ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

Ապ­րի­լի 25-ին ­Բու­խա­րես­տի հայ­կա­կան ե­կե­ղե­ցու բա­կում տե­ղի ու­նե­ցավ ­Գառ­նիկ Ս­տե­փան­յա­նի «Մղ­ձա­վան­ջա­յին օ­րեր» վե­պի ռու­մի­նե­րեն թարգ­մա­նութ­յան շնոր­հան­դե­սը: ­Ռու­մի­նիա­յի ­Հա­յոց միութ­յան նա­խա­գահ ­Վա­րու­ժան Ոս­կան­յա­նը խո­սեց գրքի և ­թարգ­մա­նութ­յան ար­ժե­քի մա­սին, այ­նու­հետև ­Ռու­մի­նիա­յում ՀՀ դես­պան ­Սեր­գեյ ­Մի­նաս­յա­նը շնոր­հա­վո­րեց թարգ­ման­չու­հի ­Մադ­լեն ­Գա­րա­գաշ­յա­նին՝ նրա եր­կա­րամ­յա լրագ­րո­ղա­կան և ­թարգ­ման­չա­կան աշ­խա­տան­քի հա­մար, հայտ­նե­լով, որ մա­յի­սի 28-ին տե­ղի ու­նե­նա­լիք ­Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան տա­րե­դար­ձի առ­թիվ նրան պի­տի հանձն­վի ՀՀ ­Նա­խա­գա­հի մե­դա­լը:
­Մադ­լեն ­Գա­րա­գաշ­յա­նը խո­սեց գրքի հե­րոս­նե­րի և դ­րա­մա­տի­կա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին, ա­պա կար­դաց Ս­տե­փան­յան­նե­րի ըն­տա­նի­քի կող­մից Եր­ևա­նից ու­ղարկ­ված ու­ղեր­ձը:
Ա­վար­տին գե­րաշ­նորհ Սր­բա­զան ­Տաթև Ե­պիս­կո­պոս ­Հա­կոբ­յա­նը շնոր­հա­վո­րեց ­Մադ­լեն ­Գա­րա­գաշ­յա­նին՝ շեշ­տե­լով հայ­կա­կան գա­ղու­թի մեջ նրա կա­տա­րած աշ­խա­տան­քի կար­ևո­րութ­յու­նը: ­Ներ­կա­նե­րը ­Մադ­լեն ­Գա­րա­գաշ­յա­նի մա­կագ­րութ­յամբ գրքեր ստա­ցան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։