Իտալական “Il Meleto di Guido Gozzano” ամենամյա մրցույթին այս տարի ևս մասնակցել են տարբեր երկրների մեծ թվով հեղինակներ: Թարգմանվելու և գրքում տպագրվելու համար ընտրությունը կանգ է առել 44 երկրների հեղինակների ստեղծագործությունների վրա: Այդ երկրների շարքում ընդգրկված է նաև Հայաստանը: Ստեղծագործության հեղինակը արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանն է: Նրա բանաստեղծությունը թարգմանվել է իտալերեն, տպագրվել է նաև հայերեն բնագիրը, իսկ հեղինակին շնորհվել է պատվոգիր:
![](https://www.grakantert.am/wp-content/uploads/2021/03/պատվոգիր.png)