«ՀՆՉՈՂ ՁԱՅՆԵՐ» ԳԻՐՔՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՆԻ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ ԱՐԺԱՆԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆԸ

«Հն­չող ձայ­ներ» գրքի շնոր­հան­դեսն էր, ո­րում զե­տեղ­ված են 44-օր­յա պա­տե­րազ­մի ռազ­միկ-նա­հա­տակ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: «Հնչող ձայ­ներ» գրա­կան ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րակ­վել է ­Հա­մազ­գա­յին հայ կրթա­կան և մ­շա­կու­թա­յին միութ­յան ջա­նադ­րութ­յամբ: 2021 թ. մա­յի­սի 21-ին նո­րըն­ծա գրքի՝ հան­րութ­յա­նը ներ­կա­յաց­մա­նը մաս­նա­կից էին մտա­վո­րա­կան­ներ, ար­վես­տի երկր­պա­գու­ներ, հայ հոգ­ևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: ­Դահ­լի­ճում էին նաև մեր գո­յա­մար­տի նա­հա­տակ­նե­րի ծնող­նե­րը, հա­րա­զատ-բա­րե­կամ­նե­րը:
Գր­քում զե­տեղ­ված են ­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նի, ­Վար­դան Ա­մալ­յա­նի, Ար­տակ ­Բար­սեղ­յա­նի, ­Շի­րակ ­Գաս­պար­յա­նի, Ա­վե­տիք ­Կար­ճիկ­յա­նի, ­Կո­մի­տաս ­Հա­կոբ­յա­նի, ­Տիգ­րան ­Հա­րութ­յուն­յա­նի, Ա­րեն ­Հով­հան­նիս­յա­նի, ­Հա­յա­սեր ­Հո­վա­կիմ­յա­նի, ­Սու­րեն ­Մե­լիք­բեկ­յա­նի, ­Շանթ ­Նա­վո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Ն­րան­ցից քչերն են հասց­րել ի­րենց գրքե­րը տպագ­րել: Ն­րանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը մեկ­տե­ղել և­ այս գրքով տպագր­վել է՝ ի հի­շա­տակ, ի հի­շե­ցում և որ­պես պատ­գամ:
«Այս օ­րը մեր հի­շո­ղութ­յան մեջ մնա­լու է որ­պես մեր հե­րոս­նե­րին ար­ժա­նին մա­տու­ցող օ­րե­րից մե­կը,- օր­վա խորհր­դի մա­սին խո­սեց ­Հա­մազ­գա­յին հայ կրթա­կան և մ­շա­կու­թա­յին միութ­յան եր­ևան­յան գրա­սեն­յա­կի տնօ­րեն ­Ռու­զան Ա­ռա­քել­յա­նը:- ­Մենք ինչ որ ա­րել ենք, նվա­զա­գույնն է մեր հե­րոս­նե­րի հան­դեպ: Ընտ­րութ­յունն ա­նա­չառ է ե­ղել: ­Բո­լոր հա­մալ­սա­րան­նե­րից տե­ղե­կութ­յուն ենք հա­վա­քել ստեղ­ծա­գոր­ծող հե­րոս­նե­րի մա­սին, ով­քեր ֆի­զի­կա­պես այլևս մեզ հետ չեն: Ինչ այ­սօր պի­տի կար­դանք, նրանց կի­սատ թո­ղած գործն է: ­Բայց երբ կար­դում ենք նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, թվում է՝ ի­րենք հսկա մի կյանք են ապ­րել, ո­րով­հետև նրանց խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան մտքե­րը մեզ տա­նում են շատ ա­վե­լի հե­ռու, քան նրանց ապ­րած կյան­քի տևո­ղութ­յունն է: Այս գիրքն ու­նե­նա­լու է շա­րու­նա­կութ­յուն, քա­նի որ, վստահ եմ, որ մենք ու­նենք ա­նուն­ներ, ո­րոնց փնտրել, բայց դեռ չենք գտել»: Ռ. Ա­ռա­քել­յա­նը հա­վաս­տիաց­րեց, որ դեռ նոր ա­նուն­ներ կպեղ­վեն, նման նոր գրքեր կտպագր­վեն:
«Այս հա­տո­րի հրա­տա­րա­կութ­յու­նը խնկի քու­լա է միայն մեր նա­հա­տակ­նե­րի շի­րիմ­նե­րի վրա,-ա­սաց ­Հա­մազ­գա­յին հայ կրթա­կան և մ­շա­կու­թա­յին միութ­յան կենտ­րո­նա­կան վար­չութ­յան ա­տե­նա­պետ Մկր­տիչ Մկրտչ­յա­նը։- Բ­նութ­յան օ­րեն­քը մեկն է. ինք­նա­պաշտ­պա­նութ­յուն, ո­րը պահ­պա­նում է տե­սա­կի և­ ազ­գի գո­յութ­յան շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը։ ­Մեր տղա­նե­րը նա­հա­տակ­վե­ցին հայ ազ­գի, ­Հա­յաս­տա­նի ֆի­զի­կա­կան ա­պա­հո­վութ­յան և մ­շա­կույ­թի պահ­պան­ման հա­մար։ Այս ժո­ղո­վա­ծո­ւում հա­վաք­ված ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, Մ. Մկրտչ­յա­նի խոս­քով, ցույց են տա­լիս հայ­րե­նի­քի հա­մար մինչև վեր­ջին փամ­փուշ­տը պայ­քա­րած տղա­նե­րի խի­զա­խութ­յունն ու հայ­րե­նա­սի­րութ­յու­նը։
Իր խո­նար­հու­մը բե­րե­լով զոհ­ված ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի ծնող­նե­րին՝ գրքի խմբա­գիր, բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր ­Դա­վիթ ­Գաս­պար­յա­նը այս մի­ջո­ցա­ռու­մը գնա­հա­տեց ոչ այն­քան որ­պես շնոր­հան­դես, որ­քան՝ հուշ-ե­րե­կո: ­Կար­ևո­րե­լով ժո­ղո­վա­ծո­ւի՝ ճիշտ ժա­մա­նա­կին հրա­տա­րա­կե­լու փաս­տը՝ նա խո­սեց իր կող­մից գիր­քը խմբագ­րե­լու ա­ռանձ­նա­հատ­կութ­յան մա­սին. բա­զում հա­տոր­յակ­նե­րի խմբագր­ման փորձ ու­նե­նա­լով հան­դերձ, գրա­կա­նա­գե­տը հա­տուկ զգա­ցում է ու­նե­ցել, քան­զի ներ­քին բա­րո­յա­կա­նութ­յու­նը թույլ չի տվել մի­ջամ­տե­լու այն աշ­խար­հին, որ թո­ղել են հե­ղի­նակ­նե­րը մեզ՝ ապ­րող­նե­րիս:
«Ա­մեա­մեծ զրա­հա­բաճ­կո­նը եր­ևի հի­շո­ղութ­յունն է: ­Նոր տպագր­վող գիրքն ինձ հա­մար հա­ցի բույր ու­նի: ­Բայց «Հն­չող ձայ­նե­րը» խնկի բույր ու­նի: ­Թեր­թե­լով այս գիր­քը՝ այդ խնկի բույրն ենք առ­նե­լու: Այս թեր­թե­րի մեջ նաև նրանց չգրված տո­ղերն են…»,- ա­սաց գրող, հրա­պա­րա­կա­խոս Ս­պար­տակ ­Ղա­րա­բաղց­յա­նը:
­Տա­վու­շի թե­մի հոգ­ևոր ա­ռաջ­նորդ ­Բագ­րատ ­Գալս­տան­յա­նը դի­մեց այն ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնց մա­սին միշտ ա­սել է, որ ի­րենց զա­վակ­նե­րը ծնված օր­վա­նից ի­րենց չեն պատ­կա­նել՝ չեն պատ­կա­նել ծնվե­լով և ­չեն պատ­կա­նել կյան­քից «մեկ­նե­լով»: ­Դի­մե­լով ծնող­նե­րին, գրքա­հան­դե­սի մաս­նա­կից­նե­րին՝ ­Բագ­րատ Սր­բա­զանն ա­սաց. «Ե­թե պատ­կա­նեին ձեզ սոսկ սահ­մա­նա­փակ­ված, նրանք չէին լի­նի հայ­րե­նի­քի ա­ռաջ­նագ­ծում և ­նա­հա­տա­կութ­յան այս ճա­նա­պար­հը չէին անց­նի: ­Մենք՝ այ­սօր­վա ապ­րող­ներս, մեզ չա­փե­լու ենք ի­րեն­ցով: ­Կեղ­ծած կլի­նենք մեր կյան­քը բո­լոր ա­ռում­նե­րով, ե­թե սահ­մա­նա­փակ­վենք միայն ինչ-որ դրվա­գով, ի­րա­դար­ձութ­յամբ, մի­ջո­ցառ­մամբ: Որ­քան էլ դրանք ազ­դե­ցիկ լի­նեն, մեր գերխն­դիրն այ­սօր ի­րենց հետ նույ­նա­նա­լու ցան­կութ­յունն է, այդ ար­յան հետ չափ­վե­լու և ­նույ­նա­նա­լու ճշմար­տութ­յու­նը: Եվ այս ի­մաս­տով ես կար­ծում եմ, որ այս գիր­քը, ո­րը մեր եղ­բայր­նե­րի հա­վա­քա­կան ներ­կա­յութ­յան ե­րա­խայ­րիքն է, ուղ­ղա­կիո­րեն պատ­գա­մը, ու­ղերձն ու­նի՝ ի­րենց հետ ապ­րե­լու, ի­րենց ապ­րում­նե­րով, զգա­ցում­նե­րով, մտա­ծում­նե­րով նույ­նա­նա­լու, և կ­յան­քում էլ՝ նույ­նա­նա­լու: Ի­րենց ար­յու­նը չցա­մա­քեց­նե­լու, չչո­րաց­նե­լու: ­Մեր հայ­րե­նիքն ա­մե­նա­բարդ, ա­մե­նա­ծանր, թվում է՝ ա­նե­լա­նե­լի թվա­ցող ժա­մա­նակ­նե­րի մեջ է գտնվում: ­Մենք ուղ­ղա­կի կո­չում ու­նենք ի­րենց ա­ռաջ­նոր­դութ­յամբ, ի­րենց մտա­ծում­նե­րով, ի­րենց պատ­գամ­նե­րով, ի­րենց ու­ղերձ­նե­րով մեր կյան­քը դարձ­նե­լու ար­ժա­նի ի­րենց նա­հա­տա­կութ­յա­նը: ­Մենք ա­վար­տե­լու գործ ու­նենք, չա­րի­քից հրա­ժար­վե­լու գործ ու­նենք, գոր­ծա­կալ­նե­րից, կա­մա­կա­տար­նե­րից հրա­ժար­վե­լու գործ ու­նենք, հայ­րե­նի­քի վե­րա­դարձ­նե­լու գործ ու­նենք, կյանք վե­րա­դարձ­նե­լու գործ ու­նենք: Եվ ես վստահ եմ, որ դա մենք ի­րա­կա­նաց­նե­լու ենք՝ ա­ռա­ջին հեր­թին մեր նա­հա­տակ­նե­րից ե­կած պատ­գա­մով»:
­Դաշ­նա­կա­հար, Եր­ևա­նի ­Կո­մի­տա­սի անվ. կոն­սեր­վա­տո­րիա­յի պրո­ֆե­սոր ­Մար­գա­րիտ ­Սարգս­յա­նը իր երգ­չա­կան «թի­մով» (­Դիա­նա ­Հա­րութ­յուն­յան, Անդ­րա­նիկ ­Մալ­խաս­յան, ­Գուր­գեն ­Բա­վե­յան, ­Վա­լե­րի Այ­վազ­յան, Ար­սեն Գ­ևորգ­յան) ե­րաժշ­տա­կան կար­ևոր «շեշ­տադ­րում­ներ» ա­րեց նո­րա­տիպ «Հն­չող ձայ­ներ» գրքի շնոր­հան­դե­սին, ո­րում զե­տեղ­ված են 44-օր­յա պա­տե­րազ­մի ռազ­միկ-նա­հա­տակ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Մ. ­Սարգս­յա­նի նվա­գակ­ցութ­յամբ երգ­վե­ցին հե­րո­սա­կան և­ անն­կուն ո­գով տո­գո­րուն եր­գեր:
Եր­գեց նաև պա­տա­նի հե­րոս ­Վար­դան Ա­մալ­յա­նի հայ­րը՝ ­Դա­վիթ Ա­մալ­յա­նը, և ն­րա հու­զու­մը զո­րեղ էր բո­լոր աս­ված խոս­քե­րից:
Գր­քում զե­տեղ­ված են նաև ­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նի թո­ղած գրա­կա­նութ­յու­նից մա­սունք­ներ: ­Խոսք ա­սաց ­Վա­չա­գա­նի հայ­րը՝ բա­նաս­տեղծ ­Խա­չիկ ­Մա­նուկ­յա­նը: ­Հոր և ­քա­ղա­քա­ցու, հա­յի՛ խոս­քը որ­քան հու­զա­կան էր, այն­քան էլ՝ ի­մաս­տուն: Այն, ինչ­պես իր բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, ու­ղե­ցույց է հա­յոր­դի­նե­րի հա­մար մեր դժվա­րին ժա­մա­նակ­նե­րում: «Ն­րանք այն մար­դիկ են, ո­րոնք ջնջել են սահ­մա­նը կյան­քի և ­մահ­վան,- ա­սաց Խ. ­Մա­նուկ­յա­նը:- Այն մար­դիկ են, ո­րոնք ի­րենց ար­յու­նը նե­րար­կել են մեր երկ­րի ցա­մա­քող ե­րակ­նե­րում: ­Վա­չա­գանն ա­սում էր՝ հայ­րե­նի­քը նույն­պես կեն­դա­նի մար­մին է, ո­րը ոչ միայն մեր սերն ու նվի­րումն է ու­զում, այլ եր­բեմն նաև մեր ար­յու­նը: Եվ ի­րենք ե­ղան այդ ար­յուն նե­րար­կող­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ այ­սօր հայ­րե­նի­քի սիր­տը կանգ չի ա­ռել: Որ­քան էլ լրտես­ներ ու դա­վա­ճան­ներ լի­նեն, այս հե­րոս­նե­րի շուն­չը պա­հում է հայ­րե­նի­քը: Որ­ևէ մե­կը չկար­ծի, թե ան­ցավ, գնաց, ջնջվեց: Ո՛չ. նրանք ա­մե­նաապ­րող­ներն են… Այս գիր­քը պետք է հա­ղոր­դի նրանց հե­րո­սութ­յան շուն­չը բո­լո­րին՝ պա­տա­նի­նե­րին, ու­սա­նող­նե­րին, ե­րի­տա­սար­դութ­յա­նը. պի­տի հաս­կա­նան, որ, ա­յո՛, հայ­րե­նիքն ու­զում է ան­կեղծ նվի­րում, բա­ցար­ձակ սեր: Ես էլ բո­լոր ծնող­նե­րի պես ամ­բողջ կյան­քում չեմ հա­մա­կերպ­վի զա­վա­կիս բա­ցա­կա­յութ­յա­նը: ­Բայց այդ սխրան­քով չես կա­րող չհիա­նալ, նրանք ճախ­րան­քը հա­վեր­ժա­կան կրող­ներն են… Ա­րամ քա­հա­նան ա­սել է ինձ. «­Մենք մար­դու ժա­մա­նա­կը չա­փում ենք տա­րի­նե­րով, բայց այդ­պես չէ: ­Մե­կը հա­ջո­ղում է իր կարճ կյան­քի ըն­թաց­քում Աստ­վա­ծա­յին այդ ա­ռա­քե­լութ­յու­նը կյան­քի կո­չել, ի­րա­գոր­ծել, մեկ ու­րի­շը մի հար­յուր տա­րի ապ­րե­լով դա չի հա­ջո­ղում»: ­Տա­րի­նե­րի չա­փու­մով մի՛ նա­յեք մարդ­կանց: ­Մեր զա­վակ­նե­րը կա­րո­ղա­ցան ի­րենց կարճ կյան­քում սխրա­գոր­ծել, ի­րենց Աստ­վա­ծա­յին ա­ռա­քե­լութ­յու­նը բարձր կեր­պով կա­տա­րել: ­Շատ կար­ևոր է նրանց և ­հինգ հա­զա­րի հե­րո­սա­կան ներ­կա­յութ­յու­նը ու­նե­նալ, որ թույլ չտանք մեր սահ­ման­նե­րին մո­տե­նալ, չթող­նենք ինչ-որ բա­ցատ­րութ­յուն­նե­րով պատ­ճա­ռա­բա­նեն, թե ին­չու են թշնա­մա­կան զին­ված խմբե­րը հայտն­վել մեր երկ­րի սահ­ման­նե­րից ներս: Եվ ես պի­տի կրկնեմ իմ խոս­քը, որ ­Հա­յաս­տա­նի զար­թոն­քը լի­նե­լու է Ե­ռա­բլու­րից, ո­րով­հետև մեր հաղ­թա­կան շունչ կրող­ներն այն­տեղ են, և նրանք ան­մա­հութ­յան թիկ­նո­ցով են»:

­Հաս­միկ ՍԱՐԳՍՅԱՆ
­Մա­յիս 21, 2021
Հ. Գ. Ակ­նարկս պատ­րաստ էր, երբ կար­դա­ցի ­Խա­չիկ ­Մա­նուկ­յա­նի ֆեյս­բուք­յան բա­նաս­տեղ­ծա­կան թարմ գրա­ռու­մը: ­Նոր էր ա­րա­րել, հա­վա­նա­բար՝ գրքի շնոր­հան­դե­սից ան­մի­ջա­պես հե­տո.
­Քո թանկ ար­յունն ես նե­րար­կում, Որ­դի՛ս,
Ցմ­քող ե­րա­կում մեր ­Հայ­րե­նի­քի,
Դ­րո­շի պես է փող­փո­ղում հո­գիս՝
­Կե­նաց բա­ռե­րով ­Քո ար­յու­նա­գիր:
Կ­յան­քի հետ կա­պող հան­գույց­ներ չկան,
­Հե­րո­սիդ ա­ռաջ՝ թշվառ անց­վոր եմ,
­Գի­տե՞ս՝ տե­սել եմ ես այն աղջ­կան՝
Ում նվի­րե­ցիր սեր ու խնձոր­ներ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։