ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

ՀՄԱՅԻԼԸ

Որ­քան ինձ հի­շում եմ՝ այդ բնա­ծին փոք­րիկ շա­գա­նա­կա­գույն բի­ծը միշտ դեմ­քիս է ե­ղել՝ ձախ հոն­քիս սկզբնա­մա­սում: Ա­ռա­ջին հա­յաց­քից շատ սո­վո­րա­կան խալ էր, որ հոն­քիս հետ ձուլ­վե­լով՝ շրջված-պառ­կած ստո­րա­կետ էր հի­շեց­նում, սա­կայն հա­րա­զատ­նե­րիս ու ինձ հա­մար մի ու­րիշ, ոչ սո­վո­րա­կան խոր­հուրդ ուներ:
– ­Մեռ­նեմ քո ստո­րա­կե­տին,- ար­տաս­վա­խառն համ­բու­րե­լով՝ եր­բեմն ա­կան­ջիս շշնջում էր ա­վագ հո­րա­քույրս,- ախր ճիշտ հորդ խա­լի կրկնօ­րի­նակն է:
Ն­ման պա­հե­րին ես թախ­ծոտ մի հպար­տութ­յուն էի ապ­րում և­ այլևս չսպա­սե­լով աշ­խար­հի ա­մե­նատ­խուր՝ «­Հի­շո՞ւմ ես հայ­րի­կիդ» հար­ցին, իմ հա­մա­դա­սա­րան­ցի` հո­րաք­րոջս աղջ­կա հետ դուրս էի վա­զում՝ խա­ղա­լու: Իսկ հո­րա­քույրս եր­կար նա­յում ու նա­յում էր իմ ետ­ևից…

– ­Վար­դա­նիս խալն է,- տանն ա­սես հո­րաք­րոջս խոս­քը շա­րու­նա­կում էր տատս:- ­Դու ու խալդ մնա­ցիք հորդ հի­շա­տակն էս աշ­խար­հում, մեռ­նեմ ջա­նիդ:
­Հորս եր­բեմ­նի փոք­րիկ ճամպ­րու­կից տատս միշտ խնամ­քով հա­նում, ար­ևի էր տա­լիս նրա նրբա­թավ­շե սև ­վեր­նա­շա­պի­կը, դարչ­նա­գույն տա­բա­տը և ­մի քա­նի այլ հա­գուստ­ներ, ա­պա աշ­խար­հի ա­մե­նասր­տա­ռուչ ող­բեր­գե­րով վե­րա­դա­սա­վո­րում էր, ա­րանք­նե­րում նո­րա­հաս սերկ­ևիլ­ներ դնում: Երբ դեռ շատ էի փոքր, հա­վա­տում էի, որ հայրս մի օր գա­լու է և­ իր սերկ­ևի­լա­բույր շո­րե­րը հա­գած՝ ինձ իր հետ քա­ղաք է տա­նե­լու, բայց հե­տո հաս­կա­ցա, որ նրա գնա­ցած աշ­խար­հից, ա­վա՜ղ, եր­բեք մար­դիկ չեն վե­րա­դառ­նում ու ոչ մի տեղ էլ չեն տա­նում ի­րենց ե­րե­խա­նե­րին…

– Ն­րա հոր խա­լը ձախ հոն­քի ներք­ևում չէր, ինչ­պես մե­րոնք են ա­սում,- մի օր իմ ներ­կա­յութ­յամբ ըն­կե­րու­հուն ա­սաց մայրս,-­ ընդ­հա­կա­ռա­կը՝ ա­ջի սկզբնա­մա­սում էր՝ հոն­քին վեր­ևից կպած:
­Մորս խոս­քե­րից ան­պատ­մե­լի տխրե­ցի: ­Նա այդ մա­սին եր­բեք տնե­ցի­նե­րին չէր ա­սել, հա­վա­նա­բար ա­մա­չում էր հորս մա­սին խո­սել և ­միայն ըն­կե­րու­հուն էր պատ­մում նրա մա­սին:
«­Մի՞­թե իս­կա­պես հորս խա­լի նմա­նա­կը չէ»,- ան­հանգս­տաց­նող այս մտքով էլ մտա հորս սեն­յա­կը, որն իր ա­մուս­նութ­յան տա­րին էր կա­ռու­ցել, և­ ո­րի պա­տին նրա մե­ծա­դիր նկարն էր:
Ար­դեն քա­նիե­րորդ ան­գամ դեմ դի­մաց կանգ­նե­ցի հորս նկա­րի առջև: Ինձ էլ միշտ թվում էր, թե մեր նշան­նե­րը նույն կող­մում են, բայց այդ օ­րը հաս­կա­ցա, որ ե­թե այդ դիր­քով հա­մընկ­նում են, ու­րեմն ի­րա­կա­նում… հա­կա­ռակ կող­մե­րի վրա են:

Եր­կամս­յա քննութ­յուն­նե­րից հե­տո քա­ղա­քից գյուղ եմ վե­րա­դառ­նում: Ես այն եր­ջա­նիկ­նե­րից եմ, ով­քեր դպրոցն ա­վար­տե­լու ա­ռա­ջին իսկ տա­րին հա­մալ­սա­րան են ըն­դուն­վել և «ա­նա­ռար­կե­լի հաղ­թա­նա­կով» են տուն վե­րա­դառ­նում:
­Մեր ձո­րի ըն­կու­զե­նի­նե­րը նույն զո­վութ­յունն են շռայ­լում, նույն անն­կա­րագ­րե­լի նուրբ նշա­համն ու­նի Ն­շաղբ­յու­րի սառ­նո­րակ ջու­րը: Աղբ­յու­րի մոտ՝ հսկա կոճ­ղանման գե­րա­նի վրա նույն հեր­թա­կա­նութ­յամբ են շար­ված-նստած գյու­ղի տա­րեց­նե­րը: ­Միշտ ա­ջից եր­րոր­դը նստած իմ պա­պը՝ քիչ ա­վե­լի ծե­րա­ցած ու կռա­ցած, հեռ­վից նկա­տում է ինձ ու ձեռ­նա­փայ­տին հեն­վե­լով ող­ջա­գուր­վում.
– Ապ­րե՛ս, բա­լե՛ս, որ էս­տեղ գյու­ղա­մի­ջում ա­սե­ցին ըն­դուն­վող­նե­րից մեկն էլ Մղսոնց ­Հայ­րա­պե­տի թոռն է, ողջ աշ­խարհն ինձ տվին… ­Զո­րա­նա՛ս…
­Հե­տո ի­րերս վերց­նե­լով՝ ձորն ի վեր տուն եմ շտա­պում: ­Հորս սեն­յա­կի անկ­յու­նում հան­գիստ կար ա­նող մայրս զսպված բերկ­րան­քով տե­ղից վեր է կե­նում.
– ­Չէի կաս­կա­ծում, որ կըն­դուն­վես, չնա­յած քիչ էիր պա­րա­պում… ­Հայրդ շատ էր ու­զում, որ ու­սում­նա­սեր լի­նես: Ա­սում էր՝ որ տղաս դպրոց գնա, ա­մե­նա­գե­ղե­ցիկ պա­յու­սակն եմ առ­նե­լու: Այդ օ­րը չտե­սավ… ­Բայց այ­սօր եր­ևի նա էլ է եր­ջա­նիկ…
­Հե­տո մայրս զար­մա­ցած-սևե­ռուն նա­յում է դեմ­քիս և կ­յան­քումս ա­ռա­ջին ան­գամ համ­բու­րում… չգի­տես ին­չու՝ աջ հոն­քիս վեր­ևը…
­Քիչ անց, երբ փոք­րիկ հա­յե­լին ձեռ­քիս կրկին կմո­տե­նամ հորս մե­ծա­դիր լու­սան­կա­րին և­ ար­դեն քա­նիե­րորդ ան­գամ կհա­մե­մա­տեմ, իմ խորհր­դա­վոր խա­լը կգտնեմ աջ հոն­քիս սկզբնա­մա­սի վեր­ևում՝ իր «ճիշտ» տե­ղում: Ն­րա հին տե­ղում ըն­դա­մե­նը մի գու­նա­թափ փոք­րիկ բիծ կհայտ­նա­բե­րեմ, իսկ ընդգծ­ված ու ա­վե­լի պայ­ծա­ռա­ցած հորս խա­լը իմ ողջ կյան­քում կմնա իր նա­խա­սահ­ման­ված տե­ղում՝ որ­պես նվի­րա­կան հի­շա­տակ և հ­մա­յիլ, որ­պես հայ­րա­կան շուր­թե­րից այդ­պես էլ չար­տա­բեր­ված օրհ­նութ­յուն ու մաղ­թանք…

***
Իմ ար­խի­վում մի փաս­տա­թուղթ կա. ա­մեն ան­գամ, երբ աչ­քովս է ընկ­նում, տա­րաբ­նույթ ապ­րում­ներ եմ ու­նե­նում: ­Դա ան­ցա­թուղթ է, որ ­Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նից ստա­ցել էի 1986 թվա­կա­նին, ­Նա­խիջ­ևա­նի Ազ­նա­բերդ գյուղ գնա­լու հա­մար: Ինձ հրա­վի­րել էր այն տա­րի­նե­րին Երևա­նի մա­թե­մա­տի­կա­կան մե­քե­նա­նե­րի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տում աշ­խա­տող՝ ծնուն­դով ազ­նա­բերդ­ցի Ար­տակ ­Վար­դան­յա­նը:
Ի­հար­կե, շատ էի փա­փա­գում լի­նել ­Նա­խիջ­ևա­նում, ­Գողթ­նում, գրել նրանց բնութ­յան, մարդ­կանց, հու­շար­ձան­նե­րի մա­սին, սա­կայն ինչ-ինչ հան­գա­մանք­ներ՝ ա­ռող­ջա­կան, ան­ցագ­րա­յին թե ըն­տա­նե­կան, խան­գա­րում, հե­տաձ­գում էին ուղ­ևո­րութ­յու­նը: Ար­տա­կը մի օր «­Գա­րու­նի» խմբա­գրութ­յուն բե­րեց լու­սա­պատ­կեր­նե­րի մի տուփ, որ մինչև ուղ­ևո­րութ­յու­նը ո­րոշ չա­փով ծա­նո­թա­նամ Ազ­նա­բեր­դին, չէր բա­ցառ­վում՝ նաև ոգ­ևոր­վեմ: ­Միա­սին դի­տե­ցինք նա­խիջ­ևան­յան պատ­կեր­նե­րը. ծաղ­կա­ռատ լան­ջեր էին, բնութ­յան հրա­շա­լի պատ­կեր­ներ, տե­սա 87-ամ­յա ­Թե­բուր մայ­րի­կին՝ ի­մաս­տուն, կյան­քի բեռն ու­սե­րին մի կնոջ, ո­րի թի­կուն­քում՝ պա­տին մի հրա­շա­գեղ գորգ կար, ազ­գա­յին գոր­գի մի սքան­չե­լի նմուշ: ­Հի­շում եմ նաև գյու­ղի ե­կե­ղե­ցին, ժայ­ռե­ղեն, է­պո­սա­յին բեր­դա­պա­րիսպ­նե­րը. հա­յոց հո­ղի խորհր­դա­վոր այս հատ­վա­ծը որ­քան հա­րուստ էր հնամ­յա հու­շար­ձան­նե­րով…
­Մոտ ե­րեք ա­միս սպա­սե­լուց հե­տո, երբ հար­ցա­թեր­թիկ­ներ էի լրաց­րել, հանձ­նել լու­սան­կար­ներ և­ այլն, ստա­ցել էի կա­նա­չա­վուն թղթի կտո­րը՝ ան­ցա­գի­րը, դարձ­յալ չկա­րո­ղա­ցա ի­րա­կա­նաց­նել իմ ե­րա­զան­քը: Իսկ ըն­դա­մե­նը եր­կու տա­րի անց ­Նա­խիջ­ևա­նը, ցա­վոք, վե­րա­փոխ­վեց ան­հա­սա­նե­լի-ե­րա­զա­յին մի ի­րո­ղութ­յան, և ­հա­յոց նվի­րա­կան ­Գողթն գա­վա­ռը դար­ձավ ոչ միայն Ար­տա­կի, այլև իմ, մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րի կո­րուս­տը, որ շա­րու­նա­կե­լու էր ապ­րել մեր ե­րազ­նե­րում…
­Հե­տա­գա­յում պարզ­վեց, որ իմ ե­րի­տա­սարդ բա­րե­կա­մը սոսկ պո­լի­տեխ­նի­կա­կանն ա­վար­տած ճար­տա­րա­գետ չէ, այլև լրագ­րող, ազ­գագ­րա­գետ, բա­նա­հա­վաք, ու­սում­նա­սի­րում է Հ­յու­սի­սա­յին ­Նա­խիջ­ևա­նի և ­Վա­յոց ձո­րի բար­բառ­նե­րը, գրում է բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ և ­պատմ­վածք­ներ: Եվ իր մաս­նա­գի­տա­կան «հե­ղաշրջ­ման» «մե­ղա­վոր­նե­րից» է հա­մա­րում նաև 70-80-ա­կան­նե­րին հրա­պա­րա­կած իմ հոդ­ված­նե­րը:
Եվ ա­հա, տա­րի­ներ անց, երբ թեր­թում եմ նրա հոդ­ված­նե­րի ու պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն, հան­կար­ծա­կի կանգ եմ առ­նում մի մտքի վրա, ո­րին ա­ռաջ­նե­րում չէի անդ­րա­դար­ձել: Եր­կիր կորց­րած, հող ու հայ­րե­նիք կորց­րած տա­րա­գիր­նե­րը ա­մե­նից հա­ճախ ու ա­մե­նից խո­րը կա­րո­տով ի­րենց լեռ­ներն են հի­շում. ­Մա­սիս ու ­Սի­փան, ­Նեմ­րութ ու ­Մա­րա­թուկ, ­Ծո­վա­սար ու ­Վա­րագ, Առ­նոս ու Ար­տոս, այս դեպ­քում՝ ­Վի­շա­պա­սար…
Հ­զո­րութ­յուն, վսեմ հան­դար­տութ­յուն, սքան­չե­լի գույ­ներ ու ձևեր, բնութ­յան մշտամ­նա բա­ղադ­րա­մա­սեր… Ան­շուշտ, մարդ­կանց և նրանց լեռ­նե­րի միջև խո­րը կապ կա: Այս­քա­նից հե­տո կա­րե­լի՞ է զար­մա­նալ կամ ան­հա­ղորդ մնալ կա­րո­տից ու սի­րուց հյուս­ված «­Վի­շա­պա­սա­րի» հան­դեպ, որ ձոն է մի լե­ռան, ո­րին ջրհե­ղե­ղի օ­րե­րին բախ­վել է ­Նոյ­յան տա­պա­նը, ո­րի վրա անձր­ևից հե­տո կա­մար էր կա­պում Ք­րիս­տո­սի գո­տին՝ ծիա­ծա­նը, և­ ո­րը մեծ լեռն է ­Նա­խիջ­ևա­նի, ըն­դա­մե­նը վեր­ջերս հայ­րե­նի ե­զեր­քը կորց­րած հե­ղի­նա­կի հույ­զե­րի ու կա­րոտ­նե­րի լե­ռը:
­Մեկ այլ սրտա­բուխ ակ­նարկ «Ար­մատ­ներ» խո­րագ­րի տակ՝ «Իմ ա­վեր պայ­ծա­ռութ­յու­նը»: ­Խոս­քը ­Ջու­ղա­յի գե­ղա­քան­դակ խաչ­քա­րե­րի և ն­րանց բա­ժին հա­սած դա­ժան ճա­կա­տագ­րի մա­սին է: Գր­ված է տպա­վո­րիչ ո­ճով, մեր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի հան­դեպ ի­րա­գործ­ված ան­մարդ­կա­յին ե­ղեռ­նը վե­րապ­րո­ղի ցա­վով:
Գր­քի է­ջե­րը վկա­յում են նաև, որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում հե­ղի­նա­կը լրագ­րութ­յու­նից ան­ցում է կա­տա­րել դե­պի գե­ղար­վես­տա­կան ար­ձակ, որ­տեղ դարձ­յալ գե­րիշ­խում է հայ­րե­նի հո­գե­հա­րա­զատ հի­շա­տակ­նե­րի ու հայ­րե­նա­բաղ­ձութ­յան շուն­չը, որ­տեղ կո­րուստ­ներն ու կա­րոտ­նե­րը շա­րու­նա­կում են ապ­րել ե­րազ­նե­րում…
­

Մար­գո ՂՈՒԿԱՍՅԱՆ
­Հատ­ված «Ար­մատ­ներ» գրքի ա­ռա­ջա­բա­նից

***
Ար­դեն քա­նի տա­րի Ար­տակ ­Վար­դան­յա­նը մեր գրա­կան աս­պա­րե­զում է՝ ա­ռանց ինք­նաթմբ­կա­հար­ման, ա­ռանց աղ­մու­կի, պար­կեշտ, հա­մեստ մտա­վո­րա­կա­նի իր կեր­պա­րով, և ­տա­րեց­տա­րի մենք տես­նում ենք այդ կեր­պա­րի շատ կար­ևոր հետ­քե­րը մեր գրա­կան տար­բեր ժան­րե­րում: Իսկ «­Վի­շա­պա­սա­րը» ար­տա­հայ­տում է բո­լո­րիս կո­րուստն ու ցա­վը, անդ­րա­դառ­նում մշա­կու­թա­յին այն ժա­ռան­գութ­յա­նը, ո­րի ի­րա­վա­տե­րը պի­տի զգանք և՛ մենք, և՛ նոր սե­րուն­դը, և՛ հե­տա­գա սե­րունդ­նե­րը:

Լ­ևոն ԱՆԱՆՅԱՆ
­Հատ­ված «­Վի­շա­պա­սար» գրքի շնոր­հան­դե­սի ե­լույ­թից

***
­Ման­կութ­յան մտեր­միկ պատ­կեր­ներ, հու­շեր, որ ճա­կա­տագ­րի խա­ղով ջրի ե­րես են բարձ­րա­նում: ­Հի­շո­ղութ­յուն, ա­պա մեկ ու­րի­շը. Ար­տակ ­Վար­դան­յա­նը ձգում է հու­շե­րի թե­լը…
Ն­րա ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նում տե­սա­նե­լի է դրախ­տի կա­նա­չը, ցո­րե­նի ա­ծիկն ու նռան հյու­թը: Այս­տեղ ցե­ղաս­պա­նութ­յու­նը պատ­կեր­վում է գաղ­թա­կան տա­տի­կի կեր­պա­րով: ­Պարզ և ­հան­դարտ նո­րա­վե­պի հե­րո­սը հիա­նում է իր փոք­րիկ եր­ջան­կութ­յամբ, քա­նի դեռ կյան­քը «ե­րես չի տվել» նրան: ­Մե­զա­նից յու­րա­քանչ­յուրն իր հո­գու խոր­քում, հու­սով եմ, գո­նե մի փոքր պա­տա­ռիկ ու­նի այդ ան­սահ­մա­նո­րեն հազ­վագ­յուտ ու թանկ ո­րա­կից:

­Սերժ ՎԵՆՏՈՒՐԻՆԻ
«­Հա­յաս­տա­նի ժա­մա­նա­կա­կից ար­ձա­կի խճան­կար»
ժո­ղո­վա­ծո­ւի ա­ռա­ջա­բա­նի հե­ղի­նակ և խմ­բա­գիր (Ֆ­րան­սիա)

***
Ա­վե­լի քան եր­կու տաս­նամ­յակ ռու­սե­րեն եմ թարգ­մա­նում Ար­տակ ­Վար­դան­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը՝ հայ­րե­նա­բաղ­ձութ­յամբ տո­գոր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներն ու բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը, չա­փա­ծո ա­վան­դազ­րույց­նե­րը, ակ­նարկ­նե­րը, էս­սե­նե­րը, հրա­պա­րա­կագ­րութ­յուն­նե­րը, պատմ­վածք­ներն ու ու­ղեգ­րութ­յուն­նե­րը: Ա­հա­վա­սիկ, որ­քան լայն է նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան մտա­հո­րի­զո­նը:
«­Վի­շա­պա­սա­րի կան­չը» ժո­ղո­վա­ծո­ւում ամ­փոփ­ված են հե­ղի­նա­կի ստեղ­ծա­գոր­ծա­կան տար­բեր ժան­րե­րի գրե­թե բո­լոր նմուշ­նե­րը, բա­ցա­ռութ­յամբ, ի­հար­կե, նրա գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի՝ հայ ազ­գագ­րութ­յա­նը, բա­նահ­յու­սութ­յա­նը և ­բար­բա­ռա­գի­տութ­յա­նը նվիր­ված հոդ­ված­նե­րի և­ ա­տե­նա­խո­սութ­յան թեզն ամ­բող­ջաց­նող մե­նագ­րութ­յան, որ­տեղ ներ­կա­յաց­ված են ­Նա­խիջ­ևա­նի՝ մինչ այդ չու­սում­նա­սիր­ված բար­բառ­նե­րից մե­կը և ­Նա­խիջ­ևա­նի բար­բա­ռա­յին քար­տեզ­նե­րը:
Իր նա­խընտ­րած բնա­գա­վառ­նե­րից յու­րա­քանչ­յու­րում Ար­տակ ­Վար­դան­յա­նը հա­սել է նշա­նա­կա­լի հա­ջո­ղութ­յուն­նե­րի: ­Սա­կայն նրա շնորհ­նե­րը ա­ռանձ­նա­պես վառ դրսևոր­վե­ցին իր հրա­շա­լի ու­ղե­գրութ­յուն­նե­րում և­ էս­սե­նե­րում՝ «Իմ ա­վեր պայ­ծա­ռութ­յու­նը», «­Վի­շա­պա­սար», «Իմ պարս­կե­րե­նը», «Եր­կիրն իմ աչ­քե­րով»… Այդ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներն ա­սես գրվում էին կա­րո­տա­բաղձ աչ­քե­րով և վշտաց­յալ սրտով, նրան­ցում կորստ­յան ա­նանց ցավն է, միա­ժա­մա­նակ՝ կորց­րած հայ­րե­նի­քի հետ երբ­ևէ հան­դի­պե­լու ան­մար հույ­սը՝ ար­դեն ոչ զբո­սաշր­ջի­կի, այլ իր հնա­գույն ե­զեր­քի տի­րոջ կար­գա­վի­ճա­կով… ­Հա­յաս­տա­նում եր­ևի շատ-շա­տերն են կի­սում և՛ այս կորս­տի ա­նա­մոք ցա­վը, և՛ լու­սա­վոր հույ­սը:
Ա­ռան­ձա­կի կա­րե­լի է խո­սել Ար­տակ ­Վար­դան­յա­նի կարճ պատմ­վածք­նե­րի մա­սին: Ա­կա­մա­յից մտո­րում ես՝ գու­ցե հենց սա՞ է նրա գլխա­վոր կո­չու­մը, ո­րով­հետև դրան­ցից յու­րա­քանչ­յու­րը պարզ, սրտա­ռուչ մի պատ­մութ­յուն է, ո­րը հա­վերժ հի­շո­ղութ­յան մեջ է մնա­ցել ման­կուց. պատ­մութ­յուն, ո­րը շա­րադր­ված է հա­կիրճ, բայց զուսպ տո­ղե­րի մեջ այն­քան կեն­դա­նի և ­տե­սա­նե­լի, որ հնա­րա­վոր չէ չհուզ­վել, չզգալ մե­ծե­րի բարդ և­ ան­հաս­կա­նա­լի աշ­խար­հից նոր-նոր գլուխ հա­նող փոք­րի­կի զգա­ցա­ծը. աշ­խարհ, որ­տեղ չարն ու բա­րին եր­բեմն այդ­քան ի­րար են միա­խառն­վում…
«­Վի­շա­պա­սա­րի կան­չը» նյու­թե­ղե­նա­ցած հի­շո­ղութ­յուն է, հո­գու ե­թե­րա­յին բա­բախ­ման յու­րա­հա­տուկ վե­րա­մարմ­նա­վո­րում՝ տպա­գիր տա­ռա­տե­սա­կով շո­շա­փե­լի դար­ձող ինք­նա­բուխ է­ջե­րին:

Ա­նա­հիտ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ
«­Վի­շա­պա­սա­րի կան­չը» գրքի թարգ­մա­նիչ

***
Ար­տակ ­Վար­դան­յա­նին, որ­պես ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տա­կա­նութ­յան, ճա­նա­չել եմ դեռևս 1980-ա­կան թվա­կան­նե­րից, երբ աշ­խա­տում էի Սփ­յուռ­քա­հա­յութ­յան հետ մշա­կու­թա­յին կա­պի կո­մի­տեի «­Հայ­րե­նի­քի ձայն» շա­բա­թա­թեր­թում, ո­րի մշա­կույ­թի բաժ­նի վա­րիչն էի։ Ա­ռա­ջին հոդ­ված­նե­րը, ո­րոնք նա տպագ­րութ­յան էր ներ­կա­յաց­նում, ազ­գագ­րա­կան-բա­նա­սի­րա­կան բնույ­թի էին, և դժ­վար էր հա­վա­տալ, թե նման հե­տաքր­քիր, մաս­նա­գի­տա­կան խոր մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի հե­ղի­նա­կը ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան կրթութ­յուն ու­ներ։ Ակն­հայտ էր, որ նա ընտ­րել էր ոչ թե մաս­նա­գի­տութ­յան, այլ՝ կո­չու­մի ճա­նա­պար­հը…
­Նա­խիջ­ևա­նի Ազ­նա­բերդ գյու­ղում ծնված և ­ման­կութ­յունն այն­տեղ անց­կաց­րած զգա­յուն ե­րի­տա­սար­դը պարտք էր զգում մո­ռա­ցութ­յու­նից փրկել և ­ներ­կա ու ա­պա­գա սե­րունդ­նե­րի հա­մար վե­րա­կեն­դա­նաց­նել իր խլված հայ­րե­նի ե­զեր­քի ա­մեն-ա­մեն ին­չը՝ պատ­մութ­յու­նը, մշա­կույ­թը, ժայ­ռի պես ա­մուր մարդ­կանց ու տա­ղան­դա­վոր ար­վես­տա­գետ­նե­րի կեր­պար­նե­րը, բար­բա­ռը, եր­գե­րը, ա­վան­դույթ­նե­րը, տոհ­միկ անձ­նա­նուն­նե­րը, ան­գամ՝ յու­րա­տե­սակ ու­տեստ­նե­րը… Եվ դա նա ա­նում էր զա­վա­կի նվի­րու­մով, ճգնա­վո­րի տքնան­քով, գիտ­նա­կա­նի խո­րա­գի­տութ­յամբ… ­Կարճ ժա­մա­նակ անց նրա հոդ­ված­ներն ար­դեն տպագր­վում էին ինչ­պես հա­յաս­տան­յան, այն­պես էլ սփյուռ­քի բազ­մա­թիվ թեր­թե­րում ու ամ­սագ­րե­րում՝ մեծ հե­տաքրք­րութ­յուն ա­ռա­ջաց­նե­լով ոչ միայն պարզ ըն­թեր­ցող­նե­րի, այլև գի­տա­կան շրջա­նակ­նե­րի մոտ։ Եվ զար­մա­նա­լի չէ, որ տա­րի­ներ հե­տո «­Հա­յոց լե­զու» մաս­նա­գի­տութ­յամբ պաշտ­պա­նե­լով ա­տե­նա­խո­սութ­յուն՝ նա ստա­ցավ բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծո­ւի գի­տա­կան աս­տի­ճան։
Այդ հա­մեստ, քչա­խոս, զուսպ, բազ­մա­շերտ գի­տե­լիք­նե­րի տեր մար­դու հետ մեր ճա­նա­պարհ­նե­րը զար­մա­նա­լիո­րեն զու­գա­հեռ­վե­ցին նաև հե­տա­գա տա­րի­նե­րին՝ երբ հա­մա­տեղ աշ­խա­տում էինք ­Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում։ ­Պե­տա­կան ծա­ռա­յո­ղի բազ­մազ­բաղ, եր­բեմն ծանր աշ­խա­տանքն ան­գամ չխան­գա­րեց Ար­տակ ­Վար­դան­յա­նին՝ շա­րու­նա­կե­լու իր ա­ռա­քե­լութ­յու­նը։ ­Հատ­կա­պես այդ տա­րի­նե­րին կյան­քի կոչ­վե­ցին նրա գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի և հ­րա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րից շա­տե­րը, ո­րոն­ցից մի քա­նի­սի խմբա­գի­րը լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը նա վստա­հեց ինձ։ Ա­վե­լի ուշ թեև մեր աշ­խա­տան­քա­յին ճա­նա­պարհ­նե­րը բա­ժան­վե­ցին, սա­կայն գրա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի ու մարդ­կա­յին ո­րակ­նե­րի ընդ­հան­րութ­յուն­նե­րի շնոր­հիվ շա­րու­նակ­վեց մեր ըն­կե­րութ­յունն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը։
Եվ հի­մա, եր­կա­րամ­յա ըն­կե­րոջ ու հա­րա­զա­տի ան­կեղծ ու­րա­խութ­յամբ կա­րող եմ ա­սել՝ շնոր­հա­վոր բա­զում ար­ժե­քա­վոր ներդ­րում­նե­րով լի գե­ղե­ցիկ հո­բել­յանդ, սի­րե­լի՛ Ար­տակ, ու եր­բե՛ք, եր­բե՛ք չընկր­կես տա­րի­նե­րի ծան­րութ­յու­նից, դու դեռ ա­նելք­ներ ու­նես, մա­նա­վանդ, ո՞վ գի­տի, գու­ցե ի­րա­կա­նութ­յուն դառ­նա նշա­նա­վոր հայ­րե­նակ­ցիդ՝ ­Լու­սիկ Ա­գու­լե­ցու ե­րա­զան­քը, որ խոր նա­յե­լով աչ­քե­րիդ՝ ա­սել է. «Հ­րաշք լի­նի, ու մարդ նո­րից տի­րոջ ի­րա­վուն­քով շրջի հայ­րե­նի վայ­րե­րում…»։ Հ­րաշ­քի հա­վա­տը թող քո նո­րա­նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի ա­կուն­քը դառ­նա…

­Սեյ­րա­նու­հի ԳԵՂԱՄՅԱՆ
«Ար­մատ­ներ» և «­Վի­շա­պա­սար» ժո­ղո­վա­ծու­նե­րի խմբա­գիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։