ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ… ԵՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ / Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ. ի՞նչ սպա­սե­լիք­ներ ու­նեք, ի՞նչ եք կար­ծում՝ պե՞տք են, պետք չե՞ն, կլի­նե՞ն, չե՞ն լի­նի: Լավ է, որ իմ սի­րե­լի թեր­թը գո­նե տա­լիս է ինձ այս հար­ցե­րը, սպա­սում է իմ պա­տաս­խան­նե­րին, այ­սինքն՝ բա­նի տեղ է դնում գրո­ղին, այն մտա­վո­րա­կա­նին, ո­րի մա­սին ինչ ա­սես չեն ա­սում, բայց ո­րի կար­ծի­քը ի­րա­կա­նում ոչ ոք չի հարց­նում: Հի­մա կա­սեմ այն ա­մե­նը, ինչ մտա­ծում եմ թե՛ ընտ­րութ­յուն­նե­րի, թե՛ դրանց բո­վան­դա­կութ­յան, թե՛ դրանց պետք կամ ան­պետք լի­նե­լու, թե՛ այն մա­սին՝ դրանք կլի­նե՞ն, թե՞ չեն լի­նի: Սա­կայն մինչև այդ՝ շրջան­ցե­լու եմ իմ մեջ ա­ռա­ջա­ցող հար­ցը՝ մինչև ո՞ւր կա­րող է հաս­նել իմ պա­տաս­խա­նը և առ­հա­սա­րակ որ­ևէ տեղ հաս­նե­լո՞ւ է արդ­յոք: Ինչ­պես ա­մեն ինչ մեր այ­սօր­վա հա­սա­րա­կութ­յան մեջ, ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րը նույն­պես որ­ևէ ո­րո­շա­կի հույս չեն ներշն­չում, քա­նի որ մեզ ծա­նոթ բո­լոր մե­քե­նա­յութ­յուն­նե­րը դեռ չեն կորց­րել ի­րենց ար­դիա­կա­նութ­յու­նը, չեն սպա­ռել ի­րենց մինչև վերջ: Ընտ­րութ­յուն­նե­րը կլի­նե՞ն, թե՞ ոչ, կո­րո­շի ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը. ո՞ւմ այս ըն­թաց­քում ձեռն­տու կլի­նի կամ չի լի­նի դրանց ի­րա­կա­նա­ցու­մը: Իսկ ի­րո­ղութ­յուն­նե­րը հա­ճախ փոխ­վում են ոչ թե օ­րե­րի, այլ ժա­մե­րի ըն­թաց­քում: Ընտ­րութ­յուն­նե­րը պետք են, և­ ե­թե կա­յա­նան, ան­պայ­ման մաս­նակ­ցե­լու եմ և­ ընտ­րե­լու եմ այն թեկ­նա­ծու­նե­րին, ով­քեր մինչև ընտ­րութ­յուն­նե­րը կպա­տաս­խա­նեն մեր ժո­ղովր­դի հո­գին մա­շող մի քա­նի հար­ցե­րի: «Ին­չո՞ւ մենք Ս­յու­նի­քի շրջա­նում սահ­ման­ներ ճշտե­լիս չենք կա­րող մեր հար­ևա­նի հետ գո­նե մի քիչ առև­տուր ա­նել, ա­սել. «Ա՛յ մարդ ես, ինչ ես, գնա մի քիչ էն կող­մով ան­ցի, է՛­լի, էս տե­ղը հի­մա քո­նը չի»: Մ­յու­սը՝ «Ին­չո՞ւ հենց Ար­ման Թա­թո­յա­նի, իր փայ­լուն գոր­ծու­նեութ­յամբ ժո­ղովր­դի հա­վատն ու հույ­սը վա­յե­լող այս մար­դու ու նրա գրա­սեն­յա­կի վրա է բռնում պե­տա­կան մար­մին­նե­րի՝ խնա­յո­ղութ­յուն ա­նե­լու «հաս­տա­տա­կա­մութ­յու­նը»… «Ին­չո՞ւ է հենց այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում, հապ­ճեպ, ա­ռանց մաս­նա­գի­տա­կան քննար­կում­նե­րի, ա­տո­մա­կա­յա­նի փակ­վե­լու հարց բարձ­րա­նում»: «Ին­չո՞ւ են աչք փա­կում «ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» վե­րա­բեր­յալ բազ­մա­փորձ մաս­նա­գետ­նե­րի կար­ծիք­նե­րի վրա», «Ին­չո՞ւ է «­Լի­դիա­նը» դեռ մնում Հա­յաս­տա­նում, չէ՞ որ այդ գի­շա­կե­րը վա­ղուց ար­դեն այն­քան վնաս­ներ է կրել, որ այլևս դրանք վե­րա­կանգ­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն չու­նի: Երբ դեռ նոր էր փակ­վել Ա­մուլ­սար տա­նող ճա­նա­պար­հը՝ ըն­դա­մե­նը մեկ կամ եր­կու ա­միս, նրանք գո­ռում-ճչում էին ար­դեն կրած մի­լիոն­նե­րի վնա­սի մա­սին, իսկ հի­մա եր­րորդ տա­րին է ըն­թա­նում»…
Մ­նա­ցած բա­զում հար­ցե­րը, ե­թե ընտ­րութ­յուն­նե­րը կա­յա­նան, կտանք ընտր­ված­նե­րին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։