իսկ ի­րենց հա­մար հայ­րե­նիք ու ճա­կա­տա­գիր և՝ ա­մե­նա­կարևո­րը, ապ­րե­լու փի­լի­սո­փա­յութ­յուն: ­Պա­տե­րազ­մի մա­սին պատ­մութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­րե­ցին դե­րա­սան­ներ ­Նա­րեկ ­Բաղ­դա­սար­յա­նը, ­Սար­գիս ­Շո­ղուն­ցը, ­Զա­րու­հի ­Խա­չատր­յա­նը, ­Տաթև ­Ղա­զար­յա­նը:
Հ­րաչ ­Բեգ­լար­յա­նի «­Սի­րում և ա­տում եմ հո­ղը» պատ­մութ­յան հե­րո­սի մտո­րում­նե­րը հո­ղի մա­սին, փաս­տա­ցի՝ մեռ­նել-ապ­րե­լու բա­նաձ­ևի վե­րաի­մաս­տա­վո­րումն էր: «­Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ես շատ բա­ներ հաս­կա­ցա,- ա­սում է ­Վար­դան ­Զա­քար­յա­նը,- բայց ա­մե­նագլ­խա­վո­րը, թերևս, այն էր, որ ի­մա­ցա հո­ղի ար­ժե­քը: ­Հաս­կա­ցա, որ մար­դը հո­ղե ա­նոթ է ըն­դա­մե­նը, որ­քան ա­մուր, նույն­քան էլ՝ դյու­րա­բեկ ու խո­ցե­լի։ ­Հաս­կա­ցա նաև, որ հո­ղը խան­դոտ է։ ­Հա՛, ե­թե բա­վա­րար չա­փով չես սի­րում, ե­թե լավ չես պաշտ­պա­նում, անց­նում է ու­րի­շին։ ­Դա­վա­ճա­նում է։ Իմ կյան­քում ես եր­բեք այդ­քան մո­տիկ չեմ ե­ղել հո­ղին, եր­բեք այդ­քան չեմ ա­պա­վի­նել նրան ու այդ­քան չեմ սի­րել, որ­քան պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Թշ­նա­մին հար­վա­ծում է, դու մտնում ես հո­ղի մեջ, թշնա­մին ա­նօ­դա­չո­ւի ա­պակ­յա աչ­քով ճշտում է տեղդ, որ վե­րաց­նի, իսկ դու ա­պա­վի­նում ես հո­ղին։ Աստ­ծո ա­նու­նը տա­լիս ես, բայց ա­վե­լի շատ հո­ղին ես ա­պա­վի­նում»:
44-օր­յա պա­տե­րազ­մը, հա­մա­տա­րած կրա­կի իր ա­ղե­ղով, եր­բեմն հա­մե­մատ­վում է դժոխ­քի հետ, դժոխք ոչ թե երկ­նա­յին ան­հայտ տի­րույ­թում, այլ մեր հո­ղի վրա, մեր նե­րաշ­խար­հում, շա­րու­նակ­վե­լով ան­գամ մեր ե­րազ­նե­րում: Ա­նա­հիտ Ար­փե­նի հե­րոս Ա­րեգ Կ­յու­րեղ­յա­նը, ո­րի ա­նու­նով էլ կոչ­վում է պատ­մութ­յու­նը, ար­դեն հետ­պա­տե­րազմ­յան իր խո­հե­րում փոր­ձում է վեր­ծա­նել ար­հա­վիր­քի խոր­քա­յին պատ­ճառ­նե­րը. «Առ­հա­սա­րակ, երբ մտա­ծում ես ու գի­տակ­ցում, որ այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը նախ­կին սխալ­նե­րի հետ­ևանքն է, երբ հենց պա­տե­րազ­մի դաշ­տում տես­նում ես, որ այ­նինչ բա­նը ակն­հայտ սխալ է, ո՞նց կլի­նի, որ… Ախր, դու ա­մեն ինչ ա­րել ես, որ այդ­պի­սի բան չլի­ներ: Ու նո­րից սփո­փող միակ միտքն այն է մնում, որ երբ այս վի­ճա­կից դուրս գանք, պետք է այդ սխալ­ներն այլևս եր­բեք թույլ չտանք: Ու… ո՛ւ: ­Մի խոս­քով, բո­լորս էլ գի­տենք, թե ին­չու այս­պես ե­ղավ: ­Թույլ տվե­ցինք՝ ե­ղավ: ­Մե՛նք ենք թույլ տվել: ­Ժո­ղո­վո՛ւրդն է թույլ տվել, և­ ինքն էլ զոհ­վում է: ­Հա՛, ես չզոհ­վե­ցի, բայց այդ­քան զոհ ե­ղավ, ի՞նչ տար­բե­րութ­յուն»: Իս­կա­պես էլ, ով­քեր ֆի­զի­կա­պես չզոհ­վե­ցին, նրանց պա­տա­նե­կութ­յունն ու ե­րի­տա­սար­դութ­յու­նը զոհ­վեց, և ­հի­մա դժվար է գու­շա­կել, թե որ­տե­ղից և ինչ­պես է ի­րենց կյան­քը շա­րու­նակ­վե­լու:
Այս պա­տե­րազ­մում բազ­մա­կի էին, երբ հայր և որ­դի միա­սին էին պայ­քա­րում թշնա­մու դեմ, պայ­քա­րում էին ուս ու­սի, պայ­քա­րել էին հե­րո­սա­բար, միա­սին զոհ­վում կամ միա­սին վի­րա­վոր­վում էին: ­Դա­վիթ ­Խա­չի­յա­նի «­Հայր և­ որ­դի» դրա­ման հենց այդ­պի­սի ի­րո­ղութ­յան ար­ձա­նագ­րումն էր, կարճ և դրա­մա­տիկ պատ­մութ­յուն՝ ­Գա­րե­գին հոր և ­Նիկ որ­դու մա­սին, ով­քեր. «Կռ­վե­լով, ­Հադ­րու­թից հա­սել էին ­Շու­շի: ­Վեր­ջին գի­շե­րը՝ նո­յեմ­բե­րի 7-ին, եր­կուսն էլ բե­կո­րա­յին վի­րա­վո­րում էին ստա­ցել: ­Շու­շիից Ս­տե­փա­նա­կերտ տա­նող ճա­նա­պար­հին շտա­պօգ­նութ­յան մե­քե­նա­ներն ըն­կել էին թշնա­մու խա­չաձև հրա­ձգութ­յան տակ: Ե­րեք մե­քե­նա­յից միայն մեկն էր հա­սել Ս­տե­փա­նա­կերտ: Մ­յուս եր­կու­սը հրդեհ­վել և ­վառ­վել էին ճա­նա­պար­հին: Ի­րենց մե­քե­նան մաղ էր դար­ձել: ­Մի գնդակ ան­ցել էր ­Նի­կի ա­փի մի­ջով, ծա­կել հե­ռա­խո­սը, ա­պա ան­ցել ոտ­քե­րի մի­ջով ու դուրս ե­կել: Եր­ևի ­Նի­կի մոր ա­ղոթ­քով էին ողջ մնա­ցել: ­Բա­րե­բախ­տա­բար ներ­քին օր­գան­նե­րը չէին վնաս­վել: ­Հե­տո նրանց տե­ղա­փո­խել էին Եր­ևան և ­տե­ղա­վո­րել հի­վան­դա­նո­ցում»: Ինչ­պես այս, այն­պես էլ մյուս պատ­մութ­յուն­նե­րը ա­սես նույն վե­պի է­ջե­րից են, ճա­կա­տագ­րի նույն խառ­նա­րա­նից, քա­նի որ պա­տե­րազմ­նե­րը հենց ճա­կա­տագ­րե­րի խառ­նա­րան են:
­Կա­րի­նե ­Խո­դիկ­յա­նի «Որ­տե՞ղ էիր մինչև հի­մա…» պա­տու­մի. «­Բո­լոր պա­տե­րազմ­նե­րը նման են ի­րենց դա­ժա­նութ­յամբ: ­Բո­լոր պա­տե­րազ­մող­նե­րը տար­բեր են ի­րենց սի­րով» դի­տար­կու­մը են­թա­գի­տակ­ցո­րեն սե­րը կեր­պա­րա­նա­փո­խում է ապ­րե­լու հո­մա­նի­շի: ­Խո­դիկ­յա­նի պատ­մութ­յու­նը սի­րո պատ­մութ­յուն է, ա­սել կու­զի՝ ապ­րե­լու պատ­մութ­յուն: 44-օր­յա պա­տե­րազ­մը հա­րուստ է և այս­պի­սի դրվագ­նե­րով: ­Նա­րե­կը կա­մա­վոր մեկ­նում է ռազ­մա­ճա­կատ: ­Նա­րեն ա­մեն օր սպա­սում ու ստա­նում է թանկ SMS-նե­րը: ­Հե­տո՝ լռութ­յուն… «­Մինչև լուր է ստա­նում, որ ­Նա­րե­կը Եր­ևա­նում է՝ հի­վան­դա­նո­ցում, ու սլա­նում է հի­վան­դա­նոց»: ­Սա­կայն. «­Հա­մար­յա ան­շունչ, պայթ­յու­նից խրա­մա­տի փլա­տակ­նե­րի տակ մնա­ցած, մի կերպ ­Գո­րիս, իսկ հե­տո Եր­ևան, մի քա­նի վի­րա­հա­տութ­յուն տա­րած ­Նա­րե­կը համ­րա­ցել է, չի խո­սում, չգի­տեն էլ՝ որ­ևէ մե­կին ճա­նա­չո՞ւմ է, լսո՞ւմ է կամ գո­նե հաս­կա­նո՞ւմ է՝ որ­տեղ է գտնվում: Աղ­ջիկն ի­րեն «բու­ռը հա­վա­քե­լով» մտնում է ներս: ­Նա­րե­կը՝ հա­յացքն ա­նո­րոշ կե­տի, իր ­Նա­րե­կը՝ խու­զած, վի­րա­կապ­ված գլխով, նի­հար, հա­մար­յա ան­ծա­նոթ ­Նա­րե­կը, այն ­Նա­րե­կը, որ ի­րեն տես­նե­լիս ա­սես լույս էր ճա­ռա­գում, այդ ­Նա­րեկն ի­րեն չի ճա­նա­չում…»: ­Ժա­մե­րի թանձ­րութ­յուն ու­նե­ցող րո­պե­ներ անց, ­Նա­րեկն անս­պա­սե­լի. «…բարձ­րաց­նում է հա­յացքն ու սո­վո­րա­կան, ա­ռօ­րեա­կան ձայ­նով, ա­սես մի քա­նի ժամ­վա բա­ցա­կա­յութ­յու­նից հե­տո, ա­սես ին­քը չէր օ­րե­րով համ­րա­ցա­ծը, հարց­նում է ­Նա­րեին. «Որ­տե՞ղ էիր մինչև հի­մա»: ­Պա­տաս­խա­նը հե­ռու­նե­րում չէ: ­Հենց ­Նա­րեի, հայ­րե­նի­քի, ըն­տա­նի­քի ու հո­ղի սի­րո մշտա­կան ներ­կա­յութ­յունն է օգ­նել, որ­պես­զի, թեև պա­տա­նի ու ե­րի­տա­սարդ, չվա­խե­նան նա­յել մահ­վան աչ­քե­րի մեջ և ­հա­նուն այդ սի­րո, ի­րենց մա­հից ու­ժեղ զգան:
Անհ­նա­րին է չգնա­հա­տել նաև բժիշկ­նե­րի ծա­ռա­յութ­յու­նը, ով­քեր նույն­քան հե­րո­սա­կա­նութ­յան և­ անձ­նա­զո­հութ­յան պա­հեր են ար­ձա­նագ­րել, օր ու գի­շեր պայ­քար մղե­լով յու­րա­քանչ­յու­րի կյան­քի հա­մար: Ար­մե­նու­հի ­Սիս­յա­նի «Ո՞նց ես, բժի՛շկ ջան…» պատ­մութ­յու­նը նրան­ցից մե­կի մա­սին է, բժիշկ, ով օ­րե­րով տուն չի գնա­ցել. «Ինչ­պե՞ս գնար, ծանր վի­րա­վոր­ներն ա­վե­լա­նում են՝ մե­կը մե­կից ե­րի­տա­սարդ, ով­քեր շտապ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տութ­յան կա­րիք ու­նեն, իսկ բժիշկ­ներն ար­դեն չեն հե­րի­քում… Ե­րեկ­վա նրա վի­րա­հա­տած տղան՝ Ա­րա­մը, ա­սում են, վի­րա­վոր ըն­կե­րո­ջը կրա­կի բե­րա­նից դուրս հա­նե­լիս է վի­րա­վոր­վել: ­Միայ­նակ, մեծ դժվա­րութ­յամբ քարշ է տվել նրան դե­պի ի­րենց դիր­քե­րը: Ըն­թաց­քում նկա­տել է, որ նույն տե­ղում ի­րենց մյուս տղա­նե­րից մեկն էլ է ան­գի­տա­կից ըն­կած: Եվ ինք­նա­մո­ռաց ետ է դար­ձել մյու­սի հետ­ևից՝ չի­մա­նա­լով ան­գամ՝ ողջ է նա, թե զոհ­ված… Իր հա­սած տե­ղում պայ­թել է ար­կը: Վստահ են ե­ղել, որ նա նույն­պես զոհ­վեց, բայց Ա­րա­մը, հաս­տատ, եր­ջա­նիկ շա­պի­կով էր ծնվել»: ­Մինչ բժիշ­կը զննում է նրա վեր­քե­րը, լսում զար­կե­րա­կը, հի­վան­դը աչ­քե­րը բա­ցե­լով ան­հան­գիստ բղա­վում է.
Էս ի՞նչ ես ա­նում էս­տեղ, շուտ խրա­մատ մտի…
– ­Հան­գիստ, Ա­րա՛մ ջան, էս­տեղ չեն կրա­կում,- հանգս­տաց­նում է բժիշ­կը:
– Ա, ես ինձ հա­մար չեմ ա­սում, է՜, շուտ ա­րա, ես մեր դիր­քե­րը պա­հե՞մ, թե քեզ…
­Միան­շա­նակ է, որ մեր զին­վոր­ներն ի­րեց պարտ­ված չեն զգում, չեն հաշտ­վում պար­տութ­յան մտքի հետ, ո­րով­հետև չեն նա­հան­ջել ու չեն երկն­չել, ո­րով­հետև նրանց ո­գին նույն­քան ան­կոտ­րում է մնա­ցել՝ փո­խա­կերպ­վե­լով թռիչ­քի պատ­րաստ վրի­ժա­ռո­ւի: Ա­հա թե ին­չու, ­Սամ­վել ­Կոս­յա­նի «­Վե­րա­դառ­նա­լու ենք» խո­րագ­րով պատ­մութ­յան հե­րոս, քսա­նամ­յա շու­շե­ցի Է­րիկ Գ­րի­գոր­յա­նի կար­ծի­քով. «­Մենք  ու­նակ  ենք ոչ թե խա­ղա­ղութ­յուն մու­րալ,  այլ պար­տադ­րել:  ­Խա­ղա­ղութ­յու­նը մեր վաղ­վա օրն է, և  ան­սահ­ման  է մեր ո­գու ուժն  ու հա­վա­տը՝ հաս­նե­լու  այդ օր­վան:  ­Պատ­մա­կան ա­նար­դա­րութ­յու­նը վե­րա­կանգն­վե­լու է, և ­վե­րա­դառ­նա­լու  ենք: ­Մեր հո­ղը   չի կա­րող  օ­տա­րին եր­կար   հան­դուր­ժել,  նա իր   զա­վակ­նե­րին նույն­քան  է կա­րո­տում,  որ­քան իր   զա­վակ­ներն ի­րեն: ­Վե­րա­դառ­նա­լու  ենք ու մեր նա­հա­տակ­նե­րի ա­նուն­նե­րով ծա­ռեր  ենք տնկե­լու, որ­պես­զի երբ ծա­ռե­րը ծաղ­կեն,  նրանց ներ­կա­յութ­յու­նը զգանք, մտա­ծենք,  որ նրանք ոչ  թե   զոհ­վել, պար­զա­պես կեր­պա­րա­նա­փոխ­վել  են  ու նո­րից մեզ հետ   են, մեր կող­քին..»:
Ըն­թեր­ցում­ներն ա­վարտ­վե­լուց հե­տո մթնո­լոր­տը հա­գե­ցած էր հայ­րե­նա­սի­րութ­յան, մեր հե­րոս­նե­րի նկատ­մամբ ե­րախ­տա­գի­տութ­յան շնչով, նրանց ապ­րում­նե­րը, զգա­ցում­նե­րը, դա­վա­նած ար­ժեք­նե­րը նո­րո­վի վե­րաի­մաս­տա­վո­րե­լու ցան­կութ­յամբ: ­Վեց պատ­մութ­յուն, ճա­կա­տագ­րա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վեց պա­տում, վեց ու­ղերձ, որ ո­չինչ չի ա­վարտ­վել, և որ շա­րու­նա­կութ­յու­նը հաղ­թա­կան է լի­նե­լու…
ՍԵՓ. ԼՐՏ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.