«ՀՈՂԸ ԿԸ ԽՕՍԻ» / Մադ­լեն ԳԱՐԱԳԱՇՅԱՆ

«ՀՈՂԸ ԿԸ ԽՕՍԻ»
2010 թվա­կա­նի ամ­ռան սկզբին մաս­նակ­ցում էի Ծաղ­կա­ձո­րում անց­կաց­ված Գ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան հա­մա­ժո­ղո­վին: Այն ժա­մա­նակ ծնվում էր 1915 թվա­կա­նի գար­նա­նը Օս­ման­յան կայս­րութ­յան տա­րած­քում սան­ձա­զերծ­ված ցե­ղաս­պա­նութ­յան ա­ռա­ջին զո­հե­րի շար­քում հայտն­ված կար­ևո­րա­գույն հայ գրող­նե­րի հե­ղի­նա­կած ար­ձակ և չա­փա­ծո աշ­խա­տութ­յուն­նե­րի հա­վա­քա­ծու կազ­մե­լու գա­ղա­փա­րը:
2015 թվա­կա­նին, մե­կու­կես մի­լիոն հա­յի կյանք խլած տխրա­հռչակ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հար­յու­րամ­յա­կի առ­թիվ, Եր­ևա­նում անգ­լե­րե­նով, գեր­մա­նե­րե­նով, ռու­սե­րե­նով և ֆ­րան­սե­րե­նով լույս տե­սավ «­Հո­ղը կը խօ­սի» հա­տո­րը, ո­րում ընդգրկ­ված էին այդ ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ժա­մա­նակ ան­մա­հա­ցած տա­սը գրող­նե­րի եր­կեր:
Նա­խա­ձեռ­նութ­յու­նը պատ­կա­նում էր Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յա­նը (նա­խագ­ծի հա­մա­կար­գող՝ ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յան), ի դեմս եր­կու ար­ժե­քա­վոր ու տա­ղան­դա­վոր գրող­նե­րի՝ Հեր­մի­նե Նա­վա­սարդ­յա­նի և Տիգ­րան Գա­բո­յեա­նի, ո­րոնք ընտ­րել էին գրա­կան է­ջե­րը: Ն­րանք ընտ­րութ­յուն էին կա­տա­րել ար­դեն թարգ­ման­ված և նախ­կի­նում Հա­յաս­տա­նում, Կա­նա­դա­յում ու Միաց­յալ Նա­հանգ­նե­րում հրա­տա­րակ­ված տար­բեր հա­տոր­նե­րում լույս տե­սած եր­կե­րից և ա­վե­լաց­րել նոր թարգ­մա­նութ­յուն­ներ:
Եվ ա­հա, ևս հինգ տա­րի անց, 2020 թվա­կա­նին, 20-րդ դա­րի ա­ռա­ջին ցե­ղաս­պա­նութ­յան հար­յուր հինգ ամ­յա­կի ա­ռի­թով, Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը լույս ըն­ծա­յեց նաև 2015-ին չորս լե­զու­նե­րով ներ­կա­յաց­ված եր­կե­րի բնա­գիր տար­բե­րա­կը դարձ­յալ «­Հո­ղը կը խօ­սի» խո­րագ­րի ներ­քո: «Ե­ղեռ­նա­զոհ հայ գրող­ներ» վեր­նագ­րով ա­ռա­ջա­բա­նի հե­ղի­նակն է Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վազ­գեն Գաբ­րիել­յա­նը:
Օս­ման­յան կայս­րութ­յան ամ­բողջ հայ ազ­գաբ­նակ­չութ­յու­նը բնաջն­ջե­լու ծրագ­րի ի­րա­կա­նա­ցումն սկսվում է 1915 թվա­կա­նի ապ­րի­լի 24-ին, երբ մի գի­շե­րում կոս­տանդ­նու­պոլ­սաբ­նակ 235 հայ մտա­վո­րա­կան­ներ ձեր­բա­կալ­վում, աք­սոր­վում և կո­տոր­վում են: Այս­պի­սով գլխատ­վում էր հայ հա­մայն­քը: Շատ շու­տով նրանց թի­վը հաս­նում է 800-ի: Հե­տո բնաջնջ­ման հրա­մա­նը տա­րած­վում է նաև օս­մա­նաբ­նակ բո­լոր հա­յե­րի՝ նե­րառ­յալ Կի­լի­կիա­յում և Արևմտ­յան Հա­յաս­տա­նում ապ­րող հա­յե­րի վրա:
Հա­տորն ընդգր­կում է տա­սը գրող­նե­րի՝ Դա­նիել Վա­րու­ժա­նի, Սիա­ման­թո­յի, Ռու­բեն Ս­ևա­կի, Ար­տա­շես Հա­րութ­յուն­յա­նի, Գ­րի­գոր Զոհ­րա­պի, Ե­րու­խա­նի, Թլ­կա­տին­ցու, Գե­ղամ Բար­սեղ­յա­նի, Տիգ­րան Չեոկ­յուր­յա­նի և Ռու­բեն Զար­դար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից քաղ­ված ներ­կա­յա­ցուց­չա­կան է­ջեր: Ն­րանք բո­լո­րը ծնված էին 1870-1880 թթ. և ս­պան­վել են նույն 1915-ին… Յու­րա­քանչ­յուր գրո­ղի եր­կե­րից ա­ռաջ զե­տեղ­ված են կեն­սագ­րա­կան տվյալ­ներ և մե­կա­կան լու­սան­կար:
Ինչ­պես և մյուս լե­զու­նե­րով հրա­պա­րակ­ված հա­տոր­նե­րի, տվյալ հա­տո­րի շա­պի­կի չոր­րորդ է­ջում մեջ­բեր­ված են կա­նա­դաբ­նակ բա­նաս­տեղծ, քա­ղա­քա­կան գի­տութ­յուն­նե­րի պրո­ֆե­սոր, «­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յուն. դի­մադ­րե­լով ան­տար­բե­րութ­յան ի­ներ­ցիա­յին» (The Armenian Genocide: Resisting the Inertia of Indifference, 2012) հա­տո­րի հա­մա­հե­ղի­նակ (­Լոր­նե Շի­րին­յա­նի հա­մա­հե­ղի­նա­կութ­յամբ), «­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յուն. կար­ևոր տե­ղե­կա­տու ու­ղե­ցույց» (The Armenian Genocide: the essential reference guide, 2015), «Ար­դար բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ. անդ­րա­դարձ Հա­յոց ե­ղեռ­նին» (Just Poems- Reflections on the Armenian Genocide, 2009) հա­տոր­նե­րի հե­ղի­նակ Ա­լան Ո­ւայթ­հոր­նի (ում տա­տե­րից մե­կը ե­ղել է ցե­ղասպանութ­յու­նը վե­րապ­րած որբ ե­րե­խա) հետև­յալ խո­քե­րը. «­Մէ­կը միւ­սին յա­ջոր­դող ա­ւե­րիչ հա­րո­ւած­նե­րով հայ ժո­ղո­վուր­դը կորց­րեց նրանց, ով­քեր կա­րող էին ա­ռա­ւել ար­դիւ­նա­ւէտ նա­խազգու­շաց­նել աշ­խար­հին ե­րիտ­թուր­քե­րի բռնա­տի­րու­թեան կող­մից կազ­մա­կեր­պո­ւած ջար­դե­րի եւ մարդ­կու­թեան դէմ կա­տա­րո­ւող ոճ­րա­գոր­ծու­թիւն­նե­րի մա­սին»:

Մադ­լեն ԳԱՐԱԳԱՇՅԱՆ
Նոր կյանք, 11-12/2020, Բու­խա­րեստ, Ռու­մի­նիա

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.