«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՎԵՑԵՐՈՐԴ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆՔն­նա­դատ, թարգ­մա­նիչ, ար­ձա­կա­գիր, դրա­մա­տուրգ, հրա­պա­րա­կա­խոս… ­Բայց այս զրույ­ցը միայն ար­ձա­կա­գիր Ա­լեք­սանդր ­Թոփչ­յա­նի և ն­րա «­Բանկ Օ­տո­ման» վե­պի շուրջ է ծա­վալ­վե­լու: Ար­դեն ամ­րագր­ված փաստ է, որ այդ վե­պը ՀՀ ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին ստեղծ­ված գրա­կան գոր­ծե­րից ա­մե­նա­թարգ­ման­վածն է և ար­դեն վեց լե­զու­նե­րով է աշ­խար­հին պատ­մում Կ. ­Պոլ­սի Օս­ման­յան բան­կի գրավ­ման և ­հա­ջոր­դած՝ հա­զա­րա­վոր հա­յե­րի ջար­դի պատ­մութ­յու­նը: «Գ­րա­կան թեր­թը» հա­տուկ անդ­րա­դար­ձել է վե­պի պարս­կե­րեն թարգ­մա­նութ­յա­նը, բայց մնա­ցած­նե­րի մա­սին, ցա­վոք, միայն հպան­ցիկ տե­ղե­կատ­վութ­յուն է ե­ղել… Այս հար­ցազ­րույ­ցը ու­շա­ցած, բայց այդ բա­ցը լրաց­նե­լու, վե­պի թարգ­մա­նա­կան հաղ­թար­շա­վի կար­ևո­րութ­յան արժ­ևոր­ման և այդ ար­ժե­քի գի­տակց­ման վա­վե­րա­ցումն է: 

 

Կ. ­Խո­դիկ­յան – Պրն ­Թոփչ­յան, սկսենք սկզբից՝ ին­չո՞ւ գրվեց «­Բանկ Օ­տո­մա­նը»:
Ալ. ­Թոփչ­յան – ­Փաս­տո­րեն, մի քա­նի սկիզբ ե­ղավ, բայց ես կխո­սեմ եր­կու­սի մա­սին։ 1989 թ.­ ամ­ռա­նը, ­Փա­րի­զում, ­Վա­հե ­Քա­չա­յի հետ խո­սում էինք նրա «­Մի դա­շույն այս պար­տե­զում» վե­պի մա­սին։ Այն­տեղ մի ըն­դար­ձակ տե­սա­րան կա, որ­տեղ նկա­րագր­վում է Օս­ման­յան բան­կի գրա­վու­մը և ­հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը։ ­Դա, փաս­տո­րեն, մի վի­պակ է վե­պի մեջ։ Ես նրան խոր­հուրդ տվե­ցի ըն­դար­ձա­կել այդ տե­սա­րա­նը, զու­գա­հեռ գոր­ծո­ղութ­յուն­ներ ծա­վա­լել բան­կից դուրս, նոր կեր­պար­ներ մտցնել և ­մի նոր վեպ, նույ­նիսկ սցե­նար գրել։ Ու­շա­դիր լսե­լուց հե­տո նա ա­սաց, որ սցե­նար ի­մաստ չու­նի գրել, քա­նի որ այդ­պի­սի ֆիլմ այս­տեղ՝ Ֆ­րան­սիա­յում չի նկար­վի, իսկ վեպն ինքդ գրիր, լավ էլ պատ­մե­ցիր, մնում է շա­րադ­րես։ Երկ­րորդ սկիզ­բը, ես կա­սեի՝ «­Բանկ Օ­տո­մա­նը» գրե­լու խթա­նը ծնվեց ինք­նա­բե­րա­բար, ­Ռու­բեն Ս­ևա­կին նվիր­ված «Եվ ան­գամ մա­հից հե­տո» վե­պը գրե­լու ըն­թաց­քում։
Կ. Խ. – ­Հի­մա՝ ըստ հեր­թա­կա­նութ­յան. 1-ին թարգ­մա­նութ­յու­նը…
Ալ. Թ. – Ան­կեղծ ա­սած, ա­ռանձ­նա­պես պատ­մե­լու բան չկա։ ­Գիր­քը նվի­րել եմ իմ ըն­կեր­նե­րին և ­մի գե­ղե­ցիկ օր ի­մա­ցել, որ թարգ­ման­վել է։ ­Վեց թարգ­մա­նութ­յուն­նե­րից միայն մեկն է մեր նա­խա­ձեռ­նութ­յամբ ի­րա­կա­նաց­վել՝ ռու­սե­րե­նը, որ Ա­նա­հիտ ­Թոփչ­յա­նը կա­տա­րեց ա­մե­նայն բա­րեխղ­ճութ­յամբ, և­ այն աս­տի­ճա­նի, որ ­Մոսկ­վա­յում լույս տե­սավ ա­ռանց որ­ևէ խմբագ­րա­կան մի­ջամ­տութ­յան։ Մ­նա­ցած հին­գը գե­րա­զան­ցա­պես թարգ­մա­նիչ­նե­րի կամ հրա­տա­րա­կիչ­նե­րի նա­խա­ձեռ­նութ­յամբ են լույս տե­սել։
Կ. Խ. – ­Հի­շում եմ՝ մի ա­ռի­թով ա­սա­ցիք, որ հի­մա ոչ թե վեց, այլ ութ թարգ­մա­նութ­յուն պետք է լի­ներ, որ մնա­ցած եր­կու­սի դեպ­քում մի­ջամ­տել և ­խան­գա­րել են։ ­Կա­րե­լի՞ է ի­մա­նալ, թե որ­տեղ և ով­քեր էին խան­գա­րող­նե­րը։ ­Գու­ցե թուր­քե՞­րը…
Ալ. Թ. – ­Չեք հա­վա­տա, բայց խան­գա­րող­նե­րը հա­յեր էին։ Տ­հաճ պատ­մութ­յուն­ներ են, չէի ու­զի այս­տեղ հի­շել… Տ­հաճ և ­զա­վեշ­տա­լի։ Օ­րի­նակ, հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րից մե­կում, ուր ար­դեն հրա­վի­րում էին ինձ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, խան­գա­րող­նե­րից մեկն ա­սել էր, որ իմ վեպն Աբ­դուլ ­Հա­մի­դի ծաղ­րան­կարն է, և­ որ դրա հրա­պա­րա­կումն օ­տար լեզ­վով քա­ղա­քա­կա­նա­պես կո­պիտ սխալ կլի­նի… Ա­ռի­թից օգտ­վե­լով՝ կու­զեի մեկ այլ դեպք հի­շել, երբ ­Փա­րի­զում, հա­մալ­սա­րա­նա­կան դա­սա-խո­սու­հի­նե­րից մե­կը խան­գա­րել էր, որ Ա­նա­հիտ ­Թոփչ­յա­նի պատմ­վածք­նե­րը լույս տես­նեն ֆրան­սիա­կան հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րից մե­կում, որ­տեղ ձե­ռա­գիրն ար­դեն ըն­դուն­ված էր, պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե նա ծաղ­րում է սփյուռ­քա­հա­յե­րին… Այդ խո­սու­հին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ­Շահ­նուր և ­Շու­շան­յան չէր կար­դա­ցել, այ­լա­պես կտես­ներ, որ նրանց գոր­ծե­րում սփյուռ­քա­հա­յե­րը, հատ­կա­պես ֆրան­սա­հայ գա­ղու­թը ոչ թե ծաղր­վում, այլ դա­ժա­նո­րեն քննա­դատ­վում է։
Կ. Խ. – ­Ձեր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում հայ­տա­րա­րել էիք, որ նմա­նութ­յուն­ներ կան ­Բանկ Օ­տո­մա­նի ժա­մա­նակ­նե­րի և­ այ­սօր­վա միջև, և­ որ հատ­կա­պես «վա­րա­գույ­րից ան­դին, կու­լիս­նե­րի խոր­քում դարձ­յալ տես­նում ենք անգ­լո­սաք­սոն­նե­րին»։ Ի­րո՞ք այդ­պես էր։
Ալ. Թ. – Ա­վաղ, փաս­տերն ի­րա­վունք են տա­լիս են­թադ­րե­լու, որ ի­րոք այդ­պես էր։ ­Բան­կը գրա­վող խմբի ղե­կա­վար Ար­մեն ­Գա­րո­յի հու­շե­րում այս­պի­սի տե­սա­րան կա։ Երբ ռու­սա­կան դես­պա­նութ­յան թարգ­ման ­Մաք­սի­մո­վը, սուլ­թա­նի հա­մա­ձայ­նութ­յամբ, գա­լիս է հա­մո­զե­լու, որ հա­յե­րը լքեն բան­կը, ի պա­տաս­խան նրան հարց­նում են. «Իսկ անգ­լիա­կան ռազ­մա­նա­վե­րը դե­սանտ ի­ջեց­րե՞լ են»։ Մ­յուս վկա­յութ­յու­նը, ոչ պա­կաս կար­ևոր, տա­լիս է Կ. ­Պոլ­սի «­Ժա­մա­նակ» թեր­թի հիմ­նա­դիր ­Քա­սի­մը՝ ­Մի­սաք ­Գո­չուն­յանն, իր «Կ­րա­կին մե­ջէն» (1908 թ.) վե­պում, որ­տեղ նույն­պես խոս­վում է, որ անգ­լիա­ցիք պետք է ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րեին բան­կը գրա­վող­նե­րին, ին­չը տե­ղի չու­նե­ցավ և ­չէր կա­րող տե­ղի ու­նե­նալ։ Ս­տույգ է մի բան, որ նրանց դի­վա­նա­գի­տա­կան և­ այլ կար­գի ներ­կա­յա­ցուց­չութ­յուն­նե­րը չէին կա­րող չտես­նել բան­կի գրավ­մա­նը հա­ջոր­դած՝ հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դը Կ. ­Պոլ­սում։
Կ. Խ. – ­Նա­խա­տես­վո՞ւմ է «­Բանկ Օ­տո­մա­նի» յո­թե­րորդ թարգ­մա­նութ­յու­նը:
Ալ. Թ. – ­Նա­խա­տես­վում է, ա­ռայժմ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով, բայց թույլ տվեք չա­սել՝ որ երկ­րում և ինչ լեզ­վով, ես մի քի չ ս­նա­հա­վատ եմ, բա­ցի այդ, աչքս վա­խե­ցած է։
Կ. Խ. – Քն­նա­դատ, թարգ­մա­նիչ, ար­ձա­կա­գիր, դրա­մա­տուրգ, հրա­պա­րա­կա­խոս… Այս պա­հին ո՞ր Ա­լեք­սանդր ­Թոփչ­յանն է ստեղ­ծում իր հեր­թա­կան ԳԻՐԸ:
Ալ. Թ. – ­Նախ ստեղծ­ված­նե­րը հրա­պա­րա­կենք։ Եր­կու ան­տիպ թարգ­մա­նութ­յուն կա՝ մե­կը մյու­սից հե­տաքր­քիր, և­ եր­կու ան­տիպ վեպ, ո­րոնք պետք է լույս տես­նեին անց­յալ տա­րի, սա­կայն դի­վա­վա­րա­կի պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցանք գալ ­Հա­յաս­տան և, ի թիվս այլ գոր­ծե­րի, զբաղ­վել նաև դրան­ցով։ ­Հու­սանք, այս տա­րի ան­պայ­ման կտպագր­վեն։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։