ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

Գ­րա­կան կեն­սա­տա­րած­քի և­ ի­րա­կա­նութ­յան հաշ­տա­րա­րը

 

Ա­րա­րատ Գ­յուլ­բանգ­յա­նը հայ ժա­մա­նա­կա­կից ար­ձա­կի ա­մե­նա­մո­դեռն մտա­ծո­ղութ­յան տեր հե­ղի­նակ­նե­րից է։ ­Դա ար­տա­հայտ­վում է և՛ գրական ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում, և՛ հար­ցազ­րույց­նե­րում ար­տա­հայ­տած կար­ծիք­նե­րում։ Ա. Գ­յուլ­բանգ­յա­նը տե­սա­կա­նո­րեն հիմ­նա­վո­րում և ­գործ­նա­կա­նո­րեն ի­րաց­նում է ժա­մա­նա­կա­կից գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղութ­յան դրույթ­նե­րը։ Գ­յուլ­բանգ­յա­նի ար­ձա­կը ժա­մա­նա­կա­կից հա­մադ­րա­կան մտա­ծո­ղութ­յան բա­վա­կա­նին ինք­նա­տիպ ար­տա­հայ­տութ­յուն է։ Այդ հա­մադ­րա­կա­նութ­յու­նը դրսևոր­վում է ա­մե­նա­տար­բեր մա­կար­դակ­նե­րում։ Այն և՛ ա­ռաս­պե­լա­կա­նի, գի­տա­կա­նի, գե­ղար­վես­տա­կա­նի, և՛ գրա­կան տար­բեր սե­ռե­րի հատ­կա­նիշ­նե­րի հա­մա­տե­ղումն է։ Արդ­յուն­քում ձևա­վոր­վում են բա­վա­կա­նին բարդ տեքս­տա­յին կա­ռույց­ներ, ո­րոնց են­թա­տեքս­տա­յին շեր­տե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար պա­հանջ­վում է ի­մա­ցութ­յուն­նե­րի ու գի­տե­լիք­նե­րի ո­րո­շա­կի մա­կար­դակ։ Եվ դա է պատ­ճա­ռը, որ Ա. Գ­յուլ­բանգ­յա­նը ըն­թեր­ցող­նե­րի լայն զանգ­վա­ծին հա­սու հե­ղի­նակ չէ։ Ն­րա գրա­կան տեքս­տե­րը կար­ծես թե բա­ցա­ռում են ըն­թեր­ցո­ղա­կան հա­ճույ­քի գոր­ծո­նը։ Են­թա­տեքս­տե­րի հա­րուստ դաշ­տի բա­ցա­հայ­տու­մը ըն­թեր­ցո­ղի հա­յաց­քը տա­րու­բե­րում է հայ և ­հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան տար­բեր տեքս­տե­րի դաշ­տե­րով։ Ըն­թեր­ցո­ղը որ­սում է այլ­ևայլ զու­գա­հեռ­ներ, պա­րո­դիկ վե­րար­տադ­րութ­յուն­ներ, բա­նա­վե­ճեր և ­տեքս­տա­յին հղում­ներ, հին տեքս­տե­րի նո­րօր­յա վե­րաի­մաս­տա­վո­րում­ներ։ ­Սա ըն­թեր­ցո­ղա­կան ընտր­յալ շրջան­նե­րի հա­մար ստեղծ­ված գրա­կա­նութ­յուն է, մի գրա­կա­նութ­յուն, ո­րի գլխա­վոր կոնֆ­լիկ­տը կա­ռա­վա­րե­լիութ­յան և չ­կա­ռա­վար­վող սուբ­յեկտ­նե­րի, քաո­սի և ­կոս­մո­սի միջև է։ ­Սա այն գրա­կա­նութ­յունն է, որ քան­դում է կարծ­րա­տի­պա­յին բո­լոր կա­պանք­նե­րը և, հի­րա­վի, հաղ­թա­հա­րում գե­ղար­վես­տի սահ­ման­նե­րը։
Շ­նոր­հա­վո­րում եմ Ա­րա­րատ Գ­յուլ­բանգ­յա­նին ծննդյան 60-ամ­յա­կի առթիվ, մաղ­թում ա­ռող­ջութ­յուն, եր­ջան­կութ­յուն, անձ­նա­կան և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­նոր հա­ջո­ղութ­յուն­ներ։ ­Թող նրա գրա­կան ներ­կա­յութ­յու­նը շա­րու­նա­կի հարս­տաց­նել ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նութ­յան երկ­նա­կա­մա­րը։

­Կա­րեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Գ­րա­կա­նա­գետ

ԲԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿԸ

­Մենք աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­ցանք, ան­ցանք եր­կար, սա­ռը մի­ջանց­քով, երկ­յու­ղած տրո­րե­ցինք հա­տա­կին փռված ծանր գոր­գը և ­հա­վաք­վե­ցինք ­Բա­րութ­յան սեն­յա­կի առջև` ներս մտնե­լու, պատ­մե­լու մեր կա­րիք­նե­րի ու ցա­վե­րի մա­սին, գութ և­ օգ­նութ­յուն հայ­ցե­լու: ­Բո­լորս էլ ե­կել էինք հա­վա­տով ու մի ներ­քին ան­հան­գիստ հույ­սով, որ ան­պայ­մա­նո­րեն այս­տե­ղից կհե­ռա­նանք սփոփ­ված ու կազ­դուր­ված, և­ էլ մեզ չի տան­ջի ոչ մի վիշտ ու տա­ռա­պանք: ­Մենք կա­րող ենք քայ­լել դրսում ա­մե­նա­կալ մի ու­ժի հո­վա­նու ներ­քո, մեր հո­գի­ներն այլևս չեն կե­ղեք­վի ծանր խո­հե­րից ու վի­րա­վո­րանք­նե­րից:
Ի վեր­ջո, մեզ տրված էր այդ շան­սը: Այն ձեռք էր բեր­վել ծանր փրկագ­նով ու պայ­քա­րով, և թ­վում էր, թե ու­րախ պետք է լի­նեինք, բայց ա­նըմբռ­նե­լի մի նա­խազ­գա­ցում ստի­պում էր մեզ ա­վե­լի խո­րը սուզ­վել հո­գե­մաշ ապ­րում­նե­րի մեջ: Ն­ման փոր­ձութ­յու­նը մեր բե­կուն հո­գի­նե­րի հա­մար ան­սո­վոր բան էր, նոր, դեռ չփոր­ձած տա­ռա­պանք:
­Բա­րե­պաշտ հա­վա­տաց­յա­լի նման՝ հինգ րո­պեն մեկ մենք նա­յում էինք պա­տից կախ­ված նկա­րին ու բո­լորս միա­սին մրմնջում.
– Ամ­բողջ իշ­խա­նութ­յու­նը` ­Բա­րութ­յան սեն­յա­կին:
­Մեր մրմնջո­ցը խուլ ար­ձա­գանք­վում էր սա­ռը մի­ջանց­քում, ո­րի եր­կայն­քով բաց­վող դռնե­րից այդ ար­ձա­գան­քի հետ դուրս էին գա­լիս միա­գույն կոստ­յում­ներ հա­գած մա­նե­կեն­ներ և ­միան­վագ բա­ցա­կան­չում.
– Ն­շա­նա­կում է` շու­տով հաս­նե­լու ենք հե­ռա­վոր աստ­ղին…
­Մենք հա­մակ­ված էինք ծանր զգա­ցու­մով, և­ որ­քան մո­տե­նում էր ըն­դու­նե­լութ­յան ժա­մը, այն­քան հուզ­մուն­քը սաստ­կա­նում էր: ­Շա­տե­րի մոտ ար­դեն թու­լա­ցել էին ո­րո­վայ­նի մկան­նե­րը, ու նրանք տա­րօ­րի­նակ շար­ժում­ներ էին ա­նում, կանգ­նում մեկ աջ, մեկ ձախ ոտ­քի վրա, նստում էին, հե­տո ան­մի­ջա­պես վեր կե­նում, թա­քուն շո­շա­փում ոտ­քե­րի ա­րան­քը:
­Ցան­ցա­գուլ­պա­ներ հա­գած քար­տու­ղա­րու­հին սուր ու ծա­կող ձայ­նով հայ­տա­րա­րեց, որ ըն­դու­նե­լութ­յունն սկսվե­լու է մի քա­նի րո­պեից, և մեզ բա­ժա­նեց մե­կա­կան լապ­տեր:
Ա­նա­սե­լի լար­վա­ծութ­յուն տի­րեց, մենք կա­խե­ցինք գլուխ­ներս և­ ի­րա­րից փախց­րինք հա­յացք­ներս: Այդ պա­հին կար­ծես բո­լորս նո­րա­հարս­ներ լի­նեինք. հենց նոր-նոր էինք զգա­ցել սեղ­մու­մը մեր փո­րի ու ազդ­րե­րի վրա, ա­մա­չում էինք հա­յաց­քով ան­գամ շրջա­պա­տին մատ­նել թե՛ մեր քա­շած տա­ռա­պան­քը և ­թե՛ մեր զգա­ցած տա­րօ­րի­նակ հրճվան­քը: Այդ տա­ռա­պան­քի և ­տա­րօ­րի­նակ հրճվան­քի մա­սին մենք միայն Ն­րան էինք պատ­մե­լու և ­քա­նի դեռ այն­տեղ չէինք մտել, ճգնում էինք այդ մա­սին չմտա­ծել. եր­ևի վա­խե­նում էինք` չլի­նի թե հան­կարծ հաս­կա­նա­յինք մեկս մյու­սիս ապ­րում­նե­րը:
­Վեր­ջա­պես հնչեց զան­գը, բո­լորս ցնցվե­ցինք, մո­ռա­ցանք կարգ ու կա­նոն, հրե­լով ու ճզմե­լով ի­րար` լցվե­ցինք ­Բա­րութ­յան սեն­յա­կը` օգ­նութ­յուն և ­գութ հայ­ցե­լու, պատ­մե­լու մեր կրած տա­ռա­պան­քի ու զգա­ցած տա­րօ­րի­նակ հրճվան­քի մա­սին:
­Մեզ­նից այդ պա­հին հե­ռա­ցավ ա­մո­թը, մենք պատ­րաստ էինք բո­լո­րի ներ­կա­յութ­յամբ պատ­մել ա­մեն ինչ, ա­ղեր­սել, ցույց տալ մեր վտիտ մարմ­նի մա­սե­րը:
– Ամ­բողջ իշ­խա­նութ­յու­նը` ­Բա­րութ­յան սեն­յա­կին,- ճչա­ցինք մենք ու մղվե­ցինք դե­պի սեն­յա­կի խոր­քը, ուր անս­պա­սե­լի դարչ­նա­գույն խա­վար և լ­ռութ­յուն էր տի­րում: ­Մի պահ սոս­կու­մը տի­րեց մեզ, ու­զե­ցինք ետ փախ­չել, բայց ար­դեն ուշ էր: ­Հա­մա­տա­րած խա­վարն ու այդ դա­ժան լռութ­յու­նը կլա­նե­ցին մեզ:
­Մենք բնազ­դո­րեն միաց­րինք լապ­տեր­նե­րը և ­քիչ մնաց` սար­սա­փից խե­լա­գար­վեինք: ­Սեն­յա­կի հե­ռա­վոր անկ­յու­նում, ցածր պատ­վան­դա­նի վրա կանգ­նած էր ար­տա­կարգ կար­միր դեմ­քով, բո­լո­րո­վին մերկ մա­նե­կեն: Ն­րա դեղ­նած մար­մի­նը պա­րուր­ված էր ար­դու­կած նուրբ սար­դոս­տայ­նով, ո­րի տա­կից եր­ևում էին ան­բու­ժե­լի, խոր վեր­քեր: ­Ձեռ­քե­րը թույլ դո­ղում էին, և զ­գաց­վում էր, որ դեռ չի ա­պա­քին­վել եր­կա­րատև ծանր հի­վան­դութ­յու­նից: ­Սեն­յա­կի այդ կող­մից դե­ղա­տան հոտ էր փչում, ո­րը կա­մաց-կա­մաց ա­վե­լի էր սաստ­կա­նում իր խտութ­յամբ և ­քիչ անց ուղ­ղա­կի սկսեց խեղ­դել մեզ: Ար­տա­կարգ կար­միր դեմ­քով այդ մա­նե­կե­նը մեզ չէր նկա­տում: Եր­ևում էր, որ նրան տան­ջում էին ծանր մտքե­րը, և ­նա կար­ծես ցան­կա­նում էր գու­շա­կել միայն ի­րեն հայտ­նի վե­րա­հաս ա­ղե­տի ուղ­ղութ­յու­նը:
­Մեզ տի­րող սոս­կու­մը չէր անց­նում, մենք այլևս չէինք զգում մեր գո­յութ­յու­նը, բայց փո­խա­րե­նը, դեռևս ան­հայտ մի տե­ղից, դան­դա­ղո­րեն մեզ էր փո­խանց­վում մի նոր, ան­ծա­նոթ զգա­ցում: ­Պա­րու­րաձև այդ զգա­ցու­մը եր­ևի գա­լիս էր սեն­յա­կի խոր­քից, ուր ար­դեն առ­կայ­ծում էին տասն­յակ կրա­կա­րան­ներ, և նշ­մար­վում էին միա­գույն կոստ­յում­ներ հա­գած մա­նե­կեն­նե­րի բա­վա­կա­նին խիտ շար­քեր: ­Պա­րու­րաձև այդ նոր գգա­ցու­մը շու­տով մեզ­նից վա­նեց սոս­կումն ու վա­խը: ­Մեզ տի­րեց հա­ճե­լի մի թմրա­ծութ­յուն, և ­քիչ անց ար­դեն վարժ­վե­ցինք այդ նոր ի­րա­վի­ճա­կին, հա­մար­յա թե մո­ռա­ցանք մեր անց­յա­լը, մեր քա­շած տա­ռա­պանքն ու զգա­ցած տա­րօ­րի­նակ հրճվան­քը:
– Ամ­բողջ իշ­խա­նութ­յու­նը` ­Բա­րութ­յան սեն­յա­կին,- գո­չե­ցինք մենք և ­հիպ­նոս­ված այդ պա­րու­րաձև զգա­ցու­մից` նետ­վե­ցինք սպա­սար­կե­լու մեզ ըն­դա­ռաջ ե­կող մա­նե­կեն­նե­րին: Այդ աշ­խա­տան­քը մեր կող­մից տհաճ ու վի­րա­վո­րա­կան չէր ըն­կալ­վում և, որ­քան էլ տա­րօ­րի­նակ լի­ներ, մենք նույ­նիսկ նրանց քծնե­լու ան­սո­վոր պա­հանջ էինք զգում, թա­քուն՝ մեզ հա­մար ակն­կա­լե­լով հա­վե­լավ­ճար: ­Հա­վե­լավ­ճա­րի գա­ղա­փարն այն­քան սևե­ռուն էր ու կպչուն, որ նույ­նիսկ սկսե­ցինք մեր մտքում հաշ­վարկ­ներ կա­տա­րել կեն­սա­կան ա­ռօր­յա ծախ­սե­րի հա­մար, նաև այն­պի­սի բա­ներ գնե­լու ակն­կա­լի­քով, որ մինչ այդ մեզ ե­րա­զանք էին թվում:
­Քիչ անց բո­լո­րո­վին մերկ մա­նե­կեն­նե­րը վե­րա­դար­ձան դե­պի կրա­կա­րան­նե­րը, ո­րոնց լույ­սը կա­մաց-կա­մաց ուժգ­նա­նում էր, և­ ար­դեն նկատ­վում էին բաց ան­կո­ղին­ներ ու կա­նա­ցի՝ կար­ծես կապկպ­ված մերկ մար­մին­ներ: Կ­րա­կա­րան­նե­րի լույ­սը հան­կարծ պայ­ծա­ռա­ցավ, և ­մենք տե­սանք մա­նե­կեն­նե­րի կող­մից բռնա­բար­վող մեր կա­նանց ու աղ­ջիկ­նե­րին, լսե­ցինք նրանց վայ­նա­սու­նը, հե­տո լսե­ցինք հա­ճույ­քից խամ­րող նրանց ճի­չե­րը, նրանց քչփչոցն ու ծի­ծա­ղը, մեր ա­կանջ­նե­րին հա­սան մեզ վի­րա­վո­րող բամ­բա­սանք­ներ, մեզ ա­նարգ­ված ու ան­զոր զգա­ցինք: ­Մի պահ գար­շե­ցինք այդ ա­մե­նից, ի­րա­րից, ան­դի­մա­­դրե­լի ցան­կութ­յուն ու­նե­ցանք փախ­չել հե­ռա­վոր, ան­մար­դաբ­նակ կղզի­ներ, բայց այլևս անհ­նար էր դուրս գալ լա­բի­րին­թո­սից: ­Զայ­րույ­թը մեր մեջ արթ­նաց­րեց տղա­մարդ­կա­յին նախ­նա­կան ըմ­բոստ ո­գին, նետ­վե­ցինք կոր­ծա­նե­լու այդ ամ­բողջ թա­տե­րա­խում­բը, սա­կայն դա մեզ վի­ճակ­ված չէր ճա­կա­տագ­րով: ­Պատ­վան­դա­նին կանգ­նած ար­տա­կարգ կար­միր դեմ­քով մա­նե­կե­նը ձեռ­քի վարժ, սո­վոր շար­ժու­մով մեզ վրա նե­տեց իր սար­դոս­տայ­նը և ­պա­րու­րեց հա­զա­րա­վոր թե­լե­րի մեջ: Զ­գա­ցինք մեր մո­տա­լուտ վախ­ճա­նը, մահ­վան սար­սա­փը ստի­պեց մեզ բա­ռա­չել սպան­դա­նոց քշվող ցու­լե­րի պես:
­Դե­ղա­տան հոտն ա­րա­գո­րեն սաստ­կանում էր…
­Մենք հաս­կա­ցանք ծու­ղա­կը, ճգնեցինք թե­­­­կուզ մի պահ չկորց­նել գի­տակ­ցութ­յու­նը:
­Հի­շե­ցինք մեր ծնուն­դը, ման­կութ­յու­նը, տե­սանք պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձող մեր հայ­րե­րին, շո­շա­փե­ցինք նրանց մար­մին­նե­րի՝ ծանր վեր­քե­րից մնա­ցած սպի­նե­րը, մեր մայ­րե­րը թա­ղե­ցին ի­րենց գլուխ­նե­րը նրանց մաշ­ված շի­նել­նե­րի մեջ ու ա­գա­հո­րեն, խո­րը շնչե­ցին… ­Հե­տո մենք բո­լորս դառ­նո­րեն լաց ե­ղանք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։