«ՀԱՅՈՑ ԿՏԱԿԸ» / ԳՈՆՍԱԼՈ ԷՌՆԱՆԴԵՍ ԳՈՒԱՐՉ

Գ. Հ. ԳՈՒԱՐՉ

­Գեորգ ֆոն ­Զի­գեր­սի հաս­տա­տող խոս­քից. «Եվ մենք դա պետք է ա­նենք ար­յամբ, քրտին­քով և­ ար­ցունք­նե­րով, ե­թե հարկ լի­նի: ­Քա­նի որ ոչ ոք մեր խնդի­րը չի լու­ծի, ­Կոս­տանդ­նու­պոլ­սից մինչև Ան­կա­րա և­ այն­տե­ղից ­Դիար­բե­քի­րով, ­Մո­սու­լով մինչև ­Բաղ­դադ և ­Պար­սից ծոց: ­Կա­րող ենք կենտ­րո­նա­կան կա­յա­րա­նում գնացք նստել և ­մինչև Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սը չիջ­նել: Եվ այս ամ­բողջ ըն­դար­ձակ տա­րած­քը կլի­նի գեր­մա­նա­կան տի­րա­պե­տութ­յան ներ­քո: Ան­շուշտ, մեր ֆի­նան­սա­կան գոր­ծըն­կեր­նե­րի՝ ֆրան­սիա­ցի­նե­րի թույլտ­վութ­յամբ»:
Ա­նա­տոլ Ֆ­րան­սի հետ զրույ­ցից. «­Տե­սեք, ցան­կա­ցած բռնա­կալ ան­բա­րո է, ո­րը շա­րու­նակ ձգտում է ար­դա­րաց­նել իր այ­լա­սեր­վա­ծութ­յու­նը: Երբ հա­նում է իր ոս­կե­թել ու­սա­կա­պե­րը, հա­մազ­գես­տը կամ դի­մա­կը, որն ա­մեն վայրկ­յան կրում է, քա­նի որ ցան­կա­ցած բռնա­կալ պետք է դի­մա­կա­վոր­վի, փոր­ձե­լու հա­մար խա­բել նրանց, ում վրա բռնա­նում է: Եվ վեր­ջա­պես հա­յե­լու ա­ռաջ ինքն ի­րեն տես­նում է մերկ՝ մի մեծ ճիճ­վի կեր­պա­րան­քով, ո­րին չի կա­րող խա­բել: ­Խոր­շում է ինքն ի­րե­նից և­ իր ար­տա­քի­նից, բայց քա­նի որ ան­բա­րո է, չգի­տե, թե ին­չո՞ւ է խոր­շում… և, իմ բա­րե­կամ­ներ, Աբ­դուլ ­Հա­մի­դը ան­բա­րո ա­րա­րած է, ան­բա­րո­նե­րի, բռնա­կալ­նե­րի տի­պար… ­Դուք մի շատ կար­ևոր բան ու­նեք՝ պատ­մա­կան ար­դա­րա­ցիութ­յուն: Ես չգի­տեմ, թե ինչ տե­ղի կու­նե­նա մոտ ա­պա­գա­յում կամ ա­վե­լի ուշ, սա­կայն պատ­մութ­յան վճի­ռը ան­բե­կա­նե­լի է, և ­հա­մոզ­ված եմ, որ ի վեր­ջո դուք եք լի­նե­լու հաղ­թող­նե­րը: ­Գու­ցե մենք չենք տես­նի այդ, բայց գի­տենք, հաս­կա­նո՞ւմ եք: ­Մի նշույլ կաս­կած չու­նենք այս եր­կա­րատև ու հո­գե­մաշ պայ­քա­րի վեր­ջա­բա­նի հան­դեպ… և­ այս հար­ցի լավն այն է, որ նրանք նույն­պես դա գի­տեն: Կ­փոր­ձեն ա­մեն կերպ փո­խել պատ­մութ­յան ըն­թաց­քը, ան­գամ բնաջն­ջել ձեզ… ­Բայց ոչն­չի չեն հաս­նի, թերևս միայն կեր­կա­րաձ­գեն այդ պրո­ցե­սը: Ի վեր­ջո պարտ­վե­լու են, իսկ դուք՝ հաղ­թե­լու: Ին­չի՞ կհաս­նեն հա­ջորդ բռնա­կալ­նե­րը և ն­րանց չա­րա­նենգ ե­լու­զակ­նե­րը. միայն ան­մեղ մարդ­կանց տա­ռա­պան­քին, պյու­ռոս­յան հաղ­թա­նակ­նե­րի, ար­հա­մար­հան­քի, որ հա­րու­ցում են ան­բա­րո­նե­րը, և ­դեռ ա­վե­լին: ­Դուք ինձ կա­ռար­կեք, ա­սե­լով, որ ձեզ չի մխի­թա­րում այն, որ պատ­մութ­յու­նը ի վեր­ջո յու­րա­քանչ­յու­րին իր տե­ղը կմատ­նան­շի: Ես, որ ըն­դա­մե­նը մի ար­տո­նութ­յուն ու­նե­ցող դի­տող եմ, ու­րախ եմ, որ գտնվում եմ ար­դա­րութ­յան կող­մում: Ան­կեղծ ա­սած, ինձ եր­բեք դուր չեն ե­կել բռնա­կալ­նե­րը ու ոչ էլ ճի­ճու­նե­րը»:
­Լա­տու­րի մտո­րում­նե­րից. «Այս­պես մեզ հրա­ժեշտ տվեց Ա­նա­տոլ Ֆ­րան­սը այդ ե­րե­կո Ժն­ևում: Ինձ հիաց­նում էր նրա սուր միտ­քը՝ նրա հստակ դիր­քո­րո­շու­մը: Ես էլ էի նույն կար­ծի­քին: Ի վեր­ջո կգան հաղ­թող­նե­րը, թեև եր­բեմն շատ եր­կար սպա­սու­մը և ­սար­սա­փե­լի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը այդ ճամ­փան դարձ­նում են ան­տա­նե­լի»:
Ֆ­րան­սիա­ցի Ան­տո­ւան ­Մոն­ժի՝ հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յան պե­տի հետ զրույ­ցից. «Այս­պի­սով ու­նենք մի կայս­րութ­յուն, ո­րը ցան­կա­ցած գնով ու­զում է փրկել իր մնա­ցորդ­նե­րը: ­Քա­նի դեռ նրանց հա­ջող­վում էր դա­շույ­նը ձեռք­նե­րին ար­շա­վե­լով, քարշ տա­լով ի­րենց հնա­դար­յան թնդա­նոթ­նե­րը, ար­յամբ և հրով նվա­ճել նոր երկր­ներ, ա­մեն ինչ լավ էր: Ն­րանք տի­րա­պե­տում էին նվա­ճե­լու ար­վես­տին, գոր­ծա­ծե­լով հնա­գույն ռազ­մա­վա­րա­կան մե­թոդ­նե­րը. ա­հա­բեկ­չութ­յու­նը, բռնութ­յու­նը, թա­լա­նը, սպառ­նա­լի­քը: ­Ծախ­վող ադ­մի­նիստ­րա­ցիա­յի սահ­մա­նած ծան­րա­գույն հար­կե­րով, բա­ցար­ձակ ար­հա­մար­հան­քով բո­լոր նրանց հան­դեպ, ո­րոնց ար­յու­նը օս­ման­յան չէ, անխ­տիր պա­տիժ­նե­րով, շատ դեպ­քե­րում սպանդ­ներ գոր­ծադ­րե­լով… ար­տոն­յալ դա­սի հո­վա­նա­վոր­չութ­յամբ, ի վեր­ջո մի կրո­նի մի­ջո­ցով, որն իր ստեղծ­ման օ­րից հա­կա­մար­տութ­յան մեջ է քրիս­տո­նեութ­յան՝ մեր միաս­նութ­յան գլխա­վոր տար­րի հետ, ստեղ­ծել է ան­կա­յու­նութ­յուն: Այդ ա­մե­նը խան­գա­րել է, որ նա ևս ­դառ­նա Եվ­րո­պա­յի երկր­նե­րից մե­կը, որ­տեղ ա­հով են հի­շում «թուր­քին»: ­Հա­մոզ­ված եմ, որ ե­թե նրան չկանգ­նեց­նեին ­Վիեն­նա­յում, հա­սած կլի­նեին ­Փա­րիզ, և ­գու­ցե այդ դեպ­քում մենք Էյ­ֆե­լի աշ­տա­րա­կի փո­խա­րեն կու­նե­նա­յինք ե­րեք հար­յուր մետ­րա­նոց մի մի­նա­րեթ:
1914 թվա­կա­նին ի­րա­վի­ճակն այն­քան լար­ված էր եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րում, որ ի­րենց ապ­րե­լա­կեր­պում մար­դիկ դար­ձան բա­վա­կան ցի­նիկ և­ ո­րո­շե­ցին, որ ա­մե­նա­ճիշ­տը մեկ օ­րով ապ­րելն է, ա­ռանց սպա­սե­լու, որ մի բան փոխ­վեր, հաս­տատ ա­մեն ինչ վատ­թա­րա­նա­լու էր:
­Հինգ մի­լիո­նա­նոց բա­նա­կը, այդ թվում պա­հես­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը և ­զի­նամ­թեր­քը, որ նա­խա­տես­ված էին կոր­ծա­նե­լու ցան­կա­ցած թշնա­մու, գեր­մա­նա­ցի­նե­րին վեր էին դա­սում բա­րու ու չա­րի հաս­կա­ցութ­յուն­նե­րից:
­Տար­բեր մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը բա­ցառ­վում էին, քա­նի որ ­Գեր­մա­նիան այն­քան մեծ գու­մար էր խա­ղի մեջ դրել, որ ցան­կա­ցած մի­ջոց նրանց հա­մար շա­հա­վետ էր: Այն­պես որ, ­Թա­լեա­թը, Էն­վե­րը, ­Ջե­մալ բե­յը ու նաև նրանց կողմ­նա­կից­նե­րը՝ դոկ­տոր ­Նա­զը­մը և ­դոկ­տոր ­Բե­հաէդ­դին բե­յը, ի­րենց կա­րող էին մի­լիո­նա­տեր հա­մա­րել, դրան գու­մա­րած այն լրա­ցու­ցիչ ե­րաշ­խի­քը, որ նրանց ­Գեր­մա­նիա­յում սպա­սում էր ոս­կե­զօծ հան­գիստ՝ գոր­ծու­նեութ­յան ա­վար­տին: Ան­շուշտ այս ա­մենն ար­վում էր մեծ զգու­շութ­յամբ, քա­նի որ թուրք սպա­նե­րի հա­մար տա­րօ­րի­նակ կլի­ներ. չէ՞ որ նրանց չէին վճա­րում պարտք մնա­ցած աշ­խա­տա­վար­ձե­րը»:
­Դաշ­նա­կա­հար, կոմ­պո­զի­տոր ­Գաս­պար ­Բա­րիկ­յա­նի խոս­քից. «­Խո­սում ենք այս մո­լո­րա­կի ա­մե­նա­կար­ևոր երկր­նե­րից մե­կի՝ Օս­ման­յան կայս­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մա­սին, որ մի քա­նի տա­րի ա­ռաջ հրճվում էին ի­րենց ար­դիա­կա­նութ­յամբ՝ ­Մեր­ձա­վոր Ար­ևել­քում ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խութ­յան ա­մե­նաա­ռա­ջա­դեմ գա­ղա­փար­նե­րի ժա­ռան­գորդ­նե­րը լի­նե­լու ա­ռու­մով… Ի՜նչ ցի­նիզմ: Ա­հա նրանք, ձեր առջև կանգ­նած, իշ­խա­նութ­յամբ ար­բե­ցած, ա­ռանց մի բա­նից գա­ղա­փար ու­նե­նա­լու, քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ իս­կա­կան ա­նա­սուն­ներ, ա­նաս­նա­կան՝ պան­թուր­քիզ­մի ա­պուշ գա­ղա­փար­նե­րով բթա­ցած, խա­բե­լով ի­րենց սե­փա­կան ժո­ղովր­դին՝ բարձ­րա­գույն մարդ­կանց ազգ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րով, իսկ դրա­նում մեծ է գեր­մա­նա­ցի կեղծ գիտ­նա­կան­նե­րի մեղ­քը,- այն ի­դեա­լա­կա­նա­ցած ­Թու­րա­նում, որ­տեղ իբր թե հա­վաք­վե­լու են բո­լոր թուր­քա­լե­զու և ­թուր­քա­ցեղ ժո­ղո­վուրդ­նե­րը: ­Մինչ­դեռ ի­րա­կա­նում այ­սօր, ե­թե մի բան կա ա­նե­լու, դա այն է, որ պետք է փոր­ձեն վե­րաց­նել այս երկ­րի թշվա­ռութ­յու­նը, որ­տեղ մեռ­նում են ե­րե­խա­նե­րի կե­սից ա­վե­լին, շատ ծե­րեր մեռ­նում են սո­վից: Ես ե­ղել եմ օս­ման­յան հպա­տակ ու սար­սա­փե­լի ա­մոթ եմ զգում կա­տար­վող այս ա­մե­նի հա­մար:…. Ես, որ ճա­նա­չում եմ շատ թուր­քե­րի, կա­սեմ, որ նրանք ար­ժա­նի չեն այդ­պի­սի ղե­կա­վար­նե­րի: Այս­տեղ ա­մե­նու­րեք կան լավ մար­դիկ, բայց ապ­րում են վա­խով… ­Շատ եմ ցա­վում, որ ­Վագ­նե­րի պես մեծ կոմ­պո­զի­տո­րը նրանց խել­քին է ըն­կել…
Այդ ժա­մա­նակ էլ հա­սան ա­մե­րի­կա­ցի­նե­րը, այն կտրուկ պա­հին, երբ Եվ­րո­պան այլևս ո՛չ ռե­զերվ­ներ ու­ներ, ո՛չ ուժ, ո՛չ էլ զո­րա­կո­չիկ­ներ: ­Հի­վան­դա­նոց­նե­րը լեփ-լե­ցուն էին պա­տե­րազ­մի վի­րա­վոր­նե­րով, վե­րա­կանգն­վե­լու սուղ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով: ­Կույ­րեր և հաշ­ման­դամ­ներ թու­նա­վոր գա­զե­րից, տասն­յակ հա­զա­րա­վոր զին­վոր­ներ թո­ղել էին ի­րենց խոր­տակ­ված կյան­քե­րը խրա­մատ­նե­րում:
­Մեկ ու կես մի­լիոն հա­յեր այլևս չէին տես­նի արևի ե­րես, չէին տես­նե­լու յու­րա­յին­նե­րին ու չէին ու­նե­նա­լու կյան­քի եր­ջա­նիկ պա­հեր… Ն­րանց քշել, տա­րել էին չա­րի­քի, ա­տե­լութ­յան, նա­խան­ձի, ըն­չա­քաղ­ցութ­յան, տգի­տութ­յան քա­մի­նե­րը, և­ աշ­խարհն հի­մա ա­վե­լի վատն էր, ա­վե­լի թշվառ, ա­վե­լի մութ»:

(հատ­ված­ներ գրքից)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.