Գառ­նիկ ­Մա­նուկ­յա­ն

Գառնիկ-ՄանուկյանԽոր ցավակցությամբ հայտնում ենք, որ կյանքից հեռացել է բա­նաս­տեղծ, ման­կա­գիր, Գե­ղար­քու­նի­քի գրա­կան բա­ժան­մուն­քի ղեկավար ­Գառ­նիկ ­Մա­նուկ­յա­նը։
Գառնիկ Մանուկյանը ծն­վել է 1940 թ. հու­լի­սի 20-ին, ­Վար­դե­նի­սի շրջա­նի ­Նո­րա­կերտ գյու­ղում (այժմ՝ ՀՀ ­Գե­ղար­քու­նի­քի մարզ)։
Ա­վար­տել է Եր­ևա­նի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը։ Ե­ղել է հայ­րե­նի գյու­ղի դպրո­ցի տնօ­րե­նը և ­Գե­ղար­քու­նի­քի ՀԳՄ մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գա­հը (2006 – 2011 թթ.)։ 2009-ից ­Վար­դե­նի­սի ­Վիկ­տոր ­Համ­բար­ձում­յա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի դա­սա­խոս է։ Ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հրա­տա­րակ­վել է 1961 թվա­կա­նին, այ­նու­հետև սկսել է պար­բե­րա­բար տպագր­վել հան­րա­պե­տա­կան գրա­կան մա­մու­լում։ ­Հե­ղի­նակ է բալ­լադ­նե­րի և ­պոեմ­նե­րի։ ­Թարգ­ման­վել է ռու­սե­րեն։ ­Շուրջ 10 գրքի հե­ղի­նակ է։
ՀԳՄ վար­չութ­յու­նը խո­րին ցա­վակ­ցութ­յուն է հայտ­նում բա­նաս­տեղ­ծի հա­րա­զատ­նե­րին, գրչընկերներին և ընթերցողներին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։