ՎՏԱՆԳԱՎՈՐ  Է  ՉԱՓԻՑ  ԱՎԵԼԻՆ  ՑԱՆԿԱՆԱԼ / ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Հար­ցազ­րույց գրող, հրա­պա­րա­կա­խոս   ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ  հետ

Ս. ­Կոս­յան –  ­Տի­կի՛ն  ­Ռու­զան,  ըստ ­Ձեզ՝  բո­լորս  Նժ­դեհ  ու Անդ­րա­նիկ  ենք,  այդ  դեպ­քում՝ որ­տե­ղի՞ց  Ս­յու­նի­քը  կորց­նե­լու  տագ­նապն ու  ան­հանգս­տութ­յու­նը:
Ռ. Ա­սատր­յան – «Հայ­րե­նիքն  ապ­րում  է  հայ­րե­նա­սի­րութ­յամբ  և  կոր­ծան­վում՝  հայ­րե­նա­սի­րութ­յան պա­կա­սից»,- խոսքս սկսում եմ  Նժ­դե­հի  պատ­գա­մով: Այս­տեղ ­Հայ­րե­նի­քը  պա­հե­լու ողջ  գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն  է դրված: Նժ­դե­հը  հա­յի  ինք­նութ­յու­նը  պա­հող  մեր  ազ­գա­յին ող­նա­շարն  է, դա  գի­տեն մեր  թշնա­մի­նե­րը նաև,  ո­րոնք  բա­ցա­հայտ  հա­յոց  ազ­գի կոր­ծան­ման ծրագ­րեր  են  մշա­կել  բո­լոր  ժա­մա­նակ­նե­րում:  ­Վեր­ջերս  «­Մոս­կովս­կի  կոմ­սո­մո­լեց»  թեր­թում ՌԴ  ­Պետ­դու­մա­յի  պատ­գա­մա­վոր ­Կոնս­տան­տին ­Զա­տու­լի­նը բա­ցեի­բաց  ար­տա­հայտ­վել  է, որ  «Ադր­բե­ջա­նը  Նժդե­հի  խա­ղա­քարտն   օգ­տա­գոր­ծում  է  ՀՀ-ի  և  ՌԴ-ի միջև հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լա­րե­լու  նպա­տա­կով, Նժ­դե­հի  հու­շա­տախ­տա­կի  ա­պա­կա­նու­մը  ադր­բե­ջան­ցի­նե­րի  ձեռ­քով  էր  ար­վել»,- ա­սել է նա: ­Հա­յերս գնա­հա­տել  չգի­տենք  մեր  ազ­գա­յին  հոգ­ևոր  ար­ժեք­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ո­րից  օգտ­վում  են ­Հա­յաս­տան  ներ­թա­փան­ցած թշնա­մա­կան  գոր­ծա­կալ­նե­րը  և  ներ­սի  տա­կան­քի  մի­ջո­ցով, Նժ­դե­հի  բա­ռե­րով ա­սած,  30 ար­ծա­թով   վա­ճա­ռում  ու  խարխ­լում  են  մեր  ազ­գա­յին  դի­մադ­րութ­յան  ու­ժը,  ին­չը  որ  ար­վեց այս վեր­ջին  պար­տադր­ված  ա­ղե­տա­լի  պա­տե­րազ­մի   ըն­թաց­քում:  Այդ  նպա­տա­կով մենք,  ազ­գա­յին  ու­ժերս, ա­յո՛,  գի­տակ­ցա­բար,  որ­պես ներ­կա  ու  գա­լի­քի  հրա­մա­յա­կան,  պետք  է հայ­տա­րա­րենք,  որ  մենք  բո­լորս  ՆԺԴԵՀ  ենք, հաս­տա­տե­լու  նրա  գե­րի­մաս­տուն կտա­կը՝  «Ես քո կեն­դա­նի  սուրն  եմ,  ­Հայ­րե­նի՛ք,  քո բո­լոր  հաղ­թա­նակ­նե­րի   հա­մար… ­Հաղ­թում  է նա,  ով  հա­մոզ­ված  է իր  հաղ­թա­նա­կի մեջ»:

Ս. Կ. – ­Հայտ­նի  պայ­մա­նագ­րով ­Թուր­քիան  ­Զան­գե­զու­րով  կապ­վե­լու  է  ­Բաք­վի  հետ, ա­պա  դուրս  է  գա­լու  դե­պի  ­Կաս­պից  ծով՝  ­Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի   թրքա­խոս երկր­ներ, ի­րա­կա­նաց­նե­լու «­Հինգ  եր­կիր, մեկ  ազգ»  գոր­ծար­քը: Արդ­յոք  այս  ծրա­գի­րը  վտան­գա­վոր  չէ՞ ­Հա­յաս­տա­նի  հա­մար  և  հղի  չէ՞  ան­կան­խա­տե­սե­լի  հետ­ևանք­նե­րով:
Ռ. Ա. – Ան­շուշտ,  վտան­գա­վոր  է, և  այն  ան­ձինք,  ով­քեր ան­տեղ­յակ  են թուր­քա­կան  հո­գե­բա­նութ­յա­նը, ա­ղետ  են  ազ­գի  հա­մար, ո­րով­հետև մո­ռա­նալ հա­յե­րիս հետ  կա­տար­ված  ազ­գա­յին  ող­բեր­գութ­յու­նը՝  ­Հա­յոց մեծ  ե­ղեռ­նը, մո­ռա­նալ երկ­րա­շար­ժի  օ­րե­րին ­Բաք­վից  ե­կող  վար­կա­բե­կիչ գրութ­յուն­նե­րը, մո­ռա­նալ   ե­րեկ, նա­խորդ  օ­րը ա­հա­բե­կիչ­նե­րով և  մի­ջազ­գայ­նո­րեն  չթույ­լատր­ված  զի­նա­տե­սակ­նե­րով  հա­յոց  գե­նի հա­ջորդ  սերն­դի   բնաջն­ջու­մը, մո­ռա­նալ  100 տար­վա շրջա­փա­կու­մը, կնշա­նա­կի  հա­վա­տալ  թուր­քե­րի  «ոս­կե  ձվեր»  ա­ծե­լուն: Ին­չո՞ւ, ո­րով­հետև կոնկ­րետ  դրված  է  ­Մեծ  ­Թու­րա­նի  ստեղծ­ման գա­ղա­փա­րի  ի­րա­գոր­ծու­մը,  ո­րին մաս­նա­կից  են  այն  գեր­տե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք  ա­ջակ­ցում են  ­Թուր­քիա­յին՝  ու­նե­նա­լով նավ­թա­գա­զա­յին  ու  ճա­նա­պար­հա­յին  շա­հեր  նրա­նից: ­Դեմ  եմ  ­Հա­յաս­տա­նով ընդ­հան­րա­պես  ճա­նա­պարհ  տա­լուն,  ո­րով­հետև այն  ոչն­չով  չի  օգ­նե­լու ­Հա­յաս­տա­նին:  ­Դուք  պատ­կե­րաց­նո՞ւմ եք, որ  Ադր­բե­ջա­նով  հայ­կա­կան  բեռ­նե­րը անվ­նաս ծով  դուրս գան, ես՝  եր­բեք,  և  ոչ  միայն դա. ­Թուր­քիա­յի  հետ  բա­րիդ­րա­ցիա­կան  հա­րա­բե­րութ­յուն­նե­րը  կբռնեն  ­Բայ­դե­նի  ձեռ­քը՝ նրանց  նկատ­մամբ սանկ­ցիա­ներ կի­րա­ռել:  Էլ  չեմ  խո­սում    թուր­քա­կան լի­րա­յի մա­սին, ո­րը  չա­րիք  կդառ­նա, երբ     մուտք  գոր­ծի  տնտե­սա­պես  խարխլ­ված  մեր եր­կի­րը:  Այն­պես  որ, ոչ միայն  հինգ  թուր­քա­լե­զու  երկր­նե­րի  միաս­նութ­յու­նը, այլև մինչև  2050 թ.  ­Թուր­քիան  ո­րո­շել է  25 պե­տութ­յուն գրա­վել,  այդ  թվում՝  նաև  ­Ռու­սաս­տա­նից  հսկա  տա­րածք­ներ,  և  Աստ­ված  գի­տե, երբ  ու  ինչ­պի­սի  զի­ջում­ներ  կլի­նեն  թուր­քե­րին,  դարձ­յալ   մեր տա­րածք­նե­րի  զի­ջո­ղութ­յան   ու գե­նի կորս­տի  հաշ­վին…

Ս. Կ. – Այ­սօր  բազ­մա­կիա­ցել  են ա­զե­րի­նե­րի  և  թուր­քե­րի հետ  հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ջա­կից­նե­րը: Հ­նա­րա­վո՞ր  է թշնա­մու  հա­յատ­յա­ցութ­յան և  ա­մե­նօր­յա  սպառ­նա­լիք­նե­րի  պայ­ման­նե­րում նոր­մալ  հա­րա­բե­րութ­յուն­ներ  ակն­կա­լել:
Ռ. Ա. – Ա­սում  են՝  չկան  հա­վեր­ժա­կան  բա­րե­կամ­ներ  և  հա­վեր­ժա­կան թշնա­մի­ներ, հա­մա­ձայն եմ, սա­կայն, նա­յած,  թե ով է քո թշնա­մին.. Ե­թե նա  100 դո­լա­րով  18-ամ­յա պա­տա­նու կամ քայ­լե­լու  ա­նու­նակ  ծե­րու­նու  գլուխ կտրող  հա­զար  տար­վա  թշնա­միդ  է, նշա­նա­կում  է՝ հա­զար  տար­վա փոր­ձով  հե­ռու պետք  է մնալ  նրա­նից և թույլ  չտալ, որ ձեռք  բարձ­րաց­նի քո գե­նի և ­կեն­սա­բա­նա­կան  տա­րածք­նե­րի վրա, ին­չը որ ար­վեց նո­յեմ­բե­րի  9-ին։ Ա­յո՛,  ­Թուր­քիան  ՆԱՏՕ-ի ռազ­մա­կան  մեծ ու­ժի  տեր   պե­տութ­յուն­նե­րից  է, կար­ծեմ  16-րդ ­տեղն  է գրա­վում, սա­կայն  աշ­խար­հի  սիրտն  ար­դեն  հի­վանդ  է  թուր­քա­կան  ագ­րե­սիա­նե­րից,  և  շա­հե­րը՝ շահ, բայց նաև  մեծ դժգո­հութ­յուն­ներ  են սկսվել  ­Թուր­քիա­յի ան­կա­ռա­վա­րե­լի հար­ձա­կում­նե­րի և­ ան­հա­գուրդ  ձգտում­նե­րի   արդ­յուն­քում: Ար­դեն ձևա­վոր­վել  է տա­րա­ծաշրջա­նա­յին  հա­կա­թուր­քա­կան  դա­շինք, ո­րի կազ­մի մեջ  մտնում են  Ֆ­րան­սիան, ­Հու­նաս­տա­նը, ­Սաուդ­յան  Ա­րա­բիան, ­Բահ­րեյ­նը, Ե­գիպ­տո­սը, ԱՄԷ-ն  և  ­Կիպ­րո­սը:  Ես  այդ  մա­սին  հան­դես ե­կա  և  հայ­տա­րա­րե­ցի, թե ա­մե­նից շատ  ­Հա­յաս­տանն  է  տու­ժել  թուր­քե­րի պատ­ճա­ռով, ին­չո՞ւ ­Հա­յաս­տա­նը  չի  միա­նում այդ երկր­նե­րին, ա­սեմ՝  ա­հա­վոր  թույլ  դի­վա­նա­գի­տութ­յուն  ենք  ու­նե­ցել  և  ու­նենք  այ­սօր, մենք մեր շա­հե­րը  չենք կա­րո­ղա­նում   պաշտ­պա­նել, սա տա­րո­ղու­նակ  թե­մա է, և  այս կարճ  տո­ղա­տա­կե­րում  հնա­րա­վոր  չէ  հիմ­նա­վո­րել:
Ս. Կ. –  Երկ­րի  անվ­տան­գութ­յան  ճա­կա­տագ­րով  մտա­հոգ  ­Ձեր  ե­լույթ­նե­րից  այն  տպա­վո­րութ­յունն  է, որ  բա­նաս­տեղծ,  ստեղ­ծա­գոր­ծող  ­Ռու­զան Ա­սատր­յա­նը  իր  դիր­քե­րը  զի­ջել  է  քա­ղա­քա­գետ  ­Ռու­զան  Ա­սատր­յա­նին:
Ռ.  Ա. – Ինձ հա­մար խոր­քա­յին  հարց  եք տա­լիս, ուս­տի՝  սկսեմ  բա­նաս­տեղ­ծա­կան իմ  տո­ղե­րով՝  «Դ­րախ­տի  դուռ  իմ  ­Հայ­րե­նիք, // ­Սի­րա­շա­ղախ  քո  շուր­թե­րին  ո՞վ  է դրել  վշտի  կնիք…». այս տո­ղե­րի  հե­ղի­նա­կը ինչ­պե՞ս  կա­րող  էր   պոե­զիան  թող­նել  թի­կուն­քում: Ա­յո՛,  ո­րով­հետև  ոչ  մե­կիդ  էլ  գաղտ­նիք  չէ, որ  ես   պայ­քա­րի ա­ռաջ­նագ­ծում էի որ­պես  գրչի  զին­վոր ու նաև եր­բեմն  ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ ե­ղել եմ այն­տեղ, որ­տեղ  չէր կա­րող  լի­նել  փխրուն  պոե­տը: «­Ձայնս՝  խե­ցու  մեջ»,  «­Սերն  է  աշ­խար­հի  բա­նա­լին»,  «Ար­մա­տի  վրա  կրակ մի՛  վա­ռեք»,  «­Շու­շի»,  «­Ռեք­վիեմ՝  զրույց  Աստ­ծո հետ»  և­ այլ գոր­ծեր ժա­մա­նա­կին մեծ  ու­շադ­րութ­յան  են  ար­ժա­նա­ցել, բայց բա­նաս­տեղ­ծութ­յան  զգաց­մուն­քա­յին  պա­թո­սը իր մեջ   չէր կա­րող   նե­րա­ռել այն փաս­տերն  ու դա­տա­պար­տե­լի  ի­րա­կա­նութ­յան մեր­ժե­լի  եր­ևույթ­նե­րը, ո­րոնց անհ­րա­ժեշտ  էր  ու­ժեղ  կամք,  հա­լա­ծանք­նե­րին  դի­մադ­րե­լու մեծ  ուժ, տո­կու­նութ­յուն, մար­տա­դաշտ  մտնե­լու  մեծ ռիսկ… Ե­թե մո­ռա­ցել  եք,  հի­շեց­նեմ, թե ինչ­պի­սի  գրա­վոր  ու բա­նա­վոր  հար­ձա­կում­ներ ե­ղան իմ դեմ  ու նաև  ձեր  դեմ, երբ տպագ­րել  էիք  իմ ծա­վա­լուն  հոդ­վա­ծը  «Գ­րա­կան թեր­թում». ես   հա­մար­ձակ­վել  էի  գրել հզոր­նե­րից մե­կի  եղ­բոր  ա­վա­զա­կութ­յուն­նե­րի   մա­սին…  Ա­յո՛,  ես զո­հո­ղութ­յան  գնա­ցի, սա­կայն  հա­զա­րա­վոր  հոդ­ված­ներ կան­խե­ցին  ազ­գին իջ­նող  սրի  հար­ված­նե­րի  ուժգ­նութ­յու­նը, ընդ­հուպ իմ  կա­րիե­րա­յին  վնա­սե­լը: Ա­մեն  ինչ  ու­նի  իր  ժա­մա­նա­կը, այն,  որ  պի­տի  աս­վեր,  պոե­տը  չէր կա­րող  չա­սել…  ­Ժա­մա­նա­կը   այ­սօր­վա  ե­րի­տա­սարդ  պոետ­նե­րինն  է,  թող ծնվեն նրանց  հրաշք  տո­ղե­րը, ես իմ  ա­վագ­նե­րին  եմ ըն­դօ­րի­նա­կել՝  ­Չա­րեն­ցին, ­Թու­ման­յա­նին,  Ս­ևա­կին,  ­Շի­րա­զին,  ­Վա­հագն  ­Դավթ­յա­նին,  ­Սիլ­վա  ­Կա­պու­տիկ­յա­նին,  որ  խղճիս  դեմ  չբո­ղո­քեմ: Ազ­գի  անվ­տան­գութ­յան  հա­մար ա­ռա­վել,  քան անհ­րա­ժեշտ  է ­Բա­նաս­տեղ­ծի  սիր­տը, այ­լա­պես  գի­տութ­յու­նը  չա­րիք կդառ­նա: Ինչ  ա­րել  եմ,  չեմ  զղջա­ցել, ես իմ  ազ­գի  ֆա­նատն  եմ:  ­Պա­տիվ  ու­նեմ…

Ս. Կ. – Ա­պա­գա­յի  ­Ձեր   տես­լա­կա­նը…
Ռ. Ա. – Իմ  անձ­նա­կան  ե­րա­զան­քը  ՀԱՅՔԻ   վե­րա­միա­վո­րումն  է՝ իր  բո­լոր  նա­հանգ­նե­րով, իսկ այս  օ­րե­րի հա­մար՝  Ար­ցա­խի  վե­րա­միա­վո­րու­մը  ­Հա­յաս­տա­նին, հզոր բա­նա­կով  ու ռազ­մա­կան  արդ­յու­նա­բե­րութ­յամբ՝ նոր  ու ան­պար­տե­լի  ­Հա­յաս­տան…  ՀԶՈՐ  ՀԱՅԱՍՏԱՆ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։