Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի չորրորդ համարը:
Պոեզիայի բաժնում տեղ են գտել Էդվարդ Միլիտոնյանի (թարգմ.՝ Կ. Շաքարյան, Գ. Բարենց), Գլան Օհանյանի, Յուրի Ավանեսովի բանաստեղծական շարքերը: Արձակի բաժնում հրապարակվել են Արմեն Խանբաբյանի «Ծերունին և շունը», Ներսես Խառատյանի «Սիրելիի հետ ամեն ինչ հեշտ է» (թարգմ.՝ Ա. Խարմանդարյան), Անժելա Մելքոնյանի «Սոնա» և «Ամեն ինչ առջևում է», Նաիրա Փիրումյանի «Տանձի պիրոգ» (թարգմ.՝ Ա. Սմբատյան) և Աշոտ Գազազյանի «Իրոնիկ» պատմվածքները:
Հրապարակագրություն, ակնարկ խորագրի ներքո ներկայացված են Վլադիմիր Ռուժանսկու «Արցախյան օրագիր», Նիկոլայ Հովհաննիսյանի «Դա ինչպես է եղել», «Մեմուարներ» (թարգմ.՝ Ս. Մարդանյան), Դավիթ Խաչիյանի «Նոյյան տապանի փնտրտուքները» (թարգմ.՝ Ս. Մարդանյան) նյութերը, ինչպես նաև Բորիս Հայրապետյանի «Ճակատագիրը բախում է դուռը» էսսեն և «Լավ է, որ գրող եմ» վերնագրով Արծվի Բախչինյանի հարցազրույցը Վերա Նազարյանի հետ:
Համարը եզրափակում է 2020 թվականին հանդեսում հրապարակված նյութերի ցանկը:
Գլխավոր խմբագիր` Ալբերտ Նալբանդյան:
«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 4/2020
