Շնորհավորում ենք

Ֆ.Բ. և Գաբրիելյուս ԼանդսբերգիսԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

­Հար­գե­լի՛ ­Ֆե­լիքս ­Բախ­չին­յան,
Այս տա­րի լրա­նում է ­Լիտ­վա­յի և ­Հա­յաս­տա­նի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման 30-ամ­յա­կը: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մեր երկր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը խո­րա­ցել և­ ընդ­լայն­վել է, և ­շատ ո­լորտ­նե­րում ստեղծ­վել է արդ­յու­նա­վետ և սերտ գոր­ծըն­կե­րութ­յուն:
­Լիտ­վան և ­Հա­յաս­տա­նը կապ­ված են դա­րա­վոր բա­րե­կա­մա­կան, հա­մե­րաշ­խութ­յան և ­հոգ­ևոր կա­պե­րով: Հ­պարտ եմ, որ ­Լիտ­վան ա­ռա­ջին եր­կիրն էր, ո­րը 1991 թ. ճա­նա­չեց ­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը:
­Լիտ­վա­յի և ­Հա­յաս­տա­նի միջև մշա­կու­թա­յին կա­պե­րի ամ­րապնդ­ման, մեր ժո­ղո­վուրդ­նե­րի միջև երկ­խո­սութ­յան և ­Լիտ­վա­յի գրա­կան-մշա­կու­թա­յին կա­պե­րի տա­րած­ման գոր­ծում ­Ձեր ներ­դրու­մը անգ­նա­հա­տե­լի է: ­Մենք հպարտ ենք և­ ու­րախ, որ ­Ձեր ան­խոնջ աշ­խա­տան­քը հայ ըն­թեր­ցող­նե­րին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ծա­նո­թա­նալ լիտ­վա­ցի ա­մե­նա­հայտ­նի գրա­կան դա­սա­կան­նե­րի` Կ. ­Դո­նե­լայ­տի­սի, ­Մայ­րո­նի­սի, Ա. ­Բա­րա­նաուս­կա­սի, Յ. ­Բիլ­յու­նա­սի և մ­յուս մե­ծե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին:
Ես ան­կեղ­ծո­րեն շնոր­հա­կա­լութ­յուն եմ հայտ­նում ­Լիտ­վա­յի և ­Հա­յաս­տա­նի միջև մշա­կու­թա­յին ու կրթա­կան կա­պե­րը սեր­տաց­նե­լու գոր­ծում ­Ձեր մեծ ա­վան­դի հա­մար և ­մաղ­թում ­Ձեզ անս­պառ ե­ռանդ, ա­ռող­ջութ­յուն և ուժ:

­Գաբ­րիել­յուս ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍ
2021 թ. ապ­րի­լի 21, ­Վիլն­յուս

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։