ՊՈՂՈՍ ԳՈՒԲԵԼՅԱՆ

ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ՊՈՂՈՍ ԳՈՒԲԵԼՅԱՆԻՆ
85-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

ՊՕՂՈՍ ԳՈՒԲԵԼԵԱՆԻ ՆՈՒԱՃԱԾ ԱՇԽԱՐՀԱՄԱՍԵՐԸ.
ԳԵՏՏՕՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՒ ԳՐԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔ

 
Ս­փիւռ­քի երկ­րորդ ա­լի­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից է ան­հանգ­րո­ւան աշ­խարհ­նե­րից Ա­մե­րի­կա հանգ­րո­ւա­նած ­­Պօ­ղոս ­­Գու­բե­լեա­նը, ո­րի ար­ձա­կը ե՛ւ ա­ւան­դա­կան գծեր ու­նի, ե՛ւ նո­րա­րար յատ­կա­նիշ­ներ, ո­րոնք դիւ­րու­թեամբ կա­րե­լի է կո­չել «մո­դեռն»։ Ն­րա ժո­ղո­վա­ծու­նե­րը յա­ւակ­նոտ են, նախ՝ ո­ճի ար­տա­յայտ­չա­կա­նու­թեամբ, երկ­րորդ՝ հե­րոս­նե­րի ազ­գա­յին ան­հան­գիստ կեան­քի ո­րո­նում­նե­րով։ ­­Հե­ղի­նա­կը հա­յե­րին ո­րո­նում է ա­մե­նու­րեք՝ իր հա­մար ծննդոց մա­սունք դար­ձած Ա­լեք­սադ­րէ­թից ­­Պէյ­րութ ըն­կած փո­շոտ ճա­նա­պարհ­նե­րին, «աս­պե­տա­կան ֆրան­սիա­նե­րուն» գե­րի մնա­ցած եւ յի­շո­ղու­թիւն­նե­րում դեռ մարմ­րող ու փայ­լա­տա­կող ­­Կի­լի­կիա­յում: Իսկ այս բա­ժին տա­ռա­պան­քի հա­մար քի՜չ է շնոր­հա­կա­լու­թիւն յայտ­նե­լը։ Ն­րանց ա­ռանց անձ­նագ­րի ստու­գու­թեան կա­րե­լի է ճա­նա­չել «ափ­րի­կէ»նե­րում, ա­մե­րի­կեան ֆրի­վէյ­նե­րում, ուր աչ­քը կտրի։
­­Պօ­ղոս ­­Գու­բե­լեա­նը կեան­քի հա­մալ­սա­րան­նե­րը կար­ծես միշտ «չէր հասց­նում» ա­ւար­տել. դրա փո­խա­րէն իր հե­րոս­նե­րը՝ հայ թէ օ­տար, լցո­ւած են կեան­քի փոր­ձը ի­րենց ճա­կա­տագ­րի մի­ջով, ինչ­պէս ինքն է վկա­յում, «ար­ցուն­քի տա­րա­ծու­թեամբ» տրո­հե­լու՝ «Ես հե­րոս­ներս չեմ ընտ­րեր, յա­ճախ հա­կա­ռա­կը ճշմա­րիտ է»։
Ծ­նո­ւել է քա­ղա­քա­կան թո­հու­բո­հի շրջա­նում, 1936-ին։ Եր­կու տա­րե­կան էր ըն­դա­մէ­նը, երբ ստի­պո­ւած ե­ղաւ հայ զան­գո­ւա­ծի հետ պար­պել եր­բեմ­նի դաշ­տա­յին ­­Կի­լի­կիա­յի մաս կազ­մած Իս­կեն­տէ­րու­նի սան­ջա­կը եւ եր­կո­ւո­րեակ եղ­բօր հետ իջ­նել «յա­ւեր­ժա­կան ­­Լի­բա­նան» (իր՝ 1973-ին գրած ժո­ղո­վա­ծո­ւի խո­րագ­րի խոր­քե­րը թա­փան­ցենք), ա­սել է թէ՝ հա­յա­շունչ ­­Պէյ­րութ, ուր քրիս­տո­նեայ ա­րաբ­նե­րի շրջա­պա­տում, Էշ­րէ­ֆիէում ու­սա­նել փոր­ձեց ­­Յի­սու­սեան ­­Քոյ­րե­րի ­­Սենթ Գ­րե­գո­ւար վար­ժա­րա­նում, ա­պա լքեց այն ու ան­ցաւ Ս. Գ­րի­գոր ­­Լու­սա­ւո­րիչ ճե­մա­րան, ո­րը եւս կի­սատ թո­ղեց՝ հօ­րը նիւ­թա­պէս օգ­տա­կար լի­նե­լու սին յոյ­սով հե­տե­ւե­լով մե­քե­նա­գի­տու­թեան։ «­­Հա­մալ­սա­րան­նե­րի» պատ­րան­քը փոր­ձեց լրաց­նել՝ ­­Սի­մոն ­­Սի­մո­նեա­նի եւ ­­Գէորգ Ա­ճե­մեա­նի «Ս­փիւռք» շա­բա­թա­թեր­թում տպագ­րե­լով իր ա­ռա­ջին գրչա­փոր­ձե­րը 1955-ից։
1960-ի ա­ռա­ջին իսկ ա­միս­նե­րից ­­Պօ­ղո­սը ա­կա­մայ դար­ձաւ «­­Ռայ­մոնդ»՝ ­­Հայկ ­­Նագ­գա­շեա­նի ու Ա­րամ ­­Սե­փեթ­ճեա­նի պէս վերց­նե­լով «ճամ­բոր­դի» իր ցու­պը, «աշ­խար­հա­նո­ւա­ճու­մը» սկսե­լով ան­տառ­նե­րի ու «մար­դու նախ­նա­կա­նու­թեան մէջ» խրո­ւած Աֆ­րի­կա­յից։ Գ­րե­թէ քսան տա­րի նա ապ­րեց ­­Լի­բե­րիա­յում եւ ­­Սիէ­րա ­­Լիո­նէում, լցո­ւեց օ­տար աշ­խարհ­նե­րի կեն­սա­փոր­ձով, հե­տը բե­րած հա­յե­րէն գրքե­րով ու սառ­նա­շունչ գրա­դա­րան­նե­րի ֆրան­սե­րէն հրա­տա­րա­կու­թիւն­նե­րով, այ­սինքն՝ մար­դա­ճա­նա­չու­մով։ ­­Տե­սաւ բար­քե­րը ու ապ­շա­հար մնաց… Իր մա­րաշ­ցի ու հա­ճըն­ցի ծնող­նե­րի՝ հայ­կա­կան աշ­խար­հա­ցունց ճա­կա­տա­գի­րը «կա­թի՜լ մըն էր միայն խափ­շիկ մար­դոց ապ­րած ծով տա­ռա­պան­քին քով», ուր յղի կնոջ ո­րո­վայ­նից հա­նած պտղի սիր­տը կա­րող էր հում-հում «ճա­շա­կել» աֆ­րի­կեան երկ­րի «բարձ­րա­ճա­շակ» կրթու­թեան նա­խա­րա­րը, իսկ տա­րա­բախտ այդ կնո­ջը ա­մու­սի­նը վա­ճա­ռել է ա­ժան գնով՝ գլխա­ցա­ւանք­նե­րից պար­զա­պէս հե­ռու մնա­լու փա­փա­քով։ ­Հա­յաս­տա­նից ու ­Թուր­քիա­յից հա­զա­րա­ւոր կի­լօ­մետ­րեր հե­ռու ող­բեր­գու­թեան նոյն մո­դէլն է գե­ղա­րո­ւես­տօ­րէն վկա­յա­բե­րում, միայն թէ դե­րա­կա­տար­ներն են ու­րիշ։
Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, հենց աֆ­րի­կեան յայտ­նու­թիւնն իր մէջ ամ­րագ­րեց գրո­ղա­կան արթ­նու­թեան ա­ռա­ջին ծի­լե­րը. մէ­կու­կէս տաս­նա­մեա­կում ­Պէյ­րու­թի մէջ լոյս տե­սան «Ափ­րի­կեան ա­փե­րու վրայ», 1967, «Ափ­րի­կեան հա­մա­նո­ւագ», 1973, «Ան­տա­ռը մար­դու մէջ», 1978, խորհր­դան­շա­կան խո­րագրով ար­ձակ ժո­ղո­վա­ծու­նե­րը։ ­Թե­րեւս Աֆ­րի­կան օգ­նեց Պ. ­Գու­բե­լեա­նին մար­դու մէջ մար­դուն գտնե­լու փո­խա­րէն ո­րո­նե­լու մար­դուն զօ­րաց­նող բնա­կա­նու­թիւ­նը եւ հա­կա­ռա­կը՝ անբ­նա­կա­նը, ծփա­ցող նախ­նա­կան «ան­տա­ռը», ո­րին ին­քը պի­տի անդ­րա­դառ­նար ար­դէն ԱՄՆ-ում դա­րասկզ­բին շա­րադ­րո­ւած «Փ­տախտ» վէ­պում։ ­Յա­ւակ­նու­թիւ­նը մեծ է, մարդ­կա­յի­նը գտնե­լու սահ­մա­նը՝ խիստ փոք­րա­ցած, մտմտում է ­Լի­բե­րիա­յի եւ ­Սիէ­րա ­Լիո­նէի նախ­նա­կա­նու­թեան, վայ­րի նա­խա­պա­շա­րում­նե­րի մութ ստո­ւեր­նե­րի տակ ճկո­ւած, ­Վազ­գէ­նի ա­նո­ւան տակ ծո­ւա­րած հե­ղի­նա­կը։ Գր­քի բնա­բա­նը հենց խտաց­նում է օ­տար եր­կինք­նե­րի տակ հայ ար­ձա­կագ­րի փոր­ձա­ռու­թիւ­նը. «Փ­տախ­տը հաս­ցէ ու հայ­րե­նիք չու­նի։ ­Տիե­զերքն է ա­նոր թա­տե­րա­բե­մը եւ մար­դու ախ­տա­ւոր հո­գին՝ զայն սնա­նողն ու յա­ւեր­ժաց­նո­ղը»։ ­Նոյնն է հե­տե­ւու­թիւ­նը ­Թուր­քիա­յի եւ հա­րե­ւան երկ­րի ա­ւան­դոյթ­նե­րից բխող ընդ­հան­րա­ցում­նե­րի տակ, ին­չը շա­րու­նա­կա­կան է նաեւ այ­սօր։ ­Ներ­սից կրծում է հո­գին, քրիս­տո­նէա­կան ըմբռ­նու­մը։
Պ. ­Գու­բե­լեա­նի աֆ­րի­կեան պատ­մո­ւածք­նե­րը ժա­մա­նա­կին թարգ­մա­նո­ւել են նաեւ անգ­լե­րէն ­Նո­րա Ար­մա­նիի, Իշ­խան ­Ճին­պա­շեա­նի, Ե­րո­ւանդ ­Գո­չու­նեա­նի շնոր­հիւ եւ նաեւ՝ ռու­սե­րէն։
Թ­ւում է, ա­մե­րի­կեան մայր­ցա­մա­քը, ուր ոտք է դնում հայ գրո­ղը 1979-ից, եւ թւում է, այ­լեւս վերջ­նա­կա­նա­պէս, «նոր աշ­խարհն» է, ա­ւե­լի ստոյգ՝ աշ­խար­հի «Այն միւս փո­ղո­ցը» (2009), ինչ­պէս կո­չում է իր նոր գիր­քը, ո­րը, ի դէպ, լոյս տե­սաւ, սա­կայն, «այս փո­ղո­ցում»՝ Ե­րե­ւա­նում։ Գ­րո­ղա­կան տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կա­կան ճա­նա­պարհ է սա թե­րեւս՝ Ե­րե­ւա­նում էր տպագ­րո­ւել նաեւ «Merci beaucoup, աս­պե­տա­կան Ֆ­րան­սա» վէ­պը։
ԱՄՆ-ում գրո­ւած գրքե­րը ե­րե­ւան էին հա­նում տա­ռա­պա­կոծ կամ «յա­ջո­ղակ» հա­յու­թեան ճա­նա­պարհ­նե­րը ա­մե­րի­կեան պո­ղո­տա­նե­րում՝ ֆրի­վէյ­նե­րում, տար­րա­լու­ծու­մի, օ­տա­րա­ցու­մի այն ներ­քին կռո­ւա­զա­նու­թիւ­նը, ո­րը դեռ չի հասց­րել ամ­բող­ջո­վին պո­կել հա­յին մայր ա­ւա­զա­նի բար­դոյթ­նե­րից, թէեւ զա­ռա­ծու­մը ներ­սից «ու­տում էր» նրան։
­Լոս Ան­ճե­լը­սում լոյս տե­սաւ «Ֆ­րի­վէյ» (1988) կարճ պատ­մո­ւածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն, ուր հա­մաշ­խար­հայ­նա­ցու­մի վայ­րագ ա­րա­գու­թիւ­նը դառ­նում էր ազ­գա­յին ինք­նու­թիւ­նը կորց­նե­լու գե­ղա­րո­ւես­տա­կան վկա­յու­թիւն։ ­Վի­պա­կան միաս­նու­թիւ­նը ա­պա­հո­վող գրա­կան աշ­խա­տանք­նե­րից յի­շա­տա­կենք ծա­ւա­լուն «­Փաս­փոր­թը» եւ «Փ­տախ­տը»։ ­Վեր­ջինս նոյն­պէս լոյս տե­սաւ Ե­րե­ւա­նում 1999-ին եւ փոր­ձում էր պար­զել հայ ինք­նու­թեան վե­րա­դար­ձի կտրուկ ճա­նա­պարհ­նե­րը, ուր հե­ղի­նա­կը ջա­նում էր ար­ձա­գան­գել հա­յոց ճա­կա­տագ­րի հա­մար նոր թուր­քե­րի դէմ պայ­քա­րի ե­լած նո­րա­գոյն վրէժխն­դիր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ար­կա­ծա­յին, բայց ող­բեր­գա­կան ա­ռօ­րեան։
Ինչ­պէս տես­նում ենք, հայ գրա­կան սփիւռ­քեան ճա­նա­պար­հին նոյն պատ­րանք­ներն են, ե­րա­զի ու նրա փլուզ­ման շա­րու­նա­կա­կան հո­լո­վոյ­թը։ ­Դի­պուկ է նկա­տել գրա­կա­նա­գէտ Ս­տե­փան ­Թոփ­չեա­նը՝ «Ար­ձա­կագ­րի ընդգր­կում­նե­րը չա­փա­զանց լայն են՝ նախ­նա­կան բնա­կան մար­դուց մին­չեւ աշ­խար­հի տար­բեր հո­րի­զոն­նե­րում օր­նի­բուն ար­դի պատ­մու­թեան ա­նի­ւը կա­մայ-ա­կա­մայ գլո­րող կեր­պար­ներ, իւ­րա­քան­չիւրն իր կրքե­րին իւ­րո­վի գե­րի հա­զա­րա­դէմ չա­րի­քը»։ Մ­նում է ա­ւե­լաց­նել, ո­րը նե­ղաց­նում է հա­ւատ­քի գոր­ծօն­նե­րի ծա­ւա­լում­նե­րը։
Այս ա­մէ­նը ութ­սուն­հին­գի սահ­ման­նե­րը այ­սօր բո­լո­րող ար­ձա­կագ­րի մէջ յա­րա­տե­ւող մար­դու փրկու­թեան ա­պա­ւէնն են։ Այ­սօր էլ նա պատ­նէ­շի վրայ է. դա են վկա­յում «Ա­ռա­քե­լու­թիւն ի ­Մա­րաշ. Ազ­գա­տոհ­միս ­Գող­գո­թան» (2015) եւ «­Զա­ւեշ­տա­խառն ոս­տայն» (2016) գրքե­րը:
Ու­րեմն՝ շնոր­հա­ւո­րանք­ներ սի­րե­լի ­Պօ­ղոս ­Գու­բե­լեա­նին եւ գրչի ծայ­րին պահ տո­ւած հա­ւա­տի զօ­րա­ցում։

­Սու­րէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

ԿՅԱՆՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

(­Պո­ղոս ԳՈՒԲԵԼՅԱՆԻ ծննդյան 85 և գ­րա­կան գոր­ծու­նեութ­յան 65-ամ­յակ­նե­րի ա­ռի­թով)

Գ­րաքն­նա­դա­տի և լ­րագ­րո­ղի իմ գոր­ծու­նեութ­յան ամ­բողջ ըն­թաց­քում կտրա­կա­նա­պես դեմ եմ ե­ղել «չեմ­պիո­նա­կան» ա­րա­տա­վոր այն սկզբուն­քին, որ շատ հա­ճախ մե­զա­նում կի­րառ­վում է ար­վես­տի և գ­րա­կա­նութ­յան գոր­ծիչ­նե­րի վաս­տա­կը գնա­հա­տե­լիս: «Ա­մե­նա­մե­ծին» և «ա­մե­նա­տա­ղան­դա­վո­րին վեր­ջերս ա­վե­լա­ցավ «ա­մե­նա­հան­ճա­րե­ղը», կար­ծես հան­ճա­րեղ լի­նե­լը քիչ է և ­դեռ պետք է մի բան էլ վրան ա­վե­լաց­նել:
­Պո­ղոս ­Գու­բել­յա­նի գրա­կա­նութ­յա­նը ծա­նոթ և­ ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել ի­մա­ցող գրաքն­նա­դա­տը, են­թադ­րում եմ, պի­տի մի պահ տրվի նման գայ­թակ­ղութ­յա­նը` նրան ո­րա­կե­լու որ­պես Սփ­յուռ­քի գրա­կա­նութ­յան ան­ցած հի­սուն տա­րի­նե­րի ա­մե­նա… ­Չենք թաքց­նում, այդ գայ­թակ­ղութ­յու­նը մեզ էլ է փոր­ձութ­յան են­թար­կել, բայց տեղ­նու­տե­ղը հաս­կա­ցել ենք, որ ա­վե­լի հա­մո­զիչ կլի­նի, ե­թե ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նենք գրո­ղի այն ար­ժա­նիք­նե­րը, ո­րոնք քիչ էր մնում մեզ ստի­պեին ազ­դա­րա­րե­լու նրան «ա­մե­նա…»:
Իմ ա­ռա­ջին ծա­նո­թութ­յու­նը ­Պո­ղոս ­Գու­բել­յա­նի գրա­կա­նութ­յան հետ տե­ղի ու­նե­ցավ հա­մալ­սա­րա­նա­կան տա­րի­նե­րին, երբ մե­կը մյու­սի ետ­ևից պար­զա­պես կլա­նում էի սփյուռ­քա­հայ գրա­կա­նութ­յան պաշ­տո­նա­պես ար­տոն­ված, իսկ հիմ­նա­կա­նում՝ ար­գել­ված գրա­կա­նութ­յու­նը: Ա­կա­մա­յից վեր­ջին­նե­րիս թվում էր հայտն­վել նաև նա, քա­նի որ իր ա­ռա­ջին գոր­ծե­րը տպագր­վում էին ­Բեյ­րու­թի «Սփ­յուռք» շա­բա­թա­թեր­թում՝ ար­գել­ված մա­մուլ, ո­րը միայն հա­տու­կենտ մարդ­կանց էր մատ­չե­լի: Այդ պատմ­վածք­ներն ան­մի­ջա­պես գրա­վե­ցին իմ ու­շադ­րութ­յու­նը, և ­հե­տա­գա տա­րի­նե­րին ես պի­տի այդ ա­նու­նը փնտրեի մա­մու­լում, իսկ ա­վե­լի ուշ՝ ա­ռան­ձին գրքե­րով:
Ն­րա գրա­կա­նութ­յու­նը ե­ղավ ե­զա­կի մի եր­ևույթ ոչ միայն սփյուռ­քի, այլև ընդ­հան­րա­պես քսա­նե­րորդ դա­րի հայ գրա­կա­նութ­յան մեջ: Ե­զա­կի նրա­նով, որ գրո­ղը ծնվում էր ոչ թե ­Բեյ­րու­թի, ­Փա­րի­զի, ­Թեհ­րա­նի, ­Պոլ­սի կամ ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րի սփյուռ­քա­հայ մշա­կու­թա­յին ան­դաս­տան­նե­րում, ոչ թե եվ­րո­պա­կան գրա­կա­նութ­յուն­նե­րի բա­րեն­պաստ և ս­նու­ցա­նող հար­ևա­նութ­յամբ (ինչ­պի­սին էր ­Շահ­նու­րի, ­Շու­շան­յա­նի, Որ­բու­նու կամ ­Սա­րաֆ­յա­նի գրա­կա­նութ­յու­նը, ով­քեր ֆրան­սիա­կան հզոր գրա­կա­նութ­յան կող­քին և ­զու­գա­հեռ ստեղ­ծե­ցին ի­րեն­ցը և ­զուտ հայ­կա­կա­նը), այլ աֆ­րիկ­յան հե­տամնաց երկ­րի մշա­կու­թա­յին ա­նա­պա­տում, որ­տեղ այդ տա­րի­նե­րին, 60-70-ա­կան­նե­րին, «գրա­կա­նութ­յուն» բառն իսկ հա­զիվ թե գոր­ծած­վեր:
­Մի ա­ռի­թով Պ.­Գու­բել­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը հա­մե­մա­տել ենք ­Մաք­սիմ ­Գոր­կու և ­Ջեկ ­Լոն­դո­նի հետ, հե­ղի­նակ­ներ, ով­քեր գրա­կա­նութ­յուն ե­կան ոչ թե մշա­կու­թա­յին ա­կունք­նե­րից, այլ, ինչ­պես աս­վում է, կյան­քի թե­լադ­րան­քով: Գ­րա­կան «դպրոց­նե­րի» դա­սե­րը սեր­տած գրողն իր հետ բե­րում է հաս­տատ­ված-ան­խախտ ա­վանդ­ներ, ո­րո­շա­կի-ան­զան­ցե­լի գե­ղա­գի­տութ­յուն, ժա­մա­նա­կի ո­գով ձևա­վոր­ված աշ­խար­հա­յացք, ո­րոնք ի­րենց անջն­ջե­լի հետքն են թող­նում նրա գոր­ծե­րում։ Եվ ե­թե ան­գամ նա զո­րա­վոր ան­հա­տա­կա­նութ­յան տեր է և­ իր անջնջե­լի դրոշմն է դնում իր ստեղ­ծա­ծի վրա, ա­պա դարձ­յալ մնում է ո­րո­շա­կի ժա­ռան­գա­կա­նութ­յան սահ­ման­նե­րում։ ­Մինչ­դեռ, Մ. ­Գոր­կու բնո­րոշ­մամբ իսկ, կյան­քի դժվա­րին «հա­մալ­սա­րան­նե­րում» ու­սա­նած գրողն սկսում է բա­ռա­ցիո­րեն ճեր­մակ է­ջից, ո­րո­շա­կի ժա­մա­նա­կի և­ որ­ևէ վայ­րի կամ երկ­րի «սո­ցիա­լա­կան պատ­վե­րի» հրա­հան­գով։ ­Նա ինքն է ստեղ­ծում իր լե­զուն, ո­ճը, ճա­շակն ու գե­ղա­գի­տութ­յու­նը, իր աշ­խար­հա­յացքն ու գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը։ Չ­գի­տեմ, ե­թե նա ­Բեյ­րու­թից ոչ թե ­Սիեր­րա ­Լեո­նե, այլ եվ­րո­պա­կան որ­ևէ բար­գա­վաճ, մշա­կու­թա­յին հա­րուստ ա­վանդ­ներ ու­նե­ցող եր­կիր գնար, նրա­նում դարձ­յա՞լ բնա­կան ցան­կութ­յուն կա­ռա­ջա­նար գե­ղար­վես­տո­րեն վե­րար­տադ­րել տե­սա­ծը, բայց փաստ է, որ աֆ­րիկ­յան ի­րա­կա­նութ­յու­նը և ­հատ­կա­պես այն­տեղ մո­լեգ­նող կո­ռուպ­ցիան նրա­նում արթ­նաց­րեց և ձ­ևա­վո­րեց գրո­ղին, հմուտ ար­ձա­կագ­րին, պատմ­ված­քի վար­պե­տին:
­Պատմ­ված­քի ժան­րը ծանր փոր­ձութ­յուն է գրո­ղի հա­մար` ան­կախ նրա բնա­տուր կա­րո­ղութ­յուն­նե­րից: Ա­ռա­վել դժվար` երբ ա­ռա­ջին քայ­լերդ պատմ­ված­քով ես ա­նում: ­Սա­կայն բազ­միցս ա­պա­ցուց­ված այս ճշմար­տութ­յու­նը, հա­վա­նա­բար, Պ. ­Գու­բել­յա­նի հա­մար չէ: Ն­րա ա­ռա­ջին իսկ փոր­ձե­րը զար­մաց­նում են ձևի կա­տա­րե­լութ­յամբ, հղկված ո­ճով, սուր դի­տո­ղա­կա­նութ­յամբ և գ­րա­վիչ պա­տու­մով: Երբ կար­դում ես նրա ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն, թվում է, թե չոր­րորդ-հին­գե­րորդ գիրքն է, և­ որ հե­ղի­նակն ար­դեն հասց­րել է գրա­կան լուրջ փոր­ձա­ռութ­յուն ձեռք բե­րել, մշա­կել սե­փա­կան ոճն ու լե­զուն:
Ա­ռան­ձին խո­սակ­ցութ­յան նյութ է ­Պո­ղոս ­Գու­բել­յան ար­ձա­կա­գիր-մտա­վո­րա­կա­նի քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան հստակ դիր­քո­րո­շու­մը նկա­րագր­վող ի­րա­կա­նութ­յան հան­դեպ: Չ­մո­ռա­նանք, որ նա հայտն­վել էր մի երկ­րում, մի ժո­ղովր­դի մեջ, ո­րը հար­յու­րամ­յակ­ներ շա­րու­նակ կո­ղոպտ­վել ու ստո­րաց­վել էր եվ­րո­պա­ցի գա­ղու­թա­տե­րե­րի կող­մից, իսկ ձևա­կան ան­կա­խութ­յու­նից հե­տո փաս­տո­րեն ո­չինչ չէր փոխ­վել, քա­նի որ այս ան­գամ հարս­տա­հա­րող­ներն օ­տար­նե­րը չէին, այլ սե­փա­կան ժո­ղովր­դի ծո­ցից ե­լած­նե­րը, ո­րոնք ի­րենց անգ­թութ­յամբ գե­րա­զան­ցում էին նա­խորդ­նե­րին: «­Մենք` սևերս ի­րա­րու հետ շատ ա­վե­լի անխղ­ճո­րեն, շատ ա­վե­լի շնա­կա­նո­րեն կը վար­վինք, քան մեր ար­գա­հա­տած սպի­տա­կա­մորթ­նե­րը»,- խոս­տո­վա­նում է սևա­մորթ վար­չա­պե­տը «Փ­տախտ» վե­պում: Ա­սում է և­ ա­սածն ա­պա­ցու­ցում` ան­հա­գո­րեն թա­լա­նե­լով ար­դեն բազ­միցս թա­լան­ված ժո­ղովր­դին:
Բ­նա­կան է, որ ող­բեր­գա­կան պատ­մութ­յուն ու­նե­ցող ժո­ղովր­դի զա­վակն իր հա­մակ­րան­քը պի­տի ար­տա­հայ­տեր ճնշված­նե­րի և ­հարս­տա­հար­ված­նե­րի հան­դեպ: Եվ ե­թե այս տե­սանկ­յու­նից նա­յենք Պ.­Գու­բել­յա­նի գրա­կա­նութ­յա­նը, ա­պա նրան կա­րող ենք հա­մա­րել` 1961 թ. ան­կա­խութ­յուն ստա­ցած աֆ­րիկ­յան այդ երկ­րի գրա­կա­նութ­յան` առն­վազն հիմ­նա­դիր­նե­րից մե­կը, ե­թե ոչ հիմ­նա­դի­րը: ­Թող տա­րօ­րի­նակ չհնչի այս հայ­տա­րա­րութ­յու­նը, բայց երբ կար­դում ես նրա ա­ռա­ջին ե­րեք գրքե­րը` պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը, ա­պա փաս­տում ես, որ այն­տեղ գե­րա­զան­ցա­պես ներ­կա­յաց­ված են այդ երկ­րի մար­դիկ, նրանց կյան­քը, նրանց խնդիր­նե­րը, ան­շուշտ, դիտ­ված հայ մտա­վո­րա­կա­նի աչ­քե­րով, գրված հա­յե­րեն, սա­կայն նույն սրտա­ցա­վութ­յամբ, ինչն ան­պայ­ման պի­տի ու­նե­նար այդ երկ­րի դժվա­րին ճա­կա­տագ­րով մտա­հոգ­ված հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­ցին:
­Սա նշա­նա­կում է նաև, որ Պ.­Գու­բել­յա­նը, որ­պես գրող, ա­ռա­ջին իսկ քայ­լե­րից հայտն­վել է «գետ­տո­յա­կան» փա­կու­ղուց դուրս: Այս բնո­րո­շու­մը 60-ա­կան թվա­կան­նե­րին շրջա­նա­ռութ­յան մեջ դրվեց` որ­պես հո­մա­նիշ նեղ-ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յան, որն այդ տա­րի­նե­րին իշ­խում էր սփյուռ­քա­հայ գաղ­թօ­ջախ­նե­րում: Արդ­յոք օ­տար հո՞ղն էր, թե՞ կա­տա­րե­լա­պես ու­րիշ նյու­թը, թե՞ գրո­ղի մարդ­կա­յին տե­սա­կը, որ օգ­նե­ցին նրան միան­գա­մից հայտն­վե­լու նման մտայ­նութ­յու­նից դուրս, բայց փաստ է, որ նրա` գրո­ղի հա­յաց­քը եր­բեք ոչն­չով կաշ­կանդ­ված չի ե­ղել: Իսկ ա­վե­լի ուշ, հայ­կա­կան թե­մա­նե­րին նվիր­ված «Merci beaucoup, աս­պե­տա­կան Ֆ­րան­սա» և «­Փաս­փորթ» գրքե­րում հան­դի­պում ենք գրո­ղա­կան մի լայ­նա­խո­հութ­յան, ո­րը սփյուռ­քա­հայ գրա­կա­նութ­յան մեջ հա­տու­կենտ հե­ղի­նակ­նե­րի գոր­ծե­րում կա­րող ենք տես­նել:
Թ­վում էր, թե ար­ձա­կա­գի­րը, հե­ռա­նա­լով այդ թշվառ երկ­րից և ­հաս­տատ­վե­լով ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րում, վերջ­նա­կա­նո­րեն հրա­ժեշտ է տվել «աֆ­րիկ­յան» շրջա­նին և իր նկա­րագ­րին հա­վա­տա­րիմ` մխրճվել նոր` ա­մե­րի­կա-հայ­կա­կան, լո­սան­ջե­լես­յան ի­րա­կա­նութ­յան մեջ, շա­րու­նա­կե­լով մեզ զար­մաց­նել իր տա­ղան­դի անս­պառ դրսևո­րում­նե­րով: Եվ, իս­կա­պես, «­Պայ­թու­մը լռած թնդա­նոթ­նե­րու» և ­հատ­կա­պես «Ֆ­րի­վեյ» վե­պը, մի նոր շրջան են նշա­նա­վո­րում ոչ միայն նրա, այլև սփյուռ­քա­հայ ար­ձա­կում: Այս նոր մի­ջա­վայ­րում Պ. ­Գու­բել­յա­նը «հայ­կա­կան» նյու­թին մո­տե­ցավ «օ­տա­րը» հիմ­նա­վո­րա­պես յու­րաց­նե­լուց հե­տո, ար­դեն որ­պես փոր­ձա­ռու ար­ձա­կա­գիր, վերս­տին ա­պա­ցու­ցե­լով, որ կա­րող է միան­գա­մից խո­րա­նալ հար­ցի բուն էութ­յան մեջ:
Եվ հան­կարծ, լիո­վին անս­պա­սե­լի, Պ. ­Գու­բել­յա­նը վե­րա­դառ­նում է աֆ­րիկ­յան ի­րա­կա­նութ­յա­նը` 2003թ. տպագ­րե­լով «Փ­տախտ» վե­պը: ­Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան պատ­մութ­յու­նը բազ­միցս վկա­յել է, որ վի­պա­կան ծա­վա­լուն եր­կե­րը չեն կա­րող հենց այն­պես, պա­հի թե­լադ­րան­քով գրվել: ­Ժա­մա­նա­կի բո­վով ան­ցած ո­րո­շա­կի դրդա­պատ­ճառ­ներ են պետք դրա հա­մար` քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, վեր­ջա­պես, անձ­նա­կան… ո­րոնք հե­ղի­նա­կին ստի­պում են նստել ճեր­մակ է­ջի առջև ու ստեղ­ծել մի երկ, որն առն­վազն նրա հա­մար ծրագ­րա­յին նշա­նա­կութ­յուն ու­նի, ո­րը չգրել չէր կա­րող:
Պ. ­Գու­բել­յանն իր պատմ­վածք­նե­րում ար­դեն հիմ­նո­վին և­ ա­ռա­վել քան ա­ռար­կա­յա­կան ներ­կա­յաց­րել էր հարս­տա­հար­ված եր­կիրն ու նրա բնա­կիչ­նե­րին: ­Պատմ­վածք­ներ, որ գրված էին վա­վե­րաթղ­թի հա­մոզ­չա­կա­նութ­յամբ, ա­սես լրագ­րո­ղա­կան հա­վաս­տի ռե­պոր­տա­ժի և ­գե­ղար­վես­տո­րեն հա­մո­զիչ հո­րին­ված­քի սահ­մա­նագ­ծին գտնվեին: ­Յու­րա­տե­սակ մի ժանր, որ հե­ղի­նա­կից պա­հան­ջում է ոչ միայն քա­ղա­քա­ցիա­կան հստակ դիր­քո­րո­շում (քա­նի որ նա պա­տաս­խա­նա­տու է իր ստեղ­ծա­ծի հա­մար), այլև գրո­ղա­կան ո­րո­շա­կի ու­նա­կութ­յուն­ներ: Իս­կա­պես, ին­չո՞ւ նա պա­հանջ ու­նե­ցավ երկ­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցե­լու ար­դեն մեկ ան­գամ անժխ­տե­լիո­րեն ա­պա­ցուց­վա­ծը:
Հ­նա­րա­վո­րինս ճշգրիտ պա­տաս­խա­նե­լու հա­մար այս հար­ցին, ու­շադ­րութ­յուն դարձ­նենք աֆ­րիկ­յան ա­ռա­ջին շրջա­նում ստեղծ­ված գոր­ծե­րի և ­վե­պի միջև նկատ­վող ժան­րա­յին ակն­բախ տար­բե­րութ­յուն­նե­րին: ­Պատմ­վածք­ներն ա­սես գրված են ա­ռա­ջին իսկ տպա­վո­րութ­յան ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յամբ, այդ պատ­ճա­ռով էլ շատ հա­ճախ դեպ­քի վայ­րից ար­վող ռե­պոր­տաժ­նե­րի տպա­վո­րութ­յուն են թող­նում, մինչ­դեռ վե­պը տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած նստվածք­նե­րի հի­ման վրա գրված, քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան լայ­նակ­տավ մի գործ է, որ­տեղ գե­ղար­վես­տա­կան հո­րին­ված­քը մշտա­պես ու­ղեկց­վում է հա­սա­րա­կա­գետ-լրագ­րո­ղի վեր­լու­ծում­նե­րով, իսկ տեղ-տեղ կրքոտ հրա­պա­րա­կա­խո­սութ­յամբ, մի եր­ևույթ, որն իս­պառ բա­ցա­կա­յում էր պատմ­վածք­նե­րում, որ­տեղ ըն­թեր­ցո­ղին գե­ղար­վես­տո­րեն հա­մո­զե­լուց հե­տո, ա­զատ հնա­րա­վո­րութ­յուն էր տրվում անս­խալ հետ­ևութ­յուն­ներ ա­նե­լու:
­Մեր կար­ծի­քով, հե­ղի­նակն այս քայ­լին է գնա­ցել մի պարզ պատ­ճա­ռով, իր իսկ հայ­րե­նի­քում` ան­կա­խա­ցած ­Հա­յաս­տա­նում տես­նե­լով նույ­նը, ին­չի մա­սին ար­դեն գրել էր ա­վե­լի քան քսան տա­րի ա­ռաջ: Ե­թե մեր են­թադ­րութ­յու­նը հա­մո­զիչ չէ, ա­պա կու­զեինք, որ պա­տաս­խան տրվի հետև­յալ հար­ցին. ե­թե պար­կեշտ, քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցութ­յամբ օժտ­ված գրող-մտա­վո­րա­կա­նը չէր կա­րող ան­տար­բեր լի­նել ու­րի­շի ցա­վի հան­դեպ, ա­պա կա­րո՞ղ էր ան­տար­բեր մնալ՝ տես­նե­լով իր հայ­րե­նի­քում ծա­վալ­վող միև­նույն կո­ռուպ­ցիան, այն կո­ռուպ­ցիան, ո­րի մա­սին ա­ռա­ջին իսկ օ­րե­րից բարձ­րա­ձայ­նում էին նույ­նիսկ պե­տութ­յան ա­ռա­ջին դեմ­քե­րը, և­ ո­րը գնա­լով ա­հագ­նա­ցավ, ու վեր­ջը չի եր­ևում, այն կո­ռուպ­ցիան, ո­րի մա­սին այ­սօր խոս­վում է գի­շե­րու­զօր, խոս­վում է, բայց կար­ծես ա­մեն ինչ մնում է նույ­նը, իսկ երբ խոս­քը գործ չի դառ­նում, վե­րած­վում է զա­վեշ­տի` հի­շեց­նե­լով կռի­լով­յան ա­ռա­կը, երբ գող կատ­վի գլխին շե­րե­փով մի լավ հասց­նե­լու փո­խա­րեն, խո­հա­րա­րը քա­րոզ է կար­դում, իսկ կա­տուն լսում է և ­շա­րու­նա­կում անվր­դով լա­փել…
Արդ, կա­րո՞ղ էր արդ­յոք Պ. ­Գու­բել­յա­նի նման ա­նար­դա­րութ­յան հան­դեպ ան­հաշտ գրո­ղը, ան­կա­շառ մտա­վո­րա­կա­նը, վեր­ջա­պես հայ մար­դը ան­տար­բեր լի­նել և չ­տես­նե­լու դնել հա­մա­կարգ­ված կո­ռուպ­ցիա­յի միև­նույն դրսևո­րում­նե­րը ­Հա­յաս­տա­նում: Ո՛չ, նա չէր կա­րող լռել, նա պի­տի ար­տա­հայտ­վեր: ­Բայց ինչ­պե՞ս, երբ Սփ­յուռ­քը, վերևից ի­ջեց­րած կամ, ինչ­պես վե­պում է աս­վում` «երկ­նա­քա­րի պես անջր­պե­տեն ին­կած ան­կա­խութ­յան» ա­ռա­ջին իսկ օ­րե­րից, հա­մա­ռո­րեն ու հե­րո­սա­բար չտես­նե­լու էր դնում հայ­րե­նի­քում օր­նի­բուն տե­ղի ու­նե­ցող այ­լան­դա­կութ­յուն­նե­րը, իսկ երբ որ­ևէ մե­կը, մա­նա­վանդ հա­յաս­տան­ցի, հա­մար­ձակ­վեր ա­ղա­ղա­կող փաս­տե­րից թե­կուզ մե­կը բե­րել, տեղ­նու­տե­ղը բե­րա­նը կփա­կեին, ա­սե­լով. «­Հայ­րե­նի­քի մա­սին ին­չո՞ւ գեշ կը խո­սիս»: Ա­հա ին­չու, սրտա­ցավ գրո­ղը հայ­րե­նի­քի մա­սին «գեշ չխո­սե­լու», բայց և­ այն­պես տագ­նա­պա­հա­րույց ճշմար­տութ­յու­նը «խո­սե­լու» հա­մար ա­ռաջ­նորդ­վեց` «կուժ քեզ եմ ա­սում, կու­լա դու լսիր» հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան ա­սաց­ված­քի տրա­մա­բա­նութ­յամբ:
«Փ­տախտ»-ի վի­պա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում ­Հա­յաս­տա­նից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու, աֆ­րիկ­յան ­Կե­րա ­Լե­մոն պե­տութ­յու­նում, աշ­խար­հագ­րա­կան հո­րի­նո­վի ան­վա­նում, ո­րը շատ նման է ­Սիեր­րա ­Լեո­նեին, Աֆ­րի­կա­յի արև­մուտ­քում ըն­կած ծո­վափն­յա մի եր­կիր, որ­տեղ, տա­րի­ներ շա­րու­նակ ապ­րեց, աշ­խա­տեց և ­մեր լա­վա­գույն ար­ձա­կա­գիր­նե­րից մե­կը դար­ձավ վե­պի հե­ղի­նա­կը: Այս­պի­սով, «կու­ժը» տվյալ դեպ­քում ­Սիեր­րա ­Լեո­նեն է, իսկ «կու­լան»` ­Հա­յաս­տա­նը: ­Վե­պի միակ հայ­կա­կան տար­րը գլխա­վոր հե­րոս ­Վազ­գենն է, ո­րը գործ է հիմ­նել ­Կե­րա ­Լե­մո­նի մայ­րա­քա­ղա­քում և ձգ­տում է ոչ միայն օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով դրամ վաս­տա­կել, այլև, բարձ­րո­րակ բան­վոր­ներ պատ­րաս­տե­լով, նպաս­տել երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցին: ­Սա­կայն լի­բա­նան­յան մա­ֆիան, որ քաղց­կե­ղի պես իր շո­շա­փուկ­ներն է տա­րա­ծել երկ­րով մեկ և­ ո­րո­շա­կի ազ­դե­ցութ­յուն ու­նի իշ­խա­նա­կան ամ­բողջ հա­մա­կար­գի վրա, մտա­դիր է նրան երկ­րից վտա­րել: ­Բա­րե­բախ­տա­բար, ­Վազ­գե­նը մե­նակ չէ իր ար­դար պայ­քա­րում: ­Կա­ռա­վա­րութ­յան ազ­դե­ցիկ դեմ­քե­րից մե­կը կա­րո­ղա­նում է պաշտ­պա­նել նրան և հ­նա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հայ մաս­նա­գե­տին իր օգ­տա­կար գործն ա­նե­լու ի բա­րօ­րութ­յուն երկ­րի: ­Բայց, ինչ­պես գլխա­վոր հե­րոսն է ա­սում. «­Պայ­քա­րը դեռ նոր պի­տի սկսեր»:
­Պե­տա­կան հե­ղաշր­ջում­նե­րը սո­վո­րա­կան եր­ևույթ են ան­բու­ժե­լի կո­ռուպ­ցիա­յով վա­րակ­ված աֆ­րիկ­յան երկր­նե­րի հա­մար: ­Կե­րա ­Լե­մո­նում էլ հեր­թա­կան դա­վադ­րութ­յունն է հա­սու­նա­նում: Իշ­խա­նութ­յու­նը գրա­վե­լու ան­հա­ջող փոր­ձից հե­տո հե­ղաշր­ջում է ի­րա­գոր­ծում քա­ղա­քա­պե­տա­րա­նի նախ­կին ոս­տի­կա­նը, որն իբրև թե պայ­քա­րում էր հա­նուն ժո­ղովր­դի և ­հա­նուն ար­դա­րութ­յան: ­Սա­կայն փոր­ձը ցույց է տա­լիս, որ ա­մե­նա­մեծ գո­ղե­րը հենց սրանք են, որ իշ­խա­նութ­յու­նը զավ­թե­լուն պես, գոր­ծում են «բե­րան ու­նես` պի­տի ու­տես» ա­նաս­նա­կան սկզբուն­քով: ­Բայց ե­րա­նի՜ բա­վա­րար­վեին «մի փոր հա­ցով»: Ար­դա­րութ­յան այս ջա­տա­գով­նե­րի ա­խոր­ժա­կը բաց­վում է ու­տե­լու հետ, բաց­վում է ու չի՛ փակ­վում:
­Վեպն ըն­թեր­ցե­լիս շա­րու­նակ այն տպա­վո­րութ­յունն ես ու­նե­նում, թե նկա­րագր­վող գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ծա­վալ­վում են ­Հա­յաս­տա­նում: Օ­րի­նակ.
«…խու­մա­րի և ­բախ­տա­խա­ղի մե­քե­նա­ներ տե­ղա­վոր­վե­ցան մինչև քա­ղա­քին ա­մե­նա­խուլ անկ­յուն­նե­րը, ե­կե­ղե­ցի­նե­րու գա­վիթն ու աղ­քատ հյու­ղա­վան­նե­րը, մինչև կեթ­թո­յին պոր­տը»: «Բ­նի­կը ե՞րբ ե­լեքտ­րա­կա­նութ­յուն ու­նե­ցեր է որ: ­Թող վե­րա­դառ­նա ա­վան­դա­կան իր նախ­կին ու­րախ, ան­հոգ կեն­սաձ­ևին, երբ ան­տառ­նե­րու խո­րը, հո­ղա­շեն հյու­ղակ­նե­րուն բա­կը, բո­ցա­վառ­վող խա­րույ­կի շուրջ թամ-թամ կը զար­ներ…»,- ա­սում է սե­փա­կան ժո­ղովր­դի լույսն ուղ­ղա­կի և ­փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով մա­րող նա­խա­գա­հը:
(«­Մեր «ա­զա­տա­տենչ ու ար­դա­րա­միտ» հե­ղա­փո­խա­կան­նե­րը, ան­կա­խութ­յու­նից ան­մի­ջա­պես հե­տո, մեզ էլ ստի­պե­ցին տա­րի­ներ շա­րու­նակ «խա­րույկ­ներ» վա­ռել ու «թամ-թամ» զար­կել, և ­ժո­ղովր­դին ան­հաշ­վե­լի նյու­թա­կան ու բա­րո­յա­կան վնաս­ներ պատ­ճա­ռած այս ոճ­րա­գոր­ծութ­յան հա­մար առ այ­սօր ոչ ոք պա­տաս­խան չի տվել: Ա­վե­լին, մե­ղա­վոր­նե­րը մնա­լով ան­պա­տիժ, ա­մե­նայն լկտիութ­յամբ և­ ա­նո­ղո­քա­բար քննա­դա­տում են ի­րենց հա­ջոր­դած­նե­րին): ­Կամ թե` բախ­տի բեր­մամբ նա­խա­գահ դար­ձած նախկին ոս­տի­կա­նի մա­սին այս­պես է գրում. «Չկար ձեռ­նար­կութ­յուն մը ո­րու մեջ զա­ռա­մած ծե­րու­կը փա­յա­տեր չ’ըլ­լար»: Իսկ լի­բա­նան­յան մա­ֆիան կա­րո­ղա­նում է «ձյու­նասփ­ռիչ մե­քե­նա­ներ վա­ճա­ռել ար­ևա­դար­ձա­յին երկ­րին», որ­տեղ չգի­տեն, թե ինչ բան է ձյու­նը: Այս ան­հե­թեթ գոր­ծար­քը շատ հե­ռու չէ մեր տխրահռ­չակ բիո­զու­գա­րան­նե­րից:
Ի վեր­ջո, եր­կի­րը հիմ­նա­վո­րա­պես թա­լա­նե­լուց, «մեր­կա­ցած­նե­րին ա­վե­լի մեր­կաց­նե­լուց», հե­ղի­նա­կի ա­սե­լով՝ «քա­րե դա­րից քա­քի դա­րին» հասց­նե­լուց հե­տո, ող­բա­լի պայ­ման­նե­րում իր հո­գին է ա­վան­դում հեր­թա­կան բռնա­կա­լը: ­Վեպն ա­վարտ­վում է զա­վեշ­տա­լի մի տե­սա­րա­նով, երբ նա, վախ­ճան­վե­լուց ա­ռաջ, գե­րի­րա­կան մի տե­սիլք է ու­նե­նում` պատ­կե­րաց­նե­լով իր հան­դի­սա­վոր թա­ղու­մը. «­Սի­նիք քմծի­ծա­ղով, մա­րե­շա­լի շող­շո­ղուն հա­մազ­գես­տը հա­գին… կը նա­խա­գա­հեր իր իսկ ազ­գա­յին շքեղ թա­ղու­մին, մաս­նա­վոր ոգ­ևո­րութ­յամբ դի­տե­լով ժո­ղովր­դա­յին հար­գան­քի վեր­ջին ար­տա­հայ­տութ­յու­նը հան­դի­սա­ցող տո­ղանց­քը, հա­զա­րա­վոր փո­րը ու­ռած, ո­տա­բո­պիկ, մերկ ու նո­թի, աչ­քե­րը խո­ռոչ ին­կած, քաղ­ցեն գա­լար­վող կե­րա­լե­մոն­ցի մա­նուկ­նե­րու: ­Գո­ման­տո­յի հա­մա­չափ վազ­քով անց­նող կմախք­նե­րու գուն­դը ազ­գըն­տիր նա­խա­գա­հին վրա խոր տպա­վո­րութ­յուն գոր­ծած էր»: Բռ­նա­կա­լը «հան­գեաւ ի ­Տէր», բայց փտախ­տը չմե­ռավ, այլ շա­րու­նա­կե­լու է մո­լեգ­նել ա­վե­լի ուժ­գին: ­Հե­ղի­նա­կը կար­ծես հա­մո­զում է, որ այս աշ­խար­հում ո­չինչ այդ­քան հա­մա­մարդ­կա­յին չէ, որ­քան կո­ռուպ­ցիան: «Փ­տախ­տին դեմ նույ­նիսկ գեր­պե­տութ­յուն­նե­րու հյու­լեա­կան զրա­հը ան­կա­րող կը մնար: Փ­տախ­տը ու­ներ իր ներ­քին օ­րի­նա­չա­փութ­յու­նը, տրա­մա­բա­նե­լու ու գոր­ծե­լու գաղտ­նի օ­րա­կար­գը»:

Հ.Գ. ­Հոդ­վա­ծի սկզբում խոս­տա­ցանք վեր­լու­ծա­կան հա­մոզ­չա­կա­նութ­յամբ ա­պա­ցու­ցել հո­բել­յար գրո­ղի ե­զա­կիութ­յու­նը։ ­Հու­սանք մեզ հա­ջող­վեց։ Այ­նու­հան­դերձ, կու­զեինք ա­վե­լաց­նել չա­փա­զանց պեր­ճա­խոս մի փաստ։ Պ. ­Գու­բել­յա­նին խնդրել էինք ու­ղար­կել իր հրա­տա­րակ­ված բո­լոր գրքե­րի ցու­ցա­կը՝ տես­նե­լու, որ ո­չինչ չի վրի­պել մեր ու­շադ­րութ­յու­նից։ ­Պարզ­վեց, որ իս­կա­պես ան­ցած տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում նրա հրա­տա­րա­կած բո­լոր գրքե­րը ոչ միայն ա­մե­նայն ու­շադ­րութ­յամբ և ­հա­ճույ­քով ըն­թեր­ցել ենք, այլև դրան­ցից մի քա­նի­սը գրա­խո­սել մա­մու­լում։ ­Սա­կայն մեզ ա­նակն­կալ էր սպաս­վում։
­Ցու­ցա­կը միայն ծա­նոթ գրքե­րով չէր կազմ­ված, այլև ան­տիպ­նե­րով, ո­րոնց քա­նա­կը չի զի­ջում տպված­նե­րին։ ­Վե­պեր, պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու­ներ, հրա­պա­րա­կա­խո­սութ­յուն, պատ­մա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն և ­նույ­նիսկ՝ ման­կա­պա­տա­նե­կան ար­ձակ… ­Հա­յե­րեն և անգ­լե­րեն…
Գ­նա­լով ա­վե­լի եմ հա­մոզ­վում, որ Աստ­ված ստեղ­ծա­գոր­ծո­ղին տա­ղանդ պարգ­ևե­լիս ա­սես հա­մա­պա­տաս­խա­նա­բար նրան զրկում է նա­խա­ձեռ­նե­լու, սե­փա­կան գործն ա­ռաջ տա­նե­լու կա­րո­ղութ­յու­նից, և­ որ­քան ա­վե­լի տա­ղան­դա­վոր, այն­քան ա­վե­լի ան­կա­րող յուր երկ­նածն արժ­ևո­րե­լու և ­բարձր պարգև­նե­րի ու գնա­հա­տութ­յուն­նե­րի ար­ժա­նաց­նե­լու։ ­Սա ա­ռա­վել քան հա­մո­զիչ է թվում մա­նա­վանդ այն աչք ծա­կող և­ ան­դուլ (ու ան­դուր) ջան­քե­րի կող­քին, ո­րոնք բնութ­յու­նից ժլա­տո­րեն օժտ­ված ո­րոշ ան­ձինք Սփ­յուռ­քում և ­Հա­յաս­տա­նում կի­րա­ռում են ­Պառ­նա­սի լան­ջե­րին հնա­րա­վո­րինս բարձր ու տե­սա­նե­լի տե­ղա­վոր­վե­լու հա­մար։ Ե՛վ տե­ղա­վոր­վում են, և՛ ար­ժա­նա­նում, շատ հա­ճախ՝ ա­ռա­տո­րեն, ստա­նա­լով այն պարգև­նե­րը և ն­յու­թա­կան խրա­խու­սան­քը, ո­րոնք ար­դա­րա­ցիո­րեն պի­տի հաս­նեին տա­ղան­դին։ Ա­վաղ, այս­պես ե­կել է, այս­պես էլ պի­տի գնա, լկտի մի­ջա­կութ­յու­նը այ­սու­հետ էլ պի­տի շա­րու­նա­կի իր «փառ­քը քարշ տալ պա­րա­նով…», մե­ղա, «կա­նա­չով», իսկ մենք մշա­կու­թա­յին այս ագ­րե­սիան կա­րող ենք չե­զո­քաց­նել միայն տա­ղանդ­նե­րին ար­ժա­նին մա­տու­ցե­լով, տվյալ դեպ­քում ոչ միայն մեր ե­րախ­տի­քը հայտ­նե­լով հրա­շա­լի ար­ձա­կագ­րին, պար­կեշտ մտա­վո­րա­կա­նին՝ իր ծննդյան 85 և գ­րա­կան ա­նընդ­մեջ գոր­ծու­նեութ­յան 65-ամ­յակ­նե­րի առ­թիվ, այլև օգ­նե­լով, որ հնա­րա­վո­րինս շուտ ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­վեն նրա ան­տիպ­նե­րը՝ հա­մոզ­ված, որ դրանք առն­վազն նույն­քան ար­ժե­քա­վոր են, որ­քան մինչ այ­սօր հրա­պա­րակ­ված­նե­րը։
­Վարձքդ կա­տար, հար­գար­ժա՛ն ­Վար­պետ, սի­րե­լի՛ Գր­չեղ­բայր։

Ա­լեք­սանդր ԹՈՓՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։