ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀՈՒ ՏՈՂԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՀՄԱՅՔԸ / Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Նր­բե­րանգ­ներ, ո­րոնք ցա­վից կուչ են ե­կել ու դժվա­րա­նում են մի քա­նի հո­գու հետ խո­սել, այլ մե­նութ­յան քա­ռու­ղի­նե­րում մշտար­թուն կսկի­ծով են պատ­ված. այս­պես եմ գրում վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում Ժան­նա Բեգ­լար­յա­նի ա­րա­րած տո­ղե­րի մա­սին, որ­տեղ որ­դուն կորց­րած մոր աչ­քերն ան­վերջ ե­րա­նութ­յամբ ու ա­զա­տութ­յամբ են թռչում դե­պի ան­ցած ու գնա­ցած օ­րե­րը, դե­պի երկ­նա­յին ա­պա­գա՝ անս­պա­սե­լի ու ան­թա­փանց: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կորց­րեց իր որ­դուն, բայց սրտի ու մտքի ան­բա­ժան ի­րա­կա­նութ­յան մեջ նրա կող­քին է` հսկա, բա­ցար­ձակ հայ­րե­նա­սեր ու նվի­րա­կան իր տե­սա­կով։
Ժան­նա Բեգ­լար­յանն ա­նընդ­հատ շեշ­տում է` նե­րի՜ր, որ­դի՛ս… ստեղ­ծում է պատ­կեր­ներ, ո­րոնք մո­ռա­ցութ­յան տալ չի լի­նում, քան­զի գո­յութ­յան հիմ­քը հա­վա­տի ու ի­րա­կա­նի ներ­դաշ­նակ զգա­ցումն է, ո­րը ու­ղե­կից է մար­դուն` կյան­քի տար­բեր փու­լե­րում։ Նա բա­ռե­րի մի­ջո­ցով բա­ցա­հայ­տում­ներ է կա­տա­րում։ Այն­պի­սի բա­ցա­հայ­տում­ներ, ո­րոնց մա­սին չէինք էլ մտա­ծում…
Երկ­րի ըն­դեր­քում
հի­մա
ա­վե­լի շատ
ան­կա­տար
ե­րա­զանք­ներ կան,
քան երկ­րի վրա։
Աշ­խար­հի ին­չի՞ն էր պետք
այս­քան չբաց­ված
ար­շա­լույս­նե­րը…
Իս­կա­պես, ին­չո՞ւ է կյանքն այս­քան երկ­նա­հաս սլացք, անդրդ­վե­լի, ա­նուղ­ղե­լի երևույթ, պահ, ո­րի մեջ չգի­տենք՝ ինչ­քան ենք ապ­րե­լու։ Բա­ռի հմայ­քը պա­տե­րազ­մից հե­տո ա­վե­լի է շա­տաց­նում հար­ցե­րի ա­կուն­քը, ո­րոնք միշտ չէ, որ պա­տաս­խան են ստա­նում։ Ժո­ղովր­դի ցա­վը եր­գե­լու հմտութ­յու­նը բո­լո­րին չի հա­ջող­վում։ Ժ. Բեգ­լար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը նվա­ճում է մի հար­թակ, որ­տեղ ժո­ղովր­դի ցա­վը միահ­յուս­ված է կա­րո­տին, ու լռութ­յան մի­ջից մե­նա­խո­սում է նաև անձ­նա­կան ցա­վը։ Իսկ բա­նաս­տեղ­ծու­հին ա­նընդ­հատ ա­սում է` նե­րի՜ր, փոք­րա­ցել եմ, զո­րեղ չեմ… Ա­յո՛, հի­մա զո­րեղ չենք, ո­րով­հետև ապ­րե­լու ի­րա­վուն­քը մեզ հա­մար ար­յու­նով է ձեռք բեր­վել:
Նա ար­դեն թու­լա­ցել ու ան­զոր է դար­ձել ցա­վի ա­ռաջ։ Ո՞վ կի­մա­նա, որ ցա­վը կա­րող է կոր­ծա­նել մար­դու մնա­ցած կյան­քը։
Նե­րի՜ր, զա­վակս,//նե­րի՜ր, որ փոք­րա­ցել եմ,//ի­ջել եմ, որ չեմ մե­ծա­րում //հե­րո­սա­ցումդ,//չեմ փա­ռա­բա­նում//անձ­նա­զո­հութ­յունդ,//վեր­ջին պա­հի//ազն­վութ­յունդ,//նե­րի՜ր…//­Քեզ­նից հե­տո//մեր ապ­րե­լը//պա­տե­պատ զարկ­վել է,//ինք­նա­կո­րուստ է,//ար­ժե­հա­մա­կար­գի //փլու­զում է,//հաս­տա­տու­նութ­յան//զրո­յա­ցում է։//­Մենք բո­լորս//հի­մա //քո հո­րի­նած //հե­քիաթ­նե­րի//հե­րոս­նե­րի//նման//երկ­րից դուրս ենք,//մեր ոտ­քե­րի տա­կից//ա­վա­զի նման//սա­հել է հո­ղը,//ու կորց­րել ենք//ի­րա­կա­նութ­յան //զգա­ցո­ղութ­յու­նը։
Ժա­մա­նա­կը նոր ձևա­կեր­պում­նե­րով է ներ­կա­յա­նում ապ­րող­նե­րիս։ Այն դժնդակ օ­րե­րին տե­սա­ծից հե­տո Ժ. Բեգ­լար­յա­նը ապ­րե­լը հա­մա­րում է պա­տե­պատ զարկ­վել, ինք­նա­կո­րուստ, ար­ժե­հա­մա­կար­գի փլու­զում, հաս­տա­տու­նութ­յան զրո­յա­ցում։ Իս­կա­պես, հաս­տա­տու­նութ­յու­նը ձգո­ղա­կա­նութ­յան մի­ջո­ցով չպահ­պան­վեց: Ձայ­նե­ղեն է այն տո­ղը, ո­րը մաք­րա­մա­քուր է ու ի­րա­կա­նի ար­տա­ցո­լանք։ Իսկ թե որ­քա՜ն որ­դի­ներ ըն­կան, որ այդ մաք­րա­մա­քուր տո­ղե­րը նո­րից ծնվեն, ու որ­քա՜ն որ­դի­ներ ստեղ­ծե­ցին մի կյանք` մեզ հա­մար վե­րած­նունդ կոչ­վող, որ ի­րեն­ցից հե­տո ապ­րենք` միշտ հի­շե­լով։ Ար­դարև, միշտ հի­շե­լով, սա է հրա­մա­յա­կա­նը:
Այ­սօր էլ բա­նաս­տեղ­ծու­հու հա­մար պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, քա­նի դեռ չի ե­կել իր Վա­հագ­նը: Նա անն­կա­րագ­րե­լի մի սպա­սու­մով է դռան մոտ նստած հետ­ևում, թե երբ է մի գաղտ­նի պա­հի մեջ գա­լու զո­րեղ Վա­հագ­նը՝ բո­լո­րից գաղտ­նի:
Բայց գաղտ­նի//մի պա­հի մեջ,//բո­լո­րից գաղտ­նի,//հա­վա­տում եմ,//որ գա­լու ես,//որ նո­րից//այն­պես թեթև,//ե­թե­րա­յին//նստե­լու ես//մե­քե­նա­յիդ//ղե­կին,//ու քո փրկած//­Կար­միր շու­կա­յով,//Ա­զո­խով,//Դ­րախ­տի­կով,//­Տո­ղի տա­կով,//­Ծա­կու­ռիի//վե­րել­քով,//Ծ­մա­կով,//­Դի­զա­փայ­տով,//­Չի­մա­նով//գնա­լու ենք//Խ­ծա­բերդ։
Այս տո­ղե­րում բա­նաս­տեղ­ծու­հու հայ­րե­նի՝ Հադ­րու­թի շրջա­նի Խ­ծա­բերդ գյուղ տա­նող ճա­նա­պար­հի նկա­րագ­րութ­յունն է, թե ինչ գյու­ղե­րի մի­ջով են անց­նում: Սա նաև կա­րո­տա­լի ի­րա­կա­նութ­յան մի մասն է, որ հայ­րե­նի Հադ­րու­թի կորս­տի հետ չհաշտ­վե­լով՝ նաև որ­դու հետ ապ­րած լա­վա­գույն ակն­թարթ­ներն է հի­շում գրե­լու մի­ջո­ցով:
Բա­նաս­տեղ­ծու­հին շա­րու­նա­կում է.
Ու դու ողջ//ճա­նա­պար­հին//պատ­մե­լու ես,//պատ­մե­լու ես,//պատ­մե­լու ես//ա­մեն ինչ,//ա­մեն ինչ,//ա­մեն ինչ՝//անմ­նա­ցորդ բաց,//ան­մի­ջա­կան,//ան­սեթ­ևեթ,//բնա­կան,//ինք­նա­բո՜ւխ։
Ժան­նա Բեգ­լար­յա­նի տո­ղե­րում նաև հա­վա­տար­մութ­յան ամ­բող­ջա­ցում­ներ կան, ո­րոնք ինչ­քան էլ ու­զում է բա­նաս­տեղ­ծու­հին պա­հել որ­պես անձ­նա­կան, սա­կայն ըն­թեր­ցո­ղի աչ­քից չի վրի­պում: Այդ հա­վա­տար­մութ­յանն է միա­նում նաև սպա­սու­մը: Ս­պա­սու­մը չի ծե­րա­նում, այլ ա­մեն օր ա­վե­լի ու ա­վե­լի է հա­սու­նա­նում` կա­րո­տի ան­թա­փանց եր­ևույ­թի մեջ հե­քիաթ հո­րի­նե­լով։ Իսկ ի­րա­կան հե­քիա­թի քա­ջոր­դի­նե­րի ապ­րածն ու թո­ղածն անգ­նա­հա­տե­լի ու անքն­նար­կե­լի ար­ժեք է: Բայց ի­րա­կա­նութ­յան զգա­ցո­ղութ­յու­նը կորց­նե­լուց հե­տո իր Վա­հագ­նի հետ է խո­սում` երկ­րից դե­պի եր­կինք.
Իմ միա­միտ,
գաղտ­նի պա­հի մեջ
սպա­սում եմ,
Վա­հագնս,
սպա­սո՜ւմ եմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։