Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ /Ոսկե մարդ. Յակով Ալթունյանը

P10415-183833(1) (1)­Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո եր­բեք այս­քան ա­մուր չէի զգա­ցել ինձ, սի­րե­լի՛ Յա­կով ու Ին­նա: Գ­լո­բա­լաց­ման օ­րա­վուր ան­հաս­կա­նա­լի սլաց­քի մեջ ձեր ըն­տա­նե­կան այս օա­զի­սը հար­կադ­րում է է­լի ու է­լի մտա­ծել մարդ­կա­յին հա­սա­րա­կութ­յան ա­մե­նա­փոքր բջջի՝ ըն­տա­նի­քի կար­ևո­րութ­յան մա­սին, ո­րից սկսվում է ազ­գը, հե­տո գա­լիս է մեծ աշ­խար­հը: Իսկ որ ՍԵՐՆ է Տիե­զեր­քի ա­մե­նա­մեծ, շար­ժիչ ու­ժը, այս­տեղ եր­ևում է ա­ռանց «քո­մենտ­նե­րի»:
Յա­կո՛վ ջան, ե­թե Աստ­ված կա­մե­նա, մի օր կգամ, կնստեմ կող­քիդ, միա­սին գրի կառ­նենք քո նշա­նա­վոր տոհ­մի այն պատ­մութ­յուն­նե­րը, որ մեր ա­ռա­ջին հան­դիպ­մա­նը լսե­ցի քեզ­նից: Քո փայ­լուն հի­շո­ղութ­յունն ու փի­լի­սո­փա­յա­կան, վեր­լու­ծող միտ­քը գիտ­նա­կա­նին են վա­յել: Իսկ իր հողն զգա­ցո­ղի, հա­մով-հո­տով ա­սա­ցո­ղի խոսքդ ժո­ղովր­դա­կան բա­նահյու­սութ­յան նյութ կա­րող է ծա­ռա­յել: Գ­յու­ղատն­տե­սութ­յանն էլ նույն՝ գիտ­նա­կա­նի վե­րա­բեր­մունքն ու­նես: Ա­սա­ցիր. «Գ­յու­ղատն­տե­սութ­յու­նից ան­գրա­գետ մար­դը ա­վե­լի լավ է հե­ռու մնա հո­ղից»: Քո պատ­վաս­տած հար­յու­րա­վոր թթե­նի­նե­րը, խնձո­րե­նի­ներն ու տան­ձե­նի­նե­րը հի­մա ի­րենց ան­տի­րա­կան ծաղ­կուն­քի մեջ են Հադ­րու­թի շրջա­նի Մեծ թա­ղե­րում, մե­ղու­նե­րը, սա­գե­րը, հավն ու ճի­վը կա՛մ վայ­րե­նա­ցել են, կա՛մ շուն ու գե­լի բա­ժին են դար­ձել: Քո մշա­կած հայ­րե­նի հո­ղը հի­մա սար­սում է օ­տար քայ­լե­րից:
Յա­կով Ալ­թուն­յա­նի մա­սին ի­մա­ցա Ք­նար Թադ­ևոս­յա­նի՝ իմ աղջ­կա հար­ցազ­րույ­ցից, ո­րին նա­խոր­դել էր նրա հիա­ցած, նույ­նիսկ շփո­թա­հար ծա­նո­թութ­յու­նը այս ոս­կե մար­դու հետ: (Ն­րա ազ­գա­նու­նը մո­տա­վո­րա­պես հենց «ոս­կե մարդ» է նշա­նա­կում): Այն ժա­մա­նակ դեռ շատ հե­ռու էինք պա­տե­րազ­մի մա­սին մտքե­րից, կամ այդ մտքերն էին մեր հոր­թա­յին ան­տեղ­յա­կութ­յան հետ թև թ­ևի տված հեռ­վում ի­րենց ա­նե­լի­քը նյու­թում: Մեծ ցան­կութ­յուն ու­նեի, մտքիս դրել էի հենց Մեծ թա­ղեր գյու­ղում հան­դի­պել այս կեն­դա­նի լե­գեն­դին, տես­նել նրա դրած խա­ղո­ղի այ­գին, ո­րից այն ժա­մա­նակ 10, իսկ պա­տե­րազ­մին նա­խոր­դած տա­րի­նե­րին ար­դեն 20 տոն­նա բերք էր ստա­նում: Ա­ռա­ջին ար­ցախ­յան պա­տե­րազ­մում եր­կու ոտ­քե­րը կորց­րած, բազ­մա­թիվ բարձ­րա­գույն պարգև­ներ ու մե­դալ­ներ ստա­ցած Յա­կով Ալ­թուն­յա­նը, զին­վո­րա­կա­նի իր լա­վա­գույն հատ­կութ­յուն­նե­րը բա­նա­կում գոր­ծի դնե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից մե­կընդ­միշտ զրկվել էր ճա­կա­տագ­րով, բայց մտքի ու հո­գու ամ­բողջ ու­ժը գոր­ծի դրեց կյանքն ար­ժա­նա­պա­տիվ շա­րու­նա­կե­լու, իր ո­րո­շում­ներն ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լու ա­ներ­ևա­կա­յե­լի կամ­քով:
Յա­կո­վի մա­սին շատ է գրվել, ֆիլ­մեր են նկա­րա­հան­վել, բայց այս մեծ մար­դուն, ցա­վոք, պա­տե­րազ­մից հե­տո տես­նե­լու ա­ռի­թը ներ­կա­յա­նա­լու էր ոչ թե Մեծ թա­ղե­րում, այլ Ա­բով­յան քա­ղա­քի նրա մի ծա­նո­թի տա­նը՝ իր ծննդա­վայ­րից քշվա­ծի կար­գա­վի­ճա­կով, կնոջ ու եր­րորդ աղջ­կա՝ 10-ամ­յա Ան­նա­յի հետ:
Աղջ­կաս ու ինձ Յա­կո­վը բա­կում ըն­դա­ռաջ ե­կավ իր ոտ­քե­րին փո­խա­րի­նող չոր­սան­վա­նի «տախ­տա­կա­մա­ծով», դրա­նով էլ նա սպորտս­մե­նի ճարպ­կութ­յամբ բարձ­րա­ցավ աս­տի­ճան­նե­րով, մեզ ներս հրա­վի­րեց: Թե ինչ­պես տե­ղա­փոխ­վեց շար­ժա­սայ­լա­կի վրա, չնկատ­վեց: Բայց ա­հա դեմ հան­դի­ման, նրա ազն­վա­կան ան­թե­րի պահ­ված­քից ակ­նա­ծե­լով, նստել ենք, ու­զում ենք, որ նա ա­ռա­ջի­նը սկսի խո­սել: Վա­ղուց՝ մա­նա­վանդ պա­տե­րազ­մից հե­տո, երբ շուրջդ միայն ընկճ­ված, փախ­չող, խո­նարհ­վող հա­յացք­ներ են, չէինք հան­դի­պել ար­հա­վիրք­նե­րի բո­վով ան­ցած մի մար­դու, ո­րին ոչ թե ինքդ պետք է հու­սադրող խոս­քեր ա­սես, այլ ո­րից միայն ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղութ­յուն, ան­վե­հե­րութ­յուն, կամք պետք է սո­վո­րես. հույս ու­նե­նաս, որ գո­նե մի բան կըն­դօ­րի­նա­կես:
«Էս էլ մեր հարսն է»,- ներ­կա­յաց­րեց Յա­կո­վը ներս ե­կած ե­րի­տա­սարդ, գե­ղե­ցիկ կնո­ջը: Գի­տենք, որ որ­դին՝ Գ­րի­գո­րը, 20-նն­ էլ դեռ չի լրաց­րել, բա­նա­կում է, մաս­նակ­ցել է պա­տե­րազ­մին, հի­մա էլ ծա­ռա­յութ­յան մեջ է, մեծ աղ­ջի­կը ե­րե­խա­յի հետ Ս­տե­փա­նա­կեր­տում է, հա­մալ­սա­րա­նում քննութ­յուն­ներ է հանձ­նում… Ի վեր­ջո տե­ղը բե­րե­ցի, որ «մեր հար­սը» հենց Յա­կո­վի կինն է՝ Ին­նան:
Ին­նան՝ գյու­ղի ա­մե­նա­գե­ղե­ցիկ աղ­ջի­կը, հենց Յա­կո­վին՝ քա­ջութ­յան ու նվիր­վա­ծութ­յան տի­պար, պա­տե­րազ­մում հաշմ­ված այս հե­րո­սին ընտ­րեց, ա­մուս­նա­ցան, ե­րեք զա­վակ ու­նե­ցան, ար­դեն թոռ­նիկ ու­նեն: Վեր­ջին այս պա­տե­րազ­մին Յա­կովն ու Ին­նան մաս­նակ­ցում էին սրտի տագ­նա­պով հետևե­լով բա­նա­կում կռվող որ­դու՝ մե­կը մյու­սին հա­ջոր­դող սխա­րանք­նե­րին, երբ ի­րենք էլ ար­դեն հե­ռա­ցել էին հայ­րե­նի գյու­ղից՝ ա­ռանց ան­գամ կար­ևոր փաս­տաթղ­թեր ու ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տութ­յան գո­նե մի քա­նի պա­րա­գա­ներ վերց­նե­լու: Ու­զում էի թվար­կել 44-օր­յա պա­տե­րազ­մում Գ­րի­գո­րի կա­տա­րած քա­ջա­գոր­ծութ­յուն­նե­րը, բայց Յա­կովն ա­սաց, որ որ­դին դեռ փոքր տա­րի­քից չի սի­րել, որ ի­րեն գո­վում են տնե­ցիք: Հա­մես­տութ­յու­նը նրանց գեր­դաս­տա­նա­կան բարձր հատ­կութ­յուն­նե­րից մեկն է:
Աշ­նան ա­ռատ բեր­քից մի փոքր մասն էին միայն վա­ճա­ռել, բայց գնոր­դը չէր հասց­րել վճա­րել, զոհ­վել էր ա­ռա­ջին իսկ մար­տե­րում: Մեծ մա­սը մնաց ան­քաղ… Ի­րենց մշտա­կան տե­ղե­րում ի­րենց մշտա­կան տե­րե­րի հո­գա­ծու ձեռ­քե­րին սպա­սող մնա­ցին գի­նու, օ­ղու բա­զում տա­կառ­նե­րը, մեղ­վա­փե­թակ­ներն ու ա­ռատ մեղ­րը, աշ­խա­տան­քից եր­բեք չհոգ­նող Ին­նա­յի ու Յա­կո­վի ձեռ­քե­րով ստեղծ­ված ամ­բողջ բա­րի­քը:
Գ­յու­ղում բո­լո­րին խու­ճա­պի չմատն­վե­լու կո­չե­րը Յա­կո­վը դա­դա­րեց­րեց միայն այն ժա­մա­նակ, երբ հա­վաս­տի աղբ­յուր­նե­րից ի­մա­ցավ Հադ­րու­թի անկ­ման լու­րը: Դ­րան նա­խոր­դած օ­րե­րին նա իր հար­կի տակ էր հա­վա­քել ազ­գա­կան­նե­րին, ըն­կեր­նե­րին՝ ի­րենց ըն­տա­նիք­նե­րով՝ բո­լո­րի հա­մար ապ­րե­լու ա­մեն հար­մա­րութ­յուն ա­պա­հո­վե­լով:
Ա­բով­յան քա­ղա­քի այս գե­ղե­ցիկ, հար­մա­րա­վետ ա­ռանձ­նա­տու­նը, որ­տեղ հյու­րըն­կալ­վել ու ձմե­ռել էր Յա­կո­վի ըն­տա­նի­քը, քիչ թե շատ դար­մա­նել էր ըն­տա­նի­քի դժբախ­տութ­յու­նը: Թեև ա­մեն օր Գ­րի­գո­րից պա­տե­րազ­մա­կան լու­րեր սպա­սե­լը հա­ճախ ան­տա­նե­լի էր դառ­նում: Իսկ այն օ­րը, երբ որ­դու ա­նուն-ազ­գա­նու­նը հայտն­վեց զոհ­ված­նե­րի ցու­ցա­կում, ա­մե­նա­դա­ժանն էր: Բայց մե­կը մյու­սին հա­ջոր­դե­ցին հրա­մա­նա­տար­նե­րի, մար­տա­կան ըն­կեր­նե­րի և վեր­ջա­պես Գ­րի­գո­րի զան­գե­րը… Նույն ա­նուն-ազ­գա­նու­նով մեկ ու­րիշն էր զոհ­վել… մեր զա­վակ­նե­րից… Չու­շա­ցան այս մար­տում Գ­րի­գո­րի գոր­ծած սխրանք­նե­րի մա­սին լու­րե­րը, շնոր­հա­կա­լութ­յուն­նե­րը, գո­վա­սան­քի խոս­քե­րը…
«Ես միայն այս­տեղ, այս ա­մեն հար­մա­րութ­յուն ու­նե­ցող տա­նը զգա­ցի Յա­կո­վի հաշ­ման­դամ լի­նե­լը»,- ա­սում է Ին­նան: Ի­րենց պա­պե­նա­կան տա­նը Յա­կովն իր աշ­խա­տան­քա­յին բո­լոր պա­րա­գա­ներն այն­պես էր դա­սա­վո­րում, որ միշտ ձեռ­քի տակ ու­նե­նա­լը խնդիր չլի­նի, մյուս­նե­րին նե­ղութ­յուն չտա: Ձ­մեռ­վա ամ­բողջ փայ­տը ինքն էր ջար­դում: Նույ­նիսկ իր մի ամ­բողջ պատ զբա­ղեց­նող գրա­դա­րա­նին աս­տի­ճան­ներ էր հար­մա­րեց­րել այն­պես, որ իր ու­զած գիր­քը ա­մե­նա­բարձր տե­ղից ին­քը վերց­նի: Այս ձմե­ռը նույն­պես պա­րապ նստե­լու հա­մար չէր: Կազ­մել է գյու­ղի բո­լոր բնա­կիչ­նե­րի ցան­կը՝ ա­նուն- ազ­գա­նուն­նե­րով, կար­գա­վի­ճա­կով, ըն­տա­նի­քի մա­կա­նուն­նե­րով, գու­ցե գրի նաև նրանց պատ­մութ­յուն­նե՞­րը: Խո­րաց­րել է գի­տե­լիք­նե­րը իր նախ­նի­նե­րի մա­սին: Հի­շեց իր հայ­րա­կան ու մայ­րա­կան կող­մի բո­լոր հե­ղի­նա­կա­վոր մարդ­կանց, ո­րոնք հիմ­նա­կա­նում եր­կա­րակ­յաց­ներ են ե­ղել: Ն­րա Պու­ժի ա­նու­նով մայ­րը գեր­դաս­տա­նի սի­րե­լին է ե­ղել: Գեր­դաս­տա­նի, ըն­տա­նի­քի մա­սին իր հիաց­մունքն ու մեծ հար­գանքն էին ար­տա­հայ­տում Ին­նա­յի՝ տան փոքր հար­սի բո­լոր խոս­քե­րը: «Այս ցե­ղի մար­դիկ բո­լո­րը ի­րար հետ կապ­ված են ա­մուր թե­լե­րով: Ե­թե մե­կի տա­նը մի բա­նի կա­րիք կա, բո­լո­րով պատ­րաստ կանգ­նած են օգ­նե­լու հա­մար»: Երբ ա­մուս­նա­ցել է Յա­կո­վի քույ­րե­րից մե­կը՝ Ի­րան, նա կան­չել է գեր­դաս­տա­նի բո­լոր ան­դամ­նե­րին ու այդ տա­րին հայ­տա­րա­րել Ի­րա­յի տան տա­րի: Բո­լո­րը պետք է ձեռք ձեռ­քի տված հո­գա­յին Ի­րա­յի նոր ըն­տա­նի­քի մա­սին՝ ով ին­չով կա­րող էր: Հի­շե­ցին բո­լոր այն ե­րե­խա­նե­րին, ո­րոնք մե­ծա­նում էին ի­րենց հար­կի տակ, տան ե­րե­խա­նե­րի հետ, և հա­մագ­յու­ղա­ցի­նե­րից շա­տե­րը շատ ուշ էին ի­մա­նում, որ սրանք ի­րենց բիո­լո­գիա­կան հա­րա­զատ­նե­րը չեն: Գեր­դաս­տա­նում, ա­ռանց գե­նե­տի­կա­յի մա­սին գի­տե­լիք­ներ ու­նե­նա­լու, ու­շա­դիր հետ­ևել են, թե ե­րե­խա­նե­րից որ մե­կի մեջ են կրկնվում նա­խա­պա­պե­րի կամ նա­խա­տա­տե­րի նշա­նա­վոր հատ­կութ­յուն­նե­րը, ու ճշգրտո­րեն ո­րո­շել. «­Սա Հեր­սիկն ա (­Յա­կո­վի հայ­րա­կան տա­տը), սա Կա­քավն ա (մայ­րա­կան տա­տը), սա Մով­սեսն ա (­պա­պը), սա Սան­թուրն ա (հո­րեղ­բայ­րը), սա Գ­րի­գորն ա (հայ­րը)…»: Այս­պես է, որ չի կտրվում մեր ժա­ռան­գա­կա­նութ­յան թե­լը. հա­րատ­ևութ­յան գաղտ­նիք­նե­րից մե­կը սա է հաս­տատ…
Պատ­մա­կան Դի­զակ գա­վա­ռի ի­րենց գյու­ղը, ինչ­պես և Հադ­րու­թը, երբ­ևէ թշնա­մու ոտ­նա­հետք չէին տե­սել: Յա­կովն ին­քը, ա­զա­տագր­ված Ար­ցա­խի ա­ռա­ջին նա­խա­գա­հի՝ Ար­թուր Մկրտչ­յա­նի հետ սկսել էր ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը, Ա­ռա­ջին ար­ցախ­յա­նում պահ­պա­նել էին շրջա­նը, հանձն­վե­լու մա­սին խոսք ան­գամ չէր ե­ղել:
«Երբ գյու­ղի կա­նայք, հարս­նե­րը մեր տուն էին գա­լիս ի­րենց դար­դե­րը պատ­մե­լու, խոս­քե­րը բե­րան­նե­րում էր մնում: Այն, ինչ տես­նում էին մեր տա­նը, ե­թե մինչև այդ միայն ու­րիշ­նե­րից էին լսել, ի­րենց աչ­քի ա­ռաջ էր կա­տար­վում: Մեր անտր­տունջ աշ­խա­տան­քը, մեր ստեղ­ծած բա­րի­քից գո­հութ­յու­նը, կա­րի­քա­վո­րին օգ­նութ­յան հաս­նե­լու մեր պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը, սե­րը, հար­գան­քը ա­սե­լիք չէին թող­նում: Կեն­դա­նի օ­րի­նակ էինք: Մեր կորց­րա­ծի մա­սին էլ չենք մտա­ծում, նոր կյանք ենք սկսե­լու»,- հո­սում է իր գրա­կան հա­յե­րե­նից դժգո­հող Ին­նա­յի հան­դարտ ձայ­նը:
Յա­կո­վի հոր մե­ծա­գույն պատ­գա­մը ե­ղել է հա­մընդ­հա­նուր սե­րը: Ես ու աղ­ջիկս Յա­կո­վից ա­ռա­ջին ան­գամ լսե­ցինք հա­յե­րեն մի գո­յա­կան, որն օգ­տա­գոր­ծե­լը և կի­րա­ռութ­յան մեջ դնե­լը եր­կու­սիս հա­մար էլ էա­կա­նա­ցավ մեր հան­դիպ­ման օր­վա­նից սկսած… «­Սե­րութ­յուն»… Բա­ռի ար­մա­տը ան­շուշտ ՍԵՐ-ն է… բայց ի՜նչ են­թա­շեր­տեր են դրել ար­ցախ­ցիք այս տիե­զե­րա­կան գո­յա­կա­նը մի ա­ծան­ցով ա­վե­լի գո­յա­կա­նաց­նե­լով… Ա­րար­չի հիմ­նա­կան պատ­գամ-գո­յա­կա­նը… այն ըն­կա­լող ու գոր­ծադ­րող մարդ­կութ­յան հիմ­քը…
Նե­րի՛ր, Յա­կո՛վ, սի­րե­լի՛ս, է­լի կշա­րու­նա­կեի մարդ­կա­յին քո ե­զա­կի ներ­կա­յութ­յան, կյան­քիս կարևո­րա­գույն այս հան­դիպ­ման մա­սին իմ մտքե­րի ըն­թաց­քը, ե­թե «մարդ­կութ­յուն» բա­ռը գոր­ծա­ծե­լուց հե­տո նո­րից ու նո­րից մտա­պատ­կե­րումս ա­նե­րե­սա­բար չհայտն­վեր այս վեր­ջին օ­րե­րին տե­ղի-ան­տե­ղի ի­րեն հի­շեց­նող, զար­հու­րեց­նող պատ­կե­րը… Ա­լիևն՝ իր մտահ­ղա­ցած «սա­դիզ­մի պու­րա­կով» հրեշ-ե­րե­խա­յի ան­մեղ­սու­նակ ու­րա­խութ­յամբ զբոս­նել-նկար­վե­լիս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։