ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ / ­Լի­պա­րիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Ձեռքս բաց մի թող
Ես նրա հետ հա­ճա­խա­կի եմ հան­դի­պել, զրու­ցել բազ­մա­թիվ թե­մա­նե­րի շուրջ` գի­տութ­յան, գրա­կա­նութ­յան, մշա­կույ­թի, հա­սա­րա­կա­կան այլ­ևայլ խնդիր­նե­րի: ­Նա քի­միա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր է, ­Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի եր­կա­րամ­յա աշ­խա­տա­կից, իսկ վեր­ջին քսան տա­րի­նե­րին՝ գլխա­վոր խմբա­գիր: Ն­րա ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ լույս են տե­սել գի­տութ­յան և մ­շա­կույ­թի ա­մե­նա­տար­բեր ճյու­ղե­րին վե­րա­բե­րող բազ­մա­թիվ հա­տոր­ներ: ­Խոս­տո­վա­նեմ, որ ես նրա­նից շատ բան եմ սո­վո­րել, շատ նոր գի­տե­լիք­նե­րի հա­ղոր­դա­կից դար­ձել: Ա­յո՛, ա­յո՛, նա հայտ­նի ա­նուն է մեր մտա­վո­րա­կա­նութ­յան և­ ին­չո՞ւ միայն մտա­վո­րա­կա­նութ­յան, նաև լայն հա­սա­րա­կայ­նութ­յան շրջա­նում: ­Դուք ճիշտ կռա­հե­ցիք՝ խոսքս ­Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի գլխա­վոր խմբա­գիր ­Հով­հան­նես Այ­վազ­յա­նի մա­սին է: ­Նա հայ­կա­կան քի­միա­կան ան­վա­նա­կար­գութ­յա­նը, հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին, Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին և Ար­ցախ­յան պա­տե­րազմ­նե­րին նվիր­ված մի շարք ու­շագ­րավ աշ­խա­տութ­յուն­նե­րի հե­ղի­նակ է: Ե­ղել է «­Ջա­վախք» հայ­րե­նակ­ցա­կան միութ­յան (1994–2006 թթ.) և նրա «Ասպն­ջակ» թեր­թի խմբագ­րա­կան խորհր­դի նա­խա­գա­հը:
Ինչ­պես նշե­ցի՝ մենք հա­ճախ ենք հան­դի­պել իր աշ­խա­տա­սեն­յա­կում, զրու­ցել տար­բեր հար­ցե­րի շուրջ, և­ իր գոր­ծի իս­կա­կան նվիր­յա­լը պատ­մել է աշ­խա­տան­քա­յին իր նոր ծրագ­րե­րի մա­սին: ­Հի­շում եմ՝ ինչ­պի­սի սի­րով էր խո­սում ­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նին նվիր­ված հան­րա­գի­տա­րա­նի մա­սին, որն այ­սօր ար­դեն դրված է ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին: Ինձ հարց­նում էր, թե ինչ նոր գոր­ծեր եմ գրում ե­րե­խա­նե­րի հա­մար, եր­բեք չակ­նար­կե­լով, որ ինքն էլ է ստեղ­ծա­գոր­ծում, նույ­նիսկ պատ­րաստ­վում է գիրք հրա­տա­րա­կել մա­նուկ­նե­րի հա­մար: Եվ վեր­ջերս, երբ իր ջերմ մա­կագ­րութ­յամբ՝ «Ձեռքս բաց մի թող…» խո­րագ­րով ժո­ղո­վա­ծուն նվի­րեց ինձ, ո­րի է­ջե­րում տեղ են գտել և՛ մա­նուկ­նե­րի, և՛ մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար գրված բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, քառ­յակ­ներ, լե­գենդ­ներ ու պոեմ­ներ, ան­կեղծ ա­սած, ա­նակն­կա­լի ե­կա: Ա՛յ ­Հով­հան­նես, ախր, ին­չո՞ւ այդ մա­սին եր­բեք չես խո­սել: ­Հե­տաքր­քիրն այն է, որ բո­լոր գրող­ներն ու գրա­կա­նա­գետ­նե­րը պնդում են, որ ե­րե­խա­նե­րի հա­մար գրե­լը դժվա­րին գործ է, իսկ ­Հով­հան­նե­սը սի­րով է զբաղ­վել այդ գոր­ծով, և ­հա­ջո­ղութ­յունն ակն­հայտ է:
­Հենց սկզբից նշենք, որ ­Հով­հան­նես Այ­վազ­յանն իր ա­սե­լի­քը վերց­նում է կյան­քից. իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում ու քառ­յակ­նե­րում փոր­ձում է ար­տա­հայ­տել սե­փա­կան ապ­րում­ներն ու զգա­ցում­նե­րը, ինչ­պես ա­սում են՝ կեղծ նո­տա­ներ չի հնչեց­նում: Իսկ նա իր հո­գում կու­տա­կած շատ ա­սե­լիք ու­նի. հու­շեր ու հի­շո­ղութ­յուն­ներ, որ գա­լիս են ման­կութ­յու­նից՝ հայ­րե­նի ­Ջա­վախ­քում ապ­րած տա­րի­նե­րից: Եվ շատ բնա­կան ու հու­զիչ է հնչում, երբ նա քառ­յակ­նե­րից մե­կում ա­սում է.
­Մի՛ գնա, հե­քիա՛թ, մի՛ լքիր դու ինձ://Կ­յան­քը դժվար ու սուտ է ա­ռանց քեզ,//Ան­ցած օ­րե­րիս հու­շերն ան­մո­ռաց//Եվ ա­նուրջ­ներն եմ պահ տվել ես քեզ:
­Մարդ­կա­յին աշ­խար­հում, ցա­վոք, բա­րու կող­քին ապ­րել ու ապ­րում է չա­րը, ո­րը միշտ մեր­ժել են բո­լոր ազ­գե­րի ար­վես­տա­գետ­նե­րը, մեծ մտա­ծող­նե­րը, վեր­ջա­պես, ի­րենց տուն ու տե­ղին նվիր­ված աշ­խա­տա­վոր մար­դիկ: Եվ ­Հով­հան­նես Այ­վազ­յա­նը, որ­պես գի­տութ­յան և­ ար­վես­տի մարդ, ժո­ղովր­դի իղձն ու ցան­կութ­յունն այս­պես է ներ­հյու­սում իր քառ­յա­կին.
­Բա­րուց այն կողմ նո­րից բա­րի լի­նի թող,//­Չա­րի կող­քին՝ բա­րին լի­նի զո­րա­վոր,//­Բա­րի լույ­սով լցվի ա­մեն բաց­վող օր,//­Բա­րին ընդ­մի՛շտ դառ­նա տեր ու թա­գա­վոր:
­Հով­հան­նես Այ­վազ­յա­նի պոե­զիան շնչում է սի­րով ու բա­րութ­յամբ: ­Դա ցան­կա­ցած ար­վես­տա­գե­տի գլխա­վոր ա­ռա­քե­լութ­յունն է, ե­րա­զանքն ու նպա­տա­կը: Ա­հա դրա օ­րի­նակ­նե­րից մե­կը.
Ձ­յու­նը փռել է իր լայն փե­շե­րը,//Ձ­յու­նը ճեր­մակ է ներ­կել ա­մեն բան,//Ո՞ւր է թե այդ­պես մա­քուր լի­նեին//Ան­ցած-գնա­ցած ա­մեն օր ու ժամ:
­Խա­ղա­ղութ­յունն ու ­Հայ­րե­նի­քը ան­քակ­տե­լիո­րեն կապ­ված են ի­րար հետ: ­Մար­դը եր­ջա­նիկ կա­րող է լի­նել միայն իր հայ­րե­նի օ­ջա­խում, իր զա­վակ­նե­րի, թոռ­նե­րի ու ծոռ­նե­րի հետ: Եվ դա դա­րեր շա­րու­նակ հա­րա­զատ վայ­րե­րում ապ­րե­լով է դար­ձել կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տութ­յուն, դար­ձել գո­յութ­յան ի­մաստ, քա­նի որ յու­րա­քանչ­յուր մարդ «հա­զար թե­լե­րով» կապ­վում է իր ծննդա­վայ­րին, հայ­րե­նի հո­ղին.
­Հա­զար թե­լե­րով կապ­վել ես ար­դեն//Այս դրախ­տա­բույր սար ու քա­րի հետ,//Էլ ո՞վ կա­րող է քեզ պո­կել հի­մա//Եվ ու­րիշ մի տեղ տա­նել այ­սու­հետ:
Գ­րող­նե­րը հիմ­նա­կա­նում ման­կա­կան գոր­ծեր են գրում այն ժա­մա­նակ, երբ ե­րե­խա­ներ են ու­նե­նում, հատ­կա­պես՝ թոռ­նիկ­ներ: ­Փառք Աստ­ծո, ­Հով­հան­նես Այ­վազ­յա­նը չորս թոռ­նիկ ու­նի, և­ այս գրքում տեղ են գտել նրանց նվիր­ված բազ­մա­թիվ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ: Ա­հա Ա­նու­շի­կին, Ան­նա­յին և ­Նա­րեին ձոն­ված մի բա­նաս­տեղ­ծութ­յուն, որ­տեղ պա­պի­կը պատ­մում է, թե նրանք ծի­տիկ­նե­րի նման ոնց են ի­րար ձեռ­քից «հաց փախց­նում», «կռիվ սար­քում», հե­տո խա­ղաղ­ված խա­ղում ի­րար հետ, և՝
Այս­պես ա­մեն բա­րի լույ­սին,//­Ձեզ հետ կյանքն է խին­դով լցվում//Եվ միա­նում ողջ աշ­խար­հի//­Հա­վեր­ժա­կան ան­ցու­դար­ձին…
­Մա­նուկ­նե­րին նվիր­ված բա­նաս­տեղ­ծա­կան շար­քը լրաց­նում են ժո­ղովր­դա­կան զրույց­նե­րի մշա­կում­նե­րը՝ «­Մուկն ու բա­զեն», «Ըն­կույզն ու ձմե­րու­կը», «­Տատն ու աղ­վե­սը» և­ այլ գոր­ծեր, ո­րոնց հիմ­քում ըն­կած են ու­սա­նե­լի, դաս­տիա­րակ­չա­կան կար­ևոր գա­ղա­փար­ներ:
­Կար­ծում եմ՝ ­Հովհ. Այ­վազ­յա­նի «­Ձեռքս բաց մի թող…» ժո­ղո­վա­ծուն ըն­թեր­ցո­ղին խոր­հե­լու շատ բան է տա­լիս, ուս­տի՝ խոր­հուրդ եմ տա­լիս ան­պայ­ման ձեռք բե­րել և ­կար­դալ:
­Վեր­ջում մի ցան­կութ­յուն՝ ուղղ­ված գրքի հե­ղի­նա­կին. հա­ճե­լի կլի­ներ, որ իմ լավ բա­րե­կամն իր բազ­մազ­բաղ աշ­խա­տան­քի մեջ եր­բեմն կա­րո­ղա­նար ժա­մա­նակ «գո­ղա­նալ»՝ մեր սի­րե­լի մա­նուկ­նե­րին նո­րա­նոր գրքե­րով ու­րա­խաց­նե­լու հա­մար, ինչ­պես այս՝ «­Ձեռքս բաց մի թող…» գրքով է ա­րել…

Ա­հա գրքում զե­տեղ­ված քառ­յակ­նե­րի մի փունջ.

ՔԱՌՅԱԿՆԵՐ
***
Ես հա­րուստ եմ, ես հա­րուստ՝ սար ու ձո­րով իմ քա­րոտ,
­Մի բուռ հո­ղով եմ հա­րուստ, որ հույս է, կյանք ու կա­րոտ:
­Սահ­ման պա­հող զին­վո­րի բազ­կի ու­ժով անվ­րեպ,
Կ­յանք ու լույ­սի հա­վա­տով, հպարտութ­յամբ եմ հա­րուստ:

***
­Սար բարձ­րա­նալ կու­զեմ հի­մա, բարձր սար,
­Բարձր գո­ռալ կու­զեմ նրա կատարից.
­Բարձր սա­րի ձայնն ու­րիշ է, զորավոր,
­Սար բարձ­րա­նալ կու­զեմ հի­մա, բարձր սար:
***
­Տունս լի­ներ բարձր սա­րի կատարին,
­Դեմս փռված՝ դրախ­տը հա­յոց աշխար­հի:
­Խա­ղաղ լի­ներ ար­ևելք ու արևմուտք,
Ես՝ պա­հա­պան այդ հույս ու լույս աշ­խար­հին:

***
Ե­րազ­նե­րիս ա­նուրջ­նե­րում թափան­ցիկ՝
­Մի թռչուն է թևին տա­լիս, թևածում,
Ինձ թվում է, թե նրա մեջ մի մասնիկ
Իմ կտորն է, ինձ­նից մի բան է տանում:
***
Անձրև ու թաց եմ ու­զում, ջրերս բաց եմ ա­րել.
­Բերք ու բա­րիք ամ­բա­րած՝ գանձերս բաց եմ ա­րել.
­Թե գա­լու եք, շտա­պեք, քե­ֆի սեղան եմ բա­ցել,
Իմ տուն ե­կո­ղի հա­մար դռներս բաց եմ ա­րել:

***
Իր ար­ծաթ բա­շը հող­մե­րին տված՝
Իմ ե­րի­վա­րը սլա­նում է, տե՛ս,
Ի՛նչ գե­ղե­ցիկ է թռիչ­քը նրա՝
Ա­սես Աստ­ծո նշանն է վրան:

***
­Ձեր դռան բար­դին եր­կա­րել է ձիգ,
­Դու նրա նման հա­սակ ես առ­նում,
Իսկ ո՞ւր է աղ­ջիկն այն ո­տա­բո­բիկ,
Որ վա­ղուց ար­դեն իմ մեջ է ապրում:

***
Կ­նոջս՝ Ա­նա­հի­տին
­Մեզ ի՞նչ մնաց՝ պայ­ծառ մի հուշ ու հույս մի քիչ,
Որ գա­լու են օ­րեր ա­նուշ, օ­րեր անգին,
Որ քա­մին դեռ մեզ պիտ տա­նի տերև­նե­րի
­Խենթ ու խե­լառ պա­րի մի­ջով աշնա­նա­յին:

***
­Ժա­մա­նա­կի կա­րու­սե­լը ա­նե­րեր
Իր մշտա­կան երգն է եր­գում շարու­նակ,
­Կան­գառ չու­նի, ա­սում է նա, եր­թը մեր,
Ով քաջ է, թող կեռ­ման­նե­րին դիմա­նա:

***
Իմ ա­ռա­ջին զար­թոնք, կուտ գնացած իմ սեր,
Ո՞ւր ես արդ­յոք հի­մա կամ հի­շո՞ւմ ես դու ինձ,
Ա­կանջդ բեր ա­սեմ՝ կա­րո­տել եմ ես քեզ՝
Որ­պես ա­նուշ մի ցավ, որ­պես քնքուշ թա­խիծ:
***
Ե­ղի­շե ­Չա­րեն­ցին
Ա­յո՛, այդ մենք ենք գա­լիս դա­րե­րի հեռվից,
Որ տե­սել ենք ան­հա­մար վիշտ ու արհավիրք,
­Բայց և ­հառ­նել ենք նո­րից, վե­րածն­վել միշտ
Եվ գնում ենք դե­պի նոր դա­րե­րը գա­լիք:

***
Այս աշ­խար­հի հե­ռու մի անկյունում խաղաղ,
­Լույ­սի փնջում փակ­ված շունչս պահվեր, մնար,
Մ­նար որ­պես թրթիռ, որ­պես լույսի մի խաղ,
­Հա­վեր­ժա­կան եր­թի մի անկյունում մնար:

***
­Տես­նես՝ ո՞վ է այս­քան լույ­սեր վառել անծիր հե­ռու­նե­րում,
Ով է նախ­շել աս­տե­ղա­զարդ գիշեր­նե­րը հե­քիաթ­նե­րի,
­Թե չէր ե­ղել ­Մեկն այդ զո­րեղ ու չէր վառել կան­թեղ ու լույս,
Որ­քան տխուր պի­տի լի­ներ հանգրվանը ա­նուրջ­նե­րի:

***
Ի­ջիր որ­պես ծա­նոթ մի երգ հոգեպարար
Եվ հե­զա­նուշ խա­ղա­ղութ­յամբ ինձ գիրկդ առ,
Ինձ ա­զա­տիր հա­զար ու մի հոգս ու ցավից
Եվ լռութ­յան մի լույս վա­ռիր դու ինձ համար:

***
­Կա­րող լի­նե­լուց հոգ­նել եմ արդեն,
Ինչ-որ ու­նեի, բաշ­խել եմ վա­ղուց,
Ե­թե ինչ-որ բան մնա­ցել է դեռ,
­Վեր է իմ նվաստ տալ ու չտալուց:

***
­Մեր ցե­ղի գութն ու խիղճն էր տատս,
­Մեր ցո­րեն­հացն էր և ­հույ­սը վաղ­վան,
Ն­կա­րից նա­յող իմ պապն էր տատս,
­Մեր պար­զե­րեսն էր, մե­ռո­նը մեր տան:

***
­Շատ են փոխ­վել օ­րե­րը մեր,
­Շատ են փոխ­վել դար­դե­րը մեր,
Այ­սօր դրսից շատ ա­վե­լի
Թշ­նա­մի կա ներ­սե­րում մեր:

***
Ես կգամ, երբ իջ­նի խա­ղաղ ե­րեկոն,
Երբ մա­րեն վեր­ջին շշուկ ու շրշյուն,
Երբ խա­ղա­ղութ­յուն լի­նի լուսաշող
Ու ան­խոս սի­րո քնքուշ լռութ­յուն:

***
­Հի­մա, երբ վա­խը տի­րել է աշխարհ,
Եվ ա­մե­նու­րեք մահ է ու սոս­կում,
­Հա­վա­տում եմ, որ կոր­ծան­ման հա­մար
­Պետք չեն այ­սու­հետ՝ ո՛չ ռումբ, ո՛չ պայթյուն:

***
­Դարձ­յալ ծխա­ցող ցավ է ու մրմուռ,
­Զարթ­նել է դարձ­յալ կար­միր ­Գողգոթան,
Ո՞ւր էիր, Աստ­ված, երբ ծով էր ար­յան,
Եվ երբ խաչ­վում էր մի ողջ ժո­ղո­վուրդ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։