Ա­վե­լի՛ լույս

Ա­վե­լի՛ լույս

­Մարտ, ապ­րիլ ա­միս­նե­րին ­Հայ-ռու­սա­կան հա­մալ­սա­րա­նի հա­յա­գի­տութ­յան ամ­բիո­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ կազ­մա­կերպ­վե­ցին եր­կու հո­բել­յա­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ՝ Ա­ղա­սի Այ­վազ­յա­նի ծննդյան 95-ամ­յա­կը և Հ­րանտ ­Մաթ­ևոս­յա­նի ծննդյան 85-ամ­յա­կը։ Այդ ամ­յակ­նե­րը անց­յալ տա­րի էին հո­բել­յա­նա­կան, բայց 2020 թվա­կա­նին չի­րա­կա­նաց­վե­ցին հա­մա­վա­րա­կի և 44-օր­յա պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով։ ­Մարտ ամ­սին Ա­ղա­սի Այ­վազ­յա­նին նվիր­ված հո­բել­յա­նա­կան մի­ջո­ցառ­ման նա­խա­ձեռ­նողն ու կազ­մա­կեր­պի­չը հա­յա­գի­տութ­յան ամ­բիո­նի վա­րիչ, բ.գ.թ., դո­ցենտ Ա­նի ­Փա­շա­յանն էր։ Ու­սա­նող­նե­րը դի­տե­ցին նաև գրո­ղի սցե­նա­րով նկա­րա­հան­ված «Ե­ռանկ­յու­նի» ֆիլ­մը, ինչ­պես նաև ֆիլմ հե­ղի­նա­կի մա­սին, ո­րոնք ա­ռա­վել մե­ծաց­րին հե­տաքրք­րութ­յու­նը Այ­վազ­յան ար­վես­տա­գե­տի նկատ­մամբ։
Ապ­րի­լի 12-16-ը հա­յա­գի­տութ­յան ամ­բիո­նը հայ­տա­րա­րեց Հ­րանտ ­Մաթ­ևոս­յա­նին նվիր­ված «մաթ­ևոս­յա­նա­կան» շա­բաթ։ ­Նա­խա­ձեռ­նութ­յան հե­ղի­նա­կը ամ­բիո­նի դո­ցենտ, բ.գ.թ. ­Ժեն­յա ­Ռոս­տոմ­յանն էր։ Ա­ռա­ջին օ­րը ցու­ցադր­վեց մեծ գրո­ղին նվիր­ված «Հրանտ ­Մաթ­ևոս­յան» ֆիլ­մը (ռե­ժի­սոր՝ Ջ. ­Կա­ժո­յան), հա­ջորդ օ­րե­րին ցու­ցադր­վե­ցին հատ­ված­ներ «­Մենք ենք, մեր սա­րե­րը» ֆիլ­մից և «Աշ­նան արև» դրա­մա­տի­կա­կան ներ­կա­յա­ցու­մից։
­Մաթ­ևոս­յա­նա­կան շա­բա­թի գլխա­վոր ի­րա­դար­ձութ­յու­նը մեծ գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը նվիր­ված գի­տա­ժո­ղովն էր: ­Բաց­ման խոս­քում հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր, պրո­ֆե­սոր Ար­մեն ­Դար­բին­յա­նը պատ­մեց գրո­ղի հետ իր հե­տաքր­քիր ու սրտա­ռուչ հան­դի­պում­նե­րի մա­սին և ­նուրբ դի­տար­կում­ներ ա­րեց մաթևոս­յա­նա­կան աշ­խար­հի, նրա գրա­կան հե­րոս­նե­րի մա­սին։ ­Զե­կու­ցում­նե­րով հան­դես ե­կան բ.գ.դ., պրո­ֆե­սոր Ա. Ե­ղիա­զար­յա­նը, բ.գ. դոկ­տոր­ներ ­Վա­չա­գան ­Գաբ­րիել­յա­նը, ­Դիա­նա ­Համ­բար­ձում­յա­նը, հյու­րե­րից՝ Օ­լեք­սանդր ­Բոժ­կոն՝ Ուկ­րաի­նա­յի նախ­կին դես­պա­նը ­Հա­յաս­տա­նում (­Կիև), ­Մոսկ­վա­յից ող­ջույ­նի ու­ղերձ հղեց գրող, գրա­կա­նա­գետ ­Մի­խա­յիլ ­Սի­նել­նի­կո­վը, ­Բուլ­ղա­րիա­յից իր ջերմ խոսքն ա­սաց ­Պան­կո Անչ­ևը, զե­կու­ցում­ներ կար­դա­ցին բ.գ. ­թեկ­նա­ծու­ներ, դո­ցենտ­ներ ­Վա­լե­րի ­Փի­լո­յա­նը, ­Գա­յա­նե ­Մա­լում­յա­նը, ­Գա­յա­նե ­Գի­նո­յա­նը և ամ­բիո­նի ե­րի­տա­սարդ դա­սա­խոս ­Հով­հան­նես ­Հո­վա­կիմ­յա­նը։
­Հո­բել­յա­նա­կան շա­բա­թին ի­րենց ակ­տիվ մաս­նակ­ցութ­յու­նը բե­րե­ցին հո­բել­յա­րի որ­դին և­ եղ­բայ­րը՝ ­Դա­վիթ և ­Համ­լետ ­Մաթ­ևոս­յան­նե­րը, ո­րոնք խո­սե­ցին գրո­ղի ան­տիպ ժա­ռան­գութ­յան, ա­ռա­ջի­կա­յում դրանց տպագ­րութ­յան խնդիր­նե­րի, գրո­ղի տուն-թան­գա­րա­նի դեռևս ա­նա­վարտ շի­նա­րա­րութ­յան և այլ հար­ցե­րի մա­սին։
­Մի­ջո­ցառ­մա­նը հե­ռա­վար ռե­ժի­մով ներ­կա էին հար­յու­րա­վոր ու­սա­նող­ներ, նրան­ցից շա­տե­րը ջերմ խոսք ա­սա­ցին հո­բել­յա­րի հաս­ցեին՝ բարձր գնա­հա­տե­լով նրա կեր­տած կեր­պար­նե­րը, ո­րոնք խո­րա­պես հայ­կա­կան են և խո­րա­պես հա­մա­մարդ­կա­յին։
­Հո­բել­յա­նա­կան շա­բաթն անջն­ջե­լի հետք թո­ղեց հար­յու­րա­վոր ու­սա­նող­նե­րի սրտում և խ­թա­նեց սեր ու նվիր­վա­ծութ­յուն դե­պի հայ­րե­նի գրա­կա­նութ­յու­նը, Հ. ­Մաթ­ևոս­յա­նի ար­ձա­կը։
­
Ռո­լանդ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՌՀ, ­Հա­յա­գի­տութ­յան ամ­բիոն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։