«ԳՐՈՂԸ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԻՄՔԸ»․ Էդվարդ Միլիտոնյան

«Գ­րա­կան թեր­թում» (թիվ 8, 26 մար­տի) տպագր­ված Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նի հետ «ԳՐՈՂԸ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԻՄՔԸ» խո­րագ­րով հար­ցազ­րույ­ցի ա­ռի­թով ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յու­նում մա­յի­սի 5-ին կազ­մա­կերպ­վել էր քննար­կում՝ նվիր­ված ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան խնդիր­նե­րին: Ներկայացնում ենք ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի անդրադարձը այդ հանդիպման վերաբերյալ:

 

Էդ­վարդ ­ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թից ա­ռաջ «Գ­րա­կան թեր­թում» տպագր­ված հար­ցազ­րույ­ցում ար­ծար­ծել էինք մի շարք խնդիր­ներ, ո­րոն­ցից էր, ա­ռա­ջին հեր­թին, ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան տպա­գրութ­յան հար­ցը: ­Հինգ տա­րի նա­խա­րա­րութ­յու­նը իր ծրագ­րե­րով ման­կա­պա­տա­նե­կան ժան­րի որ­ևէ գիրք չի հրա­տա­րա­կել: ­Հար­ցազ­րույ­ցում ար­ծարծ­վել էր նաև հանձ­նա­ժո­ղով­նե­րի կազ­մա­վոր­ման հար­ցը: ­Մեր ա­ռա­ջար­կութ­յունն այն էր, որ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը լիա­զոր­ված լի­նեն տար­բեր մաս­նա­գի­տա­կան կա­ռույց­նե­րից, ո­րոնք տի­րա­պե­տում են այդ բնա­գա­վա­ռին, ակ­տիվ մաս­նակ­ցում են ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան քննար­կում­նե­րին, հան­դի­պում­նե­րին: Այ­սինքն՝ տեղ­յակ են, թե ինչ է հրա­տա­րակ­վում այդ բնա­գա­վա­ռում:
­Նաև այն հարցն էինք ար­ծար­ծել, որ ժա­մա­նա­կա­կից ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յու­նը շատ դժվա­րութ­յամբ է դառ­նում թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում, կի­նոն­կար, մուլտ­ֆիլմ: Այս և­ ա­վե­լի ընդ­լայն հար­ցե­րի շուրջ զրու­ցել էինք ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մալ­յա­նի հետ: Իսկ մա­յի­սի 5-ին նա­խա­րա­րութ­յու­նում կազ­մա­կերպ­վել էր հան­դի­պում, ո­րին մաս­նակ­ցե­լու էինք հրա­վիր­վել ես, ­Պա­տա­նի հան­դի­սա­տե­սի, ­Տիկ­նի­կա­յին թատ­րո­նի, ­Գե­ղա­գի­տա­կան կենտ­րո­նի, Խն­կո-Ա­պոր ան­վան գրա­դա­րա­նի տնօ­րեն­նե­րը, ռե­ժի­սոր­ներ, գրա­կան մա­սի վա­րիչ­ներ: ­Հան­դիպ­ման ըն­թաց­քում քննարկ­վե­ցին այն խնդիր­նե­րը, ո­րոնք ար­ծար­ծել էինք «Գ­րա­կան թեր­թի» մեր հար­ցազ­րույ­ցում: Ու­րա­խա­լի էր այն փաս­տը, որ հար­ցը այդ­պի­սի քննարկ­ման է ար­ժա­նա­նում: Ես, ա­ռա­ջին հեր­թին, ներ­կա­յաց­րի գրքե­րի՝ դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րե­րից դուրս մնա­լու հար­ցը: ­Թա­տե­րա­կան բնա­գա­վա­ռի մեր ըն­կեր­ներն էլ ի­րենց նկա­տա­ռում­ներն ա­րե­ցին, մաս­նա­վո­րա­պես ա­ռա­ջար­կե­ցին, որ ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան ժան­րով ստեղ­ծա­գոր­ծող դրա­մա­տուրգ­նե­րը, ար­ձա­կա­գիր­նե­րը, բա­նաս­տեղծ­նե­րը թատ­րոն­նե­րում ան­մի­ջա­կան հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պեն ու քննար­կեն նյու­թե­րը, հա­մա­տեղ աշ­խա­տան­քով հան­գեն որ­ևէ դրա­կան լուծ­ման: Բ­նա­կա­նա­բար, հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը բազ­մա­զան են, մեր թատ­րոն­նե­րի գրա­կան մա­սի վա­րիչ­ներն ի­րենք կա­րող են ծա­նո­թա­նալ ման­կա­պա­տա­նե­կան գրքե­րին. Խն­կո-Ա­պոր, ինչ­պես նաև մյուս գրա­դա­րան­նե­րում այդ գրքե­րը կան: ­Մենք ուղ­ղա­կի հոր­դո­րում ենք մեր հե­ղի­նակ­նե­րին՝ գնալ, հան­դի­պել թատ­րոն­նե­րի ռե­ժի­սոր­նե­րին, գրա­կան մա­սի վա­րիչ­նե­րին, ներ­կա­յաց­նել ի­րենց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և քն­նար­կել: ­Կար­ծում եմ՝ նմա­նա­տիպ քննար­կում­նե­րը ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց կհա­ղոր­դեն այդ գոր­ծին:
Քն­նարկ­ման ըն­թաց­քում ար­ծար­ծե­ցինք նաև ընդ­հան­րա­պես գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան դրա­մաշ­նորհ­նե­րի խնդի­րը: Ես հատ­կա­պես նշե­ցի, որ փաս­տո­րեն 2021 թ. դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րով ըն­դուն­վել է 19 ստեղ­ծա­գոր­ծութ­յուն՝ թարգ­մա­նա­կան, գրա­կա­նա­գի­տա­կան և ­ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յուն, բայց 4-ը թե 5-ն­ են, որ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յուն են ներ­կա­յաց­նում: ­Փաս­տո­րեն, այս թի­վը ինք­նին խո­սում է այն մա­սին, որ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը հե­տին պլան է մղվում: Ա­հա այս հար­ցե­րը հաշ­վի առ­նե­լով՝ նա­խա­րա­րութ­յու­նը պի­տի հա­ջորդ դրա­մաշ­նորհ­նե­րի հայ­տա­րա­րութ­յան ըն­թաց­քում մաս­նա­վո­րեց­նի՝ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յուն, ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յուն, և ­նաև թատ­րոն­նե­րի հետ կապ­ված ու­նե­նա ո­րո­շա­կի ուղղ­վա­ծութ­յուն, դրա­մաշ­նորհ­ներ ու­նե­նա ո­րո­շա­կի ուղղ­վա­ծութ­յան ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան առն­չութ­յամբ:
­Մենք նաև խո­սե­ցինք հե­ռուս­տա­տե­սութ­յան, ռա­դիո­յի հա­ղոր­դում­նե­րում ման­կա­կան ծրագ­րե­րի սա­կա­վութ­յան, ինչ­պես նաև այդ հա­ղոր­դա­շա­րե­րում գրող­նե­րի, նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յան, նոր հրա­տա­րակ­ված ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին թերևս ծա­նոթ չլի­նե­լու մա­սին: Ի դեպ, նշե­ցի, որ մեր ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան ժան­րով գրող­նե­րի ո­րո­շա­կի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ թարգ­ման­վում են տար­բեր լե­զու­նե­րով, հրա­տա­րակ­վում են, վե­րահ­րա­տա­րակ­վում: Այն­պես որ, չեմ ա­սի՝ դաշ­տը լրիվ պա­րապ է, այդ իսկ պատ­ճա­ռով ո՛չ բե­մադր­վում են, ո՛չ հա­ղոր­դում­ներ են ար­վում: Ո՛չ: ­Պար­զա­պես մեր գրող­ներն էլ պետք է ակ­տիվ լի­նեն:
­Հան­դիպ­ման ժա­մա­նակ նաև խոսք ե­ղավ ման­կա­պա­տա­նե­կան ա­վան­դա­կան մա­մու­լի՝ «­Կանչ», «Աղբ­յուր», «­Ծի­ծեռ­նակ» և ­նաև մյուս ամ­սագ­րե­րին ու թեր­թե­րին դրա­մաշ­նորհ հատ­կաց­նե­լու կար­գի վե­րա­բեր­յալ: «­Կան­չը», «Աղբ­յու­րը», «­Ծի­ծեռ­նա­կը» գնում­նե­րի գոր­ծա­կա­լութ­յան մրցույթ­նե­րից դուրս են մղվել, քան­զի նպա­տա­կը փոքր գու­մա­րով ինչ-որ բան տպագրելն էր: ­Մինչ­դեռ ման­կա­պա­տա­նե­կան մա­մու­լը պի­տի լի­նի գու­նա­գեղ, հե­տաքր­քիր, մա­նա­վանդ ընդգր­կում է ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին, հո­նո­րար տա­լու խնդիր կա և­ այլն: Այս հար­ցի հա­մար էլ լու­ծում ենք ա­ռա­ջար­կում, ըստ ո­րի՝ ճիշտ կլի­նի այդ մա­մու­լը ևս, ինչ­պես գե­ղար­վես­տա­կան, մշա­կու­թա­յին և գ­րա­կան մա­մու­լը կամ կայ­քերն են, դրվի հանձ­նա­ժո­ղո­վի դա­տին և­ այդ­պես դրա­մաշ­նորհ ստա­նա:
­Հիմ­նա­կա­նում սա էր քննարկ­ման նյու­թը: Ուղ­ղա­կի մենք պի­տի նշենք, որ նման հրա­պա­րա­կում­նե­րը հարկ է, որ իս­կա­պես լուրջ քննարկ­վեն, ո­րով­հետև մենք այ­սօր տես­նում ենք ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան նկատ­մամբ ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մունք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։