ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ  ՆԵՐՍ  ԵՎ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ  ԴՈՒՐՍ / ՆԱՆԵ

նանե
­Սահ­մա­նը միայն երկր­ներ բա­ժա­նող գիծ չէ՝ այն­տեղ առ­կա կամ ոչ առ­կա սահ­մա­նա­պահ­նե­րով, այն ա­վե­լի մեծ հաս­կա­ցութ­յուն է՝ իր մեջ նե­րառ­ված բա­զում գոր­ծոն­նե­րով:
Իսկ այ­սօր­վա սահ­մա­նա­զատ­ման հնա­րա­վո­րութ­յան հիմ­քե­րը վա­ղուց են գցվել՝ տա­րեց­տա­րի դառ­նա­լով ա­վե­լի ու ա­վե­լի ճա­կա­տագ­րա­կան և վ­տան­գա­վոր մեզ հա­մար: Եվ միշտ էլ պետք էր սպա­սել, որ կա­րող է վրա հաս­նել ան­բա­րեն­պաստ մի պահ, «ան­բա­րենպաստ» մե­կը և…
Իսկ քա­նի որ մեր բախ­տը ղե­կա­վար­նե­րի հար­ցում չի բե­րում, և­ ի­րար հեր­թա­գա­յե­ցին միայն սե­փա­կան «ԵՍ»-ի, փառ­քի և ­հարս­տութ­յան մո­լուց­քով տար­ված­նե­րը, ի վեր­ջո, այդ մե­կի հայտն­վելն էլ ի­րեն ու­շաց­նել չտվեց..
­Սահ­մա­նը ա­մեն մի հնա­րա­վո­րութ­յուն ճիշտ ժա­մա­նա­կին և ­ճիշտ օգ­տա­գոր­ծելն է: Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում տա­րած մեր հաղ­թա­նա­կը մեզ այն­պի­սի հնա­րա­վո­րութ­յուն­ներ էր տվել, ո­րոնց թե­կուզ փոքր մասն օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քում մեր սահ­մա­նը և մեր այ­սօ­րը լրիվ այլ կլի­նեին: ­Բայց մենք հաղ­թա­նակ­նե­րի գի­նը չգի­տենք… Այն ժա­մա­նակ կա­րող էինք ան­գամ ա­վե­լիին հաս­նել. տար­բեր ա­զա­տա­մար­տիկ­ներ էին նույն բանն ա­սում՝ ա­զե­րին այն­պես խու­ճա­պա­հար էր փախ­չում, որ մի եր­կու օ­րում կա­րե­լի էր ­Բա­քու հաս­նել, բայց… չթո­ղե­ցին. հրա­ման ե­կավ՝ կանգ առ­նել: ­Պատ­կե­րաց­նո՞ւմ եք՝ ինչ­պի­սի հաղ­թա­նակ էինք ու­նե­նա­լու և­ ինչ դիր­քե­րից էինք խո­սե­լու… Չ­թո­ղե­ցին…
­Բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հաղ­թել էինք, միայն թե դրա­նից հե­տո ին­չո՞ւ գլխա­հակ նստե­ցինք բա­նակ­ցա­յին սե­ղան­նե­րի շուրջ և տա­րի­ներ շա­րու­նակ լսում էինք, թե ա­զե­րին ին­չեր է ամ­բար­տա­վա­նո­րեն պա­հան­ջում իր՝ պարտ­վո­ղի ցած­րութ­յու­նից: Ա­մեն գլուխ հա­կե­լիս մեր սահ­ման­նե­րը ան­տես կծկվում էին մեր իշ­խա­նա­վոր­նե­րի և ­շագ­րե­նու կաշ­վի նմա­նութ­յամբ։ ­Սահ­ման­նե­րը, ո­րոնք մեր դեմ սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում մենք հաղ­թութ­յամբ, թանկ, շատ թանկ ար­յու­նով էինք վե­րա­կանգ­նել:
­Մենք չենք գնա­հա­տում մեր հաղ­թա­նակ­նե­րը և… ­Ժո­ղո­վուր­դը հաղ­թում է, իսկ վերև­նե­րում այդ հաղ­թա­նա­կը փոք­րաց­նում-փոք­րաց­նում և, ի վեր­ջո, ե­րեսն աս­տառ ա­րած, աս­տա­ռը՝ ե­րես, պար­տութ­յուն են դարձ­նում: Ու այդ­պես էլ ե­ղավ…
­Պետք էր հենց այն ժա­մա­նակ վեր բարձ­րաց­նեինք Ար­ցա­խը և ­Նա­խիջ­ևա­նը մեկ ստո­րագ­րութ­յամբ՝ եր­բեք եր­կիր չե­ղած և­ օ­րե­րի մեջ սարք­ված այդ Ադր­բե­ջա­նի մաս դարձ­նե­լը և բարձ­րա­գոչ, հաղ­թո­ղի ձայ­նով լցնեինք բո­լոր բաց թե փակ ա­կանջ­նե­րը…
­Դեռ այն ժա­մա­նակ…
­Բայց դառ­նանք այ­սօր­վան, երբ մեր եր­կիրն ա­միս­նե­րի ըն­թաց­քում հասց­վեց այն­պի­սի ա­ղե­տա­լի, ան­հա­վա­տա­լի վի­ճա­կի, ո­րը թուրքն ան­գամ ե­րա­զել չէր կա­րող: Այն իշ­խա­նութ­յու­նը, որն իս­կա­պես ժո­ղովր­դա­կան ոգ­ևո­րութ­յան ա­լի­քի վրա բարձ­րա­ցավ, այն­պի­սի մի սա­ռը ջուր էր պատ­րաս­տել ան­մի­ջա­պես մեր գլխին լցնե­լու հա­մար (գո­նե մենք այ­սու­հետև կհաս­կա­նա՞նք, որ ղե­կա­վար ընտ­րե­լիս ե­թե ոչ գե­նե­տիկ, ա­պա գո­նե մի եր­կու-ե­րեք «պորտ» հե­ռա­վո­րութ­յամբ հե­տա­զո­տութ­յուն­ներ հարկ է, որ անց­կաց­նենք)…
Ինչ­ևէ, ընտ­րե­ցինք, բայց ան­մի­ջա­պես՝ ար­դեն մի եր­կու փոք­րիկ բա­րե­փո­խում­նե­րի ֆո­նի վրա, սկսվեց ազ­գի՝ ա­ռանց այդ էլ նախ­կին­նե­րի ժա­մա­նակ­նե­րից տար­բեր պայ­մա­նագ­րե­րով խարխլ­ված հիմ­նա­քա­րե­րի վրա կոր­ծա­նիչ գրո­հը. ազ­գա­յին բո­լոր ար­ժեք­նե­րի, մեր ­Հա­վատ­քի ու Ե­կե­ղե­ցու, մեր պատ­մութ­յան, ա­վան­դույթ­նե­րի դեմ ար­շա­վը։
Օ­րե­րով ապ­շա­հար բո­ղո­քում էինք, բայց արդ­յո՞ք բա­վա­րար չա­փով. ի­հար­կե՝ ո՛չ:
­Պետք էր հաս­կա­նալ, որ դա թշնա­մու ներ­խու­ժու­մից պա­կաս ներ­խու­ժում չէր մեր գո­յատ­ևութ­յան և ­հենց ի­րա­կան սահ­ման­նե­րից ներս, և­ ոտ­քի կանգ­նել՝ ինչ­պես պա­տե­րազ­մում:
Եվ այդ դեպ­քում մեր սահ­ման­ներն ու այ­սօ­րը…
­Թույլ տվե­ցինք, որ ա­վե­լի բնա­վոր­վի, տնա­վոր­վի դրսի ծրագ­րե­րի, ցան­կութ­յուն­նե­րի կա­մա­կա­տար­նե­րի խում­բը, ո­րոնց ա­ռաջ­նոր­դը հա­յի հայ­րե­նի­քի ա­մե­նա­մեծ ար­ժեք է հա­մա­րում նրա «դզած-փչած պատ­մութ­յու­նը», և պարզ է, որ պետք է փորձ ա­ներ այն շտկել: ­Մինչ­դեռ՝ չեմ ա­սում տո­ղա­տա­կե­րը, այլ պարզ, սևով սպի­տա­կին գրվա­ծը ե­թե հաս­կա­նա­յինք, մեր սահ­ման­ներն ու այ­սօ­րը այլ կլի­նեին…
Եվ ե­ղավ պա­տե­րազ­մը, երբ ա­մեն օր ողջ հա­յութ­յա­նը օ­րոր էին եր­գում «­Հաղ­թե­լու ենք», «­Հաղ­թում ենք» ստե­րով: Ե­թե ողջ ժո­ղովր­դով գո­նե պա­տե­րազ­մից հե­տո ընդվ­զեինք այդ ա­մե­նի դեմ, ոտ­քի կանգ­նեինք…
­Մեր այ­սօ­րը…
Իսկ ա­հա, մեզ հետ վար­վում են ինչ­պես սրտնե­րը ու­զի՝ ներ­սից և դր­սից. «Թշ­նա­մուն խորհր­դա­յին տա­րի­նե­րի ե­ղած կամ ա­վե­լի շատ՝ նո­րահ­նար քար­տեզ­նե՞րն են հար­մար, ու­րեմն, գոր­ծի ան­ցանք»…
­Մինչ­դեռ խորհր­դա­յին տա­րի­նե­րին երկր­նե­րի և ­պե­տա­կան սահ­ման­ներն այլ էին. երկր­ներն ի­րա­րից բա­ժան­վում էին բնավ ոչ անվ­տան­գա­յին նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, այդ սահ­ման­նե­րը պար­զա­պես վար­չա­կան բա­ժա­նա­րար­ներ էին, հա­ճախ կա­մա­յին, «զոռ­բա­յութ­յան», հե­տին մտքե­րի, պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի արդ­յունք և ­տար­բեր տա­րի­նե­րին՝ տար­բեր: Իսկ քա­նի որ հա­յը եր­բեք հե­տին միտք չի ու­նե­նում, ա­մեն բան վեր­ջին հաշ­վով միշտ մեր շա­հին դեմ է ստաց­վում:
Ե­թե այն ժա­մա­նակ մենք էլ կարևո­րեինք ազ­գա­կից և­ օ­տար տա­րան­ջա­տու­մը, ազ­գի շահ հաս­կա­նա­յինք, այ­սօ­րը… Այ­սօր Ս­յու­նի­քում (դա­ժան է, բայց ար­դեն Ար­ցա­խը հե­տին պլան է մղվել) հայն իր ձեռ­քով կա­ռու­ցած, շե­նաց­րած տնից, իր հո­ղից դուրս չէր գա, կամ իր տան ա­ռա­ջին հար­կում չէր հան­դուր­ժի թուրք ըն­տա­նի­քի ներ­կա­յութ­յու­նը՝ վա­խե­նա­լով ե­րե­խա­նե­րին ան­գամ դպրոց ու­ղար­կել:
­Դեռ խորհր­դա­յին տա­րի­նե­րին ա­զե­րին թուր­քի հետ՝ նվա­ճո­ղի իր ան­հագ ա­խոր­ժա­կով նա­յում էր դե­պի ԽՍՀՄ-ից այն կողմ՝ իր, ի­րե՛նց ծրագրած ա­պա­գա­յին: Իսկ մե՞նք… դե, մենք եր­բեք ծրագ­րեր չենք կազ­մում, ան­գամ ինք­նա­պաշտ­պա­նա­կան:
­Մի՞­թե աչք չէին ծա­կում նրանց «մի տուն լի­քը» լա­մուկ­նե­րով ըն­տա­նիք­նե­րը: ­Թա­քուն բան չէր նրանց ընդ­հա­նուր՝ «­Գորշ գայ­լեր» տե­սա­նե­լի-ան­տես կազ­մա­կեր­պութ­յան կող­մից, ­Հա­յաս­տա­նի լա­վա­գույն տա­րածք­նե­րում տներ գնե­լը, գյու­ղեր հիմ­նե­լը և դ­րանք ազ­գա­կից­նե­րին նվի­րե­լը, հետն էլ հրա­հան­գե­լը, որ շատ ե­րե­խա­ներ ունե­նան և ­զենք պա­հեն (իսկ մեզ մոտ այ­սօր՝ ան­գամ սահ­մա­նին, թուր­քի դի­մաց կանգ­նած հա­յին զի­նա­թափ են ա­նում):
Ա­յո՛, սահ­մա­նը միայն սո­վո­րա­կան գիծ չէ, նրա մեջ մտնում է նաև ժո­ղովր­դի թվա­քա­նա­կը, միա­տարր լի­նել-չլի­նե­լը:
­Մահ­մե­դա­կա­նութ­յունն այ­սօր հայ­տա­րա­րում է, որ Եվ­րո­պան կվերց­նի իր կա­նանց, ի­րենց բազ­մաց­ման մի­ջո­ցով: ­Մինչև Եվ­րո­պան՝ մենք ար­դեն ճա­շա­կել ենք նրանց այդ «ռազ­մա­վա­րութ­յու­նը»՝ այդ­պես ենք կորց­րել մեր արևմտ­յան եր­կի­րը, այդ նույն կերպ՝ խորհր­դա­յին տա­րի­նե­րին, մեր երկ­րում ի­րենց տներն ու գյու­ղերն էր լա­մուկ­նե­րի հետ բազ­մաց­նում թուրք-ա­զե­րին, և­ այդ­պես էլ կշա­րու­նակ­վի, ե­թե «բա­րե­կա­մութ­յան» կո­չե­րին խաբ­վող­ներ գտնվեն, ե­թե նո­րից հան­դուր­ժեն «­Հա­յաս­տա­նի շա­հե­րի հա­մար» մեր հո­ղե­րը հանձ­նող­նե­րի ոչ միայն ներ­կա­յութ­յու­նը, այլ նաև հե­տա­գա ղե­կա­վա­րութ­յու­նը մեր երկ­րում:
­Մենք եր­բեք չկար­ևո­րե­ցինք մեր ա­մե­նա­խո­ցե­լի կող­մը՝ փոք­րա­թիվ լի­նե­լը եր­կու կող­մից մե­ծա­քա­նակ թուրք-ա­զե­րու աք­ցա­նի մեջ գտնվե­լով, հպար­տա­ցա՛նք սփյուռ­քի հետ 10 մի­լիոն լի­նե­լու մեր հաշ­վարկ­նե­րով, բայց երբ կանգ­նե­ցինք թշնա­մուն դեմ հան­դի­ման, մենք էինք ու մենք՝ մեծ թիվ չկազ­մող սփյուռ­քա­հա­յե­րի հետ: ­Մենք չկար­ևո­րե­ցինք ա­մեն հա­յի մեր երկ­րում պա­հե­լու հար­ցը՝ է՛հ, գնում են՝ թող գնան, կար­ևո­րը մե­ծա­հա­րուստ­ներ բու­ծելն է մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծով, կար­ևո­րը մեր ըն­տա­նիք­նե­րի այ­սօրն է, նրա ա­պա­հով­ված կյան­քը, իսկ հայ­րե­նի­քի մա­սին մտա­ծող­ներ միշտ էլ կգտնվեն, ու երբ պա­հը ե­կավ, պարզ­վեց, որ «Որ­տեղ հաց՝ այն­տեղ կաց» ի­րենց-ի­րենց մրմնջա­ցող­նե­րի և­ եր­կիր լքող­նե­րի տե­ղը մեծ դա­տար­կութ­յուն է՝ ցա­վոտ, վտան­գա­վոր դա­տար­կութ­յուն, իսկ պարզ­վեց, որ թե­կուզ երկ­րի ներ­սում մնա­ցող, սա­կայն ի­րենց «ԵՍ»-ի շուր­ջը պտտվող­նե­րի և­ ու­րեմն նյու­թը պաշ­տող­նե­րի ներ­կա­յութ­յունն այն հե­ռա­ցող­նե­րի դա­տար­կութ­յու­նից ա­վե­լի վտան­գա­վոր է երկ­րի հա­մար:
Ապ­րե­լով վայ­րի մո­լուցք­նե­րով ե­ռա­ցող հո­ղագն­դին, վայ­րիից՝ վայ­րի թշնա­մու հետ կողք կող­քի՝ ջայ­լա­մի պես գլուխ­ներս ա­վա­զի մեջ խցկած, փոր­ձե­ցինք վար­դա­գույն կյանք ե­րա­զել կամ վա­յե­լել՝ չհաշ­վար­կե­լով և ­չա­պա­հո­վե­լով դրա հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը:
Ի­րենց շուրջն ապ­րող­նե­րի վեր­ջին շունչն ու ու­նե­ցա­ծը սե­փա­կա­նե­լու մար­մա­ջով բռնված և ծրագ­րեր մշա­կող ու ի­րա­գոր­ծող երկր­նե­րի, ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ մենք մեր քթից այն կողմ մեկ քայլն ան­գամ չկա­մե­ցանք տես­նել: ­Դե, մենք գի­տե՞ք ինչ շախ­մա­տիստ­ներ ու­նենք՝ խրթին խա­ղի քայ­լե­րի ա­մե­նաճ­կուն գի­տութ­յամբ։ ­Թող նրա՛նք շախ­մա­տա­յին հե­ռա­տե­սութ­յամբ փայ­լեն, զար­մաց­նեն աշ­խար­հին՝ մեր դրո­շը ծա­ծա­նե­լով որ­պես փուչ հպար­տութ­յուն: Իսկ ի­րա­կան շախ­մա­տը այ­լոք խա­ղա­ցին ու խա­ղում են կյան­քո՛ւմ՝ ի­րենց, մեեերրր կյան­քում… Եվ շա­րու­նա­կա­բար, դա­ժա­նո­րեն «շախ» ու «մատ» ա­նե­լով ի­րենց հիմ­քերն ամ­րաց­նում ու տա­րած­վում այս ու այն կողմ:
Ու մենք եր­բեք չենք հի­շում մեր ապ­րա­ծը… եր­բե՛ք: Ո­րով­հետև հի­շե­լը միայն սգո ան­շեջ կրակ բոր­բո­քելն ու տա­րին մեկ ան­գամ այն­տեղ խո­նար­հու­մի գնա­լը չէ…. հի­շե­լը են­թադ­րում է ապ­րա­ծի վեր­լու­ծում, եզ­րա­հան­գում­ներ, պատ­րաս­տութ­յուն, ո­րով­հետև «Ով չի հի­շում իր անց­յա­լը, ստիպ­ված է այն նո­րից ապ­րել»: Եվ ապ­րում ենք՝ ընկ­նել- ել­նել-չը-ել­նե­լով նույն փո­սերն ու նույն փո­սե­րից:
­Մենք ան­գամ ա­կանջ­ներս կախ լսում ենք մեր գլխին կար­դաց­վող խա­ղա­ղութ­յան քա­րոզ­նե­րը՝ մեր գե­րի­նե­րի ա­մե­նօր­յա խոշ­տան­գում­նե­րի հեր­թա­կան օ­րե­րում: Իսկ չէ որ պար­զից էլ ա­մե­նա­պարզն է այն, որ այդ­պես չի լի­նում, որ այն ա­մե­նասկզ­բում որ­ևէ բան հանձ­նե­լուց ա­ռաջ կա­րե­լի էր գո­նե այդ հար­ցին վերջ­նա­կան լու­ծում տալ: ­Սա­կայն պար­զա­պես ցան­կութ­յան բա­ցա­կա­յութ­յունն է ներ­կա, թշնա­մուն ներս թող­նելն ու սահ­ման­նե­րը բաց պա­հե­լով՝ պա­տե­րազ­մով վա­խեց­նե­լը: ­Բա­ցատ­րե­լը, որ թույլ ենք, բա­նակ չու­նենք, սահ­մա­նը եր­կա­րել է (Ար­ցա­խի բա­վա­կա­նին մեծ սահ­մանն այն­պես էինք պաշտ­պա­նում, որ թշնա­մին ա­մեն ներս սո­ղոսկ­ման փորձ ա­նե­լիս ջարդ­ված ու սար­սա­փա­հար հետ էր շպրտվում: Իսկ այ­սօր այդ սահ­մա­նի փո­խա­րեն մի փոքր նոր տա­րածք է բաց­վել, և մենք չե՞նք կա­րող այն որ­պես սահ­ման պաշտ­պա­նել):
­Դեռ եր­կար պետք է քննարկ­վեն, հե­տա­զոտ­վեն պա­տե­րազ­մա­կան օ­րե­րը՝ ի­րենց բաց ու փակ է­ջե­րով։ Չ­նա­յած հենց միայն այս ու այն կող­մից զին­վոր­նե­րի պատ­մած­նե­րից, հենց մեր հե­ռու հեռ­վից դի­տար­կում­նե­րից ել­նե­լով էլ դժվար չէ հաս­կա­նա­լը, որ դա պար­տութ­յուն չէր, այլ հենց սկզբից ծրագ­րա­վոր­ված ըն­թացք՝ Ար­ցա­խի և­ ոչ միայն Ար­ցա­խի կոր­ծան­ման…
­Պա­տե­րազ­մը պետք է դա­դա­րեց­վեր, և ­յու­րա­քանչ­յու­րը իր դիր­քե­րում մնար, սկսվեին բա­նակ­ցութ­յուն­նե­րը, բայց ի՞նչ կա­տար­վեց. «Ի՞նչ է, կար­ծում էիք 90 տո­կոս ադր­բե­ջան­ցի­ներ ու­նե­ցող ­Շու­շին պետք է մե՞­րը լի­ներ», «­Հա­յաս­տա­նում դեռ Ադր­բե­ջա­նին պատ­կա­նող տա­րածք­ներ կան», այս և­ այլ խել­քից-մտքից դուրս, հա­յին ոչ հա­տուկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, վե­րե­լակ­նե­րում ու էլ, Աստ­ված գի­տե որ­տեղ­նե­րում զրու­ցած-ո­րո­շած-հա­մա­ձայ­նեց­ված-խոս­տա­ցած «բա­նակ­ցութ­յուն­նե­րով», մեր ա­մեն օ­րը բաց­վում է մի նոր գույժ-լու­րից շան­թա­հար…
­Մինչ­դեռ, Ար­ցա­խի պար­տութ­յու­նը պետք է որ­ևէ կապ չու­նե­նար ­Հա­յաս­տա­նի և ­Հա­յոց սահ­ման­նե­րի հետ, և ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը որ­ևէ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու ի­րա­վուն­քը, կար­ծում եմ, չու­ներ… ­Բայց կա­պի­տուլ­յա­ցիա ան­վան տակ ինչ մութ ու հե­ռա­վոր ցան­կութ­յուն­ներ ա­սես, որ թուր­քը չբար­դեց մեզ վրա (գու­ցե դրա հա­մա՞ր հայ­տա­րար­վեց. «Ար­ցա­խը ­Հա­յաս­տան է, և ­վերջ», և­ ու­րեմն նրա պար­տութ­յունն էլ է ­Հա­յաս­տա­նի­նը): Ան­գամ պա­տե­րազմն էր մի­ջազ­գա­յին կո­պիտ խախ­տում­նե­րով և՛ ­Թուր­քիա­յի, և՛ Ադր­բե­ջա­նի կող­մից, սա­կայն դրա վրա կար­գին կենտ­րո­նա­նա­լու փո­խա­րեն, մեր իշ­խա­նութ­յու­նը կենտ­րո­նա­ցած է ա­մե­նը հանձ­նե­լու, նվի­րե­լու վրա՝ ին­չին մի փոքր ժա­մա­նակ ան­գամ թե­կուզ մեկ թուր­քի շունչ է կպել, ոտք է հա­սել, ան­գամ շտա­պե­լուց նախ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յունն է ի կա­տար ած­վում՝ դե, հե­տո հար­մար պա­հի կհասց­նի ստո­րագ­րել:
Եվ ո՞ւր մնաց ­Ռու­սաս­տա­նի՝ մեր սահ­ման­նե­րի ե­րաշ­խա­վոր լի­նե­լը։ ­Պար­զա­պես այս գոր­ծըն­թա­ցի ան­խա­փան ի­րա­կա­նաց­ման հա­մար դա ձեռն­տու չէ, և ­խան­գա­րող­նե­րը թող հե­ռու մնան: Ա­վե­լի ճիշտ է՝ ինչ-որ բան ա­նե­լու ձևը պա­հե­լու հա­մար, դի­մել ՀԱՊԿ-ին, որ­տեղ ե­թե մեր դեմ գոր­ծող ու­ժե­րը ի­րեն­ցը չա­նեն, ա­պա գո­նե տա­րի­նե­րով հար­ցը շու­ռու­մուռ կտան, այս ու այն կող­մից կդի­տեն, մինչև այն դա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նա­լուց:
Իսկ պա­տե­րազ­մը, այս­պես թե այն­պես, ե­թե պայ­թե­լու է՝ կպայ­թի, և­ որ­քան մենք վա­խե­ցած և թույլ լի­նենք, այն­քան՝ ա­վե­լի շուտ և ա­վե­լի դա­ժան:
Եվ քա­նի դեռ մենք մեր ներ­սում չենք կա­րո­ղա­նում կանգ­նեց­նել պար­տութ­յան թա­փով պտտվող ա­նի­վը և այն շար­ժի դնող­նե­րին, մեզ ոչ ոք չի հար­գի որ­պես ազգ և ­ժո­ղո­վուրդ, և կոր­ծա­նու­մը չի կա­րող ի­րա­կա­նութ­յուն չդառ­նալ:
­Միայն թե, մեր՝ ներ­սում ծա­ռա­ցած պա­տե­րը թուր­քի բա­նակ­նե­րից ամ­րա­կուռ են, և ­պատ­ճառն այն է, որ կար­ևոր պա­հին ժո­ղովր­դի դեմ դուրս ե­կած հան­ցա­գործ­նե­րը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի գո­նե ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ չպատժ­վե­ցին եր­բեք, ան­գամ ի­րենց աշ­խա­տա­տե­ղե­րը չկորց­րե­ցին. դեռ այ­սօր նախ­կին և ­ներ­կա­յի ա­տե­լի դեմ­քե­րի ողջ ցու­ցադ­րութ­յուն է ընտ­րութ­յուն­նե­րի պաս­տառ­նե­րին. ընտ­րութ­յուն­ներ, ո­րոնք ոչ մի դեպ­քում չպետք էր թույլ տալ, և ­դա մի նոր պար­տութ­յուն է ըն­դա­մե­նը: Դ­րա­նից է նրանց, այլ պաշ­տոն­յա­նե­րի, ոս­տի­կան­նե­րի ճար­պոտ ժպի­տը մեր դեմ­քե­րին նետ­ված: ­Մեզ մոտ հան­ցա­գործ­նե­րը չեն պատժ­վում՝ լի­նի 37 թիվ, դրա­նից ա­ռաջ թե հե­տո. նրանք վա­յե­լում են ի­րենց ար­յու­նոտ ձեռք­բե­րում­նե­րը ու գե­նի հետ փո­խան­ցում ի­րենց քիչ առ քիչ թրքա­ցող սե­րունդ­նե­րին:
­Բո­լո­րը մեր դեմ են գոր­ծել և ­գոր­ծում՝ և՛ դրսից, և՛ ներ­սից: Դր­սի թշնա­մու հետ դեռ հնա­րա­վոր է պայ­քա­րել, բայց երբ քո իշ­խա­նութ­յունն է դառ­նում պա­տու­հաս…
­Բայց, միև­նույն է, պետք է խա­ղա­ղութ­յան նոր եր­գեր լսե­լու փո­խա­րեն՝ լուրջ, ա­րագ պատ­րաս­տութ­յուն տես­նել. թո­թա­փել այս թմբիր բե­րող ան­զո­րութ­յու­նը, ոտ­քի կանգ­նել մա­քուր ու­ժե­րով, ա­զատ­վել մեր մեջ սո­ղոս­կած բո­լոր օ­տար­նե­րից, սպա­ռա­զին­վել և ­գոր­ծի անց­նել ողջ հա­յութ­յամբ՝ այս­տե­ղի և­ ար­տերկ­րի. ինչ­պե՞ս. ա­մեն բան սկսվում է ա­ռա­ջին, թե­կուզ փոքր քայ­լից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։