ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ… ԵՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ / Ման­վել ՄԻԿՈՅԱՆ

մանվելԱր­տա­հերթ
ընտ­րութ­յուն­նե­րը
կկա­յա­նան

Հա­յաս­տանն ան­ցած տա­րի­նե­րին ժո­ղովր­դա­վա­րութ­յան ո­րո­շա­կի մա­կար­դա­կի է հա­սել: Կար­ծում եմ՝ քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի միակ լու­ծու­մը ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պումն է: Հա­մա­ձայն չեմ այն մարդ­կանց հետ, ով­քեր անվս­տա­հութ­յուն են հայտ­նում ընտ­րութ­յուն­նե­րի կա­յաց­ման վե­րա­բեր­յալ:
Ին­չո՞ւ է ո­րոշ­վել հենց հու­նի­սի 20-ին անց­կաց­նել ընտ­րութ­յուն­ներ:
Կար­ծում եմ, նման դեպ­քում հենց այն­պես կոնկ­րետ օր չեն հայ­տա­րա­րում:
Ան­ցած ե­րե­սուն տար­վա ըն­թաց­քում կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րից այս մեկն ա­մե­նաան­կան­խա­տե­սե­լին է բազ­մա­թիվ ա­ռում­նե­րով:
Ով­քեր կողմ են ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րին, նրանց հա­մար հեշտ է լի­նե­լու: Ա­մե­նա­բար­դը մեր երկ­րի մնա­ցած բնակ­չութ­յան կողմ­նո­րոշ­վե­լու հարցն է:
Այ­սօր­վա խորհր­դա­րա­նի բո­լոր ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժե­րը, կար­ծում եմ, տեղ կու­նե­նան հա­ջորդ խորհր­դա­րա­նում: Քա­նի որ ար­տա­խորհր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րից չկա որ­ևէ մե­կը, ո­րին մեր երկ­րի բնակ­չութ­յունն ան­վե­րա­պա­հո­րեն վստա­հում է, նրան­ցից 3-ը կամ 4-ը ևս, իմ կար­ծի­քով, տեղ կու­նե­նան նոր խորհր­դա­րա­նում:
Հետ­ևա­բար, ե­թե գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը ներ­կա­յաց­նող քա­ղա­քա­կան ու­ժը մե­ծա­մաս­նութ­յուն չկազ­մի, պետք է սպա­սենք, որ խորհր­դա­րա­նա­կան այս ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո կու­նե­նանք կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րութ­յուն:
Ինչ­պես բազ­միցս նշել եմ ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո գրված իմ հոդ­ված­նե­րում, նոր կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է կա­րո­ղա­նա ի­րա­կա­նաց­նել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վող ռազ­մա­վա­րութ­յան մի շարք հրա­տապ գոր­ծո­ղութ­յուն­ներ:
Ա­ռա­ջին հեր­թին, կար­ծում եմ, պետք է մե­ծաց­նել վստա­հութ­յու­նը տե­ղա­կան և­ ար­տա­սահ­ման­յան, հատ­կա­պես սփյուռ­քա­հայ ներդ­րող­նե­րի շրջա­նում: Տն­տե­սութ­յան զար­գաց­մա­նը զու­գա­հեռ, անհ­րա­ժեշտ է կարճ ժա­մա­նա­կում ին­ժե­նե­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­ներ ստեղ­ծել թշնա­մու հետ շփման գծի ողջ եր­կայն­քով:
Մեր երկ­րի և Ար­ցա­խի անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վող սպա­ռա­զի­նութ­յան հա­մար ու­նենք ըն­դա­մե­նը չորս տա­րի: Չ­պետք է մո­ռա­նանք, որ նո­յեմ­բե­րի 10-ին ստո­րագր­ված հա­մա­ձայ­նագ­րով 4,5 տա­րի հե­տո կող­մե­րից մե­կը կա­րող է հրա­ժար­վել ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ռա­քե­լութ­յու­նից, իսկ ևս վեց ա­միս հե­տո հա­մա­ձայ­նա­գի­րը չեղ­յալ կհա­մար­վի:
Դժ­վար չէ կռա­հել, որ այդ կող­մը կլի­նի Ադր­բե­ջա­նը, մա­նա­վանդ, որ վեր­ջինս ար­դեն սկսել է սպա­ռա­զի­նութ­յան ա­վե­լաց­ման գոր­ծըն­թա­ցը:
Հա­մոզ­ված եմ, որ մեր երկ­րի պե­տա­կան բյու­ջեն չի բա­վա­կա­նաց­նի անվ­տան­գա­յին անհ­րա­ժեշտ մա­կար­դակ ա­պա­հո­վե­լուն: Չեմ կաս­կա­ծում, որ այս գոր­ծում մեծ դեր կխա­ղա հայ­կա­կան սփյուռ­քը, ե­թե ա­պա­հով­վի վստա­հութ­յան մթնո­լորտ:
Նո­րից եմ կրկնում՝ ա­ռա­ջի­կա չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­ռաջ­նա­հերթ է լի­նե­լու Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի ստեղ­ծու­մը: Այս հա­մա­տեքս­տում, չնա­յած ետ­պա­տե­րազմ­յան հա­կա­սա­կան տրա­մադ­րութ­յան, կար­ծում եմ, պետք է սեր­տաց­նել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր Ռու­սաս­տա­նի հետ, ո­րի տա­րածք­նե­րի նկատ­մամբ ևս Թուր­քիան հա­վակ­նութ­յուն­ներ ու­նի:
Ս­պա­սենք ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի զար­գաց­մա­նը և հի­շենք, որ մեզ­նից յու­րա­քանչ­յու­րը պա­տաս­խա­նա­տու է մեր երկ­րի ա­պա­գա­յի հա­մար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։