ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ
ԱՌՀԱՎԱՏՉՅԱՆ

Ապ­րի­լի 8-ին ­Ռու­սաս­տա­նի հա­յե­րի միութ­յան և ­Հա­մաշ­խար­հա­յին հայ­կա­կան կոնգ­րե­սի եր­ևան­յան գրա­սեն­յա­կը ՀԳՄ Կ­լոր սրա­հում կազ­մա­կեր­պել էր հան­դի­պում վե­րոնշ­յալ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի նա­խա­գահ Ա­րա Աբ­րա­համ­յա­նի և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան միութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։
­Հան­դիպ­ման ըն­թաց­քում Ա­րա Աբ­րա­համ­յա­նը ներ­կա­յաց­րեց հե­տա­գա ծրագրե­րը (ստեղ­ծա­գոր­ծա­կան միութ­յուն­նե­րի հետ անց­կաց­վե­լիք փա­ռա­տո­նե­րի, մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ)։ ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յանն ընդգ­ծեց այ­սօր ար­դի գրա­կա­նութ­յան տպագ­րութ­յան հար­ցը և ­հա­վե­լեց, որ գրող­նե­րի հա­մար մրցա­նա­կա­բաշ­խութ­յուն հայ­տա­րա­րե­լով՝ նպաս­տում են հենց գրքե­րի հրա­տա­րակ­մա­նը: «Ար­վես­տա­գետ­նե­րը սպա­սում են նոր դրա­կան տե­ղա­շար­ժե­րի: Ա­մե­նա­բարդ վի­ճակ­նե­րում ան­գամ մշա­կույ­թը պի­տի կար­ևոր­վի, քան­զի դա է մեր գո­յութ­յան ու մեր ազ­գա­յին դի­մագ­ծի առ­հա­վատչ­յան»,- ա­սաց Էդ. ­Մի­լի­տոն­յա­նը:
ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԷՈՒԹՅՈՒՆ

Ապ­րի­լի 12-ին Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նում, «Ազ­գա­յին գրա­դա­րա­նա­յին շա­բաթ» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում, տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում նկա­րիչ, թարգ­մա­նիչ, «Մ­շա­կույ­թի հայ­կա­կան ֆոն­դի» նա­խա­գահ Արև­շատ Ա­վագ­յա­նի հետ և ն­րա «­Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կը» և «­Տա­րերք­նե­րի տա­րեր­գը» գրքե­րի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը, շնոր­հա­վո­րե­լով գրո­ղին, մաս­նա­վո­րա­պես ա­սաց. «Արև­շատ Ա­վագ­յա­նը շա­րու­նա­կում է ստեղ­ծա­գոր­ծել, նոր գրքեր հրա­տա­րա­կել՝ և՛ նկար­չութ­յան, և՛ գրա­կա­նութ­յան աս­պա­րե­զում հաս­տա­տե­լով իր մշա­կու­թա­յին էութ­յունն ու մշա­կույ­թի ամ­բող­ջա­կա­նութ­յան ըմբռ­նու­մը»:
Արև­շատ Ա­վագ­յա­նի պոե­զիա­յի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րին անդ­րա­դար­ձան նաև ­Թադ­ևոս ­Տո­նո­յա­նը, Ար­տա­վազդ ­Նա­զար­յա­նը և­ ու­րիշ­ներ։
­Հա­յաս­տա­նում վրա­ցա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Նի­նո Ս­պան­դե­րաշ­վի­լին, կար­ևո­րե­լով Ա. Ա­վագ­յա­նի պոե­զիա­յի դե­րը հայ-վրա­ցա­կան բա­րե­կա­մութ­յան գոր­ծում, հանձ­նեց Իլ­յա ­Ճավ­ճա­վա­ձեի ան­վան «Ի­վե­րիա» մրցա­նա­կը։
Ա. Ա­վագ­յա­նի խոս­քե­րի հի­ման վրա գրված եր­գե­րի կա­տա­րում­նե­րով ե­լույթ ու­նե­ցավ Ար­սեն ­Համ­բար­յա­նը։
Շ­նոր­հան­դե­սը վա­րեց ­Գա­յա­նե ­Սամ­վել­յա­նը։
­Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։