­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Գ­յուտ ա­րած չեմ լի­նի, որ ա­սեմ` ­Հա­յաս­տա­նի կա­ցութ­յու­նը ծանր է, օդն էլ` լի ան­վ­­ստա­հութ­յամբ: ­Պա­տե­րազ­մից ցնցա­հար­ված ­Հա­յաս­տա­նին ժա­մա­նակ ու սթա­փութ­յուն է հար­կա­վոր, և ­հա­կա­ցուց­ված է ի­րա­վի­ճակ­նե­րի փո­փո­խութ­յան հար­կադր­յալ սրըն­թա­ցութ­յու­նը: ­Ներ­կա քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձի շտա­պո­ղա­կա­նութ­յու­նը տրա­մա­բա­նա­կան չէ, ին­չը բե­րում է նո­րա­նոր ա­նակն­կալ­ներ` չթող­նե­լով երկ­րին խոր շունչ քա­շել: ­Խախտ­վել են ար­դա­րութ­յան և­ ի­րա­վուն­քի չա­փա­նիշ­նե­րը` ճշմար­տութ­յու­նը դարձ­նե­լով եր­կե­րե­սա­նի: Ող­բեր­գութ­յան մեջ ենք հայտն­վել, որ­տեղ հա­րա­բե­րա­կան կա­յու­նութ­յու­նը փխրուն է ու խա­բու­սիկ, ա­մեն պա­հի վտանգ­ված, զո­րօ­րի­նակ` պա­տե­րազ­մող պե­տութ­յուն­նե­րի զին­ված զին­վոր­նե­րի ծեծկռ­տուք­նե­րը բա­ժա­նա­րար գո­տում, ո­րից խար­դա­վան­քի հոտ է գա­լիս (սո­վե­տի հոտ): Ո՞վ չգի­տի, որ ուժն է ծնում ի­րա­վունք, և­ այդ ո՞ր միա­միտն է մտա­ծում, թե հըն­թացս նե­ռի հետ դա­տարկ ձեռ­քով ար­դա­րութ­յան կհաս­նի:
­Սահ­մա­նա­զա­տու­մը անհ­րա­ժեշ­տութ­յուն է, պարզ չէ՞, որ պե­տութ­յուն­նե­րը պետք է ու­նե­նան սահ­ման­ներ, սա­կայն ներ­կա պա­հին ինձ ան­հաս­կա­նա­լի է պարտ­ված ­Հա­յաս­տա­նի` սահ­ման­ներ գծե­լու քիթ-բե­րա­նի ըն­կած ոգ­ևո­րութ­յու­նը, երբ պար­տադր­վող սահ­մա­նից ան­դին Ար­ցախն է մնում, Ար­ցա­խը, որ փաս­տո­րեն շուրջ 30 տա­րի պատ­վար էր ­Հա­յաս­տա­նին. սա է մերկ ճշմար­տութ­յու­նը: Ան­կաս­կած, չա­րի­քից պետք է սահ­մա­նա­զատ­վել, բայց խնդիր­նե­րից խնդիրն օբ­յեկ­տիվ ընտ­րութ­յունն է` ե՞րբ, որ­տե՞ղ, ինչ­պի­սի՞ գի­տա­պատ­մա­կան ճշմար­տութ­յամբ, սկզբունք­նե­րով ու օ­րենք­նե­րով, մի­ջազ­գա­յին ո՞ր ու­ժե­րի հսկո­ղութ­յան ներ­քո կըն­թա­նան սահ­մա­նա­զատ­ման բա­նակ­ցութ­յուն­ներ:
Ե­թե այս պայ­ման­նե­րը պահ­պան­վեն ու գոր­ծեն ար­դա­րա­ցիո­րեն, տրա­մա­բա­նա­կան ու պա­հանջ­ված կլի­նի սահ­մա­նա­զա­տու­մը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.