Ա­րա Արթ­յան

Արա ԱՐԹՅԱՆ
ՀԳՄ վարչությունը սգում է բանաստեղծ Արա Արթյանի մահը և խորապես ցավակցում արձակագիր Շնորհիկ Շահինյանին`
սիրելի ամուսնու մահվան կապակցությամբ:

 

ՅՈԹՆԱԳՄԲԵԹ ՔԱՂԱՔԻ ԵՐԳԱՍԱՆԸ

 
Ա­րա՛ Արթ­յան, մինչ անդ­րա­նիկ գրքիդ լույ­սըն­ծա­յու­մը մենք հասց­րինք բե­րա­նա­ցի ա­նել քերթ­ված­նե­րիցդ շա­տե­րը և ­քեզ նման հե­գե­ցինք՝ «Պ­տի մնամ ես գյում­րե­ցի», ու խոր­հե­ցինք.
­Խե­լըռ­նե­րիդ մահն էր հա­նաք՝
­Խընդց­րին ու գնա­ցին,
­Ղա­սաբ­ներդ կեր­թան մե­նակ
Սև քա­րե­րուդ հո­գե­հա­ցին:
­Յոթ­նագմ­բե՛թ քա­ղաք Գ­յում­րի, Ար­թին պա­պի թոռ բա­նաս­տեղծ Ա­րա Արթ­յա­նը պայ­ծա­ռա­տե­սի կան­խեն­թադ­րութ­յամբ գի­տեր գա­լիքդ ու սգա­տո­նե­րից բարձ­րա­ցո­ղի հա­վա­տըն­կա­լութ­յամբ պի­տի ա­սեր՝ Գ­յում­րին չկա, տե­ղը մենք ենք,//­Ծո՛, եր­գից վեր հեչ բան չկա: Ա­պա և հոր­դո­րան­քով հարց պի­տի տար ինք­նի­րեն.
­Ճամ­փա ըն­կի՛ր: Ետ կդառ­նա՞ս//­Դու հա­զա­րան եր­գով լե­ցուն,//­Տեր կկանգ­նե՞ս քո ան­հա­սին՝//Աստ­ծու­նը թո­ղած Աստ­ծուն:
Ի­րա­պես՝ Աստ­ծու­նը՝ Աստ­ծուն, իսկ բա­նաս­տեղ­ծի­նը՝ ժո­ղովր­դին՝ նրան, ում ա­կունք­նե­րից դու խմում ես լիա­բուռն, ում տվա­ծը չա­փում ես երկն­քով ու քեզ վե­րա­պահ­ված նա­խա­սահ­ման­յալ հրաշ­քով: «­Յոթ­նագմ­բեթ քա­ղա­քը» ինք­նա­րա­րումդ է: Ին­չից էլ սկսես, միև­նույնն է, խել­քա­մաղդ նրա­նի՛ց է սկսվում, բաց­վող օր­վա մեջ հո­ղին բո­բիկ կանգ­նե­լու ա­նուշ կան­չով.
Իմ քա­ղա­քի՛ ա­ռա­վոտ, քա­րի՛ վրա թխած հաց,//­Քեզ չեմ նե­տի ես գե­տին, թե­կուզ ա­փերս դա­ղես,//Իմ մեջ ապ­րող լույ­սը ողջ լոկ դու պի­տի սպա­ռես,//Իմ քա­ղա­քի՛ ա­ռա­վոտ, քա­րի՛ վրա թխած հաց://Իմ քա­ղա­քի՛ ա­ռա­վոտ, իմ հարս­նա­ցու լո­ղա­ցած,//­Կա­թիլ­նե­րը քո հնչուն իմ սրտխփոցն են ա­սես,//Իմ քա­ղա­քի՛ ա­ռա­վոտ, քա­րի վրա թխած հաց,//­Քեզ չեմ նե­տի ես գե­տին, թե­կուզ ա­փերս վա­ռես:
Գ­յում­րե­ցու տոհ­միկ եր­գի հաս­տա­տու­մը քո տա­րերքն է. տա­կա­վին թունդ է սա­փո­րիդ գի­նին, և սիրտդ ոս­կեխն­ձոր դեռ ե­րեկ ­Հա­զա­րան հավ­քին էր կան­չում:
­Բալ­լադ­ներդ՝ ու­ղերձ-պատ­գամ­նե­րով, վկա­յում են, որ բա­նաս­տեղ­ծը մինչև չմո­լո­րեց­նի չար աչ­քին, չի կա­րող գրով հմա­յել: ­Դե հմա­յագ­րով ա­սա՝ ո՞ր բա­նաս­տեղ­ծը չու­նի հրե­ղեն ձիու և ­Հա­զա­րան հավ­քի (գյում­րե­ցին կը­սե՝ ­Տու­տու ղու­շի) ե­րա­զանք, ո՞վ չի մաս­նակ­ցում մու­սա­նե­րի շուրջ­պա­րին, չի շշնջում աստ­ղե­րի հետ, ո՞վ չի պոկ­վում հո­ղից ու վնգա­լով միա­նում վեր-վեր ու­ժե­րին: Այս­պես՝ կյան­քի բե­րան ըն­կած, պոե­տա­կան փոքր ձևի մեջ հաս­նե­լով ա­ռա­վե­լա­գույն խտութ­յան, հա­ջոր­դիվ ծնվե­լու էր «­Ման­րա­կերտ»-դ՝ հո­գուդ վրձնա­հար­ված­նե­րը՝ ինք­նա­խոս­տո­վա­նութ­յուն­նե­րով.
­Լա­վա­գույն եր­գերս//Ես գրել եմ օ­դում// Իմ աջ ցու­ցա­մա­տով://Դ­րանք ան­գիր գի­տե աշ­նան քա­մին:
­Նաև՝ ­Նետս ար­ձա­կե­ցի //Ես գի­շեր­վա մեջ,// Ու լույ­սը բաց­վեց:
Ա­պա և՝ Ո՞վ է շշնջում ինձ՝ //­Խա­տու­տիկ է կյան­քը,//­Մա­հը՝ թեթև քա­մի:
Ի­մաս­տուն խո­կում­նե­րիդ նշխա­րա­տուփ այս ժո­ղո­վա­ծուն ևս ­շե­րա­մի որ­դի մե­տաքս ա­րա­րու­մից մեզ տա­նում հասց­նում է խաս լռութ­յան, որ­տե­ղից և սկս­վում է զգա­յա­պիրկ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԴ…
Ա­րա՛ Արթ­յան, ­Սուրբ ­Սարգ­սի ձիու պայ­տը սրտիդ մեջ շո­ղաց­նող տավ­ղա­հա՛ր աս­պետ, քո եր­գա­սա­նութ­յամբ մնա՛ ձիու թամ­բին, ­Յոթ­նագմ­բեթ քա­ղա­քի հառ­նու­մից սկսյալ՝ դե­պի ա­ռաջ…

­Ռո­զա  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

ԳՅՈՒՄՐԻ
Պ­տի մնամ ես գյում­րե­ցի,
Եր­գե հետս ­Ձո­րի ­Բո­ղազ,
­Հետս եր­գե ֆայ­տոն­չու ձի,
Օր կնու­տի տակ չդո­ղաս։
­Հե՜յ, ֆռնչիք հետս եր­գեք,
Ըն­բես եր­գեք, օր քեֆս գա,
Գ­յում­րին չկա, տե­ղը վերք է,
­Ծո՛, վո՞վ պտի վրեն սգա։
­Դալ­լաք­ներդ դա­ռան պոետ,
­Դոխ­բազ­ներդ՝ պրա­ֆե­սոր,
Գ­յում­րի՛ քա­ղաք, քա­րե­րուդ հետ
­Թո՛ղ մե­նակ ես խո­սիմ է­սօր։
Իմ Ար­թեն պապ, հետս եր­գե՝
Էն աշխր­քեն թող ձենդ գա,
Գ­յում­րին չկա, տե­ղը վերք է,
­Ծո՛, վո՞վ պտի վրեն սգա։
­Խե­լըռ­նե­րուդ մահն էր հա­նաք՝
Խն­դըց­րին ու գնա­ցին,
­Ղա­սաբ­ներդ կեր­թան մե­նակ
Սև քա­րե­րուդ հո­գե­հա­ցին։
­Թե մարդ եք դուք, հետս եր­գեք,
Զ­լեք զուռ­նեն, օր քեֆս գա,
Գ­յում­րին չկա, տե­ղը վերք է,
­Ծո, վո՞վ պտի վրեն սգա։
­Հին գյում­րե­ցիք, թե չեք եր­գե,
Էն աշ­խըր­քեն չեք կրնա գա.
Գ­յում­րին չկա՛, տե­ղը մենք ենք,
­Ծո՛, եր­գից վեր հեչ բան չկա։

ԲԱԼԼԱԴ ՀՈՂՄԻ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ
­Դո­փում է ­Սուրբ ­Սարգ­սի ձին
Ու ձյուն ժայ­թում իր պնչե­րից,
Ա­ղի բա­ղարջ թխիր է­սօր
Ու ե­րա­զիդ մեջ ջուր տուր ինձ:
­Թե չես սի­րում-մի էլ գթա,
­Դու պաչ էիր, հի­մա ցավ ես,
­Բայց թե քեզ ո՞վ, ո՞վ ջուր կտա,
­Թե ե­րա­զիդ մեջ ծա­րա­վես:

­Գա­զա­զել է ­Սուրբ ­Սար­գի­սը,
Աղջ­նակ չի գտել հար­մար,
Ես ի՞նչ ա­նեմ, թե նա քեզ է
­Հար­սիկ ընտ­րել հող­մի հա­մար,
­Վա­խե­նում եմ՝ գու­ցե նա գա
Ու գի­շե­րով փախց­նի քեզ,
Այն­ժամ քեզ ջուր տվող չկա,
­Թե ե­րա­զիդ մեջ ծա­րա­վես:

­Մեր ճեր­մա­կած կտու­րից վեր
Ն­րա ճեր­մակ ձին է սու­րում,
­Կա­րո­տիս ո՞վ կտա թևեր,
Երբ բախ­տի տեղ ձյունն է պա­րում,
Իսկ ար­յունս ու­նի վար­սեր՝
­Ճեր­մակ-փա­փուկ ալ­յու­րի պես,
­Թող էս գի­շեր լա­ցեն հարս­ներ,
­Թե ե­րա­զիդ մեջ ծա­րա­վես:

ՈՒՂԵՐՁ
­Թող սրտիդ մեջ պայ­տը ձիուդ,
Իմ ճեր­մա­կող ար­յու­նը՝ քեզ,
­Լոկ սերս մի՛ խմիր, մրրի՛կ,
­Թե ե­րա­զիդ մեջ ծա­րա­վես:

ՏՈՀՄԻԿ ԲԼՅՈՒԶ
Ար­թեն պա­պիս
­Պա­պիս մի ծնկին ես էի նստում,
Իսկ մյուս ծնկին՝ եր­կի­րը կո­րած,
­Պա­պիս մի ծնկին ես էի նստում,
Իսկ մյուս ծնկին՝ եր­կի­րը կո­րած,
­Պապս քնում էր վա­րած հո­ղի պես՝
Իր եր­կիրն ու ինձ իր ծո­ցը ա­ռած:

Իմ պա­պը ըն­կավ ար­ևի զար­կից,
Այդ­պես էլ քնեց-մնաց եր­դի­կին,
Իմ պա­պը ըն­կավ ար­ևի զար­կից,
Այդ­պես էլ քնեց-մնաց եր­դի­կին,
­Նա քնեց եր­կար ու տա­նիք դար­ձավ,
Որ գլխիս անձրև չկա­թե կրկին:
­Վա­ղը մի ծնկիս որ­դիս կնստի,
Իսկ մյուս ծնկիս՝ եր­կի­րը կո­րած,
­Վա­ղը մի ծնկիս որ­դիս կնստի,
Իսկ մյուս ծնկիս՝ եր­կի­րը կո­րած,
Ու ես կքնեմ վա­րած հո­ղի պես՝
Եր­կիրս ու որ­դուս իմ ծո­ցը ա­ռած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։