ՄԱՏԸ՝ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԿԵՐԱԿԻՆ

 

Ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է ար­ցախ­ցի բա­նաս­տեղծ ­Ռո­բերտ Ե­սա­յա­նի «­Թա­տե­րար­վես­տի ե­րախ­տա­վո­րը» գիր­քը, ո­րում ընդգրկ­վել են հե­ղի­նա­կի 2016-2017 թթ. հար­ցազրույց­նե­րը ԼՂՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, ռե­ժի­սոր ­Լեո­նիդ ­Հա­րութ­յուն­յա­նի հետ: Ու­շագ­րավ է, որ հե­ղի­նա­կը բա­նա­լի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով է ներ­կա­յաց­նում ­Լեո­նիդ ռե­ժի­սո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հը և ն­րա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեութ­յան շա­ռա­վի­ղը ­Հա­յաս­տան-Ար­ցախ աշ­խար­հում: ­Գիր­քը ճա­ռա­գում է մեծ սի­րով, խո­հուն ի­մա­ցութ­յամբ և ­ժա­մա­նա­կի մշա­կու­թա­յին կյան­քի բա­բա­խա­գի­րը լի­նե­լով՝ անդ­րա­դարձ է ոչ միայն ­Լեո­նի­դի ան­ցած ճա­նա­պար­հին, այլև թատ­րո­նին ու բե­մին նվիր­ված մե­ծե­րի հու­շե­րին ու գնա­հա­տա­կան­նե­րին: Ն­վիր­յալ ռե­ժի­սո­րի նոր օ­րը յու­րօ­րի­նակ դարձ է ի շրջանս յուր, դարձ՝ ար­մատ­նե­րին:
Գր­քի շնոր­հան­դե­սը տե­ղի ու­նե­ցավ Գ­յում­րու գե­ղա­գի­տութ­յան ազ­գա­յին կենտ­րո­նում: ՀԳՄ ­Շի­րա­կի մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ Անդ­րա­նիկ ­Կա­րա­պետ­յա­նը ­Լեո­նիդ ­Հա­րութ­յուն­յա­նին փո­խան­ցեց «­Նա­րե­կա­ցի» մե­դալ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տութ­յան գրող­նե­րի միութ­յան կող­մից: Իսկ ­Ռո­բերտ Ե­սա­յա­նին տրվեց Վ­կա­յա­գիր հայ ո­գու շա­րու­նա­կա­կան բա­ցա­հայ­տում­նե­րի և գ­րա­կան բե­ղուն գոր­ծու­նեութ­յան հա­մար: ­Բան. գիտ. թեկ­նա­ծու ­Կա­րի­նե ­Մար­տի­րոս­յա­նը մաս­նա­վո­րա­պես նշեց. «Իր ձևի մեջ ու­շագ­րավ է այս գիր­քը. միա­ժա­մա­նակ նույն սերն­դի, նույն մի­ջա­վայ­րի ու աշ­խարհ-իրա­կա­նութ­յան եր­կու դեմ­քե­րը՝ գրողն ու ռե­ժի­սո­րը, եր­կու ար­վես­տա­գետ­նե­րի միութ­յան մի իս­կա­կան հյուս­վածք, և ­մե­կի տո­ղե­րը մյու­սի ու իր մա­սին են միա­ժա­մա­նակ։ Ընտր­ված է հե­տաքր­քիր ներ­քին կապ՝ հար­ցազ­րույց, են­թա­խո­րագրեր, ա­սես միա­սին և­ ա­ռան­ձին պա­տում­նե­րով, ա­րար­նե­րով, սա­կայն միև­նույն ժա­մա­նակ ա­ռաջ քաշ­վող հար­ցե­րին լիար­ժեք ու ամ­փոփ, ա­վար­տուն պա­տաս­խան­ներ»։ Գ­նա­հա­տա­կա­նի խոս­քեր ա­սա­ցին ռե­ժի­սոր, ՀՀ ար­վես­տի վաստ. գոր­ծիչ ­Սի­րա­նույշ ­Ղու­կաս­յա­նը, ար­ձա­կա­գիր­ներ Շ­նոր­հիկ ­Շա­հին­յանն ու Ար­մե­նու­հի Մ­խի­թար­յա­նը, ռե­ժի­սոր ­Գառ­նիկ ­Սարգս­յա­նը, բա­նաս­տեղծ Ար­տա­շես Ա­տո­մը, Ար­ցախ­յան 1-ին գո­յա­մար­տի ա­զա­տա­մար­տիկ­ներ Մ­նա­ցա­կան ­Մու­րադ­յանն ու Ար­թուր ­Սարգս­յա­նը: ­Ներ­կա­նե­րը վա­յե­լե­ցին քա­ման­չա­հար ­Հա­կոբ ­Խա­լաթ­յա­նի կա­տա­րո­ղա­կան բարձր ար­վես­տը, իսկ ­Լեո­նիդ ­Հա­րութ­յուն­յա­նը պա­տաս­խա­նեց ներ­կա­նե­րին հու­զող հար­ցե­րին: Շ­նոր­հան­դեսն ամ­փո­փեց ­Ռո­բերտ Ե­սա­յա­նը: ­Նա նշեց, որ մեր գեր­քա­ղա­քա­կա­նաց­ված կյան­քում ան­չափ կար­ևոր է, որ ստեղ­ծա­գոր­ծող մար­դիկ մա­տը դնեն կյան­քի զար­կե­րա­կին և ­փոր­ձեն մշա­կույ­թով նե­րազ­դել նաև հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա:

­Ռո­զա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։