ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԸ / Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Ա­ռա­վոտ
­Մի ամ­ռան ա­ռա­վոտ, երբ այն տա­րի­քում էի, որ հի­մա ստույգ չեմ հի­շում, մո­տա­վո­րա­պես վեց տա­րե­կան, ­Ծաղ­կա­ձո­րում հո­րա­քույր Արև­հա­տի տանն էինք մորս հետ, այ­սինքն՝ մո­րա­քույր ­Վար­դու­շի տնից ե­լանք ու քայ­լե­լով հա­սանք մյուս փո­ղոց, և Արև­հա­տը, մորս «­Բա­րի լույսն» առ­նե­լով, ակն­հայտ նե­ղա­ցած ա­սաց.
– Ք­րոջդ տուն ես գա­լիս, հա՛, բայց ի՞նչ կլի­նի, որ իմ տուն էլ գաս, մնաս, համ էլ ե­րե­խուն (գլուխս շո­յեց) կտես­նեմ, հետս ճամ­բար կտա­նեմ, կխա­ղա։
Որ լսե­ցի «խաղ» բա­ռը, սիրտս թպրտաց, ու մտա­ծե­ցի. «­Հոր­քուրս ճիշտ է ա­սում»։
­Մայրս, որ սո­վո­րա­բար ի­րե­նից նե­ղա­ցող­նե­րին ա­վե­լի էր նե­ղաց­նում, չընկր­կե­լով, ա­սաց.
– Եր­կու օր ա ե­կել ենք, ե­րե­խեն օդ շնչի, Եր­ևա­նում շոգ ա։
­Մայրս Արև­հա­տին մեծ քրոջ տեղ էր ըն­դու­նում, հար­գում էր նրա ձիգ կեց­ված­քը, սպի­տակ դեմ­քի գե­ղեց­կութ­յու­նը, որն էլ ­Թադ­ևոս ա­մուս­նուն մղել էր թող­նել իր ըն­տա­նի­քը, և ­մի օր ձիով փախց­րել էր Արև­հա­տին։ Ե­րե­խա չու­նեին, փո­խա­րե­նը եր­կու տուն ու­նեին մի բա­կում, քնում էին երկ­հար­կա­նի տա­նը, ցե­րեկ­ներն անց­կաց­նում նոր կա­ռու­ցած մի­հար­կա­նիում։
­Մայրս, խոս­քի ըն­թաց­քը փո­խե­լու հա­մար, ա­սաց.
– Արև­հա՛տ, ­Հան­քա­վա­նի տաք ջրե­րում ե՞րբ ես ե­ղել։
– Աղ­չի՛, ժա­մա­նակ ու­նե՞մ, գնում եմ ճամ­բար, ­Թադ­ևոսն էլ՝ իր գոր­ծին, բայց ու­զո՞ւմ ես կե­սօ­րին գնանք ու… վա­ղուց չենք ե­ղել, ոտ­քերս ցա­վում են, ան­տեր մնա­ցած­նե­րը չեն դի­մա­նում։
­Ճա­շե­լով հոր­քու­րի տա­նը, ­Թադ­ևոսն ար­դեն ե­կել էր, ի­մա­ցավ կա­նանց նպա­տա­կը, ա­սաց.
– ­Վայ, շան կնիկ­ներ, ի՜նչ ա­սես կմո­գո­նեք, հե­լեք, ավ­տո բռնեմ, տա­նի։
Ե­ղավ այն, ինչ պի­տի լի­ներ։ ­Փայ­տե չո­րուկ նստա­րա­նին ոս­տոս­տա­լով, շուր­ջեր­քը՝ բու­խան­կա հա­ցի բուր­գեր, հա­սանք ­Հան­քա­վան։ ­Վա­րոր­դը, ձեռ­քը մեկ­նե­լով փոր­ձեց կա­նանց օգ­նի, բայց հոր­քուրս թափ­քի հա­տա­կին նստեց, ոտ­քե­րը ձգեց ներքև ու թռավ գետ­նին, մայրս նույն հնար­քով հայտն­վեց աս­ֆալ­տին, իսկ ես ուղ­ղա­կի տղա­մար­դա­վա­րի հա­մար­յա թռա թափ­քից, ու վա­րոր­դը գո­վեց.
– ­Մա­լա­դեց տղա։
­Մար­մա­րիկ գե­տը հո­սում էր ճա­նա­պար­հի կող­քով, մի քա­նի քայլ իջ­վա­րե­ցինք, ու տաք ջրե­րից գլա­քա­րե­րը ժան­գա­գույն, կարմ­րա­վուն, տա­րաշ­խար­հիկ տեսք էին ստա­ցել ու մեզ տես­նե­լով՝ գո­լոր­շի ար­ձա­կե­ցին, փնչաց­րին։
­Մայրս ա­րագ բոբ­կա­ցավ, ջու­րը մտավ, հո­րա­քույրս ծանր ու մեծ հա­նեց բո­կո­տիկն ու ար­ժա­նա­պատ­վո­րեն նախ՝ աջ, ա­պա ձախ ոտ­քը սու­զեց տաք ջրի մեջ։
Ն­րանց դեմ­քե­րին ե­րա­նութ­յան լույս եր­ևաց, ինձ կան­չե­ցին պղպջակ­նե­րը, ոտ­քերս պա­րե­լու շար­ժում­ներ ա­րե­ցին ինձ­նից ան­կախ, իսկ սիրտս, չգի­տես ին­չու, գոհ չէր գե­տի սաղր լի­նե­լուց, ա՛յ, ու­րիշ է մեր ­Սա­րի թա­ղի տաք ջրի լի­ճը, ո­րի մեջ անց­յալ տա­րի պի­տի խեղդ­վեի, ըն­կե­րոջս ձեռ­քը փրկեց։
­Հի­մա նա­յում եմ մորս ու հո­րաք­րոջս և ­զար­մա­նում՝ սրա հա­մա՞ր էին ե­րա­զում, ախր ոտ­քե­րը հա­զիվ է ծած­կում տաք ջու­րը։ Ն­րանք նստե­ցին ա­փի քա­րե­րին ու ոտ­նե­րը հան­քա­յին ջեր­մու­կի մեջ՝ խո­սե­ցին հորս մա­սին, որ այդ պա­հին Սև ծո­վի ­Սու­խու­մ քա­ղա­քում իբր աշ­խա­տում է, լավ է, մայրս չա­սաց իր սո­վո­րա­կան դա­ռը խոս­քը՝ բա­բուշ­կե­քի հետ­ևից ըն­կած… ­Մեկ էլ մայրս հի­շեց.
– Արև­հա՛տ, էս գյու­ղում մեր ­Հար­գեն հարս է ե­կել, գի­տես, քե­ռու աղ­ջիկ է ինձ, է՜, 10 տա­րի ա չեմ տե­սել, մար­դը հույն է, ­Յուր­ղո­սը։
– ­Պա՜հ, լավ էլ հի­շե­ցիր ա­նու­նը՝ ­Յուր­ղոս, չէ մի չէ, ­Պո­ղոս։
Արև­հատ հոր­քուրս կծու լե­զու ու­ներ։
– ­Հը, չգնա՞նք ի­րանց տուն,– ­մայրս ջրե­րից տա­քա­ցած սրտով հա­մոզ­կեր նա­յեց տա­լոջ աչ­քե­րին։
– Որ ու­զում ես, գնանք։
­Հարց ու փոր­ձով տու­նը գտնե­լը հեշտ էր, փոք­րիկ գյուղ, որ­տեղ հույ­նե­րը հա­յե­րեն էին խո­սում, իսկ հա­յե­րը մեզ դրե­ցին հույ­նի տեղ ու հու­նա­րեն պա­տաս­խա­նե­ցին։
­Մեզ տես­նե­լով՝ ­Հար­գեն գետ­նից կտրվեց.
– ­Վա՜յ, վա՜յ,– ճ­չաց ու համ­բու­րեց մորս, հոր­քու­րիս, ո­րին ճա­նա­չում էր, ու ինձ էլ գրկեց,– ­տուն ե­կեք, տուն։
Ն­րա եր­կու տղա­նե­րը ինձ­նից մեծ էին, ու ա­րագ ըն­կե­րա­ցանք, ա­ռա­ջար­կե­ցին ձի քշենք։ ­Մայրս կտրուկ ա­սաց.
– Ա­նուն­ներդ ա­սեք, ե­րե­խե՛ք ջան։
­Մե­ծը ցած­րա­ձայն պա­տաս­խա­նեց.
– ­Յա­նիս։
­Փոքրն էլ վրա տվեց.
– ­Մա­րիս։
– ­Լավ էլ ա­նուն­ներ են, եր­ևի՝ հու­նա­կան, ապ­րե՛ք, բայց ձի քշել չկա, Է­դիկս փոքր է, ա՛յ, նստեք, խո­սեք գյու­ղից, բա­նից։
­Հար­գեն ոտ ու ձեռ ըն­կած սե­ղան էր դնում՝ հաց, կա­րագ, պա­նիր…
­Հո­րա­քույրս ա­սում էր.
– ­Հար­գե՛ ջան, գնա­լու ենք, մի՛ կո­տո­րիր քեզ, քա­նի լույս ա, ­Ծաղ­կա­ձոր հաս­նենք։ ­Մեզ բե­րած վա­րոր­դի հետ պայ­մա­նա­վոր­վել ենք, հա­ցը կի­ջաց­նի ­Հան­քա­վա­նի ճամ­բար ու ետ կգա նույն տե­ղը, ուր ի­ջանք, տաք ջրե­րի մոտ։
– Գ­նալ չկա,– ­չոր կտրեց ­Հար­գեն,– ­հար­յուր տա­րի ա չենք տե­սել ի­րար, կխո­սենք, կպատ­մենք, համ էլ ­Յուր­ղո­սը, որ ի­մա­նա ե­կել ու գնա­ցել եք, ինձ տնից կհա­նի։
Ժպ­տա­լով էր ա­սում, ո­րի մեջ սեր ու խնդրանք կար։
­Մայրս նրա կողմն ան­ցավ։ Արև­հա­տը հա­մա­ռում էր։
­Տու­նը մի­հար­կա­նի էր, կող­քը՝ գո­մը, ձին ա­րա­ծում էր, շուն հայտն­վեց։
Ի­րիկ­նա­ցավ։ Ոչ­խար­ներն ու կո­վը մտան բակ։
– Ե­կա՜ք,–­ եր­կա­րաց­նե­լով ա­սաց ­Հար­գեն և նրանց քշեց գոմ։
­Լամ­պը քիչ էր լու­սա­վո­րում, սե­ղա­նի շուրջ նստած՝ հաց ու­տե­լու հետ կա­նայք հի­շում էին ի­րենց ­Մաք­րա­վանք գյու­ղի մե­ծե­րին, հա­րա­զատ­նե­րին։
­Յուր­ղո­սը տուն մտավ։
­Նա անթ­րաշ էր, ինձ մռայլ թվաց, սա­կայն բա­րի ժպտաց, ձեռ­քով բարևեց մորս, ո­րին հի­շում էր լավ, և ­հոր­քու­րիս բար­ևեց, ինձ էլ նա­յե­լով, ա­սաց.
– ­Հայ­կո՛, թո՞ռդ է։
– ­Չէ՛, ­Յուր­ղո՛ս ջան, տղես ա։
­Յուր­ղո­սը քիչ զար­մա­ցավ ու շա­րու­նա­կեց հարց ու փոր­ձը։
– ­Հաց տվե՞լ ես, ­Հար­գե՛։
– ­Չէ՛, հա,–­ իբր կա­տա­կեց։
– Չմ­տա­ծեն՝ հույ­նե­րը հյու­րա­սեր չեն,– ­Յուր­ղոսն էլ կա­տա­կի տվեց։
­Մինչև սե­ղան նստե­լը ­Հար­գեն տաշ­տը դրեց թախ­տի մոտ, ջուր լցրեց, ու երբ ­Յուր­ղո­սը ոտ­քե­րը սու­զեց ջրի մեջ, ­Հար­գեն նստեց ա­թո­ռա­կին ու սկսեց լվալ ա­մուս­նու ոտ­քե­րը։
­Կի­սա­խա­վա­րում այդ պատ­կե­րը ինձ խորթ թվաց, մեր տա­նը նման բան չէի տե­սել, և ­հի­շո­ղութ­յանս մեջ ի­րենց կա­յուն տե­ղը գրա­վե­ցին տաշ­տը, ­Յուր­ղո­սի ոտ­քե­րը, ­Հար­գեի ձեռ­քե­րի շար­ժում­նե­րը և ­հույն տղա­մար­դու խոս­քե­րը, թե իր ազ­գա­կից­նե­րը ­Հա­յաս­տան են ե­կել հա­զա­րամ­յակ­ներ ա­ռաջ և ­Հան­քա­վա­նում պղնձա­քար են պե­ղել, պղինձ ձու­լել, բրոնզ են ձու­լել, նետ, նի­զակ, զեն­քեր…
­Տա­րի­ներ անց, երբ կար­դա­ցի «Ա­վե­տա­րան ըստ ­Հով­հան­նու» ԺԳ գլխում սույն հատ­վա­ծը. «Ընթ­րի­քի­ցը վեր կա­ցավ և ­հան­դերձ­նե­րը վայր դրավ և ­մի զեն­ջակ ա­ռավ իր մեջ­քը պա­տեց։ ­Հե­տո ջուր ա­ծեց կոն­քը և սկ­սեց ա­շա­կերտ­նե­րի ոտ­քե­րը լվա­նալ և­ այն զեն­ջա­կո­վը սրբել…», հի­շե­ցի այն ի­րի­կու­նը հայ-հու­նա­կան ըն­տա­նի­քում, գեղջ­կա­կան ոտ­նալ­վան ու ­Լեո­նար­դո դա ­Վին­չիի «­Խորհր­դա­վոր ընթ­րիք» նկա­րը ըն­կա­լե­լու կամ իբրև բա­նա­լի գտնե­լու միա­միտ հա­վա­տով, խո­րա­ցա իմ կյան­քի պարզ դրվա­գից սկսյալ մե­ծադ­ղորդ նկա­րի ու խո­րա­խոր­հուրդ գրված­քի տաք ջրե­րի մեջ։

Ի­րի­կուն
Ոտ­քե­րը տաք ջրե­րի մեջ դնե­լը հա­ճույք չէ միայն, դա բու­ժիչ նշա­նա­կութ­յուն ու­նի, նաև ար­յան շրջա­նա­ռութ­յունն է ա­րա­գաց­նում, ու­ղե­ղի աշ­խա­տան­քը ծույլ բջիջ­նե­րին քա­շում է ճե­պըն­թաց գոր­ծո­ղութ­յան մեջ, իսկ ե­թե գրող ես, ու­րեմն գրիչդ (ե­թե դեռևս այդ­պես ես ստեղ­ծում) թռչնա­կի պես թռչկո­տում է տա­ռից տառ, բա­ռից բառ, մեկ-մեկ էլ կի­սատ թո­ղած ճախ­րում է ու­զած ուղ­ղութ­յամբ՝ ցո­րե­նի հատ փնտրե­լու։ ­Սա այն ցոր­նա­հատն է, որ ե­թե հո­ղի մեջ չընկ­նի և մեռ­նի, ին­քը մե­նակ կմնա, բայց ե­թե մեռ­նի, շատ պտուղ կբե­րե։
Օն անդր ա­ռաջ…
­Լեո­նար­դո դա ­Վին­չին ծնվել է 1452 թվա­կա­նին, այ­սինքն՝ նվաս­տիցս ու­ղիղ 500 տա­րի ա­ռաջ։ ­Պա­տա­նի հա­սա­կում, երբ կար­դա­ցի վե­րոնշ­յա­լը, անձս կար­ևո­րե­լու ահ­ռե­լի նպա­տակ­նե­րի մղե­լու ման­կա­կան հի­վան­դութ­յուն ու­նե­ցա, սա­կայն ե­թե չհի­վան­դա­նաս, չես բուժ­վի, մա­նա­վանդ ե­թե պա­տան­յակ ես և ­բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ գրե­լու ջրծա­ղի­կով ես վա­րակ­վել։
Ինչ-որ բան գրե­լուց ա­ռաջ ձեռքս սև ­մա­տիտ վերց­րի և գ­ծագ­րութ­յան ալ­բո­մի սպի­տակ է­ջին փոր­ձե­ցի ար­տան­կա­րել նկար­չի «­Մա­դոն­նա ­Լի­տա» նկա­րը։ Բ­նա­կա­նա­բար, ու­ղե­ղիս բջիջ­նե­րը չզո­րե­ցին հու­շել՝ վերջ տուր, ա՛յ տղա, գնա «բան­կա փլավ» խա­ղա­լու։
Այլ, թաքն­ված բջիջ­ներ ինձ մղե­ցին դի­տե­լու դա ­Վին­չիի ու­րիշ նկար­ներ։ Եվ ա­հա՝ «­Խորհր­դա­վոր ընթ­րի­քը» իր ողջ մե­ծութ­յամբ (4.6 x 8.8 մ) տրվեց ինձ, դա սկզբից, իսկ հե­տո տե­սա քիչ-քիչ հե­ռա­նում է դե­պի նկա­րի խոր­քի ե­րեք պա­տու­հան­նե­րը և ­կա­րող էր թռչել դե­պի հեռ­վում գծագր­ված բլուր­ներն ու աղբ­յու­րը լույ­սի։ ­Նախ ա­սեմ, որ ան­վա­նու­մը լա­տի­նե­րեն Ultima cena է, թարգ­մա­նա­բար՝ ­Վեր­ջին ընթ­րիք, այ­սինքն՝ մենք ռուս­նե­րից ենք վերց­րել ու թարգ­մա­նել՝ ­Խորհր­դա­վոր ընթ­րիք, և ն­րանք էլ գրում են, թե միայն ռուս­ներն են նկա­րը պատ­վել այդ խորհր­դա­վոր քղանցք հա­գած բա­ռով։ Ա­ռա­վել են շեշ­տել ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­նընդգր­կե­լի խո­րութ­յու­նը։
Ու­սում­նա­սի­րե­լով սույն ա­նընդգր­կե­լին՝ միամ­տո­րեն զար­մա­նում ես, թե որ­քան նշան­ներ է ցա­նել չոր որ­մին և­ որ­քան ա­վե­տա­րա­նա­յին ա­ռակ­ներ ու դրվագ­ներ է ար­տա­ծել որ­պես գույն, գիծ, հե­ռան­կար, երկ­րա­չա­փա­կան թաքն­ված պատ­կեր, ու ինչ­պես է լույսն իր ոս­կե հա­տույ­թի գոր­ծի­քով պատ­կե­րը բա­ժա­նել ու ամ­բող­ջաց­րել ո­գե­ղեն ար­ձա­գանք ստա­նա­լու վստա­հութ­յամբ։
­Նա ընտ­րել է չոր պա­տին նկա­րե­լու ե­ղա­նա­կը, որ­պես­զի կա­րո­ղա­նա նա­խա­պես գծագ­րել, հե­տո, ե­թե անհ­րա­ժեշտ է, ուղ­ղել, են­թա­կա­յել յու­ղա­ներ­կի ու տեմ­պե­րա­յի գու­նա­յին խա­ղը, ա­սենք, որ ձվի սպի­տա­կուց էլ էր խառ­նել ներ­կե­րին, որն էլ պատ­ճառ է, գու­ցե, վեր­ջին քսված­քից 20 տա­րի հե­տո նկա­րի ո­րոշ փո­փո­խութ­յա­նը, ճա­քեր տա­լուն։ ­Կա­րող է չար հա­վե­րի ձվեր էին, ինչ­պես մենք ու­նեինք Եր­ևա­նի ­Սա­րի թաղ ար­վար­ձա­նում։ Ա­սում են՝ չոր պատն էլ է պատ­ճա­ռը։ ­Հե­տա­քրքիր է, ինչ որմ­նան­կար կստեղծ­վեր, ե­թե նկա­րեր թաց պա­տին։ ­Նա պի­տի ա­րագ նկա­րեր, ին­քը դան­դաղ էր աշ­խա­տում։
Եվ ա­հա գաղտ­նա­խոր­հուրդ 3 թի­վը ­Բեթ­ղե­հեմ գնա­ցող 3 մո­գե­րի հետ նվեր է բե­րել դի­տո­ղին, սե­ղա­նի ետ­ևը, մեջ­տե­ղում ­Հի­սուս Ք­րիս­տո­սի դիրքն է, ե­թե գծեր քա­շենք նրա գլխից ներքև, ի­ջեց­նենք թևե­րի բաց­ված­քի վրա­յով և ­ներք­ևում սե­ղա­նի ու­ղիղ գծով փա­կենք, այն­պի­սի կա­տար­յալ, հա­վա­սա­րա­կողմ ե­ռանկ­յու­նի կպատ­կեր­վի, որ կհի­շես ­Քեոփ­սի բուր­գը, ե­ռանկ­յու­նի­ներ են և­ ե­րե­քա­կան ա­ռաք­յալ­նե­րի 4 խմբե­րը, ­Խեֆ­րե­նի և մ­յուս բուր­գե­րի ձե­ռա­կերտ հա­վեր­ժա­կան լեռ­նա­շար։ ­Լեո­նար­դոն հա­մար­յա ծած­կագրել է ­Գի­զա­յի բուր­գե­րին հա­րա­զատ խմբան­կար։ Ն­վաստս 1997 թվա­կա­նի հու­նի­սին մտել է ­Քեոփ­սի բուր­գի մեջ, կու­զե­կուզ բարձ­րա­ցել դամ­բա­րա­նը, որ­տե­ղից բա­ցա­կա­յում էր սար­կո­ֆա­գը, եր­կու անգ­լիա­խոս տղերք, գետ­նին նստած, շշե­րից գա­րե­ջուր էին խմում։

Չ­մո­ռա­նամ ա­սել՝ ե­րեք պա­տու­հանները՝ ­Հայր Աստ­ված, Որ­դի Աստ­ված, ­Սուրբ ­Հո­գի։ ­Հի­սու­սի գլու­խը Որ­դի Աստ­ծո պա­տու­հա­նի շրջա­նա­կի մեջ է։
­Սի­րե­լի դա ­Վին­չի, 30-ից 33 տա­րի­քում որ­տե՞ղ էիք։ Այդ ե­րեք տա­րում կա­րո՞ղ է բան­տարկ­վել եք կամ շրջա­գա­յել ­Կի­լի­կիա­յի հայ­կա­կան գյու­ղե­րով, լեռ­նե­րով։ ­Տաք ջուրն ինձ հա­մո­զում է ա­սել՝ կար­ծես ­Դան­թեի տեր­ցին­ներն են շա­րա­կարգ­վել որմ­նան­կա­րի ե­րե­սին։ Պ­յու­թա­գո­րասն էլ իր քա­նո­նով ու ծղի­կով մաս­նակ­ցել է տա­րի­ներ (մո­տա­վո­րա­պես 3 տա­րի, 1495-98 թթ.) շա­րու­նակ­վող գոր­ծի ա­րար­մա­նը։ ­Չեք մո­ռա­ցել եր­կու 3-ը՝ ­Հի­սու­սի 33 տա­րի­քը։ ­Չա­սեմ էլ, ի­մա­ցեք, ա­վե­տա­րա­նիչ­ներն էլ այն հողն են փռել, ո­րից նկա­րի­չը քա­ղել է խոս­քը պատ­կեր դարձ­նե­լու ծի­լե­րը, քիս­տե­րը՝ սի­րե­ցեք զմի­մեանս այն­պես, ինչ­պես ես եմ ձեզ սի­րում… ­Հո­ղի վրա մի օր մա­տով գրում էր ­Հիսու­սը, նրա ա­ռա­ջին ու վեր­ջին գրա­վո­րը (ինչ­քան գի­տեմ), և­ ոչ ոք չկար­դաց դա, ար­դեն մո­տա­վո­րա­պես եր­կու հա­զար տա­րի ան­հայտ է գիրն ու նրա ի­մաս­տը, գու­ցե գրել էր չկար­դա­լու հա­մար կամ նա­խա­պես տեղ­յակ էր՝ չեն կար­դա­լու։
Ոտ­քե­րիցս բարձ­րա­ցող ջերմ ա­լի­քը գու­շա­կութ­յան գնչո­ւիզմ է հա­ղոր­դում, եր­ևի գրել է՝ Ես գնում եմ և­ ինձ կո­րո­նեք և ­ձեր մեղ­քի մեջ կմեռ­նեք, որ­տեղ որ ես եմ գնում, դուք չեք կա­րող գալ։
­Կամ էլ՝ ­Դուք մարմ­նի հա­մե­մատ եք դա­տում։
­Գու­ցե՝ ­Դուք ներք­ևիցն եք, ես վերևիցն եմ, դուք այս աշ­խարհ­քիցն եք, ես աշ­խարհ­քի­ցը չեմ։
­Հա­վա­տա­ցեք, ու­ղե­ղիս մեջ հայտն­ված ար­վես­տա­բան ինք­նավս­տա­հի բջիջն ա­սաց՝ կամն ա­ռել, չո­լերն ես ըն­կել, դա ­Վին­չին հո­ղը չի կար­դա­ցել, սա­կայն ա­մե­նա­հա­վա­նա­կանն է նկա­րել՝ ճշմա­րիտ, ճշմա­րիտ եմ ա­սում, ձե­զա­նից մե­կը ինձ կմատ­նի։
Այս հա­վա­նա­կան՝ հո­ղի վրա­յի գի­րը, չէին կար­դա­ցել նաև հետ­ևորդ­նե­րը, և ­Նա դա բարձ­րա­ձայ­նեց ընթ­րի­քի ժա­մա­նակ, երբ հա­սել էր ­Ժա­մը։
Եվ տե­սեք, թե ինչ­պես են ա­ռաք­յալ­նե­րը խառն­վել ի­րար, նա, ով պի­տի մատ­նի, քսա­կը ձեռ­քում, ա­ղա­մա­նից աղն է թա­փել սե­ղա­նին և ­ձեռքն էլ մեկ­նել է ­Հի­սու­սից թա­ցաց­րած պա­տա­ռը վերց­նե­լու։ ­Մատ­նո­ղի վե­րա­բեր­յալ նա­խա­պես սա էր ակ­նար­կել ­Հի­սու­սը, և ­դա է պատ­ճա­ռը, որ նկա­րի­չը ­Հու­դա­յին այդ­քան մոտ է նստեց­րել Ն­րան։ Ընթ­րի­քի ժա­մա­նակ ու­շա­դիր չէին սե­ղա­նա­կից­նե­րը, թե չէ ­Պետ­րո­սը, ում ձեռ­քում դա­նակն է, կխո­ցեր (և­ ես չէի լի­նի Հ­ռո­մի ­Սուրբ ­Պետ­րո­սի տա­ճա­րում) ­Հու­դա Իս­կա­րիով­տա­ցուն, և­ այս նկարն էլ չէր ծնվի, և, ա­մե­նա­կար­ևո­րը, չէր խաչ­վի Փր­կի­չը։ ­Բայց ­Ժա­մը հա­սել էր։ ­Լի­նե­լի­քը պի­տի լի­ներ։ ­Նա­յեք մատ­նի­չի մեր­կա­փայլ պա­րա­նո­ցին, վի­զը գի­տեր կախ­վե­լու գա­լի­քը։ ­Նա դա­տում էր մարմ­նի չա­փով։ Իսկ նա, ով պի­տի մինչև աք­լո­րա­կան­չը ե­րեք ան­գամ ու­րա­նա, բայց ձեռ­քում դա­նակն է՝ սպա­նե­լու ի­րենց մի­ջի մատ­նի­չին, թե­պետ ժա­մեր անց կտրում է իր դեմ ե­լած ան­մեղ մե­կի, կար­ծեմ, զին­վո­րի ա­կան­ջի ծայ­րը։
­Զար­մա­ցած է ­Փի­լի­պո­սը, ­Հով­հան­նեսն էլ այն­պես է թեք­ված ­Պետ­րո­սի կող­մը, որ չեն տար­բե­րում ­Մա­րիամ ­Մագ­թա­ղի­նա­ցուց, թե­պետ ես այս­տեղ պի­տի շեղ­վեմ, հի­շա­տա­կե­լու ­Մի­լա­նի հեր­ցոգ Լ­յու­դո­վիկ Ս­ֆոր­ցա­յի (նկար­չին ­Մի­լան հրա­վի­րո­ղը) կնո­ջը՝ ­Բեատ­րի­չե դը Էս­տե­յին, որ ինչ­պես աս­վում է, դա ­Վին­չիին հու­շել է նկա­րել այս ընթ­րի­քը։ Ա­վաղ, նա չի տե­սել ա­վար­տուն պատ­կե­րը, 22 տա­րե­կա­նում ծննդա­բե­րե­լիս մա­հա­ցել է։ Այ ես վար­կած ա­սե­լու հա­մար հի­շե­ցի ­Բեատ­րի­չեին, կար­ծում եմ՝ ­Հի­սու­սի սի­րե­լի ա­ռաք­յալ ­Հով­հան­նե­սը գե­ղաշ­նորհ ­Բեատ­րի­չեին հա­վեր­ժաց­նե­լու աննշ­մա­րե­լի նմա­նութ­յունն ու­նի։
­Գանք ա­ռաք­յալ­նե­րին՝ ­Թով­մա­սը ցու­ցա­մա­տը վեր է տնկել, այ­սինքն՝ կաս­կա­ծե­լով՝ ո՞վ ա­սաց, ­Վեր­ևի՞­նը։ Ն­րա ցու­ցա­մատն ու դաս­տա­կը խա­չի նշան են հու­շում։
­Հար­գե­լի՛ ըն­թեր­ցող, թույլ տուր շեղ­վեմ՝ ա­սե­լու, ես՝ նվաստս, 1987 թվա­կա­նին ե­ղել եմ Հնդ­կաս­տա­նի ­Մադ­րաս քա­ղա­քում, ո­րի շուր­ջեր­քում քրիս­տո­նեութ­յուն էր տա­րա­ծում ­Թով­մա­սը, նա, ով չհա­վա­տա­լով ­Հի­սու­սի ­Հա­րութ­յա­նը, մա­տով դի­պավ նրա վեր­քին, երբ Փր­կի­չը ­Հա­րութ­յու­նից հե­տո հայտն­վեց ու հան­դի­պեց ա­ռաք­յալ­նե­րին։
­Դա ­Վին­չին ընդգ­ծել է ­Թով­մա­սի ցու­ցա­մա­տը, նրան տա­լով եր­կա­կի ի­մաստ՝ նախ որ­պես հար­ցա­կան, կաս­կա­ծան­քի շար­ժում, ա­պա՝ ­Վեր­քը ստու­գե­լով հա­վա­տա­լու ակ­նարկ։ ­Թով­մասն սպան­վեց Հնդ­կաս­տա­նում։
­Հա­կո­բո­սը ձեռ­քերն է լայն բա­ցել, իսկ ­Թադ­ևո­սը, նա­յեք, նա­յեք, ձեզ չի՞ ա­սում, որ ին­քը դա ­Վին­չիի ինք­նանկար­նե­րի նմա­նակն է։ ­Սի­րե­լի՛ մաեստ­րո, ­Դուք եր­ևի որ­ևէ հա­յից լսած կլի­նեք, որ նա ­Բար­դու­ղի­մեո­սի հետ քրիս­տո­նեութ­յուն քա­րո­զե­լիս քար­ծեծ է ե­ղել ­Հա­յաս­տա­նում, և երբ քրիս­տո­նեութ­յու­նը 301 թվա­կա­նին պե­տա­կան կրոն է հռչակ­վել մեր երկ­րում, այն, ի պա­տիվ եր­կու նա­հա­տակ ա­ռաք­յալ­նե­րի, կոչ­վել է Ա­ռա­քե­լա­կան։
­Թադ­ևո­սի ձեռ­քե­րը չեն խո­սում, ինչ­պես ­Հի­սու­սի ձախ ձեռ­քի բաց ա­փը, որ չի կա­րող չհա­մո­զել ան­գամ քար­սիրտ հան­դի­սա­տե­սին ու շշկլված ա­ռաք­յալ­նե­րին՝ ըմ­բոշխ­նեք հա­ցը, որ է իմ մար­մի­նը, ըմ­պե­ցեք գի­նին, որ է իմ ար­յու­նը։
­Ձեռք խոս­քից անց­նենք ոտ­քե­րի փսփսոց­նե­րին։ Ն­րանք սե­ղա­նի տակ, իբրև աչ­քից հե­ռու, կի­սա­խա­վա­րում զգում են վտան­գի լար­ված օ­դը, նրանք Ոտ­նալ­վա­յից հե­տո ա­ռա­վել զգա­յա­կան են, միայն մե­կի ոտ­քերն են, որ պարզ տե­սա­նե­լի են, բութ, վա­խից ու­զում են պոկ­վել հա­տա­կից, նրա ներ­բան­նե­րը ցե­խոտ են։ Անհ­նար է լվա­նալ, նույ­նիսկ ­Նա չկա­րո­ղա­ցավ։ Ք­րիս­տո­սի ոտ­քե­րը չեն եր­ևում, սե­ղա­նի դի­մա­ցը փակ է, եր­ևի ­Հի­սու­սի պատ­կերն ա­վե­լի ա­ռաջ մղե­լու նպա­տա­կով։ Ո­րոշ նույ­նաս­յու­ժե նկար­նե­րում ­Հի­սու­սի ոտ­նա­թա­թե­րը ի­րար են կպած, ա­սես խա­չա­փայ­տին հայտն­վե­լու նա­խա­պատ­րաս­տութ­յուն է։
Ջ­րի մեջ ոտ­քերս պա­ղում են, ջուրն ար­դեն այն տա­քը չէ։ ­Մայրս ա­սում էր՝ մար­դը ոտ­քե­րից է մրսում։
Գ­նամ ­Մի­լա­նի ­Սան­տա ­Մա­րիա դե լե Գ­րա­ցիե դո­մի­նիկ­յան ե­կե­ղե­ցի, նա­յեմ բնօ­րի­նա­կը դա ­Վին­չիի, ու տաք ար­ցունք­ներ հո­սեն մեր ըն­դեր­քի հան­քե­րից։
­Կո­րո­նա­վի­րու­սը խա­փա­նեց շրջա­գա­յութ­յունս, 2020 թվա­կա­նի հու­նի­սին պի­տի ուղ­ևոր­վեի։ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 20-ին նստած գրում եմ այս չգի­տե­մին­չը։
Այ թե կգնա­յի ­Մի­լա­նի Ա­տե­լա­նիի ա­պա­րան­քը, որ­տեղ ե­ղել է նկար­չի ար­վես­տա­նո­ցը, և­ ո­րի բա­կում մինչ այժմ ծլում-ծաղ­կում է այն խա­ղո­ղի վա­զը, որ նկար­չին նվի­րել է հեր­ցոգ Ս­ֆոր­ցան։
­Վե­րո­հիշ­յալ ե­րախ­տա­վորն է ­Լեո­նար­դո­յին հրա­վի­րել ­Լոմ­բար­դիա­յի ­Մի­լան մե­ծա­շուք քա­ղաք, և­ ոչ թե սո­դո­մա­կան մեղ­քի մեջ կաս­կա­ծանքն է Ֆ­լո­րեն­ցիա­յից հե­ռաց­ման ա­ռիթ դար­ձել։ ­Հե­տաքն­նել են, ինչ­պես աս­վում է, և­ ոչ մի ա­պա­ցույց այս գոր­ծով։ Եվ ա­սենք նաև, որ Ֆ­լո­րեն­ցիա­յի հռչա­կա­վոր ար­վես­տա­սեր, իշ­խա­նա­վոր ­Լո­րեն­ցո ­Մե­դի­չիի հո­վա­նա­վոր­յալն էր ­Մի­քե­լան­ջե­լոն։ ­Նաև ­Վա­տի­կա­նի հե­տաքր­քիր պատ­վեր­նե­րը նրանն էին։
­Հաս­կա­ցա՞ք, թե ինչ եր­ջա­նիկ ենք մենք շու­կա­յա­կան տնտե­սութ­յան բա­րե­գութ ճի­րան­նե­րում։ Ա­զատ մրցակ­ցութ­յուն, երկր­նե­րի բա­րե­գոր­ծութ­յան օ­րենսդ­րութ­յուն­ներ, ա­ճուրդ­ներ, զու­գա­րա­նա­կոն­քե­րի ու նո­րա­գույն ապ­շեց­նող ար­վես­տի գլուխ­գոր­ծոց­ներ, ճող­փա, ըն­կեր, պա­րոն, մաեստ­րո դա ­Վին­չի։
­Ձերդ մե­ծութ­յան «­Վեր­ջին ընթ­րի­քը» նկա­րում կա 3D տե­սա­նե­լիութ­յան գյուտ, եր­ևում է նաև այ­սօ­րը իր զեն­քե­րով՝ կոր­ծա­նիչ­ներ, հրա­սայ­լեր, ուղ­ղա­թիռ­ներ, «­Կատ­յու­շա» հրա­նոթ­ներ, հիդ­րավ­լի­կա­յի օգ­տա­գործ­ման տեխ­նի­կա­կան հրաշք­ներ, տիե­զեր­քի հե­տա­զոտ­ման սար­քեր, ա­տո­մա­յին ռում­բեր։
­Մաե՛ստ­րո, այս ա­մե­նի մեջ ­Ձեր ցու­ցա­մա­տը խառն է։
Եվ ա­հա կա կար­ծիք, որ ­Դուք այլ­մո­լո­րա­կա­յին եք, և ­Ձեր գենն են փնտրում ­Տիե­զեր­քը հե­տա­զո­տող տիե­զե­րագ­նաց­ներն ու գերճշգ­րիտ սար­քե­րը։ ­Ձեր հո­գին քրքրում են ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րով, փոր­ձում են գաղտ­նիք­ներ բա­նալ՝ իբր մա­սո­նա­կան օթ­յա­կի գլխա­վոր ան­դամ­նե­րից եք, հար­սա­նիք­ներ կազ­մա­կեր­պող, հա՛, խնդրում եմ ա­սեք, ո՞նց ե­ղավ, որ ե­րեք տա­րի աշ­խա­տե­լով ե­կե­ղե­ցում և ար­վես­տա­նո­ցում, չէիք կա­րո­ղա­նում գտնել ­Հու­դա­յի բնոր­դի։ Եվ մի օր հար­բած, գջլո­տի մե­կին տես­նե­լով՝ բե­րել եք տա­լիս ե­կե­ղե­ցի ու նկա­րում նրան, իսկ այդ խե­լա­կո­րույ­սը ուշ­քի գա­լով մռթմռթում է՝ ինձ երգ­չախմ­բից բե­րել եք ­Դուք և նկա­րել, ­Հի­սու­սը ես եմ։
­Հի­մա խնդա՞նք, թե՞ լանք, մաե՛ստ­րո, թե մո­տե­նանք ըն­դար­ձակ սե­ղա­նին ու հա­ցի փշրանք ծա­մե­լով ու կի­սատ ըմ­պած գի­նու բա­ժա­կով խմենք ­Ձեր կե­նա­ցը։
Ե՛վ գրող, և՛ նկա­րիչ, և՛ ճար­տա­րա­գետ ու զվար­ճա­խոս, իսկ ինք­նան­կար գծան­կա­րում՝ մռայլ ի­մաս­տուն, ո­րի մո­րու­քի մեջ թաքն­ված հա­մաս­տե­ղութ­յուն­ներ կան։
­Մի՛ հա­վա­տա­ցեք, թե ինչ են ա­սում ­Ձեր մա­սին որ­պես մարդ, բո­լորս մարմ­նի չա­փով ենք դա­տում մյուս­նե­րի մա­սին, ­Դուք մեզ նա­յեք այն հա­յաց­քով, ինչ ­Թադ­ևոսն է դի­տել ­Հիսու­սին, և ­նե­րեք մեր կի­սա­տութ­յու­նը, մեզ­նից վեր թռչե­լու ան­կա­րո­ղութ­յու­նը և ­Ձեզ չհաս­նե­լու (ան­գամ տիե­զե­րա­նա­վով) խեղ­ճութ­յու­նը։
­Մի նկա­րում ­Դուք և ­Հի­սու­սը ի­րար հետ եք ընթ­րում։
­Մի երկն­քից ­Դուք և ­Հի­սու­սը տես­նում եք ներք­ևում ու ամ­պե­րից վեր խժվժա­ցող մարդ­կանց ձեռ­քե­րի քսակ­նե­րը, սե­ղա­նին թափ­ված ա­ղը, հո­ղի գի­րը և­ ինձ ա­սեք, ո՞ւր են հի­մա հույն ­Յուր­ղո­սը, նրա կին հա­յու­հի ­Հար­գեն, նրանց կի­սա­հայ, կի­սա­հույն զա­վակ­ներ ­Յա­նիսն ու ­Մա­րի­սը, ախր նրանք տա­րի­ներ ա­ռաջ հե­ռա­ցել են ­Հա­յաս­տա­նից ու չվել գու­ցե ­Հու­նաս­տան, կամ գու­ցե… ո՞վ ի­մա­նա։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։